© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 134
2010թ. հոկտեմբեր
Fawsie-ն ընդդեմ Հունաստանի – 40080/07
Վճիռ 28.10.2010թ. [Բաժանմունք I]
Հոդված 14
Խտրականության արգելում
Օտարերկրյա քաղաքացիներին սոցիալական նպաստների տրամադրման մերժում. խախտում
[Այս համառոտագիրը նաև վերաբերում է Saidoun-ն ընդդեմ Հունաստանի գործով վճռին, թիվ 40080/07, 28 հոկտեմբեր 2010թ.]
Փաստեր. Տիկին Fawsie-ն Սիրիայի քաղաքացի է, իսկ տիկին Saidoun-ն՝ Լիբանանի: 1998 և 1995թթ.-ից ի վեր նրանք երկուսն էլ իրենց երեխաների հետ միասին պաշտոնապես ճանաչվել են քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդվող փախստականներ և օրինական բնակվում են Հունաստանում: 2005թ. ընտանեկան նպաստների գրասենյակը մերժել էր դիմումատուների` բազմազավակ ընտանիքների մայրերի համար նախատեսված ընտանեկան նպաստ տրամադրելու դիմումը: Մերժման համար հիմք էր հանդիսացել այն, որ դիմումատուներն օրենքով սահմանված կարգով չեն հանդիսանում «բազմազավակ ընտանիքի մայր», իսկ նրանց երեխաները չունեն ո’չ Հունաստանի, և ո’չ էլ Եվրամիության անդամ որևէ այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաև հունական ծագում ունեցող փախստականներ չեն: Դիմումատուների ներկայացրած բողոքներն ընդդեմ այդ որոշման արդյունք չունեցան: 2008թ. օրենսդիր մարմինը լրացումներ կատարեց վիճարկվող օրենքում, որի արդյունքում պաշտոնապես փախստական ճանաչված անձինք և իրենց ընտանիքները ընդգրկվեցին բազմանդամ ընտանիք ունեցող նպաստառուների շարքում:
Իրավունք. Հոդված 14՝ Հոդված 8-ի հետ համակցությամբ
(ա) Կիրառելիություն. Նպաստի տրամադրումը բազմազավակ ընտանիքներին վկայում է նրա մասին, որ պետությունը հարգում է 8-րդ հոդվածով նախատեսված ընտանեկան կյանքի նկատմամբ իրավունքը, որն այդպիսով ընկնում է այդ հոդվածի կարգավորման շրջանակի մեջ: Հետևաբար, 14-րդ հոդվածը՝ վերոնշյալ դրույթի հետ համակցությամբ կիրառելի էր սույն գործում:
(բ) Էություն. Դատարանը կասկածի տակ չի դրել Հունաստանի օրենսդիր մարմնի ցանկությունը` կարգավորելու երկրի ժողովրդագրական խնդիրները: Սակայն այն չի համաձայնել ընտրված չափանիշի հետ, որը հիմնված էր գլխավորապես Հունաստանի քաղաքացի լինելու կամ հունական ծագում ունենալու վրա, հատկապես որ գործող օրենսդրությունը և նախադեպային իրավունքը միօրինակ կարգով չի կիրառվել գործին առնչվող ժամանակահատվածում: Միայն հիմնավոր փաստարկները կարող էին հանգեցնել Դատարանին եզրակացնելու, որ բացառապես քաղաքացիության վրա հիմնված տարբերակված մոտեցումը կարող է համատեղելի լինել Կոնվենցիայի հետ: Ավելին, Դատարանը նշեց, որ 2000թ. Գերագույն վարչական դատարանը վճիռ էր կայացրել նմանատիպ իրավիճակում գտնվող անձի օգտին: Բացի այդ, 1997թ. ի վեր Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներին տրվել էր սոցիալական նպաստառուի կարգավիճակ, այնուհետև 2000թ. սկսած այդ նույն կարգավիճակը շնորհվեց Եվրոպական տնտեսական տարածքի անդամ պետությունների քաղաքացիներին, և վերջապես 2008թ. այդ կարգավիճակը տրվեց դիմումատուների նման փախստականներին: Վերջապես, Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի Կոնվենցիայի համաձայն, որին անդամակցում է նաև Հունաստանը, պետությունները հանրային օժանդակության և օգնության կապակցությամբ իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին ցուցաբերվում է նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին: Հետևաբար, բազմազավակ ընտանիքներին իշխանությունների կողմից նպաստի տրամադրման մերժումը հիմնավորված չէր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Fawsie-ի գործով՝ 13,190.52 եվրո (EUR` որպես նյութական վնասի փոխհատուցում և 1,500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, Saidoun-ի գործով՝ 6,938.88 եվրո (EUR)` որպես նյութական վնասի փոխհատուցում և 1,500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy