© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՖԵՐՆԱՆԴԵՍ ՄԱՐՏԻՆԵՍՆ ԸՆԴԴԵՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 56030/07)
ՎՃԻՌ
[քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
12 հունիսի 2014
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Ֆերնանդես Մարտինեսն ընդդեմ Իսպանիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի դեմս Մեծ պալատի հետևյալ կազմով`
Դին Շպիլման, Նախագահ,
Գվիդո Ռայմոնդի,
Մարկ Վիլլիգեր,
Իզաբել Բերրո-Լեֆևր,
Յան Շիկուտա,
Գեորգե Նիկոլաոու,
Անդրաս Սայո,
Էնն Փաուեր-Ֆորդ,
Իշլ Կարակաշ,
Անգելիկա Նուսսբերգեր,
Անդրե Պոտոկի,
Փոլ Լեմմենս,
Հելենա Յադերբլոմ,
Վալերիու Գրիցկո,
Ֆարիս Վեհաբովիչ,
Դմիտրի Դեդով, դատավորներ,
Ալեխանդրո Սաիզ Արնաիս, ad hoc դատավոր,
և Յոհան Քոլլուերթ, Մեծ պալատի քարտուղարի տեղակալ,
Դռնփակ խորհրդակցելով 2013թ հունվարի 30-ին և 2014թ. Ապրիլի 2-ին,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իսպանիայի քաղաքացի պարոն Խոսե Անտոնիո Ֆերնանդես Մարտինեսի (դիմումատու) կողմից Իսպանիայի Թագավորության դեմ 2007թ. դեկտեմբերի 11-ին բերված գանգատի (թիվ 56030/07) հիման վրա:
2. Դիմումատուին, ում իրավաբանական օգնություն է ցուցաբերվել, ներկայացնում էր Մուրսիայում գործող իրավաբան պարոն Խ. Լ. Մազոն Կոստան: Իսպանիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էին ներկայացուցիչներ պարոն Ի. Բլասկո Լոզանոն, պարոն Ֆ. Իրուրզուն Մոնտորոն և պետական փաստաբան պարոն Ֆ. Դե Ա. Սանզ Գանդեսեգին:
3. Հղում կատարելով 8-րդ հոդվածին՝ առանձին վերցված և 14-րդ հոդվածի հետ միասին, դիմումատուն հայտնել է, որ պետական միջնակարգ դպրոցում իր՝ Կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցչի աշխատանքային պայմանագրի չվերակնքումը հանգեցրել է չարդարացված միջամտության իր անձնական կյանքի իրավունքի իրականացմանը: Նա պնդել է, որ պայմանագրի չվերակնքման պատճառ է հանդիսացել իր՝ որպես ամուսնացած հոգևորականի ընտանիքի և անձնական դրությանը տրված հրապարակայնությունը և դա անհամատեղելի է Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված խղճի ազատության և խոսքի ազատության իրավունքների հետ:
4. 2009թ. հոկտեմբերի 13-ին Կառավաությունը ծանուցվել է գանգատի մասին:
5. Լուիս Լոպես Գերրան՝ Իսպանիայից ընտրված դատավորը ինքնաբացարկ է հայտնել գործի քննությունից: Կառավարությունը համապատասխանաբար նշանակել է Ալեխանդրո Սաիզ Արնասին քննելու գործը, որպես ad hoc դատավոր (Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետ՝ այդ պահին ուժի գործող, և Դատարանի կանոնակարգի 29-րդ հոդվածի 1-ին կետ):
6. Դռնբաց նիստը գումարվել է Մարդու իրավունքների պալատում, Ստրասբուրգում՝ 2011թ. նոյեմբերի 22-ին (կանոն 59, կետ 3):
7. 2012թ. մայիսի 15-ին Երրորդ բաժանմունքի պալատը հետևյալ կազմով` Ջոզեֆ Կասադևալ՝ Նախագահ, Կորնելիու Բիրսան, Ալվինա Գյուլումյան, Էգբերտ Միյեր, Ինետա Զիմելե, Միհայ Պոալելաունժ՝ դատավորներ, Ալեխանդրո Սաիզ Արնաս՝ ad hoc դատավոր, և Սանտյագո Քուեսադա՝ բաժանմունքի քարտուղար՝ ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել:
8. 2012թ. հուլիսի 18-ին դիմումատուն՝ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և 73-րդ կանոնի համաձայն միջնորդել է գործը փոխանցել Մեծ պալատին՝ պնդելով, որ տեղի է ունեցել 8-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: 2012թ. սեպտեմբերի 24-ին Մեծ պալատի կազմը բավարարել է միջնորդությունը:
9. Մեծ պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և 5-րդ հոդվածի և 24-րդ կանոնի դրույթների համաձայն:
10. Դիմումատուն և Կառավարությունն իրենց հետագա գրավոր նկատառումներն են ներկայացրել Մեծ պալատին: Ի հավելումն, երրորդ կողմի դիտողություններ են ստացվել Իսպանիայի եպիսկոպոսաց կոնֆերանսի (CEE), Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի (ECLJ) և Լյովենի կաթոլիկ համալսարանի Իրավունքի և կրոնների ամբիոնի և Էթիկայի և հանրային քաղաքականության կենտրոնի Ամերիկյան կրոնական ազատության ծրագրի կողմից, որոնց նախագահի կողմից թույլատրվել է մասնակցել գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ):
11. 2013թ. հունվարի 30-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3).
Դատարանում ներկայացան՝
(a) Կառավարության անունից
Պրն Ֆ. Ա. Սանզ Գանդասեգի, ներկայցուցիչ.
(b) դիմումատուի անունից
Պրն, Ջ. Լ, ՄԱԶՈՆ ԿՈՍԱՏԱ,
Տիկին Է. ՄԱՐՏԻՆԵՍ ՍԵԳԱԴՈ,փաստաբան.
Դիմումատուն նույնպես ներկա էր նիստին.
Դատարանը լսեց պրն Մազոն Կոստայի և տիկին Մարտինես Սեգադոյաի և պարոն Սանզ Գանդեսեգիի ելույթները, ինչպես նաև նրանց պատասխանները դատավորների հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Դիմումատուի դրությունը, նրա աշխատանքը և պայմանագրի չվերակնքումը
12. Դիմումատուն ծնվել է 1937թ. և բնակվում է Սիեսայում. Նա ամուսնացած է և հինգ երեխաների հայր:
13. Նա հոգևորական է ձեռնադրվել 1961թ.: 1984թ. նա դիմել է Վատիկանին՝ իրեն կուսակրոնության ուխտից ազատելու համար: Այդ ժամանակ նա որևէ պատասխան չի ստացել: Հաջորդ տարի նա ամուսնացել է քաղաքացիական արարողակարգով: Նա հինգ երեխա է ունեցել իր կնոջից, ում հետ դեռ ամուսնացած է: Կողմերը մանրամասներ չեն ներկայացրել նրա՝ որպես ուխտից ազատում չստացած հոգևորականի կարգավիճակի վերաբերյալ:
14. 1991թ.-ից ի վեր դիմումատուն որպես կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցիչ է աշխատել Մուրսիայի շրջանում պետական միջնակարգ դպրոցում՝ մեկ տարով կնքված, վերակնքվող աշխատանքային պայմանագրով: Իսպանիայի և Պապական աթոռի միջև 1979թ. կնքված պայմանագրով «կրոնական կրթությունը պետք է ուսուցանվի անձանց կողմից, ովքեր յուրաքանչյուր տարի նշանակվում են վարչական մարմնի կողմից՝ թեմի առաջնորդի առաջադրած անձանցից»... 1982թ. նախարարական հրամանի համաձայն «նշանակումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարի և ավտոմատ կերպով երկարաձգվի, եթե հակառակ կարծիք չի տրամադրվել թեմի առաջնորդի կողմից՝ նախքան ուսումնական տարվա սկիզբը կամ եթե հանրային իշխանության մարմինը լուրջ ակադեմիական կամ կարգապահական պատճառներով անհրաժեշտ չի համարում վերացնել նշանակումը, որի դեպքում պետք է ունկնդրվի եկեղեցական մարմնի կարծիքը... » (տե՛ս ստորև՝ կետ 51): Ավելին, Պայմանագրի 7-րդ հոդվածը սահմանում է, որ «կրթության բոլոր մակարդակներում պետական ուսուցչական անձնակազմին չպատկանող կաթոլիկ կրոնի ուսուցիչների վարձատրությունը պետք է համատեղ որոշվի իշխանության կենտրոնական մարմինների և Իսպանիայի եպիսկոպոսաց կոնֆերանսի կողմից, այնպես, որպեսզի այն կիրառելի լինի սույն պայմանագրի ուժի մեջ մտնելուց ի վեր»...
15. 1996թ. նոյեմբերին Մուրսիայի «Լա Վերդադ» թերթը հոդված է տպագրել հոգևորականների «Կամընտրական կուսակրոնության համար շարժման» (MOCEOP) վերաբերյալ, որում շարադրված էր հետևյալը.
«Լա Լուս մենաստանն արգելում է ամուսնացած հոգևորականներին պատարագ մատուցել իր տարածքում
Թեմի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ հավաքույթի ընդվզող բնույթը կարող էր խախտել մենաստանի անդորրը:
Մ. ԴԵ ԼԱ ՎԻԵԽԱ – ՄՈՒՐՍԻԱ
Հայր Ֆրանսիսկո Թոմասը՝ Մուրսիայում «Լա Լուսի եղբայրների» համայնքի ղեկավարը, մերժել է տրամադրել մենաստանը մոտ հարյուր ամուսնացած հոգևորականների, ովքեր ցանկանում էին պատարագ մատուցել և այդ օրն անցկացնել այնտեղ իրենց կանանց և երեխաների հետ: Ֆրանսիսկո Թոմասը պնդել է, որ մենաստանը մասնավոր երկրպագության վայր է և որ հոգևորականները չեն դիմել անհրաժեշտ թույլտվության համար: Նա ավելացրել է, որ Լա լուսում բնակվող միակ վանականի՝ եղբայր Մանուելի զառամյալ տարիքի պատճառով (80 տարեկան) ինքը նպատակահարմար չի գտնում այնպիսի ժողովի անցկացումը, որը կարող է խախտել մենաստանի անդորրը՝ այդ միջոցառմանը և «Կամընտրական կուսակրոնության համար շարժման» ընդվզող բույթի մտադրություններին տրված հրապարակայնության արդյունքում:
Երեկ մշակութային ժառանգության հարցերով թեմական ներկայացուցիչը՝ Ֆրանսիսկո Թոմասը, մերժել է թույլ տալ «Կամընտրական կուսակրոնության համար շարժման» (Moceop) անդամներին պատարագ մատուցել Էլ Վալլեում՝ Լա Լուս մենաստանում: Հայր Թոմասը մեկնաբանել է, որ ամուսնացած հոգևորականները չեն դիմել մենաստանի եկեղեցին օգտագործելու թույլտվության համար: Ավելին, շարժումը նպատակ է ունեցել օրվա մեծ մասը տրամադրել անցած հուլիսին Բրազիալայում «Երրորդ հազարամյակի հոգևորականությունը» թեմայով ամուսնացած հոգևորականների 4-րդ համաշխարհային համագումարի վերաբերյալ տեղեկատվական ժողովի անցկացմանը:
Ֆրանսիսկո Թոմասը պարզաբանել էր նաև որ միայն մեկ 80-ամյա վանական է բնակվում մենաստանում և ցանկալի չէ խախտել այս եղբոր անդորրը բողոքներով, որոնք զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունն են հրավիրելու սույն մասնավոր երկրպագության վայրի նկատմամբ:
Իր կողմից Moceop-ի շրջանային համակարգող Պեդրո Սանչես Գոնսալեսը պնդել է, որ համապատասխան թույլտվության համար իհարկե դիմում ներկայացվել է, սակայն շարժումը պատասխան չի ստացել և նա չի կարծում, որ այդպիսի թույլտվությունը պարտադիր է մենաստանում պատարագի մատուցման համար:
Միջոցառմանը զանգվածային լրատվության միջոցներում տրված հրապարակայնությունը դրդել է մեծ թվով շարժման անդամների ձեռնպահ մնալ Լա Լուսի ժողովին մասնակցելուց: Մյուսները, մենաստանի դռները փակ տեսնելով, պարզապես հրաժեշտ են տվել իրենց գործընկերներին առանց մեքենաներից դուրս գալու և ետ շրջվել: Միայն մոտ տաս աշխարհիկացված հոգևորականներ են իրենց ընտանիքներով մնացել՝ իրենց դրությունը զանգվածային լրատվության միջոցներին և ներկաներին պարզաբանելու նպատակով: Նրանց երեխաներից մի քանիսը նույնիսկ պաստառ են պահել: Վերջիվերջո նրանք հեռացել են միասին ճաշելու՝ նպատակ ունենալով պատարագ մատուցել միմյանց հետ:
Լորենցո Վիսենտե, Պետրո Հերնանդես Կանո, Քրիսանտո Հերնանդեսը և սեմինարային նախկին տնօրեն Խոսե Անտոնիո Ֆերնանդեսն այն ամուսնացած հոգևորականների թվում են, ովքեր երեկ հավաքվել էին Լա Լուսի մոտ՝ քարոզելու կամընտրական կուսակրոնություն և աստվածապետականի փոխարեն ժողովրդավարական եկեղեցի, որտեղ աշխարհիկները մասնակցում են իրենց համայնքի հոգևորականների և եպիսկոպոսի ընտրությանը: Կուսակրոնության կանոնը ստեղծված է եկեղեցու կողմից և ոչ թե աստվածային ներշնչմամբ: Նրանք նաև իրենց անհամաձայնությունն են հայտնում նաև որոշ տնտեսական հարցերի կապակցությամբ. «Մեզանից նրանք, ովքեր մասհանումներ էին վճարել հոգևորականության փոխադարձ ապահովագրության ֆոնդին, որը հետագայում ներառվել է սոցիալական ապահովության համակարգում, կորցրեցին են իրենց բոլոր իրավունքները, երբ աշխարհիկացան: Ավելին, միանձնուհիներն ավելի վատ վիճակում են քան հոգևորականները, քանի որ նրանք իրենց ունեցվածքը նվիրաբերել են համայնքին և կորցրել ամեն ինչ»,- հայտարարել են նրանք:
Հոդվածը նաև այլ վերնագրով առանձին բաժին էր պարունակում
“Նույնիսկ Պապը չի հավատում, որ մենք կփտենք դժոխքում սեքսի պատճառով
Աբորտի, ծնելիության նկատմամբ հսկողության, ամուսնալուծության կամ սեքսի վերաբերյալ Պեդրո Հերնանդես Կանոն և Moceop-ի նրա ընկերներն ասում են, որ նրանք պատասխանատու հայրության կողմնակից են:
Նրանք ավելացնում են, որ աբորտը «անձնական խնդիր է, որը չպետք է արգելվի օրենքով, սակայն սոցիալական կառուցվածքը պետք է աջակցի մայրության առջև կանգնած կանանց: Արտամուսնական հղիացած կնոջը որպես մեղսագործի քննադատելը քաջալերում է աբորտը»: Ամուսնացած հոգևորականներն ընդգծում են, որ ծնելիության նկատմամբ վերահսկողությունը պարզապես անհրաժեշտ է և «որ հետագայում յուրաքանչյուրը պետք է ազատ լինի ընտրել այն միջոցները, որն առավել նպատակահարմար է համարում»:
«Սեքսն Աստծո ընծան է և ոչ թե պատիժը և նույնիսկ Պապը չի հավատում, որ այն հանգեցնում է հավերժական տառապանքների դատապարտման: Եթե դա այդպես լիներ նա չէր կասեցնի աշխարհիկացման ներկայիս 6,000 դիմումները»,- եզրակացնում են նրանք:»
16. 1997թ. օգոստոսի 20-ի «հրովարտակով» Պապը բավարարել է կուսակրոնության ուխտից ազատելու դիմումը, որը դիմումատուն ներկայացրել էր տասներեք տարի առաջ՝ սահմանելով, որ դիմումատուն ազատվել է կուսակրոնության ուխտից և կորցրել իր հոգևորական «դիրքը»: Նա զրկվել է այդ «դիրքի» հետ կապված իրավունքներից, ինչպես նաև հոգևոր կոչումներից և գործառույթներից (լատիներեն՝ dignitates et officia ecclesiastica): Նա այլևս չուներ հոգևորական «դիրքի» հետ կապված պարտավորություններ: Հրովարտակում այնուհետև նշվում էր, որ դիմումատուին արգելվում է կաթոլիկ կրոն ուսուցանել հանրային հաստատություններում, եթե այլ որոշում չի կայացվել տեղական եպիսկոպոսի կողմից, իսկ ավելի ցածր մակարդակի դպրոցներում (in institutis autem studiorum gradus inferioris) «համաձայն իր սեփական ողջամիտ որոշման [prudenti iudicio] և սկանդալների բացակայության պայմանով [remoto scandalo]»: Դիմումատուն հրովարտակի մասին ծանուցվել է 1997թ. սեպտեմբերի 15-ին:
17. 1997թ. սեպտեմբերի 29-ին Կարթագենայի թեմը գրավոր հուշագրով տեղեկացրել է Կրթության նախարարությանը դիմումատուի որպես ուսուցչի ծառայության դադարեցման մասին, այն դպրոցում, որտեղ նա աշխատում էր:
18. Նախարարությունը 1997թ. հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է դիմումատուին, որ նրա ծառայությունը դադարեցվել է 1997թ. սեպտեմբերի 29-ից:
19. 1997թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հուշագրում թեմը նկատել էր հետևյալը.
«[Դիմումատուն], աշխարհիկացված հոգևորական է, ով կաթոլիկ կրոն և էթիկա է դասավանդում ... հրովարտակներով եպիսկոպոսներին վերապահված իշխանության ուժով ...
Այս իրավազորությունները ... կարող են իրականացվել կաթոլիկ կրոնին առնչվող առարկաների դասավանդման նպատակով՝ «սկանդալների սպառնալիքի բացակայության» պայմանով»:
[դիմումատուի] դրության հանրային և համընդհանուր իմացության առարկա դառնալուց հետո թեմի եպիսկոպոսի համար այլևս անհնար էր օգտվել հրովարտակով իրեն վերապահված իրավազորություններից. Համապատասխանաբար, [դիմումատուին] կաթոլիկ կրոն և էթիկա դասավանդելու իրավունք վերապահող փաստաթուղթը չէր ստորագրվել, համապատասխան ուսումնական տարվա համար: [Դիմումատուի] անձնական և աշխատանքային իրադրությունը նույնպես հաշվի է առնվել, քանի որ [նա] իրավունք ունի ստանալ գործազրկության նպաստ նախորդ մեկ և կես տարվա համար:
Կարթագենայի թեմը ցավում է սույն իրադրության համար, նշելով, որ որոշումն ընդունվել է ելնելով նաև բազմաթիվ ծնողների զգայունության նկատմամբ հարգանքից, ովքեր կարող են վշտանալ տեղեկանալով [դիմումատուի] իրադրությանը, ով կաթոլիկ կրոն և էթիկա էր դասավանդում կրթական կենտրոնում:
Վերջապես, թեմը հավատում է, որ քրիստոնյա մարդիկ և հասարակությունն ընդհանրապես կըմբռնեն, որ այդ փաստերին վերաբերող հանգամանքները չեն կարող գնահատվել բացառապես միայն աշխատանքային կամ մասնագիտական տեսակետից: Կաթոլիկ եկեղեցու համար հոգևորականությունից կարգալուծությունն բնույթը դուրս է խիստ աշխատանքային կամ մասնագիտական ենթատեքստից:
20. Միջնակարգ կրթական կենտրոնի տնօրենը, ուր դիմումատուն դասավանդում էր, գրություն է ուղարկել Մուրսիայի եպիսկոպոսին, որում կենտրոնի ուսուցիչների խորհուրդն իր աջակցությունն է հայտնում դիմումատուին և նշում, որ 1996-1997 ուսումնական տարվա ընթացքում նրա դասավանդումը լիովին բավարարել է ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և կենտրոնի ղեկավարությանը:
21. Նախապես դիմումատուն ապրել է գործազրկության նպաստով: 1999թ. նա աշխատանք է գտել թանգարանում, ուր աշխատել է մինչև թոշակի անցնելը 2003թ.:
Բ. Դատավարություններ
22. Իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու նախարարության որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի չբավարարվելուց հետո դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում: Բողոքարկումը մերժվել է 2000թ. հունիսի 30-ին, այն հիմքով, որ դիմումատուի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրինականացման մասին որոշումը «վարչական մարմինների համար հասանելի գործողության միակ ձևն է», քանի որ թեմը որոշել է նշանակման համար չառաջադրել դիմումատուին:
23. Դիմումատուն այնուհետև աշխատանքից անարդարացի հեռացման վերաբերյալ հայց է հարուցել Մուրսիայի Աշխատանքային թիվ 3 տրիբունալում: Աշխատանքային տրիբունալն իր վճիռը կայացրել է 2000թ. սեպտեմբերի 28-ին:
24. Տրիբունալը սկսել է փաստերի ուսումնասիրությունից, քանի որ հայտնաբերել և նկատել է, որ դիմումատուն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կաթոլիկ եկեղեցում, ինչպես օրինակ Մուրսիայի սեմինարայի տնօրեն կամ Սիեսայի և Եկլայի շրջանների եպիսկոպոսական տեղապահ: Այն այնուհետև նկատել է, որ դիմումատուն MOCEOP-ի անդամ է եղել:
25. Տրիբունալն այնուհետև հղում է կատարել դիմումատուի պայմանագրի չվերակնքման հիմնավորման նպատակով Թեմի կողմից ներկայացված փաստարկներին, մասնավորապես, այն փաստին, որ նա հրապարակային է դարձրել իր՝ որպես «ամուսնացած հոգևորականի» և հոր դրությունը, (նա մինչև 1997թ. Վատիկանից ազատում չէր ստացել), ինչպես նաև սկանդալից խուսափելու և դպրոցի աշակերտների ծնողների զգացմունքները հարգելու անհրաժեշտությունը, որոնք կարող էին ոտնահարվել, եթե դիմումատուն շարունակեր կաթոլիկ կրոն և էթիկա դասավանդել: Այս կապակցությամբ տրիբունալն արտահայտել էր հետևյալ տեսակետը.
«... Այսպիսով ներկայացված փաստերի լույսի ներքո պրն. Ֆերնանդես Մարտինեսի նկատմամբ խտրականություն է դրսևորվել իր ամուսնական դրության և Կամընտրական կուսակրոնության համար շարժման անդամակցության պատճառով, աշխատանքից ազատման պատճառ է հանդիսացել նրա՝ մամուլում հայտնվելը:»
26. Տրիբունալն այնուհետև նշել է.
«Աշխատանքում խտրականության արգելքի սկզբունքը ներառում է արհեստակցական միությանը և միության գործունեությանը մասնակցելու հիմքով խտրականության արգելքը և դա վերաբերում է նաև ցանկացած այլ միավորման անդամակցությանը:»
27. Վերջապես, տրիբունալը նկատել է, որ դիմումատուի՝ որպես «ամուսնացած հոգևորականի» և հոր դրությունը հայտնի է եղել աշակերտներին և նրանց ծնողներին և այն երկու դպրոցների տնօրեններին, որտեղ նա աշխատել է:
28. Հետևաբար, տրիբունալը բավարարել է դիմումատուի բողոքարկումը՝ ուժը կորցրած ճանաչելով նրա՝ աշխատանքից ազատումը (ինչպես որ դա նկարագրված էր վճռում), կարգադրել Մուրսիայի շրջանին վերականգնել նրան իր նախկին պաշտոնում և կարգադրել է Պետությանը վճարել չվճարված աշխատավարձը: Այն մերժել է դիմումատուի հայցը Կարթագենային թեմի դեմ ուղղված մասով:
29. Կրթության նախարարությունը, Մուրսիայի շրջանի կրթական վարչությունը և Կարթագենայի թեմը վերաքննիչ բողոք են ներկայացրել են (suplicación): 2001թ. փետրվարի 26-ի որոշմամբ Մուրսիայի բարձր դատարանը վարույթ է ընդունվել վերաքննիչ բողոքը, գտնելով հետևյալը.
«...[Կաթոլիկ կրոնի և էթիկայի] դասավանդումը շաղկապված է կաթոլիկ կրոնի դոկտրինի հետ ... Համապատասխանաբար, [ուսուցչի և եպիսկոպոսի միջև] ստեղծված կապը հիմնված է վստահության վրա: [Արդյունքում] այն չեզոք իրավական հարաբերություն չէ, այնպիսին, ինչպիսին առկա է քաղաքացիների և գերագույն և հանրային իշխանության միջև: Այն գտնվում է զուտ հոգևոր տարածության և ծագող աշխատանքային հարաբերությունների սահմանաբաժանին:»
30. Ավելին, դատարանը հղում է կատարել այդպիսի հարցերում եպիսկոպոսի առանձնաշնորհներին և տեսակետ հայտնել, որ սույն գործով տեղի չի ունեցել Իսպանիայի սահմանադրության 14-րդ հոդվածի (խտրականության արգելք), 18-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունք) կամ 20-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության) խախտում, քանի որ դիմումատուն կրոն է դասավանդել 1991թ.-ից և եպիսկոպոսը տարեցտարի վերակնքել է նրա աշխատանքային պայմանագիրը նույնիսկ չնայած նրա անձնական դրությունը եղել է նույնը: Դատարանը եզրակացրել է, որ երբ դիմումատուն որոշել է հանրորեն բացահայտել այդ դրությունը, եպիսկոպոսը պարզապես օգտվել է իր առանձնաշնորհներից Կանոնական իրավունքի համաձայն, այն է, ապահովելով որ դիմումատուն, ինչպես ցանկացած այլ անձ այդ իրադրությունում, իրականացրել է իր պարտականություններն ըստ հայեցողության և առանց անձնական հանգամանքներով սկանդալի հանգեցնելու: Դատարանի կարծիքով այդպիսի իրադրության հանրորեն հայտնի դառնալու դեպքում եպիսկոպոսի պարտականությունն էր դադարեցնել առաջադրել այդպիսի պաշտոնի համար այդպիսի շահագրգիռ անձին՝ կուսակրոնության ուխտից ազատող հրովարտակի պահանջներին համաձայն:
31. Ի հավելումն ինչ վերաբերում է Սահմանադրության 20-րդ հոդվածին, մասնավորապես, դատարանը նկատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, դիմումատուի իրավունքների նկատմամբ կիրառված սահմանափակումը պետք է օրինական և համաչափ համարվի հետապնդվող նպատակին, այն է՝ սկանդալից խուսափելուն:
32. Ավելին, դատարանը վերլուծել է վստահության կապերի հարցը և եզրակացրել հետևյալը.
«... Այդպիսի վստահության կապերի խախտման դեպքում (և սույն գործով առկա են հանգամանքներ, որոնք ողջամտորեն թույլ են տալիս այդպիսի եզրակցության հանգել), եպիսկոպոսն այլևս պարտավոր չէ առաջադրել խնդրո առարկա անձին կաթոլիկ կրոնի ուսուցչի պաշտոնի համար:»
33. Վերջապես, պայմանագրի բնույթի կապակցությամբ, դատարանը պաշտպանել է այն տեսակետը, որ քանի որ դրա երկարաձգումը պայմանավորված էր եպիսկոպոսի ամենամյա հավանությամբ՝ հաջորդ ուսումնական տարվա համար, այն ժամկետային պայմանագիր է, որը սույն գործով պարզապես ավարտվել է: Այդպիսով հնարավոր չէ համարել, որ դիմումատուն հեռացվել է աշխատանքից:
34. Հիմք ընդունելով Սահմանադրության 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 20-րդ (արտահայտվելու ազատություն) հոդվածները՝ դիմումատուն amparo բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան: Նա, մասնավորապես, պնդել է, որ իր պայմանագիրը չվերակնքելու որոշումը՝ իր՝ MOCEOP-ի անդամակցության և կաթոլիկ հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ չհամընկնող կարծիքի հրապարակայնության հիմքով հանգեցրել է իր անձնական կյանքի չարդարացված միջամտության և անհամատեղելի է իր դավանանքի ազատության իրավունքի հետ:
35. 2003թ. հունվարի 30-ի որոշմամբ պալատը, որին հանձնվել էր գործի քննությունը ընդունելի է համարել amparo բողոքը և Սահմանադրական դատարանի մասին հիմնական օրենքի 50-րդ և 52-րդ հոդվածների համաձայն ծանուցել որոշման մասին կողմերին և պահանջել ստորադաս դատարանի գործի նյութերը:
36. Սահմանադրական դատարանում պարտադիր ներգրավված դատախազությունը (Ministerio Fiscal) կողմ է արտահայտվել դիմումատուի amparo բողոքի ընդունմանը: Այս կապակցությամբ այն քննադատել է Արդարադատության բարձր դատարանի կողմից տրված հիմնավորումները, որը արդարացված էր համարել պայմանագրի չվերակնքումը այն պատճառով, որ դիմումատուն ուխտից ազատման հրովարտակին հակառակ վարքագիծ է դրսևորել, երբ համաձայնել է հրապարակային դարձնել իր ընտանեկան դրությունը: Դատախազությունը նկատել է, որ դիմումատուի հրապարակային ելույթը տեղի է ունեցել կուսակրոնության ուխտից ազատվելուց բավականին առաջ և այդ իսկ պատճառով՝ հրովարտակի գոյությունից առաջ: Այնուհետև այն նշել է, որ դիմումատուի անդամակցությունը խնդրո առարկա շարժմանը հայտնի է եղել եկեղեցական մարմիններին: Դատախազությունը տեսակետ է հայտնել, որ քանի որ դիմումատուի վարքագիծը, որն արդարացում է ծառայում իր աշխատանքային պայմանագրի չվերակնքման համար՝ այն է նրա մասնակցությունը շարժման կազմակերպած միջոցառմանը, ներառվում է նրա՝ մտքի ազատության սահմաններում, աշխատանքից ազատումը հանգեցրել է նրա հավասարության իրավունքի խախտմանը (Սահմանադրության 14-րդ հոդված)՝ նրա՝ մտքի ազատության իրավունքի հետ համակցությամբ (Սահմանադրության 16-րդ հոդված):
37. 2007թ. հունիսի 4-ի վճռով, որը տրամադրվել է 2007թ. հունիսի 18-ին, Սահմանադրական դատարանը մերժել է amparo բողոքը:
38. Սահմանադրական դատարանը նախ քննության է առել Սահմանադրության 14-րդ (հավասարության իրավունք) և 18-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) հոդվածների ենթադրյալ խախտումները և մերժել այդ բողոքները, առաջին՝ որովհետև դիմումատուին ուսուցիչ նշանակելու համար առաջադրելը հիմնված չէր որևէ մտադրության վրա՝ խտրականություն կիրառել նրա նկատմամբ՝ նրա ամուսնական կարգավիճակի հիմքով և երկրորդ՝ այն հիմքով, որ նա ինքն իր սեփական ազատ կամքով հրապարակային է դարձրել և՛ իր անձնական և ընտանեկան դրությունը և այն փաստը, որ նա MOCEOP-ի անդամ է:
39. Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր կարծիքով amparo բողոքի հիմնական հարցին, այն է՝ Սահմանադրության 16-րդ և 20-րդ հոդվածների ենթադրյալ խախտմանը: Այն այդպիսով ձգտել է որոշակիացնել, թե արդյոք խնդրո առարկա փաստերը կարող են հիմնավորվել Կաթոլիկ եկեղեցու կրոնական ազատությամբ (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ), պետության՝ կրոնական չեզոքության պարտավորության կապակցությամբ (Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ կետ) կամ, թե արդյոք, ընդհակառակը, դրանք հանգեցրել են դիմումատուի մտքի և կրոնի ազատության իրավունքի խախտմանը (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) արտահայտվելու ազատության իրավունքի հետ համակցությամբ (Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին (ա) կետ): Այդ նպատակով դատարանը հենվել է իր 2007թ. փետրվարի 15-ի թիվ 38/2007 վճռում շարադրված չափանիշին, որը վերաբերում է պետական դպրոցներում կաթոլիկ կրոնի ուսուցիչների ընտրության և ընդունելության չափանիշներին: Այս կապակցությամբ դատարանն ընդգծել է Իսպանիայում կրոնական կրթության ուսուցիչների հատուկ կարգավիճակը և կարծիք հայտնել, որ այս կարգավիճակն արդարացնում է այդպիսի ուսուցիչների ընտրությունը՝ հաշվի առնելով նրանց կրոնական հայացքները:
40. Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը պարզաբանել է հետևյալը.
«... Սահմանադրական դատարանի խնդիրը սույն գործով, ինչպես այլ գործերով, երբ առկա է բախում նյութական բնույթի հիմնարար իրավունքների միջև, որոշակիացնելն է, թե արդյոք [ստորադաս] դատարանները գնահատել են խնդրո առարկա մրցակցող իրավունքները այնպես, որ արտացոլեն դրանց սահմանադրական հասկացությունները ... Այդպես վարվելով, այն կաշկանդված չէ այդ դատարանների կողմից արդեն տրված գնահատականներով: Այլ կերպ ասած սույն դատարանի գնահատականը չի սահմանափակվում որոշման կամ որոշումների պատճառների համապատասխանության կամ հետևողականության կամ արտաքին հետազոտությամբ ..., ընդհակառակը՝ հիմնարար իրավունքների գերագույն երաշխավորի իր կարգավիճակում դատարանը պետք է լուծի ցանկացած բախում, որն առկա է խնդրո առարկա իրավունքների միջև և սահմանի, թե արդյոք այդ իրավունքներն իսկապես խախտվել են՝ ելնելով դրանց անհատական սահմանադրական բովանդակությունից: Այնուամենայնիվ, այս նպատակով անհրաժեշտ է կիրառել [ստորադաս] դատարանների կողմից կիրառված չափանիշներից տարբերվող չափանիշներ, քանի որ վերջիններիս կողմից տրված պատճառաբանությունները սույն դատարանի համար պարտադիր չեն և չեն սահմանափակում դրա իրավազորությունը պարզապես նրանց որոշումների հիմքերի հետազոտությամբ : ...»
41. Սույն գործի փաստերի կապակցությամբ Սահմանադրական դատարանը նախ նկատել է, որ պայմանագրի չվերակնքման պատճառը շրջանային թերթի հոդվածն էր, որը Կարթագենայի թեմի 1997թ. նոյեմբերի 11-ին պաշտոնական հուշագրում շարադրված փաստարկների համաձայն սկանդալի պատճառ էր դարձել: Հոդվածը հրապարակային էր դարձրել դիմումատուի երկու անձնական հատկանիշներ, որոնք արդեն հայտնի էին Թեմին՝ այն է՝ նրա ընտանեկան դրությունը, որպես ամուսնացած հոգևորական և հայր, և այն փաստը որ նա հանդիսանում է մի շարժման անդամ, որը վիճարկում է կաթոլիկ եկեղեցու որոշակի պատվիրաններ: Այդ հրապարակայնությունը կազմել է այն փաստական հիմքը, որին հղում է կատարել Թեմը իր հուշագրում՝ որպես սկանդալի հանգեցրած:
42. Նկատելով, որ Արդարադատության բարձր դատարանն արդյունավետ քննության է առել եպիսկոպոսի որոշումը, մասնավորապես վերջինիս կողմից այդ պաշտոնի համար համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող թեկնածուներ առաջարկելու անհնարինության և հիմնարար իրավունքները և քաղաքացիական ազատությունները հարգելու պարտավորության տեսանկյունից, Սահմանադրական դատարանը գտել է հետևյալը.
«Բողոքարկված վճռից մեջբերված ծավալուն պարբերությունները վկայում են, որ այն չի ժխտում հոգևորական մարմինների որոշումների դատական վերանայման հնարավորությունը և ոչ էլ խուսափում է սույն գործով հիմնարար իրավունքների և կրոնական ազատության իրավունքի մրցակցությունը գնահատելուց (Սահմանադրության 16-րդ հոդված, 1-ին կետ), ինչը և այն անում է հստակորեն:»
43. Սահմանադրական դատարանն այնուհետև անդրադառնում է մրցակցող հիմնարար իրավունքների սեփական հավասարակշռությանը.
«Գործ ունենալով վիճարկվող դատավճռում խնդրո առարկա իրավունքների հավասարակշռման հետ՝ սույն դատարանը պետք է ներկայումս ավելի խորը գնահատի այդ վճռի պատճառաբանությունները, դրանում կատարված եզրահանգումները՝ բախվող հիմնարար իրավունքները կշռադատելուց հետո: Այդպես վարվելիս դատարանը պետք է քննության առնի ոչ թե պարզապես վճռում ամրագրված իրավունքները, այլ նաև մտքի և կրոնի ազատության իրավունքը, հարց, որն իր սեփական նախաձեռնությամբ, ներկայացնում է կողմերի դիտարկմանը ...
Գործողությունները և կարծիքները, որոնց հետևանքով սույն գործով դիմումատուն Թեմի կողմից չի առաջադրվել որպես կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցիչ, կապված էին նրա հրապարակային բացահայտումների հետ՝ առաջին հերթին իր՝ ամուսնացած հոգրևորականի և հինգ երեխայի հոր դրության, երկրորդ, նրա՝ Կամայական կուսակրոնության համար շարժման անդամակցության (ինչպես հստակ է դառնում ստորադաս դատարանների վճիռներից և ուղղակիորեն ընդունվում է հենց իր՝ amparo դիմումատուի կողմից): Հստակ է, որ պետության (աշխարհիկ) տեսակետից այդ գործողությունները և կարծիքները պետք է դիտարկվեն մտքի և կրոնի ազատության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) արտահայտվելու իրավունքի հետ համակցությամբ (Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին (ա) կետ), որոնց հղում է կատարվել amparo միջնորդությամբ:
Սույն խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է չմոռանալ, որ որևէ իրավունք, նույնիսկ հիմնարար իրավունք, բացարձակ և անսահմանափակ չէ: Որոշ դեպքերում Սահմանադրության՝ իրավունքը ճանաչող դրույթները ուղղակիորեն սահմանափակում են այդ իրավունքը. Այլ դեպքերում սահմանափակումը բխում է պահպանության արժանի այլ սահմանադրական իրավունքների և արժեքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այդ կապակցությամբ դատարանը պարբերաբար վճռել է, որ Սահմանադրությամբ ճանաչված հիմնարար իրավունքները կարող են ենթակա լինել միայն հենց իր՝ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված սահմանափակումների կամ այնպիսի սահմանափակումների, որոնք կարող են անուղղակիորեն բխել Սահմանադրությունից, և արդարացված համարվել օրենքով պահպանվող այլ իրավունքների և արժեքների պաշտպանության համար: Ամեն դեպքում կիրառված սահմանափակումները չեն կարող անողջամիտ չափով խոչընդոտել խնդրո առարկա հիմնարար իրավունքի իրականացմանը (տե՛ս Սահմանադրական դատարանի որոշումներ՝ 11/1981 1981թ. ապրիլի 8, իրավաբանական հիմնավորում 7; 2/1982 1982թ. հունվարի 29, իրավաբանական հիմնավորում 5; 53/1986 1986թ. մայիսի 5, իրավաբանական հիմնավորում 3; 49/1995 1995թ. հունիսի 19, իրավաբանական հիմնավորում 4; 154/2002 2002թ. հուլիսի 18, իրավաբանական հիմնավորում 8; 14/2003 2003թ. հունվարի 28, իրավաբանական հիմնավորում 5; և 336/2005 2005թ. դեկտեմբերի 20 , իրավաբանական հիմնավորում 7):
Սույն գործով միջամտությունը դիմումատուի կրոնի ազատության իրավունքին, իր առանձին նշանակությամբ, և նրա մտքի ազատության իրավունքի (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) արտահայտվելու ազատության իրավունքի հետ համակցությամբ (Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին (ա) կետ), որի արդյունքում նա Թեմի կողմից չի առաջադրվել 1997/95թթ. ուսումնական տարվա կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցիչ նշանակվելու համար, հանրային ուսումնական հաստատությունում որոշակի կրոնի դավանաբանության ուսուցումը շարունակելու նրա հայցի ենթատեքստում, ոչ անհամաչափ է և ոչ էլ՝ հակասահմանադրական, քանի որ այն արդարացված էր կաթոլիկ եկեղեցու կողմից կրոնի ազատության իր իրավունքի՝ կոլեկտիվ կամ համայնքի սահմաններում օրինական իրականացման տեսանկյունից կամ (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) ծնողների՝ իրենց երեխաների կրոնական կրթության ընտրության իրավունքի հետ համակցությամբ (Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետ): Դիմումատուին կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցիչ չնշանակելու որոշման հիմքում ընկած պատճառները բացառապես կրոնական բնույթի էին, վերաբերում էին հավատի կանոններին, որոնց նա ազատորեն հետևել է և որի հավատը ձգտել է ուսուցանել հանրային կրթական հաստատությունում:
44. Սահմանադրական դատարանը հղում է կատարել իր 2007թ. փետրվարի 15-ի թիվ 38/2007 վճռին՝ նկատելով հետևյալը.
«Ինչպես ամրագրել է Սահմանադրական դատարանն իր 2007թ. փետրվարի 15-ի թիվ 38/2007 վճռում և կրկնել սույն վճռի իրավաբանական հիմնավորման 5-րդ կետում` «պարզապես ակնհայտ անողջամիտ կլինի, դպրոցներում կրոնի ուսուցման պարագայում, եթե ընտրական գործընթացում հաշվի չառնվեն իր ազատ կամքով այդպիսի ուսուցչական պաշտոնների համար դիմող անձի կրոնական հայացքները՝ կրոնական ազատության իրավունքի արտաքին և կոլեկտիվ դրսևորումների երաշխավորման հիմքով» ...
Անհրաժեշտ է անշուշտ կրկնել, դիմումատուի՝ կրոնի և մտքի ազատության հիմնարար իրավունքի՝ (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) արտահայտվելու ազատության իրավունքի (Սահմանադրության 1-ին (ա) կետ) հետ համակցությամբ վրա ազդեցության կամ ձևափոխման հիմնավորվածության և սահմանադրականության կապակցությամբ, որ ինչպես վճռել է սույն դատարանը վերը հիշատակված՝ 2007թ. փետրվարի 15-ի թիվ 38/2007 վճռում, «եկեղեցու և կրոնական կրթության ուսուցիչների միջև հարաբերություններն ամբողջապես նույնական չեն այն հարաբերություններին, որոնք կարելի է տեսնել գաղափարախոսական կազմակերպություններում, ինչպես քննության է առնվել մի շարք դեպքերով սույն դատարանի կողմից, այլ ներկայացնում են յուրահատուկ և տարբերվող կատեգորիա, որը չնայած ունեցած որոշակի նմանությունների, նաև տարբեր է որոշ առումներով: Այդ կապակցությամբ դատարանը հաստատել է նույն վճռում, հղում կատարելով այն գործոններից մեկին, որը տարբերակում է կրոնական կրթության ուսուցիչների և եկեղեցու միջև հարաբերությունները գաղափարախոսական կազմակերպության ներսում առկա հարաբերություններից և թույլ է տալիս փոփոխել ուսուցիչների իրավունքների մասնավոր կրթական հաստատությունների կրթական ոգու համապատասխան, որ եկեղեցական հրովարտակով սահմանված համապատասխանության պահանջը «պարզապես չի ներառում կրոնական ոգուն հակասող գործողություններից ձեռնպահ մնալը, այլ ավելի ընդարձակորեն տարածվում է անձի՝ կաթոլիկ դոկտրինի փոխանցման ունակության հաստատման վրա, ընկալվում որպես հավատի վրա հենվող կրոնական համոզմունքներ: Քանի որ կրոնական կարգադրագրերի օբյեկտը ոչ միայն հատուկ գիտելիքի փոխանցումն է այլ նաև դա ուսուցանող անձի կրոնական հավատը, դա ամենայն հավանականությամբ մի շարք պահանջներ է առաջադրում որոնց անցնում են գաղափարախոսական կազմակերպության կողմից հետապնդվող նպատակների սահմանները, սկսվելով հստակ պահանջից, որ կրոնական հավատը փոխանցել ձգտող անձինք պետք է նմանապես դավանեն այդ հավատը»...»
45. Վերջապես, Սահմանադրական դատարանն անդրադարձել է դիմումատուի կողմից բերված փաստարկին, հիմնված այն փաստի վրա, որ նա ինքը քարոզում էր ինքնին կաթոլիկ հավատի կանոնների փոփոխությունը և եզրակացրել հետևյալը.
«Բախվող հիմնարար իրավունքների հավասարակշռման արդյունքում սույն գործով արված եզրահանգումը, մի կողմից կաթոլիկ եկեղեցու՝ կրոնի ազատության հիմնարար իրավունքն իր կոլեկտիվ և համայնքային դրսևորումներով (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) վերցված պետության՝ կրոնական չեզոքության պարտավորության (Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ կետ) հետ համակցության մեջ և մյուս կողմից դիմումատուի մտքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը (Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին կետ) վերցված արտահայտվելու ազատության իրավունքի (Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին (ա) կետ) հետ համակցությամբ, դիմումատուի հայցով չի փոխվում այն, որ նա կաթոլիկ հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ իր բարեփոխիչ հայացքներով ձգտում էր պաշտպանել կաթոլիկ հավատի կանոնների էվոլյուցիոն փոփոխությունը, որոնք նա համարում էր ժամանակի ընթացքում հնացած: Ինչպես նշվել է կառավարության իրավաբանի փաստարկներում, պետությունը սահմանափակված է կրոնական չեզոքության իր պարտավորությամբ (Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-ին կետ) եկեղեցու ներսում հնարավոր վեճերի պարզաբանմանը մասնակցելուց, հոգևորականների կուսակրոնության կողմնակիցների և հակառակորդների միջև սույն առանձնահատուկ գործով: Դատարանը նույնպես, ընդհանուր առմամբ, վճիռ չի կայացնում որոշակի կրոն դասավանդելու համար նշանակված անձանց գործողությունների, կարծիքների և վարքագծի համապատասխանության և համատեղելիության վերաբերյալ՝ խնդրո առարկա կրոնական հավատի ուղղափառության վերաբերյալ (vis-à-vis): Որպես հանրային իշխանություն իրականացնող պետական մարմին դատարանը պետք է սահմանափակվի սույն amparo բողոքով, իր չեզոքության պարտավորությանը համապատասխան՝ դիմումատուին կաթոլիկ կրոնի և էթիկայի ուսուցիչ չառաջադրելու որոշմանը հոգևոր իշխանության կողմից տրված պատճառների խիստ կրոնական բնույթը հաստատված համարելով: Այնուհետև դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ մտքի ազատության և կրոնի ազատության և արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքները, որոնց շրջանակներում այս կապակցությամբ կարող են սկզբունքորեն ներառվել նրա գործողությունները, կարծիքները և ընտրությունները, ազդեցության են ենթարկվել և փոփոխվել են միայն խիստ անհրաժեշտ չափով՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը կաթոլիկ եկեղեցու կրոնի ազատության հետ: Համապատասխանաբար, առկա amparo բողոքը ենթակա է մերժման:
46. Երկու դատավորներ մեծամասնության վճռին չհամընկնող կարծիք են ներկայացրել: Նրանք քննադատել են այն փաստը, որ Սահմանադրական դատարանի կողմից իրավունքների հավասարակշռումը սահմանափակվել է դիմումատուի հետ աշխատանքային պայմանագիրը չվերակնքելու որոշման մեջ նշված կրոնական հիմքերին հղումներով: Նրանց կարծիքով նախապես հայտնի վարքագծին տրված հրապարակայնությունը չի կարող արդարացնել պայմանագրի չվերակնքումը:
47. Դիմումատուն հետագայում դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր և առոչինչ ճանաչել Սահմանադրական դատարանի վճիռն այն հիմքով, որ վճիռը կայացրած պալատի երկու դատավորներ հայտնի են կաթոլիկ եկեղեցու հետ իրենց մերձությամբ և նրանցից մեկը Կաթոլիկ իրավաբանների միջազգային քարտուղարության անդամ է:
48. 2007թ. հուլիսի 23-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումն այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի մասին հիմնարար օրենքի 93(1) բաժնի համաձայն այդ դատարանի վճռի դեմ իրավական պաշտպանության միակ միջոցը պարզաբանման դիմումն է:
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
68. Դիմումատուն գանգատվել է իր աշխատանքային պայմանագրի չվերակնքումից: Նա պնդել է, որ դա խախտել է իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և հղում կատարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների կամ ազատությունների պաշտպանության նպատակով:»
Ա. Պալատի եզրակացությունները
69. 2012թ. մայիսի 15-ի իր վճռում դատարանը նկատել է, որ Իսպանիայի իրավունքով կրոնական համայնքների ինքնավարության հասկացությունը լրացվում է պետության կրոնական չեզոքությամբ, ինչպես սահմանված է սահմանադրությամբ, որն արգելում է պետությանը որոշումներ կայացնել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ հոգևորականների կուսակրոնությունն է: Հանրահայտ է, որ չեզոքության պարտավորությունն անսահման չէ: Սահմանադրական դատարանի վճիռը հաստատել է, որ այն չի բացառում դատարանների կողմից եպիսկոպոսի որոշման քննության հնարավորությունը՝ հիմնարար իրավունքների և քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքի ստուգման նպատակով: Չվերակնքման որոշման հիմքում ընկած կրոնական կամ բարոյական չափանիշի սահմանումն, այնուամենայնիվ, հոգևոր իշխանության բացառիկ առանձնաշնորհն է: Ներպետական դատարաններն իրավունք ունեն քննության առնել մրցակցող հիմնարար իրավունքները, և հետազոտել, թե արդյոք զուտ կրոնական բնույթի հիմքերից տարբեր այլ հիմքեր դերակատարություն ունեցել են թեկնածուին չնշանակելու որոշման մեջ, քանի որ միայն կրոնական հիմքերն են պաշտպանվում կրոնի ազատության սկզբունքով:
70. Դատարանը նկատել է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել իր գործը հանձնելու Աշխատանքային տրիբունալի և Մուրսիայի արդարադատության բարձր դատարանի քննությանը, այնուհետև որպես վերջին ատյան amparo բողոք ներկայացնելու Սահմանադրական դատարան: Ավելին, նրան տրված կուսակրոնության ուխտից ազատումը սահմանում էր, որ այդպիսի ազատում ստացողները չեն կարող կաթոլիկ կրոն ուսուցանել հանրային հաստատություններում՝ առանց եպիսկոպոսի թույլտվության:
71. Դատարանը տեսակետ է հայտնել, որ դիմումատուի պայմանագրի չվերակնքումը հիմնավորելու համար օգտագործված հանգամանքները խիստ կրոնական բնույթի էին և կրոնական ազատության և չեզոքության սկզբունքները թույլ չեն տալիս դատարանին հետագա քննության առնել նրա պայմանագիրը չվերակնքելու որոշման անհրաժեշտությունը և համաչափությունը:
72. Ի վերջո դատարանը գտել է, որ իրավասու դատարաններն արդար հավասարակշռություն են հանգել տարբեր մասնավոր շահերի միջև և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Բ. Կողմերի փաստարկները և երրորդ կողմի դիտողությունները
1. Դիմումատուն
73. Դիմումատուի ներկայացմամբ պալատի վճիռը զոհաբերել է դիմումատուի՝ իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամաբ հարգանքի իրավունքը կաթոլիկ եկեղեցու նոր բացարձակ իրավունքին՝ այն է՝ աննշան կամ չնչին հիմքերով աշխատանքից անկաշկանդ ազատելու իրավունքին: Դիմումատուն, այդպիսով, իր նկատառումներում հղում է կատարել ավելի շուտ իր «աշխատանքից ազատմանը» քան պայմանագրի չվերակնքմանը:
74. Դիմումատուն մատնանշել է դատարանի նախադեպային իրավունքը Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի (Hasan and Chaush v. Bulgaria) գործով ([GC], թիվ 30985/96, § 60, ՄԻԵԴ 2000‑XI), որով ամրագրվել է, որ կրոնի ազատության իրավունքը չի պաշտպանում կրոնով կամ հավատով դրդված կամ ոգեշնչված ցանկացած գործողություն: Սույն գործով դիմումատուի դրության հրապարակայնությանը հաջորդած պայմանագրի չվերակնքման որոշումը հստակ անհամաչափ է եղել:
75. Դիմումատուն այնուհետև նկատել է, որ պալատի վճիռը հաշվի չի առել այն փաստը, որ պետությունն է իրեն աշխատավարձ վճարել, փաստ, որն ավելի ծանրակշռություն պետք է հաղորդեր իր այնպիսի հիմնարար իրավունքին ինչպիսին է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
76. Այս գործոնը տարբերում է գործը դատարանի կողմից քննության առած նախկին գործերից, ինչպես օրինակ՝ Օբստն ընդդեմ Գերմանիայի (Obst v. Germany) (թիվ 425/03, 23 սեպտեմբերի 2010թ.), Շյութն ընդդեմ Գերմանիայի (Schüth v. Germany) (թիվ 1620/03, ՄԻԵԴ 2010թ.) և Սիբենհաարն ընդդեմ Գերմանիայի (Siebenhaar v. Germany) (թիվ 18136/02, 3 փետրվարի 2011թ.): Այդ գերմանական գործերում կրոնական համայնքների կողմից աշխատակիցների ներգրավումն իրականացվել էր ուղղակիորեն հենց եկեղեցիների կամ հավատքի կազմակերպությունների կողմից, առանց նշանակման ընթացակարգին հանրային իշխանության որևէ միջամտության: Ավելին, ի տարբերություն սույն գործով իրադրության, այդ գործերով աշխատողների աշխատավարձերը վճարողը հանրային իշխանությունը չի հանդիսացել:
77. Դիմումատուն նշել է, որ եպիսկոպոսի կողմից ներկայացված «սկանդալի» փաստարկի հիմքում ընկած է եղել մամուլում դիմումատուին և իր ընտանիքը պատկերող լուսանկարի հայտնվելը: Այս կապակցությամբ նա նկատել է, որ իր կրոնական կրթության դասերի ընթացքում նա երբևէ չի խոսել եկեղեցու ուսմունքի՝ ներառյալ հոգևորականների կուսակրոնության դեմ: Նա հիշատակել է այն միջնակարգ կրթական հաստատության տնօրենի աջակցության գրությունը, ուր ինքը դասավանդելիս է եղել:
78. Դիմումատուն գանգատվել է, որ թեև նա որևէ հայտարարություն չի արել մամուլում, իրեն է վերագրվել եկեղեցական քաղաքականության քննադատությունը: Խնդրո առարկա դիտողություններն արվել են (հոգևորականների) Կամընտրական կուսակրոնության համար շարժման այլ անդամների կողմից, ովքեր ներկա են եղել հավաքին:
79. Այդ կապակցությամբ դիմումատուն գանգատվել է, որ պալատի վճիռը, 84 և 86 կետերում, նոր հիմք է ստեղծել չվերակնքման որոշման համար, այն է՝ դիմումատուի կողմից ենթադրաբար արված քննադատությունը, մինչդեռ եպիսկոպոսի հուշագիրը հիշատակել է միայն դիմումատուի անձնական դրությանը տրված հրապարակայնությունը:
80. Վերոգրյալի տեսանկյունից դիմումատուն հայտնել է, որ պալատի վճիռը փոփոխել է փաստերը որոնք հաստատված են համարվել Մուրսիայի Աշխատանքային թիվ 3 տրիբունալի կողմից, որը համարել է, որ չվերակնքման հիմք է հանդիսացել «սկանդալը» և փոխարենն սատարել է Սահմանադրական դատարանի վճռի եզրակացություններին:
2. Կառավարությունը
81. Կառավարության ներկայացմամբ անհրաժեշտ է պարզել առանցքային հարցը, այն է՝ ինչ փաստեր են հիմք հանդիսացել Կարթագենայի թեմի՝ դիմումատուի՝ կաթոլիկ կրոնի ուսուցման թույլտվության չվերակնքման որոշման համար: Կառավարության կարծիքով չվերակնքումը կարող է մեկնաբանվել այն իրադարձություններով, որոնք խթանվել են հենց իր՝ դիմումատուի կողմից. նրա կողմից իր՝ ամուսնացած հոգևորական հանդիսանալու և հոգևորականների Կամընտրական կուսակրոնության համար շարժմանը պատկանելու և մի շարք թեմաներով կաթոլիկ եկեղեցու դիրքորոշմանը հակասող նրա հայացքների վերաբերյալ փաստի կամայական բացահայտումը մամուլին: Այդ հրապարակային հայտարարությունները հստակորեն խախտել են վստահության շղթան, որն այնքան էական էր, դիմումատուի և եկեղեցու միջև:
82. Կառավարությունը համաձայնել է ընդհանուր առմամբ պալատի կողմից ընդունված մոտեցմանը սույն գործով Կոնվենցիայի համապատասխան դրույթի վերաբերյալ և նկատել, որ արդյունքը նույնը կլիներ, թեթ գործը քննության առնվեր 9-րդ հոդվածի համաձայն:
83. Կառավարությունն այնուհետև կարծիք է հայտնել, որ ինչպես եզրակացրել է պալատն իր վճռի 78-րդ կետում, սույն գործը պետք է քննության առնվեր պետության դրական պարտավորությունների տեսանկյունից (Ռոմմելֆանգերն ընդդեմ Գերմանիայի (Rommelfanger v. Germany), Հանձնաժողովի 1989թ. սեպտեմբերի 6-ի որոշման, Որոշումներ և զեկույցներ 62 լույսի ներքո): Կառավարությունը պնդել է, որ սույն գործով պետությունը կատարել է իր պարտավորությունները:
84. Կառավարությունը նշել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում կիրառելի է եղել 1982թ. հոկտեմբերի 11-ի նախարարական հրամանը, որը լրացրել է Իսպանիայի և Պապական աթոռի միջև 1979թ. կնքված պայմանագրին:
85. Ավելին, Կառավարությունը նկատել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում կրոնական կրթության ուսուցիչներն ուղղակիորեն վճարվել են կաթոլիկ եկեղեցու կողմից, որին պետությունը վճարել է անհրաժեշտ միջոցները գրանտների տեսքով: Թեև կրոնական կրթության ուսուցման իրավական ռեժիմը փոփոխվել է և աշխատավարձերն այժմ ուղղակիորեն վճարվում են հանրային իշխանության կողմից, մեկ էական գործոն մնացել է անփոփոխ՝ եկեղեցու կողմից համապատասխանության հավաստագրի տրման անհրաժեշտությունը, առանց որի ուսուցիչը չի կարող նշանակվել պաշտոնին: Կառավարությունը տեսակետ է հայտնել, որ դա պարզապես պետության կողմից Իսպանիայում տարբեր կրոնների ուսուցման ֆինանսավորման կազմակերպման եղանակի հատկանիշներից է և նաև, որ պետությունները պետք է օժտված լինեն իրենց կրթական համակարգերի կազմակերպման հայեցողության լայն շրջանակով:
86. Կառավարությունն այդպիսով հայտնել է, որ նույնիսկ չնայած սույն գործով չվերակնքման որոշումը կայացրել է հանրային իշխանության մարմինը, այն «պարտադիր որոշում» է հանդիսացել: Հանրային իշխանության մարմինը չէր կարող անտեսել վերակնքման նախապայմաններից մեկի չկատարումը, այն է՝ կաթոլիկ եկեղեցու առաջադրումը և համապատասխանության հավաստումը: Հանրային իշխանության մարմնի որոշումն այդ իսկ պատճառով պարզապես ձևականություն է եղել:
87. Համապատասխանության հավաստագիրը պարզապես չի հաստատում թեկնածուի տեխնիկական ունակությունները՝ Կանոնական իրավունքի օրենսգրքի 804-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն կրոնական կրթության ուսուցիչների մասնագիտական որակավորման հիմքում ընկած է նրանց բարոյականությունը, օրինակելի քրիստոնեական կյանքը և դասավանդման ունակությունը: Դա ցույց է տալիս եկեղեցու և ուսուցչի միջև վստահության կապերի կարևոր բնույթը, որը կառավարության կողմից բնորոշվել է, որպես «իրավաբանական – կանոնական հարաբերություն»: Սույն գործով վստահության այդ կապերը խախտվել են դիմումատուի հայտարարություններով:
88. Այնուամենայնիվ, վստահության կապերը չեն բացառում դատարանների կողմից եկեղեցու որոշումը քննության առնելը կամ մրցակցող հիմնարար իրավունքները հավասարակշռելը:
89. Այդ իսկ պատճառով խնդրո առարկա գործով չվերակնքման համար հիմքերի՝ զուտ կրոնական հանդիսանալը պարզելուց հետո, դատարանները պետք է քննության առնեին մրցակցող հիմնարար իրավունքները:
90. Կառավարությունը հայտնել է, որ սույն գործի հիմքերը զուտ կրոնական էին և վերաբերում էին հավատարմությանը և հետևողականությանը, որոնք պետք է պահպանվեին դիմումատուի կողմից աշխատանքի ընթացքում, որը նա ազատորեն էր ընտրել և որն, ավելին, տարբերվում էր այլ առարկաների դասավանդումից, ինչպես օրինակ մաթեմատիկան կամ պատմությունը: Կառավարությունն այդպիսով խնդրել էր դատարանին հիշել, որ սույն գործով հավատարմության հարաբերություններն ավելի բարձր մակարդակի էին, քան եկեղեցու երգեհոնահարին (ինչպես վերը նշված Շյութի գործով), եկեղեցական դպրոցի դայակին (ինչպես վերը նշված Սիբենհաարի գործով) կամ եկեղեցու հանրային կապերի պատասխանատուին (ինչպես վերը նշված Օբստի գործով) վերաբերող գործերում:
91. Կառավարության կարծիքով պատասխան պահանջող հարցն այն չէր, թե արդյոք համապատասխան նկատառումներն օրինական էին և կարող էին բարձրաձայնվել հանրորեն: Խնդիրը կառավարության կարծիքով այն էր, թե արդյոք կրոնական կազմակերպությունը պարտավոր էր նշանակել և շարունակել որպես կրոնական կրթության ուսուցիչ աշխատանքի ընդունել մի անձի, ով հանրորեն արտահայտել է տեսակետներ, որոնք անհամապատասխան են նրա դոկտրինի հետ: Այն դեպքում, երբ այդպիսի նկատառումները դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակներում են, ճշմարիտ է նաև, որ դրանք հակասում են եկեղեցու դոկտրինին և եկեղեցու ուսուցիչների կանոնական համապատասխանության նախապայմաններին:
92. Կառավարությունն այնուհետև անդրադարձել է դիմումատուի իրավական կարգավիճակ vis-à-vis կաթոլիկ եկեղեցու առարկային, այնքանով, որ կուսակրոնության ուխտից ազատումը ունեցել է կաթոլիկ կրոն դասավանդելու հնարավորությունը սահմանափակող ազդեցություն և իրավունք է վերապահել եպիսկոպոսին թույլատվություն տալ՝ սկանդալի ռիսկի բացակայության պայմանով: Հետևաբար, եպիսկոպոսը պարզապես իրականացրել է իր իրավազորությունները:
93. Կառավարությունն այնուհետև նկատել է, որ դիմումատուն հնարավորություն ունեցել է իր փաստարկները ներկայացնել տարբեր իրավասության դատարանների, որոնք քննության են առել վիճարկվող միջոցի օրինականությունը գործող աշխատանքային իրավունքի տեսանկյունից, հաշվի առնելով կրոնական իրավունքը, և կշռադատել են դիմումատուի և եկեղեցու մրցակցող շահերը՝ այդպիսով այդ կապակցությամբ կիրառելով դատարանի դոկտրինը:
94. Վերջապես, Կառավարությունը նկատել է, որ կրոնական կրթության ուսուցիչները աշխատանքի են վերցվում այնպիսի չափանիշների հիման վրա, որոնք էականորեն տարբերվում են այլ առարկաների ուսուցիչների նկատմամբ կիրառվող չափանիշներից: Այն դեպքում, երբ վերջինները պետք է մասնակցեն բաց և հանրային մրցույթների, կրոնական կրթության ուսուցիչները նշանակվում էին Կաթոլիկ եկեղեցու կողմից, որն ազատորեն էի ընտրում նրանց և առաջադրում քաղաքացիական իշխանություններին, եթե նրանք համապատասխան էին համարվում կրոնի ուսուցման համար:
3. Երրորդ կողմի դիտողություններ
(ա) Իսպանիայի եպիսկոպոսաց համագումար (Conferencia Episcopal Española կամ CEE)
95. Իր դիտողություններում CEE-ն հայտնել է, որ ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու համար համապատասխանության հոգևոր հավաստագիր ունենալու և Եկեղեցու համար՝ կրոնական կամ բարոյական հիմքերով հավաստագրումը չեղյալ համարելու կամ դադարեցնելու հնարավորությունը համապատասխանում է պաշտոնի բուն բնույթին և ծնողների և երեխաների՝ կաթոլիկ դոկտրինը կամ արժեքները համապատասխանաբար փոխանցվել պահանջելու իրավունքին:
96. CEE-ն ուշադրություն է հրավիրել Իսպանիայում կրոնական ուսուցման ուսուցիչների հավաքագրման համակարգի վրա, որը տարբերվում է այլ ուսուցիչների հավաքագրումից և նկատել է, որ նրանք հանրային իշխանություններին տարբեր կրոնական խմբերի կողմից առաջադրվում են, հանրային իշխանությունների կողմից հավաքգրված այլ ուսուցիչների որակավորմանը համարժեք ակադեմիական որակավորում ունեցող անձանցից ընտրելուց հետո: Համապատասխան կրոնական խմբերի կողմից առաջադրվելուց հետո ուսուցիչները նշանակվում էին հանրային իշխանությունների կողմից: 97. Այս յուրահատուկ համակարգն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում և համաչափ է օրինաստեղծ մարմնի կողմից հետապնդվող նպատակներին, այն է՝ երաշխավորել պետության կրոնական չեզոքությունը, իրենց երեխաների կրթության՝ ծնողների իրավունքները, և կրոնական խմբերի ինքնավարությունը՝ իրենց ուսուցչական կազմին ընտրելիս: Սույն գործով պայմանագրի չվերակնքումը կապված էր ոչ թե դիմումատուի՝ որպես ամուսնացած հոգևորականի դրության, այլ այն փաստի հետ, որ նա հանրորեն հանդես է եկել եկեղեցու դեմ:
(բ) Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոն (ECLJ)
98. ECLJ-ն ի սկզբանե ընդգծել է կրոնական խմբերի ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքի կարևորությունը՝ պետության չեզոքության և անկողմնակալության պարտավորությանը համապատասխան: Նվազ նշանակություն ունի, թե արդյոք կրոնական կրթության ուսուցիչների կարգավիճակը հավասարեցված է քաղաքացիական ծառայողների, թե պայմանագրային աշխատողների կարգավիճակին, քանի որ դա որևէ առնչություն չունի նրանց աշխատանքի կրոնական բնույթի հետ: Երրորդ կողմի համար առանցքային հարցը սովորական դատարանների կողմից քննության հնարավորությունն էր: Այդպիսի քննության շրջանակները տարբեր են՝ կախված այն աստիճանից, թե չվերակնքման մասին որոշման հիմքում ընկած պատճառաբանությունը որքան է զուտ կրոնական:
99. ECLJ-ն հղում է կատարել վերն ընդգծված հավատարմության պարտավորության հասկացությանը, ինչպես որ այն ճանաչված է միջազգային կամ եվրոպական իրավունքի կողմից. Թիվ 78/2000/EC դիրեկտիվը, Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 111 կոնվենցիան Աշխատանքի և զբաղմունքի բնագավառում խտրականության մասին, Կրոնին կամ հավատին վերաբերող օրենսդրության վերանայման ուղեցույցներին՝ ընդունված OSCE/ODIHR և Վենետիկի հանձնաժողովի կողմից (Ռոսսն ընդդեմ Կանադայի (Ross v. Canada) թիվ 736/1997 հաղորդում): Հավատարմության պարտավորությունը հիմնված է աշխատակցի անձնական ցանկությունների արտահայտման վրա, ով այդպիսով կարող է համաձայնել հրաժարվել որոշակի երաշխավորված իրավունքների իրականացումից:
(գ) Լյովենի կաթոլիակ համալսարանի Իրավունքի և կրոնների ամբիոն և Էթիկայի և հանրային քաղաքականության կենտրոնի Ամերիկյան կրոնական ազատության ծրագիր
100. Երրորդ կողմը պնդել է, որ կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքը լայնորեն ճանաչված է միջազգային իրավունքում: Այն հղում է կատարել, մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածին: Այնուհետև այն նկատել է, որ «կրոնական առաջնորդների, հոգևորականների և ուսուցիչների» ընտրության իրավունքն ուղղակիորեն ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից, որպես կրոնական համայնքների ինքնավարության երաշխիք՝ կրոնական պահանջներին չհամապատասխանող ուսուցիչների հետ գործ ունենալիս (Դելգադո Պազն ընդդեմ Կոլումբիայի (Delgado Páez v. Colombia) հաղորդում թիվ 195/1985) որը վերաբերում է Կոլումբիայում միջնակարգ դպրոցի կրոնի ուսուցչին:
101. Երրորդ կողմը նաև մեջբերել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի 2012թ. հունվարի 11-ի վճիռը Հոսաննա-Թաբոր ավետարանչական լյութերական եկեղեցին և դպրոցը ընդդեմ Աշխատանքի ընդունվելու հավասար հնարավորության հանձնաժողովի (Hosanna-Tabor Evangelical Lutheran Church and School v. Equal Employment Opportunity Commission et al.) որն ուղղակիորեն ճանաչել է առաջին անգամ այսպես կոչված «հոգևորական բացառության» դոկտրինը, որի համաձայն աշխատանքի վերցնելիս խտրականությունն արգելող գործող օրենքները չեն կարող կիրառվել «հոգևորական աշխատողների» նկատմամբ (կրոնական ուսուցիչներին ներառող կատեգորիա):
Գ. Դատարանի գնահատականը
1. Սահմանադրական դատարանի և պալատի կողմից փաստերի ենթադրյալ փոփոխությունը
102. Դատարանը նկատում է, որ կողմերն անհամաձայնություն են հայտնել դիմումատուի աշխատանքային պայմանագրի չվերակնքմանը հանգեցրած փաստերի կապակցությամբ: Դիմումատուն գանգատվել է, որ Սահմանադրական դատարանի վճռին հաջորդած Պալատի վճիռը նոր փաստեր է ներկայացրել, որոնք հաստատված չէին համարվել Մուրսիայի թիվ 3 աշխատանքային տրիբունալի կողմից: Մասնավորապես, և՛ Սահմանադրական դատարանը, և՛ պալատը ներկայացրել են դիմումատուի՝ եկեղեցու քննադատությունը, որպես չվերակնքման հիմք, մինչդեռ եպիսկոպոսի հուշագիրը նշել է միայն դիմումատուի կողմից իր դրությանը հրապարակայնություն հաղորդելու վերաբերյալ: Կառավարության պնդմամբ եպիսկոպոսի որոշմանը հանգեցրած իրադարձություն է հանդիսացել դիմումատուի և՛ ընտանեկան դրությունը, և՛ եկեղեցու քննադատությունը հրապարակող հանրային ելույթները:
103. Դատարանը նկատում է, որ 2000թ. սեպտեմբերի 28-ի իր վճռում Մուրսիայի թիվ 3 աշխատանքի տրիբունալը տեսակետ է հայտնել, որ դիմումատուի նկատմամբ խտրականություն է կիրառվել իր ամուսնական դրության և MOCEOP-ին անդամակցելու հիմքով, և մամուլում նրա հայտնվելը հիմք է հանդիսացել այն բանի համար, ինչը նա բնութագրում է, որպես իրեն աշխատանքից ազատում (տե՛ս վերը՝ կետ 25): Համապատասխանաբար, շարժմանը նրա անդամակցությունը արդեն փաստերի մի մասն է եղել, որոնց հաստատված են համարվել: Նույն այդ փաստերի հիման վրա Արդարադատության բարձր դատարանը հանգել է հակադիր եզրակացության:
104. Ավելին, Դատարանը նկատում է, որ իր՝ Սահմանադրական դատարան ներկայացված amparo դիմումում դիմումատուն ինքն է փաստել, որ MOCEOP-ի անդամի իր դիրքը և կաթոլիկ հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ իր հատուկ կարծիքներն են պատճառ հանդիսացել իր պայմանագրի չվերակնքման համար և տեսակետ հայտնել, որ դա հանգեցրել է անձնական կյանքի և կրոնական ազատության իր իրավունքների խախտմանը: Սահմանադրական դատարանն իր եզրակացությունների համար հիմք է ընդունել այդ երկու կետերը (տե՛ս վերը՝ կետ 41):
105. Դա իր բովանդակությամբ չի հակասում չվերակնքման որոշման վերաբերյալ եպիսկոպոսի հուշագրին. «դիմումատուի դրություն» արտահայտությունը կարող է ողջամտորեն ընկալվել և՛ որպես նրա ամուսնական դրությանը, և՛ նրա՝ MOCEOP-ի շարժման անդամակցությանը վերաբերող: Այդ երկու տարրերը միասին վերցված կարող են այդպիսով համարվել որպես եպիսկոպոսի կողմից նշված «սկանդալը» ծնող իրադրություն:
106. Վերջապես, դիմումատուի կողմից արված հրապարակային հայտարարությունների կապակցությամբ (տե՛ս ստորև՝ կետ 139) Դատարանը գտնում է, որ ներպետական որևէ որոշում նշում չի պարունակում, որ դրանք հաշվի են առնվել ներպետական դատարանների կողմից:
107. Ի վերջո, չի պարզվել, որ Սահմանադրական դատարանը կամ պալատը հենվել է որևէ փաստի վրա, բացի այն փաստերից, որոնք հաստատված են համարվել ներպետական դատարանների ըստ էության կայացված որոշումներով: Մեծ պալատը դա հաշվի կառնի:
2. Կոնվենցիայի՝ սույն գործին առնչվող դրույթները
108. Անհրաժեշտ է նախ նշել, որ սույն գործի գնահատման համար նշանակություն ունեն կոնվենցիայի տարբեր հոդվածներ, մասնավորապես՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, և 11-րդ հոդվածները: 8-րդ հոդվածը վերաբերում է այնքանով, որքանով որ այն վերաբերում է դիմումատուի՝ իր մասնագիտական կյանքը շարունակելու իրավունքին, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին և իր ընտանեկան կյանքն ազատորեն ապրելու իրավունքին: 9-րդ հոդվածը վերաբերում է, այնքանով, որքանով, որ այն պաշտպանում է դիմումատուի՝ մտքի և կրոնի ազատության իրավունքը: 10-րդ հոդվածը վերաբերում է այնքանով, որքանով որ պաշտպանում է դիմումատուի՝ եկեղեցու պաշտոնական դոկտրինի վերաբերյալ իր կարծիքներն արտահայտելու իրավունքը և 11-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն երաշխավորում է նրա՝ կրոնի վերաբերյալ յուրահատուկ տեսակետներ ունեցող կազմակերպության անդամ լինելու իրավունքը: Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, սույն դիմումի հիմնական հարցը հանդիսանում է դիմումատուի պայմանագրի չվերակնքումը: Դիմումատուն չի գանգատվել որ իրեն խոչընդոտել են ունենալ և տարածել որոշակի տեսակետներ կամ հանդիսանալ MOCEOP-ի անդամ, կամ հանդուրժել միջամտություն իր ընտանեկան կյանքին: Նրա գանգատի էությունն այն է, որ նա հնարավորություն չի ունեցել կաթոլիկ կրոնի ուսուցիչ մնալ որպես ուղիղ հետևանք իր ընտանեկան դրությանը և MOCEOP-ի անդամ հանդիսանալու փաստին տրված հրապարակայնության: Այդ պատճառով Մեծ պալատը, Պալատի նման, տեսակետ է հայտնել, որ դիմումը պետք է քննվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն:
3. Արդյոք կիրառելի է 8-րդ հոդվածը
109. Քանի որ աշխատանքի ընդունվելու կամ ժամկետային պայմանագրի երկարաձգման որևէ իրավունք չի կարող բխեցվել 8-րդ հոդվածից, Դատարանը նախկինում հնարավորություն է ունեցել անդրադառնալ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ 8-րդ հոդվածի կիրառելիությանը: Այդպիսով դատարանը կրկնում է, որ «անձնական կյանքն» ընդարձակ եզրույթ է, որը ենթակա չէ սպառիչ սահմանման (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների՝ վերը նշված Շյութը՝ կետ 53): Չափազանց սահմանափակող կլինի ամփոփել «անձնական կյանքի» սահմանումը «ներքին շրջանով», որում անձը կարող է իր սեփական անձնական կյանքն ապրել իր ընտրությամբ և ամբողջապես բացառել այդ շրջանակից դուրս գտնվող արտաքին աշխարհը (տե՛ս Նեմեցն ընդդեմ Գերմանիայի (Niemietz v. Germany), 16 դեկտեմբերի 1992թ., § 29, A Սերիա թիվ 251‑B):
110. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն որևէ պատճառ չկա այն սկզբունքի համար, թե ինչու «անձնական կյանքի» հասկացությունը պետք է հաշվի առնվի՝ մասնագիտական գործունեությունը բացառելու համար (տե՛ս Բիգաևան ընդդեմ Հունաստանի (Bigaeva v. Greece), թիվ 26713/05, կետ 23, 28 մայիսի 2009թ., և Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (Oleksandr Volkov v. Ukraine), թիվ 21722/11, կետեր 165-67, ՄԻԵԴ 2013): 8-րդ հոդվածը կարող է տարածվել անձի մասնագիտական կյանքի սահմանափակումների նկատմամբ, եթե դրանք անդրադառնում են այն վարքագծի վրա, որով նա կառուցում է իր սոցիալական ինքնությունը՝ այլ անձանց հետ հարաբերություններում: Ի հավելումն, մասնագիտական կյանքը հաճախ անխզելիորեն կապված է անձնական կյանքին, հատկապես, եթե անձնական կյանքին վերաբերող գործոնները, բառի խիստ իմաստով, համարվում են համապատասխան մասնագիտության որակավորման չափանիշ (տե՛ս Օզփնարն ընդդեմ Թուրքիայի (Özpınar v. Turkey), թիվ 20999/04, կետեր 43-48, 19 հոկտեմբերի 2010թ.): Մասնագիտական կյանքն այդ իսկ պատճառով անձի և ուրիշների միջև փոխներգործության գոտու մի մասն է, որի նկատմամբ նույնիսկ հանրային համատեքստում կարող են տարածվել «անձնական կյանքի» շրջանակները (տե՛ս Մոլկան ընդդեմ Լեհաստանի (Mółka v. Poland) (dec.), թիվ 56550/00, ՄԻԵԴ 2006‑IV):
111. Սույն գործով անձնական կյանքի և մասնագիտական կյանքի stricto sensu փոխներգործությունը հատկապես նշանակալի է, քանի որ այսպիսի յուրահատուկ աշխատանքի ընդունվելու համար պահանջները ոչ միայն տեխնիկական ունակություններ են ներառում, այլև «ճշմարիտ դոկտրինում նշանակալի», քրիստոնեական կյանքի ... վկա լինելու ունակություն, և ... ուսուցման ունակություն» ... այդպիսով ուղղակի կապ հաստատելով անձնական կյանքում անձի վարքագծի և նրա մասնագիտական գործունեության միջև:
112.Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուն, ով քաղաքացիական ծառայող չէր, սակայն, այնուհանդերձ, աշխատանքի էր ընդունվել և վարձատրվում էր պետության կողմից, 1991թ.-ից եղել է կրոնական կրթության ուսուցիչ՝ ժամկետային պայմանագրերի հիման վրա, որոնք վերակնքվել են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում՝ եպիսկոպոսի կողմից նրա համապատասխանության հաստատման պայմանով: Այդպիսով, չնայած ճշմարիտ է, որ դիմումատուն երբեք անժամկետ պայմանագիր չի ունեցել, վերակնքման կանխավարկածը նրան բավարար պատճառ է տվել հավատալու, որ իր պայմանագիրը երկարաձգվելու է քանի դեռ նա բավարարում է այդ պայմանները և առկա չէ որևէ հանգամանք, որը կարող էր արդարացնել դրա չվերակնքումը՝ կանոնական իրավունքի համապատասխան: Դատարանի կարծիքով գործի փաստերը որոշ նմանություն ունեն mutatis mutandis Լոմբարդի Վալլարին ընդդեմ Իտալիայի գործին (Lombardi Vallauri v. Italy) թիվ 39128/05, կետ 38, վճիռ 20 հոկտեմբերի 2009թ.): Սույն գործով դիմումատուն կրոնական կրթության ուսուցիչ է եղել յոթ տարի և գնահատվել է և՛ իր գործընկերների, և՛ այն կենտրոնների ղեկավարությունների կողմից, որտեղ դասավանդել է, ինչը վկայում է նրա մասնագիտական դրության կայունության մասին:
113. Այդ հանգամանքներում Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուի պայմանագրի չվերակնքման հետևանքով նրա՝ համապատասխան մասնագիտական գործունեության շարունակման շանսերը լրջորեն ոտնահարվել են այն իրադարձությունների պատճառով, որոնք հիմնականում առնչվում են նրա անձնական ընտրություններին, որոնք նա կատարել է իր անձնական կամ ընտանեկան կյանքում: Դրանից հետևում է, որ կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է :
4. 8-րդ հոդվածին համապատասխանությունը
(ա) Արդյոք տեղի է ունեցել միջամտություն
114. Դատարանը նախ կցանկանար կրկնել, որ չնայած 8-րդ հոդվածի առարկան հիմնականում անձին հանրային իշխանությունների միջամտությունից պաշտպանելն է, այն պարզապես չի հարկադրում պետության ձեռնպահ մնալ այդպիսի միջամտությունից. Ի հավելումն այս հիմնականում նեգատիվ պարտավորության, կարող են լինել նաև դրական պարտավորություններ որոնք հատուկ են անձնական կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքին: Այդ պարտավորությունները կարող են ներառել նույնիսկ միջանձնային հարաբերությունների ոլորտում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովման համար նախատեսված միջոցները ձեռնարկելը: Պետության դրական և բացասական պարտավորությունների միջև սահմանները 8-րդ հոդվածի համաձայն չեն հանգեցնում հստակ սահմանման: Կիրառելի սկզբունքներն այնուամենայնիվ համանման են: Մասնավորապես երկու ատյաններ էլ պետք է հաշվի առնեն արդարացի հավասարակշռությունը, որը պետք է պահպանվի անձի և ընդհանուրի շահերի միջև և երկու համատեքստերում էլ պետությունն օժտված է հայեցողության որոշակի շրջանակով (տե՛ս Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Evans v. the United Kingdom) [GC], թիվ 6339/05, կետեր 75-76, ՄԻԵԴ 2007‑I; վերը նշված Ռոմմելֆանգերը և Ֆուենտես Բոբոն ընդդեմ Իսպանիայի (Fuentes Bobo v. Spain), թիվ 39293/98, կետ 38, 29 փետրվարի 2000թ.):
115. Ի տարբերություն պալատի Մեծ պալատը կարծիք է հայտնել, որ սույն գործով հարցն այն չէ, թե արդյոք պետությունը պարտավոր է, 8-րդ հոդվածով սահմանված դրական պարտավորությունների համատեքստում, երաշխավորել, որ դիմումատուի՝ իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը գերակայի կաթոլիկ եկեղեցու՝ պայմանագիրը վերակնքել մերժելու իրավունքի նկատմամբ (հակառակ, mutatis mutandis, վերը հիշատակված վճիռների Օբստ՝ կետ 43, Շյութ՝ կետ 57 և Սիբենհաար՝ կետ 38): Դատարանն այդպիսով ընդունում է Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որն իր 2007թ. հունիսի 4-ի վճռով տեսակետ է հայտնել, որ թեև հանրային իշխանությունը չէ որ կայացրել է չվերակնքման որոշումը, որ սույն գործով այդպիսի իշխանության ավելի ուշ փուլում միջամտելը բավարար է, որպեսզի այն հանրային իշխանության գործողություն համարվի: Դատարանն այդպիսով այն կարծիքին է, որ սույն հարցի հիմնական խնդիրն ընկած է պետական իշխանության գործողություններում, որը որպես դիմումատուի գործատու և ուղղակի ներգրավված լինելով որոշման կայացման գործընթացում, կիրառել է եպիսկոպոսի՝ չվերակնքման մասին որոշումը: Չնայած դատարանը ճանաչում է, որ պետությունը սույն գործով գործողությունների սահմանափակ հնարավորություններ է ունեցել, անհրաժեշտ է նշել, որ եթե եպիսկոպոսի որոշումը կենսագործված չլիներ կրթության նախարարության կողմից, դիմումատուի պայմանագիրն անկասկած երկարաձգված կլիներ:
116. Վերոգրյալի հաշվի առմամբ դատարանը գտնում է, որ գործի հանգամանքներում, հանրային իշխանությունների վարքագիծը հանգեցրել է միջամտության դիմումատուի՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին:
(բ) «օրենքին համապատասխան»
117. «Օրենքին համապատասխան» արտահայտությունը նախևառաջ պահանջում է, որ վիճարկվող միջոցը պետք է որոշ հիմք ունենա ներպետական օրենսդրությունում: Երկրորդ, այն հղում է կատարում խնդրո առարկա օրենքի որակին, պահանջելով, որ այն պետք է մատչելի լինի խնդրո առարկա անձին, ով պետք է, ավելին, հնարավորություն ունենա կանխատեսել դրա հետևանքներն իր համար և համապատասխանի իրավունքի գերակայությանը (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների Կոպպն ընդդեմ Շվեյցարիայի (Kopp v. Switzerland), 25 մարտի 1998թ. կետ 55, Զեկույցներ 1998‑II): Արտահայտությունն այդպիսով, inter alia, նշանակում է, որ ներպետական օրենսդրությունը պետք է բավարար չափով կանխատեսելի լինի, որպեսզի անձանց համարժեքորեն հուշի այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում, և այն պայմանների որոնց հիման վրա իշխանություններն իրավունք ունեն դիմել Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների վրա ազդող միջոցների (Ս.Գ.-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի (C.G. and Others v. Bulgaria), թիվ 1365/07, կետ 39, 24 ապրիլի 2008թ.):
118. Դատարանը նկատում է, որ կրթության նախարարությունը գործել է Իսպանիայի և Պապական աթոռի միջև 1979թ. կնքված պայմանագրի III հոդվածի դրույթներին համապատասխան, որը լրացվել է նախարարի՝ 1982թ. հոկտեմբերի 11-ի հրամանով, որի համաձայն նշանակումը չի երկարաձգվում, եպիսկոպոսի կողմից բացասական կարծիքի տրամադրման դեպքում: Այս համաձայնագիրը միջազգային պայմանագիր է, որպես այդպիսին ինտեգրացված է Իսպանիայի օրենսդրության մեջ՝ Իսպանիայի Սահմանադրությանը համապատասխան (տե՛ս mutatis mutandis, Նյուլինգերը և Շուրուկն ընդդեմ Շվեյցարիայի (Neulinger and Shuruk v. Switzerland) [GC], թիվ 41615/07, կետ 99, ՄԻԵԴ 2010թ.): Դիմումատուի պայմանագրի չվերակնքումն այդպիսով հիմնված է եղել Իսպանիայի գործող օրենսդրության վրա:
119. Մնում է քննության առնել, դիմումատուի համար պայմանագրի չվերակնքման կանխատեսելիության աստիճանը: Վճռորոշ հարցն այն է, թե ինչ աստիճանի նա կարող էր կանխատեսել, որ իր անձնական վարքագծի հետևանքով եպիսկոպոսն այլևս իրեն համապատասխան թեկնածու չէր համարելու և որ իր պայմանագիրն, այդպիսով, չէր վերակնքվելու: Այս համատեքստում Դատարանը նկատում է, որ Կարթագենայի եպիսկոպոսը, մասնավորապես, հղում է կատարել «սկանդալի» հասկացությանը՝ դիմումատուի պայմանագրի երկարաձգման մերժման համար (տե՛ս վերը՝ կետ 19): Թեև սկանդալի հասկացությունն ուղղակիորեն սահմանված չէ Կանոնական իրավունքի օրենսգրքի 804-րդ և 805-րդ կանոններում ..., կրոնական կրթության ուսուցիչների դեպքում, կարելի է համարել, որ այն հղում է կատարում, և այդպիսով պարզաբանվում է, այդ կանոններում առկա հասկացությունների միջոցով՝ ինչպես օրինակ «ճշմարիտ դոկտրին», «քրիստոնեական կյանքի վկա» կամ «կրոնական կամ բարոյական նկատառումներ»: Այդ կապակցությամբ Դատարանն այն կարծիքին է, որ սույն գործով կիրառելի դրույթները բավարարում են դրանց ազդեցությունների կանխատեսելիությանը վերաբերող պահանջները: Մասնավորապես, քանի որ դիմումատուն սեմինարիայի տնօրեն է եղել, ողջամիտ է ենթադրել, որ նա տեղյակ է եղել եկեղեցական իրավունքով իր վրա դրված ավելի բարձր հավատարմության պարտականության մասին կարող էր այդպիսով կանխատեսել, որ անկախ այն փաստի, որ իր դրությունը հանդուրժվել է բազմաթիվ տարիներ, Եկեղեցու որոշ պատվիրանների վերաբերյալ իր մարտական դիրքի հրապարակային ցուցադրությունը հակասելու էր կանոնական իրավունքի գործող դրույթներին և անհետևանք չէր մնալու: Իսպանիայի և Պապական աթոռի միջև պայմանագրի հստակ շարադրանքի հիման վրա նա կարող էր նաև ողջամտորեն կանխատեսել, որ եկեղեցու կողմից տրված համապատասխանության հավաստագրի բացակայության պայմաններում իր պայմանագիրը չէր երկարաձգվելու (տե՛ս mutatis mutandis, «Բարի հովիվ» արհմիություն ընդդեմ Ռումինիայի (Sindicatul “Păstorul cel Bun” v. Romania) [GC], թիվ 2330/09, կետ 155, 9 հուլիսի 2013թ.):
120. Համապատասխանաբար, Դատարանը պատրաստ է ընդունել, ինչպես ներպետական դատարանները, որ գանգատարկված միջամտությունն իրավական հիմք է ունեցել Իսպանիայի և Պապական աթոռի միջև 1979թ. պայմանագրի և նախարարի՝ այն լրացնող 1982թ. հոկտեմբերի 11-ի հրամանի համապատասխան դրույթներում, և որ այդ դրությունները բավարարել են դատարանի նախադեպային իրավունքով սահմանված «իրավականության» պահանջները (տե՛ս mutatis mutandis, Միրոլյուբովները և այլոք ընդդեմ Լատվիայի (Miroļubovs and Others v. Latvia), թիվ 798/05, կետ 78, 15 սեպտեմբերի 2009թ/):
121. Արդյունքում, վիճարկվող միջամտությունը եղել է օրենքին համապատասխան:
(գ) Օրինական նպատակ
122. Համաձայնելով կողմերի հետ՝ Դատարանը գտնում է, որ խնդրո առարկա չվերակնքման որոշումը հետապնդել է այլոց, այն է՝ Կաթոլիկ եկեղեցու, իրավունքների և ազատությունների պաշտպանության օրինական նպատակ և մասնավորապես կրոնական դոկտրինի ուսուցման համար հավաստագրված անձանց ընտրության ինքնավարության կապակցությամբ:
(դ) Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ
(i) Ընդհանուր սկզբունքներ
(α) Իրավունքների հավասարակշռում
123. Դատարանը կրկնում է, որ երբ դատարանը կոչված է վճիռ կայացնել Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների բախման վերաբերյալ, այն պետք է կշռադատի նժարին դրված շահերը (տե՛ս վերը հիշատակված Սիբենհաարի, Շյութի և Օբստի վճիռները): Սույն գործով հավասարակշռության պահպանումը վերաբերում է մի կողմից դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքի իրավունքին և մյուս կողմից՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության իրավունքին: Պետությունը կոչված է երաշխավորել երկու իրավունքներն էլ և եթե մեկի պաշտպանությունը հանգեցնում է մյուսին միջամտությանը, համապատասխան միջոց ընտրել այդ միջամտությունը հետապնդվող նպատակին համապատասխան դարձնելու համար: Այս համատեքստում Դատարանն ընդունում է, որ պետությունն օժտված է հայեցողության լայն շրջանակով (տե՛ս վերը նշված «Բարի հովիվ» արհմիությունը՝ կետ 160 և, mutatis mutandis, Վոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի (Von Hannover v. Germany) (թիվ 2) [GC], թիվ 40660/08 և 60641/08, կետեր 104-107, ՄԻԵԴ 2012):
124. Միջամտությունը կհամարվի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» օրինական նպատակի համար, եթե այն համապատասխանում է «սուր սոցիալական անհրաժեշտության» և մասնավորապես եթե այն համաչափ է հետապնդվող օրինական նպատակին և եթե ներպետական իշխանությունների կողմից դրա արդարացման համար բերված պատճառները «վերաբերելի և բավարար» են (տե՛ս օրինակ Քոստերն ընդդեմ Միացյալ Թագավորության (Coster v. the United Kingdom) [GC], թիվ 24876/94, կետ 104, 18 հունվարի 2001թ., և Ս.-ն և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության (S. and Marper v. the United Kingdom) [GC], թիվ 30562/04 և 30566/04, կետ 101, ՄԻԵԴ 2008թ.):
125. Չնայած ներպետական իշխանություններն են բոլոր այդ առումներով նախնական գնահատականներ տալիս, միջամտության անհրաժեշտության վերաբերյալ վերջնական գնահատականը մնում է դատարանի քննության առարկա՝ Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Իրավասու ներպետական մարմիններին պետք է օժտված լինեն այսպիսի գնահատման հայեցողության շրջանակով: Հայեցողության շրջանակի ծավալները տարբեր են և կախված են մի շարք գործոններից, ներառյալ խնդրո առարկա Կոնվենցիոն իրավունքի բնույթը, դրա կարևորությունը անձի համար, միջամտության բնույթը և միջամտությամբ հետապնդվող նպատակը: Շրջանակը միտում ունի ավելի նեղ լինել, երբ խնդրո առարկա իրավունքն էական է անձի՝ «անձնական» կամ առանցքային իրավունքից օգտվելու համար: Երբ նժարին է անձի գոյության կամ ինքնության հատկապես կարևոր ասպեկտ, պետությանը թույլատրված հայեցողությունը կսահմանափակվի: Երբ, այնուամենայնիվ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև համերաշխություն չկա խնդրո առարկա շահի հարաբերական կարևորության կամ դրա առավելագույնը պաշտպանության վերաբերյալ, հայեցողությունն ավելի լայն կլինի (տե՛ս վերը հիշատակված Ս.-ն և Մարփեր՝ կետեր 101-102): Հայեցողությունն ավելի լայն կլինի, եթե պետությունից պահանջվում է հավասարակշռություն պահպանել մրցակցող մասնավոր և հանրային շահերի կամ տարբեր կոնվենցիոն իրավունքների միջև (տե՛ս վերը նշված Օբստը՝ կետ 42):
(β) Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը
126. Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կապակցությամբ Դատարանն ընդգծում է մարդկանց համար իրենց անձնական և ընտանեկան կյանքը վարելու վերաբերյալ ազատորեն որոշում կայացնելու հնարավորության կարևորությունը: Այս կապակցությամբ դատարանը կրկնում է, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է նաև ինքնառեալիզացիայի իրավունքը, թե՛ անձնական զարգացման եղանակով (տե՛ս Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության (Christine Goodwin v. the United Kingdom) [GC], թիվ 28957/95, կետ 90, ՄԻԵԴ 2002‑VI), թե՛ մարդկային այլ էակների և արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու եղանակի տեսակետից, անձնական ինքնավարության հասկացությունը այդ դրույթի հիմքում ընկած երաշխիքների մեկնաբանման հիմքում ընկած կարևոր սկզբունք է (տե՛ս Փրիթթին ընդդեմ Միացյալ Թագավորության (Pretty v. the United Kingdom), թիվ 2346/02, կետ 61, ՄԻԵԴ 2002‑III): Այդպիսով, ակնհայտ է, որ անձի՝ ամուսնանալու և այդ ընտրությունը հանրությանը հայտնի դարձնելու իրավունքը պաշտպանվում է Կոնվենցիայով և մասնավորապես 8-րդ հոդվածով՝ մեկնաբանված վերաբերելի այլ հոդվածների լույսի ներքո (տե՛ս վերը՝ կետ 108):
(γ) Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելու պետության պարտականությունը
- Կրոնական համայնքների ինքնավարության սահմանները
127. Դավանանքի խմբերի ինքնավարության կապակցությամբ Դատարանը նկատում է, որ կրոնական համայնքներն ավանդաբար և համատարած գոյություն ունեն կազմակերպված կառույցների տեսքով: Երբ խնդիրը կրոնական համայնքի կազմակերպումն է, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի 11-րդ հոդվածի լույսի ներքո, որը պաշտպանում է միավորված կյանքը պետության չարդարացված միջամտությունից: Այդ տեսակետից հավատացյալների կրոնի ազատության իրավունքը ներառում է այն ակնկալիքը, որ նրանց հնարավորություն կտրվի ազատորեն միավորվել՝ առանց պետության կամայական միջամտության: Կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անօտարելի է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության համար և այդպիսով Կոնվենցիայի 9-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանության առանցքային խնդիր է: Այն ուղղակի նշանակություն ունի ոչ միայն այդ համայնքների իրական կազմակերպման, այլ նաև նրանց բոլոր ակտիվ անդամների կողմից կրոնի ազատության իրավունքի արդյունավետ իրացման համար: Եթե համայնքի կազմակերպական կյանքը պաշտպանված չէ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով անձի կրոնի ազատության մնացած բոլոր կողմերը խոցելի են դառնալու (տե՛ս վերը նշված Հասանը և Չաուշը՝ կետ 62, Բեսսարաբիայի մետրոպոլիայի եկեղեցին և այլոք ընդդեմ Մոլդովայի (Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova), թիվ 45701/99, կետ 118, ՄԻԵԴ 2001‑XII; և Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդը (Մետրոպոլիտ Ինոկենտին) և այլոք ընդդեմ Բուլղարիայի (Holy Synod of the Bulgarian Orthodox Church (Metropolitan Inokentiy) and Others v. Bulgaria), թիվ 412/03 և 35677/04, կետ 103, 22 հունվարի 2009թ.):
128. Ավելի կոնկրետ վերաբերելով կրոնական խմբերի ներքին ինքնավարությանը Կոնվենցիայի 9-րդ հոդվածը չի ամրագրում կրոնական համայնքի ներսում տարաձայնության իրավունքը. Կրոնական համայնքի և դրա անդամներից մեկի միջև դոկտրինալ կամ կազմակերպական անհամաձայնության դեպքում անձի կրոնի ազատությունն իրականացում է համայնքն ազատորեն լքելու ընտրանքի միջոցով (տե՛ս վերը նշված Միրոլյուբովները և այլոք՝ կետ 80): Ավելին, այս համատեքստում Դատարանը հաճախ ընդգծել է պետության՝ որպես տարբեր կրոնների, դավանանքների և հավատքների դավանման չեզոք և անկողմնակալ կազմակերպչի դերը և նշել է, որ այս դերը բարենպաստ է ժողովրդավարական հասարակությունում հանրային կարգի, կրոնական ներդաշնակության և հանդուրժողականության համար, մասնավորապես, հակադիր խմբերի համար (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների վերը նշված Հասանը և Չաուշը՝ կետ 78 և Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի (Leyla Şahin v. Turkey) [GC], թիվ 44774/98, կետ 107, ՄԻԵԴ 2005‑XI): Պետության կողմից ճանաչված կրոնական համայնքների ինքնավարության նկատմամբ հարգանքից բխում է, մասնավորապես, որ պետությունը պետք է ընդունի այդպիսի համայնքների՝ իրենց սեփական կանոնների և շահերի համաձայն արձագանքելու իրավունքը իրենց ներսում զարգացող այնպիսի այլախոհ շարժումների, որոնք սպառնալիք կարող են ստեղծել դրանց միաբանության, իմիջի կամ միասնության, համար: Այդ իսկ պատճառով ազգային իշխանությունների խնդիրը չէ որպես արբիտր հանդես գալ կրոնական համայնքների և տարբեր այլախոհ խմբակցությունների միջև, որոն գոյություն ունեն կամ կարող են առաջանալ դրանցում (տե՛ս վերը նշված «Բարի հովիվ» արհմիությունը՝ կետ 165):
129. Դատարանն այնուհետև կրկնում է, սակայն չափազանց բացառիկ դեպքերում, որ Կոնվենցիայով երաշխավորված կրոնի ազատության իրավունքը բացառում է պետության կողմից որևէ հայեցողություն՝ որոշել, թե արդյոք օրինական են կրոնական հայացքները կամ այդպիսի հայացքներն արտահայտելու համար օգտագործված միջոցները (տե՛ս վերը նշված Հասանը և Չաուշը՝ կետեր 62 և 78): Ավելին, կրոնական ինքնավարության սկզբունքն արգելում է պետությանը պարտավորեցնել կրոնական համայնքին ընդունել կամ ազատել որևէ անձի կամ որոշակի կրոնական պարտականություն վստահել որևէ մեկին (տե՛ս mutatis mutandis, Սվյատո-Միխաիլովյան ծուխն ընդդեմ Ուկրաինայի (Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine), թիվ 77703/01, կետ 146, 14 հունիսի 2007թ.):
130. Վերջապես, երբ նժարին են պետության և կրոնների հարաբերությունները, որոնց վերաբերյալ ժողովրդավարական հասարակությունում կարծիքները ողջամտորեն կարող են լայնորեն տարբերվել, ներպետական որոշում կայացնող մարմինների դերը պետք է հատուկ նշանակություն ստանա (տե՛ս վերը նշված Լեյալ Շահինը՝ կետ 109): Դա է խնդիրը, մասնավորապես, երբ եվրոպական պետությունների պրակտիկան բնութագրվում է պետության և կրոնական դավանանքների միջև հարաբերությունները կարգավորող սահմանադրական մոդելների մեծ բազմազանությամբ (տե՛ս վերը նշված «Բարի հովիվ» արհմիությունը՝ կետ 138):
- Հավատարմության պարտականությունը
131. Դատարանն ընդունում է, որ որպես իրենց ինքնավարության հետևանք կրոնական համայնքները կարող են որոշակի աստիճանի հավատարմություն պահանջել իրենց համար աշխատող կամ իրենց ներկայացնող անձանցից: Այս համատեքստում Դատարանն արդեն դիտարկել է, որ այդպիսի անձանց կողմից զբաղեցված պաշտոնների բնույթը կարևոր տարր է, որը պետք է հաշվի առնվի պետության կամ խնդրո առարկա կրոնական կազմակերպության կողմից ձեռք առնված սահմանափակող միջոցների համաչափությունը գնահատելիս (վերը նշված Օբստը՝ կետեր 48-51 և Շյութը՝ կետ 69): Մասնավորապես, խնդրո առարկա անձին կրոնական կազմակերպությունում վերապահված հատուկ առաջադրանքը էական հանգամանք է պարզելու համար, թե արդյոք այդ անձին պետք է հավատարմության ավելի բարձր աստիճանի պահանջներ ներկայացվեն:
- Ինքնավարության սահմանները
132. Այնուամենայնիվ, պարզապես կրոնական կազմակերպության հայտարարությունն՝ այն մասին, որ իր ինքնավարությանը իրական կամ քաղաքական վտանգ է սպառնում բավարար չէ դրա անդամների՝ անձնական կամ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներին միջամտությունները Կոնվենցիայի 8-րդ հոդվածին համապատասխան համարելու համար: Ավելին, խնդրո առարկա կրոնական համայնքը պետք է նաև ցույց տա, կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո, որ ենթադրյալ սպառնալիքը հնարավոր է, նշանակալի և, որ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի վիճարկվող միջամտությունը չի անցնում այդ սպառնալիքը վերացնելու համար անհրաժեշտ սահմանները և չի ծառայում կրոնական համայնքի ինքնավարության իրականացման հետ չկապված որևէ այլ նպատակի: Այն չպետք է վնաս պատճառի անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի էությանը: Ներպետական դատարանները պետք է երաշխավորեն այդ պայմանների բավարարումը՝ խորը քննության ենթարկելով գործի հանգամանքները և հավասարակշռություն հաստատելով խնդրո առարկա մրցակցող շահերի միջև (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված «Բարի հովիվ» արհմիությունը՝ կետ 159):
(ii) Վերը հիշատակված սկզբունքների կիրառումը սույն գործով
133. Սույն գործով այդ սկզբունքները կիրառելիս Դատարանն անհրաժեշտ է համարում հաշվի առնել հետևյալ գործոնները
(α) Դիմումատուի կարգավիճակը
134. Դատարանը նախ նկատում է, որ դիմումատուն Վատիկանի կողմից ազատվել է կուսակրոնության ուխտից թերթում հոդվածի տպագրությունից հետո: Այդպիսով հանդիսանալով և՛ ամուսնացած մարդ, և՛ հոգևորական՝ խնդրո առարկա ժամանակահատվածում նրա կարգավիճակը հստակ չէ: Մի կողմից ձեռնադրված հոգևորականի նրա կարգավիճակը չի փոխվել եկեղեցու տեսանկյունից, առնվազ ոչ պաշտոնապես, և արտաքինից դեռ կարող էր համարվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քանի որ դեռ կաթոլիկ կրոն էր դասավանդում: Մյուս կողմից նա ամուսնացած էր և հայտնի որպես նախկին հոգևորական: Ավելին, պետք է հաշվի առնել նաև, որ նրա՝ որպես ուսուցչի աշխատավարձը վճարվում էր պետության կողմից, չնայած անուղղակիորեն, այնքանով, որքանով որ կառավարությունը նշել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում կրոնական կրթության ուսուցիչները վարձատրվում էին ուղղակիորեն Կաթոլիկ եկեղեցու կողմից, որին պետությունը վճարում էր անհրաժեշտ գումարները գրանտների տեսքով:
135. Այդպիսի դեպքում Դատարանը կարծիք է հայտնում, որ ստորագրելով իր հաջորդող աշխատանքային պայմանագրերը դիմումատուն գիտակցաբար և կամավոր ընդունել է կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ավելի բարձր աստիճանի հավատարմության պարտականությունը, որը որոշակիորեն սահմանափակում է իր՝ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շրջանակները: Այդպիսի պայմանագրային սահմանափակումները թույլատրելի են Կոնվենցիայով, եթե դրանք ազատորեն են ընդունվել (տե՛ս վերը նշված Ռոմմելֆանգերը): Հիրավի, Եկեղեցու՝ իր պատվիրանների ներդաշնակությունը ապահովելու շահի տեսանկյունից, երիտասարդներին կաթոլիկ կրոնի դասավանդումը կարող է համարվել հատուկ հավատարմություն պահանջող առանցքային գործառույթ: Դատարանը չի համոզվել, որ Լա Վերդադում հոդվածի տպագրության պահին հավատարմության այս պայմանագրային պարտականությունը դադարել էր գոյություն ունենալ: Նույնիսկ եթե դիմումատուի՝ ամուսնացած հոգևորականի կարգավիճակը հստակ չէր, հավատարմության պարտականությունը դեռ կարող էր ակնկալվել այն հիմքով, որ եպիսկոպոսն ընդունել էր նրան որպես կաթոլիկ կրոնի դասավանդման համար համապատասխան ներկայացուցիչ:
(β) Դիմումատուի կողմից իր՝ որպես ամուսնացած հոգևորականի դրությանը տրված հրապարակայնությունը
136. Դատարանը նախ նկատում է, որ ոչ թե դիմումատուն է, իր հայացքների կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ հոդված հրապարակողը, այլ լրագրողը, ով գրել է MOCEOP-ի ժողովի մասին և ներառել և՛ դիմումատուի, և՛ նրա ընտանիքի լուսանկարը և՛ այն հայացքները, որոնք պաշտպանվում էին նախկին հոգևորականների խմբի՝ ներառյալ դիմումատուի կողմից: Նշանակություն ունի, այնուամենայնիվ, որ, ի տարբերություն դիմումատուի, ժողովի այլ մասնակիցների մեծ մասը խուսափել է մամուլի հետ շփումից: Վիճարկվող լուսանկարի համար դիմումատուի կանխամտածված դիրք ընդունելու հարցի պատասխանը, մի կետ, որը նույնպես վիճարկում են կողմերը, Դատարանն էական չի համարում: Նույնիսկ ենթադրելով, որ լուսանկարն արվել է առանց նրա համաձայնության, կարելի է նշել, որ գործում որևէ ապացույց առկա չէ, որը կվկայի, որ դիմումատուն բողոքարկել է մամուլում իր հայտնվելը՝ ներպետական օրենսդրությամբ իրեն հասանելի մեխանիզմների միջոցով: Դատարանը գտնում է, որ ընդունելով իր ընտանեկան հանգամանքների և եպիսկոպոսի կարծիքով բողոքական կողմնորոշման ունեցող հանդիպմանն իր առնչությունը նա խախտել է վստահության հատուկ կապը, որն անհրաժեշտ էր իրեն վստահված խնդիրների իրականացման համար: Հաշվի առնելով կրոնական կրթության ուսուցիչների կարևորությունը բոլոր դավանանքների խմբերի համար՝ անակնկալ չէր, որ այս խախտումը որոշակի հետևանքների էր հանգեցնելու: Դատարանն այդպիսով, ուխտից ազատումը, դիմումատուի կողմից այդպիսի խնդրանքից տասներեք տարի անց և մամուլում հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց, համարում է դիմումատուի նկատմամբ իր վարքագծի հետևանքով կիրառված սանկցիաների մի մաս:
137. Դատարանի կարծիքով եկեղեցու կամ կրոնական համայնքի համար անողջամիտ չէ կրոնական կրթության ուղուցիչներից որոշակի հավատարմություն ակնկալելը, քանի որ նրանք համարվում են իր ներկայացուցիչները: Ուսուցանվող գաղափարների և ուսուցչի անձնական հայացքների միջև տարբերությունները կարող են վստահության հարց ծնել, եթե ուսուցիչն ակտիվորեն և հրապարակայնորեն քարոզում է խնդրո առարկա գաղափարների դեմ (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Սիբենհաարը՝ կետ 46): Այդպիսով, սույն գործով խնդիրը է հանդիսանում այն փաստը, որ կարող է ընկալվել, որ դիմումատուն քարոզում է ի նպաստ իր կենսակերպի՝ եկեղեցու կանոնների փոփոխությունների հանգեցնելու համար և նրա կողմից այդ կանոնների բացահայտ քննադատությունը:
(γ) Դիմումատուի կողմից իր MOCEOP-ի անդամակցությանը տրված հրապարակայնությունը, նրան վերագրվող արտահայտությունները
138. Չնայած կողմերը համաձայնել են, որ համընդհանուր հայտնի էր, որ դիմումատուն ամուսնացած էր և հինգ երեխա ուներ, հստակ չէ, թե մինչև հոդվածի հրապարակումը որքանով էր հանրությանը հայտնի նաև նրա անդամակցությունը եկեղեցու պաշտոնական դոկտրինի հետ անհամատեղելի նպատակներով կազմակերպությանը: Այս համատեքստում Դատարանի կարծիքով անհրաժեշտ է հաշվի առնել դիմումատուի դասավանդման յուրահատուկ բովանդակությունը: Կրոնական կրթության ուսուցիչը, ով պատկանում է և հանրորեն նպաստում է այդ կրոնի ուսուցմանը հակասող գաղափարներ քարոզող կազմակերպության պետք է տարբերակվի, օրինակ լեզվի ուսուցչից, ով միևնույն ժամանակ կոմունիստական կուսակցության անդամ է (տե՛ս Ֆոգթն ընդդեմ Գերմանիայի (Vogt v. Germany), 26 սեպտեմբերի 1995թ., Series A թիվ 323): Նախորդ դեպքում հավատարմության ավելի բարձր աստիճանի պարտականությունն արդարացված է այն փաստի ուժով, որ վստահելի մնալու համար, կրոնը պետք է ուսուցանի այն անձը, ում կենսակերպը և հրապարակային ելույթներն ակնհայտորեն չեն հակասում խնդրո առարկա կրոնին, հատկապես, եթե ենթադրվում է, որ կրոնը կարգավորում է իր հետևորդների մասնավոր կյանքը և անձնական հայացքները (տե՛ս 2000/78/EC դիրեկտիվը; վերը նշված Շյութը՝ կետ 40, Օբստը՝ կետ 27 և Լոմբարդի Վալլուրին՝ կետ 41): Այս պատճառով միայն այն փաստը, որ որևէ ապացույց չի հիմնավորում, որ դիմումատուն իր դասարանում ուսուցանել է կաթոլիկ եկեղեցու դոկտրինի հետ անհամատեղելի որևէ բան բավարար չէ եզրակացնելու համար, որ նա կատարել է իր ավելի բարձր աստիճանի հավատարմության պարտականությունը (տե՛ս վերը նշված Ֆոգտը):
139. Մամուլում հոդվածի հրապարակումից հետո դիմումատուին վերագրվող արտահայտությունների կապակցությամբ, արժանի է ուշադրության, որ հոդվածը նշում էր, որ խնդրո առարկա արտահայտություններն արվել են միջոցառման չորս նշված մասնակիցների կողմից, որոնցից մեկը դիմումատուին էր, որը իմիջիայլոց հիշատակվել էր հոդվածում, որպես սեմինարիայի նախկին տնօրեն: Հոդվածի համաձայն, այդ չորս մասնակիցները՝ ներառյալ դիմումատուն, իրենց աջակցությունն են հայտնել հղիության կանխմանը և իրենց անհամաձայնությունը՝ կաթոլիկ եկեղեցու այլ հարցերով դիրքորոշումների հետ, ինչպես օրինակ աբորտը, ծնելիության նկատմամբ վերահսկողությունը, հոգևորականների կամընտրական կուսակրոնությունը:
140. Դատարանի կարծիքով ակնհայտ է, որ այսպիսի արտահայտությունների նկատմամբ տարածվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու ազատությունը: Այնուամենայնիվ, և նույնիսկ չնայած արտահայտությունները հաշվի չեն առնվել ներպետական դատարանների կողմից (տե՛ս վերը՝ կետ 106), չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցուն արգելվում է քայլեր ձեռնարկել դրանց դեմ՝ օգտվելով իր ինքնավարությունից, որը նույնպես պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ եկեղեցու կողմից աշխատանքի ընդունված անձի արարքի լրջությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել անձի գործունեության և եկեղեցու հռչակված միսիայի միջև համանմանությունը (տե՛ս վերը հիշատակված Շյութը՝ կետ 69): Սույն գործով այդպիսի համանմանությունը ակնհայտորեն չափազանց սերտ է:
141. Հետևաբար, դիմումատուն կամավոր մաս էր կազմել այն անձանց շրջանակի, ովքեր կապված էին, վստահելիության հիմքով, կաթոլիկ եկեղեցու հանդեպ հավատարմության պարտականությամբ, այդպիսով որոշակի աստիճանով սահմանափակելով իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Դատարանի կարծիքով կաթոլիկ դոկտրինին հակասող շարժումներում հրապարակայնորեն քարոզելիս տեսնելու փաստը հստակորեն հակասում է այդ պարտականությանը: Ավելին, քիչ կասկածներ կան, որ դիմումատուն, որպես նախկին հոգևորական և սեմինարիայի տնօրեն, տեղյակ էր կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ պարտականության էությանը և նշանակությանը (տե՛ս mutatis mutandis վերը նշված Օբստը՝ կետ 30):
142. Ի հավելումն, Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուի՝ MOCEOP-ի անդամակցությանը և հոդվածում հայտնված արտահայտություններին տրված հրապարակայնության հանգեցրած փոփոխություններն ավելի կարևոր են, քանի որ դիմումատուն դասավանդում էր երիտասարդների, ովքեր բավարար հասուն չեն Կաթոլիկ եկեղեցու դոկտրինի մաս հանդիսացող տեղեկությունները և դիմումատուի անձնական կարծիքին համապատասխանող տեղեկությունները տարբերակելու համար
(δ) Պետության՝ որպես գործատուի պատասխանատվությունը
143. Դատարանն այնուհետև նկատում է, որ ի տարբերություն վերը նշված երեք գերմանական գործերի՝ Սիբենհաարի, Շյութի և Օբստի, երբ դիմումատուներն աշխատանքի էին վերցվել համապատասխան եկեղեցիների կողմից, սույն գործով դիմումատուն, ինչպես Իսպանիայի բոլոր կրոնական կրթության ուսուցիչները, աշխատանքի էր վերցվել և վարձատրվել էր պետության կողմից: Այդ ասպեկտն, այնուամենայնիվ, այնպիսին չէր, որ անդրառնար դիմումատուի՝ vis-à-vis կաթոլիկ եկեղեցու հավատարմության պարտականության վրա կամ այն միջոցների, որոնք վերջինը իրավունք ուներ ձեռնարկել այդ պարտականության խախտման դեպքում: Այս վերլուծությունը հաստատվում է այն փաստով, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնությունում եկեղեցիները և կրոնական համայնքները կրոնական կրթության ուսուցիչներին նշանակելիս կամ ազատելիս օժտված են համատեղ որոշում կայացնելու իրավազորությամբ կամ նույնիսկ բացառիկ դերակատարությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե որ հաստատություններն են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորում այդպիսի ուսուցումը ...
(ε) Սանկցիաների խստությունը
144. Դատարանը նախկինում խիստ անհրաժեշտ է համարել, չնայած որոշակիորեն այլ ենթատեքստում, այն, որ եկեղեցական գործատուի կողմից աշխատանքից ազատված աշխատակիցը այլ աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորություններ է ունենալու: Դա հատկապես ճշմարիտ է, երբ գործատուն բարձր դիրք է զբաղեցնում գործունեության համապատասխան հատվածում և օգտվում է ընդհանուր օրենսդրության որոշակի սահմանափակումներից, կամ երբ աշխատանքից ազատված աշխատողը որոշակի որակավորում ունի, որը բարդ, եթե ոչ անհնար է դարձնում համապատասխան եկեղեցուց դուրս աշխատանք գտնելը, ինչպես սույն դիմումատուի դեպքում (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Շյութը՝ կետ 73):
145. Դիմումատուի համար աշխատանքային պայմանագրի չվերակնքման հետևանքով վրա հասած հետևանքների կապակցությամբ անկասկած է, որ այս որոշումը նրա անձնական և ընտանեկան կյանքի համար լուրջ հետևանքներ ծնող սանկցիայի է հանգեցրել: Այնուամենայնիվ, իր հուշագրում եպիսկոպոսը հաշվի է առել այդ բարդությունները՝ մատնանշելով, որ դիմումատուն գործազրկության նպաստ ստանալու իրավունք կունենա (տե՛ս վերը՝ կետ 19): Անհրաժեշտ է նկատել այս կապակցությամբ, որ պայմանագրի չերկարաձգումից հետո դիմումատուն իրոք ստացել է այդպիսի նպաստ:
146. Դիմումատուի համար հետևանքները պետք է դիտվեն նաև այն փաստի լույսի ներքո, որ նա գիտակցաբար հայտնվել է եկեղեցու պատվիրանների հետ անհամատեղելի դրության մեջ: Եկեղեցում իր ունեցած նախկին պարտականությունների արդյունքում դիմումատուն տեղյակ է եղել եկեղեցու կանոններից և իմացել, որ իր վարքագծի արդյունքում նա հայտնվելու է եպիսկոպոսի vis-à-vis անվստահելիության դրությունում և իր պայմանագրի վերակնքումը կախվածության մեջ դնելու նրա հայեցողությունից: Այդ իսկ պատճառով նա պետք է ակնկալեր, որ MOCEOP-ին իր անդամակցությունը կամավոր հրապարակելը անհետևանք չի լինելու իր պայմանագրի համար: Դատարանը նկատում է, որ նույնիսկ չնայած դիմումատուն նախազգուշացում չի ստացել նախքան պայմանագրի չվերակնքման մասին որոշման կայացումը, նա իմացել է, որ իր պայմանագիրը ենթակա է տարեկան վերակնքմաքն եպիսկոպոսի հավանության դեպքում, այդպիսով վերջինիս հնարավորություն ընձեռելով գնահատել, պարբերաբար, դիմումատուի կողմից իր ավելի բարձր աստիճանի հավատարմության պարտավորության կատարումը: Վերջապես, դիմումատուն իմացել է, որ այս կապակցությամբ եկեղեցին արդեն հանդուրժողականություն է ցուցաբերել՝ թույլ տալով նրան վեց տարի կաթոլիկ կրոն ուսուցանել, այսինքն այնքան ժամանակ քանի դեռ այդ կրոնի պատվիրանների հետ անհամատեղելի իր անձնական դրությունը չէր հրապարակայնացվել: Ավելին, անհրաժեշտ է նկատել, որ սույն գործի իմաստով ավելի նվազ սահմանափակող միջոցը դիմումատուի համար ակնհայտորեն չէր ունենա նույն արդյունավետությունը՝ եկեղեցու վստահելիության իմաստով: Այդպիսով, դատարանը չի կարծում, որ նրա պայմանագիրը չվերակնքելու մասին որոշման հետևանքները չափազանց էին գործի հանգամանքներում, հաշվի առնելով, մասնավորապես, այն փաստը, որ դիմումատուն գիտակցաբար է հայտնվել եկեղեցու պատվիրակներին լիովին հակասող դրությունում:
(ζ) Ներպետական դատարանների քննությունը
147. Վերջապես, ներպետական դատարանների կողմից իրականացված քննության կապակցությամբ անհրաժեշտ է նկատել, որ չնայած 8-րդ հոդվածը հստակ ընթացակարգային պահանջներ չի նախատեսում, Դատարանը չի կարող բավարար չափով գնահատել, թե արդյոք ներպետական իշխանությունների կողմից՝ իրենց որոշումների հիմնավորման համար բերված պատճառները «բավարար» էին 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ առանց միևնույն ժամանակ պարզելու, թե արդյոք որոշման կայացման գործընթացը, ամբողջությամբ վերցված, ապահովել է դիմումատուին՝ իր շահերի անհրաժեշտ պաշտպանությամբ (տե՛ս Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (W. v. the United Kingdom), 8 հուլիսի 1987թ., կետեր 62 և 64, Սերիա A թիվ 121, Էլսհոլցն ընդդեմ Գերմանիայի (Elsholz v. Germany) [GC], թիվ 25735/94, կետ 52, ՄԻԵԴ 2000‑VIII և Շահինն ընդդեմ Գերմանիայի (Sahin v. Germany) [GC], թիվ 30943/96, կետ 68, ՄԻԵԴ 2003‑VII):
148. Սույն գործով Դատարանը նկատում է նախ, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել բողոքարկել իր պայմանագրի չվերակնքումը Աշխատանքային տրիբունալում և ապա Մուրսիայի Արդարադատության բարձր դատարանում, որը քննության է առել վիճարկվող միջոցի օրինականությունը գործող աշխատանքային օրենսդրության համաձայն, հաշվի առնելով եկեղեցական իրավունքը և կշռադատել դիմումատուի և կաթոլիկ եկեղեցու մրցակցող շահերը (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Սիբենհաարը, Շյութը՝ կետ 59, Օբստը՝ կետ 45): Վերջին ատյանում դիմումատուն կարողացել է amparo բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան:
149. Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ Իսպանիայի օրենսդրության համաձայն կրոնական համայնքների ինքնավարությունը լրացնում է պետության կրոնական չեզոքության սկզբունքը՝ ինչպես որ սահմանված է Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ կետով: Այս սկզբունքն արգելում է ազգային իշխանություններին որոշումներ կայացնել կրոնական հասկացությունների էության վերաբերյալ, ինչպես օրինակ «սկանդալի» կամ հոգևորականների կուսակրոնության: Պետք է նշել, որ չեզոքության պարտականությունն անսահման չէ, ինչպես նշել է հենց Սահմանադրական դատարանը՝ գտնելով որ այդպիսի գործերով խնդիրը կրոնական ազատության պահանջների և պետության կրոնական չեզոքության համաձայնեցումն է ուսուցիչների հիմնարար իրավունքների և աշխատանքային հարաբերությունների դատական պաշտպանության հետ: Այսպիսով, ամուսնալուծված տղամարդու հետ քաղաքացիական ամուսնության պատճառով կրոնական կրթության ուսուցչի պայմանագրի չվերակնքման մասին որոշման վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խտրական վերաբերմունքի չարժանանալու իրավունքի և նրա՝ ամուսնության վերաբերյալ կարծիքի ազատության և անձնական և ընտանեկան անձեռնմխելիության իրավունքի խախտում
150. Սույն գործով, որը համանման է, սակայն կարող է տարբերակվել այլ գործից կարևոր ասպեկտներով, ներպետական դատարանները գտել են, որ քանի որ չվերակնքման որոշման հիմնավորումը խիստ կրոնական է, նրանք պետք է սահմանափակվեն սույն գործով խնդրո առարկա հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի ստուգմամբ: Մասնավորապես, փաստերի մանրազնին հետազոտությունից հետո Սահմանադրական դատարանը հանգել է եզրակացության, որ պետության չեզոքության պարտականությունը թույլ չի տալիս իրեն որոշում կայացնել դիմումատուի պայմանագրի վերակնքումը մերժելու համար եպիսկոպոսի կողմից կիրառված «սկանդալ» հասկացության կամ դիմումատուի կողմից պաշտպանվող հոգևորականների կամընտրական կուսակրոնության վերաբերյալ: Այնուամենայնիվ, այն քննության է առել դիմումատուի իրավունքներին միջամտության աստիճանը և կարծիք հայտնել, որ այն ո՛չ անհամաչափ է եղել և ո՛չ էլ հակասահմանադրական, այլ այն կարող է արդարացվել կաթոլիկ եկեղեցու կողմից կոլեկտիվ կամ համայնքային ձևաչափով իր կրոնական ազատության օրինական իրացման տեսակետից՝ իրենց երեխաների կրոնական կրթությունն ընտրելու ծնողների իրավունքների հետ համակցությամբ (տե՛ս վերը՝ կետ 43): Թեև դիմումատուի դասերին հաճախած երեխաների ծնողներն իրենց աջակցությունն են ցուցաբերել նրա դրության հրապարակայնությունից հետո, Դատարանն այն կարծիքին է, որ Թեմի փաստարկն անողջամիտ չէ, քանի որ այն ուսուցման ամբողջականության պաշտպանության նպատակ է հետապնդում:
151. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները հաշվի են առել բոլոր վերաբերելի գործոնները և թեև նրանք ընդգծել են դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքը (տե՛ս վերը՝ կետ 45), նրանք մանրամասն և խորությամբ գնահատել են նժարին դրված շահերը (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Օբստը՝ կետ 49), կաթոլիկ եկեղեցուն ինքնավարության նկատմամբ անհրաժեշտ հարգանքով պայմանավորված սահմաններում: Այդպիսով եզրակացությունները Դատարանին անողջամիտ չեն թվում, մասնավորապես այն փաստի լույսի ներքո, որ դիմումատուն, հոգևորական և սեմինարիայի տնօրեն եղած լինելով, տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ կաթոլիկ կրոնի դասավանդումը հանձն առնելիս, Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ vis-à-vis ավելի բարձր աստիճանի հավատարմության պարտականության հնարավոր հետևանքների մասին, որոնցով նա կապված էր դարձել, մասնավորապես, իր դասավանդման վստահելիության պահպանման իմաստով (տե՛ս mutatis mutandis վերը նշված Օբստը՝ կետ 50): Սահմանադրական դատարանի կողմից իրականացված մանրամասն վերլուծության փաստն ավելի քան ակնհայտ է, քանի որ երկու հատուկ կարծիքներ են հավելված դատարանի վճռին, այդպիսով ցույց տալով, որ դատարանը քննության է առել հարցը տարբեր տեսանկյուններից՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով Եկեղեցու հետևած սկզբունքների էության վերաբերյալ որոշման կայացումից: Եկեղեցու ինքնավարության կապակցությամբ, ազգային դատարանների կողմից իրականացված քննության լույսի ներքո տպավորություն չի ստեղծվում, որ այն ոչ պատշաճ է կայացվել սույն գործով, այսինքն, որ եպիսկոպոսի՝ դիմումատուի պայմանագիրը երկարաձգել չառաջարկելու որոշումը չի կարող համարվել, որ ոչ բավարար պատճառաբանություն է պարունակել, եղել է կամայական կամ ընդունվել է կաթոլիկ եկեղեցու ինքնավարության հետ չկապված նպատակով:
(ե) Եզրակացություն
152. Վերջում, հաշվի առնելով սույն գործով պետության հայեցողության շրջանակը՝ Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուի անձնական կյանքի նկատմամաբ հարգանքի իրավունքին միջամտությունը անհամաչափ չի եղել:
153. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
...
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԴԱՏԱՐԱՆԸ,
1. Վճռում է, ձայների ինը կողմ և ութ դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
...
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2014թ. հունիսի 12-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Յոհան ՔոլլուերթԴին Շպիլման
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հետևյալ հատուկ կարծիքները հավելված են սույն վճռին.
(ա) Դատավորներ Շպիլմանի, Սայոյի, Կարակաշի, Լեմմենսի, Յադերբլոմի, Վեհաբովիչի, Դեդովի և Սաիզ Արնաիսի միացյալ հատուկ կարծիքը.
...
(գ) Դատավոր Սայոյի հատուկ կարծիքը
(դ) Դատավոր Դեդովի հատուկ կարծիքը
Դ.Շ.
Յ.Ք.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy