© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 154
2012թ. հուլիս
Fáber-ն ընդդեմ Հունգարիայի - 40721/08
Վճիռ 24.07.2012թ. [Բաժանմունք II]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Ի նշան հակառասիստական ցույցի դեմ բողոքի հակասական պատմական իմաստով դրոշ ցուցադրելու համար տուգանք. խախտում
Փաստեր. 2007թ. Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը (MSZP) Բուդապեշտում անցկացնում էր ցույց ընդդեմ ռասայական խտրականության և ատելության: Միաժամանակ, քաղաքական աջաթևյան կուսակցության անդամները հարակից տարածքում հավաք էին կազմակերպել, որի ժամանակ վերջիններս արտահայտում էին MSZP-ի կարծիքի հետ իրենց անհամաձայնությունը: Ցույցի ժամանակ դիմումատուն հանգիստ պահել է այսպես կոչված A՛rpa՛d-զոլավոր դրոշը, որը կարող է համարվել ինչպես պատմական խորհրդանիշ, այնպես էլ նախկին վարչակարգի մասին հիշեցնում: Ոստիկանության ծառայողը, ով վերահսկում էր գործողությունների հարթակը, դիմել էր դիմումատուին՝ պահանջելով իջեցնել պաստառը կամ հեռանալ: Դիմումատուն մերժել է, նշելով, որ դրոշը պատմական խորհրդանիշ է և չկա որևէ օրենք, որն արգելի այն ցուցադրել: Նա կալանավորվել է և տուգանվել մոտավորապես 200 եվրոյի չափով:
Իրավունք. Հոդված 10՝ Հոդված 11-ի լույսի ներքո մեկնաբանված. Դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը և խաղաղ հավաքների ազատության իրավունքը պետք է հավասարակշռվի՝ MSZP ցուցարարների առանց խոչընդոտների հավաք անցկացնելու իրավունքի պաշտպանության հետ: Այդ կապակցությամբ պետական իշխանություններն ընդարձակ հայեցողություն են ունեցել ոչ միայն որովհետև երկու մրցակից իրավունքները սկզբունքորեն հավասար պաշտպանության ներքո պետք է լինեին և հակադրվող տեսակետների բախման ժամանակ պետությունը պարտավոր էր պահպանել չեզոքություն, սակայն նաև որովհետև իշխանությունները գտնվում էին ռիսկերը և համապատասխան միջոցները գնահատելու համար ավելի լավ դիրքերում: Այնուամենայնիվ, նման հայեցողությունը կիրառելի էր միայն այն դեպքում, երբ հակացուցարարների կողմից գործադրվող իրական բռնության վտանգի սպառնալիքը համոզիչ կերպով ցուցադրվեր: Հակացուցարարներն իրավունք ունեին արտահայտելու իրենց անհամաձայնությունը ցուցարարների հետ այնպիսի միջոցներով, որը չէր խանգարի երկու ցուցարար խմբերի հավաքների իրավունքը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականությանը, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է գտներ նվազագույն սահմանափակող միջոցը, որը սկզբունքորեն երկու ցուցարար խմբերին էլ հնարավորություն կտար շարունակելու իրենց հավաքը:
Դիմումատուի կողմից ներկայացված գործում միջամտությունը հետապնդել է օրինական նպատակներ՝ պահպանել հասարակական կարգը և այլոց իրավունքները: Դիմումատուն չի վիճարկել այն փաստը, որ A՛rpa՛d-զոլավոր դրոշի կամ այն որպես խորհրդանիշ ներկայացնելու պատճառով բռնության գործադրման հավանականությունը մեծ էր, ինչն իշխանության կողմից ընկալվում էր որպես սադրիչ հանգամանք, որի արդյունքում առկա էր ակնհայտ սպառնալիք և բռնության վտանգ: Վիճարկվող դրոշի ցուցադրումը ցույցի ընթացքում խախտման պատճառ չի հանդիսացել: Ավելին, ո´չ դիմումատուի վարքագծում, ո´չ էլ ներկաներից որևէ մեկի վարքագծում սպառնալիք կամ վիրավորանք չի եղել: Հետևաբար, հաշվի առնելով դիմումատուի պասիվ վարքագիծը, MSZP ցուցարարներից հեռավորությունը և որևէ վտանգավոր իրավիճակի կամ կարգի խախտման բացակայության փաստը՝ դիմումատուի նկատմամբ կիրառված միջամտությունը հիմնավորելու համար ազգային իշխանությունների կողմից բավարար և հիմնավոր պատճառներ չեն ներկայացվել: Բացի այդ, անձի խաղաղ հավաքների մասնակցության ազատությունն այնքան կարևոր է, որ այն չի կարող սահմանափակվել որևէ կերպ, քանի դեռ անձն ինքը որևէ դատապարտելի արարք չի կատարել: Այն, որ դիմումատուն որոշել էր ցուցադրել վիճարկվող դրոշը մոտակայքում տեղի ունեցող MSZP ցույցի ժամանակ, պետք է համարվի իր քաղաքական հայացքներն արտահայտելու միջոց, այն է՝ անհամաձայնություն MSZP ցուցարարների գաղափարների հետ: Միայն հնչեցրած վիրավորական արտահայտությունների համատեքստի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում է հնարավոր տեսնել վիրավորական և վրդովմունք առաջացնող արտահայտության, որն այդուհանդերձ, պաշտպանված է 10-րդ հոդվածով, և ժողովրդավարական հասարակությունում հանդուրժողականության սահմանը հատող արտահայտության իմաստային տարբերությունը: Թշնամական վերաբերմունքը կամ նույնիսկ զայրույթը, սպառնալիքի բացակայության պայմաններում, չի կարող 10-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանման ներքո ծայրահեղ սոցիալական անհրաժեշտություն ներկայացնել, հատկապես այն պարագայում, որ այդ դրոշի ցուցադրումը երբեք արգելված չի ճանաչվել: Եվ վերջապես, դիմումատուի կողմից ամբողջատիրական վարչակարգի զոհերի նկատմամբ արտահայտած արհամարհական վերաբերմունքը կարող էր հավասարվել կոնվենցիոն իրավունքների խախտման: Սակայն դիմումատուի գործում այդպիսի չարաշահման տարր չի բացահայտվել:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 1,500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե´ս նաև Ollinger-ն ընդդեմ Ավստրիայի գործը, թիվ 76900/01, 29 հունիս 2006թ., և Vajnai-ն ընդդեմ Հունգարիայի գործը, թիվ 33629/06, 8 հուլիս 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 110)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy