© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
FABRIS-ն ընդդեմ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 16574/08)
ԳԱՆԳԱՏ
(Էությունը)
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7-ը փետրվարի, 2013թ.
Սույն դատավճիռը վերջնական է, բայց կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
Fabris-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ գումարվելով Մեծ Պալատով, որի կազմում էին՝
Josep Casadevall-ը, Նախագահ,
Françoise Tulkens-ը,
Nina Vajić-ը,
Lech Garlicki-ին,
Karel Jungwiert-ը,
Elisabeth Steiner-ը,
Alvina Gyulumyan-ը,
Egbert Myjer-ը,
Dragoljub Popović-ը,
George Nicolaou-ն,
András Sajó-ն,
Ledi Bianku-ն,
Nona Tsotsoria-ն,
Işil Karakaş-ը,
Guido Raimondi-ին,
Paulo Pinto de Albuquerque-ն,
André Potocki-ն, դատավորներ,
և Johan Callewaert-ը, Մեծ Պալատի փոխքարտուղար,
Գաղտնի խորհրդակցելով 2012թ. ապրիլի 4-ին և հոկտեմբերի 24-ին՝
Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է վերոնշյալ վերջին ամսաթվին՝
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկզբնավորվել է Դատարան գանգատի ներկայացմամբ (Թիվ. 16574/08) ընդդեմ Ֆրանսիայի Հանրապետության` համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի (“Կոնվենցիան”) Հոդված 34-ի՝ Ֆրանսիայի քաղաքացի պրն. Henry Fabris-ի (“Գանգատարկուն”) կողմից՝2008թ. ապրիլի 1-ին։
2. Գանգատարկուին ներկայացնում էր պրն. A. Ottan-ը՝ մի փաստաբան, ով աշխատում էր Լունելում։ Ֆրանսիայի Կառավարությունը (“Կառավարությունը”) ներկայացնում էր Դատարանում կառավարության ներկայացուցիչ տկն. E. Belliard-ը՝ Արտաքին գործերի նախարարության Իրավական հարցերի տնօրենը։
3. Հենվելով Կոնվենցիայի Հոդված 14-ին Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի հետ միասին վերցված՝ և Կոնվենցիայի Հոդված 8-ին՝ գանգատարկուն, մի երեխա, ով ծնվել էր “դավաճանությունից”, պնդել է, որ ինքը տուժել է խտրականությունից իր ծննդյան հիմքով` կապված իր մոր գույքի բաժանման հետ։
4. Գանգատը ուղղվել է Դատարանի Հինգերորդ պալատ (Դատարանի կանոնակարգ, Կանոն 52 § 1)։ 2010թ. փետրվարի 10-ին Պալատի նախագահը որոշել է դրա մասին տեղեկացնել Կառավարությանը։ Ինչպես նախատեսված է Կոնվենցիայի նախկին Հոդված 29 § 3-ով (ներկայում Հոդված 29 § 1) և Կանոն 54A-ով, այն որոշել է քննել գործն ըստ էության և միևնույն ժամանակ գործի ընդունելիության տեսանկյունից։ 2011թ. հուլիսի 21-ին գործը հռչակվել է որպես ընդունելի Հինգերորդ պալատի կողմից, որի կազմում էին Dean Spielmann-ը, Նախագահ, Jean-Paul Costa-ն, Boštjan M. Zupančič-ը, Mark Villiger-ը, Isabelle Berro‑Lefèvre-ն, Ann Power-ը և Angelika Nußberger-ը, դատավորներ, և նաև Claudia Westerdiek -ը, Պալատի քարտուղար։ Այն հինգ կողմ և երկու դեմ ձայնով վճռել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի ոտնահարում Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի հետ միասին վերցված և միաձայն եզրակացրել, որ անհրաժեշտություն չկա Կոնվենցիայի Հոդված 14-ի և Հոդված 8-ի հիմքով միասին վերցված բողոքն առանձին քննելու։
5. 2011թ. սեպտեմբերի 9-ին գանգատարկուն խնդրել է իր գանգատը հանձնել Մեծ Պալատ համաձայն Կոնվենցիայի Հոդված 43-ի և Կանոն 73-ի։ 2011թ. նոյեմբերի 28-ին Մեծ Պալատի կազմը բավարարել է խնդրանքը։
6. Մեծ Պալատի կազմը որոշվել էր համաձայն Կոնվենցիայի Հոդված 26 §§ 4-ի և 5-ի դրույթների և Կանոն 24-ի։
7. Թե՛ Գանգատարկուն և թե՛ Կառավարությունը հուշագրեր էին ներկայացրել Մեծ Պալատին։
8. Գործի լսումը տեղի ունեցավ հրապարակավ Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգ, 4-ը ապրիլի, 2012թ. (Կանոն 59 § 3)։
Դատարանում ներկա էին՝
(a) Ի դեմս Կառավարության՝
Տկն.A.-F. Tissier-ը,Համատեղ ներկայացուցիչ,
Տկն.E. Topin-ը, Արտաքին և եվրոպական գործերի նախարարություն
Տկն.M.-A-ն. Recher, Արդարադատության նախարարություն
Տկն.C. Azar-ը, Արդարադատության նախարարություն Խորհրդականներ
(b) Ի դեմս գանգատարկուի՝
Պրն. A. Ottan-ը, իրավաբան
Տկն.M. Ottan, իրավաբանՓաստաբաններ
Դատարանը լսեց պրն. Ottan-ի և տկն. Tissier-ի ելույթները։
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Գանգատարկուն ծնվել է 1943թ. և ապրում է Օրլեանում։
A. Գործի նախապատմությունը
10. Դիմումատուին ճանաչել էր նրա հայրը ծնվելուց հետո։ Գանգատարկուով հղիանալու ժամանակ նրա մայրը, տկն. M., ծնյալ R.-ն եղել է ամուսնացած և երկու երեխա են ծնված եղել այդ ամուսնությունից՝ A.-ը՝ ծնված 1923թ. և J.L.-ը՝ ծնված 1941թ.։ 1967թ. փետրվարի մի հռչակագրով գանգատարկուի մայրը և նրա ամուսինը՝ պրն. M.-ն, դատարանով առանձնացած էին հայտարարվել։
11. 1970թ. հունվարի 24-ի մի գործարքով պրն. և տկն. M-երը իրենց գույքը inter vivos (նվիրատվություն-օտարում) բաժանել էին իրենց երկու օրինական զավակների միջև։ Փաստաթուղթը, որը ստորագրվել էր նոտարի առջև, ամրագրում էր նրանց շահը նրանց գոյության ընթացքում, և նվիրատվության ուժը կորցրած ճանաչելը` գործարքի պայմանները խախտելու դեպքում։ Գործարքը կնքելիս պրն. և տկն. M-երը հայտարարել էին, որ երկու նվիրառուներն իրենց միակ ժառանգներն են։
12. 1983թ. նոյեմբերի 24-ի մի դատավճռով Montpellier-ի tribunal de grande instance-ը հայտարարել է, որ գանգատարկուն տիկին M-ի “ապօրինի” երեխան է, նրա “ապօրինի” երեխա լինելու կարգավիճակը լիովին հաստատվելուց հետո։
13. 1984թ. գանգատարկուն արտահայտել է իր մտադրությունը 1970թ. inter vivos բաժանման մասին գործարքը վիճարկելու վերաբերյալ։ Այդ օրը նրա փաստաբանը նրան տեղեկացրել է, որ գործարքը չի կարելի վիճարկել նվիրատուի գոյության ընթացքում և որ նրա միակ տարբերակը մեղմացման վերաբերյալ վարույթ բերելն է նվիրատուի մահից հետո հինգ տարվա ընթացքում։
14. Գանգատարկուի մայրը մահացել է 1994թ. հուլիսին։ Գույքի վարչարարությունն իրականացնող նոտարը տեղեկացրել էր գանգատարկուին 1994թ. սեպտեմբերի 7-ին նամակով, որ որպես “դավաճանությունից ծնված” երեխա նա իրավունք ունի ստանալու միայն այն բաժնի կեսը, որը կստանար, եթե լիներ օրինական երեխա (այդ ժամանակ կիրառվող օրենքը նախատեսում էր, որ “դավաճանությունից ծնված” երեխան կարող է ժառանգել օրինական ժառանգորդի ժառանգության կեսը միայն, տես ստորև ներկայացված պարբերություններ 26 և 27)։ Նա ավելացրել էր, որ գանգատարկուի արյունակից եղբայրը և արյունակից քույրը պատրաստ էին նրան վճարել 298,311 ֆրանսիական ֆրանկ (FRF) (մոտավորապես 45,477 եվրո (EUR)) կանխիկ գումար՝ մատնանշելով, որ “որևէ երեխայի հետագա ծննդյանը հաջորդիվ նվազեցման դեպքում միայն դրամական մեղմացում է(ր) հնարավոր և ոչ մի դեպքում հնարավոր չէր բնեղենով”։ Ոչ մի համաձայնություն չէր կայացվել երեք երեխաների միջև։
B. Մեղմացման վարույթի հարուցում գանգատարկուի կողմից։
15. 1998թ. հունվարի 7-ին գործողության մասին ծանուցագրով գանգատարկուն վարույթ էր բերել իր այունակից եղբայր J.L.-ի և արյունակից քույր A-ի դեմ՝ հետամուտ լինելով inter vivos բաժանման մեղմմանը՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 1077-1-ի (տես ստորև բերված պարբերություն 25-ը)։ Նա պահանջել էր իր մոր գույքից նրանց բաժնին համազոր բաժին։
16. Այն բանից հետո, երբ Դատարանը վճիռ էր կայացրել Ֆրանսիայի դեմ Mazurek-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով (Թիվ. 34406/97, 1-ը փետրվարի, 2000թ., ՄԻԵԴ 2000‑II), Ֆրանսիան ընդունել էր Թիվ 2001-1135 օրենքը 2001թ. դեկտեմբերի 3-ին (այսուհետև “2001թ. Օրենքը”), որով փոփոխվել է նրա օրենսդրությունը՝ “դավաճանությունից ծնված” երեխաներին շնորհելով ժառանգության միևնույն իրավունքները, ինչ որ օրինական երեխաներին (տես ստորև բերված պարբերություն 28-ը)։ Այս նոր Օրենքն ուժի մեջ է մտել նախքան քննվել է գանգատարկուի կողմից բերված վարույթը։ Նրա անցումնային դրույթները նախատեսել են, որ ենթակա լինելով որևէ նախնական համաձայնության կողմերի միջև կամ դատարանի որևէ վերջնական որոշման, ժառանգության նոր իրավունքների մասին դրույթները արտաամուսնական կապից ծնված այն երեխաների առնչությամբ, ում հայրը կամ մայրը նրանց սաղմնավորման ժամանակ կապված է եղել ամուսնական կապերով, կիրառելի էին ժառանգության ընդունման այն դեպքերում, որոնք արդեն բաց էին Պաշտոնաթերթում (Official Gazette) սույն օրենքի հրապարակման օրը (4-ը դեկտեմբերի, 2001թ.) և չեն հանգեցրել բաժանման նախքան այդ ամսաթիվը (2001թ. Օրենքի բաժին 25(2), տես ստորև նշված պարբերություն 30-ը)։
17. 2003թ. փետրվարի 20-ի իր ամփոփ բողոքում գանգատարկուն հենվել էր 2001թ. Օրենքի դրույթների վրա։ Իր պնդման մեջ, թե Օրենքը չեղյալ է հայտարարել 1972թ. հունվարի 3-ի Արյունակցական կապի մասին օրենքի Բաժին 14-ի (այսուհետև՝ “1972թ. Օրենքը”, տես ստորև ներկայացված պարբերություններ 27-ը և 29-ը), անցումնային այն դրույթը, որն ամրագրում է, որ նշված Օրենքով նախատեսված ժառանգորդների իրավունքները գույքի պահպանված բաժնին չեն կարող իրացվել ի վնաս inter vivos նվիրատվությունների, որոնք շնորհվել են նախքան այն օրը, երբ Օրենքը մտել է ուժի մեջ։ Գանգատարկուն պնդել էր, որ քանի որ նշված դրույթը համարվում էր ուժը կորցրած, նա իրավունք ուներ մեղմման մասին վարույթ բերել՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 1077-1-ի, չնայած որ inter vivos բաժանման մասին գործարքը կնքվել էր 1970թ. հունվարի 24-ին։
1. Առաջին ատյանի վճիռը
18. 2004թ. սեպտեմբերի 6-ի մի վճռով Béziers-ի tribunal de grande ատյանը բավարարել է գանգատարկուի պահանջը։ Այն գտել է, որ 1972թ. Օրենքի բաժին 14-ը հակասում է Կոնվենցիայի Հոդվածներ 8-ին և 14-ին։ Դատարանն այդ կապակցությամբ վկայակոչել է Marckx-ն ընդդեմ Բելգիայի վճիռը (13-ը հունիսի, 1979թ., Շարք A Թիվ. 31), որը ճանաչում էր, որ “ընտանեկան կյանքը նաև կազմված է նյութական բնույթի շահերից”, և Դատարանի մի շարք վճիռներ “որոնք շարունակում կամ շարունակել են մատնացույց անել, որ ժառանգության խնդիրների առնչությամբ երեխաների միջև դրվող տարբերությունները, ովքեր ծնվել են ամուսնության շրջանակներում կամ դրանցից դուրս, խտրական են (Mazurek-ը, Inze-ն և Vermeire-ն)”։ Այն նաև գտել է, որ այդ դրույթը հակասում է 2001թ. Օրենքին։ Այն վճռել է, որ գանգատարկուն ունեցել է ժառանգության միևնույն իրավունքները, ինչ որ իր արյունակից եղբայրը և քույրը, հետևյալ հիմքերով՝
“2001թ. դեկտեմբերի 3-ի Օրենքի Բաժին 25(1)-ն ամրագրում է, որ այս Օրենքը կիրառելի է այն օրվանից սկսած, երբ մտնում է ուժի մեջ, ժառանգության այն բաժանումների համար, որոնք արդեն բաց են։ Ենթակա լինելով կողմերի միջև ցանկացած նախնական համաձայնության կամ դատարանի վերջնական որոշման՝ սույն Օրենքի դրույթները կիրառելի են ժառանգության ընդունման այն դեպքերի նկատմամբ, որոնք արդեն բաց են Ֆրանսիայի Հանրապետության Պաշտոնաթերթում Օրենքի հրապարակման օրը, եթե դրանք չեն բաժանվել նշված օրվանը նախորդող ամսաթվին։
Տվյալ դեպքում տկն. M.-ի գույքի բաժանում տեղի չէր ունեցել, համապատասխանաբար, արտաամուսնական կապից ծնված երեխաների ժառանգության նոր իրավունքներին վերաբերող դրույթները, ում հայրը կամ մայրը նրանց բեղմնավորման ժամանակ կապված էր եղել ամուսնական կապերով, պետք է կիրառվեն ...
Իսկապես, ողջամտորեն չի կարելի պնդել, որ 2001թ. դեկտեմբերի Օրենքը կիրառելիս օրենսդիրը նպատակ ուներ պահպանել մի դրույթ, որը հակասում էր նոր Օրենքի ոգուն և նպատակին”։
2. Վճռի բողոքարկման դատավճիռ
19. 2004թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին J.L.-ը և վարույթի ընթացքում մահացած A.-ի ժառանգորդները, բողոքարկել էին դատավճիռը։
20. 2006թ. փետրվարի 14-ի իր վճռով Montpellier-ի Վերաքննիչ դատարանը մի կողմ է թողել ավելի ստորին ատյանի դատարանի վճիռն ու հայտարարել, որ 1972թ. Օրենքի բաժին 14(2)-ի համաձայն գանգատարկուն իրավունք չուներ վարույթ հարուցել inter vivos բաժանման մեղմման նպատակով։ Այն վճռել է, որ
“... ըստ [այդ բաժնի], գույքի պահված բաժնեմասի նկատմամբ ժառանգության իրավունքների ձեռք բերումը ըստ սույն Օրենքի կամ այն նոր կանոնների համաձայն, որոնք կապված են արյունակցական կապի հաստատման հետ, չեն կարող կիրառվել ի վնաս inter vivos նվիրատվությունների, որոնք կատարվել են նախքան Օրենքի ուժի մեջ մտնելը։
Այս դրույթը, որը սահմանում է ընդհանուր կանոն, ի թիվս այլ նոր կանոնների, հետադարձ ուժի վերաբերյալ՝ կապված արյունակցության հաստատման հետ, որը բխում է 1972թ. հունվարի 3-ի օրենքից, ակնհայտորեն ուժը կորցրած չի ճանաչվել 2001թ. դեկտեմբերի 3-ի Օրենքով։ Ոչ էլ կարելի է եզրակացնել ավելի ուշ ընդունված Օրենքի պայմաններից, որ այն նրբանկատորեն ուժը կորցել է, առաջինը քանի որ դրա դրույթները չեն հակասում ավելի ուշ ընդունված Օրենքի դրույթներին և երկրորդը, որովհետև այն զուտ չէր սահմանափակվում Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 915-ի կիրառությամբ, ինչը ուժը կորցրած էր ճանաչվել այդ Օրենքով։
Ըստ Վերաքննիչ դատարանի, այդ եզրակացությունը չէր հակասում հավասար իրավունքների ընդհանուր սկզբունքին անկախ ծննդից, ինչպես երաշխավորում են Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ը, և Կոնվենցիայի Հոդվածներ 8-ը և 14-ը։
“Առաջինը, 1972թ. Օրենքի Բաժին 14-ի դրույթների միակ նպատակն է արգելել ժառանգորդներին, ովքեր ստացել են ժառանգության մասնաբաժինը համաձայն այդ Օրենքի և պահպանել են այդ իրավունքը ըստ 2001թ. դեկտեմբերի 3-ի, իրականացնել դրանք ի վնաս inter vivos նվիրատվությունների, որոնք շորհվել են նախքան 1972թ. օգոստոսը, առանց նշված ժառանգորդներին իրենց ժառանգության իրավունքներից զրկելու։ Այնուհետև, առկա է օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում 1972թ. Օրենքի բաժին 14-ի համար հետամտվող իրավաչափ նպատակի լույսի ներքո՝ երաշխավորելով խաղաղ ընտանեկան փոխհարաբերություններ՝ ապահովելով նշված համատեքստում ձեռք բերված իրավունքները, երբեմն երկարատև, առանց միևնույն ժամանակ ստեղծելու ավելորդ անհավասարակշռություն ժառանգորդների միջև, դիտարկելով, որ [այս դրույթները] սահմանփակ շրջանակներ ունեն թե՛ ժամանակի և թե՛ խնդրո առարկա կամավոր տնօրինման տեսակի առումով”։
3. Վճռաբեկ դատարանի վճիռը
21. Գանգատարկուն բողոք է ներակայացրել ըստ օրենքի կետերի։ Հիմնավորելով բողոքը համաձայն Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի և Կոնվենցիայի Հոդված 14-ի՝ նա պնդել է, որ ընտանեկան խաղաղ փոխհարաբերությունները չեն կարող գերադասվել իրավահավասարությանը, քաղաքացիական իրավունքների առումով, ամուսնական և արտաամուսնական կապերից ծնված երեխաների միջև։
22. Նրա կարծիքով, որը նա ներկայացրել էր կողմերին, գլխավոր փաստաբանը Վճռաբեկ դատարանում խորհուրդ էր տվել մերժել բողոքը։ Նա ներկայացրել էր հետևյալ պնդումները Առաջին քաղաքացիական բաժնի և Վճռաբեկ դատարանի դատավորներին՝
“... արդյո՞ք դատարանը չպետք է նկատի առներ, որ ժառանգության բացելը չի հանգեցրել բաժանման նախքան Օրենքի պաշտոնական հրապարակումը՝ տեսնելով, որ մեղմման համար դիմումը բավարարված չի եղել այդ ամսաթվին...
Դժվարությունը, որը ներկայացվել է ձեր քննությանը, իսկապես ի հայտ է գալիս այլ մոտեցումից, որն առաջարկում են 1972թ. և 2001թ. Օրենքների անցումնային դրույթները։ Մինչդեռ այն, որ ժառանգությունը բացված չի եղել և ոչ էլ inter vivos նվիրատվություն է կատարվել նախքան 1972թ. օրենքի ուժի մեջ մտնելը, կարող էր վիճարկվել համաձայն այդ Օրենքի, 2001թ. Օրենքը թույլ է տալիս արտաամուսնական կապից ծնված երեխաներին, ում հայրը կամ մայրը նրանց բեղմնավորման ժամանակ եղել են կապված ամուսնական կապերով մեկ այլ անձի հետ, պնդել իրենց ժառանգորդի իրավունքները՝ կապված այն ժառանգությունների հետ, որոնք արդեն բացվել են նախքան նշված Օրենքի հրապարակումը։
Այս տարբերությունը հիմնավորում է 2001թ. Օրենքի դրույթների չսահմանափակվող կիրառությունը։ Միայն այն դեպքում, երբ տեղի է ունեցել փաստացի բաժանում կամ համաձայնություն է կայացվել կողմերի միջև կամ կայացվել է վերջնական դատական որոշում, նման երեխաների ժառանգորդության նոր իրավունքները կարող են բացառվել, երբ ժառանգությունն արդեն բացվել է։ Ինչ վերաբերում է մեղմման նպատակով վարույթին, ապա 2001թ. Օրենքի հրապարակման ամսաթվին արդեն բացված ժառանգությունը չի կարող “հանգեցրած լինել բաժանման” նշված Օրենքի հրապարակման օրը։
Հետևաբար ես գտնում եմ, որ այն պնդումը, թե 2001թ. դեկտեմբերի 3-ի Օրենքը կիրառելի չէ, դժվար է հիմնավորել։ Մինչդեռ 1972թ. հունվարի 3-ի Օրենքի բաժին 14-ի կետերը միանգամայն հստակ են։ Ժառանգները, ովքեր իրավունքներ են ստացել այս Օրենքի համաձայն գույքի որոշակի բաժնի նկատմամբ, չեն կարող իրականացնել այդ իրավունքներն “ի վնաս inter vivos նվիրատվությունների, որոնք կատարվել են նախքան Օրենքի ուժի մեջ մտնելը”։ Հետևաբար արդյո՞ք այս դրույթները պետք է համարել ըստ էության ուժը կորցրա՞ծ ։
Առանց նկատի առնելու ժամանակային գործոնը՝ գանգատարկուն պնդում է իր լրացուցիչ բողոքներում, որ անհրաժեշտ է եզրակացնել երկու Օրենքների անցումնային դրույթների միջև հստակ հակասության հիման վրա, որ 1972թ. Օրենքի դրույթներն ըստ էության ուժը կորցրել են։ Չնայած որ մոտեցումը տարբեր է 1972թ. ուժի մեջ մտած անցումնային դրույթների և 2001թ. ուժի մեջ մտած դրույթների միջև, այնուամենայնիվ դրանք իմ կարծիքով հակասության մեջ չեն։
Բացառելով ցանկացած մարտահրավեր inter vivos նվիրատվություններին, որոնք կատարվել են նախքան 1972թ. Օրենքի ուժի մեջ մտնելը՝ օրենսդիրը նպատակ է ունեցել երաշխավորելու նման նվերների իրավական ապահովությունը։ Չկա որևէ հիմնավորում 2002թ. իրավական ապահովությունը վկայակոչելու համար, քանի որ ավելի վաղ անցումնային դրույթները լրացրել են 2001թ. Օրենքով սահմանված դրույթները։
Նշված հիմքերով է, որ ես առաջարկում եմ չընդունել բողոքի առաջին հիմնավորումը՝ 1970թ. հունվարի 24-ին տրամադրված inter vivos նվիրատվությունը չի կարող է հարցականի տակ դրվել ժառանգության այնպիսի իրավունքների պատճառով, որոնք ի հայտ են եկել արյունակցության հաստատման նոր կանոնների արդյունքում։ Այս կապակցությամբ, թեև վիճարկելի է, թե արդյոք արդեն տեղի է ունեցել բաժանում նախքան 2001թ. դեկտեմբերի 3-ի Օրենքի պաշտոնական հրապարակումը, inter vivos նվիրատվության գոյությունը, որը շնորհվել է նախքան 1972թ. հունվարի 3-ի օրենքի ուժի մեջ մտնելը, վիճարկելի չէ ...”
23. Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը 2007թ. նոյեմբերի 14-ի մի վճռով՝ այն իր սեփական նախաձեռնությամբ փոխարինելով նոր իրավական հիմքով։ Այն գտել է, որ 2001թ. Օրենքի անցումնային դրույթների ուժն այն էր, որ ենթակա լինելով կողմերի միջև որևէ նախնական համաձայնության կամ դատական վերջնական որոշման, արտաամուսնական կապից ծնված այն երեխաների ժառանգության նոր իրավունքների վերաբերյալ դրույթները, ում հայրը կամ մայրը նրանց սաղմնավորման ժամանակ կապված է եղել մեկ այլ անձի հետ ամուսնական կապով, կիրառելի էին միայն այն ժառանգության ընդունման դեպքերում, որոնք արդեն բաց էին 201թ. դեկտեմբերի 4-ին և չէին հանգեցրել բաժանման նախքան այդ ամսաթիվը (տես պարբերություն 16-ը վերևում)։ Դատարանը գտավ, որ քանի որ ժառանգության բաժանումն ի հայտ էր եկել տկն. M.-ի մահվան արդյունքում 1994թ հուլիսին, ուստիև նախորդել էր 2001թ. դեկտեմբերի 4-ին, վերոնշյալ դրույթները կիրառելի չէին։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
A. Գույքի Inter vivos բաժանում և մեղմացման վարույթ
24. Համաձայն Ֆրանսիայի իրավունքի, սեփականատերերը կարող են բաժանել իրենց գույքը ինքնուրույն իրենց ժառանգորդների միջև։ Inter vivos բաժանումը (donation-partage) մի գործարք է, որով նվիրատուն իր գույքն անմիջապես բաժանում է իր ժառանգորդների միջև (inter vivos փոխանցում)։ Այն ակնկալվող, որոշակի և բանակցվող բաժնում է։ Գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է նվիրատվության ժամանակ, ինչը նաև առաջին (ակնկալվող) քայլն է ժառանգության ընդունման առումով, որը բացվելու է ավելի ուշ։ Համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, inter vivos բաժանումը դառնում է ժառանգության բաժանում նվիրատուի մահվան դեպքում։ Ժառանգությունը բացվում է և որոշակիորեն լիկվիդացվում կամ բաժանվում ժառանգողի մահվան ամսաթվին (Վճռաբեկ դատարան, 7-ը մարտի, 1876թ., Առաջին քաղաքացիական բաժանմունք, 5-ը հոկտեմբերի, 1994թ., Bull. 1994, I, Թիվ. 27)։
25. Հետնորդը, ով չի ստացել գույքի մասնաբաժին, կարող է պահանջել իրեն վերապահված բաժինը այն գույքից, որը գոյություն ունի ժառանգությունը բացվելու պահին։ Եթե բավարար գույք չկա, ապա նա կարող է մեղմացման վարույթ բերել շնորհառուի մահից հետո հինգ տարվա ընթացքում։ Սա էր գանգատարկուի կողմից օգտագործված միջոցը համաձայն Քաղաքացիական օրենսգրքի Հոդվածներ 1077-1-ի և 1077-2-ի, որը խնդրո առարկա ժամանակահատվածում ամրագրում էր՝
Հոդված 1077-1
“Ժառանգորդը, ով մասնակցություն չի ունեցել գույքի inter vivos բաժանմանը կամ ստացել է ավելի փոքր բաժին, քան իրեն վերապահվածը, կարող է մեղմացման վարույթ բերել, եթե ժառանգությունը բացվելու ժամանակ կա ոչ բավարար գույք, որը չի ներառված գույքի բաժանման մեջ, որը կհանդիսանա կամ կլրացնի նրան վերապահված բաժինը՝ նկատի առնելով այն կամավոր տրամադրումները, որոնցից ժառանգորդը կարող է օգտված լինել”։
Հոդված 1077-2
“Inter vivos բաժանումները ենթակա են կանոնների, որոնք կառավարում են inter vivos նվիրատվությունները՝ գումարի որոշման, վերապահված մասնաբաժնի հաշվարկի և նվազեցումների առումով։
Մեղմման վարույթը չի կարող հարուցվել նախքան ժառանգություն թողնողի մահը, ով կատարել է բաժանումը, կամ ժառանգողի գոյության ընթացքում, երբ մոր և հոր կողմից իրենց գույքը բաժանվում է բոլորի միջև։ Նման վարույթը կհամարվի վաղեմության ժամկետն անցած մահվանից հինգ տարի հետո։
Երեխան, ով դեռ չի բեղմնավորվել inter vivos բաժանման ժամանակ, կարող է նմանօրինակ վարույթ բերել իրեն վերապահված մասնաբաժինը ստանալու կամ լրացնելու նպատակով”։
...
C. Անցումնային դրույթներ
...
2. 2001թ. Օրենքի բաժին 25
30. 2001թ. Օրենքի բաժին 25(1)-ի համաձայն, այդ օրենքի ուժի մեջ մտնելը սկզբունքորեն հետաձգվել էր մինչև 2001թ. հուլիսի 1-ը։ Այնուամենայնիվ, “դավաճանությունից ծնված” երեխաների ժառանգության իրավունքների վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների չեղյալ համարվելու առումով օրենսդիրը որոշել էր, որպես բացառություն, որ Օրենքն ուժի մեջ է մտնելու անմիջապես Official Gazette-ում պաշտոնական հրապարակումից հետո, այսինքն՝ 2001թ. դեկտեմբերի 4-ին։ Համապատասխանաբար, բաժին 25(2)-ը նախատեսում է՝
“Սույն Օրենքը կիրառվում է այն ժառանգությունների նկատմամբ, որոնք արդեն բաց են [2002թ. հուլիսի 1-ից], և ենթակա է հետևյալ բացառություններին՝...
(2) Ենթակա լինելով ցանկացած նախնական փոխհամաձայնության կողմերի միջև կամ վերջնական դատական որոշման՝ հետևյալը կիրառվում է այն ժառանգությունների նկատմամբ, որոնք արդեն բաց են Ֆրանսիայի Հանրապետության Official Gazette-ում սույն Օրենքի հրապարակման ժամանակ և չեն հանգեցրել բաժանման նախքան այդ օրը։
(a) դրույթները, որոնք վերաբերում են արտաամուսնական կապից ծնված երեխաների ժառանգության նոր իրավունքներին, ում հայրը կամ մայրը նրանց բեղմնավորման ժամանակ կապված է եղել ամուսնական կապով այլ անձի հետ ...”
31. Քանի որ այն վերաբերում է “դավաճանությունից ծնված” երեխաների իրավունքներին, 2001թ. Օրենքը հետևաբար կիրառելի է բոլոր ժառանգությունների նկատմամբ, որոնք բաց են 2001թ. դեկտեմբերի 4-ին, այն պայմանով, որ նախքան այդ օրը բաժանում տեղի չի ունեցել։
...
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 14-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1-Ի ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՎԱԾ
36. Գանգատարկուն բողոքել է, որ հանդիսանալով “դավաճանությունից ծնված” երեխա՝ ինքը չի կարողացել հաստատել ժառանգության իր իրավունքները և որ նման չհիմնավորված խտրականությունը շարունակվել է նաև Mazurek-ի գործով Դատավճռից հետո և հակառակ 2001թ. Օրենքի ուժի մեջ մտնելուն։
Նա պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցայի Հոդված 14-ի ոտնահարում՝ Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի հետ միասին վերցված, որը համապատասխանաբար ամրագրում էր՝
Հոդված 14
“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ ... ծննդից ....”։
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
“Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում՝ իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։.”
A. Պալատի վճիռը
37. 2011թ. հուլիսի 21-ի իր դատավճռում Պալատը վճռել է, որ գանգատարկուի գանգատը դասվում է Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում, ինչը բավարար էր Կոնվենցիայի Հոդված 14 –ը ընդունելի համարելու համար։ Քանի որ մոր հետ նրա արյունակցական կապը ճանաչվել էր 1983թ, գանգատարկուն ուներ շահ, որը կարելի էր պաշտպանել ներպետական դատարաններում՝ պնդելով իր մոր գույքից բաժին ստանալու իր իրավունքը այն ձևով, որը հարիր է Կոնվենցիայի Հոդված 14-ին (տես Պալատի վճռի պարբերություններ 38-42-ը)։
38. Պալատը, ըստ էության, գտել էր, որ 1972թ. և 2001թ. Օրենքները հատուկ անցումնային դրույթներ էին սահմանել կապված ժառանգության նոր իրավունքների հետ, որոնք ամրագրված էին նշված Օրենքներով։ Այն նշել էր, որ ներպետական դատարանները համարել էին, որ գանգատարկուն չէր կարող օգտվել նշված դրույթներից 1970թ. inter vivos նվիրատվության մեղմման նպատակով իր կողմից վարույթ հարուցելու ժամանակահատվածում։ Համաձայն Վերաքննիչ դատարանի, 1972թ. Օրենքի անցումնային դրույթը բացառում էր նախքան այդ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված inter vivos նվիրատվությունների որևէ վիճարկում։ Վճռաբեկ դատարանը վճռել էր, որ քանի որ գույքի բաժանումը տեղի էր ունեցել 1994թ. մոր մահվան հետ կապված, ապա համաձայն 2001թ. Օրենքի բաժին 25(2)-ի բացառվում էր ժառանգության հավասար իրավունքների ապահովման նոր դրույթների կիրառումը։ Ներպետական իրավունքի նշված մեկնաբանությունները հետամուտ էին իրավական կայունության սկզբունքը երաշխավորելու և օրինական երեխաների տևական իրավունքները երաշխավորելու իրավաչափ նպատակին։ Բացի այդ, չէր հետևում, որ դրանք ոչ ողջամիտ են, կամայական կամ ակնհայտորեն անհամապատասխան են խտրականության արգելմանը։ Պալատը առանձնացրել էր սույն գործին բնորոշ իրավիճակը այն գործերից, որոնց դեպքում դեռ գույքի բաժանում չէր իրականացվել (վերը նշված Mazurek-ը, և Merger-ը և Cros-ը ընդդեմ Ֆրանսիայի, Թիվ. 68864/01, 22-ը դեկտեմբերի, 2004թ.)՝ եզրակացնելով, որ խնդրո առարկա տարբերակված մոտեցումը համաչափ էր հետամտված նպատակին և որ տեղի չէր ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի ոտնահարում Թիվ 1 արձանագրության Հոդված 1- հետ միասին վերցված (տես Պալատի վճռի պարբերություններ 50-59-ը)։
B. Կողմերի ներկայացումները
1. Կառավարությունը
(a) Կոնվենցիայի Հոդված 14-ի կիրառելիությունը
39. Կառավարությունը պնդել էր, որ այն փաստերը, որոնց վերաբերյալ գանգատ էր ներկայացրել գանգատարկուն, չէին դասվում Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում, ինչը Կոնվենցիայի Հոդված 14-ը դարձնում էր ոչ կիրառելի։ Այս կապակցությամբ Կառավարությունը նկատել էր, որ 1970թ. inter vivos բաժանումը գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերապահել էր երկու օրինական երեխաներին և ստեղծել իրավական մի վիճակ, որը բացառել էր գանգատարկուի կողմից իր մոր գույքի մասնաբաժնի ձեռք բերումը։ Ո՛չ 1972թ. և ոչ՛ էլ 2001թ. Օրենքները ուժ չէին ունեցել նրան հնարավորություն տալու ձեռք բերել գույքի այն բաժինը, որը ստանալու իրավունք նա ունեցած կլիներ եթե գոյություն չունենար 1970թ. գործարքը։ Ի տարբերություն Mazurek-ի և Merger-ի ու Cros-ի գործերի, որոնցում գանգատարկուներն ինքնաբերաբար ձեռք էին բերել ժառանգության իրավունքներ իրենց ծնողի մահվանը հաջորդիվ, տվյալ գործով ժառանգությունը կարգավորվել էր 1970թ., նախքան գանգատարկուի մոր մահը։ Ավելին, գույքի բաժանումը տեղի էր ունեցել դեռ մի քանի տարի առաջ, նախքան 1983թ. գանգատարկուի արյունակցական կապի հաստատումը։ Հետևաբար, ըստ Կառավարության, գանգատարկուն ժառանգության որևէ իրավունք չուներ նշված գույքի նկատմամբ (նրանք, mutatis mutandis, վկայակոչել էին Alboize-Barthes-ը և Alboize-Montezume-ն ընդդեմ Ֆրանսիայի գործը (դեկտ.), Թիվ. 44421/04, 21-ը հոկտեմբերի, 2008թ.)։
(b) Գործի էությունը
40. Ինչպես նախապես ներկայացվել էր Պալատին, Կառավարությունը պնդում էր, որ գանգատարկուն չէր “բացառվել” իր մոր ժառանգությունից, բայց քանի որ գույքն արդեն անցել էր տնօրինման՝ համաձայն 1970թ. inter vivos բաժանման գործարքի այլ կետերի, նա չէր կարող ձեռք բերել այն բաժինը, որի նկատմամբ իրավունք ունեցած կլիներ համաձայն 1972թ. և 2001թ. Օրենքների, եթե նշված գործարքը գոյություն չունենար։ Համապատասխանաբար, ոչ թե խնդրո առարկա դատական որոշումներն էին խանգարել գանգատարկուին ժառանգել իր մոր գույքը, այլ դրանց նախորդող գործարքը գույքի փոխանցման մասին, որը ստեղծել էր ձեռք բերված իրավական իրավիճակը։
41. Մյուս ժառանգորդների ձեռք բերած իրավունքներն էին, որ 2001թ. օրենսդիրը, լիովին բավարարելով Mazurek –ի վճիռը կատարելու իր վրա դրված պարտավորությունը, ստիպված էր նկատի առնել, երբ ուժի մեջ էր դնում Օրենքը։ Նոր Օրենքի կիրառումը նախապես գոյություն ունեցող իրավիճակներին անհրաժեշտաբար պետք է համապատասխաներ իրավունքի իրավական կայունության և կանխատեսելիության սկզբունքին, որը սահմանվել էր Դատարանի նախադեպային րավունքով։ 2001թ. Օրենքի բաժին 25-ը այսպիսով բացառել էր նոր իրավունքների կիրառությունը ժառանգությունների նկատմամբ, որոնք արդեն բաց էին նախքան Օրենքի հրապարակումը և հանգեցրել էին բաժանման նախքան այդ ամսաթիվը։ Կառավարության կարծիքով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը հետևաբար չէր հակասում Mazurek-ի դատավճռին։ Ի տարբերություն այդ վճռի և Merger-ն ու Cros-ի գործի, որում գանգատարկուները վիճարկել էին այնպիսի իրավիճակներ, որոնք դեռ չէին ստեղծվել, երբ ներկայացրել էին իրենց վարույթները ներպետական դատարաններին, մեղմման վարույթը, որը բերել էր գանգատարկուն 1998թ., նպատակ ուներ վիճարկելու մի իրավիճակ, երբ արդեն տեղի էր ունեցել գույքի բաժանումը։
42. Կառավարությունն ընդունել էր, որ Կոնվենցիայի ոտնահարում արձանագրող դատավճիռը կարող էր հանգեցնել ընդհանուր միջոցների պատասխանող Պետությունում և ունենալ ազդեցություն, որը դուրս կգար Դատարանի առջև կանգնած կողմերի միջև վեճի շրջանակներից։ Այնուհանդերձ, Կառավարությունը պնդել էր, որ Դատարանը երբեք չի ճանաչել իր վճիռների հետադարձ ուժը։ Պնդելը, թե Mazurek-ի վճիռը պետք է կիրառվի տվյալ գործով, այսինքն մի իրավական իրավիճակի, որը հաստատապես ստեղծվել էր նախքան այդ վճռի կայացումը, և որ այն պետք է ունենար հետադարձ ուժ, անարժեք կդարձներ Կոնվենցիայի Հոդված 46-ը։
2. Գանգատարկուն
(a) Կոնվենցիայի Հոդված 14-ի կիրառելիությունը
43. Գանգատարկուն լրացուցիչ դիտարկումներ չէր ներկայացրել Մեծ Պալատին, բացի Պալատին ներկայացրած իր պնդումները, որոնցում ինքն իր անհամաձայնությունն էր հայտնել Կառավարությանը նշված կետի առնչությամբ (Պալատի վճռի պարբերություն 37)։ Նա պնդել էր, որ մոր հետ արյունակցական կապի հաստատումը 1983թ. նրան էր հաղորդել ժառանգության իրավունքներ իր մոր ժառանգության բացման ժամանակ, կախված նրա կողմից բողոք բերելու ամսաթվի հետ, ինչը դասվում էր Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում։
(b) Էությունը
44. Համաձայն գանգատարկուի, Կոնվենցիայի Հոդված 14-ի արդյունավետությունը պետք է երաշխավորվեր և միայն “խիստ ծանրակշիռ” պատճառները կարող էին հանգեցնել տարբերակված վերաբերմունքի ծննդյան հիմքով, որոնք հարիր կլինեին Կոնվենցիային։ Իրավական որոշակիությունը ո՛չ Կոնվենցիայով երաշխավորված իրավունք էր և ո՛չ էր հանրային շահի հիմնավորում, որը կարողանար արդարացնել Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ով նախատեսված՝ գույքի խաղաղ տնօրինումը։
45. Այն, ինչը գուցե հանդուրժելի կարող էր եղած լինել 1972թ., իրավական կայունության հասկացության հիմքով, ի վնաս Հոդված 14-ով ամրագրված խտրականության բացառման սկզբունքի, այլևս չէր կարող հանդուրժվել Mazurek-ի վճռից հետո։ Այնուամենայնիվ, գանգատարկուն շեշտել էր, որ անարդար ձևով ձեռք բերված իրավունքները չպետք է ապահովագրվեն 2001թ. Օրենքի անցումնային դրույթներով, որի նպատակն է եղել վերջ դնել նշված վճռում տեղ գտած ոտնահարումներին նման ոտնահարումներին։ Նրա ներկայացմամբ, պրն. Mazurek –ին պատճառված վնասը փոխհատուցելու ժամանակ Դատարանը մերժել էր ապահովել նախքան իր դատավճիռն առկա իրավիճակները։ Գանգատարկուն համարել էր, որ Դատարանը պետք է այստեղ արձանագրի, որ ձախողվել է Mazurek-ի վճռի պարտադիր ուժը, և համապատասխանաբար վճիռ կայացնել Ֆրանսիայի դեմ։ Այլ կերպ եզրակացնելը կլիներ համազոր ընդունելու, որ մի Պետություն, որը ընդունում է մի օրենսդրություն, որը նախատեսված է Դատարանի նախադեպային իրավունքի հետևանքները վերացնելու համար, ունեցել է իր որոշումները վերադասավորելու մի անորոշ ժամանակահատված, և կարող է, տվյալ պարագայում, զբաղվել միայն ապագա ժառանգություններով՝ դրանով վավերացնելով Կոնվենցիայի ex post facto ճանաչված ոտնահարումները։ Գանգատարկուն բողոքել էր շարունակվող խտրականությունից, որը հարատև էր դարձրել 1972թ. Օրենքի ուժը, որը դարձել էր Ֆրանսիայի դեմ վճիռ կայացնելու առարկա Դատարանի կողմից, և որից Օրենսդիրը հրաժարվել էր 2001թ։
46. Նա այնուհետև պնդել էր, որ մեղմման վարույթը, որը բերվել էր 1998թ., դեռ ընթացքում էր, երբ հրապարակվել էր 2001թ. Օրենքը, ինչը պետք է հանգեցրած լիներ իր կողմից “դավաճանությունից ծնված” երեխաների նոր իրավունքներից օգտվելուն։ Հետևաբար, քանի որ նրա վարույթը ընթացքում էր, նրա մոր գույքը չէր կարող որոշակիորեն բաժանված լինել։ Այլ կերպ եզրակացնելը համազոր կլիներ inter vivos բաժանումների մեղմման նպատակով վարույթների հարուցումը անարդյունավետ միջոց դարձնելուն։
C. Դատարանի գնահատականը
1. Կոնվենցիայի Հոդված 14-ի կիրառելիությունը
(a) Ընդհանուր դրույթներ
47. Համաձայն Դատարանի սահմանած նախադեպային իրավունքի, Կոնվենցիայի Հոդված 14-ը լրացնում է Կոնվենցիայի մյուս նյութական դրույթներն ու նրա արձանագրությունները։ Այն չունի անկախ գոյություն, քանի որ կիրառվում է միայն նշված դրույթներով ամրագրված “իրավունքների և ազատությունների իրականացման” առնչությամբ։ Չնայած որ Հոդված 14-ի կիրառումը չի ենթադրում նշված դրույթների խախտում, և այս առումով այն ինքնուրույն է, չի կարող լինել նրա կիրառման որևէ հնարավորություն, եթե խնդրո առարկա փաստերը չեն դասվում վերջիններից որևէ մեկի կամ մի քանիսի շրջանակներում (տես ի թիվս շատ այլ իշխանությունների, Van Raalte-ն ընդդեմ Նիդեռլանդների, 21-ը փետրվարի, 1997թ., § 33, Reports of Judgments and Decisions 1997‑I, Petrovic-ն ընդդեմ Ավստրիայի, 27-ը մարտի,1998թ., § 22, Reports 1998‑II, Zarb Adami-ն ընդդեմ Մալթայի, թիվ. 17209/02, § 42, ՄԻԵԴ 2006‑VIII և Konstantin Markin-ն ընդդեմ Ռուսաստանի [GC], թիվ. 30078/06, § 124, ՄԻԵԴ 2012 (հատվածներ))։
(b) Արդյոք գործի փաստերը դասվում են Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում։
48. Սույն գործում հետևաբար անհրաժեշտ է որոշել, թե արդյոք գանգատարկուի բողոքը` կապված իր մոր կողմից, առանց իրեն վերապահված բաժինը նկատի առնելու ստորագրված inter vivos բաժանումը մեղմելու նպատակ հետապնդող վարույթի միջոցով իր ժառանգության իրավունքները իրականացնելու անկարողության հետ, դասվում է թիվ 1 Հոդված 1-ի շրջանակներում։
49. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի առաջին մասում վկայակոչված “գույք” հասկացությունն ունի ինքնուրույն նշանակություն, որը չի սահմանափակվում ֆիզիկական ապրանքների սեփականությամբ և անկախ է ներպետական իրավունքի պաշտոնական դասակարգումից։ Որոշակի այլ իրավունքներ և շահեր, որոնք հանդիսանում են ակտիվներ, նույնպես կարող են համարվել “սեփականության իրավունքներ”, ուստիև “գույք” սույն դրույթի նպատակի տեսանկյունից (տես Beyeler-ն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ. 33202/96, § 100, ՄԻԵԴ 2000‑I)։
50. Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ը չի երաշխավորում գույք ձեռք բերելու իրավունք (տես Slivenko-ն և այլոք ընդդեմ Լատվիայի (դեկտ.) [GC], թիվ. 48321/99, § 121, ՄԻԵԴ 2002‑II (հատվածներ), և Ališić-ը և այլոք ընդդեմ Բոսնիա Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության (դեկտ.), թիվ. 60642/08, § 52, 17-ը հոկտեմբերի, 2011թ.), մասնավորապես առանց կտակի թողնված կամ կամավոր հատկացումների դեպքում (տես, mutatis mutandis, վերը վկայակոչված Marckx-ը, § 50, և Merger-ը և Cros-ը, § 37)։ Սակայն “գույքը” կարող է լինել կամ “գոյություն ունեցող գույք” կամ ակտիվներ, ներառյալ պահանջներ, որոնց առնչությամբ գանգատարկուն կարող է պնդել, որ ունի առնվազը “իրավաչափ ակնկալիք” սեփականության իրավունքի արդյունավետ կիրառման համար (ի թիվս այլ իշխանությունների տես՝ Pressos Compania Naviera S.A.-ն և այլոք ընդդեմ Բելգիայի, 20-ը նոյեմբերի, 1995թ., § 31, Շարք A թիվ. 332, Kopecký-ն ընդդեմ Սլովակիայի [GC], թիվ. 44912/98, § 35, ՄԻԵԴ 2004‑IX, և Association nationale des pupilles de la Nation-ն ընդդեմ Ֆրանսիայի (դեկտ.), թիվ. 22718/08, 6 –ը հոկտեմբերի, 2009թ.)։ Իրավաչափ ակնկալիքը պետք է ունենա “բավարար հիմք ներպետական իրավունքում” (տես վերը նշված Kopecký-ն, § 52, Depalle-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 34044/02, § 63, ՄԻԵԴ 2010թ., և Saghinadze-ն և այլոք ընդդեմ Վրաստանի, թիվ 18768/05, § 103, 27-ը մայիսի, 2010թ.)։ Նմանապես, “գույք” հասկացությունը կարող է ներառել որոշակի շահ, որից խնդրո առարկա անձինք զրկվել են իրավունքի շնորհման խտրական պայմանների հիմքով (տես Andrejeva-ն ընդդեմ Լատվիայի [GC], թիվ. 55707/00, § 79, ՄԻԵԴ 2009թ.)։ Սակայն հույսը ճանաչելու և փրկելու այն հին սեփականության իրավունքը, ինչը երկար ժամանակ հնարավոր չէր եղել իրականացնել արդյունավետորեն, չի կարող հանդիսանալ որպես “գույք” թիվ 1 Արձանագրույթան Հոդված 1-ի իմաստով, և ոչ էլ այն կարող է լինել պայմանական պահանջ, որը կորցնում է ուժը պայմանի չկատարման արդյունքում (տես համապատասխան սկզբունքների ամփոփումը Malhous-ն ընդդեմ Չեխիայի հանրապետության (դեկտ.) [GC], թիվ. 33071/96, ՄԻԵԴ 2000‑XII, հետագա հղումներով Հանձնաժողովի նախադեպային իրավունքին, տես նաև Prince Hans-Adam II of Liechtenstein-ն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ. 42527/98, § 85, ՄԻԵԴ 2001‑VIII, Nerva-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 42295/98, § 43, ՄԻԵԴ 2002‑VIII և Stretch-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 44277/98, § 32, 24-ը հունիսի, 2003թ.)։
51. Խնդիրը, որը պետք է քննվի յուրաքանչյուր գործում այն է, թե արդյոք տվյալ գործի հանգամանքները միասին վերցված գանգատարկուին իրավունք են վերապահել նյութական շահ հետապնդել, որը պաշտպանվում է թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ով (տես Bozcaada Kimisis Teodoku Rum Ortodoks Kilisesi Vakfı-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 37639/03, 37655/03, 26736/04 և 42670/04, § 41, 3-ը մարտի, 2009թ., վերը վկայակոչված Depalle-ը, § 62, Plalam S.P.A.-ն ընդդեմ Իտալիայի (էությունը), թիվ. 16021/02, § 37, 18-ը մայիսի, 2010թ. և Di Marco-ն ընդդեմ Իտալիայի (էությունը), թիվ. 32521/05, § 50, 26-ը ապրիլի,l 2011թ.)։ Դատարանը համարում է, որ այս մոտեցումը պահանջում է հաշվի առնել իրավունքի հետևյալ կետերը և փաստերը։
52. Սույն գործում Դատարանը նկատում է, որ բացառապես իր “դավաճանությունից ծնված” լինելու կարգավիճակի հիմքով է, որ գանգատարկուին մերժել են իր մոր կողմից ստորագրված inter vivos բաժանումը մեղմելու խնդրանք ներկայացնելու նրա իրավունքը, նշված կարգավիճակը հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի որոշման համար՝ մեկնաբանելով 2001թ. Օրենքի անցումնային դրույթներն այնպես, որպեսզի նրա դեպքում մերժվի նշված Օրենքով ճանաչված ժառանգության նոր իրավունքների ճանաչումը։ Այնպիսի գործերում, ինչպիսին սույն գործն է, կապված բողոքի հետ համաձայն Հոդված 14-ի թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի հետ միասին վերցված, երբ գանգատարկուին մերժել են որոշակի գույքը կամ դրա ինչ-որ մասը խտրական հիմքով, ինչը կարգավորվում է Հոդված 14-ով, համապատասխան թեստն այն է, թե արդյոք նշված խտրական հիմքից բացի, որի մասին բողոքել է գանգատարկուն, նա իրավունք ունեցած կլիներ խնդրո առարկա գույքի նկատմամբ ներպետական այլ օրենքի համաձայն (տես mutatis mutandis, Stec-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.) [GC], թիվ. 65731/01 և 65900/01, § 55, ՄԻԵԴ 2005‑X, և վերը վկայակոչված՝ Andrejeva-ն, § 79)։ Այս թեստը տվյալ դեպքում բավարարված է։
53. Կառավարությունը պնդել է, որ գանգատարկուն չէր կարող պահանջել ժառանգության որևէ իրավունք կապված 1970թ. inter vivos նվերի հետ, քանի որ այն ուժի մեջ էր մտել անմիջապես և անշրջելիորեն բաշխել էր նրա մոր գույքը, և դա արվել էր նախքան դատական կարգով մոր հետ նրա արյունակցական կապի հաստատումը (տես վերը նշված պարբերություն 39-ը)։ Սակայն Դատարանը չի կարող ընդունել այդ պնդումը։ Այն նշում է, որ չնայած որ inter vivos նվիրատվություններն ունեն սեփականությունը փոխանցելու անմիջական ուժ, համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի սա չի դառնում բաժանում ժառանգության նպատակով, քանի դեռ նվիրատուն ողջ է։ Ժառանգությունը բացվում և լիկվիդացվում է հստակորեն ժառանգողի մահվան օրը (տես վերը նշված պարբերություն 24), ինչն այս դեպքում տեղի չի ունեցել մինչև 1994թ.։ Մինչև այս ամսաթիվը գանգատարկուի արյունակցական կապը հաստատվել է։ Ուստի իսկապես նրա “դավաճանությունից ծնված” լինելու կարգավիճակի հիմքով է, որ գանգատարկուին բացառել են նրա մոր ժառանգությունից։
54. Այս կապակցությամբ սույն գործը նմանվում է վերը նշված Mazurek-ը և Merger-ը և Cros-ը գործին և կարող է առանձնացվել վերը նշված՝ Alboize-Barthes-ը և Alboize-Montezume-ն ընդդեմ Ֆրանսիայի (դեկտ.) գործից, որում որոշվել էր, որ գանգատարկուի հոր գույքի լիկվիդացումը 1955թ. և բավականին ավելի վաղ, քան հաստատվել էր նրա արյունակցական կապը, բացառել էր նրա կողմից ժառանգության իրավունքների վիճարկումը հոր գույքի նկատմամբ և նրա “գույքի” նկատմամբ սեփականության իրավունքի պահանջը։
55. Հետևում է, որ գանգատարկուի նյութական շահերը դասվում են թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի և նրա կողմից պաշտպանվող գույքի խաղաղ տնօրինման իրավունքի շրջանակներում։ Սա բավարար է համարելու, որ Կոնվենցիայի Հոդված 14-ը կիրառելի է։
2. Էությունը
(a) Ընդհանուր դրույթներ
56. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների իրականացման առումով Հոդված 14-ը պաշտպանություն է տրամադրում տարբերակված մոտեցումից, որը տեղի է ունենում առանց օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման միանման իրավիճակներում գտնվող մարդկանց նկատմամբ։ Հոդված 14-ի նպատակների առումով վերաբերմունքում տարբերությունը խտրական է, եթե այն “չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում”, այսինքն, եթե այն հետամուտ չէ “իրավաչափ նպատակի” կամ եթե չկա “կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ համաչափություն” (տես վերը նշված Mazurek-ը, §§ 46 և 48)։ Ավելին, Կողմ պետություններին վերապահված է հայեցողականության որոշակի շրջանակ գնահատելու, թե արդյոք կամ որ չափով են տարբերությունները այլապես նմանօրինակ իրավիճակներում արդարացնում տարբերակված մոտեցումը (տես վերը նշված՝ Stec-ը և այլոք, §§ 51 և 52, ՄԻԵԴ 2006‑VI)։ Հայեցողության շրջանակը կտարբեվի ըստ հանգամանքների, խնդրո առարկայի և հիմքի, սակայն վերջին ատյանում Դատարանը պետք է որոշի, թե արդյոք կատարվել են Կոնվենցիայի պահանջները։ Քանի որ Կոնվենցիան առաջին հերթին և հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության համակարգ է, Դատարանը այնուհանդերձ պետք է նկատի առնի պայմանավորվող պետություններում փոփոխվող իրավիճակները և արձագանքի օրինակ ցանկացած ի հայտ եկող համաձայնության կապված այն չափանիշների հետ, որոնք պետք է ապահովվեն (տես վերը նշված՝ Konstantin Markin-ը, § 126)։
57. Համաձայն Դատարանի սահմանած նախադեպային իրավունքի վերը նշված Marckx-ի գործից ի վեր, ժառանգության նպատակով հաստատված տարբերակումը “ամուսնությունից դուրս” և “օրինական” երեխաների միջև ի հայտ է բերել խնդիր Կոնվենցիայի Հոդված 8-ի համաձայն, առանձին վերցված (տես Johnston-ը և այլոք ընդդեմ Իռլանդիայի, 18-ը դեկտեմբերի, 1986թ., Շարք A թիվ. 112) և Կոնվենցիայի Հոդված 14-ի համաձայն՝ Հոդված 8-ի հետ միասին վերցված (տես Vermeire-ն ընդդեմ Բելգիայի, 29-ը նոյեմբերի, 1991թ., Շարք A թիվ 214‑C, և Brauer-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 3545/04, 28-ը մայիսի, 2009թ.) և թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի համաձայն (տես Inze-ն ընդդեմ Ավստրիայի, 28-ը հոկտեմբերի, 1987թ., Շարք A թիվ 126, վերը նշված՝ Mazurek-ը և Merger-ն ու Cros-ը)։ Դատարանը այս նախադեպային իրավունքը տարածել է կամավոր տնօրինումների վրա, հաստատելով խտրականության արգելումը, երբ խոսքը վերաբերում է կտակի համաձայն տնօրինումներին (տես Pla-ն և Puncernau-ն ընդդեմ Անդորրայի, թիվ 69498/01, ՄԻԵԴ 2004‑VIII)։ Համապատասխանաբար, դեռ այնքան վաղ, որքան 1979թ., Marckx-ում, Դատարանը վճռել է, որ երեխաների ժառանգության իրավունքների նկատմամբ սահմանափակումները նրանց ծննդյան հիմքով անհամատեղելի են Կոնվենցիային։ Այն մշտապես կրկնել է այս հիմնարար սկզբունքը՝ ամրագրելով խտրականության արգելումը երեխայի “ամուսնությունից դուրս” ծննդյան հիմքով, որպես եվրոպական հանրային կարգի պաշտպանության չափանիշ։
58. Դատարանը նաև նկատում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև թե՛ ամուսնությունից և թե՛ արտաամուսնական կապից ծնված երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունքի հիմքը հաստատվել է դեռ երկար ժամանակ առաջ, ինչը, ավելին հանգեցրել է միօրինակ մոտեցման ներպետական օրենսդրությունների կողմից վերոնշյալ առարկայի նկատմամբ (իրավահավասարության սկզբունքը վերացնում է օրինական երեխաների և արտաամուսնական կապից ծնված երեխաներ բուն հասկացությունները) և սոցիալական ու իրավական այնպիսի զարգացումների, որոնք հստակ հաստատում են երեխաների միջև իրավահավասարության ձեռքբերումը (տես վերը նշված պարբերություններ 28, 34 և 35)։
59. Համապատասխանաբար, շատ ծանրակշիռ պատճառներ պետք է բերվեն նախքան արտաամուսնական կապից ծնված լինելու հիմքով տարբերակումը կարելի լինի համարել Կոնվենցիային համապատասխան (տես վերը նշված Inze-ն, § 41, Camp-ը և Bourimi-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 28369/95, § 38, ՄԻԵԴ 2000‑X, և վերը նշված՝ Brauer-ը, § 40)։
60. Սկզբունքորեն Դատարանից չի պահանջվում վճռել վեճեր, որոնք զուտ անձնական բնույթ ունեն։ Սա ասելով՝ իրեն վերապահված եվրոպական վերահսկողություն իրականացնելիս այն չի կարող մնալ պասիվ, երբ իրավական ակտին ներպետական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, լինի այն կտակի համաձայն տնօրինում, մասնավոր պայմանագիր, հանրային փաստաթուղթ, օրենսդրական ակտ կամ վարչական պրակտիկա, ողջամիտ չէ, կամայական է, կամ ակնհայտորեն անհամապատասխան է Հոդված 14-ով ամրագրված՝ խտրականության արգելմանը և ավելի ընդգրկուն առումով՝ Կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքներին (տես Larkos-ն ընդդեմ Կիպրոսի [GC], թիվ 29515/95, §§ 30-31, ՄԻԵԴ 1999‑I, վերը նշված՝ Pla-ն և Puncernau-ն, § 59 և Karaman-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 6489/03, § 30, 15-ը հունվարի, 2008թ.)։
(b) Կիրառությունը տվյալ գործի առնչությամբ
(i) Արդյոք կա՞ր տարբերություն արտաամուսնական կապից ծնված լինելու հիմքով
61. Վիճելի չէ, որ ներկա գործում գանգատարկուին զրկել էին իրեն վերապահված բաժնից և որոշակիորեն դրել էին տարբերվող իրավիճակում օրինական երեխաների համեմատությամբ՝ կապված նրանց մոր գույքի ժառանգման հետ։ Նրան զրկել էին այն inter vivos բաժանումը մեղմելու և իրեն վերապահված բաժինը ստանալու հնարավորությունից, որից նրան բացառել էին “դավաճանությունից ծնված” երեխա լինելու հիմքով։
62. Վերաբերմունքում այս տարբերությունը գանգատարկուի և նրա արյունակից եղբոր ու քրոջ միջև բխում է 2001թ. Օրենքի բաժին 25(2)-ից, որը սահմանափակում է “դավաճանությունից ծնված” երեխաների ժառանգության իրավունքները այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են նախքան 2001թ. դեկտեմբերի 4-ը և դեռ չեն հանգեցրել բաժանման նախքան նշված ամսաթիվը (տես վերը նշված պարբերություն 30)։ Խնդրո առարկա անցումնային դրույթը մեկնաբանելիս՝ Վճռաբեկ դատարանը համարել էր, որ ժառանգության նպատակով բաժանումը տեղի էր ունեցել 1994թ., գանգատարկուի մոր մահվան ժամանակ (տես վերը նշված պարբերություն 23), համապատասխան վաղուց գործող նախադեպային իրավունքի, որի համաձայն inter vivos բաժանումների ժամանակ նվիրատուի մահը առաջ էր բերում թե՛ ժառանգության բացում և թե՛ բաժանում (տես վերը նշված պարբերություն 24)։ Օրինական երեխան, ով դուրս էր մնացել inter vivos բաժանումից կամ ով դեռ չէր սաղմնավորվել նախքան նշված գործարքի ստորագրումը, չէր բացառվի իրեն վերապահված գույքի բաժնեմասից կամ բաժնից համաձայն Քաղաքացիական օրենսգրքի Հոդվածներ 1077-1-ի և 1077-2-ի (տես վերը նշված պարբերություն 25)։ Հետևաբար չի վիճարկվում, որ վերաբերմունքում տարբերության միակ պատճառը, որից տուժել էր գանգատարկուն, այն փաստն էր, որ նա ծնվել էր ամուսնությունից դուրս։
63. Դատարանը կրկնում է, որ իր դերը չէ վճռել, թե ներպետական օրենսդրության ո՞ր մեկնաբանությունն է առավել ճշգրիտ, բայց իր դերն է որոշել, թե արդյոք այն ձևը, որով նշված օրենսդրությունը կիրառվել է, ոտնահարել է գանգատարկուի իրավունքները համաձայն Կոնվենցիայի Հոդված 14-ի (տես շատ այլ իշխանությունների թվում և mutatis mutandis, Padovani-ն ընդդեմ Իտալիայի, 26-ը փետրվարի, 1993թ., § 24, Շարք A թիվ 257‑B, և վերը նշված՝ Pla-ն և Puncernau-ն, § 46)։ Տվյալ գործում նրա խնդիրն է այսպիսով որոշել, թե արդյոք կա՞ր օբյեկտիվ և ողջամիտ արդարացում խնդրո առարկա վերաբերմունքում տարբերության համար, որն իր հիմքն ուներ ներպետական իրավունքի որևէ դրույթում։
(ii) Վերաբերմունքում տարբերության հիմնավորում
(α) Իրավաչափ նպատակի հետապնդում
64. Կառավարությունն առաջ չէր քաշել օրինական և “դավաճանությունից ծնված” երեխաների միջև խտրականության որևէ այլ հիմնավորում։ Դատարանն ի նկատի է առնում, որ Ֆրանսիա պետությունը համաձայնել էր փոփոխել իր օրենսդրությունը վերը նշված Mazurek –ի գործով Դատարանի ընդունած վճռին հաջորդիվ և բարեփոխել էր ժառանգության օրենսդրությունը՝ չեղյալ հայտարարելով այն բոլոր խտրական դրույթները, որոնք վերաբերում էին “դավաճանությունից ծնված” երեխաներին նշված վճռի կայացումից ավելի պակաս քան երկու տարի անց։ Ավելին, այն ողջունում է Ֆրանսիայի օրենսդրությունը Կոնվենցիայի խտրականության բացառման սկզբունքին համապատասխանեցնելու այս միջոցը։
65. Սակայն, ըստ Կառավարության, հնարավոր չէր վտանգել երրորդ կողմի ձեռք բերած իրավունքները, տվյալ դեպքում մյուս ժառանգորդների ձեռք բերած իրավունքները, և դա էր արդարացնում 2001թ. հետադարձ ուժի սահմանափակումն այն ժառանգությունների նկատմամբ, որոնք արդեն բաց էին Օրենքի հրապարակման ժամանակ և չէին հանգեցրել բաժանման այդ ամսաթվին։ Համապատասխանաբար անցումնային դրույթներ էին կիրառվել ընտանեկան խաղաղ փոխհարաբերությունները պաշտպանելու նպատակով՝ ապահովելով այն իրավունքները, որոնք ձեռք էին բերել շահառուները այն ժամանակ, երբ գույքն արդեն բաժանվել էր։
66. Դատարանին չի համոզել, որ ընտանիքի անդամներից մեկին կամ մի քանիսին ժառանգության իրավունքների մերժումը կարող է նպաստել ընտանիքի ներսում խաղաղ փոխհարաբերություններին։ Այնուհանդերձ, այն ընդունում է, որ արդեն իսկ ձեռք բերած իրավունքների պաշտպանությունը կարող է ծառայել իրավական որոշակիության շահերին, ինչը Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքներից մեկն է (տես Brumărescu-ն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999‑VII, Beian-ն ընդդեմ Ռումինիայի (թիվ 1), թիվ 30658/05, § 39, ՄԻԵԴ 2007‑V (հատվածներ), Nejdet Şahin-ը և Perihan Şahin-ն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 13279/05, §§ 56-57, 20-ը հոկտեմբերի, 2011թ. և Albu-ն և այլոք ընդդեմ Ռումինիայի, թիվ 34796/09 և 63 այլ գործեր, § 34, 10-ը մայիսի, 2012թ.)։ Համապատասխանաբար, ինչ վերաբերում է ժառանգությանը, որն ընդունվել է “դավաճանությունից ծնված” երեխայի կողմից, երբ այն բացվել է 1993 թ. և լիկվիդացվել 1996թ., ապա այն վճռել է, որ Վճռաբեկ դատարանի վճիռն անընդունելիության վերաբերյալ այն հիմքով, որ արդեն տեղի է ունեցել բաժանում, որը բացառել է գանգատարկուի ժառանգության նոր իրավունքներից օգտվելը 2001թ. Օրենքի անցումնային դրույթների համաձայն, համապատասխանում էր Marckx-ում վերահաստատված՝ իրավական որոշակիության սկզբունքին։ Իսկապես “չի կարելի պահանջել, որ որևէ դատական մարմին մի կողմ թողնի ազատ ընդունված բաժանումը Դատարանի վճռի լույսի ներքո, որը կայացվել է նշված բաժանումից հետո” (տես E.S.-ն ընդդեմ Ֆրանսիայի (դեկտ.), թիվ 49714/06, 10-ը փետրվարի, 2009թ.)։ Դատարանը եզրակացնում է, որ ժառանգության ավարտված պայմանավորվածության կայունությունն ապահովելու մտահոգությունը, որը գերակա պահանջ էր օրենսդրի և գործը քննող դատարանի կարծիքով, հանդիսանում է իրավաչափ նպատակ, որը հիմնավորում է վերաբերմունքում տարբերությունը ներկա գործի շրջանակներում։ Սակայն վերաբերմունքում տարբերությունը պետք է համաչափ եղած լիներ նշված նպատակին։
(β) Համաչափությունը կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև
67. Դատարանը նկատում է, որ ներկա գործում, ենթակա լինելով մեղմման վարույթ բերելու կանոնադրական իրավունքին՝ գանգատարկուի արյունակից եղբայրն ու քույրը սեփականության իրավունք են ձեռք բերել 1970թ. inter vivos բաժանման հիմքով, ըստ որի տկն. M.-ի գույքն անցել է նրանց 1994թ. հուլիսին նրա մահից հետո։ Այս հիմքով սույն գործը տարբերվում է վերը նշված Mazurek-ի և Merger-ի ու Cros-ի գործերից, որոնցում գույքը դեռ չէր անցել շահառուներին։
68. Այնուհանդերձ, Դատարանը վերահաստատում է, որ մահացողի և նրա ընտանիքի ‘օրինական ակնկալիքը պաշտպանելը “պետք է ստորադասվի ամուսնությունից և արտաամուսնական կապից ծնված երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունքի հրամայականին” (տես վերը նշված Brauer-ը, § 43)։ Այս կապակցությամբ Դատարանը համարում է, որ գանգատարկուի արյունակից եղբայրը և արյունակից քույրը գիտեին կամ պետք է գիտենային, որ իրենց իրավունքները կարող էին վիճարկվել։ 1994թ. իրենց մոր մահվան ժամանակ գոյություն ուներ կանոնադրական հինգամյա ժամանակահատված inter vivos բաժանման մեղմման նպատակով վարույթ հարուցելու համար։ Հետևաբար օրինական ժառանգորդները պետք է իմանային, որ իրենց արյունակից եղբայրը պետք է մինչև 1999թ. պահանջի գույքի իր բաժինը և որ նման վարույթը կարող էր ոչ թե որպես այդպիսին խնդիրներ առաջացնել բաժանման հետ կապված, այլ ժառանգորդներից յուրաքանչյուրի իրավունքների հետ կապված։ Ավելին, մեղմման վարույթը, որ գանգատարկուն ի վերջո բերել էր 1998թ., անավարտ էր ներպետական դատարաններում Mazurek-ի գործով վճռի կայացման պահին, որով հայտարարվել էր, որ ծննդի հիմքով ժառանգության իրավունքների անհավասարությունը անհամատեղելի է Կոնվենցիային, և 2001թ. Օրենքի հրապարակման ժամանակ, որը կատարել էր նշված վճիռը՝ դրանով սահմանված սկզբունքները Ֆրանսիայի օրենսդրությունում ներառելու միջոցով։ Վերջապես, գանգատարկուն ժառանգորդ չէր, ում գոյությունն անհայտ էր նրանց, քանի որ նրան ճանաչել էին իր մոր “ապօրինի” զավակը 1983թ. վճռով (տես վերը նշված պարբերություն 12, տես, mutatis mutandis, վերը վկայակոչված՝ Camp-ը և Bourimi-ին, § 39)։ Սա բավարար էր ի հայտ բերելու հիմնավոր կասկածներ կապված նրա հետ, թե արդյոք գույքը փաստացի փոխանցվել էր 1994թ. տկն. M.-ի մահից հետո (տես գլխավոր փաստաբանի եզրակացությունները վերը նշված պարբերություն 22-ում)։
69. Դատարանը նկատում է այդ առումով, որ համաձայն Կառավարության, inter vivos բաժանումներին բնորոշ բնույթը բացառում էր իրավական առկա իրավիճակի ցանկացած վիճարկում. Այս դեպքում բաժանումն ուժի մեջ էր մտել 1970թ. և հետևաբար վերջնականորեն իրականցվել էր գույքի տիրոջ մահից հետո՝ անկախ ընթացիկ վարույթներից (տես վերը նշված պարբերություններ 40 և 41)։ Գանգատարկուն վիճարկել էր այդ պնդումը (տես վերը նշված պարբերություն 46)։ Գործին բնորոշ հանգամանքներում, որում եվրոպական նախադեպային իրավունքն ու ներպետական օրենսդրական բարեփոխումները ամուսնությունից դուրս ծնված երեխաների ժառանգության իրավունքների առնչությամբ խտրականության արգելման հստակ միտում էին դրսևորում, Դատարանը համարում է, որ գանգատարկուի կողմից ներպետական դատարաններում 1998թ. բերված և 2007թ. մերժված վարույթը ծանրակշիռ գործոն էր վերաբերմունքում տարբերության համաչափությունը քննելիս (տես վերը նշված պարբերություններ 22 և 68, և ստորև նշված պարբերություն 72)։ Այն փաստը, որ վարույթը դեռ ընթացքում էր 2001թ., չէր կարող հարաբերականություն չառաջացնել տկն. M.-ի մյուս ժառանգների մոտ առ այն, որ նրանք կհաջողեն նրա գույքի նկատմամբ անվիճարկելի իրավունքներ հաստատելու գործում։
70. Համապատասխանաբար, վերոնշյալի լույսի ներքո Դատարանը համարում է, որ գանգատարկուի արյունակից եղբոր և արյունակից քրոջ ժառանգության իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակը բավարար ծանրակշիռ չէր գերակայելու իր մոր գույքից բաժին ստանալու վերաբերյալ գանգատարկուի ներկայացրած պահանջի նկատմամբ։
71. Ավելին, կարող էր տպավորություն ստեղծվել, որ նույնիսկ ներպետական իշխանությունների աչքում, այն ժառանգորդների ակնկալիքները, որոնք հանդիսանում էին inter vivos բաժանման շահառուներ, չպետք է պաշտպանվեն բոլոր հանգամանքներում։ Իսկապես, եթե inter vivos բաժանման մեղմման նպատակով միևնույն վարույթը բերվեր նույն ժամանակահատվածում մեկ այլ օրինական երեխայի կողմից, ով ծնվել էր ավելի ուշ ամսաթվի կամ կամայականորեն դուրս էր թողնվել նշված բաժանումից, ապա այն անընդունելի չէր հայտարարվի։
72. Այս կապակցությամբ Դատարանը հարցականի տակ է դնում ներպետական դատարանի 2007թ վճիռը (որը կայացվել է վերը նշված Marckx-ի և Mazurek-ի վճիռներից տարիներ անց)՝ կիրառել իրավական որոշակիության սկզբունքի պաշտպանությունը տարբեր ձևերով՝ ելնելով, թե արդյոք դա օրինական, թե “դավաճանությունից ծնված” երեխայի նկատմամբ է։ Դատարանը նաև նշում է, որ Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել գանգատարկուի բողոքի գլխավոր հիմնավորմանը կապված Կոնվենցիայի Հոդված 14-ով երաշխավորված՝ խտրականության արգելման սկզբունքի ոտնահարման հետ։ Դատարանը նախկինում վճռել է, որ երբ գանգատարկուի բողոքները վերաբերում են Կոնվենցիայով երաշխավորված “իրավունքներին և ազատություններին”, դատարանները պարտավոր են քննել դրանք առանձնակի խստությամբ և հոգատարությամբ, և որ սա սուբսիդիարության սկզբունքի հետևանք է (տես Wagner-ը և J.M.W.L.-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի, թիվ 76240/01, § 96, 28-ը հունիսի, 2007թ., և Magnin-ն ընդդեմ Ֆրանսիայի (դեկտ.), թիվ 26219/08, 10 –ը մայիսի, 2012թ.)։
(γ) Եզրակացություն
73. Վերոնշյալ նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ չի եղել հիմնավոր համաչափություն ձեռնարկված միջոցի և հետապնդվող նպատակի միջև։ Ուստի և առկա չի եղել օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում գանգատարկուի նկատմամբ տարբեր վերաբերմունքի ցուցաբերման համար։ Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի ոտնահարում թիվ 1 Արձանագրության Հոդված 1 –ի հետ միասին վերցված։
74. Այս եզրակացությունը հարցականի տակ չի դնում Պետությունների կողմից անցումնային դրույթների կիրառման իրավունքը, երբ նրանք կատարում են օրենսդրական բարեփոխումներ Կոնվենցիայի Հոդված 46 § 1 –ով նախատեսված իրենց պարտավորությունները կատարելու նպատակով (տես օրինակ՝ Antoni-ն ընդդեմ Չեխիայի հանրապետության, թիվ 18010/06, 25-ը նոյեմբերի, 2010թ., Compagnie des gaz de pétrole Primagaz-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29613/08, § 18, 21-ը դեկտեմբերի, 2010թ., Mork-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 31047/04 և 43386/08, §§ 28 -30 և 54, 9-ը հունիսի, 2011թ. և Taron-ն ընդդեմ Գերմանիայի, (դեկտ.), թիվ 53126/07, 29-ը մայիսի,2012թ.)։
75. Այնուամենայնիվ, չնայած որ Դատարանի էապես դեկլարատիվ բնույթ ունեցող վճիռները ապավինում են Պետությանը ընտրել այն միջոցները, որով կվերացնեն ոտնահարման հետևանքները (տես վերը նշված Marckx-ը, § 58, և Verein gegen Tierfabriken Schweiz (VgT)-ն ընդդեմ Շվեյցարիայի, (թիվ. 2) [GC], թիվ 32772/02, § 61, ՄԻԵԴ 2009թ.), միևնույն ժամանակ անհրաժեշտ է մատնանշել, որ ընդհանուր միջոցների ընդունումը պահանջում է խնդրո առարկա Պետությունից կանխարգելել, ջանադրաբար, Դատարանի վճռով հայտնաբերված իրախախտման նման հետագա իրավախախտումները (տես օրինակ՝ Salah-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 8196/02, § 77, ՄԻԵԴ 2006‑IX (հատվածներ)։ Սա պարտականություն է դնում ներպետական դատարանների վրա՝ երաշխավորել, իրենց սահմանադրական կարգին համապատասխան և մտապահելով իրավական որոշակիության սկզբունքը, Կոնվենցիայի չափանիշների լիիրավ իրականացումն ըստ Դատարանի մեկնաբանության։ Սակայն սույն գործում դա չի արվել...
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-ի ԿԻՐԱՌՈՒՄԸ
82. Համաձայն Կոնվենցիայի Հոդված 41-ի՝
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”։
83. Գանգատարկուն պահանջել է 128,550.75 եվրո (EUR), որը գույքի այն բաժինն է, որ պետք է նրան վճարվեր, եթե նրան վերաբերվին որպես իր արյունակից եղբորը և արյունակից քրոջը հավասար իրավունքներ ունեցողի, գումարած շահույթը։ Գանգատարկուն նաև պահանջել էր փոխհատուցում ոչ նյութական վնասի համար, որը նա գնահատել էր 30,000 եվրո (EUR)։ Վերջապես, գանգատարկուն գնահատել էր 20,946 եվրո (EUR) այն ծախսերն ու ծախքերը, որ ինքը կատարել էր ներպետական դատարանների և Եվրոպական դատարանի առջև։
84. Կառավարությունը պնդել էր, որ ոտնահարումը հաստատող վճիռը կհանդիսանա գանգատարկուի նյութական վնասի բավարար փոխհատուցում։ Դրամական որևէ փոխհատուցում ոչ նյութական վնասի համար կարող էր լինել միայն խորհրդանշական։ Ինչ վերաբերում էր ծախսերին և ծախքերին, ապա Կառավարությունը համարել էր, որ ընդհանուր 10,000 եվրո (EUR) գումարի տրամադրումը բավարար կլիներ։
85. Ելնելով սույն գործի հանգամանքներից՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառման հարցը դեռ պատրաստ չէ դրա շուրջ վճիռ կայացնելու համար։ Հետևաբար, Դատարանը կհետաձգի հարցի լծումն ամբողջությամբ և կամրագրի հետագա ընթացակարգը, մտապահելով, որ հնարավոր է, որ պատասխանող Պետության և գանգատարկուի միջև համաձայնություն կայացվի (Դատարանի կանոնակարգի Կանոն 75 § 1)։ Դատարանը կողմերին այդ նպատակով տալիս է երեք ամիս ժամանակ։
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի խախտում թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի առնչությամբ։
...
3. Վճռում է, որ Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառության հարցը որոշում կայացնելու համար պատրաստ չէ, համապատասխանաբար՝
a) Հետաձգում է նշված հարցն ամբողջությամբ։
b) Հրավիրում է Կառավարությանը և գանգատարկուին սույն վճռի ծանուցման ամսաթվից հետո երեք ամսվ ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները նշված խնդրի վերաբերյալ և մասնավորապես տեղեկացնել Դատարանին ցանկացած համաձայնության վերաբերյալ, որ նրանք կարող են կայացնել։
c) Հետաձգում է հետագա վարույթը և պատվիրակում է Մեծ Պալատի նախագահին անհրաժեշտության դեպքում վճիռ կայացնելու լիազորությունը։
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և հրապարակված է Մարդու իրավունքների շենքում հանրային լսումների ժամանակ, Ստրասբուրգ, 7-ը փետրվարի, 2013թ.։
Johan CallewaertJosep Casadevall
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Թիվ 74 § 2 կանոնի, սույն վճռին են կցվում՝
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Թիվ 74 § 2 կանոնի, սույն վճռին են կցվում՝
(a) Դատավոր Popović-ի համընկնող կարծիքը, որին միանում է դատավոր Gyulumyan-ը
(b) Դատավոր Pinto de Albuquerque-ի համընկնող կարծիքը
J.C.M.
J.C.
Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy