© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 175
Հունիս 2014թ.
Ֆերնանդես Մարտինեսն [Fernández Martínez] ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] - 56030/07
Վճիռ 12.6.2014 [ՄՊ]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելը
Կրոնի և կաթոլիկ բարոյականության դասերի ուսուցչի աշխատանքային պայմանագրի չվերակնքում, քանի որ վերջինս հպարակայնացրել էր «ամուսնացած քահանայի» իր կարգավիճակը`խախտում չկա
Փաստերը – Դիմումատուն աշխարհական կաթոլիկ քահանա է: 1984թ.-ին նա դիմում է Վատիկան կուսակրոնության պարտավորությունից ազատվելու դիմումով: Հաջորդ տարի նա ամուսնանում է մի կնոջ հետ, որի հետ ունենում է հինգ երեխա: 1991թ.-ից ի վեր նա աշխատել է պետական լիցեյում որպես կրոնի և կաթոլիկ բարոյականության դասերի ուսուցիչ, իսկ նրա աշխատանքային տարեկան պայմանագիրը վերակնքվում էր Կրթության նախարարության կողմից` թեմի եպիսկոպոսի կարծիքի հիման վրա: 1996թ.-ին «Ընտրովի կուսակրոնության շարժման (« Mouvement procélibat optionnel » (MOCEOP)) հավաքներին, որոնց ժամանակ մասնակիցները արտահայտում էին բազմաթիվ հարցերի շուրջ եկեղեցու դիրքորոշման հետ իրենց անհամաձայնությունը, ինչպիսիք հղիության արհեստական դադարեցումն է, ամուսնալուծությունը, սեռականությունը և ծնելիության վերահսկողությունը: Շրջանային թերթում տպագրված հոդվածը ներառում է մի լուսանկար, ուր դիմումատուն է իր ընտանիքի հետ, նշվում են նրա անունը և բազմաթիվ մեջբերումներ նրա խոսքերից: 1997թ.-ին դիմումատուն ստանում է կուսակրոնության պարտավորությունից ազատվելու թույլտվություն: Վերջինիս աշխատանքային պայմանագիրը չի վերակնքվում այն հիմքով, որ նա չի ապահովել «առանց սկանդալների տեղիք տալու» դասավանդելու իր պարտավորությունը` հրապարակայնացնելով «ամուսնացած քահանայի» իր կարգավիճակը: Ներպետական ատյաններում այս որոշման դեմ բողոքարկման գործողությունները հաջողություն չեն ունեցել: Ներպետական ատյանները համարել էին, որ այնքանով, որքանով պայմանագրի չվերակնքման հիմքերը խիստ կրոնական էին, նրանք պետք է սահմանափակվեին այս գործում ներգրավված հիմնարար իրավունքների ապահովման ստուգմամբ: Մասնավորապես, մանրամասն ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները, Սահմանադրական դատարանը համարել է, որ Պետության չեզոքության պարտավորությունն արգելում էր վերջինիս իր դիրքորոշումն արտահայտել դիմումատուի պայմանագրի վերակնքումը մերժելու համար թեմի կողմից օգտագործվող «սկանդալ» հասկացության, ինչպես նաև դիմումատուի կողմից վկայակոչվող քահանաների ընտրովի կուսակրոնության էության վերաբերյալ: Սակայն, այն գնահատել է դիմումատուի մարդու իրավունքների խախտման չափը և համարել, որ դրանք ոչ անհամաչափ են, ոչ հակասահմանադրական, այլ հիմնավորվում են կոլլեկտիվ և համայնքային հարթությունում կրոնական ազատության առումով Կաթոլիկ եկեղեցու իրավունքի օրինական կիրառմամբ` երեխաների կրոնական կրթության ընտրության հարցում ծնողների իրավունքի համակցությամբ:
2012թ. մայիսի 15-ի վճիռներից մեկում (տե´ս Տեղեկագիր թիվ 152) Դատարանի պալատներից մեկը, վեցը մեկ ձայնի դեմ հարաբերակցությամբ, եզրակացրել է, որ չի եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
Իրավունքը – 8-րդ հոդված` անհատի ամուսնանալու և իր ընտրությունը հրապարակային դարձնելու իրավունքը պաշտպանվում է Կոնվենցիայով: Ի տարբերություն պալատի` Մեծ պալատը գտնում է, որ սույն գործում անհրաժեշտություն չի առաջանում պարզելու, թե արդյոք պետությունը, 8-րդ հոդվածից բխող իր դրական պարտավորությունների շրջանակում, պարտավոր էր դիմումատուի պայմանագրի վերակնքումը մերժելու Կաթոլիկ եկեղեցու իրավունքի նկատմամբ գերակա համարել անձնական կյանքը հարգելու դիմումատուի իրավունքը: Չնայած նրան, որ պայմանագիրը չվերակնքելու որոշումն իրականում ընդունվել էր ոչ պետական մարմնի կողմից, պետական համապատասխան մարմինը պետք է միջամտեր ավելի ուշ փուլում, որպեսզի տվյալ որոշումը համարվեր պետական մարմնի իրավական ակտ: Հիմնական խնդիրը վերաբերում է պետական մարմնի գործողությանը, որը, որպես դիմումատուի գործատու և որոշումների կայացման գործընթացում ուղղակիորեն ներգրավված մարմին, կատարել է եպիսկոպոսի կողմից կայացված չվերակնքման որոշումը: Չնայած նրան, որ Դատարանն ընդունում է, որ Պետությանն ընձեռված հնարավոր գործողությունները սույն գործում սահմանափակ են եղել, հարկ է նշել, որ եթե Կրթության նախարարությունը չկիրառեր եպիսկոպոսյան որոշումը, դիմումատուի պայմանագիրը, անշուշտ, կվերակնքվեր: Հետևաբար, հանրային իշխանությունների վարքագիծը միջամտություն է անձնական կյանքը հարգելու դիմումատուի իրավունքի իրականացման նկատմամբ:
Վիճարկվող այս միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, սույն դեպքում Կաթոլիկ եկեղեցու իրավունքների և մասնավորապես կրոնական ուսմունքի դասավանդման իրավունք ունեցող անձանց ընտրության հարցում ինքնավարության իրավաչափ նպատակ:
Դատարանը գնտում է, որ անհրաժեշտ հաշվի առնել հետևյալ գործոնները`
ա) Դիմումատուի կարգավիճակը – Դիմումատուն, ստորագրելով հաջորդական աշխատանքային պայմանագրեր, գիտակցաբար և կամավոր ընդունել է Կաթոլիկ եկեղեցու առաջ հավատարմության պարտավորությունը, որն ինչ-որ չափով սահմանափակել է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի շրջանակը: Պայմանագրային նման սահմանափակումներն ընդունելի են Կոնվենցիայի տեսանկյունից, եթե դրանք կայացվել են փոխհամաձայնությամբ: Իրոք, իր ցուցումների հետևողականության պաշտպանության առումով Կաթոլիկ եկեղեցու շահերի տեսանկյունից դեռահասներին կաթոլիկ կրոնի ուսուցումը կարող է համարվել հատուկ հավատարմություն պահանջող աշխատանք: Նույնիսկ եթե դիմումատուի ամուսնացած քահանայի կարգավիճակը դեռևս հստակեցված չէր, կարելի էր ակնկալել, որ վերջինս հարգեր հավատարմության իր պարտավորությունն այն պահից ի վեր, երբ եպիսկոպոսը նրան համարել է կաթոլիկ կրոնն ուսուցանելու արժանի ներկայացուցիչ:
բ) Դիմումատուի կողմից ամուսնացած քահանայի իր կարգավիճակի հրապարակայնացումը – Համաձայնելով հրապարակայնացնել իր ընտանեկան դրությունը և մասնակցությունն այն հավաքին, որն եպիսկոպոսը համարում է բողոքային` դիմումատուն խզել է հատուկ վստահության կապը, որն անհրաժեշտ էր նրան վստահված առաջադրանքի կատարման համար: Հաշվի առնելով բոլոր դավանանքների համար կրոնի ուսուցման կարևորությունը` ամենևին էլ զարմանալի չէր, որ նման խզումը կարող էր հանգեցնել նման հետևանքների: Ուսուցանվող գաղափարների և ուսուցչի անձնական համոզմունքների միջև հակասության առկայությունը կարող էր առաջացնել արժանահավատության խնդիրներ, երբ այդ ուսուցիչն ակտիվորեն և հրապարակավ պայքարում է տվյալ գաղափարների դեմ: Հետևաբար, խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ դիմումատուն կարող է ընկալվել որպես ակտիվիստ, որը պաշտպանում է իր ապրելակերպը` նպատակ ունենալով փոփոխություններ առաջացնել Եկեղեցու կանոններում և բացեիբաց քննադատելով այդ կանոնները:
գ) Դիմումատուի կողմից MOCEOP-ին անդամակցման հրապարակայնացումը և նրան վերագրված խոսքերը – Եթե հայտնի էր, որ դիմումատուն ամուսնացած էր և հինգ երեխաների հայր, ապա պարզ չէ, թե մինչև վիճահարույց հոդվածի հրապարակումն որքանով էր Եկեղեցու պաշտոնական ուսմունքի հետ անհամատեղելի նպատակներ ունեցող կազմակերպությանն անդամակցումը հայտնի հանրությանը: Այնուամենայնիվ, լոկ այն փաստը, որ ոչինչ թույլ չի տալիս ենթադրել, որ դիմումատուն իր դասընթացների ընթացքում ուսուցանել է Կաթոլիկ եկեղեցու վարդապետության հետ անհամատեղելի թեզեր, թույլ չի տալիս եզրակացնել, որ դիմումատուն կատարել է հատուկ հավատարմության իր պարտավորությունը: Ընդ որում, կասկած չկա, որ դիմումատուն, որպես նախկին քահանա և ճեմարանի տնօրեն, գիտակցել է կամ պետք է գիտակցեր այդ պարտավորության էությունը և կարևորությունը: Ավելին, MOCEOP-ին անդամակցության հրապարակայնացման արդյունքում առաջացած փոփոխությունները, ինչպես նաև հոդվածում տեղ գտած նրա խոսքերն առավել կարևոր են այն առումով, որ դիմումատուն դասավանդում էր դեռահասների, որոնք չունեին բավարար հասունություն Կաթոլիկ եկեղեցու ուսմունքից բխող տեղեկությունները դիմումատուի անձնական կարծիքից տարբերակելու համար:
դ) Պետության որպես գործատուի պատասխանատվությունը- Այն փաստը, որ դիմումատուն աշխատանքի էր ընդունվել և վարձատրվում էր պետության կողմից, որևէ կերպ չի ազդում Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ դիմումատուի հավատարմության չափի կամ պարտավորությունը չկատարելու դեպքում Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումների վրա:
ե) Պատժամիջոցի խստությունը- Այն փաստը, որ եկեղեցական գործատուի կողմից աշխատանքից ազատված անձն ունի սահմանափակ հնարավորություններ նոր աշխատանք գտնելու հարցում, հատուկ կարևորություն ունի: Սա հատկապես այն դեպքում, երբ գործատուն գործունեության տվյալ բնագավառում ունի գերիշխող դիրք և օգտվում է օրենսդրական որոշակի արտոնություններից կամ երբ աշխատանքից ազատված աշխատակցի կրթությունն այնքան նեղ մասնագիտական է, որ վերջինիս համար դժվար, եթե ոչ անհնար է Եկեղեցուց դուրս նոր աշխատանք գտնել:
Ավելին, Եկեղեցու համակարգում ունեցած իր նախկին լիազորությունների շնորհիվ, նա ծանոթ է եղել կանոններին և կարող էր ակնկալել, որ MOCEOP-ին իր անդամակցության կամավոր հրապարակայնացումն անհետևանք չէր լինելու: Ընդ որում, սույն գործում դիմումատուի նկատմամբ ավելի մեղմ միջոցառումը, անշուշտ, Եկեղեցու արժանահավատության պահպահման առումով չէր ունենա նույն արդյունավետությունը: Հետևաբար, դիմումատուի համար պայմանագրի չվերակնքման հետևանքները չափազանց չեն թվում սույն գործի հանգամանքներում` հաշվի առնելով այն փաստը, որ նա հենց ինքն է իրեն գիտակցաբար դրել մի իրավիճակում, որն ամբողջությամբ հակասում է Եղեկեցու ցուցումներին:
զ) Ներպետական դատարանների կողմից իրականացված ուսումնասիրությունը- Դիմումատուն կարողացել է բողոքարկել արդարադատության մի քանի մակարդակներում: Ներպետական դատարանները հաշվի են առել գործի համապատասխան գործոնները և, եթե նրանք ընդգծել են դիմումատուի խոսքի ազատության իրավունքը, միաժամանակ հանգամանալից կերպով և համակողմանիորեն դիտարկել են գործում առկա շահերը Կաթոլիկ եկեղեցու ինքնավարության ճանաչման շրջանակներում: Կատարված եզրակացություններն անհիմն չեն թվում: Այն փաստը, որ Սահմանադրական դատարանն իրականացրել է մանրամասն վերլուծություն, առավել ակնհայտ է դառնում նրանով, որ երկու տարբեր կարծիքներ կցված են վճռին, ինչը ցույց է տալիս, որ արդարադատության բարձրագույն մարմինը խնդիրն ուսումնասիրել է տարբեր տեսանկյուններից` միաժամանակ զերծ մնալով Եկեղեցու սկզբունքների էության վերաբերյալ արտահայտվելուց: Ինչ վերաբերում է Եկեղեցու ինքնավարությանը, հաշվի առնելով ներպետական դատարանների կողմից իրականացված քննությունը, սույն գործում այս մասին վկայակոչումները սխալ չեն թվում. այսինքն`դիմումատուի պայմանագրի չվերակնքման եպիսկոպոսի որոշումը անբավարար կերպով հիմնավորված կամ կամայական չի եղել կամ որոշումը չի ընդունվել Կաթոլիկ եկեղեցու ինքնավարության կիրառումից դուրս նպատակով:
Հաշվի առնելով սույն գործում Պետության հայեցողության սահմանները` դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտությունն անհամաչափ չի եղել:
Եզրակացություն- Խախտում տեղի չի ունեցել (ինն ութ ձայնի դեմ հարաբերակցությամբ):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy