ՄԵԾ ՊԱԼԱՏ
FOLGERØ և ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ
(Դիմում թիվ 15472/02)
վճիռ
ստրասբուրգ
29 հունիսի 2007 թվական
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում: Լրացուցիչ տեղեկատվության համար տես սույն փաստաթղթի վերջին էջում ներկայացված հեղինակային իրավունքի ամբողջական ձևակերպումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Folgerø և մյուսներն ընդդեմ Նորվեգիայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, Նախագահ,
Luzius Wildhaber,
Christos Rozakis,
Boštjan M. Zupančič,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Corneliu Bîrsan,
Nina Vajić,
Margarita Tsatsa-Nikolovska,
Anatoly Kovler,
Vladimiro Zagrebelsky,
Elisabeth Steiner,
Javier Borrego Borrego,
Khanlar Hajiyev,
Dean Spielmann,
Sverre Erik Jebens,
Ineta Ziemele, դատավորներ,
և Vincent Berger, իրավագետ,
2006թ. դեկտեմբերի 6-ին և 2007թ. մայիսի 9-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2007թ. մայիսի 9-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2002թ. փետրվարի 15-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Նորվեգիայի ինը քաղաքացինրի՝ տիկին Ingebjørg Folgerø, պարոն Geir Tyberø և նրանց որդու Gaute A. Tyberø, տիկին Gro Larsen, պարոն Arne Nytræ և նրանց երկու որդիների Adrian և Colin Nytræ, տիկին Carolyn Midsem և նրա որդու Eivind T. Fosse («դիմումատուներ») կողմից ընդդեմ Նորվեգիայի Թագավորության ներկայացրած թիվ 15472/02 գանգատի հիման վրա: Դիմումատու ծնողները անդամակցում էին Նորվեգիայի մարդասիրական միությանը (Human-Etisk Forbund): Ի սկզբանե այդ միությունը նույնպես միացել էր գանգատին, սակայն այնուհետև հրաժարվել էր իր պահանջներից:
2. Դիմումատուներին ներկայացնում էր Լիլլեհամերում գործող փաստաբան L. Stavrum-ը: Նորվեգիայի կառավարությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Նորվեգիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ E. Holmedal-ը, Նորվեգիայի Գլխավոր դատախազություն (Քաղաքացիական գործերով վարչություն):
3. Սույն գործը վերաբերում է քրստոնեություն չդավանող ծնողների կողմից ներկայացված գանգատներին: Դիմումատուների ներկայացմամբ Նորվեգիայի պարտադիր տասնամյա կրթական ծրագրում ընդգրկված “Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» պարտադիր առարկան ուսուցանելուց (տես սույն վճռի 16-րդ կետը) իրենց երեխաներին ամբողջությամբ ազատելու խնդրանքն ազգային իշխանությունների կողմից մերժելը հակասում է Կոնվենցիայի հոդված 9-ին և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության հոդված 2-ին: Դիմումատուները նաև գանգատ էին ներկայացրել Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածների և հոդված 8-ի համատեքստում Կոնվենցիայի 14-րդ հոդվածին հակասող խտրականության վերաբերյալ:
4. Դիմումատուների գործը ուղարկվել էր Դատարանի Երրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52§1), որը 2004թ. հոկտեմբերի 26-ի որոշում էր կայացրել դուրս բերելու գործը դիտարկվող հայցերի ցուցակից Նորվեգիայի մարդասիրական միության մասով և գանգատի մի մասն անընդունելի էր ճանաչել: Հետագայում գործը ուղարկվել էր Դատարանի Առաջին բաժանմունք: 2006թ. փետրրվարի 14-ի որոշմամբ այդ բաժանմունքի Պալատը ի դեմս դատավորներ Christos Rozakis, Loukis Loucaides, Françoise Tulkens, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Dean Spielmann, Sverre Erik Jebens, ինչպես նաև Դատարանի բաժանմունքի քարտուղար Søren Nielsen-ի, գանգատը մասամբ ընդունելի ճանաչեց ըստ էութան քննելու համար: 2006թ. մայիսի 18-ին նույն Բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ Christos Rozakis, Françoise Tulkens, Anatoly Kovler, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Dean Spielmann, Sverre Erik Jebens, ինչպես նաև Դատարանի բաժանմունքի քարտուղար Søren Nielsen-ի, որոշեց գործը փոխանցել Մեծ Պալատի քննությանը, ընդ որում կողմերը չեն առարկել այդ որոշմանը (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի կանոն 72):
5. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի հոդվածի 27-ի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն: Դատավոր Luzius Wildhaber-ը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր լսումներում նախագահելուց հետո, շարունակեց մասնակցել գործի քննմանը (Կոնվենցիայի հոդված 23, կետ 7):
6. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
Պրն.T. Steen, փաստաբան, Նորվեգիայի Գլխավոր դատախազություն
(Քաղաքացիական գործերով վարչություն), Լիազոր ներկայացուցիչ,
Տկն.E. Holmedal, փաստաբան, Նորվեգիայի Գլխավոր դատախազություն
(Քաղաքացիական գործերով վարչություն),
Պրն.G. Mandt, Դեպարտամենտի տնօրեն, Կրթության և հետազորությունների նախարարություն,
Պրն. B. Gjefsen, Ավագ խորհրդական, Կրթության և հետազորությունների նախարարություն, Խորհրդականներ:
(բ) Դիմումատուների անունից՝
Պրն.L. Stavrum, փաստաբան, Իրավագետ ,
Պրն.K. Rognlien, փաստաբան,
Տկն.B. Sandvig,
Տկն.T. Nikolaisen, Խորհրդականներ:
Դատարանը լսեց պարոն Stavrum-ի և տիկին Steen-ի դիրքորոշումները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Հայցը ներկայացրել են ծնողները, որոնք Նորվեգիայի մարդասիրական միության անդմաներ էին, և իրենց երեխաները, որոնք սույն գործով դիտարկվող իրադարձությունների ժամանակ տարրական դպրոցի աշակերտներ էին` Ingebjørg Folgerø (ծնված 1960թ.), Geir Tyberø (ծնված 1956թ.) և նրանց որդի Gaute A. Tyberø (ծնված 1987թ.), Gro Larsen (ծնված 1966թ.), Arne Nytræ (ծնված 1963թ.) և նրանց երկու որդիների Adrian Nytræ (ծնված 1987թ.) և Colin Nytræ (ծնված 1990թ.), Carolyn Midsem (ծնված 1953թ.) և նրա որդի Eivind T. Fosse (ծնված 1987թ.): Ի սկզբանե Նորվեգիայի մարդասիրական միությունը նույնպես միացել էր գանգատին, սակայն այնուհետև հրաժարվել էր իր պահանջներից:
8. 2004թ. հոկտեմբերի 26-ին Եվրոպական դատարանը դուրս բերեց գործը դիտարկվող հայցերի ցուցակից՝ Նորվեգիայի մարդասիրական միության մասով և իրավական պաշտպանության միջոցները չսպառվելու պատճառով անընդունելի ճանաչեց դիմումատուների երեխաների գանգատը (այդ պատճառով սույն վճռում կիրառվող «դիմումատուներ» եզրը այսուհետև նշանակում է՝ դիմումատու ծնողներ): Եվրոպական դատարանը նշեց, որ ի լրումն «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջությամբ ազատվելու իրավունքի բացակայությանը (տես սույն կանոնակարգի 16-րդ կետը), դիմումատու ծնողները, վկայակոչելով Կոնվենցիան, Եվրոպական դատարանում բողոքարկեցին նաև մասնակի ազատման սահմանափակ հնարավորություններն ու պայմանները: Սակայն, ինչպես կարելի է եզրակացնել Նորվեգիայի Գերագույն դատարանի վճռից, դիմումատու ծնողների Նորվեգիայի Գերագույն դատարան ներկայացրած հայցը և գանգատը ուղղված էին ընդհանրապես ընդդեմ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի և նրա դասավանդմանը: Նորվեգիայի Գերագույն դատարանը հիմքեր չհայտնաբերեց դիտարկելու համար թե արդյոք երեխաների ուսուցումն անցկացվում էր մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերը որևէ խախտմամբ: Ելնելով վերոնշյալից, Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ դիմումատու ծնողները չեն սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցներն ըստ Կոնվենցիայի հոդված 1-ի 35-րդ կետի «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից մասամբ ազատվելու հնարավորություններին և պայմաններին վերաբերող գանգատի մասով և այն անընդունելի ճանաչեց:
Այնուհետև 2006թ. փետրվարի 14-ի վճռով Եվրոպական դատարանը ներկայացրեց, որ առարկայի ուսուցումից ամբողջությամբ ազատվելու հարցը քննելիս 2004թ. հոկտեմբերի 26-ի որոշումից բխող գործի ծավալի վերոշարադրյալ սահմանափակումներն չէին խանգարում դիտարկելու նաև մասնակի ազատման խնդրի կարգավորման ընդհանուր հարցերը, հատկապես Կոնվենցիայի հոդված 14-ի խախտման վերաբերյալ ծնողների գանգատի համատեքստում:
Ա. Գործի նախապատմությունը
9. Նորվեգիայում գոյություն ունի պետական կրոն և պետական եկեղեցի, որի հետնորդներն են բնակչության 86 տոկոսը: Նորվեգիայի Սահմանադրության հոդված 2-ը հռչակում է.
«Թագավորությունում բնակվող յուրաքանչյուր անձ օգտվում է կրոնի ազատության իրավունքից:
Ավետարանական-լութերական կրոնը երկրի պաշտոնական կրոնն է: Այն դավանող քաղաքացիները պարտավոր են երեխաներին դաստիրակել համապատասնող ձևով»:
10. 1739 թվականից քրիստոնեության ուսուցումը ընդգրկված է Նորվեգիայի դպրոցական ծրագրում: 1889 թվականից Նորվեգիայի Եկեղեցուց բացի այլ կրոնական համայնքների անդամները իրավունք ունեն ամբողջությամբ կամ մասամբ ազատվել քրիստոնեության ուսուցումից:
1. 1969 թվականի նախկին օրենքը պարտադիր հանրակրթության մասին
11. 1969թ. հունիսի 13-ի թիվ 24 Պարտադիր հանրակրթության մասին օրենքի ընդունման կապակցությամբ (lov om grunnskolen) (այսուհետև՝ 1969թ. Օրենք) խորհրդարանը որոշեց, որ քրիստոնեության ուսուցումը պետք է առանձնացվի Եկեղեցու մկրտական կրթությունից և ուղղված լինի աստվածաշնչի պատմության հիմնական բովանդակության, եկեղեցական պատմության հիմնական իրադարձությունների և երեխաներին ավետարանական-լութերական հավատի մասին հիմնական գիտելիքների դասավանդմանը (Օրենքի մաս 4 հոդված 7):
12. «Քրիստոնեական նպատակի» մասին հիմնադրույթի վերաբերյալ (den kristne formålsparagraf) Օրենքի հոդված 1-ը սահմանում է.
«Տարրական դպրոցը ընտանիկի անդամների օժանդակությամբ և համաձայնությամբ օգնում է երեխաներին ստանալու քրիստոնեական և բարոյական կրթություն, կատարելագործելու մտավոր ու ֆիզիկական կարողությունները, յուրացնելու համամարդկային գիտելիքները, նպաստելու ընտանիքի և հասարակության լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ ուռույն ու ստեղծագործ հոգեկերթվածքի ստեղծմանը»:
Դպրոցը պետք է խթանի հոգևոր ազատությունն ու հանդուրժողականությունը և շեշտը դնի ուսուցիչների ու աշակերտների, ինչպես նաև դպրոցի և ընտանիքի միջև համագործակցության համար լավ պայմաններ ստեղծելու վրա»:
13. Ուսուցիչներից պահանջվում է դասավանդել ավետարանական-լութերական կրոնի գաղափարին համապատասխան (հոդված 18 1971 թվականին լրացված 3-րդ մաս):
14. Համաձայն 1969թ. Օրենքի 6-րդ մասի 12-րդ հոդվածի, Նորվեգիայի եկեղեցու հետնորդ ծնողների երեխաները իրավունք ունեն ծնողների խնդրանքով ամբողջությամբ կամ մասամբ ազատվելու քրիստոնեության ուսուցման դասերից: Ազատված աշակերտներին որպես ուսուցման այլընտրանք կարող են առաջարկվել փիլիսոփայության դասեր:
2. Բարեփոխում
15. 1993-1997 թվականներին իրականացվեց պարտադիր տարրական և միջնակարգ դպրոցական կրթության բարեփոխում: 1993 թվականի գարնանը խորհրդարանը որոշեց փոխել դպրոց ընդունվելու տարիքը` 7-ից այն դարձնելով 6 տարեկան և հաջորդ գարնանն ավելացրեց պարտադիր հանրակրթության ժամկետը` իննից տաս տարու: Խորհրդարանին ներկայացվեց նոր կրթակարգը: Եկեղեցու, կրթության և հետազոտությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների մեծ մասն առաջարկեցին, որպեսզի քրիստոնեությունն ու մյուս կրոնները դասավանդվեն միասին: Հանձնաժողովն ընդգծեց բաց և ներառական դպրոցական միջավայրի կարևորությունը, անկախ աշակերտների սոցիալական վիճակից, հավատից, ազգությունից, սեռից, էթնիկական պատկանելիությունից և ֆիզիկական կարողություններից: Դպրոցն այն վայրը պետք է լինի, որտեղ միմյանց են հանդիպում բոլոր տեսակետները: Տարբեր կրոնական և աշխարհահայացքով աշակերտները պետք է հանդիպեն մյուս աշակերտներին և գիտելիքներներ ստանան նրանց մտածելակերպի և ավանդույթների մասին: Դպրոցը չի կարող լինել քարոզչական կամ միսիոներական գործունեության հարթակ: Նշվեց, որ 1969թ. սկսած քրիստոնեության ուսուցումը առանձնացվել է պետական Եկեղեցու մկրտական կրթությունից: Դպրոցական առարկան պետք է գիտելիքներ և ըմբռնում ապահովի, այլ ոչ թե ծառայի կրոնական քարոզչության համար: Հաձնաժողովի անդամների մեծամասնությունը նաև նշեցին, որ գործելակերպի միասնականության նպատակով անհրաժեշտ է մշակել պարապմունքներից ազատման ղեկավար ուղեցույց, հաշվի առնելով փոքրամասնությունների կարծիքը: Նման ազատումները պետք է տարածվեն միայն առարկայի որոշ մասերի, մասնավորապես կոնցեսիոն բնույթի նյութերի և ծեսերում մասնակցելու վրա:
16. Հետագայում ներկայացվեց քրիստոնեության, կրոնի և աշխարհահայացքի «Սպիտակ գիրքը» (St.meld. nr. 14 за 1995-1996 թվականներ) (kristendomskunnskap med religions- og livssynsorientering), որում Եկեղեցական հարցերի, կրթության և գիտության նախարարությունը (Kirke-, utdannings- og forskningsdepartementet), իսկ 2002թ. հունվարի 1-ից Գիտության և կրթության նախարարությունը (Utdannings- og forskningsdepartementet) (այսուհետև՝ նախարարություններ) շարադրեցին հետևյալ ղեկավար ուղեցույցերը դպրոցական պարապմունքներից ազատելու համար:
«Աշակերտը չպետք է կարծի, որ պարապմունքներից ազատումը տհաճ է կամ նվաստացնող,
Չի կարելի ճնշում գործադրել աշակերտի վրա, որպեսզի նա առանձնացվի որպես յուրահատուկ աշխարհահայացք ունեցող անձ, ուստի դասարանում կամ դպրոցում պարապմունքներից ազատելու միջնորդությունը դիտարկելիս դպրոցը պետք է չափազանց մեծ զգոնություն ցուցաբերի,
Որոշ աշակերտների համար առարկաներից ազատումը չպետք է ինքնաբերական լինի,
Համպատասխան հանգամանքների առկայության և ծնողների/աշակերտների ցանկության դեպքում պարապմունքներից ազատելու պատճառն ու հիմքերը կարող են քննարկվել դասերի ժամանակ:
Պարապմունքներից ազատումը անգրագետ մնալու հնարավորություն չի նշանակում ...»
17. Վերոնշյալ խորհրդարանական հանձնաժողովի անդամների մեծ մասը կողմ եղան կրթակարգին և ընգծեցին, որ քրիստոնեությունը պետք է կազմի առարկայի կետրոնական մասը (Innst.s.nr 103, 1995-1996 թվականներ), նշելով հետևյալը.
«Անդամների մեծամասնությունը կուզենայիննշել, որ դասավանդումը չպետք է չեզոք արժեք ներկայացնի: Այն նպատակը, որի համաձայն դասավանդումը քարոզչություն չէ, չի կարող մեկնաբանվել այնպես, որ դասավանդումը պետք է իրականացվի կրոնական/էթնիկական վակումում: Դասավանդման ու կրթության ամբողջ գորխընթացը տարրական դպրոցներում պետք է հիմնված լինի դպրոցի նպատակի մասին հիմնադրույթի վրա և առարկայի շրջանակում քրիստոնեությունը, այլ կրոններն ու աշխարհահայացքները պետք է ներկայացվեն ըստ ուռույն հատկանիշների: Առարկան դասավանդելիս շեշտադրումը պետք է դրվի քրիստոնեության վրա»:
18. Կոմիտեի անդամների փոքրամասնությունն առաջարկեց, որպեսզի տարրական դպրոցի աշակերտներն ունենան «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջությամբ ազատվելու և դրա փոխարեն այլ առարկա անցնելու իրավունք:
19. Օրենսդրական փոփոխությունների պատրաստման ընթացքում Նախարարությունը հանձնարարեց այդ ժամանակ Մեծ դատարանի դատավորի պաշտոնում գտնվող E. Møse-ին գնահատել «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի պարտադիր ուսուցումը միջազգային օրենսդրությամբ Նորվեգիայի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից: 1997թ. հունվարի 22-ի զեկույցում E. Møse-ն նշել է.
«Տարրական կրթության մասին օրենքի նպատակի մասին հիմնադրույթը, ինչպես առանձին, այնպես էլ Սահմանադրության 2-րդ հոդվածի և Եկեղեցու ու դպրոցի այլ հատուկ կանոնների հետ համատեղ, հիմքեր չի տալիս եզրակացնելու, որ քրիստոնեության դասավանդումն ըստ նոր կրթական ծրագրի օրենքի ուժով կդառնա կրթական կամ ներազդող քարոզչություն հօգուտ ավետարանական-լութերական կրոնի: Օրենսդիրը կարող է նախատեսել քարոզչական եղանակով կրթակարգեր այն աշակերտների համար, որոնք այդ կրոնն են դավանում, սակայն ոչ աշակերտների այլ խմբերի համար: Դա կհակասեր մեր միջազգային պարտավորություներին և մարդու իրավունքների պաշտպանություն երաշխավորող Սահմանադրության 110 հոդվածի «գ» ենթակետին:
Իրավաչափության տեսակետից «աղանդավորական հիմքեր» բավական անորոշ հասկացությունից հետևում է, որ պետական Եկեղեցու գոյության բնական հետևանքն այն է, որ օրենսդիրը թույլ է տալիս կրոնի և աշխարհահայացքի դասընթացներում ներառել ավետարանական-լութերական գաղափարներ և ոչ մի այլ քրիստոնեական ուղղություններ: Նոր ուսումնական առարկայի մասին օրենքը, որի մի մասը քրիստոնեությունն է, ընտրել է այդ մոտեցումը... Նման որոշումը կայացվել է քանզի Նորվեգիայի բնակչության մեծ մասը հետնրդ է այդ դավանանքին: Հավանաբար դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Մարդու իրավունքների մասին պայմանագրերը չեն կարող խանգարել դրան, այն պայմանով, որ դասավանդումն այլ պարագաներում բազմակարծիք է, չեզոք ու անաչառ»:
20. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատվելու հարցի վերաբերյալ E. Møse-ն նշել է.
«Ստեղծված իրավիճակում իմ կարծիքով առարկայից ազատվելու ընդհանուր իրավունքը առավել նպատակահարմար տարբերակը կլիներ: Դա կնշանակեր, որ միջազգային վերահսկիչ մարմինները չէին խորանա ընդհանուր կրթության ոլորտում ծագող նուրբ խնդիրներում: Սակայն ես չեմ կարող ասել, որ պարապմունքներից մասնակի ազատումը կհակասեր կոնվենցիայիներին, եթե համակագի գործադրումը իրականացվեր պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Շատ բան կախված կլինի հետագա օրինաստեղծ գործընթացից և առարկայի դասավնդումից»:
21. 1997թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած 1997թ. հունիսի 19-ի թիվ 83 Օրենքով փոփոխություններ կատարվեցին 1969թ. Օրենքի 7 և 13-րդ հոցվածներում: Այդ փոփոխությունները, 1969թ. նախկին Օրենքի 1-ին հոդվածում ամրագրված նպատակի մասին հիմնադրույթի հետ միասին, հետագայում ներառվեցին 1998թ. Կրթության մասին օրենքի (Lov om grunnskolen og den videregående opplæring av 17. juli 1998 nr. 61) 2-4 և 1-2 հոդվածներում համապատասխանաբար:
22. 1-2 հոդվածի առաջին մասում սահմանված է.
«Տարրական և բազային միջնակարգ կրթության նպատակն է ընտանիքի անդամների համաձայնությամբ և օժանդակությամբ օգնելու աշակերտներին ստանալ քրիստոնեական և բարոյական կրթություն, կատարելագործել մտավոր ու ֆիզիկական կարողությունները, յուրացնել համամարդկային գիտելիքները, նպաստել ընտանիքի և հասարակության լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ ուռույն ու ստեղծագործ հոգեկերթվածքի զարգացմանը»:
23. Հոդված 2-4-ում ասվում է.
««Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսուցումը.
(i) համապարփակ գիտելիքներ է հրամցնում Աստվածաշնչի և քրիստոնեության մասին մշակութային ժառանգության և ավետարանական-լութերական հավատքի ներքո,
(ii) գիտելիքներ է հրամցնում այլ քրիստոնեական համայնքների մասին,
(iii) գիտելիքներ է հրամցնում այլ կրոնների և աշխարհահայացքների, բարոյագիտական և փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ,
(iv) օգնում է հասկանալ և հարգել քրիստոնեական և մարդասիրական արժեքները, և
(v) օգնում է հասկանալ, հարգել և նեցուկ լինել տարբեր դավանանքի և աշխարհահայացքի մարդկանց միջև երկխոսությանը:
«Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան սովորական կրթական առարկա է, որը միտված է աշակերտների համախմբմանը: Այն չի կարող դասավանդվել քարոզչության ձևով:
«Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դասավանդող անձը որպես ղեկավար սկզբունք ընդունում է 1-2 հոդվածում ամրագրված նպատակի մասին հիմնադրույթը և ներկայացնում է քրիստոնեությունը, տարբեր կրոններն ու աշխարհահայացքները դրանց առանձնահատկությունների տեսանկյունից: Այդ նույն մանկավարժական մոտեցումները կիրառվում են մյուս առարկաների դասավանդման ժամանակ:
Ծնողների գրավոր միջնորդության առկայության դեպքում աշակերտն իր հաճախած դպրոցում ազատվում է կրթության այն բաժիններից, որոնք իր ծնողների դավանանքի և աշխարհահայացքի տեսակետից համարվում են այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրում: Դա նաև կարող է վերաբերել դասարանային կամ արտադասարանային կրոնի հետ կապված գործողություններին: Պարապմունքներից ազատվելու միջնորդություն ծնողներից ստանալու դեպքում դպրոցը, հնարավորին չափով փորձում է լուծում գտնել, նպաստելով տարբերակված ուսուցմանը դպրոցական կրթակարգի սահմաններում»:
24. Օրենքի նախապատրաստական նյութերից կարելի է տեսնել, որ «կրոնի հետ կապված» արտահայտությունը վերաբերում էր օրինակ՝ աղոթքներին, սաղմոսներին, կրոնական տեսքտերի անգիր ուսուցմանը և մասնակցությանը կրոնական բնույթ կրող խաղերում:
25. 1997թ. հուլիսի 10-ին հրապարակված նախարարության շրջաբերական գրության համաձայն (F-90-97) երեխային պարապմունքներից ազատելու համար ծնողների կողմից ներկայացվող միջնորդության մեջ պետք է հիմնավորված շարադրվեր, թե որն է իրենց տեսակետից հանդիսանում այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրում: Ծնողների կողմից ազատման հիմքերը ներկայացնելուց հետո աշակերտին տրվում է պարապմունքներից ազատվելու իրավունք: Մինջնորդությունը մերժելու դեպքում ծնողները կարող էին բողոքարկել այդ որոշումը իրենց տարածքի Կրթության ազգային գործակալությունում: Բողոքը ներկայացվում էր դպրոցի միջոցով, որը հնարավորություն ուներ վերանայել իր որոշումը:
26. 1998թ. հունվարի 12-ին հրապարակված նախարարության շրջաբերական գրությամբ (F-03-98) հստակեցվեց ազատումը հիմնավորելու պահանջը և այնուհետև այն չեր պահանջվում հստակ կրոնական բնույթի գործողություններից ազատում ստանալու համար: Մնացած, ազատման հիմնական պայմանների հետ չառնչվող դեպքերում, հիմնավորման պահանջի նկատմամբ ավելի խիստ մոտեցում էր ցուցաբերվում:
27. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դպրոցական ծրագրում ներառելու համար նախապատրաստական աշխատանքներն արժանացան մտքի և համոզմունքի այլընտրանք ներկայացնող միությունների խիստ քննադատությանը, մասնավորապես այն պատճառով, որ առարկայում գերակշռում էր ավետարանական-լութերական քրիստոնեության ուսուցումը և պարունակվում էին քարոզի տարրեր: Նորվեգիայի մարդասիրական միությունը մասնավորապես հայտարարեց, որ այդ առարկան աղանդապաշտ ուղղվածություն ունի (konfesjonsforankring), իսկ մասնակի ազատում ստանալու տարբերակն անբավարար էր: 1997թ. մայիսին անցկացված ազգային համաժողովում Նորվեգիայի մարդասիրկան միությունը որոշեց խորհրդարանին առաջարկել մերժելու պարապմունքներից ազատվելու իրավունքը սահմանափակող կառավարության նախաձեռնությունը:
28. 1997թ. աշնանից «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան աստիճանաբար ներառվեց տարրական դպրոցի կրթակարգում, փոխարինելով «Քրիստոնեություն և համոզմունք» առարկան: 1999–2000թ. կրթակարգում այդ առարկան ընդգրկվեց բոլոր դասարանների ծրագրերում:
3. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գնահատում
29. 2000թ. հոկտեմբերի 18-ին Նախարարությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գնահատման շուրջ երկու հաշվետվությունների պատրաստման կապակցությամբ, որոնցից մեկը, «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք առարկայի վերաբերյալ ծնողների, աշակերտների և ուսուցիչների փորձը» անվանմամբ, պարտաստել էր Նորվեգիայի գիտությունների ակադեմիան, իսկ մյուսը՝ «Ցանկացած ճաշակի առարկա՞ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գնահատում» (Et fag for enhever smak? En evaluering av KRL-faget) կազմվել էր «Høgskulen i Volda» և «Diaforsk» կազմակերպությունների կողմից: Խորհրդարանն առաջարկեց, որպեսզի պարապմունքներից ազատման կանոնների հետազոտումն անցկացվի երեք տարի ժամկետը լրանալուց հետո: Երկու հաշվետվություններում էլ բերվում էր այն եզրակացությունը, որ մասնակի ազատման մոտեցումն իր նպատակին չի ծառայում և այն պետք է ամբողջովին վերանայվի: Երկրորդ հաշվետվությունում որպես «Հիմնական եզրակացություն» նշվում էր.
«Հաշվետվության սույն մասում մենք մի կողմից դիտարկեցինք այն հարցը, թե արդյոք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատելու նպատակները, սկզբունքները և կարգերը համընկնում են վեջրինիս գործնական կիրառմանը ներպետական մակարդակով, ինչպես նաև այն, թե արդյոք կարելի է ասել, որ ծնողների իրավունքները ապահովվում են այն դեպքում, երբ դասավանդման և պարապմունքներից ազատման կարգը գործում է ներկա տեսքով: Ծնողների իրավունքի համայնապատկերը, որը ծրագրի անկյունաքարն է, անհրաժեշտություն առաջացրեց շեշտադրումը դնել այն փորձի վրա, որի հետ առնչվել էին ծնողների տարբեր խմբերը այդ առարկայի և այն ուսուցանելուց ազատվելու հարցերում»:
Համակողմանի ուսումնասիրության արդյունքում պետք է նշել, որ մեզ հետ զրուցած Նորվեգիայի Եկեղեցու հետնորդ ծնողների բացարձակ մեծամասնությունը գոհ է այդ առարկայից կամ հատուկ կարծիք չի արտահայտել այդ մասին: Սակայն մենք պարզեցինք, որ ծնողների այլ խմբեր կտրականորեն դեմ են այդ առարկայի կարևոր բաժիններին: Կրոնական փոքրամասնություններին պատկանող ծնողների կողմից առարկայի նկատմամբ դրսևորվող շարունակական հակակրանքը նշանակում է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դժվար թե կարելի է համարել հասարակության միասնացմանը և միավորմանը նպաստող միջոց, ինչպես որ նախատեսված էր:
Հիմնական և փորձառական ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում հետևյալ հիմնական եզրակացությունների համար.
1. ծնողների շրջանում կա լայն համաձայնություն առ այն, որ անհրաժեշտ է որոշակի ընդհանուր ուսուցում տարբեր կրոնները և դավանանքները լուսաբանող առարկայի ներքո, սակայն բացակայում է համաձայնությունը հետևյալ հարցի շուրջ.
• ինչպիսին պետք է լինեն նման ընդհանուր ուսուցման բովանդակությունը և նպատակները,
• որ դասարանից սկսած աշակերտներին պետք է դասավանդել իրենց կրոնից բացի այլ կրոններ:
2. Գործնականում առարկայի որոշ նպատակների կատարումն ապահովված է բոլոր այցելած դպրոցներում, սակայն նրանցից և ոչ մեկում ապահովված չեն բոլոր հիմնարար նպատակները: Առարկայի հիմքում ընկնող գլխավոր նպատակների անբավարար իրականացումը կարելի է բացատրել.
• առարկայի բուն նկարագրի և նրա հիմքում ընկած տարբեր նպատակների միջև առկա լարվածություններով, որոնք բարդացնում են դրանց իրականացումը,
• միջոցների բացակայությամբ, որի հետևանքով իրականացման հետ կապված խնդիրները փոփոխություններ են ենթադրում դպրոցներում:
3. Դպրոցական պարապմունքներից ազատելու ներկա կարգը չի գործում այնպես, որպեսզի գործնականում ապահովվեն ծնողների իրավունքները: Դա մասնավորապես բացատրվում է հետևյալ պատճառներով.
• ազատման կարգի վերաբերյալ դպրոցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը մի շարք առումներով բավարար չէ ազտաման հնարավորույթունը երաշխավորելու համար,
• «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի մասին տրամադրվող տեղեկատվությունը չափազանց ընդհանուր բնույթ է կրում ծնողների համար, որպեսզի նրանք կարողանան հաղորդել ազատման մասին իրենց մտադրության մասին: Օրինակ՝ տեղեկություններ աշխատանքային մեթոդների վերաբերյալ գրեթե չեն տրամադրվում: Բացի այդ դասերի ծրագրերը սովորաբար շատ ուշ են հասցվում ծնողներին, որպեսզի նրանք գործնականում կարողանան միջնորդել իրենց երեխաներին պարապմունքներից ազատելու համար,
• դպրոցները ավելորդ խստությամբ են մեկնաբանում ազատման կանոնները` ի տարբրություն Խորհրդարանի և Նախարարության կողմից տրված պարզաբանումների: Օրինակ ազատումը հաճախ շնորհվում է միայն գործունեության այն տեսակների համար, որոնք անվանվում են «հստակ կրոնական գործունեություն»: Ավելին, որոշ դպրոցների կողմից ընդունած դիրքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ պարապմունքերից ազատման թույլտվություն ստանալը պրակտիկորեն անհնար է,
• դպրոցները հաճախ շատ քիչ հնարավորություններ են ընձեռում առարկայի առանձին բաժիններից ազատված աշակերտների դիֆերենցիալ ուսուցման համար, որի արդյունքում ազատում ստացած աշակերտները հիմնականում պասիվ վիճակում գտնվում են դասարանում,
• բացի այդ, լեզվական պատճառներով փոքրամասնությունների շարքին պատկանող մի շարք ծնողների մոտ բացակայում է իրենց իրավունքներն իրականացնելու համար անհրաժեշտ լեզվի իմացությունը, նույնիսկ եթե նրանք ցանկանում են երեխային պարապմունքներից ազատելու թույլտվություն ստանալ: Շատ դեպքերում դա դպրոցի և ընտանիքների միջև անվստահության պատճառ է հանդիսանում: Փոքրամասնություններին պատկանող ծնողներից շատերը ասում են, որ իրենք կցանկանային ամբողջությամբ ազատել իրենց երեխաներին պարապմունքները հաճախելուց, սակայն չեն դիմում նման միջնորդությամբ, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ դպրոցի հետ, որոնք կարող են բացսաբար անդրադառնալ իրենց երեխաների վրա,
• թեմաների և առարկաների միասնացումը թույլ է տալիս որպեսզի «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան «տարալուծվի» դասացուցակում, որի արդյունքում գործնականում շատ դժվար է միջնորդել ազատման մասին:
4. Անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք, ապահովելով ամբողջ դասարանի ուսուցման շարունակելիութոյւնը, միևնույն ժամանակ գործնականում կերաշխավորեն ծնողների իրավունքները: Դա հնարավոր է միայն ստորև նշված պայմանների դեպքում.
• պետք է միջոցներ ձեռնարկել տարբեր կրոնների և համոզմունքների դասավանդման դյուրիացման և որոշ գործունեության հարցում ամբողջ դասարանում երկխոսության և փոխադարձ հարգանքի խրախուսման համար: Հավանաբար պետք է փորձել ստեղծել ներդաշնակ մոդելներ, որոնք կարող են համապատասխանեցվել ցածր տարրական, բարձր տարրական և ցածր բազային կրթության հատուկ պայմաններին երկրի տարբեր շրջաններում և աշակերտների տարբեր խմբերի համար,
• հաշվի առնելով այն խնդիրները, որոնց մենք կարող ենք ականատես լինել մի շարք դպրոցներում, հնարավորություն պետք է ստեղծվի պարապմունքներից լռիվ ազատում տրամադրելու համար: Դա առավել նպատակահարմար լուծում կհանդիսանար միջազգային պայմանագրերի տեսակետից և, միգուցե, լուծում, որը երկարաժամկետում լավագույն կերպով կապահովի կրոնի և հավաթքի վրա հիմնված առարկայի պաշտպանությունն ու վավերությունը:
Մենք պարզել ենք, որ երկրի տարբեր մասերի որոշ դպրոցներում և դասարաններում մեր կողմից վերհանված դասավանդման տարբերությունները առիթ են տալիս բարձրացնելու այն հարցը թե արդյոք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան մեկ կամ ավելի քան մեկ նոր առարկա է»:
B. Որոշ դիմումամտուների կողմից հարուցված դատաքննությունը
30. Այդ ընթացքում 1998թ. մարտի 14-ին Նորվեգիայի մարդասիրական միությունը և նրան անդամակցող ութ ծնողական զույգեր, որոնց երեխաները ընդունվեցին տարրական դպրոց, հայց ներկայացրեցին ք. Օսլոյի Քաղաքային դատարան (byrett) «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջովին ազատման մասին ծնողների միջնորդության վարչական մերժումների վերավերյալ: Նրանք բողոքում էին, որ այդ մերժումները հակասում են Կոնվենցիայի հոդված 9-ով և թիվ 1 Արձանագրության հոդված 2-ով ինչպես առանձին, այնպես էլ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ երաշխավորված ծնողների և երեխաների իրավունքներին: Նրանք նաև ի թիվս այլի հղում էին կատարում 1996թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի 18 և 26-րդ հոդվածների և 1996թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի հոդված 13-ի 3-րդ կետի վրա:
31. 1999թ. ապրիլի 16-ին որոշմամբ Քաղաքային դատարանը չընդունեց պետության այն փաստարկը, որ Նորվեգիայի մարդասիրական միությունը դատական վարույթի համար չուներ օրինական իրավունք, ուստի նաև իրավական կարգավիճակ: Սակայն նյութական հարցերով Քաղաքային դատարանը վճիռ կայացրեց հօգուտ պետությանը և մերժեց գանգատը:
32. Նորվեգիայի մարդասիրական միությունը և ծնողները բողոքարկեցին այդ վճիռը ք. Բորգարտինգի Բարձր դատարանում (lagmannsrett), որը 2000թ. հոկտեմբերի 6-ին անփոփոխ թողեց Քաղաքային դատարանի վճիռը:
33. Դիմումատուները գանգատ ներկայացրեցին հաջորդ ատյանի դատարան և 2001թ. օգոստոսի 22-ին Նորվեգիայի Բարձրագույն դատարանը (Hoyesterett) միաձայն մերժեց բողոքը Նորվեգիայի մարդասիրական միությանը վերաբերող մասով, այն հիմունքով, որ վերջինիս մոտ բացակայում էին բավարար օրինական իրավունքները գործի դատաքննությանը մասնաքցելու համար: Մնացած դիմումատուների մասով, Դատարանը միաձայն մերժեց հայցը և անփոփոխ թողեց Բարձր դատարանի վճիռը:
34. Իր հիմնավորման ներքո, որին հիմնականում միացան նաև գործի դատաքննությանը մասնակցած այլ չորս դատավորները, առաջինը քվեարկած դատավոր Stang Lund-ը նախ նշեց, որ «գործը վերաբերում էր տարրական և միջնակարգ դպրոցի դասացուցակում ընդգրկված «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջովին ազատելու միջնորդությունը մերժելու մասին վարչական որոշումների իրավազորությանը»: Նա հետևյալ կերպ ձևակերպեց դատաքննության առարկա հանդիսացող հարցը. «արդյոք պարապմունքներից ազատման մասնակի թույլտվությամբ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսուցումը, կհակասեր, մասնավորապես, խղճի և դավանանքի ազատությունը պաշտպանելու հարցում Նորվեգիայի կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին»:
35. Այնուհետև դատավոր Stang Lund-ը կատարեց օրենսդրության պատմության և մարդու իրավունքների հարցերը կարգավորող միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի և 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետև՝ Միջազգային դաշնագիր) և այդ փաստաթղթերի հիման վրա դատական պրակտիմայի համապարփակ վերլուծություն: 1998 թ. կրթության մասին օրենքի համապատասխան դրույթները մեկնաբանելիս դատավոր Stang Lund-ը հետևյալ դիրքորոշումն արտահայտեց Օրենքի 1-2 հոդվածի մաս առաջինում ներկայացված «քրիստոնեական նպատակ» հիմնադրույթի վերաբերյալ.
«Նպատակի մասին հիմնադրույթը կիրառվում է տարրական և միջնակարգ հանրակրթության ամբողջ գործընթացի նկատմաբ: Այդ դրույթը ընդհանրական բնույթ է կրում, ուստի նրա գործողության շրջանակի սահմանումը կարող է դժվարություն ներկայացնել: Այն կարող է խղճի և դավանանքի ազատության հարցում ծնողների իրավունքները երաշխավորող կոնվենցիայի դրույթների շուրջ հարցեր բարձրացնել (տես դատավոր Møse-ի հաշվետվության էջ 35-ը և դրան հաջորդող թիվ 38 (1196-1997) Հանձնարարականներ Օդելստինգին, Խորհրդարանի ստորին Պալատին): «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի տեսակետից այս հիմնադրույթը պետք է դիտարկել 2-4 հոդվածի երկրորդ մասի հետ միասին, որը սահմանում է, որ տվյալ առարկան հանդիսանում է սովորական առարկա բոլոր աշակերտների համար, ինչպես նար որ այդ առարկայի դասավանդումը քարոզչության տեսք չպիտի կրի: Նպատակի մասին հիմնադրույթը պետք է հասկացվի և կիրառվի այնպիսի եղանակով, որը չի հակասի Մարդու իրավունքների մասին օրենքի հոդված 2-ին համապատասխան նորվեգական օրենսդրությունում ներառված կոնվենցիաներին (տես նաև այդ Օրենքի հոդված 3-ը):
Դպրոցական ծրագրում և համազգային կրթակարգում ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում «քրիստոնեական և բարոյական դաստիարակում» արտահայտության իմաստը պետք է ընկալվի այնպես, որ քրիստոնեական և մարդասիրական արժեքները պետք է միմյանցից անբաժան դիտարկվեն: Ինչպես քրիստոնեական, այնպես էլ մարդասիրական ավանդույթները մեծ կարևորություն են հատկացնում ճշմարտությանը, արժանապատվությանը, բարեգործությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այդ արժեքները համընդհանուր են Նորվեգիայի գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ նրա հավատքից և համոզմունքներից: Կոնվենցիաները չեն պահանջում, որպեսզի դպրոցական կրթությունը չեզոք արժեք լինի (տես 1976թ. դեկտեմեբրի 7-ի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» գործով, Series A, N 23, § 53):
Նպատակի մասին հիմնադրույթը սահմանում է, որ ամբողջ դպրոցական կրթությունը պետք է անցկացվի ընտանիքի անդամների օժանդակության և համաձայնության պայմաններում: Երեխաներին քրիստոնեական դաստիարակություն տալուն ուղղված տարրական և միջնակարգ դպրոցի ուսուցիչների ցանկացած ջանք թույլատրելի է միայն ծնողների համաձայնությամբ և ընտանիքի անդամների օժանդակությամբ: Նման մեկնաբանության դեպքում այդ դրույթը չի հակասում Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 9-րդ կետին, մտքի, խղճի և դավանանքի ազատություն երաշխավորող Միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 1-3 կետերին, Մարդու իրավունքների պաշտպանության մասին կամ Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածին և Միջազգային դաշնագրի 4-րդ կետին, որոնք կարգավորում են ծնողների հետ կապված հարցերը: Ուստի 2-4 հոդվածի 3-րդ մասի նպատակի մասին հիմնադրույթի վկայակոչումը, որը սահմանում է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դասավանդող ուսուցիչները պետք է ղոկավարվեն տարրական և միջնակարգ դպրոցիում քրիստոնեական նպատակի հիմնադրույթով, չունի անկախ նշանակություն այն հարցում թե արդյոք տեղի է ունեցել միջազգային պայմանագրերի խախտում»:
36. Ինչ վերաբերում է 1998թ. Օրենքի 2-4 հոդվածի 1-3 կետերին դատավոր Stang Lund-ը նշեց հետևյալը.
«Դիմումատուներն ըդգծեցին, որ Օրենքը պահանջում է աշակերտներին մանրամասն գիտելիքներ փոխանցել Աստվածաշնչի և քրիստոնեության մասին մշակութային ժառանգության և ավետարանական-լութերական կրոնի տեսքով, միևնույն ժամանակ ընդամենը պահանջելով այլ կրոնների և համոզմունքների, բարոյագիտական և փիլիսոփայական թեմաների իմացություն:
Ես վկայակոչում են այն փաստը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայից կարելի է դատել, որ մասնակից պետությունները ինքնուրույն են որոշում կրթության ծավալն ու բովանդակությունը (տես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» գործով, § 53, ինչպես նաև 1996թ. դեկտեմբերի 18-ի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Valsamis ընդդեմ Հունաստանի» գործով, Reports of Judgments and Decisions 1996-VI, p. 2312, § 28): Այդպիսով Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը չեն բացառում տարբեր կրոնների և դավանանքների բովանդակության և կրոնի պատմության ու բարոյագիտության պարտադիր ուսուցումը, այն պայմանով, որ նման ուսուցումն իրականացվի օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք եղանակով: Այդ կապակցությամբ ես ուզում եմ հղում կատարել իմ կողմից վերջերս անցկացրած կոնվենցիոն մարմինների որոշումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությանն ու դրանց ամփոփ բովանդակությանը: Պարտադիր ուսուցումը պետք է ներառի տարբեր կրոններ և դավանանքներ: Այլ կրոնների և դավանանքների համեմատ քրիստոնեության վրա ավելի մեծ շեշտադրումը 2-4 հոդվածի 1-ին մասում իմ կարծիքով գնտվում է կոնվենցիաներով մասնակից պետությունների համար նախատեսված հայեցողության սահմաններում: Այն պահանջը, որ պարտադիր կրթությունը պետք է լինի օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք, չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ անհրաժեշտ է ուսուցման հատուկ, համամասնական բաժանում տարբեր կրոնների և տարբեր համոզմունքների միջև: Յուրաքանչյուր մասնակից պետության պատմության և ավանդույթների լույսի ներքո ընդունելի պետք է լինի որոշ կրոնների և դավանանքների գերիշխող դիրքը մյուսների նկատմամբ:
Գաղափարների թելադրանքը, առանձին կրոնի կամ համոզմունքի քարոզումը կհակասի Եվրոպական կոնվենցիային և Միջազգային դաշնագրին (տես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի » գործով, § 53, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը «Valsamis ընդդեմ Հունաստանի» գործով, § 28, և 1993թ. հուլիսի 20-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի մեկնաբանության 6-րդ կետը): Այդ իսկ պատճառով Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի դասավանդումը քարոզչություն չի պարունակում:
Դիմումատուները, մասնավորապես վկայակոչելով դատավոր Møse-ի հաշվետվությունը (էջ 29, Հանձնարարականներ Օդելստինգին թիվ 38 (1996-1997)), ներկայացնում էին, որ ուսուցումը, որով որևէ կրոն հրամցվում է աշակերտներին այնպիսի ձևով, որը մեծ հավանականությամբ կարող է ազդել աշակերտի դավանանքի ընտրության վրա, նույնպես խախտում է Կոնվենցիայով երաշխավորված խղճի ազատությունն ու ծնողների իրավունքները: Ես համաձայն եմ, որ նման ուսուցումը կարող է խախտման հանգեցնել: Սակայն «մեծ հավանականությամբ» արտահայտությունը կարող է մեկնաբանվել այնպես, որ նրան ավելի մեծ իմաստ հաղորդվի քան բխում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավունքից: Հետևաբար ես պետք է ուղղորդվեմ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով մշակված չափանիշներով: «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դպրոցական ծրագրում ընդգրկելու կապակցությամբ կատարված նախապատրաստական աշխատանքները ցույց են տալիս, որ նախարարությունը և խորհրդարանի անդամների մեծ մասը չափազանց շահագրգռված էին ընդգծելու, որ այդ առարկան պետք է սովորական դպրոցական առարկա լինի բոլոր աշակերտների համար: Դա հատուկ արտահայտված է Օրենքի ձևակերպումներում (տես մաս 2-րդ, 2-4 հոդվածների առաջին նախադասությունը): Օրենսդիրը նաև նշել է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան պետք է լինի գիտելիքների ձեռք բերմանն ուղղված առարկա (տես օրինակ՝ Հանձնարարականներ Օդելստինգին թիվ 38 (1996-1997) էջ 6, երկրորդ սյունակ և էջ 10): 2-4 հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ քրիստոնեությունը, այլ կրոնները և համոզմունքները պետք է ներկայացվեն իրենց առանձնահատկությունների հիման վրա: Միևնույն ժամանակ Խորհրդարանի Կրթության, հետազոտությունների և եկեղեցական հարցերով մշտական հանձնաժողովը ընդգծել է, որ կրթությունը չպետք է չեզոք արժեք ներկայացնի (տես՝ Առաջարկներ Խորհրդարանին թիվ 103 (1995 - 1996), էջ 4): Դա ինքնին չի կարող հակասել կոնվենցիաներին, քանզի, ինչպես ես նշել էի վերևում, ոչ Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան, ոչ էլ Միջազգային դաշնագիրը չպետք է մեկնաբանվեն այն իմաստով, որ կրթությունը պետք է չեզոք լինի արժեքներին վերաբերող հարցում»:
37. Ինչ վերաբերում է 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի 4-րդ մասին, դատավոր Stang Lund-ը ընդունեց, որ Կոնվենցիայի, 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների մասին Օրենքի 3-րդ հոդվածի տեսանկյունից մեկնաբանելու դեպքում այն պետք է հասկացվի այնպես, որ աշակերտներն իրավունք ունեն ազատվելու պարապմունքներից և նրանց ծնողները պարտավոր չեն թույլատրելու իրենց երեխաներին հաճախել կրոնի և համոզմունքի դասերը, որոնք այդ միջազգային պայմանագրերի իմաստով դիտվում են որպես քարոզչություն կամ գաղափարների թելադրանք: Հետևաբար երեխաները կարող էին չհաճախել այդ դասերը: Այն հարցը թե ուսումնական ծրագրի որքան մեծ մասին է առնչվելու այդ սկզբունքների հետ պետք է առանձին որոշվի յուրաքանչյուր դեպքի համար, կախված նրանից, թե ինչպես էր ծրագրավորվել և իրականացվել ուսուցումը: Դատավոր Stang Lund-ը կարծիքով պարապմունքներից ազատման դրույթը չի հակասում խղճի ազատության և ծնողների իրավունքների մասին որևէ պահանջներին: Կոնվենցիայի պահանջն այն մասին, որ ուսուցումը պետք է լինի օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք չի խանգարում ոչ տարբեր կրոնների և համոզմունքների լույսի ներքո պարտադիր կրթությանը, ոչ էլ առանձին կրոնի կամ համոզմունքներին ավելի մեծ տեղի հատկացմանը, հաշվի առնելով Պայմանավորվող պետության պատմությունը, մշակույթը և ավանդույթները: Ինչպես նշվել էր 1998թ. Կրթության մասին օրենքով, նախատեսվում էր, որ այդ առարկան սովորական դպրոցական առարկա հանդիսանա: Նախապատրաստական փաստաթղթերի համաձայն այդ առարկան ճանաչողական է: Օրենքը պահանջում է, որպեսզի դասավանվումը կրի չեզոք, այլ ոչ թե քարոզչական բնույթ: Հետևաբար, ըստ ամենայնի, ուսուցման բովանդակության մասին 2-4 հոդվածի դրույթները չէին հակասում Կոնվենցիային:
38. Դատավոր Stang Lund-ն այնուհետև անդրադարձավ 1999թ. Նախարարության կողմից հրապարակված կրթակարգի տարբեր մասերին («10-ամյա պարտադիր հանրակրթության կրթակարգ», այսուհետև՝ Կրթակարգ), որը դիմումատուների պնդմամբ նախընտրությունը տալիս էր քրիստոնեությանը և դրդում էր, որպեսզի աշակերտները քրիստոնեություն ընդունեին: Նորվեգիայի միջազգային պարտավորությունների տեսակետից 1998թ. Օրենքի 2-6 և 2-8 հոդվածների և 1999թ. հունիսի 28-ի համապատասխան Կարգադրության վրա հիմնված Կրթակարգն ուներ նույն իրավական կարգավիճակը, որը և այլ կարգադրությունները: Սակայն դատավորը նշեց, որ նշանակություն ուներ այն, որ աշակերտները պատկերացում էին ձեռք բերում բազմաթիվ աշխարհահայացքների և գաղափարների մասին, ինչպես նաև այն, որ դասավանդմումը առավելություն չէր տալիս որևէ կրոնին մյուսների համեմատ: Պայմանավորվող պետության պատմության, մշակույթի և ավանդույթների լույսի ներքո ընդունելի պետք է լինի այն, որ մեկ կամ մի քանի կրոններին կամ համոզմունքներին ավելի մեծ տեղ է տրվում, քան մյուսներին:
39. Ինչ վերաբերում է երգերի, բեմականացումների, երաժշտության և Աստվածաշնչի պատմվածքների միջոցով աշակերտների վրա ազդեցություն ներգործելու վերաբերյալ դիմումատուների պնդումներին, դատավոր Stang Lund-ը ընդունեց, որ պետք է հնարավորություն լինի աշակերտներին ավանդույթների ու տարբեր կրոնների «գիտելիքների փոխանցման միջոցների» (måte å formidle på) չեզոք հաղորդելու համար, չխախտելով մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավուքի նորմերը: Կրոնական և բարոյագիտական հարցերի քննարկման հարցում Կրթակարգը շեշտադրումը դնում էր հրապարակայնության, ըմբռնման, հարգանքի և երկխոսության վրա և արգելում էր քարոզումը: Կրթակարգի շրջանակում «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի դասավանդումը կարող էր իրականացվել առանց մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավուքի նորմերի խախտման:
40. Ինչ վերաբերում է դիմումատուների այն փնդմանը, որ դպրոցական դասագրքերը, մասնավորապես «Բրիջես» (Bridges) դասագրքի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հատորները քարոզչական էին և կարող էին ազդեցություն թողնել աշակերտների վրա, դատավոր Stang Lund-ը նշեց, որ թեև «Բրիջես» դասագրքում որոշ խնդրիների սահմանումներ և ձևակերպումներ կարող էին մեկնաբանվել այնպես, իբրև քրիստոնեությունը խրատ է տալիս բարոյական և բարոյական խնդիրների վերաբերյալ, Նորվեգիայի Գերագույն դատարանին որևէ այլ տեղեկատվություն չի ներկայացվել այն մասին թե ինչպես էր ծրագրավորվում և իրականացվում այդ նյութի դասավանդումը:
41. Այդ ենթատեքստում դատավոր Stang Lund-ը նշեց, որ դիմումատուների հայցը և Նորվեգիայի Գերագույն դատարան ներկայացրած գանգատը ուղղված էին ընդդեմ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի և վերջինիս ըդհանրապես դասավանդմանը: Պարապմունքներից ամբողջական ազատումն արգելող յուրաքանչյուր որոշման վերաբերյալ ներկայացված փաստարկներն ու ապացույցները նպատակ էին հետապնդում ցույց տալու թե ինչպես էր այդ առարկան ընդհանրապես գործում: Դիմումատուների բավարար չափով չէին խորանում յուրաքանչյուր առանձին որոշման վավերության մեջ: Հաշվի առնելով հայցի ներկայացման եղանակը, հիմքեր չկային պարզելու այն խնդիրը թե արդյոք դիմումատուների երեխաներին “Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի մատուցումը կատարվում էր մարդու իրավունքների պաշտպանության մասին համապատասխան միջազգային պայմանագրերին հակառակ: Դիտարկվող գործը վերաբերում էր «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջությամբ ազատելու մերժմանը: Դիմումատուները չապացուցեցին այն հնարավորության առկայությունը, որ դասավանդումը ծրագրավորվել և իրականացվել էր այնպիսի եղանակով, որը միջազգային պայմանագրերի համապատասան կպահանջեր դիտարկվող ուսումնական առարկայից ամբողջական ազատում:
42. Վերջում դատավոր Stang Lund-ն անդրադարձավ խտրականության մասին գանգատին.
«Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի համաձայն երեխային դպրոցում դասավանդվող ծրագրի որոշ բազադրիչներից ազատելու համար ծնողը ներկայացնում է գրավոր միջնորդագիր: Նույնիսկ եթե ազատման վերաբերյալ գանգատները ամենայն հավանականությամբ վերաբերում են «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի բաժիններին, մասնակի ազատման իրավունքը կիրառվում է բոլոր առարկաների և գործունեության տեսակների նկատմամբ: Օրենքը չի նախատեսում, որ պետք է հիմնավորել միջնորդություն ներկայացնելը: Հիմնավորում ներակայացնելուն վերաբերող պահանջի պրակտիկան մինչ այժմ փոփոխվում է:
Պետության ներկայացուցիչները պնդում էին, որ տարրական և բազային միջնակարգ դպրոցի կրթությունը մեծ աստիճանով բաժանված է թեմաների, որոնք դուրս են գալիս առարկայի սահմաններից: Հաշվի առնելով այն, թե որքանով են «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի բաժինները ներառված այլ առարկաներում, այդ առարկայից ամբողջական ազատումն իր նպատակին չի ծառայի: Պետության ներկայացուցիչների կարծիքով «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան ծավալվում է բազմաթիվ թեմաների շուրջ, որոնք ազատման հիմքեր չեն առաջացնում ոչ միջազգային պայմանագրերի, ոչ էլ 2-4 հոդվածի 4-րդ մասի համաձայն: Ազատման համակարգը նախատեսված է և գործնականում կիրառվում է ըստ այն սկզբունքի, որ ուսուցման բովանդակությունը հանդիսանում է վճռորոշ գործոն: Ըստ այդմ, պետության ներկայացուցիչների կարծիքով, միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականության արգելումը չի կիրառվում պարապմունքներից ազատելու մասին միջնորդագրում հիմնավորում ներկայացնելու պահանջի նկատմամբ:
Նախարարությունը բացատրեց պարապմունքներից ազատման հիմքերն ու կարգը երկու շրջաբերական գրություններում: 1997թ. հուլիսի 10-ի F-90-97 շրջաբերական գրության 5-րդ էջում նախարարությունը նշել է.
«Եթե ծնողները դիմում են ազատման միջնորդությամբ, նրանք պետք է դպրոց ներկայացնեն ծանուցում: Ծանուցման մեջ հիմնավորված շարադրվում է թե որն է իրենց կարծիքով այլ կրոնի ծեսերի կատարությունը կամ այլ աշխարհահայացքի թելադրանքը:
Եթե ծնողները դիմում են այն պարապմունքներից մասնակի ազատման միջնորդագրով, որոնք իրենց կարծիքով այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրանք են հանդիսանում, աշակերտները ազատվում են պարապմունքներից այն բանից հետո, երբ ծնողները նշում են ազատվելու անհրաժեշտության պատճառները: Եթե ծնողների ծանուցումը մերժվում է, նրանք կարող են բողոքարկել այդ վարչական որոշումը Կրթության ազգային գործակալության համապատասխան տարածքային բաժանմունքում: Բողոքը ներկայացվում է դպրոցի միջոցով, որը կարող է փոխել իր վարչական որոշումը»:
Նախարարությունը մանրամասն բացատրեց հիմնավորման ներկայացման պահանջը 1998թ. հունվարի 12-ի շրջաբերական գրության 3-րդ էջում.
«Նախարարության հիմնական պահանջը կայանում է նրանում, որ եթե ծնողները ազատման միջնորդություն են ներկայացնում հստակ կրոնական բնույթ կրող գործունեությունից, ազատումը (մասնակի ազատումը) պետք է շնորհվի: Նման դեպքերում ծնողներից չի պահանջվում ներկայացնելու որևէ հիմնավորումներ: Եթե ազատման միջնորդություն է ներկայացվում հստակ կրոնական բնույթ չկրող գործունեությունից, ծնողներից լրացուցիչ պահանջվում է նշել դրա հիմքերը: Նման դեպքերը չեն կարգավորվում հիմնական կանոնով, որտեղ նշված են այն դեպքերը, երբ կարող է ներկայացվել միջնոդագիր: Բացի այդ նախապատրաստական աշխատանքները նախատեսում էին ազատման միջնորդության համար բավարար հիմքերի առկայության գնահատումը: Հղում է կատարվում թիվ 95 (1996-1997) Առաջարկությանը Լագտինգին [խոհրդարանի ստորին Պալատին], որում ասվում է «մեծամասնությունն այն կարծիքին են, որ աշակերտները պետք է ազատվեն դպրոցական ուսուցման այն պարապմունքներից, որոնք իրենց կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներից ելնելով կարող են ողջամտորեն ընկալվել որպես այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրանք»: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ շատ ծնողներ համարում են, որ խղճին և աշխարհահայացքին վերաբերող հարցերը անձնական կյանքի մաս են կազմում: Անձնական կյանքի իրավունքը նույնպես պաշտպանվում է միջազգային կոնվենցիաներով:
Այնուհետև նախարարությունը ներկայացնում է այն ոլորտների օրինակները, որտեղ աշակերտները կարող են ազատվել պարապմունքներից և 4-րդ էջում նշում է.
«Դպրոցի կրթակարգում պետք է հաշվի առնվեն ծնողների կրոնը և համոզմունքները: Դա նշանակում է, որ պարապմունքներից ազատման կանոնները կիրառվում են ամբողջ պարտադիր կրթության նկատմամբ: Ընդհանուր առմամբ, դպրոցը պետք է վերլուծի այն հարցը թե արդյոք գործնականում կրթակարգը մեծ հավանականությամբ կարող է ազդեցություն թողնել աշակերտների վրա կրոնի կամ համոզմունքների ընտրության հարցում, թե այն կարելի է այլ կերպ ընկալել՝ որպես մասնակցություն կրոնական գործունեությունում կամ համոզմունքների ներկայացում»:
Օրինակ այն կարող է վերաբերել «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարապմունքներին, քանի որ որոշ մարդկանց հավատքին դեմ է այլ մարդկանց հետ պարելը, թեև երաժշտության տակ շարժումներն ընդունելի են: «Արվեստ և արհեստագործություն» առարկայի պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Աստծո և մարգարեների պատկերների վրա (տես «Պատկերազարդում՝ նկարների արգելում» քննարկումը «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի Ուղեցույցում (էջ 22)):
Կավելացնեմ, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գնահատման հարցում նախարարությունը ընդգծել է առարկայի բովանդակության, մեթոդաբանության ու կառուցվածքի փոփոխության կարևորությունը, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ և երիտասարդներ կարողանան հաճախել այդ առարկայի պարապմունքները: Պատճառը, որի հիման վրա Նախարարությունն այնուամենայնիվ որոշել է պահպանել պարապմունքներից մասնակի ազատման պայման, համոզվելն էր նրանում թե արդյոք ծնողների իրավունքներն ու խղճի ազատությունը բավարար են ապահովվում, ինչպես նաև նրանում, որ իրականացման եղանակը ըմբռնում է վայելում (տեզ թիվ 32 (2000-2001) Զեկույց Խորհրդարանին, էջ 51-ի 1-ին սյունակ): .
Ես կնշեմ, որ պարտադիր Կրթակարգում ընդգրկված «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի բոլոր բաժիններից ազատվելու իրավունքը տարական և միջնակարգ դպրոցներում ծնողների մոտ ոչ միանշանակ վերաբերմունք կստեղծի դպրոցական համակարգի նկատմամբ: Միջնորդություն ներկայացնել ցանկացող ծնողները և աշակերտնեևը պետք է ուշադիր ծանոթանան Կրթակարգին և միջնորդեն պարապմունքներից ազատվելու վերաբերյալ, երբ նրանց կարծիքով ազատումն անհրաժեշտ է իրենց և իրենց երեխաների իրավունքների պաշտպանության համար: Դպրոցն ի սկզբանե որոշում է շնորհել ազատում թե ոչ: Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք վերաբերմունքի տարբերությունը իրավաչափ նպատակ է հետապնդում և համաչափ է կիրառված միջոցներին:
Համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիայի, ինչպես նշվել էր վերևում, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը մեկնաբանվում էր այն իմաստով, որ համոզմունքները պետք է ունենան անժխտելիության, լրջության, փոխկապակցվածության և կարևորության բավարար աստիճան (տես 1982թ. փետրվարի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Campbell and Cosans ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, և Եվրոպական դատարանի վճիռը «Valsamis ընդդեմ Հունաստանի» վերը նշված գործով): Այդ վճիռներում արտահայտված դիրքորոշումները սատարում են մասնակից պետությունների պահանջին, որպեսզի ծնողները ավելի մանրամասն հիմնավորումներ ներկայացնեն, երբ գործունեությունը որից ազատման վերաբերյալ միջնորդություն է ներակայացվում, որևէ այլ կրոնի կամ կյանքի այլ համոզմունքների գործադրում ուղղակիորեն չի հանդիսանում:
Սակայն, եթե դիմումատուն ստիպված է ներկայացնելու ավելի մանրամասն տեղեկություն իր կրոնի կամ համոզմունքների վերաբերյալ, դա կարող է հակասել անձնական կյանքի իրավունքին վերաբերող Կոնվենցիայի 8-րդ հոդվածին և Միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածին, միգուցե նաև խղճի ազատությանը վերաբերող Կոնվենցիայի 9-րդ հոդվածին և Միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետին: Ես կրկնում եմ, որ հավատի, քաղաքական և այլ համոզմունքների հիման վրա տարբեր վերաբերմունքը հանդիսանում է խտրականության արգելման կենտրոնական մասը:
Ինչպես նշել էի «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի պարտադիր ուսուցման մասին որոշման պատճառը կայացել է նրանում, որ կառավարությունը և խորհրդարանականների մեծ մասը համարում էին, որ այն էական նշանակություն կունենա տարրական և բազային միջնակարգ դպրոցում հիմնական գիտելիքների, արժեքների և մշակույթի հաղորդման համար: Ընդգծվում էր բաց, ներառական տարրական դպրոցի կարևորությունը: Պարտադիր տարրական և բազային միջնակարգ կրթության համակարգի ներդրումը պետք է ներառի պարապմունքներից ազատման իրավունքից օգտվելու ցանկության մասին ծանուցելու իրավունք և բոլոր դեպքերում միջնորդագիրը պետք է ընդհանուր գծերով հղում կատարի կրթակարգի այն բաժիններին, որոնցից հայցվում է ազատումը: Ինձ համար ակնհայտ է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի շուրջ ընդհանուր կրթական ծրագիրը և պարապմունքներից ազատման իրավունքի իրականացման մասին գրավոր միջնորդագրություն ներկայացնելու պահանջը իրավաչափ նպատակների հասնելուն միտված միջոցներ են, ինչպես նաև այն, որ առարկայի ուսուցումից մասնակի ազատմում ցանկացող ծնողների նկատմամբ պահանջը ծանոթանալու կրթակարգին և ներկայացնելու ծանուցում, եթե նրանք ցանկանում են ազատում ստանալ: Կավելացնեմ, որ դպրոցական մարմիններից է կախված ծնողներին կրթակարգի հետ ծանոթանալու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկելը: Ընդհանուր պարտադիր կրթակարգը պահանջում է ծնողներին իրազեկել «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկային և Կրթակարգի ծրագրին ու մեթոդներին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կրոնական բովանդակությամբ գործողունեության այլ տեսակների մասին:
Կողմերը մանրամասն կանգ չառան «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատվելու համար միջնորդագրերին ներկայացվող պահանջներին և տարբեր միջնորդագրերում ներկայացված հիմնավորումների հետ կապված խնդրիներին: Ուստի ես կսահմանափակվեմ հայտարարությամբ, որ բացակայում են հիմքերը այն եզրահանգման համար, որ սույն գործով խտրականության հնարավոր արգելումը կարող է հիմք հանդիսանալ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջությամբ ազատվելու միջնորդագրերի մերժման վերաբերյալ վարչական որոշումները անվավեր ճանաչելու համար»:
Գ. Դատաքննության կողմերի և նրանց երեխաների դիմումը Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով
43. 2002թ. փետրվարի 15-ին դիմումատու ծնողները և նրանց երեխաները Կոնվենցիայի հիման վրա գանգատ ներկայացրեցին Եվրոպական դատարան:
44. Այնուհետև, 2002թ. մարտի 25-ին, վերոնշյալ դատաքննությունում մասնակցած մյուս 4 ծնողական զույգերը, իրենց երեխաների հետ միասին, 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի հիման վրա գանգատ հղեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով (թիվ 1155/2003):
45. 2004թ. նոյեմբերի 3-ին Հանձնաժողովը մերժեց կառավարության առարկումն առ այն, որ հաշվի առնելով, որ ծնողների 3 այլ զույգեր համանման բողոք էին ներկայացրել Եվրոպական դատարան, «նույն հարցն» արդեն իսկ քննվում էր վերջինիս կողմից: Հանձնաժողովը գանգատն ի վարույթ ընդունեց Միջազգային դաշնագրի 17,18 և 26-րդ հոդվածներին վերաբերող հարցերի մասով: Գործի բուն էության վերաբերյալ Հանձնաժողովը հայտնեց այն կարծիքը, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գործող շրջանակը, այդ թվում՝ պարապմունքներից ազատվելու կարգն այնպես,ինչպես այն իրագործվել էր բողոքարկող անձանց («հեղինակների») նկատմամբ, խախտում էին Միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 4-րդ կետը: Այդ կապակցությամբ Հանձնաժողովը պարզաբանել է.
«14.2 Հանձնաժողովի առջև դրված հիմնական հարցը կայանում է նրանում թե արդյոք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի պարտադիր ուսուցումը սահմանափակ ազատման հնարավորությամբ նորվեգական դպրոցներում խախտում է 18-րդ հոդվածով երաշխավորված հեղինակների մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, մասնավորապես երեխաների կրոնական և բարոյական կրթությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու ծնողների իրավունքը: 18-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն ավանդական կրոնների, այլ նաև համոզմունքների պաշտպանությունը, այդ թվում՝ այն համոզմունքների, որոնց ունեին հեղինակները: Հանձնաժողովի կարծիքով կրոնի և բարոյականության քարոզումը կարող է համապատասխանել 18-րդ հոդվածին, եթե այն իրականացվում է ըստ հոդված 18-ի Հանձնաժողովի թիվ 22 Ընդհանուր մեկնաբանության. «Հոդված 18-ով նախատեսված է պետական հանրակրթություն այդ թվում՝ կրոնի և բարոյագիտության ընդհանուր պատմություն առարկայի, եթե այն մատուցվում է չեզոք և անաչառ ձևով» և «որևիցե առանձին կրոնի կամ դավանանքի ուսուցում ներառող պետական կրթությունը չի համապատասխանում 18-րդ հոդվածի 4-րդ կետին, եթե նախատեսված չէ պարապմունքներից ոչ խտրական ազատման կամ այլընտրանքի լծակ, որը հաշվի է առնում ծնողների կամ օրինական խնամակալների ցանկությունը»: Հանձնաժողովը վկայակոչեց նաև իր դիրքորոշումը «Hartikainen և մյուսներն ընդդեմ Ֆինլանդիայի» գործի շուրջ, որտեղ այն արձանագրել էր, որ կրոնական ենթատեքստում ուսուցումը պետք է հարգի հավատացյալ չհանդիսացող ծնողների և խնամակալների համոզմունքները: Հանձնաժողովը կքննի սույն գանգատը նույն իրավական ենթատեսքտում:
14.3. Հանձնաժողովը առաջին հերթին կքքնի այն հարցը թե արդյոք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսուցումը չեզոք և անաչառ ձևով է իրականացվել: Այդ հարցի վերաբերյալ Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածը սահմանում է, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դասավանդող անձը ղեկավարվու է 1-2 հոդվածում ամրագրված նպատակի մասին հիմնադրույթը և ներկայացնում է քրիստոնեությունը, տարբեր կրոններն ու աշխարհահայացքները դրանց առանձնահատկությունների տեսանկյունից: Այդ նույն մանկավարժական մոտեցումները կիրառվում են մյուս առարկաների դասավանդման ժամանակ»: Քննման առարկա հանդիսացող նպատակի մասին հիմնադրույթում սահմանվում է, որ տարրական կամ բազային միջնակարգ կրթության նպատակն է «ընտանիքի անդամների համաձայնությամբ և օժանդակությամբ օգնել աշակերտներին ստանալու քրիստոնեական և բարոյական կրթություն»: Օրենքի մի շարք վերը նշված վերապատրաստական աշխատանքներում պարզաբանվում է, որ տվյալ առարկան նախընտրություն է տալիս քրիստոնեությանը այլ կրոնների և աշխարհահայացքների համեմատ: Այդ համատեսքտում կրթության հարցերով մշտական հանձնաժողովի անդամների մեծ մասը ընդունեցին, որ կրթությունը չպետք է չեզոք արժեք հանդիսանա և, որ տվյալ առարկայի հիմնական շեշտադրումը դրվել էր քրիստոնեության վրա: Մասնակից պետությունը ընդունում է, որ տվյալ առարկան պարունակում է տարրեր, որոնք իրենց բնույթով կարող են կրոնական համարվել և նման տեսակի գործունեությունից ազատումը պետք է շնորհվի առանց ծնողների կողմից պատճառները հիմնավորելու նախապայմանի: Իրոք, առնվազն մի քանի տեսակ նման գործողություն ամենայն հավանականությամբ ոչ միայն նախատեսում են կրոնական գիտելիքների ձեռք բերում, այլ նաև առանձին կրոնի ծեսերի իրական կատարություն (տես 8.18 կետը): Հեղինակների կողմից իրականացված հետազոտության արդյունքներից, ինչպես նաև նրանց անձնական փորձից հետևում է, որ տվյալ առարկան պարունակում է տարրեր, որոնք ծնողների կողմից չեն կարող ընկալվել որպես չեզոք և անաչառ կերպով դասավանդվող: Հանձնաժողովը գտավ, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի դասավանդումը չի կարող համարվել չեզոք և անաչառ դասավանդման պահանջին համապատասխանող, բացառությամբ երբ պարապմունքներից ազատման համակարգը փաստացիորեն չի հանգեցնում այնպիսի իրավիճակի, երբ երեխաների և ծնողների համար ազատում ընտրելու հնարավորություն նախատեսող կրթությունը չեզոք և անաչառ է:
14.4. Երկրորդ հարցը, որը պետք է դիտարկել, կայանում է նրանում թե ապահովում են արդյոք մասնակի ազատման պայմանները և այլ միջոցները «պարապմունքներից ոչ խտրական ազատման կամ այլընտրանքի մեխանիմզը, որը հաշվի է առնում ծնողների կամ խնամակալների ցանկությունը»: Հանձնաժողովն ի գիտություն առավ հեղինակների այն տեսակետը, որ մասնակի ազատման պայմանները չեն բավարարում իրենց կարիքներին, քանի որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի դասավանդումը չափազանց մեծ հակում ունի դեպի քրիստոնեության ուսուցումը, ինչպես նաև այն պատճառով, որ մասնակի ազատումը գործնականում անհնար է իրականացնել: Բացի այդ Հանձնաժողովը նշեց, որ Նորվեգիայի Կրթության մասին օրենքը նախատեսում է, որ «ծնողների գրավոր միջնորդության առկայության դեպքում աշակերտն իր հաճախած դպրոցում ազատվում է կրթության այն բաժիններից, որոնք իր ծնողների դավանանքի և աշխարհահայացքի տեսակետից համարվում են այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրանք»:
14.5. Հանձնաժողովը նշեց, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի դասավանդումը կարգավորող օրենսդրական շրջանակն իր մեջ ներքին հակասություններ է պարունակում: Մի կողմից, Սահմանադրությունը և Կրթության մասին օրենքում նպատակի մասին հիմնադրույթը կրթության բնագավառում ակնհայտ նախապատվություն են տալիս քրիստոնեությանը այլ կրոնների և աշխարհահայացքների համեմատ: Մյուս կողմից, Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի ձևակերպումից հետևում է, որ տեսականորեն, ըստ էության, տրվում է ամբողջական ազատման իրավունք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ցանկացած բաժնից, որն առանձին աշակերտները կամ իրենց ծնողները կհամարեն այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրանք: Եթե նման դրույթը իրականացվեր այնպիսի եղանակով, որը հնարավոր լիներ համատեղել Սահմանադրությունում և Կրթության մասին օրենքի նպատակի մասին հիմնադրույթում արտացոլված նախապատվության հետ, ապա այն կարող էր դիտարկվել որպես Դաշնագրի 18-րդ հոդվածին համապատասխանող:
14.6. Սակայն Հանձնաժողովը կարծում է, որ մասնակի ազատման գործող համակարգը նույնիսկ վերացականորեն զգալի բեռ է դնում հեղինակների դերում հանդես եկող անձնաց վրա, քանզի այն պահանջում է ծանոթանալու առարկայի հստակ կրոնական բնույթ կրող և այլ բաժինների հետ, որպեզի հնարավոր լինի որոշել թե որոնցից նրանք կարող են ազատման թույլտվություն ստանալու անհրաժեշտություն զգալ: Չի կարելի չակնկալել, որ այդ մարդիկ կարող են իրենց զերծ պահել այդ իրավունքի իրականացումից, քանզի մասնակի ազատման համակարգը կարող է երեխաներին կանգնեցնել այնպիսի խնդիրների առջև, որոնք գոյություն չէին ունենա ամբողջական ազատման համակարգի դեպքում: Իրոք, ինչպես վկայում է հեղինակների փորձը, ազատման համակարգը ներկայումս չի պաշտպանում ծնողների իրավունքն` ապահովելու իրենց երեխաների կրոնական և բարոյական կրթության համերաշխությունը սեփական համոզմուների հետ: Այդ առումով Հանձնաժողովը նշեց, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան համատեղում է կրոնական գիտելիքների ուսուցումը առանձին կրոնի ծեսերի կատարության հետ, օրինակ՝ աղոտքների սովորեցման, կրոնական օրհներգերի կատարման, կամ եկեղեցական ծառայություններին ներկա գտնվելուն (կետ 9.18): Թեև նման դեպքերում ծնողներն իսկապես կարող են այդ տեսակի գործողություններից ազատում պահանջել, նշում կատարելով ձևաթերթիկի համապատասխան վանդակներում, «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ծրագիրը չի ապահովում կրոնական գիտելիքների և ծեսերի ուսուցման այնպիսի տարանջատում, որը կապահովեր ազատման մեխանիզմի գործադրումը:
14.7. Հանձնաժողովի կարծիքով, խնդիրները, որոնց հանդիպեցին հեղինակները, մասնավորապես այն փաստը, որ Maria Jansen-ը և Pia Suzanne Orning-ը պետք է կրոնական տեքստեր արտասանեին Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, թեպետ ընդգրկված էին ազատվածների ցուցակում, ինպես նաև երեխաների մոտ հասակակիցներից չառանձնանալու հետ կապված խնդրիները, ակնհայտորեն վկայում են այդ դժվարությունների մասին: Բացի այդ երեխաներին կրոնական գիտելիքների տրամադրմանը միտված պարապմունքներից ազատելու համար հիմնավորում ներկայացնելու պահանջը և հստակ ցուցմունքների բացակայությունը առ այն թե ինչպիսի հիմնավորումը բավարար կլինի, լրացուցիչ խնդիրներ են առաջացնում ծնողների համար, որոնք ձգտում են զերծ պահել իրենց երեխաներին որոշ եկեղեցական գաղափարների ազդեցությունից: Հանձնաժողովի կարծիքով «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ներկա շրջանակը, այդ թվում՝ գործող ազատումների կարգը, ինչպես որ այն կիրառվել էր հեղինակների նկատմամբ, խախտում է 18-րդ հոդվածի 4-րդ կետով վերջիններիս վերապահված իրավունքները»:
Վերոշարադրյալի հիման վար Հաձնաժողովը հանգեց այն երզակացության, որ Դաշնագրի 18-րդ կամ 17-րդ և 26-րդ հոդվածների այլ մասերի գծով որևէ լրացուցիչ հարց չի ծագում: Հանձնաժողովը սահմանեց 90 օրյա ժամկետ, որպեսզի կառավարությունը տեղեկատվություն ներկայացնի «Հանձնաժողովի եզրահանգումների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»:
Դ. Հետագա միջոցառումներ
46. Հաշվի առնելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքերի հանձնաժողովի «եզրահանգումները» Նորվեգիայի իշխանությունները որոշեցին քայլեր ձեռնարկել «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, մասնավորապես փոփոխություններ առաջարկեցին 1998թ. Կրթության մասին օրենքում և կրթակարգում: Համաձայն F-02-05 շրջաբերական գրության բարեփոխումը պետք է նախատեսեր հետևյալ տարրերը.
(i) 2-4 հոդվածի 3-րդ մասից քրիստոնեական նպատակի մասին հիմնադրույթի հեռացում,
(ii) առարկայի նպատակների համար տարբեր կրոնների և աշխարհայացքների միատեսակ որակական նկարագրություն հիմնական ուսումնական նյութում,
(iii գործող խմբագրությամբ 2-4 հոդվածի 4-րդ մասի մասնակի ազատման մասին դրույթի ձևակերպում առանձին կարգի տեսքով, որտեղ ազատման պայմանը բավարար չափով հաշվի է առնում ծնողների իրավունքները և փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը, ազատման միջնորդագրերի ներկայացման գործընթացի պարզեցում, դպրոցի՝ տեղեկատվություն տրամադրելու պարտականության հստակեցում Օրենքում և ազատման պայմանի իրացման գործելակերպի մասին դպրոցներին տեղեկատվության տրամադրում,
(iv) նոր ուսումնական ծրագրի կազմում, որտեղ այն տարրերը, որոնք կարող են համարվել կրոնական ծեսերի կատարություն հստակ կառանձնացվեն այդպիսին չհանդիսացող տարրերից, պահպանելով առարկայի տարբեր բաժինների տարանջատումը:
(v) Կրթակարգի ներածական մասում և առարկայի ուղեցույցերում աշխատանքային մեթոդների հստակ նկարագրություն, նվազեցնելով առարկայի տարբեր բաժինների դասավանդումը կրոնական ծեսերի կատարություն համարելու հնարավորությունը:
Աշխատանքի տարատեսակ և գրավիչ մեթոդները պետք է նպաստեն առարկայի բազմակողմանի լուսաբանմանը: Ընդգծվում էր, որ ուսուցիչների հատուկ զգոնություն, այդ թվում՝ ադապտիվ ուսուցում է պահանջվում աշխատանքային այն մեթոդների դեպքում, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական ծեսերի կատարության հետ սերտորեն փոխկապակցած:
(vi) Առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2005/2006 թվականների ուսումնական տարվանից: 2005թ. աշնանից միջոցառումների գործարկումը ուսուցիչների ունակությունների և գիտելիքների կատարելագործման անհրաժեշտություն է առաջացնում: Կառավարությունը կսկսի ուսուցիչների ունակությունների և գիտելիքների կատարելագործման ուղղությամբ աշխատանքները նոր ուսումնական ծրագրի վրա աշխատանքների ավարտից անմիջապես հետո:
ւ(vii) Անհրաժեշտ է ճկունության մեծ աստիճան ցուցաբերել երեխայի/երեխաների ադապտիվ կրթությանը ձգտող ծնողների նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում ժամանակավոր հիմքերով ամբողջական ազատման հնարավորությունը պետք է մատչելի լինի այն ծնողների համար, ովքեր այն կուզենան, մինչ առաջարկվող մշտական պայմանների կիրառումը:
Կառավարության որոշման համաձայն նախարարությունը ձեռնամուխ է եղել անհրաժեշտ փոփոխությունների ներդրմանը: Նախարարության կողմից 2005թ. ապրիլի 29-ին ներկայացրած 1998թ. Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը նույն օրն արժանացավ Կառավարության հավանությունը (Ot.prp.nr.91 (2004 - 2005)) և, 2005թ. հունիսի 17-ին Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո, դրանք անմիջապես ուժի մեջ մտան: Արդյունքում մի քանի փոփոխություններ մտցվեցին 2-4 հոդվածի 1-ին մասում (մասնավորապես «հավատք» բառը փոխարինվեց «քրիստոնեության ըմբռնում» բառերով, հիմնավոր գիտելիքների պահանջը ընդլայնվեց այլ քրիստոնեական համայնքների իմացության պահանջով), ինչպես նաև 2-4 հոդվածի 3-րդ մասից հանվեց նպատակի հիմնադրույթին հղումը (տես սույն վճռի 23-րդ կետը): Բացի այդ 2-4 հոդվածի 4-րդ մասում ներկայացված մասնանկի ազատման մասին դրույթը որոշ լրացումներով և հստակեցումներով տեղափոխվեց նոր առանձին 2-3Ա հոդված, մասնավորապես՝ «կրոնական գործունեություն» արտահայտությունը (2-4 հոդվածի նախկին 4-րդ մասից) փոխարինվեց «գործունեություն» բառով, մասնավոր ազատման հիմքերը տարածվեցին նաև այն գործունեության նկատմամբ, որը ծնողները սեփական կրոնի կամ աշխարհահայացքի տեսակետից ընկալում էին որպես նվաստացուցիչ կամ վիրավորական (նաև որպես այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքների թելադրանք ենթադրող գործունեություն):
II. ԿԻՐԱՌԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
47. 1998թ. Կրթության մասին օրենքի կիրառելի դրույթները ներկայացվել են վերևում:
48. Ծնողների կողմից ներկայացվող մասնավոր ազատման միջնորդագրի հիմնավորման պահանջը նշված է Նորվեգիայի Գերագույն դատարանի դատավճռում՝ F-90-97 և F-03-98 շրջաբերական գրությունների քաղվածքներում, (տես սույն վճռի 48-րդ կետը): Վերջին շրջաբերական գրությունում ներառված են նաև սույն գործի համար կարևորություն ներկայացնող հետևյալ դրույթները.
«4. Լուծում՝ ուսումնական ծրագրի դիֆերենցված դասավանդում և տեղայնացում
4.1. Ուսումնական ծրագրի հարմարեցված դասավանդումը և ուսումնական ծրագրի վրա տեղում կատարվող աշխատանքը որպես հիմնարար սկզբունք
Պարտադիր հանրակրթության մասին օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված է, որ ազատման մասին ծանուցում ստացած դպրոցը, հատկապես տարրական դասարաններում, պետք է հնարավորին չափով լուծումներ գտնի, իրականացնելով «դիֆերենցիալ ուսուցում կրթակարգի շրջանակում»:
Օրենքում նշված դիֆերենցված դսավանդումը սերտորեն փոխկապակցված է կրթակարգում ընդհանուր գծերով ներկայացված (Loereplanverket, L97) և Պարտադիր հանրակրթության մասին օրենքի 7-րդ հոդվածում ամրագրված ադապտիվ ուսուցմանմ մոտեցման հետ: Այդ մոտեցումները և ուղեցույցերը ընդգծում են համայնության և հարմարեցման սկզբունքների կարևորությունը համընդհանուր դպրոցական համակարգի շրջանակում: Դրանցում պարունակվող ձևակերպումներում ներառված են հետևյալ դրույթները.
Անհատական հարմարեցումն անհրաժեշտ է բոլոր աշակերտների կողմից հավասար գիտելիքների ստացումն ապահովելու համար: Այդ նպատակը թելադրում է, որպեսզի դպրոցական ուսուցման բոլոր պարագաները՝ ուսուցման ծրագիրը, աշխատանքային մեթոդները, կազմակերպումը և ուսումնական ձեռնարկները համապատասխանեցվեն ըստ երեխաների ընդունակությունների:
Այնուհետև նշվում է, որ դա հնարավորություններ է ընձեռում տարբերակված մոտեցման և դպրոցական ծրագրի յուրացման աստիճանի, ինչպես նաև նյութի, բարդության, ծավալի, արագության և առաջընթացի տարափոխության համար (տես L97/L97S):
...
4.2. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» ծրագրի շրջանակում գործունեության, այլ ոչ թե գիտելիքի դիֆերենցացում
Համաձայն Օրենքի, ազատման մասին ծանուցում ստացած դպրոցը պարտավոր է գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ապահովելու դիֆերենցացված ուսուցումը, չշեղվելով կրթակարգից: Քաղաքապետարանի՝ դիֆերենցացված դասավանդում ապահովելու պարտականությունը իրականացվում է առավելագույն չափով, հատկապես տարրական կրթության փուլում: Օրենքի հիմնավորման մեջ նշված է, որ դիֆերենցված ուսուցումը մատուցվում է ընդհանուր ուսումնական ծրագրի համապատասխան, նաև, որ անհրաժեշտ է ոչ թե գիտելիքների, այլ գործունեության դիֆերենցացում: Քանի որ գոյություն չունի առարկայի իմացությունից ազատում, աշակերտները, որոնց ազատում է տրվել, պետք է կրթություն ստանան ուսումնական ծրագրին համապատասխան:
Մասնակի ազատման կիրառման դեպքում այլընտրանք է հանդիսանում ոչ թե այլ առարկան կամ դասացուցակը, այլ գործունեության տեսակները և «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ծրագրով աշխատանքի այլ ձևերը: Դպրոցը պետք է աշակերտներին գիտելիքներ փոխանցի զանազան մեթոդաբանական մոտեցումների միջոցով: Միևնույն ժամանակ, ազատում կարող է շնորհվել որոշ հիմնական բաժիինների գծով, որոնք ենթադրում են գործունեության հատուկ ձևեր: Դրա օրինակներից է այն հիմնական բաժինը, որն ուսուցանելիս երեխաներից պահանջվում է անգիր սովորել տաս պատվիրանները («Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսումնական ծրագիր, 6-րդ դասարան): Սակայն ոչ մի աշակերտ չի կարող ծանոթ չլինել տաս պատվիրաններին:
Դիֆերենցացված ուսուցման ծրագիրը պետք է հաշվի առնի աշակերտների կրոնական և աշխարհահայացքային միջավայրը և հնարավորինս չափով օգնի, որպեսզի յուրաքանչյուր մակարդակում աշակերտները առնչվեն միևնույն գիտելիքային շրջանների հետ, միևնույն ժամանակ կիրառելով աշխատանքի ադապտիվ մոտեցումներ:
Թե որքան մեծ է դիֆերենցման կարիքի տեղայնացումը կախված է այն բանից թե.
– որ կրոնի կամ աշխարհահայացքի հետնորդներն են ծնողները,
– գործունեության որ տեսակից են նրանք ազատում պահանջում:
...
6. Դիֆերենցացումը գործունեության հատուկ տեսակների դեպքում
«Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ձեռնարկն ունի առարկայի աշխատանքային ձևերի մասին ներածական մաս, ինչպես նաև վերոնշյալ հարցերը ներկայացնող բաժին: Միևնույն ժամանակ այդ հարցերի մի մասն ավելի հանգամանալից է դիտարկվում ստորև: Կարելի է նաև ծանոթանալ ձեռնարկում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար բերվող կոնկրետ օրինակների հետ:
Ստորև ներկայացնում ենք տարբեր գործունեություն իրականացման աշխատանքային ձևերը և քննարկում ենք դրանցից բխող խնդիրները.
6.1. Աղոթքներ, դավանաբանություն և այլ կարևոր կրոնական տեքստեր
Գործունեության որոշ տեսակներ, այդ թվում՝ դավանաբանական տեքստերի, պավիրանների և աղոտքների անգիր սովորելն ու արտասանելը ծնողների կամ խնամակալների կողմից կարող են ընկալվել որպես առանձին կրոնի ծեսերի կատարություն և/կամ դավանում կամ (LS97 էջեր 96 և 101 և L97S, էջեր 101-109): Եթե նման տեսակի գործունեությունից ազատման մասին ծանուցում է ներկայացվում, դպրոցը պետք է առաջարկի դիֆերենցված ուսուցում, հնարավորություն ընձեռելով աշակերտի համար այլ կերպ աշխատելու նման նյութի հետ:
Եթե ծնողների համար այդ տարբերակն ընդունելի է, ապա նրանք կարող են թույլ տալ իրենց երեխաներին ներկա գտնվելու այլ կրոնի կամ դավանանքի աղոտքների արտասանությանը այն պայմանով, որ երեխաները կարողանան անհրաժեշտ հեռավորություն պահպանել ուսուցանվող նյութից և տեղի ունեցող իրադարձությունից (այդ հարցի վերաբերյալ տես մասնակցի և դիտորդի մասին բաժինը): Գործունեության նման տեսակները կարող են նաև նախատեսել անհատական և խմբակային աշխատանքներ, որտեղ նյութի ուսուցման հարցում կիրառվում են տարբեր մոտեցումներ:
6.2. Եկեղեցական օրհներգերի կատարում
Մինչդեռ քրիստոնյա աշակերտների համար պայմաններ են ստեղծվում օրհներգեր կատարելու և դրա շնորհիվ իրենց կրոնական ու մշակութային ավանդույթի կարևորագույն բաժիններին մանրամասն ծանոթանալու համար, անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն աշակերտների շահերը, ովքեր չեն պատկանում այդ կրոնին: Եկեղեցական օրհներգեր կարող են կատարվել նաև քրիստոնեական գիտելիքի ստացման և կրոնական ու բարոյագիտական կրթության դասերից բացի այլ պարապմունքների օրինակ՝ երաժշտության դասերի ժամանակ: Օրհներգերը կարող են կատարվել երգեցողության դասերի ժամանակ, եթե համապատասխանում են երաժշտական ուղղվածությանը և հրամցվում են որպես երգեցողական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչ:
Եկեղեցական օրհներգեր երգելուց ազատված աշակերտների համար պետք է ստեղծել օրհներգրների հետ աշխատանքի այլ ձևեր, օրինակ՝ աշխատանք առանձին խմբերում: Օրինակ` նրանք կարող են լսել օրհներգը և ստանալ առաջադրանքներ` բանավոր ներկայացնելու թե ինչ է ասվում օրհներգի տեքստում: Կարո՞ղ եք դուք արդյոք օրհներգի բովանդակության և որևիցե եկեղեցական տոնի միջև կապ գտնել և եթե այո, ապա ինչպիսնի է այն: Ինչո՞ վէ տվյալ օրհներգը կարևորվում քրիստոնեական ավանդույթում: Մեկ այլ տարբերակ է օրհներգերի և երգերի օգտագործումը ծրագրային աշխատանք կազմելիս, որտեղ երգերի, օրհներգերի, երաշտության և տարբեր կրոններում վերաբեյալ ավելի լուրջ վերլուծություն է կատարվում:
Տես նաև՝ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ձեռնարկի 23-րդ էջը:
6.3. Ծիսակատարություններին/եկեղեցիներ կամ այլ կրոնական համալիրներ այցելություններին ներկա գտնվելը
Որոշ ծնողներ կարող են որևէ պատճառով ցանկանալ ազատելու իրենց երեխաներին եկեղեցի կամ եկեղեցական ծառայության այլ կենտրոն այցելելուց: Մյուսները տարբերություն են դնում եկեղեցական կամ այլ նման ծառայության այցելության և կրթական նպատակով եկեղեցի կամ այլ կրոնական համալիր կատարվող էքսկուրսիայի միջև: Անկախ ծնողների վերաբերմունքից նման այցելություններ կազմակերպելիս կարևորագույն նշանակություն ունի դպրոցի և ընտանիքների միջև համագործակցությունը:
Կրթաշրջություն (էքսկուրսիա)
Չորրորդ դասարանում աշակերտները պետք է ծանոթանան եկեղեցիների տեղակայման, շինությունների և հարդարանքների հետ, ինպես նաև որոշ կարևորագույն քրիստոնեական խորհրդանիշներին (ծրագրի բովանդակություն՝ քրիստոնեական տոներ, կրոնական խորհրդանշեր, տեղական քրիստոնեական համայնքի կյանքը): Աշակերտների հիմնական մասը այդ գիտելիքը ստանում է մոտակա եկեղեցի կատարվող դասարանային կրթաշրջության միջոցով: Շեշտադրումը դրվում է տեղեկատվական և օբյեկտիվության նպատակներին հասնելուն: Օրինակ՝ տեղեկություններ կարող է տրվել եկեղեցու շինարարության, հարդարման, խորհրդանշերի և տարբեր շինությունների գործառնային նպատակների մասին:
Որոշ ծնողներ/խնամակալներ կարող են միջնորդել, որպեսզի իրենց երեխաներին ազատեն նման կրթաշրջություններին մասնկացելուց, քանի որ եկեղեցու այցելությունը դիտարկվում է որպես մասնակցություն կրոնական գործունեությունում:
Այն աշակերտների համար, ովքեր չեն այցելում եկեղեցի կարող են, օրինակ, պայմաններ ստեղծվել այլ տեսակի գործունեության համար և տրվեն այդ բնագավառին վերաբերող ուսումնական առաջադրանքներ, որպեսզի երեխաները կարողանան առնչվել գիտելիքի նույն ոլորտների հետ ինչ որ եկեղեցի այցելելիս: Առաջադրանքները կարող են նախատեսել, օրինակ` առկայության դեպքում ծանոթանալ տեղեկատվական գրքույկներին, տեղական պատմության մասին համապատասխան հրապարակումներին և ա եկեղեցին պատկերող կամ այտեղ գտնվող նկարներին, պատկերներին կամ պաստառներին:
Տես «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ձեռնարկի 44-րդ էջում բերվող օրինակը:
Այլ ծառայություններ
Տարրական կրթության նպատակների նկարագրությունում (L97, էջ 94, և L97S, էջ 100) նշված է, որ աշակրետները պետք է այցելեն տեղական համայնքի եկեղեցին և ներկա գտնվեն եկեղեցական ծառայությանը: Նշվում է, որ ներկա գտնվելը ուսումնական ծրագրի մասն է կազմում (այլ ոչ թե եկեղեցական մկրտման նախապատրաստական տարր է): Որոշ աշակերտներ, որոնք չեն պատկանում քրիստոնեությանը, կարող են խնդրել, որպեսզի իրենց, օրինակ, ազատեն դպրոցական եկեղեցական ծառայոթյանը և դրա հետ կապված գորոծողություններին ներկա գտնվելուց: Այդ աշակերտների համար պետք է ապահովել դիֆերենցացված ուսուցում: Եթե աշակերտները ներկա են գտնվում ծառայությանը, ապա նրանց կարելի է հանձնարարել ընդհանուր արարողության ժամանակ հետևելու պատարագի տարբեր փուլերին, ուշադրություն դարձնելով թե ինչպես են օրհներգերը փոխկապակցված ծառայության հիմնական նպատակի հետ կամ պարզելով թե արդյոք լուսապատկերները, գույները, տեքստը և երաժշտությունը օգնում են լուսաբանել ծառայության թեման և, եթե այո, ապա ինչպես:
Որոշ ծնողներ կարող են միջնորդե, որպեսզի իրենց երեխան ամբողջովին ազատվի եկեղեցական որևէ ծառայությանը ներկա լինելուց: Նման աշակերտները պետք է քրիստոնեական ծառայության հետ ծանոթանան որևէ այլ ձևով, օրինակ՝ ուսուցանելով թեման դասասրանային պայմաններում, որտեղ հիմնական ուշադրությունը նկարների, երաժշտության և տեքստերի վրա է:
Եեկեղեցի այցելության մասին սույն կետում նշված դրույթները կիրառելի են նաև մզկիթների, սինագոգների, տաճարների կամ կրոնական նշանակություն կրող այլ կառույցների դեպքում:
Նկարազարդում և պատկերների արգելք
Ավելի մանրամասն քննարկումը ներկայացված է «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ձեռնարկի 22-րդ էջում:
Ներազդող պատմություններ, զուգահեռ տվյալներ
Ավելի մանրամասն քննարկումը ներկայացված է «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ձեռնարկի 30, 32, 50 և 52-րդ էջերում:
6.4. Այլ ոլորտներ
Նախարարությանը հարցեր տրվեցին քրիստոնեական, կրոնական և բարոյագիտական կրթության ծրագրի այլ մանրամասների շուրջ, այդ թվում՝
Բեմականացումներ
Խաղերը, մնջախաղը և բեմականացումները կարող են նպաստել ուսումնական նյութի դրական ընկալմանը և աշակերտների համախմբմանը: Սակայն նման մոտեցումները կարող են միևնույն ժամանակ ներառել գործունեության այնպիսի տեսակներ, որոնցից որոշ ծնողներ/խնամակալներ կուզենային զերծ պահել իրենց երեխաներին: Դա մասնավորապես կարող է վերաբերել առաքյալների մասին բեմականացումներին, օրինակ՝ Ծննդյան տոնի մասին:
Ոմանց կարծիքով ազատումը պետք է տրամադրվի «պարապմունքներում ակտիվ մասնակցությունից»: Այդ խնդիրը կարելի է լուծել համապատասխան աշակերտներին հանձնարարելով բեմականացման հետ կապված այլ կարևոր առաջադրանքներ: Անհրաժեշտ է պատրաստել դեկորացիաներ, կազմել լուսավորման և հնչյունային ձևավորման նախագիցը, տեղադրել և ստուգել այն, կազմել ծրագրերի գրքույկները: Պետք են ծրագիր վարողներ և ասմունքողներ, նաև լրագրրողներ որպեսզի հարցազրույց անցկացնեն ծրագրի ակտիվ մասնակիցների հետ և այն ներառեն ծրագրի գրքույքում, հոդված գրեն բեմականացման մասին և խմբագրեն դասարանի պատի թերթը: Դա ընդամենը կարևոր առաջադրանքներն մի քանի օրինակներ են, որոնք կարող են կատարել բեմականացմանը ուղղակիորեն չմասնակցող աշակերտները: Դրանք նաև այն միջոցներն են, որոնց օգնությամբ երեխաները կարող են ներդաշնակորեն ներառվել դասարանային կյանքում, միևնույն ժամանակ պահպանելով դիտորդի դերը տրվող նյութի և նրա ներկայացման ձևի նկատմամբ:
Որոշ ծնողներ կարող են նշել, որ իրենց երեխաները չպետք է մասնակցեն ոչ բեմականացմանը, ոչ էլ դրա հետ կապված աշխատանքներում: Այդ կարծիքը նույնպես պետք է հարգվի և նման աշակերտների համար պետք է այլ աշխատանքներ նախատեսվեն:
...
7. Համագործակցություն դպրոցների և ընտանիքների միջև՝ անկեղծություն և անկողմնակալություն
Որպեսզի ծնողները համոզված լինեն, որ առարկայի ուսուցումը չի հակասում իրենց համոզմունքներին, անհրաժեշտ է սերտ ստեղծել համագործակցություն դպրոցների և ընտանիքների միջև:
Ծնողների կրոնական համոզմունքների և աշխարհահայացքի մասին առկա տեղեկությունների հիման վրա ուսուցիչները պետք է փորձեն այնպես կազմակերպել ուսուցումը, որպեսզի նվազագույնի հասցնեն պարապմունքներից ազատվլու ձգտումը: Առարկայի ուսուցման ծրագիրը պետք է կազմվի հնարավորին վաղ շրջանում: Ծրագրում դպրոցը պետք է ներկայացնի տարբեր կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների հիման վրա դիֆերենցման առաջարկները: Երբ ծրագիրը ներկայացվում է ծնոցներին, դա նրանց թույլ է տալիս նախապես որոշել գործունեության առանձին ձևերից ազատման անհրաժեշտությունը:
Մասնակի ազատման համար ծնողները դպրոց են ներկայացնում միջնորդագիր: Այնտեղ նրանք պետք է նշեն թե հանրակրթական ծրագրի որ գործունեությունն է իրենց կարծիքով հանդիսանում այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացնքերի դավանում: Այնուհետև ծնողները որոշում են թե արդյոք նրանք պատրաստեն ընդունել դիֆերենցված ուսման մասին դպրոցի առաջարկը, թե ցանկանում են որպեսզի հնարավորության դեպքում իրենց անհատական կարիքներն ավելի շատ հարմարեցված առաջարկ ներկայացվի: Այդ գործընթացի ընթացքում ընտանիքների և դպրոցների միջև ընթացող երկխոսությունը թույլ կտա ընտրելու ուսան հատուկ ձևաչափը:
Եթե ծնողները դպրոցին ծանուցում են, որ նրանք ցանկանում են, որպեսզի իրենց երեխան ազատվի հստակ կրոնական բնույթ կրող գործունեությունից, որը նոր օրինագծի իմնավորման մեջ ներկայացված է որպես «դավանաբանական տեքստերի, պատվիրանների և աղոտքների անգիր սովորում ու արտասանում, օրհներգերի կատարմանը մասնակցություն, ծիսակատարությունների կամ եկեղեցական ծառայությունների այցելություն տարբեր ծխական համայնքներում», ապա ծանուցումը, որպես կանոն, վերաբերում է հենց այդ տեսակի գործունեությանը:
Դպրոցների և ընտանիքների միջև համագործակցության ընթացքում դօրոցի աշխատակազմը պետք է հարգանք ցուցաբերի այն փաստի նկատմամբ, որ երեխաները եկել են տարբեր կրոնական միջավայրից: Այդ հանգամանքին առավել մեծ ուշադրություն պետք է տրվի լեզվական և մշակութային փոքրամասնությունների հետ շփվելիս:
8. Վարչական ընթացակարգեր
Քաղաքապետարանի որոշումները պարապմունքներից ազատման ծանուցումների վերաբերյալ անհատական են և Պետական կարգավորման մասին օրենքի համաձայն կարող են Պարտադիր հանրակրթության մասին օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան բողոքարկվել Կրթության ազգային գործակալությունում: Քաղաքապետարանը կարող է որոշում ընդունելու իր լիազորությունները պատվիրակելու դպրոցի տնօրենին: Մինչ վերջնական որոշում ընդունելը հարցը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի (տես Պետական կարգավորման մասին օրենքի 17-րդ հոդվածը):
...
10. Դասագիրքը որպես ուսուցման միջոց
Նախարարությունը ցանկանում է ընդգծել, որ ուսուցիչների համար առաջնայինը կրթակարգն է, այլ որ թե դասագրքերը: Առարկայի դասագրքերը առարկայի նպատակին հասնելու համար օգտագործվող ուսուցման միջոցներից ընդամեն մեկն են:
Պարտադիր հանրակրթության մեջ կիրառվող դասագրքերը պետք է պաշտոնապես հաստատված լինեն: Նույնիսկ եթե դասագիրքը հաստատված է, նրանում կարող են սխալներ լինել: Եթե ուսուցչի ուշադրությունը գրավել են դասագրքում առկա սխալները, ապա նա պետք է մանրամասն ուսումնասիրի խնդիրը, որպեսզի դասավանդումը ճիշտ կազմակերպի
Թեև առարկային վերաբերող գրքերի հատուկ նորմատիվային ուսումնասիրության պահանջը վերանայվել է (դասագրքերի մասին նախորդ կարգադրության 4-րդ կետ), նախարարությունը նշում է, որ դասագրքերի ուսումնասիրությունը շարունակվելու է: Դասագրքերը ուսումնասիրվելու են նաև կրոնական և աշխարհահայացքային համայնքների կողմից, որպեսզի ապահովվի տարբեր կրոնների և աշխարհահայացքների ներկայացումը ըստ վերջիններիս տարբերակիչ բնութագրերի»:
49. 1999թ. նախարարության կողմից հրապարակված Նորվեգիայի տասնամյա պարտադիր ուսումնական ծրագրի կրթակակարգը (այսուհետև՝ Կրթակարգ) մասնավորապես նախատեսում է.
«Առարկայի ուսուցման նպատակն է աշակերտներին փոխանցել քրիստոնեության և կյանքի քրիստոնեական դաստիրակման նպատակների մասին խորը ընկալում, ինչպես նաև այլ կրոնների և աշխարհահայացքների լավ իմացություն: Կրթակարգի կարևոր բաժիններից են դասական աստվածաշնչային պատմությունները և այլ աստվածաշնչային նյութերը, քրիստոնեության պատմության առանցքային գործիչները, ինչպես նաև քրիստոնեության ու քրիստոնեական բարոյագիտության հիմնադրույթները: Առարկան ներառում է նաև այլ գործող կրոնների և աշխարհահայացքների հիմնական եզրագծերը, ինչպես նաև փիլիսոփայական գիտության և բարոյագիտության մեջ մարդու էության մասին արծարծված որոշ կարևոր հարցերը: Նույն մանկավարժական սկզբունքները պետք է կիրառվեն քրիստոնեության և այլ կրոննենրի ու դավանանքների դասավանդման հարցում: Առարկան պետք է բաց մոտեցում առաջարկի և նպաստի փոխըմբռնմանը, հարգանքին և երկխոսությանը, շրջանցելով դավանանքների և աշխարհահայացքների միջև սահմանները և խթանի ըմբռնումն ու հանդուրժողականությունը կրոնական ու բարոյական հարցերում: Դասարանը որևէ առանձին հավատքի քարոզչության տեղ չէ: Առարկան գիտելիք է տալիս հավատի մասին, այլ ոչ թե սովորեցնում է նրան: Այն նաև պետք է պահպանի ինքնուրույնության և սեփական մշակույթին հավատարիմ լինելու զգացումը և միաժամանակ նպաստի երկխոսությանը ընդհանուր մշակույթի համատեսքտում:
Տարբեր դավանանքները և տեսակետները գիտակցաբար ընկալելու համար անձը պետք է հնարավորություն ունենա յուրացնելու դրանք իր համար ծանոթ համատեքստում: Նման կերպով առարկան տարբեր գործառույթներ է իրականացնում պարտադիր հանրակրթության ոլորտում՝ ավանդույթների փոխանցում, ինքնուրույնության զգացմունքի պահպանում և կամուրջների ստեղծում, որոնք փոխըմբռնում են առաջացնում և խթանում երկխոսությունը:
...
Տարրական դպրոց
Միջին դպրոց
Բազային դպրոց
Աստվածաշնչի ուսուցում
Աստվածաշնչի հայտնի պատմվածքներ
Աստվածաշնչի պատմություն
Աստվածաշնչի թեմատիկ ուղղություններ, Սուրբ գիրք, Աստվածաշնչի պատմություն
Քրիստոնեության պատմություն
Կարևոր դրվակներ
Վաղ դարաշրջան՝ միտումներ, անձինք, մշակութային իրադարձություններ
Նոր դարաշրջան՝ անձինք, մշակութային իրադարձություններ
Ժամանակակից քրիստոնեական աշխարհահայացք
Կրոնական փառատոններ, խորհրդանիշներ, քրիստոնեությունը համայնքում
Քրիստոնեություն և էթիկա
Քրիստոնեական աղանդներ, նմանություններ ու տարբերություններ
Այլ կրոններ
Այլ կրոններ ու ուղղություններ, պատմություններ ու փառատոններ
Իսլամ, հուդաիզմ, հինդուիսզմ,
բուդդիզմ,
աշխարհիկ ուղղություն
Կրոնական դրսևորումներ մեր օրերում
Բարոյագիտություն/փիլիսոփայություն
Բարոյագիտության ճանաչում՝ իմը և քոնը, ես և մյուսներ
Բարոյագիտության ճանաչում ՝ արժեքներ և ընտրություններ
Մարդու մասին փիլիսոփայական հայացքներ՝ արժեքներ և չափորոշիչներ
Առարկայի կառուցվածքը
Քանի որ առարկան նոր է և այն նախատեսված է բոլոր աշակերտների համար, կարևոր է, որպեսզի տարբեր հայացքների տեր ծնողները և աշակերտները լավատեղյակ լինեն ծրագրի և նրա բովանդակության մասին: Ծրագրի բովանդակության վերաբերյալ ծնողներին իրազեկելու համար անհրաժեշտբ է ուշադրություն դարձնել ծրագրի ծևակերպման վրա, որպեսզի ծնողները հեշտությամբ կարողանան հասկանալ թե որ նյութի հետ են առնչվելու աշակերտները ուսման տարբեր փուլերում»:
50. Կրթակարգը շարադրում է առարկայի ընդհանուր նպատակները և թվարկում է առարկայի նպատակները և հիմնական տարրերը 1-4, 5-7 և 8-10 դասարանների համար:
Առարկայի հիմնական նպատաները ներկայացված են ըստ ստորև շարադրվածի.
«• մանրամասն ծանոթացնել աշակերտներին Աստվածաշնչի և քրիստոնեության հետ, որպես մշակութային ժառանգության, հավատքի, բարոյականության ու աշխարհաընկալման կենդանի աղբյուրի,
• ծանոթացնել աշակերտներին քրիստոնեական և մարդասիրական արժեքների հետ, որոնց վրա հինված է դպրոցական կրթությունը,
• ծանոթացնել աշակերտներին այլ համաշխահային կրոնների ու ուղղությունների հետ, որպես մշակութային ժառանգության, հավատքի, բարոյականության ու աշխարհաընկալման կենդանի աղբյուրի,
• խթանել հավատքի հարցում տարբեր տեսակետներ ունեցող ու տարբեր աշխարահայացքներով մարդկանց միջև փոխըմբռնումը, հարգանքը և երկխոսության ունակությունը,
• խթանել աշակերտների անհատական աճն ու զարգացումը»:
1-4 դասարանների համար նպատակները թվարկելուց հետո Կրթակարգում ներկայացվում են 1-4 դասարանների համար առարկայի հիմնական տարրերը, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկում է հետևյալ բաժինները. «Աստվածաշնչի պատմություն», «Պատմողական նյութեր եկեղեցու պատմության մասին», «Քրիստոնեական տոներ, կրոնական խորհրդանշեր, և տեղական քրիստոնեական համայնքի կյանքը», «Բարոյագիտության զարգացում՝ ես և մյուսները»: Ինչ վերաբերում է «Այլ կրոնական և բարոյագիտական ուղղություններ» բաժնին, այն ներառում է «Հուդաիզմ», «Իսլամ», «Բուդդիզմ», «Մարդասիրություն» և «Հունական դիցաբանություն» ենթաբաժինները:
Այնուհետև ուսումնական ծրագրում ներկայացված են 5-7 դասարանների համար նպատակները, այդ թվում՝
«Քրիստոնեություն և բարոյագիտություն
Աշակերտները պետք է յուրացնեն Լութերի փոքր կատեխիզիսի լույսի ներքո քրիստոնեության և քրիստոնեական բարոյագիտության հիմնարար գաղափարները:
Այլ կրոններ
Աշակերտները պետք է յուրացնեն իսլամի, հուդաիզմի, հինդուիզմի և բուդդիզմի հիմնական թեզերն ու կարևոր պատմությունները:
Աշխարհիկ ուղղություններ
Աշակերտները պետք է ծանոթանան աշխարհիկ ուղղություններին, մարդասիրական ավանդույթի զարգացմանը և կյանքի ժամանակակից մարդասիրական ընկալմանը:
5-7 դասարանների համար առարկայի հիմնական բաժիններն են. «Աստվածաշնչի պատմություն», «Քրիստոնեության վաղ դարաշրջան» (6-րդ դասարանում «Միջին դարաշրջան», 7-րդ դասարանում «Ռեֆորմացիայի շրջան»), «Քրիստոնեություն և բարոյագիտություն»: Ինչ վերաբերում է «Այլ կրոններ» բաժնին, այն ներառում է հետևյալ ենթաբաժինները՝ «Իսլամ» (5-րդ դասարան), «Հուդաիզմ» (6-րդ դասարան), «Հինդուիզմ» և «Բուդդիզմ» (7-րդ դասարան): Բացի այդ 5-7 դասարաններում ուսուցանվում են հետևյալ բաժինները. «Բարոյական գիտելիքի զարգացում՝ արժեքներ և ընտրություն» և «Աշխարհիկ ուղղություններ»:
6-րդ դասարանի համար մասնավորապես նախատեսված է.
«Քրիստոնեություն և բարոյագիտություն
Աշակերտներին պետք է հնարավորություն ընձեռնվի.
– անգիր սովորելու Տաս պատվիրանները և ծանոթանալու Լեռան քարոզի հիմքում դրված բարոյագիտական գերագույն նպատակներին,
– յուրացնելու որևէ նյութ այն մասին թե ինչպես են կիրառվել հիմնարար բարոյագիտական թեզերը քրիստոնեության պատմությունում և այսօրվա կյանքում»:
Թեմաների ցանկում բացակայում է «ծանոթանալու» արտահայտության համարժեքը «Այլ կրոններ, Հուդաիզմ» թեմայի համար:
Այն բանից հետո, երբ Կրթակարգում ներկայացվում են 8-10 դասարանների համար առարկայական նպատակները, թվարկվում են հիմնական բաժինները, որոնք են՝ «Քրիստոնեության ժամանակակից պատմություն», «Քրիստոնեության տարբեր ժամանակակից մեկնաբանումներ», «Կրոնական դրսևորումներ մեր ժամանակում», «Փիլիսոփայական հայացքներ մարդու, արժեքների և չափորոշիչների մասին»:
ԳԱՆԳԱՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
51. Դիմումատու ծնողները բողոքարկում էին իրավասու ազգային մարմինների՝ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսուցումից իրենց երեխաներին ամբողջովին ազատելու մերժումը, որն իրենց կարծիքով խախտում էր Կոնվենցիայով ամրագրված ծնորների իրավունքները: Կրոնական կրթության դասերի պարտադիր հաճախումը անհիմն կերպով միջամտում էր Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված ծնողների կրոնի և խղճի ազատության իրավունքում: Այն նաև խախտում էր Կոնվենցիայի թիվ 1 Աևձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված ծնողների իրավունքը` ապահովելու կրթությունն ըստ սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների:
52. Բացի այդ, մասնակի ազատման իրավունքի իրականացման ընդհանուր կարգից բխող բարդությունները նշանակում էին, որ մեծամասնության համոզմունքների հիման վրա ստեղծված «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատում հայցելու կարիքը չունեցող քրիստոյա ծնողների համեմատ, ոչ քրիստոնյա ծնողները բախվում էին ավելի մեծ խնդիրների հետ: Վերջիններիս կարծիքով դա խտրականության դրսևորում էր: Հետևաբար առկա էր Կոնվենցիայի 8 և 9-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ:
ՕՐԵՆՔԸ
I. թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
53. Վկայակոչելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածը և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը դիմումատու ծնողները բողոքարկել էին ազգային իշխանությունների մերժումը` ամբողջովին ազատելու իրենց երեխաներին «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» պարտադիր առարկայից, որն ուսումնասիրում է քրիստոնեությունը, կրոնը և փիլիսոփայությունը և դասավանդվում է Նորվեգիայի դպրոցներում 10-ամյա պարտադիր կրթության ծրագրի ներքո:
54. Եվրոպական դատարանը, ի հեճուկս այն փաստի, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտման մասին մասով երեխաների գանգատը 2004թ. հոկտեմբերի 26-ին անընդունելի էր համարվել, գտավ, որ ծնողների գանգատն առավել նպատակահարմար է դիտարկել թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որպես կրթության ոլորտի lex specialis, որտեղ սահամանված է.
«Ոչ ոք չի կարող զրկվել կրթության իրավունքքից: Կրթության և ուսուցման բնագավարում ստանձնած գործառույթներն իրականացնելիս պետությունը հարգում է ծնողների իրավունքը ապահովելու կրթությունն ու ուսուցումը ըստ սեփական կրոնական և աշխարահայացքային համոզմունքների»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմումատուները
55. Դիմումատուների նշում էին, որ «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» (7 դեկտեմբերի, 1976թ., հհ. A, գանգատ թիվ 23) գործի Եվրոպական դատարանի դատավճռի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի մեկնաբանությամբ սահմանված չափանիշների նպատակների համար «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք չի կարող համարվել: Այդ համատեքստում նրանք նաև վկայակոչում էին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համապատասխան դրույթի ներքո «Hartikainen ընդդեմ Ֆինլանիսայի» գործում ՄԱԿ-ի Հանձնաժողովի կողմից շարադրված «չեզոքության ու անաչառության» սկզբունքները: Կրթակարգի հիմնական նպպատակը` աշակերտների կրոնական անհատականության ամրապնդումը, քրիստոնեական նպատակի մասին հիմնադրույթ պարունակող օրենսդրական շրջանակը, կրոնական աշխարհահայացքի վրա հիմնված ու քրիստոնեությունը գովաբանող ծրագիրը, ավանդական քրիստոնեական քարողչություն պարունակող դասագրքերի հետ մեկտեղ, միագումարում ակնհայտորեն վկայում են, որ Կրթակարգը օբյեկտիվ չէր:
56. Այն հարցը, թե արդյոք նորվեգական տարրական դպրոցի վիճարկվող առարկան խախտում էր կրոնի ազատության, ծնաղների իրավունքների, անձնական կյանքի անձեռնմնխելիության, խտրականության արգելքի համապատասխան իրավապահպան չափորոշիչների, պետք է դիտարկվի քրիստոնեության մեծ գերակշռությամբ բնութագչվող հասարակության ավելի լայն ենթատեքստում: Նորվեգիան ունի պետական կրոն, պետական եկեղեցի, որի քրիստոնեության առանձնաշնորհները (ավետարանական-լութերական հավատքը) սահմանադրորեն ամրագրված են: Գոյություն ունի քրիստոնեական նպատակի հիմնադրույթ պետական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների համար: Պետական եկեղեցու քահանայականներ գործում են երկրի զինված ուժերում, ուղղիչ հաստատություններում, համալսարաններում և հիվանդանոցներում: Քրիստոնեական ժամերգությունը և ծառայությունները հեռարձակվում են պետական հեռուստաալիքներով: Բնակչության առնվազն 86%-ը Նորվեգիայի պետական եկեղեցու հետնորդներ են:
57. Միևնույն ժամանակ կրոնի ազատության իրավունքը ոչ քրիստոնյաների համար տարբեր եղանակներով ապահովվում էր նաև նախկինում պետական դպրոցներում դասավանդվող քրիստոնեական գիտելիք առարկայից ազատելու միջոցով: Ընդհանուր ազատման այդ իրավունքը, որը գործել է ավելի քան 150 տարի, վերացվեց 1997թ., երբ այն փոխարինվեց «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայով: Կառավարության նպատակներից մեկն էր համախմբալ բոլոր աշակերտներին դասասենյակում, երբ դասավանդվում էին կարևոր հարցեր, ինչպիսին են պայքարը նախապաշարմունքների և խտրականության դեմ կամ հասարակության տարբեր խմբերի միջև ավելի լավ ընկալումը:
58. Դիմումատուները առարկություններ չեն ունեցել միջմշակութային երկխոսության խրախուսման վերաբերյալ, ընդհակառակ նրանք համարել են, որ նոր առարկայի մշակման ժամանակ կառավարության կողմից ուրվագծված նպատակները շատ լավն էին և ամբողջությամբ կողմ են եղել դրանց: Խնդիրը կայանում էր նրանում, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան չէր ծառայում այդ նպատակներին, ի տարբերություն «Կյանքի փիլիսոփայություն» առարկայի, որն ընդունելի էր դիմումատուների համար:
59. Վկայակոչելով 1998թ. Օրենքի 2-4 հոդվածում ներկայացվող մասնակի ազատման կանոնում նշված կրոնական գործունեության տեսակները, դիմումատուները անհամատեղելի համարեցին դրանք «օբյետիվ և չեզոք» և նույնիսկ «բազմակարծիք ու անաչառ» լինելու պահանջների հետ:
60. Դիմումատուներն ընդվզեցին այն մոտեցմանը, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան ներառում էր ընդամենը մի քանի տեսակ գործունեություն, որը կարող էր ընկալվել որպես կրոնական բնույթի: Կրթակարգը, դպրոցներում շրջանարվող դասագրքերը և Կրթակարգի գործադրման հետ կապված ամբողջ տեղեկատվությունը վկայում էին, որ առարկայի հիմնական նպատակը՝ աշակերտների քրիստոնեական հենքի ամրապնդումը, հանդիսանում էր նաև ուսուցման հիմնական ուղղությունը: Ուսումնական ծրագրում «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ընդգրկման հիմնական նպատակը հանդիսացել է մեամասնություն կազմող քրիստոնյա աշակերտների կրոնական հենքի ապահովումը: Հակառակ դեպքում 1998թ. Օրենքի ներածական դրույթը չէր լինի ուսուցումը քրիստոնեական նպատակի հիմնադրույթին համապատասխան իրականացնելու ուսուցչի պարտականությունը:
61. Համապատասխան դասագրքերում կային բաժիններ, որոնք կարող էին ընկալվել որպես քրիստոնեության դասավանդում: Թեև դասագրքերը պաշտոնապես նախատեսված չէին առարկայի իրավական հիմքը կազմելու համար, պետական պաշտոնական մարմնի՝ Նորվեգիայի դասագրքերի գործակալության (Norsk Læremiddelsentral) հսկողության և հաստատման արդյունքում դրանց տրվել էր պաշտոնական կարգավիճակ:
62. Մասնակի ազատման պայմանի անկյունաքարը նորմատիվային և նկարագրական գիտելիքի մջև տարանջատումն էր: Աշակերտները կարող էին ազատվել որոշ տեսակի գործունեությանը մասնակցելուց, բայց ոչ տվյալ տեսակի գործունեության կամ ուսուցման իմացությունից: Նրանք կարող էին ազատվել Աստվածաշնչի շարադրանքից, երգեր կատարելուց, ազոտքներ ասելուց և այլն նման գործողություններից, բայց ոչ շարադրվածի, երգվածի, ասվածի իմացությունից: Ազատման պայմանի հիմքում ընկած գաղափարը ապահովելն էր գիտելիքի և մասնակցության միջև հոգեբանական «տարանջատումը»: Դա ենթադրում էր, որ աշակերտը կարող էր «յուրացնել» տեքստը (մասնավորապես աղոթքները, սաղմերը, աստվածաշնչային պատմվածքներն ու դավանանքները) հոգեբանորեն չենթարկվելով նրան, ինչը կարող էր հանիդիսանալ գաղափարների ոչ ցանկալի ազդեցություն կամ ներշնչում: Սակայն «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի վերլուծությունները ցույց տվեցին, որ գործնականում այդ տարբերությունը չէր ընկալվում նույնիսկ ուսուցիչների կողմից: Դիմումներ հղած ծնողները պարզաբանեցին իրենց գրավոր ցուցմունքներում, թե ինպես այդ տարանջատումը չէր գործում իրենց երեխաների դեպքում: Այդ իսկ պատճառով մասնակի ազատումը նրանց համար անընդունելի տարբերակ էր:
63. Եթե ծնողները միջնորդում էին դիմումի ձևաթերթիկում չնշված կրոնական բաժիններից մասնակի ազատում, նրանք պետք է «հակիրճ» նշեին ազատում ցանկանալու պատճառները, որպեսզի դպրոցն ուսումնասիրեր թե արդյոք 1998թ. Օրենքի 2-4 հոդվածի 4-րդ կետի համապատասխան նշված գործունեությունը կարող է ողջամտորեն համարվել որպես կրոնի ծեսերի կատարություն կամ աշխարհահայացքի դավանանք: Ծնողների համար հեշտ չէր մանրամասն տիրապետել և առանձնանցնել ուսուցման այն բաժինները, որոնք նրանք չէին ընդունում և դրանցից ազատման միջնորդագիր ներկայացնել, առավել ևս, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ամբողջ կառուցվածքը հիմնված էր կրոնական գաղափարախոսության վրա, որը սկզբունքորեն հակասում էր դիմումատուների աշխարհահայացքին:
64. Դիմումատուներին ծայրահեղ վշտացնում էր այն փաստը, որ նրանք ստիպված էին դպրոցի ոսուցիչների և վարչակազմի առջև բացահայտել իրենց աշխարհահայացքն ու անձնական խորը համոզմունքները, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն դրանք: Նույնիսկ անկախ նրանից, որ ծնողները պաշտոնապես պարտավոր չէին հաղորդել իրենց անձնական համոզմունքների մասին, հավանականություն կար, որ դրանք կարող են բացահայտվել այն հիմնավորումներից, որոնք նշվել էին մասնակի ազատում ստանալու համար: Դիմումատուների համոզմամբ դա անթուլատրելի և նվաստացուցիչ միջամտություն էր իրենց անձնական կյանքում:
65. Գործնականում մասնակի ազատման ընթացակարգը կիրառվում էր միայն ոչ քրիստոնյա ծնողների նկատմամբ: Նրանց մի մասը Նորվեգիայի դպրոցական համակարգին և լեզվին մասամբ կամ բոլորովին անծանոթ և կրոնի շուրջ տեսական երկխոսություն վարելու անունակ ներգաղթյալներ էին: Իհարկե այդ ամենը չէր վերաբերում բնիկ նորվեգացի դիմումատուներին: Սակայն նույնիսկ այդ դեպքում և չնայած նրանց մի մասի գերազանց բանավոր ու գրավոր հաղորդակցվելու կարողություններին (նրանց մեջ կային նաև Նորվեգիայի դպրոցական համակարգին քաջատեղյակ մարդիք), ազատման միջնորդագրեր ներկայացնելիս դիմումատուները զրկված էին դպրոցի վարչակազմի հետ շփվելու բավարար հնարավորությունից: Բարդություններից մեկը կայանում էր նրանում, որ ծնողները պետք է հատուկ նշեին այն ամենը ինչն իրենց կարծիքով հակասում իրենց աշխարհահայացքին: Մեկ այլ խնդիր էր առարկայի գործնական դասավանդումը: Որպեսզի ծնողները պարզեին թե առարկայի որ բաժիններից են ցանկանում ազատում ստանալ, նրանք պետք է հստակ իմանային թե որ նյութերն են ուսուցանվելու և երբ, դասագրքի որ բաժիններն են անցնելու և գործունեության որ տեսակներն են կիրառվելու: Նրանք ստիպված էին ուշադիր հետևելու Կրթակարգին և ուսման գործընթացին, միգուցե նաև իրենց երեխայի հետ Կրթակարգի ուսուցման ընթացքի և բովանդակության մասին փուլ առ փուլ «հարցազրույցներ անցկացնելու» միջոցով: Նույնիսկ եթե ուսուցանվող նյութերը տեսականորեն կարող էին ընդունելի լինել, ծնողները ստիպված էին քննել երեխաներին, որպեսզի պարզեին թե ինչպես է ուսուցիչը մատուցում նյութը: Հետազոտությունների արդյունքները վկայում էին, որ դժվար էր ժամանակին ստանալ անհրաժեշտ տեղեկությունը, որի մասին էին վկայում նաև դիմումատուները:
66. Միևնույն ժամանակ, մասնակի ազատման մասին պայմանի արդյունքում տուժում էր կապը ծնողների և երեխայի միջև: Դպրոցի ու ծնողների միջև «միջնորդի» դերը, որ կրում էին երեխաները և այն ճնշումը որ նրանք զգում էին այլ երեխաներից տարբերվելու պատճառով, «պիտակավորված» լինելու զգացումը, հանգեցնում էին հիասթափեցման, ծնողների ու երեխաների միջև փոխըմբռնման կորստից բխող խնդիրների:
67. Մասնակի ազատման պահանջը չէր գործում դիմումատուների դեպքում, որոնք փորձեցին դիմել դրան, սակայն առանց որևէ գործնական արդյունքի: Այդ պայմանը ուղղակի կամ անուղղակի միջամտություն էր ենթադրում նրանց սեփական աշխարհահայացքին և ստիպում, որպեսզի նրանք մանրամասն ուսումնասիրեին այլ աշխարհահայացքի տարրերը (ազատման միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ունենալու համար): Նրանց վրա ծանր բեռ էր դրվել` հետևելու ուսմանը, հաղորդելու տեղեկություններ, պատճառաբանելու դիմումը, Դիմումատուները զգում էին, որ իրենց երեխաները տանջվում էին ճնշման պատճառով, որին ենթարկվում էին առանձնացվելով մյուս երեխաներից, գործելով դպրոցի և ընտանիքի միջև «միջնորդի» դերում և ունենալով փոխըմբռնման խնդիրներ: Պարապմունքներից ազատված երեխան կարող էր հեռացվել դասարանից և առանձնացվել մի սենյակում կամ շարունակել գտնվել դասարանում, տեղեկացվելով, որ նա չպետք է լսի կամ մասնակցի դասարանային պարապմունքում: Նման պայմանը բախումների ու «պիտակավորված» զգալու համար մեծ հիմքեր էր ստեղծում:
68. Հաշվի առնելով այդ ամենը, դիմումատուները չունեին որևէ այլընտրանք քան միջնորդել ամբողջական ազատման համար, սակայն միջնորդությունը մերժվել էր և նրանք ստիպված էին դիմել մասնակի ազատման տարբերակին, որը թույլ չէր տալիս պաշտպանել իրենց իրավունքները:
69. Դիմումատուների կարծիքով նախապաշարմունքների ու խտրականության դեմ պայքարի և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության լավագույն տարբերակը, որը նաև նշված էր նոր առարկայի նպատակներում, կլիներ ոչ քրիստոնեական ավանդույթներ և աշխարհահայացք ունեցող մարդկանց չստիպելը հաճախելու պարապմունքների, որոնք մեծամասնությամբ քրիստոնեական կրոնին են վերաբերում: Ավելի լավ կլիներ պահպանել նախկին համակարգը, որտեղ առկա էր մեկ առարկա քրիստոնեական մեծամասնություն կազմող աշակերտների համար, նախատեսելով մնացած աշակերտների համար տեղեկատվություն այլ աշխարհահայացքների և մեկ աշխարհիկ ուղղության մասին, որը հիմնված կլիներ համընդհանուր ժառանգության, փիլիսոփայության և կրոնի ու բարոյագտության համընդհանուր պատմության վրա: Ավելի լավ կլիներ զերծ մնալ Նորվեգիայի դպրոցական համակարգին բնորոշ քրիստոնեության գերադասության սկզբունքից և ստեղծել կրոնի ու աշխարհահայացքների մասին ընդհանուր, չեզոք և օբյեկտիվ առարկա, առանց կրոնական գործունեության որևէ տեսակների և քրիստոնեությանը տրվող նախապատվության:
2. Կառավարությունը
70. Նորվեգիայի իշխանությունները նշեցին, որ «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» գործով Եվրոպական դատարանի վճռից հետևում էր, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջական ազատման իրավունքի բացակայությունից բխող Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում չի կարող արձանագրվել: Ինչպես արձանագրվել էր այդ վճում (§ 53), գիտելիքի վրա հիմնված կրթության մեծ մասը կարող է համոզմունքների հետ կապված հարցերի պատճառ դարնալ: Ծնողներին նույնիսկ չթուլատրեցին առարկել այդ կրթության դեմ, քանի որ հակառակ դեպքում «ողջ ինստիտուցիոնալ կրթությունը» կենթարվեր ձախողման վտանգի: Դիմումատուների կողմից սույն գործով հայցվող ամբողջական ազատման իրավունքն էլ ավելի անիրագործելի կդարձներ նման ինստիտուցիոնալ ու պարտադիր կրթությունը:
71. Նորվեգիայի իշխանությունները նշեցին, որ հաշվի առնելով 2004թ. հոկտեմբերի 26-ին Եվրոպական դատարանի կողմից ընդունված Կիրառելիության մասին մասնակի որոշումը, որը սահմանափակում է սույն գործի շրջանակը, քննվող գործում ներկայացված են երկու խնդիրներ: Առաջին խնդիրը կայանում էր նրանում թե արդյոք «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան ընդհանուր առմամբ նախատեսում էր տեղեկության և գիտելիքների փոխանցում այնպիսի եղանակով, որը օբյեկտիվորեն կարող էր ընկալվել, որպես գաղափարների թելադրում, այսինքն օբյեկտիվ, չեզոք ու բազմակարծիք չեր հանդիսանում: Եթե դա այդպես լիներ, երկրորդ հարցը կկայանար նրանում թե արդյոք ամբողջական ազատում ստանալու հնարավորությունն այն միակ կենսունակ տարբերակն էր, որը կբավարարեր ծնողների ցանկությանը: Եվրոպական դատարանի կողմից «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկային տրված գնահատականը պետք է լիներ օբյեկտիվ և կախված չլիներ դիմումատուների ընկալումներից, հիմնվելովայն վարկածի վրա, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան դասավանդվում էր գործող հրահանգներին և ուղեցույցերին համապատասխան: «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի մասին դիմումատուների պատկերացումը տարբերվում էր այն պատկերացումից, որն օբյեկտիվորեն կարելի էր ստանալ գործի հանգամանքներից:
72. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի նպատակն էր տարբեր միջավայրերի աշակերտների միջև փոխըմբռնման, հանդուրժողականության և հարգանքի խթանումը, ինչպես նաև նրանց մոտ աշակերտի անձի ուռույնության, Նորվեգիայի ազգային պատմության ու արժեքների, այլ կրոնների ու աշխարհահայացքների նկատմամբ հարգանքի ու ըմբռնման գզացմունքի զարգացումը: Հետևաբար «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան կարևոր միջոց էր, որը միտված էր Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետով և Երեխաների իրավունքների մասի ՄԱԿ-ի կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետով Նորվեգիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը:
73. Կրթակարգի մոտ կեսը փոխկապակցված էր մշակութային ժառանգության և ավետարանական-լութերական հավատքի ներքո Աստվածաշնչի և քրիստոնեության մասին մանրամասն գիտելիքների փոխանցման, ինչպես նաև այլ քրիստոնեական համայնքների իմացության հետ: Մյուս կեսը գրեթե ամբողջոթյամբ նվիրված էր գիտելիքների փոխանցմանը այլ համաշխարհային կրոնների ու աշխարհահայացքների, բարոյագիտական և փիլիսոփայական հարցերի, քրիստոնեական ու մարդասիրական արժքների ընկալմանն ու հարգանքին, տարբեր դավանանքի ու համոզմունքի մարդկանց միջև փոխըմբռնման, հարգանքի և երկխոսության խթանմանը: Ուստի, եթե դիմումատուներն իրենց երեխաների համար ամբողջական ազատում ստանային, ապա երեխաները կզրկվեին ոչ միայն քրիստոնեության այլ նաև այլ կրոնների ու աշխահահայացքների, բարոյագիտական և փիլիսոփայական հարցերի մասին գիտելիքներից: Նորվեգիայի իշխանությունների կարծիքով միայն այն փաստը, որ այդ առարկան գիտելիքներ էր հրամցնում համաշխարհային կրոնների, աշխարհահայացքների, բարոյագիտական և փիլիսոփայական հարցերի մասին և միտված էր մարդասիրական արժքների ընկալմանն ու հարգանքին, տարբեր դավանանքի ու համոզմունքի մարդկանց միջև փոխըմբռնման, հարգանքի և երկխոսության խթանմանը, արդեն իսկ բավական էր եզրահանգելու համար, որ ամբողջական ազատում նախատեսող դրույթը Կոնվենցիայով պահանջվել չի կարող: Նման պահանջը արգելք կհանդիսանար ոչ միայն կրոնին, այլ նաև այլ աշխարհահայացքներին ու բարոյագիտական հարցերին վերաբերող ամբողջ պարտադիր կրթության համար: Այն անհիմն կլիներ և կհակասեր մարդու իրավունքների պաշտպանության այլ միջազգային պայմանագրերով Նորվեգիայի կողմից ստանձնած պոզիտիվ պարտավորություններին: Միայն դրա հիման վրա արդարացի կլիներ այն եզրահանգումը, որ ծնողները չէին կարող Կոնվենցիան վկայակոչելով պահանջել ամբողջովին ազատելու իրենց երեխաներին «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ուսուցումից:
74. Նորվեգիայի իշխանությունները չհամաձայնվեցին դիմումատուների այն կարծիքի հետ, որ ենթադրյալ համաչափության բացակայությունը թույլ էր տալիս հարց բարձրացնել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի կամ թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտման մասին: Նախ աշակերտներին քրիստոնեության մասին գիտելիքներ տրամադրելն ինքնին չէր կարող Կոնվենցիայի հիման վրա հարց բարձրացնել, քանի դեռ կրթությունն իրականացվում էր օբյեկտիվ, բազմակարծիք և չեզոքք եղանակով: Երկրորդ, Նորվեգիայի ներկա հասարակությունում առկա էին ստույգ հիմունքներ այլ կորնների ու աշխարհահայացքների համեմատ ժամանակի մեծ մասը քրիստոնեության ուսուցմանը նվիրելու համար: Այդ հիմունքները ներկայացված են օրինագծի նախապատրաստման ընթացքում կազմված փաստաթղթերում, Կրթակարգում և «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի հետագա հետազոտություններում:
75. Նորվեգիայի իշխանությունների կարծիքով 1998թ. Օրենքի 1-2 հոդվածում սահմանված քրիստոնեական նպատակ հիմնադրույթը չպետք է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտման մտահոգություն առաջացներ: Նախ այդ հիմնադրույթով նախատեսվում էր, որ այն կարող էր կիրառվել միայն «ընտանիքի անդամների հետ համագործակցությամբ և նրանց համաձայնությամբ»: Այդպիսով աշակերտներին քրիստոնեական դաստիարակություն ստանալու հարցում ցանկացած օգնություն դպրոցը կարող էր տալ միայն ծնողների համաձայնությամբ: Բացի այդ Մարդու իրավունքների մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն 1998թ. Կրթության մասին օրենքի 1-2 հոդվածը մեկնաբանվում և կիրառվում էր Մարդու իրավունքների մասին օրենքի միջոցով ազգային օրենսրությում ներառված մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերին համապատասխան: Ուստի քրիստոնեական նպատակի մասին հիմնադրույթը չէր նախատեսում նորվեգական դպրոցներում որևէ գաղափարների քարոզում կամ թելադրանք:
76. Նույնիսկ եթե «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան հետապնդում էր բազմակարծիք, օբյեկտիվ և անաչառ դասավանդման նպատակը, այդ փաստը չի կարող բացառել գործունեության տեսակները, որոնք կարող են որպես կրոնական ընկալվել ծնողների կողմից, օրինակ՝ այցեր եկեղեցիներ, սինագոգներ, մզկիթներ, տաճարներ կամ տարբեր կրոնական համայնքների ծիսակատարությունների և կրոնական ծառայությունների այցելություն: Այն նաև «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջական ազատում ստացման հնարավորություն ընձեռելու անհրաժեշտություն չի առաջացնում:
77. Ծնողների աշխարհահայացքին կամ կրոնական համոզմունքներին հակասող գործունեության հնարավոր ներառման խնդիրը կառավարության լուրջ և զգալի ուշադրությանն արժանացավ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան լավագույն ձևով կազմակերպելու հարցի շուրջ անցկացվող քննարկման ժամանակ: Ճանաչելով երեխաների կրթությունն ու ուսուցումը սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքներին համապատասխան ապահովելու ծնողների իրավունքը, կառավարությունը և օրենսդիր մարմինը միևնույն ժամանակ ընդգծեցին, որ հասարակությունն ունի տարբեր կրոնական կամ աշխարհահայացքային միջավայրի աշակերտների միջև փոխըմբռնում, հարգանք և հանդուրժողականություն սերմանելու օրինական շահագրգռվածություն և պարտականություն: Ճանաչվեցին նաև նոր կրոնների և աշխարհահայացքների մասին գիտելիքների ձեռք բերման շնորհիվ սեփական անձի զարգացման և կոփման հարցում աշակերտների իրավունքները:
78. Կոնվենցիան պաշտպանում է գաղափարների թելադրանքից, այլ ոչ թե գիտելիքներ ձեռք բերելուց՝ դպրոցական համակարգի միջոցով փոխանցվող ամբողջ տեղեկատվությունը, անկախ առարկայից կամ դասարանի մակարդակից, որոշակիորեն նպաստում է երեխայի զարգացմանը և օգնում նրան անհատական որոշումներ ընդունել: Նույն կերպով նույնիսկ օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք տեղեկատվությունը կրոնի և աշխարհահայացքների մասին ապահովում է այն հենքը, որը թույլ է տալիս երեխային ձևակերպել սեփական մտքերը և ձևավորել սեփական անհատը: Այն փաստը որ նման գիտելիքները և տեղեկատվությունը կարող են նպաստել երեխայի զարգացմանը ինքնին Կոնվենցիայի խախտում չի հանդիսանում: Ընդհակառակը, Կոնվենցիան պետք է նաև ապահովի երեխայի կրթության իրավունքը:
79. Նախապատրաստական աշխատանքները հստակ արտացոլում էին այն փաստը, որ ազատումների հարցում ստորև ներկայացված որոշումը այդ երկու շահերի միջև լավ հավասարակշռված փոխզիջման արդյունք էր: Այդ երկու հակադիր շահերի արդյունքում առաջացող երկընտրանքը լուծվել էր երեք լծակների ստեղծման միջոցով, որոնք միտված էին երեխաների կրթությունը և ուսուցումը սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքներին համապատասխան ծնողների իրավունքի ապահովմանը՝ առաջին և ամենակարևոր լծակը 1998թ. Օրենքի 2-4 հոդվածի 4-րդ մասն էր, որը նախատեսում էր առարկայի առանձին բաժիններից ազատում, երկրորդը՝ դիֆերենցացված ուսուցումն էր, որի միջոցով պետք է լուծվեին սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների արդյունքում ծնողների առջև ծառացած խնդիրները, երրորդը՝ ծնողներին ընձեռված հնարավորությունն էր ստանալու վարչալան և/կամ դատական եզրակացություն, եթե նրանք գտնում էին, որ կրթությունը կամ ուսուցումը չի համապատասխանում իրենց համոզմունքներին:
80. 1998թ. Օրենքի 2-4 հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատման համար ծնողները պետք է դիմում ներկայացնեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով իրենց անձնկան կյանքի խախտում չէր հանդիսանում: Միջնորդագրի ներկայացման պատճառները պետք է նշվեին ծնողների կողմից միայն գործունեության այն տեսակների համար, որոնք անմիջապես այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի դավանում չէին համարվում: Այն դեպքերում, երբ պատճառները պետք է նշվեին ծնողներից չէրի պահանջվում տեղեկություններ ներկայացնել սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների մասին:
81. Բոլոր դեպքերում ազատման դրույթից բխող պայմանները չէին կարող անհամաչափ կամ անհարկի ծանրաբեռնող համարվել և, հետևաբար, ամբողջական ազատման անհրաժեշտություն առաջացնել: Ինչպես նշվել էր նախորդ կետերում, ծնողներից չէր պահանջվում հիմնավորել ազատման միջնորդությունը այն դեպքերում, երբ գործունեության տեսակները հստակ կարող էին համարվել որպես կրոնական բնույթ կրող: Պատճառներրը պետք է նշվեին միայն այն դեպքում, երբ ավելի լայն ազատման միջնոդագիր էր ներկայացվում և նույնիսկ այդ դեպքում պարտադիր չէր, որ պատճառները համապարփակ լինեն:
82. Նորվեգիայի իշխանությունները նաև նշում էին, որ դիմումատուները պարտավոր չէին ուղարկելու իրենց երեխաներին պետական դպրոցներ: Անհատ անձինք, դրանց խմբերը, կազմակերպությունները, եկեղեցական երդերը և այլ համայնքները կարող էին դիմում ներկայացնելով սեփական դպրոցներ բացելու, ինչպես նաև ծնողները կարող են երեխաներին տնային պայմաններում կրթություն տալ: Հետևաբար Նորվեգիայի մարդասիրական միությունը կամ ծնողները, որոնք չէին ուզում, որպեսզի իրենց երեխաները հաճախեին «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան, ի հեճուկս մասնակի ազատման հիմնադրույթի, կարող էին անարգել կերպով շրջանցել այդ խնդիրը, բացելով այլընտրանքային դպրոցներ, ինչպես սեփական ուժերով, այնպես էլ նույն համոզմունքներն ունեցող այլ անձանց կամ կազմակերպություների հետ միասին: Դա իրատեսական և կենսունակ այլընտրանք էր, այդ թվում նաև տնտեսական տեսակետից, քանի որ մասնավոր դպրոցների ստեղծման և շահագործման հետ կապված ծախսերի ավելի քան 85 տոկոսը ֆինանսավորվում էր պետբյուջեից:
83. Դիմումատուների այն փաստարկը, որ որևէ քրիստոնյա ծնող «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատման միջնորդությամբ կամ գանգատով չէր դիմել, շինծու էր: Թեև Նորվեգիայի իշխանությունnերը «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ազատման միջնորդությամբ ծնողների մշակութային պատկանելիության մասին վիճակագրություն չէին վարում, պարզվեց, որ մի քանի քրիստոնեական համայնքներ, բավարարված չլինելով պետական դպրոցների քրիստոնեական կրթությամբ, մասնավոր դպրոցներ էին բացել: Այդ դպրոցներից մի քանիսը բացվել էին 1997թ. «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան համադպրոցական ծրագրում ընդգրկումից հետո: Ներկայումս երկրում գրանցված են 82 մասնավոր դպրոցներ այս կամ այն աշխարհահայացքային թեքումով: 2001թ. հետո ներկայացված 36 դիմումներից 31-ը կապված էին նոր քրիստոնեական դպրոցների ստեղծման հետ: Ուստի կարելի է վստահորեն եզրակացնել, որ քրիստոնեական համոզմունքներ ունեցող որոշ ծնողներ նույնպս բավարարված չէին «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի որոշ տարրերով և դիմել էին պարապմունքներից ազատում ստանալու համար:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
84. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի մեկնաբանմանը, Եվրոպական դատարանն իր նախադեպայինն պրակտիկայում (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» վերը նշված գործով, §§ 50-54; «Campbell և Cosans ընդդեմ Միացյալ Թագավորության», 25 փետրվարի 1982թ., §§ 36-37, Series A no. 48; և «Valsamis ընդդեմ Հունաստանի», 18 դեկտեմբերի 1996թ., §§ 25-28, Reports of Judgments and Decisions) շարադրեց հետևյալ հիմնական սկզբունքները.
(ա) թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկու նախադասությունները պետք է մեկնաբանվեն ոչ միայն միմյանց, այլ նաև Կոնվենցիայի 8, 9 և 10-րդ հոդվածների լույսի ներքո (տես «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի», վերը նշված գործի, § 52):
(բ) կրթության հիմնարար իրավունքում ներառված է ծնողների կրոնական և աշխարհահայացքային համոզմունքները հարգելու իրավունքը և առաջին ու առավել ևս երկրորդ նախադասությունը տարբերություն չեն դնում պետական ու մասնավոր կրթության մեջ: Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը ամփոփ ձևով միտված է կրթության մեջ բազմակարծության ապահովմանը, որը էական նշանակություն ունի «ժողովրդական հասարակության» պահպանման համար, ինչպես որ այն հասկացվում է Կոնվենցիայում: Հաշվի առնելով ժամանակակից պետությունների հզորությունը այդ նպատակը պետք է իրականացվի, առաջին հերթին, պետական կրթության միջոցով (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» գործով, 24-25 էջ, § 50):
(գ) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը չի թույլատրում տարբերություն դնել կրոնական կրթության և այլ առարկաների միջև: Այն պետություններին կարգադրում է հարգել ծնողների համոզմունքները, լինեն դրանք կրոնական թե աշխարհահայացքային, պետական կրթության ծրագրի ամբողջ ընթացքում (տես Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի» գործով, էջ 25, § 51): Այդ պարտականությունը, լայն է իր ծավալով, քանի որ այն կիրառվում է ոչ միայն կրթության բովանդակության և մատուցման ձևի նկատմամբ, այլ նաև պետության կողմից ստանձնած բոլոր «գործառույթների» նկատմամբ: «Հարգել» բառի իմաստն իր ծավալով ավելի մեծ է քան «ճանաչել» բառի կամ «ուշադրություն դարձնել» բառակապակցության: Հիմնական նեգատիվ պարտավորությունից բացի այն ենթադրում է նաև պետության որոշ պոզիտիվ պարտականություն: Առանձին վերցված «համոզմունք» եզրը «կարծիքներ» և «մտքեր» եզրերի հոմանիշը չէ: Այն նշանակում է տեսակետ, որը հասցվում է անժխտելիության, լրջության, փոխկապակցվածության և կարևորության աստիճանի (տես Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը «Valsamis ընդդեմ Հունաստանի», գործով, §§ 25 և 27, և վերը նշված «Campbell և Cosans ընդդեմ Միացյալ Թագավորության», գործով, §§ 36-37):
(դ) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը մեկ ամբողջություն է, որտեղ գերակշրող դերը պատկանում է 1-ին նախադասությանը: Պարտավորություն ստանձնելով «չմերժելու կրթության իավունքը» Պայմանավորվող պետությունները երաշխավորում են յուրաքանչյուրին, ով գտնվում է իրենց իրավազորության ներքո, ներկա դրությամբ առկա կրթական հաստատություններ մուտք գործելու իրավունք և ուսուցանված առարկաների պաշտոնական ճանաչման միջոցով ստացվող կրթությունից օգուտ ստանալու հնարավորություն (տես վերը նշված «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի», գործի § 52, և Եվրոպական դատարանի վճիռը «Բելգիայի կրթական համակարգում լեզուների օգտագործման օրենքների որոշ դրույթները» (ըստ գործի էության) Բելգիական գործով, 23 հուլիսի 1968թ., հհ. A, գանգատ թիվ 6, էջ 31-32, § 4):
(ե) ծնողները կարող են պահանջել պետությունից հարգելու իրենց կրոնական ու աշխարհահայացքային իրավունքները երեխաների նկատմաբ բնական պարտականությունը կատարելիս, քանի որ ծնողներն են հիմնականում պատասխանատու իրենց երեխաների «կրթության և ուսուցման համար»: Ուստի նրանց իրավունքը համապատասխանում է կրթության իրավունքից օգտվելու և իրակացնելու հետ սերտորեն կապված պարտականության հետ (տես «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի», ibid.):
(զ) թեև անհատական շահերը հարկ եղած դեպքում պետք է ծառայեն խմբի շահերին, ժողովրդավարությունը ոչ թե ընդամենը նշանակում է, որ մեծամասնության կարծիքները միշտ գերակշռում են՝ անհրաժեշտ է ձգտել հավասարակշռության, որի դեպքում ապահովվում է փոքրամասնությունների հետ արդար և պատշաճ վերաբերմունքը և խուսափվում է գերիշխող դիրքի որևէ չարաշահում (տես, վերը նշված «Valsamis ընդդեմ Հունաստանի», § 27):
(է) սակայն Կրթակարգի կազմումը և նախագծումը սկզբունքորեն գտնվում է Պայմանավորվող պետություններ իրավասության ներքո: Այն ներառում է հիմնականում նպատակահարմարության հետ կապված հարցերը, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը չի կայացնում որոշումներ և որոնց լուծումը կարող է իրավաչափորեն տատանվել ըստ երկրի և ժամանակահատվածի (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Valsamis ընդդեմ Հունաստանի» գործով, § 28): Մասնավորապես Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը չի արգելում պետության կողմից կրթության կամ ուսուցման միջոցով ուղղակի կամ անուղղակիորեն կրոնական կամ աշխարհահայացքային բնույթ կրող տեղեկատվության կամ գիտելիքների փոխանցումը: Այն նույնիսկ թույլ չի տալիս ծնողներին առարկելու ուսումնական ծրագրում նման ուսուցման կամ կրթության ներառման դեմ, քանի որ հակառակ դեպքում ամբողջ ինստիտուցիոնալ կրթությունը կհայտնվեր ձախողման վտանգի առջև (տես վերը նշված «Kjeldsen, Busk Madsen և Pedersen ընդդեմ Դանիայի», § 53):
(ը) միևնույն ժամանակ թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը ենթադրում է, որ կրթության և ուսուցման հարցում իր կողմից ստանձնած պարտավորությունները կատարելիս պետությունը պետք է ապահովի, որպեսզի Կրթակարգում ներառված տեղեկատվությունը և գիտելիքները հաղորդվեն օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք ձևով: Պետությունն իրավունք չունի հետապնդելու գաղափարների թելադրման նպատակը, որը կարող է ծնողների կրոնական և աշխարհահայացքային համոզմունքները չհարգող համարվել: Դա սահմանափակում է, որը չի կարող անտեսվել (ibid.):
(թ) Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածով վիճարկվող օրենսդրությունը վերը նշված մոտեցմամբ ուսումնասիելու համար պետք է հաշվի առնել էական իրավիճակը, որն այդ օրենսդրությունը փորձ է կատարել կամ կատարում կարգավորել, խուսափելով օրենսդրության նպատակահարմարության վերաբերյալ որևէ գնահատականից: Անկասկած առանձին դպրոցի կամ ուսուցչի կողմից գործող կանոնների կիրառման ձևերի ընտրության ժամանակ չարահաշումներ հնարավոր են և իրավասու մարմինները պարտավոր են առավելագույն ուշադրությամբ հետևելու դրանց, որպեսզի ծնողների կրոնական և աշխարհահայացքային համոզմունքներն այդ մակարդակում չարհամարվեն անփութության, անգործության կամ գաղափարական ճնշում գործադրելու արդյունքում (ibid., § 54):
2. Նշված սկզբունքների կիրառումը սույն գործում
85. Կիրառելով վերոշարադրյալ սկզբունքները ներկա քննության առարկա հանդիսացող գործի նկատմամբ Եվրոպական դատարանը պետք է հիմնվի 2004թ. հոկտեմբերի 26-ի և 2006թ. փետրվարի 14-ի կիրառելիության մասին իր վճիռների վրա, որոնցում որոշվել էին ըստ էյության քննման ենթակա գործի սահմանները (տես սույն վճռի 8-րդ կետը): Խնդիրը, որը պետք էր դիտարկել կայանում էր նրանում թե արդյոք կառավարությունը կրթության և ուսուցման գծով իր գործառույթները կատարելիս հոցացել է, որպեսզի «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի գծով Կրթակարգում ներառված տեղեկատվությունը և գիտելիքները փոխանցվեն օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք, և այն չէր հետապնդում գաղափարի թելադրման նպատակ, անտեսելով ծնողների փիլիսոփայական և աշխարհահայացքային համոզմունքները ու դրանով իսկ գերազանցելով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածով որոշված սահմանները: Այդ հարցը քննելիս Եվրոպական դատարանը մասնավորապես կուսումնասիրի «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի կարգավորող շրջանակը, ինչպես որ այն ընդհանուր առմամբ կիրառվում էր, երբ գործը քննվում էր ազգային դատարաներում:
86. Հարկ է նշել, որ Նորվեգիայի Սահմանադրության 2-րդ հոդվածը, որի առաջին պարբերությամբ երաշխավորված է կրոնի ազատությունը, եկրորդ պարբերությամբ սահմանում է, որ ավետարանական-լութերական կրոնը հանդիսանում է երկրի պետական կրոնը, և պարտավորեցնում է դրա հետևողներին համապատասխն ձևով դաստիարակել իրենց երեխաներին (տես սույն վճռի 9-րդ կետը).
87. Սույն գործի համար կենտրոնական է հանդիսանում մասնավորապես 1998թ. Կրթության մասին օրենքի 1-2 հոդվածի 1-ին մասով և 2-ձ հոդվածով, նախարարության F-90-97 և F-03-98 շրջաբերական գրություններով և Կրթակարգի պարտադիր 10-ամյա կրթությանը վերաբերող մասերով սահմանված օրենսդրական դաշտը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել օրենսդիր մարմնի կողմից «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի նախապատրաստական փստաթղթերում նշված նկատառումները: Այդ առումով հարկ է նշել, որ այն հարցը թե արդյոք երեխաների ուսուցումն իրականացվում էր Կոնվենցիային հակասող եղանակով դուրս է գալիս 2004թ. հոկտեմբերի 26-ի վճռով ուրվագծված սահմաննեից: Դա վերաբերում է նաև այն փաստարկին, որ դասագրքերը կարող են դավանանքի գործիք հանդիսանալ և ներազդել աշակերտների վրա:
88. Անդրադառնալով այդ նորմերի մշակման պատմությանը պետք է հիշեցնել, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկան ուսումնական ծրագրում ընդգրկելու հիմնական գաղափարը եղել է քրիստոնեության, այլ կրոնների և աշխարհահայացքների համատեղ ուսուցման միջոցով դպրոցում բաց և միավորող միջավայրի ստեղծումը, անկախ աշակերտի սոցիալական արմատներից, կրոնից, ազգությունից կամ էթնիկական խմբից: Նախատեսվում էր, որ դպրոցը ոչ թե քարոզի կամ միսիոներական գործունեության հարթակ է, այլ տարբեր կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների հանդիպման կետ, որտեղ աշակերտները կարող էին գիտելիքներ ձեռք բերել համապատասխան հոգեկերթվածքների և ավանդույթների մասին (տես սույն վճռի 15-րդ կետը): Եվրոպական դատարանի կարծիքով այդ մտադրությունները հստակ համընկնում էին Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածում ամրագրված բազմակարծիքության և օբյեկտիվիզմի սկզբունքնեևրի հետ:
89. Վերոնշյալ մտադրությունները իսկապես տեղ են գտել 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածում (տես սույն վճռի 23-րդ կետը): Ինչպես հետևում է շարադրվածից, շեշտադրումը դրվում էր որ միայն քրիստոնեության, այլ նաև այլ կրոնների ու փիլիսոփայությունների մասին գիտելիքների փոխանցման վրա: Բացի այդ ընդգծվում էր փոխըմբռնման և հարգանքի, ինչպես նաև տարբեր դավանանքի և համոզմունքերրի մարդկամնց միջև երկխոսության խթանումը: Առարկան նախատեսված էր, որպես սովորական ուսուցման առարկա, որը որպես կանոն համախմբում է բոլոր աշակերտներին և քարոզչական ձևով չի դասավանդվում: Տարբեր կրոններն ու աշխարհահայացքները պետք է ուսուցանվեին դրանց առանձնահատկությունների տեսակետից, համանման մանկավարժական սկզբունքներ պետք է կիրառվեին այլ թեմաների դասավանդման հարցում: Օրենքի մշակման պատմությունից երևում է, որ հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ աղանդավորումից խուսափելու և ըմբռնման ապահովելու հարցում մշակութային երկխոսության ամրապնդման նպատակը ավելի շուտ կարող էր ձեռք բերվել սույն գործով դիտարկվող միջոցառման շնորհիվ, որը մեկ առարկայի շրջանակում կմիավորեր բոլոր աշակերտներին, այլ ոչ թե աշակերտների ամբողջական ազատման և տարբեր թեմաներ ուսուցանող ենթախմբերի բաշխման միջոցով (տես սույն վճռի 15-րդ կետը): Հարկ է նաև նշել, որ ինչպես հետևում է սույն վճռի 84-րդ կետի «է» ենթակետում սկզբունքի շարադրանքից, թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը ծնողներին որևէ իրավունք չի ընձեռում անտեղյակ ահելու երեխաներն իրենց կրոնի և աշխարհահայացքների մասին: Ուստի, Եվրոպական դատարանի կարծիքով, այն փաստը, որ այլ կրոնների և աշխարհահայացքների համեմատ քրիստոնեության մասին գիտելիքները կազմում էին տարրական և բազային դպրոցի Կրթակարգի հիմնական մասը չի կարող դիտվել որպես բազմակարծիքության ու օբյեկտիվության սկզբունքներից շեղում, որը կարող է հավասարեցվել գաղափարների թելադարնքի (տես, մասնավորապեսԵվրոպական դատարանի վճիռը «Angeleni ընդդեմ Շվեդիայի» գործով, գանգատ թիվ 10491/83, 1986թ. դեկտեմբերի 3-ի Հանձնաժողովի վճիռ, Decisions and Reports 51): Հաշվի առնելով քրիստոնեության դերը կառավարության պատմության և ավանդույթների մեջ, նշված հանգամանքը պետք է դիտվի, որպես ուսուցման ծրագրի պատրաստման և հաստատման ընթացքում պետության հայեցողության շրջանակից դուրս չեկող:
90. Եվրոպական դատարանը նկատեց, սակայն, որ թեև շեշտադրումը դրվում էր այն փաստի վրա, որ ուսուցումը հիմնված է գիտելիքների վրա, Օրենքի 2-4 հոդվածի 3-րդ մասով նախատեսված էր, որ ուսուցումը ծնողների համաձայնությամբ և համագործակցությամբ, որպես ելակետ ընդունի 12-հոդվածի 3-րդ մասում նշված քրիստոնեական նպատակի հիմնադրույթը, համաձայն որի տարրական և բազային միջնակարգ կրթության նպատակն է օգնել երեխաներին քրիստոնեական և բարոյական դաստիարակություն ստանալու հարցում (տես սույն վճռի 22-րդ և 23-րդ կետերը):
91. Հարկ է նաև նշել, որ քրիստոնեական նպատակի հիմնադրույթը առարկայի ծրագրում զուգակցվում էր քրիստոնեությանը ակնհայտ նախապատվություն տալու հետ:
92. Այդ կապակցությամբ պետք է վկայակոչելլ 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի 1-ին մասի «թ» կետում սահմանված նպատակը՝ «մանրամասն գիիտելիքներ տրամադրել Աստվածաշնրի և քրիստոնեության մասին մշակութային ժառանգության և ավետարանական-լութերական հավատքի ձևով» (շեղագիրն ավելացված է): Ի տարբերություն դրան մանրամասնության մասին պահանջը չէր նշվում այլ կրոնների և փիլիսոփայությունների մասին գիտելիքների համար (տես սույն վճռի 23-րդ կետը):
Միևնույն ժամանակ, համաձայն 2-4 հոդվածի 1-ին մասի «թթ» կետի, մյուս նպատակն էր գիտելիքներ տրամադրումն այլ քրիստոնեական համայնքների մասին (տես սույն վճռի 23-րդ կետը):
Տարբերությունը շեշտադրումում արտացոլվել էր Կրթակարգում, որտեղ թվարկված թեմաների շուրջ կեսը վերաբերում էր միայն քրիստոնեությանը, մինչդեռ մյուս մասը կիսված էր այլ կրոնների ու աշխարհահայացքների միջև: Ներածությունում ասվում էր, որ «Առարկայի ուսուցման նպատակն է աշակերտներին հրամցնել քրիստոնեության և կյանքի քրիստոնեական դաստիրակման նպատակների խորը ընկալում, ինչպես նաև այլ կրոնների և աշխարհահայացքների լավ իմացություն» (շեղագիրն ավելացված է) (տես սույն վճռի 49-րդ կետը):
93. Պարզ չէ, թե արդյոք «թ» կետի «Հավատք» բառը որակական տարբերություն էր ենթադրում ոչ լութերական դավանանքների և այլ աշխարհահայացքների դեպքում (տես սույն վճռի 23-րդ կետը): Բոլոր դեպքերում վերոնշյալ գործոնները, առանձնացնելով քրիստոնեությունը պետք է ազդեցություն թողնեին 2-4 հոդվածի 1-ին մասի այլ նպատակի՝ «խթանել քրիստոնեական և մարդասիրական արժեքների ընկալումն ու հարգումը» (շեղագիրն ավելացված է) (նույն կետում), գիտելիքի ուղղակի փոխանցումից ավելին է ենթադրում: Այդ առումով հարկ է նշել, որ Կրթակարգը որոշ նրբերանգներ էր պարունակում դասավանդման նպատակների հարցում, օրինակ այն, որ 5-7 դասարանների աշակերտները «պետք է յուրացնեն Լութերի փոքր կատեխիզիսի լույսի ներքո քրիստոնեության և քրիստոնեական բարոյագիտության հիմնարար գաղափարները» (շեղագիրն ավելացված է): Սակայն ինչ վերաբերում է այլ կրոններին «աշակերտները պետք է յուրացնեն իսլամի, հուդաիզմի, հինդուիզմի և բուդդիզմի հիմնական թեզերն ու կարևոր պատմությունները» և «աշակերտները պետք է ծանոթանան աշխարհիկ ուղղություններին, մարդասիրական ավանդույթի զարգացմանը և կյանքի ժամանակակից մարդասիրական ընկալմանը» (շեղագիրն ավելացված է): 6-րդ դասարանում «աշակերտներին պետք է հնարավորություն ընձեռվի անգիր սովորելու Տաս պատվիրանները և ծանոթանալու Լեռան քարոզի հիմքում դրված բարոյագիտական գերագույն նպատակներին, ինչպես նաև յուրացնելու որևէ նյութ այն մասին թե ինչպես են կիրառվել այդ հիմնարար բարոյագիտական թեզերը քրիստոնեության պատմությունում և այսօրվա կյանքում»: Թվարկված թեմաների ցանկում բացակայում էր «ծանոթանալու» արտահայտության համարժեքը «Այլ կրոններ, Հուդաիզմ» թեմայի համար (տես սույն վճռի 50-րդ կետը):
94. Բացի այդ, 2-4 հոդվածի 4-րդ մասը նախատեսում էր, որ աշակերտները կարող են մասնակցել «կրոնական գործունեությունում», որը մասնավորապես ընդգրկում էր աղոտքներ, սաղմեր, կրոնական տեքստերի անգիր ուսուցում և մասնակցություն կրոնական բնույթ կրող խաղերում (տես սույն վճռի 23-րդ և 24-րդ կետերը): Թեև նախատեսված էր, որ գործունեության նման տեսակները կարող էին վերաբերել ոչ միայն քրիստոնեական, այլ նաև նաև այլ կրոններին, օրինակ՝ իսլամի դեպքում մզկիթի այցելում, քրիստոնեության վրա շեշտադրումը Կրթակարգում բնականաբար պետք է արտահայտվեր «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի համատեքստում իրականացվող ուսուցողական գործունեությունում: Ինչպես նշված էր 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի և F-03-98 շրջաբերական գրության մեջ բերված մասնակի ազատման, ծնողների համար նպատակահարմար է ծանուցել վերոնշյալ տեսակի գործունեությունից ազատում ստանալու իրենց մտադրության մասին: Եվրոպական դատարանի կարծիքով կարելի է ենթադրել, որ նշված գործունեության տեսակների առնվազն մի քանիսում մասնակցությունը, հատկապես երիտասարդների դեպքում (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Dahlab ընդդեմ Շվեյցարիայի» գործով, գանգատ թիվ 42393/98, ECHR 2001-V), կարող էր այնպես անդրադառնալ աշակերտների մտածելակերպի վրա, որ դա հարց կառաջացներ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտման մասին:
95. Հետևաբար, քրիստոնեական նպատակի հիմնադրույթի հետ համատեղ դիտարկելիս 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածում և օրենսդրական բազան կազմող այլ փաստաթղթերում շարադրված «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի բովանդակության և նպատակների նկարագրությունը նախատեսում է, որ այլ կրոնների ու աշխարհահայացքների համեմատ քրիստոնեության ուսուցման հարցում կիրառվեն ոչ միայն քանակական, այլ նաև որակական տարբերություններ: Հաշվի առնելով այդ անհավասարակշռությունը հասկանալի չէ «v» կետում շարադրված նպատակը՝ «խթանել հավատքի հարցում տարբեր տեսակետներ ունեցող ու տարբեր աշխարահայացքով մարդկանց միջև ըմբռնումը, հարգանքը և երկխոսության ունակությունը» կարող է հավուր պատշաճի իրականացվել: Եվրոպական դատարանի կարծիքով տարբերություններն այնպիսին էին, որ դրանք դժվար թե հնարավոր լիներ բավարար կերպով մեղմացնել 2-4 հոդվածում սահմանված այն պահանջի շնորհիվ, ըստ որի ուսուցման ժամանակ տարբեր կրոնների ու աշխարհահայացքների նկատմամբ կիրառվեր միասնական մանկավարժական մոտեցում համար (տես սույն վճռի 23-րդ կետը):
96. Այնուհետև առաջանում է այն հարցը թե արդյոք վերոնշյալ անհավասարակշռության մակարդակը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի տեսակետից կարող է ընդունելի համարվել ՝ 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածի 4-րդ մասին համապատասխան աշակերտներին «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից մասնակի ազատում հայցելու հնարավորության ընձեռնման շնորհիվ: Այդ կարգի համաձայն «ծնողների գրավոր միջնորդության առկայության դեպքում աշակերտն իր հաճախած դպրոցում ազատվում է կրթության այն բաժիններից, որոնք իր ծնողների դավանանքի և աշխարհահայացքի տեսակետից համարվում են այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրում»:
Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ ինչպես նշված է 2006թ. փետրվարի 14-ի կիրառելիության մասին վճռում, Եվրոպական դատարանի 2004թ. հոկտեմբերի 26-ի վճռից հետևող գործի սահմանների սահմանափակումը, որով գանգատի որոշ մասեր անընդունելի էին համարվել, չխանգարեցին նրան ընդհանուր ազատումից մերժելու մասին գանգատը քննելիս դիտարկել նաև մասնակի ազատման պայմանի ընդհանուր կողմերը (տես սույն վճռի 8-րդ կետը):
97. Այդ առնչությամբ Եվրոպական դատարանը նշեց, որ մասնակի ազատման իրականացումը առաջին հերթին ենթադրում էր հավուր պատշաճի մանրամասն ծանոթացնել ծնողներին ծրագրի մասին, որպեսզի հնարավոր լիներ նախապես պարզել ուսուցման այն ամիսները, որոնք չէին համապատասխնում վերջիններիս համոզմունքներին և դավանանքին և այդ մասին ծանուցել դպրոցին: Դա բարդ խնդիր կարող է հանդիսանալ ոչ միայն ծնողների, այլ նաև ուսուցիչների համար, որոնք հաճախ դժվարանում են նախապես կազմել և ծնողներին տրամադրել դասի մանրամասն ծրագիրը (տես սույն վճռի 29-րդ կետը): Ուսուցիչների կոողմից դասագրքերին հետևելու որևէ պաշտոնական պարտավորությունների բացակայության պայմաններում (տես սույն վճռի 48-րդ կետի 10-րդ ենթակետը), ծնողների համար բարդ պետք է լինի մշտապես տեղյակ լինելու դասարանային սենյակում իրականացվող ուսուցման բովանդակության վերաբերյալ և առանձնացնելու իրենց համար անընդունելի հանդիսացող մասերը: Այդ խնդիրն էլ ավելի էր բարդանում, երբ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ընդհանուր շեշտադրումը քրիստոնեության վրա խնդիր էր առաջացնում:
98. Երկրորդ, համաձայն F-03-98 շրջաբերական գրության, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատման միջնորդությունը վերաբերում էր հստակ կրոնական բնույթ կրող գործունեության տեսակներին, որոնց համար պատճառների հիմնավորում չէր պահանջվում, մասնավոր ազատում ստանալոը նախապայմանը ծնողների կողմից միջնորդության հիմնավորված պատճառներ մերկայացնելն էր (տես սույն վճռի 42-րդ կետում բերվող քաղվածքը շրջաբերական գրությունից Նորվեգիայի գերագույն դատարանի հիմնավորմամբ): Եվրոպական դատարանը նշեց, որ անհատի կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների մասին տեղեկությունը վերաբերում էր կյանքի խիստ անձնական կողմերին: Եվրոպական դատարանը համաձայն է Նորվեգիայի գերագույն դատարանի հետ, որ դպրոցի վարչակազմին սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների մասին մանրամասն տեղեկատվության ներկայացումը ծնողների կողմից կարող է հակասել Կոնվենցիայի 8-րդ, հավանաբար նաև 9-րդ հոդվածներին (տես նույն կետում): Սույն գործում կարևոր է նշել, որ ծնողները պարտավոր չէին ուղղակիորեն բացահայտելու սեփական համոզմունքները: Բացի այդ F-03-98 շրջաբերական գրությունում դպրոցների վարչակազմի ուշադրությունը մղվում էր ծնողների անձնական կյանքը հարգելու իրավունքի պահպանման անհրաժեշտության վրա (տես նույն կետում): Եվրոպական դատարանն այնուամենայնիվ ընդունեց, որ ողջամիտ պատճառների ներկայացման պահանջին բնորոշ էր այն վտանգը, որ ծնողների մոտ կարող էր մտավախություն առաջանար, որ իրենց պարտադրել են դպրոցի վարչակազմի առջև բացել սեփական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների խիստ անձնական կողմերը: Նման պարտադրանքի վտանգը հիմնականում կապված էր այն խնդիրների հետ, որոնց առնչվում էին ծնողները որոշելիս ուսուցման մասերը, որոնք իրենց կարծիքով այլ կրոնի ծեսերի կատարություն կամ այլ աշխարհահայացքի թելադրանք էին հանդիսանում: Դրա հետ մեկտեղ, միջնորդության հիմնավորված լինելու հարցը հավանաբար հնարավոր ընդհարումների համար բարենպաստ հիմքեր էր ստեծում, որից խուսափելու համար ծնողները կարող էին նախընտրել ուղղակի չհաղորդել ազատում ստանալու իրենց ցանկության մասին:
99. Երրորդ, Եվրոպական դատարանը նշեց, որ նույնիսկ եթե մասնակի ազատման միջոնրդությամբ դիմումի հիմնավորումը ողջամիտ է ճանաչվում, դա չի երաշխավորւմ, որ աշակերտը կազատվի ծրագրի մի մասից: 2-4 հոդվածը նախատեսում էր, որ «դպրոցը հնարավորինս փորձում է լուծումներ գտնել, պարզեցնելով դիֆերենցված ուսուցումը դպրոցի ուսումնական ծրագրի ներքո»: Դիֆերենցված ուսուցման իրականացման օրինակների մանրամասնությունները կարելի է գտնել F-03-98 շրջաբերական գրությունում, որտեղ նշվում է, որ ուսուցիչը, համագործակցելով ծնողների հետ, պետք է կիրառի ճկուն մոտեցում, հաշվի առնելով ծնողների կրոնական և աշխարհահայացքային համոզմունքներն ու դիտարկվող գործունեության տեսակը: Եվրոպական դատարանը մասնավորապես նշեց, որ գործունեության մի շարք տեսակների համար, օրինակ՝ աղոտքների, օրհներգերի կատարման, եկեղեցական ծառայությունների և դպրոցական խաղերի, առաջարկվում էր, որպեսզի ներկա գտնվելու ժամանակ դիտելը համապատասխան ձևով փոխարիներ մասնակցության միջոցով ներգրավումը, քանի որ հիմնական նպատակն էր գիտելիքների փոխանցման ապահովումը ուսումնական ծրագրին համապատասխան, ազատումը պետք է կիրառվեր գործունեության, այլ ոչ թե դրա միջոցով փոխանցվող գիտելիքի նկատմամբ (տես սույն վճռի 48-րդ կետը): Սակայն Եվրոպական դատարամի կարծիքով գործունեության և գիտելիքի միջև նման տարբերությունը ոչ միայն դժվար է գործնական իրականացման համար, այլ նաև զգալիորեն կարող է նվազեցնել մասնակի ազատման իրավունքի իրական արդյունքը: Բացի այդ զուտ գործնական առումով ծնողները կարող էին խուսափել դիմելու ուսուցիչներին վերջիններիս համար լրացուցիչ բեռ հանդիսացող դիֆերենցված ուսուցում իրականացնելու խնդրանքով (տես սույն վճռի 29-րդ կետը):
100. Հաշվի առնելով վերոշարադրյալը, Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ, ծնողների անձնական կյանքի մեջ անհարկի խառնվելու վտանգ պարունակող մասնակի ազատման համակարգը չափազանց մեծ ճնշում էր գործադրում նրանց վրա, ինչպես նաև այն, որ դպրոցի հետ տարաձայնություններից խուսափելու համար ծնողները կարող էին զերծ մնալ ազտաման միջնորդություն ներկայացնելուց: Որոշ դեպքերում, հատկապես եթե դրանք վերաբերում էին կրոնական բնույթ կրող գործունեությանը, մասնակի ազատման դեպքերի քանակը նույնիսկ կարող էր էապես կրճատվել դիֆերենցված ուսուցման միջոցով: Դա դժվար թե կարելի էր համադրելի համարել ծնողների համոզմունքները հարգելու իրավունքի հետ՝ Կոնվենցիայի 8 և 9-րդ հոդվածների հետ համատեղ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի նպատակների համար: Այդ առումով հարկ է հիշեցնել, որ Կոնվենցիան միտված է եղել ոչ թե «տեսական կամ թվացյալ, այլ գործնական և արդյունավետ իրավունքները երաշխավորելու համար» (տես Եվրոպական դատարանի վճիռը «Ocalan ընդդեմ Թուրքիայի» գործով, գանգատ թիվ 46221/99, § 135, ECHR 2005):
101. Նորվեգիայի իշխանությունները ներկայացրեցին, որ դիմումատու ծնողները կարող էին որպես այընտրանք երեխաներին կրթություն տալ պետության կողմից մեծ ֆինանսական օժանդակություն ստացող մասնավոր դպրոցներում, որը ծածկում էր մասնավոր դպրոցների ստեղծման և շահագործման հետ կապված բոլոր ծախսերի 85 տոկոսը: Սակայն Եվրոպական դատարանը համարեց, որ ներկա գործում նման հնարավորության առկայությունը չէր կարող պետությանն ազատել բոլորի համար բաց պետական դպրոցներում բազմակարծիքության ապահովման պարտավորությունից:
102. Հետևաբար, չնայած տարրական և բազային դպրոցում «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի ներառման ժամանակ գործադիրի կողմից ներկայացրած մի շարք գովելի նպատակների, կառավարությունն, ըստ ամենայնի, բավարար միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի ուսումնական ծրագրի ամբողջ տեղեկատվությունը և գիտելիքները դասավանդվեին օբյեկտիվ, անաչառ և բազմակարծիք ձևով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի նպատակների համար:
Ուստի Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայից ամբողջական ազատման մերժումը խախտում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-րդ ՀՈԴՎԱԾԻ 8-րդ և 9-րդ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ խախտում
103. Դիմումատուների պնդմամբ մասնակի ազատումների համակարգը խտրականության տանող դժվարություններ և ճնշուներ էր ստեղծում ծնողների համար: Ի տարբերություն դրան նախկինում գործող ընդհանուր ազատմամբ և ազատված աշակերտների համար ոչ կրոնադավանական ու բազմակարծիք բնույթի «Կյանքի փիլիսոփայություն» առարկայի ուսուցմամբ համակարգը կհամապատասխաներ դպրոցի պարտավորություններին և Կոնվենցիայով պահպանվող ծնողների իրավունքներին:
104. Նորվեգիայի իշխանությունները չհամաձայնվեցին այն փաստարկի հետ, որ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի առանձին տարրերից ազատման համար ծնողների դիմելու պահանջը (մասնակի ազատում) և Կոնվենցիայի 14-րդ հոդվածին հակասող խտրականություն էր հանդիսանում: 1998թ. Կրթության մասին օրենքով սահմանված ազատման պայմանը ոչ խտրական բնույթի էր: Ազատումը հավասար չափով շնորհվում էր բոլոր ծնողներին, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի բառերով ասած «անկախ սեռից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից...»: Ազատման մասին դրույթը սահմանազատում չէր առաջացմնում մի կողմից քրիստոնյա և մյուս կողմից ոչ քրիստոնյա բնակչության միջև: Այլ առարկաները՝ պատմությունը, երաժշտությունը, ֆիզիկական կուլտուրան և սոցիոլոգիական գիտությունները նույնպես կարող են շոշափել կրոնական և բարոյական խնդիրներ: 1998թ. Կրթության մասին օրենքի 2-4 հոդվածը գործում էր բոլոր առարկաների նկատմամբ: Ծնողների պատճառաբանությունից հետևում է, որ այդ առարկաներից միայն մասնակի ազատման տրամադրումը նույնպես խտրականական բնույթ կկրի: Նորվեգիայի իշխանությունների կարծիքով միակ կենսունակ համակարգն ինչպես այդ առարկաների, այնպես էլ «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի համար մասնակի ազատումների թույլտվությունն է: Եթե այն խտրականություն կազմեր, Կոնվենցիայի 14-րդ հոդվածը անհնար կդարձներ պարտադիր կրթության տրամադրման մեծ մասը:
105. Հաշվի առնելով իր վերոշարադրյալ եզրահանգումները (տես սույն վճռի 96-102 կետերը), նպատակահարմար չհամարեց խախտումը դիտարկելու Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ հոդվածների հետ համատեղ և ըստ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
106. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
107. Դիմումատուները նյութական վնասի փոխհատուցում չեն պահանջել, սակայն պահանջել են, որպեսզի իրենց փոխհատուցվի սույն գործով Կոնվենիցիայի խախտման արդյունքում կրած բարոյական վնասի դիմաց ոչ նյութական վնասը՝ Եվրոպական դատարանի կողմից որոշված չափով:
108. Նորվեգիայի իշխանությունները որևէ կերպով չեն մեկնաբանել այդ հայցը:
109. Խախտման վերաբերյալ Եվրոպական դատարանի եզրահանգման հետևանքները կտարածվեն սույն գործի շրջանակից դուրս, քանի որ ի հայտ եկած խախտումը ուղղակիորեն բխում է վիճարկվող իրավական դաշտից, այլ ոչ թե դրա կիրառման ձևից: Հաշվի առնելով «Քրիստոնեություն, կրոն և աշխարհահայացք» առարկայի վերաբերյալ մոտեցումը վերանայելու կառավարության պատրաստակամութունը, Եվրոպական դատարանը գտավ, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստն ինքնին բավարար փոխհատուցում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածի նպատակների համար:
Բ. Ծախսեր և ծախքեր
110. Դիմումատուները պահանջել են դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում 979798 նորվեգական կրոնի չափով (մոտ 117000 եվրո), որը բախկացած է հետևյալ գումարներից.
(ա) 308558 նորվեգական կրոն՝ ազգային դատարաններում գործի քննության ընթացքում կրած ծախսերի համար,
(բ) 637066 նորվեգական կրոն՝ 2002-2006թթ. Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում փաստաբանի աշխատանքի դիմաց կրած ծախսերի համար,
(գ) 34174 նորվեգական կրոն՝ 2006թ. դեկտեմբերի 6-ին ք. Ստրասբուրգում գործի բանավոր լսումների կապակցությամբ իրավագետի, խորհրդատուների և դիմումատուների կողմից կրած ճանապարհային ծախսերի համար:
Նշված գումարները ներառում են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):
111. Կառավարությունը չի վիճարկել դիմումատուների ներկայացրած պահանջները:
112. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դիմումատուին կարող է փոխհատուցվել դատական ծախսերի և ծախքերի համար միայն այն մասով, որն ըստ ապացույցի եղել է իրական, կատարվել է ելնելով անհրաժեշտությունից, իր չափով եղել է ողջամիտ: Այդ հանգամանքներում, Եվրոպական դատարանի տրամադրության տակ առկա գտնվեղ տեղեկության և վերոշարադրյալ չափանիշների հիման վրա, Եվրոպական դատարանը նպատակահարմար գտավ ամբողջությամբ փոխհատուցել դիմումատուների հայցի «ա» և «գ» կետերում նշված գումարները: Ինչ վերաբերում է «բ» կետին, Եվրոպական դատարանը, հիշեցնելով, որ գանգատի որոշ մասերն անընդունելի են համարվել, համոզված չէ, որ բոլոր դատական ծախսերն ու ծախքերը պարտադիր կատարվել են Կոնվենցիայի խախտման համար փոխհատուցում ստանալու նպատակով: Եվրոպական դատարանը նպատակահարմար գտավ, որպեսզի կրած ծախսերի ու ծախքերի դիմաց դիմումատուներին փոխհատուցվի 70000 եվրո (ԱԱՀ-ն ներառյալ) ընդհանուր գումար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
113. Դատարանը նպատակահարմար է համարում, որ
չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է
հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
սահմանված փոխառության տրամադրման առավելագույն
տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է, ձայների ինը կողմ և ութ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,
2. Վճռում է միաձայն, որ նպատակահարմար չի համարում առանձին կարգով քննել դիմումատուների գանգատը՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ հոդվածների հետ համատեղ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ,
3. Վճռում է միաձայն, որ խախտում արձանագրելու փաստն ինքնին բավարար փոխհատուցում է հանդիսանում դիմումատուների կողմից կրած ոչ նյութական վնասի համար,
4. Վճռում է միաձայն
(ա) որ կառավարությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է դիմումատուների դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար վճարել ընդհանուր առմամբ 70000 (յոթանասուն հազար) եվրոյի համարժեք նորվեգական կրոն՝ վճարման օրվա փոխարժեքով:
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև
վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված
փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի
չափով պարտավորությունների չկատարման
ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը,
5. Մերժում է, միաձայն, դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2007թ. հունիսի 29-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Vincent BergerJean-Paul Costa
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում և Դատարանը պատասխանատվություն չի կրում թարգմանության որակի համար: Սույն թարգմանությունը կարելի է ներլցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների շտեմարանից () կամ ցանկացած այլ տվյալների շտեմարանից, որին այն տրամադրել է Դատարանը: Սույն թարգմանությունը կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով` սույն գործի լռիվ անվանումը նշելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի մասին սույն ձևակերպման և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի վրա հղում կատարելու պայմանով: Սույն թարգմանության որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործելու մտադրության դեպքում խնդրում ենք դիմել` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy