© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 160 նախադեպի վերաբերյալ
2013թ. փետրվար
Fabris-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC] - 16574/08
Դատավճիռ 7.2.2013 [GC]
Հոդված 14
Խտրականություն
Օրինական և անօրինական երեխաների նկատմամբ վերաբերմունքի տարբերակում ժառանգորդության նպատակով՝ խախտում
Փաստեր – Գանգատարկուն ծնվել էր 1943թ. իր հոր և մի ամուսնացած կնոջ կապից, ով արդեն երկու երեխաների մայր էր, ովքեր ծնվել էին նրա ամուսնությունից։ 1970թ. պրն. և տկն. M-երը (գանգատարկուի մայրը և նրա ամուսինը) բաժանել են իրենց գույքը inter vivos (նվիրատվություն-բաժանում) իրենց երկու օրինական երեխաների միջև՝ միևնույն ժամանակ պահպանելով գույքից շահույթը մինչև իրենց մահը։ Պրն. M. –ն մահացել է 1991թ., իսկ տկն. M.-ն 1994թ.։ 1983թ. Tribunal de grande-ն (մեծ տրիբունալի ընդհանուր իրավասության ատյանը) հայտարարել է, որ գանգատարկուն տկն. M.-ի “ապօրինի” երեխան է։ 1998թ. գանգատարկուն վարույթ է բերել երկու օրինական երեխաների դեմ tribunal de grande-ի ատյանում, հետամուտ լինելով պայքարել inter vivos բաժանման դեմ, որպեսզի կարողանա մաս պահանջել իր մոր մասնաբաժնից։ Այդ ժամանակահատվածում 1972թ. հունվարի դրությամբ Օրենքը նախատեսում էր, որ դավաճանության արդյունքում ծնված երեխաները կարող էին պահանջել իրենց մաս հատկացնել իրենց հոր կամ մոր գույքից, որը հավասար է օրինական երեխայի մասնաբաժնի կեսին։ Այն բանից հետո, երբ Դատարանը վճիռ կայացրեց Ֆրանսիայի դեմ 2000թ. Mazurek-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով, Ֆրանսիան ընդունեց 2001թ. դեկտեմբերի 3-ի օրենքը, որով փոփոխվում էր իր օրենսդրությունը և դավաճանությունից ծնված երեխաներին շնորհում էր ժառանգության նույն իրավունքները, ինչ որ օրինական երեխաներին։ 2004թ. սեպտեմբերի մի դատավճռում tribunal de grande-ի ատյանը հայտարարել էր, որ գանգատարկուի բերած բողոքն ընդունելի է և բավարարել էր նրա պահանջը ըստ էության։ Օրինական երեխաների կողմից բողոքարկումից հետո վերաքննիչ դատարանը մի կողմ էր դրել ստորին դատարանի վճիռը։ Գանգատարկուն ապարդյուն բողոք էր ներկայացրել ըստ օրենքի տառի։
2011թ. հուլիսի 21-ի մի դատավճռում , Դատարանի պալատը հինգ կողմ և երկու դեմ ձայնով վճռել էր, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի խախտում՝ Թիվ 1 Արձանագրության 1-ին Հոդվածի հետ կապված, այն հիմքով, որ ներպետական դատարանները, կիրառելով 1972 և 2001 թվականների օրենքների անցումնային դրույթները՝ ապահովել էին պրն. և տկն. M-երի օրինական երեխաների և գանգատարկուի նյութական շահերի միջև հավասարակշռությունը։
Իրավունք – Կոնվենցիայի Հոդված 14-ը Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի հետ համատեղ։
(a) Հոդված 14-ի կիրառելիությունը – Զուտ ՙդավաճանությունից ծնված լինելու՚ իր կարգավիճակի հիմքով էր, որ գանգատարկուին մերժել էին նրա իրավունքը՝ խնդրելու մեղմել իր մոր կողմից ստորագրված inter vivos գույքի բաժանման որոշումը։ Եթե չլիներ այս խտրական հիմքը, նա իրավունք ունեցած կլիներ, ներպետական օրենքի համաձայն, խնդրո առարկա գույքի նկատմամբ։ Թեև inter vivos նվիրատվություններն ունեին սեփականության իրավունքի անմիջապես փոխանցման ուժ, դրանք չէին հանդիսանում ժառանգության բաժանում նախքան նվիրատուի մահը (1994թ. տվյալ դեպքում)։ Մինչ այդ ամսաթիվը գանգատարկուի որդիական առնչությունը հաստատվել էր։ Դրան հետևում էր, որ գանգատարկուի նյութական շահերը դասվում էին Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում, և գույքի խաղաղ տնօրինման իրավունքը երաշխավորվում էր այդ դրույթով։ Սա բավարար էր Կոնվենցիայի Հոդված 14-ը կիրառելի համարելու համար։
(b) Էությունը – Գանգատարկուն զրկվել էր նախատեսված բաժնից և ակնհայտորեն հայտնվել օրինական երեխաներից տարբեր իրավիճակում իրենց մոր կալվածքի նկատմամբ ժառանգության իրավունքի առումով։ Այդ տարբերակված վերաբերմունքը բխում էր 2001թ. օրենքից, որով սահմանափակվում էր “դավաճանությունից ծնված” երեխաների ժառանգության նոր իրավունքների կիրառումը նախքան 2001թ. դեկտեմբերի 4-ը ընդունված ժառանգությունների նկատմամբ, որոնք չէին առաջացրել բաժանման խնդիր նախքան այդ ամսաթիվը։ Մեկնաբանելով խնդրո առարկա անցումնային դրույթները՝ վճռաբեկ դատարանը նկատի էր առել, որ ժառանգության նպատակով բաժանումը տեղի էր ունեցել 1994թ., գանգատարկուի մոր մահվան ժամանակ, երկարաժամկետ նախադեպային իրավունքին համապատասխան, ըստ որի inter vivos բաժանումների դեպքում նվիրատուի մահը առաջ էր բերում թե՛ ժառանգության բացվելը և թե՛ բաժանումը։ Օրինական երեխան, ով դուրս էր մնացել inter vivos բաժանումից, կամ դեռ չէր ծնվել այն ժամանակ, երբ ստորագրվել էր գործարքը, չէր բացառվում գույքի իրեն վերապահված մասի կամ բաժնեմասի ձեռք բերումից։ Հետևաբար վիճարկելի չէր, որ վերաբերմունքում տարբերակված մոտեցման միակ պատճառը, որից տուժել էր գանգատարկուն, այն փաստն էր, որ նա ծնվել էր արտաամուսնական կապից։
Ֆրանսիական պետությունը փոփոխել էր ժառանգության օրենքի դրույթները Mazurek-ի վճռից հետո՝ ուժը կորցրած ճանաչելով այն բոլոր խտրական դրույթները, որոնք վերաբերում էին “դավաճանությունից ծնված երեխաներին”։ Այնուամենայնիվ, ըստ Կառավարության, հնարավոր չէր վնասել երրորդ կողմի ձեռք բերած իրավունքներին, տվյալ դեպքում մյուս ժառանգորդներին, և դա արդարացնում էր 2001թ. օրենքի հետադարձ ուժի սահմանափակումն այն ժառանգությունների նկատմամբ, որոնք արդեն բացվել էին նախքան նշված օրենքի հրապարակումը և մինչև նշված ամսաթիվը չէին բաժանվել։ Անցումնային դրույթները համապատասխանաբար ուժ էին ստացել ընտանեկան խաղաղ փոխհարաբերությունները պահպանելու նպատակով՝ երաշխավորելով շահառուների կողմից ձեռք բերվող իրավունքները, երբ գույքն արդեն իսկ բաժանվել էր։
Ելնելով մեղմացնելու նպատակով վարույթ բերելու օրենքով նախատեսված իրավունքից՝ գանգատարկուի արյունակից եղբայրն ու արյունակից քույրն իրենց սեփականության իրավունքները ձեռք էին բերել inter vivos բաժանման հիմքով, որը տեղի էր ունեցել 1970թ. որի հիման վրա նրանց մոր գույքն անցել էր նրանց՝ նրա մահվանից հետո 1994թ.։ Այս հիմքով, սույն գործը տարբերվում էր Mazurek-ի գործից, որում գույքը դեռ չէր անցել շահառուներին։ Սակայն, մահացածների և նրանց ընտանքիների “‘օրինական ակնկալիքների’ պաշտպանությունը պետք է ստորադասվի ամուսնությունից և արտաամուսնական կապից ծնված երեխաների միջև հավասար վերաբերմունքի հրամայականին”։ Այս առումով գանգատարկուի արյունակից եղբայրը և քույրը գիտեին, կամ պետք է իմացած լինեին, որ նրանց իրավունքները կարող էին ենթակա լինել վիճարկման։ 1994թ. նրանց մոր մահվան ժամանակ օրենքով նախատեսվել է հինգամյա ժամնակահատված inter vivos բաժանման մեղմացման նպատակով վարույթ բերելու համար։ Նրանց արյունակից եղբայրը պետք է մինչև 1999թ. պահանջած լիներ գույքի իր մասնաբաժնիը և նման գործողությունը կարող էր հարց առաջացնել ոչ թե ընդհանրապես բաժանման, այլ ժառանգորդներից յուրաքանչյուրի ժառանգության իրավունքի չափի վերաբերյալ։ Ավելին, մեղմացման նպատակով բերված բողոքը, որին ի վերջո դիմել էր գանգատարկուն 1998թ., դեռ անավարտ էր ներպետական դատարաններում, երբ հրապարակվեց Mazurek-ի գործով դատավճիռը, որը հայտարարեց, որ ժառանգության իրավունքների անհավասարությունը ծննդի հիմքով անհամատեղել էր Կոնվենցիայի հետ, և երբ հրապարակվել էր 2001թ. օրենքը, որը ի կատար էր ածել նշված դատավճիռը՝ դրանով սահմանված սկզբունքները Ֆրանսիայի օրենսդրությունում ներառելու միջոցով։ Եվ վերջապես, գանգատարկուն մի ժառանգ չէր, ում գոյությունը նրանց համար անհայտ լիներ, քանի որ նա ճանաչվել էր որպես իր մոր “ապօրինի” զավակ 1983թ. կայացված մի դատավճռով։ Դա բավական էր, որպեսզի ի հայտ բերեր հիմնավորված կասկածներ այն մասին, թե արդյոք գույքը փաստացիորեն անցել էր։ Այդ առումով, սույն գործին բնորոշ հանգամանքներում, որում եվրոպական նախադեպային իրավունքը և ներպետական օրենսդրական բարեփոխումները դրսևորում էին հստակ միտում դեպի արտաամուսնական կապից ծնված երեխաների ժառանգության իրավունքների նկատմամբ խտրականության բացառումը, գանգատարկուի բերած բողոքը ներպետական դատարանների առջև 1998թ., որը մերժվել էր 2007թ., ծանրակշիռ գործոն էր, երբ քննվում էր վերաբերմունքում տարբերակվածության համաչափությունը։ Փաստը, որ այդ բողոքը դեռ անպատասխան էր 2001թ. չէր կարող հարաբերական չդարձնել տկն. M –ի մյուս ժառանգների այն ակնկալիքը, որ նրանք հաջողության կհասնեն նրա գույքի նկատմամբ անվիճարկելի իրավունքների հիմնավորման առումով։ Հետևաբար, գանգատարկուի արյունակից եղբոր և քրոջ ժառանգորդության իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակը բավարար ծանրակշիռ չէր, որպեսզի գերակայեր իր մոր գույքից բաժին ստանալու վերաբերյալ գանգատարկուի բերած պահանջին։ Ավելին, պարզվում էր, որ նույնիսկ ներպետական իշխանությունների աչքում այն ժառանգորդների ակնկալիքները, ովքեր հանդիսանում էին inter vivos բաժանման շահառուներ, չպետք է պաշտպանվեին բոլոր հանգամանքներում։ Իսկապես, եթե inter vivos բաժանման մեղմացման նպատակով բերված միևնույն վարույթը բերվեր նույն ժամանակահատվածում մեկ այլ օրինական երեխայի կողմից, ով ծնված լիներ ավելի ուշ կամ նպատակային բացառված լիներ գույքի բաժանումից, ապա այդ բողոքն անընդունելի չէր համարվի։
Այսպիսով, առկա չէր եղել համաչափության ողջամիտ կապ կիրառված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակների միջև։ Հետևաբար առկա չէր եղել առարկայական և ողջամիտ հիմնավորում գանգատարկուի նկատմամբ տարբերակված մոտեցման ցուցաբերման համար։
Այդ եզրակացությունը կասկածի տակ չէր դնում անցումնային դրույթներ ընդունելու՝ Պետությունների իրավունքը, երբ նրանք ընդունել էին օրենսդրական բարեփոխում նպատակ ունենալով կատարել Կոնվենցիայի Հոդված 46 § 1-ով նախատեսված իրենց պարտավորությունները։ Այնուհանդերձ, չնայած Դատարանի դատավճիռների մեծապես դեկլարատիվ բնույթը Պետությանն էր վերապահում ընտրելու այն միջոցները, որոնցով այն պետք է վերացներ ոտնահարման հետևանքները, միևնույն ժամանակ անհրաժեշտ է մատնանշել, որ ընդհանուր միջոցների ընդունում էր պահանջվում խնդրո առարկա Պետությունից՝ ջանադրաբար կանխարգելելու այնպիսի հետագա ոտնահարումները, որոնք նման էին Դատարանի վճիռներով հաստատված ոտնահարումներին։ Սա ներպետական դատարաններին պարտավորեցնում էր երաշխավորել, համաձայն իրենց սահմանադրական կարգի և նկատի ունենալով իրավական որոշակիության սկզբունքը, Կոնվենցիայի չափանիշների լիիրավ կատարումն ըստ Դատարանի մեընաբանության, ինչը սույն դեպքում սակայն տեղի չէր ունեցել։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41` պաշտպանված է։
(Տես Mazurek-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34406/97, 1-ը փետրվարի, 2000թ., Տեղեկատվական ծանուցում թիվ. 15)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy