© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Ֆինոգենովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի – 18299/03
Վճիռ 20.12.2011 [Առաջին բաժանմունք]
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Հոդված 2-1
Արդյունավետ հետաքննություն
Պատանդների ազատման գործողության անբավարար նախապատրաստություն և արդյունավետ հետաքննության չիրականացում: խախտում
Հոդված 2-2
Ուժի կիրառում
Պատանդների մահը` պատանդառուներին չեզոքացնելու նպատակով կիրառված պոտենցիալ մահաբեր գազի կիրառման արդյունքում: խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – 2002թ. հոկտեմբերի 23-ի երեկոյան չեչեն անջատողականների շարժմանը պատկանող զինված ահաբեկիչների մի խումբ մոտ 900 մարդ է պատանդ վերցրել Մոսկվայի «Դուբրովկա» թատրոնում: Դիմումատուները կամ պատանդներ են եղել կամ փրկության գործողությունների ընթացքում մահացած պատանդների ազգականներ: Պատանդները նշանառության տակ են պահվել, իսկ թատրոնի շենքը ականապատվել է: Ահաբեկիչները պահանջել են անմիջապես դուրս բերել ռուսական զորքերը Չեչենական Հանրապետությունից: Բանակցություններ են վարվել և մի քանի պատանդներ են սպանվել: Միևնույն ժամանակ իշխանությունների կողմից կազմավորվել է «օպերատիվ շտաբ» Անվտանգության դաշնային ծառայության հրամանատարության ներքո, որը պատասխանատու էր փրկարարական գործողության ծրագրման համար: 2002թ. հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի անվտանգության ուժերը շենքի օդափոխության համակարգի միջով անհայտ թմրեցնող գազ են մղել հիմնական սրահ: Մի քանի րոպե անց, երբ գրեթե բոլոր ահաբեկիչները գազի ազդեցության արդյունքում կորցրել են գիտակցությունը, հատուկ նշանակության ջոկատը գրոհել է շենքը և սպանել նրանց մեծ մասին: Պատանդներն այնուհետև տարհանվել են շենքից և շտապօգնության մեքենաներով կամ քաղաքային ավտոբուսներով տեղափոխվել հիվանդանոցներ: Այնուամենայնիվ, մոտ 125 պատանդ մահացել են կամ տեղում կամ տեղափոխության ընթացքում կամ հիվանդանոցներում: Դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն հետագայում որոշում է ընդունվել ընթացք չտալ` փրկության գործողության ծրագրման և իրականացման վերաբերյալ: Դիմումատուների` քրեական գործով հետագա բողոքները և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայցերը մերժվել են:
Իրավունք – Հոդված 2
(ա) Կիրառելիություն – Պատանդների զանգվածային մահերի պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ բոլոր հանգուցյալները թուլացել էին պաշարումից կամ լրջորեն հիվանդ էին: Պաշտոնական փորձագիտական եզրակացության համաձայն ուղղակի կապ չի եղել մահերի և գազի կիրառման միջև, ինչը պարզապես բազմաթիվ գործոններից մեկն է հանդիսացել: Դատարանն այդպիսի եզրակացությունը դժվար ընդունելի է համարել: Աներևակայելի է համարել, որ տարբեր տարիքի և ֆիզիկական վիճակի 125 մարդ կարող էին գրեթե միաժամանակ մահանալ արդեն իսկ առկա տարբեր առողջական խնդիրներից: Նրանց մահվան պատճառ հավասարապես չեն կարող համարվել այն պայմանները, որոնցում նրանք պահվել են երեք օր, որոնց ընթացքում նրանցից որևէ մեկը չի մահացել չնայած սննդի և ջրի երկարատև պակասի հետ զուգորդված սթրեսին: Կառավարությունը ընդունել է, որ անհնար էր կանխագուշակել գազի կիրառման հետևանքները և որ որոշ կորուստներն անխուսափելի էին, հաշվի առնելով, որ գազն անվտանգ չի եղել: Չնայած այն հավանաբար չի կիրառվել ահաբեկիչներին կամ պատանդներին սպանելու նպատակով, գազը վտանգավոր և պոտենցիալ մահաբեր է եղել թուլացած վիճակում գտնվող մարդկանց համար և հիմքեր կան ենթադրելու որ այն հանդիսացել է զոհերի մեծ մասի մահվան հիմնական պատճառ: Իրավիճակն այդպիսով ներառվում է Կոնվենցիայի Հոդված 2-ի շրջանակներում:
(բ) Նյութական իրավական տեսակետ
(i) Ուժի կիրառումը. Դիմումատուները պնդել են, որ պատանդների հետ կապված ճգնաժամը կարող էր խաղաղ լուծում ստանալ և ոչ ոք չէր սպանվի, եթե իշխանությունները բանակցություններ վարեին: Այնուամենայնիվ, Դատարանը նկատել է, որ իրավիճակն այդ ժամանակ չափազանց տագնապային էր` իրենց նպատակին նվիրված խիստ զինված մարտիկները պատանդներ էին վերցրել և անիրական պահանջներ ներկայացրել: Բանակցությունների առաջին օրերը որևէ տեսանելի հաջողության չէին հանգեցրել և պատանդների վիճակը ավելի էր վատանում: Առկա էր զանգվածային մարդկային կորուստների իրական, լուրջ և անմիջական վտանգ և իշխանությունները բոլոր հիմքերն ունեին կարծելու, որ ուժային միջամտությունն անխուսափելի է: Հետևաբար, բանակցություններն ավարտելու և շենքը գրոհելու նրանց որոշումը չի հակասում 2-րդ հոդվածին:
(ii) Գազի կիրառումը: Չնայած ներպետական օրենսդրությունը թույլատրում է զենք և հատուկ նշանակության սարքավորումներ և այլ միջոցներ կիրառել ահաբեկիչների դեմ, այն չի սահմանում զենքերի կամ գործիքների տեսակները, որոնք կարող են կիրառվել կամ այն հանգամանքները, որոնցում դրանց կիրառումը թույլատրված է: Այնուամենայնիվ, օրենքի ընդհանուր անորոշությունն անհրաժեշտաբար չի հանգեցնում 2-րդ հոդվածի խախտմանը, մասնավորապես, ոչ ամբողջապես անկանխատեսելի և բացառիկ իրավիճակում, այնպիսին ինչպիսին խնդրո առարկա իրավիճակն էր, որը պահանջում էր առանձնահատուկ արձագանք: Չնայած կիրառված գազը վտանգավոր էր և պոտենցիալ մահաբեր, այն սպանելու նպատակ չէր հետապնդում և չի կարելի ասել թե կիրառվել է «անխտրական» քանի որ պատանդներին ողջ մնալու մեծ հավանականություն էր ընձեռում, որը կախված էր հետագա փրկարարական ջանքերի արդյունավետությունից: Բոլոր ապացույցները վկայում են, որ գազն ահաբեկիչների վրա ունեցել է ցանկալի ազդեցությունը` հանգեցնելով նրանց մեծամասնության գիտակցության կորստին` այդպիսով արագացնելով պատանդների ազատագրումը և նվազեցնելով պայթյունի հավանականությունը:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն)
(iii) Փրկության գործողության ծրագրումը և իրականացումը: Դատարանը պետք է պարզեր նաև, թե արդյոք փրկության գործողությունը ծրագրվել և իրականացվել է պետության` 2-րդ հոդվածին համապատասխան դրական պարտավորությանը համապատասխան, մասնավորապես, արդյոք իշխանությունները ձեռք են առել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները պատանդների վրա գազի ազդեցությունը նվազեցնելու, նրանց արագորեն տարհանելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար:
Փրկության գործողությունը չծրագրված չէր քանի որ իշխանությունները երկու օր են ունեցել մտածելու և հատուկ նախապատրաստություններ ձեռնարկելու համար: Որոշ նախապատրաստություններ իրոք ձեռք են առնվել` տեղակայվել են հարյուրավոր բժիշկներ, փրկարարներ և այլ անձնակազմ, ավելացվել են հիվանդանոցներում տուժողների ընդունման հնարավորությունները և շտապօգնության տագնապ է հայտարարվել` զանգվածային տարահանման հնարավոր անհրաժեշտության հետ կապված: Այնուամենայնիվ փրկության սկզբնական ծրագիրը ունեցել է բազմաթիվ թերություններ: Պարզվել է, որ բացակայում է ներգրավված ծառայությունների կենտրոնացված համակարգումը, բացակայել են տուժողների և նրանց վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ հրահանգները (դրա հետևանքներից մեկն այն էր, որ որոշ տուժողներ ստացել են հակաթույնի բազմակի դեղաչափ), հստակ չէր բժիշկների համար սահմանված առաջնահերթությունների հաջորդականությունը, բժշկական օգնություն ցույց չի տրվել տուժողներին քաղաքային ավտոբուսներով տեղափոխման ընթացքում, չի եղել տուժողներին տարբեր հիվանդանոցներում բաշխելու և հստակ ծրագիր և միաժամանակ նշանակալի թվով տուժողներ են տեղափոխվել հույն հիվանդանոց:
Խնդիրներ են եղել նաև փրկության գործողության իրականացման ընթացքում: քանի որ նախնական ծրագիրը կառուցվել էր այն հավանականության հիման վրա, որ պատանդները հնարավոր է վիրավորվեն պայթյունի կամ հրաձգության արդյունքում, ներկա չէին թունաբաններ և փրկարարներին և բժիշկներին հատուկ հրահանգներ չէին տրվել, թե ինչպես վարվել անհայտ գազի ազդեցությանը ենթարկված պատանդների հետ, նմանապես հավանական է, որ նրանք չեն տեղեկացվել գազի կիրառման մասին մինչև տարահանման ավարտին մոտենալը, ինչը բացատում է, թե ինչու են տարահանված տուժողների մեծ մասին պառկեցրել գետնին` դեմքով դեպի վեր` այդպիսով մեծացնելով շնչահեղձության ռիսկը և մահացությունները պատանդների շրջանում: Իսկապես դժվար է հասկանալ, թե ինչու գազի վերաբերյալ տեղեկությունը չէր կարող ավելի վաղ հաղորդվել բժիշկներին և փրկարարներին` դրա կիրառումից անմիջապես առաջ կամ հետո և ինչու է այդքան ուշ սկսվել տարահանումը և անգիտակից պատանդների մեծ մասը մեկ ժամից ավելի մնացել է գազի ազդեցության ներքո առանց բժշկական օգնության: Բազմաթիվ վկաներ ցուցմունքներ են տվել հակաթույնի պակասի վերաբերյալ և հստակ չէ, թե երբ է կիրառվել հակաթույնը և ինչպես են տարբերակել հակաթույն ստացածներին` չստացածներից:
Այս բոլոր գործոնները վկայում են որ փրկության գործողությունը բավարար նախապատրաստված չի եղել և որ պետությունը, հետևաբար, չի կատարել 2-րդ հոդվածով սահմանված իր դրական պարտականությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
(գ) Դատավարական տեսակետ – Փրկության գործողության հետաքննությունն ակնհայտորեն անավարտ է: Նախևառաջ, այն չափազանց նեղ է որակվել` բացառելով իշխանությունների անփութության ցանկացած հնարավորություն: Չնայած քննիչները որոշակի հարցեր են առաջադրել փրկության գործողության ծրագրման և իրականացման վերաբերյալ, հնարավոր անփութության առնչվող բազմաթիվ էական փաստեր երբևէ չեն վեր հանվել: Առաջին, գազի բանաձևը երբևէ չի բացահայտվել քննիչներին, և չի պարզվել նաև, թե երբ է ընդունվել գազի կիրառման վերաբերյալ որոշումը կամ որքան ժամանակ էր անհրաժեշտ դրա հնարավոր կողմնակի ազդեցությունները պարզելու համար: Դա անհնար է եղել պարզել նաև օպերատիվ շտաբի աշխատանքային փաստաթղթերից, քանի որ Կառավարության պնդմամբ դրանք բոլորը ոչնչացվել են: Հաշվի առնելով, որ այդ փաստաթղթերը կարող էին փրկության գործողության ծրագրման և իրականացման վերաբերյալ տեղեկատվության կարևոր աղբյուր հանդիսանալ` Դատարանն արդարացված չի համարում այդ փաստաթղթերի անխտրական ոչնչացումը: Ավելին, քննիչները չեն հարցաքննել օպերատիվ շտաբի բոլոր անդամներին, մասնավորապես գազը կիրառելու որոշման ընդունման և դրա չափի հաշվարկման պատասխանատուներին, ինչպես նաև այլ վկաների` ավտոբուսների վարորդներին, լրագրողներին, և նրանց ովքեր ենթադրաբար օգնել են տեղավորել գազից տուժածներին: Երբևէ չի պարզվել, թե քանի բժիշկ է հերթապահել գործողության իրականացման օրը կամ ինչպիսի նախնական հրահանգներ են տրվել շտապօգնության մեքենաներին և քաղաքային ավտոբուսներին, թե ուր տեղափոխեն տուժածներին: Ավելին, երբևէ չի պարզվել, թե ինչու է զանգվածային տարահանումը սկսվել գործողությունը սկսելուց միայն երկու ժամ հետո կամ որքան է տևել ահաբեկիչներին սպանելը և նրանց ռումբերը վնասազերծելը: Վերջապես քննիչների խումբն անկախ չի եղել քանի որ այն ներառել է այն իրավապահ մարմինների աշխատակիցների, որոնք ուղղակիորեն պատասխանատու էին փրկության գործողության ծրագրման և իրականացման համար: Արդյունքում, գործով իշխանությունների ենթադրյալ անփութության հետաքննությունը ոչ լրիվ է եղել և ոչ էլ անկախ, և հետևաբար` ոչ արդյունավետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 8,000-66,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուներից յուրաքանչյուրին:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy