© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 98
2007թ. հունիս
Ֆոլգերոն և այլոք ընդդեմ Նորվեգիայի- 15472/02
Վճիռ - 29.06.2007թ. [GC]
1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդված
Կրթության իրավունք
Պետական սկզբնական դպրոցներում ՙՔրիստոնեություն, կրոն և փիլիսոփայություն՚ առարկայից ամբողջությամբ ազատելու ապահովելու մերժում. խախտում
9-րդ հոդված
9-րդ հոդվածի 1-ին մաս
Խղճի ազատություն
Դավանանքի ազատություն
Մտքի ազատություն
Պետական սկզբնական դպրոցներում «Քրիստոնեություն, կրոն և փիլիսոփայություն» առարկայից ամբողջությամբ ազատելու ապահովելու մերժում. խախտում
Փաստեր. Բոլոր դիմողների, ովքեր Նորվեգիայի մարդասիրական ընկերակցության անդամ էին, երեխաները բողոքարկվող հանգամանքների ժամանակահատվածում սովորում էին սկզբնական դպրոցներում: 1997 թվականին Նորվեգիայի ուսումնական ծրագիրը փոխվել է, մասնավորապես, երկու առանձին առարկաներ` Քրիստոնեություն և աշխարհահայացք, փոխարինվել են մեկ առանձին առարկայով` Քրիստոնեություն, կրոն և փիլիսոփայություն, որը հայտնի էր որպես KRL: Այս առարկան ներառում էր Աստվածաշունչն ու Քրիստոնեությունը` մշակութային ժառանգության ձևով ու Ավետարանչական Լյութերական հավատքը (պաշտոնական պետական կրոնը Նորվեգիայում, որի բնակչության 86 տոկոսը նրա անդամներն էին), այլ Քրիստոնեական հավատքները, աշխարհի այլ դավանանքներն ու աշխարհահայցքները, բարոյականությունն ու փիլիսոփայությունը: Նախորդ համակարգի պայմաններում ծնողները կարող էին դիմել իրենց երեխայի համար նրան Քրիստոնեական առարկաներից ազատելու համար: 1998 Կրթական ակտի հիման վրա այնուամենայնիվ աշակերտը կարող էր ապահովվել միայն KRL-ի այն հատվածներից ազատումը, որոնք ծնողները կդիտարկեյին իրենց հավատքի կամ աշխարհահայացքի տեսանկյունից տարբերվող այլ հավատքին կամ այլ աշխարհահայցքին հավասարեցված: Դիմումատուներն ու մյուս ծնողներն անհաջող փորձեր էին կատարել իրենց երեխաներին KRL-ից ամբողջությամբ ազատելու համար:
2006 թվականի մայիսին Պալատը քննարկվող գործով իրավասությունից հրաժարվեց հօգուտ մեծ պալատի:
Օրենք. Ծնողների բողոքը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի և 1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա քննարկվել է վերջինիս դրույթների ներքո, որն հատկապես ուղղված էր կրթության ոլորտին:
KRL-ի ներկայացման նպատակն այն էր, որ, համատեղ դասավանդելով Քրիստոնեությունը, այլ կրոններն ու աշխարհահայացքները, հնարավոր լիներ ապահովել բաց և բովանդակային դպրոցական միջավայր: Այս նպատակը պարզորոշ համապատասխանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածում կյանքի կոչված օբյեկտիվության և պլյուրալիզմի սկզբունքներին:
1998 թվականի Կրթության ակտի ընդունված համապատասխան դրույթները շեշտադրում էին ոչ միայն Քրիստոնեության, այլ նաև աշխարհի այլ հավատքների ու աշխարհահայացքների մասին գիտելիքների փոխանցումը: Նպատակն էր խուսափելու երկպառակտությունից և ամրապնդելու միջմշակութային երկխոսությունն ու հասկացողությունը` աշակերտներին համատեղ բերելով մի առարկայի շրջանակներում, այլ ոչ թե թույլատրելու ամբողջությամբ բացառություն, որը կարող էր հանգեցնել աշակերտների` տարբեր թեմաներ ուսումնասիրող ենթախմբերի բաժանմանը:
Այն հանգամանքը, որ Քրիստոնեության մասին գիտելիքներին հատկացված էր ուսումնական ծրագրի մեծ մասը, քան մյուս կրոններին ու աշխարհահայացքներին, չէր կարող ինքնին հանգեցնել 1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածում նշված հարցի բարձրացմանը: Հաշվի առնելով Քրիստոնեության դերը Նորվեգիայի ազգային պատմությունում ու ավանդույթներում` այդ հանգամանքը ընկնում էր ուսումնական ծրագիրը պլանավորելու և ներդնելու Պետության հայեցողական լիազորությունների շրջանակում:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գերակշռությունը տրվել էր Քրիստոնեությանը` հատկապես 1998 թվականի Կրթության ակտի այսպես կոչված «Քրիստոնեական առարկայի հոդվածի» միջոցով, որի համաձայն` առաջնային և երկրորդական կրթության նպատակը, ընտանիքի հետ համաձայնության և համագործակցության պայմաններում, աշակերտներին, ի թիվս այլնի, տալ Քրիստոնեական և բարոյական դաստիարակություն: Շեշտադրման տարբերությունը նույնպես արտահայտվում էր օրենսդրության մեջ օգտագործված բառերում: Բացի դրանից, ուսումնական ծրագրում թվարկված առարկաների գրեթե կեսը վերաբերում էին միայն Քրիստոնեությանը, այն դեպքում, երբ առարկաների մյուս կեսը բաժանված էր մյուս կրոնների ու աշխարհահայացքների միջև:
Երբ համատեղ դիտարկում ենք Քրիստոնեության առարկայի դրույթը, 1998 թվականի կրթության ակտում ամրագրված KRL-ի բովանդակության ու նպատակի և օրենսդրական շրջանակի մաս կազմող տեքստերի նկարագրությունում առաջարկվող տարբերությունները, որոնք առկա են Քրիստոնեության դասավանդման հետ համեմատած մյուս կրոնների ու աշխարհահայացքների համար, ոչ միայն քանակական էին այլև որակական: Հաշվի առնելով այս անհավասարությունը` անհասկանալի է, թե հավատքի վերաբերյալ տարբեր ընկալումներ ու համոզմունքներ ունեցող մարդկանց միջև հարգանքին, հասկացողությանն ու երկխոսության աջակցությանը նպաստելու հետագա նպատակը պատշաճ իրականացվի:
Այնուհետև, Դատարանը դիտարկել էր, թե ծնողների` KRL-ից մասամբ բացառությունները կատարելու խնդրանքն արդյոք բավարար էր հակազդելու արձանագրված անհավասարակշռությանը: Առաջին հերթին այն արձանագրել էր, որ մասամբ ազատվելու համաձայնության պրակտիկ գործողությունը բարձրացնում է էական հարցեր: Մասնավորապես, ծնողները պետք է համապատասխան ձևով տեղեկացված լինեն առարկանների ծրագրերի մանրամասների մասին, որպեսզի հնարավոր լիներ նույնականացնել ու դպրոցին նախապես տեղեկացնել դասավանդման այն մասերի վերաբերյալ, որոնք կարող էին անհամատեղելի լինել իրենց սեփական համոզմունքների ու հավատքների հետ: Ծնողների համար պետք է, որ դժվար լինի իրենց մշտապես տեղեկացված պահել դասասենյակ ընթացող դասավանդման բովանդակության մասին և առանձնացնել անհամապատասխան մասերը, մասնավորապես, թե որտեղ KRL-ի առարկան ունի ընդհանուր Քրիստոնեական ուղղվածություն, ինչը խնդիր է առաջացնում:
Երկրորդը, բացառությամբ այն օրինակների, երբ ազատելու խնդրանքն ակնհայտ վերաբերում էր կրոնական գործունեությանը (որը հատուկ հիմքեր չի պահանջում), երբ ծնողները տալիս էին պատճառաբանված հիմնավորում իրենց խնդրանքին, դա պայման էր հանդիսանում մասնակի ազատում ստանալու համար: Անձնական կրոնական և աշխարհահայացքային համոզմունքների մասին տեղեկատվությունը հանդիսանում էր մասնավոր կյանքի ինտիմ ասպեկտների մի մասը: Չնայած ծնողները պարտականություն չունեին բացահայտելու իրենց համոզմունքները և դպրոցի տնօրինության ուշադրությունը մղվում էր ծնողների անձնական կյանքը հարգելու իրավունքի պահպանման անհրաժեշտության վրա, վտանգ կար, որ ծնողները ստիպված կլինեն դպրոցի տնօրինությանը բացահայտելու սեփական կրոնական ու փիլիսոփայական համոզմունքների ինտիմ ասպեկտները:
Երրորդը, Մասնակի ազատելու մասին ծնողական խնդրանքի դեպքում դպրոցները, համագործակցելով ծնողների հետ, կիրառում են ճկուն մոտեցում` հաշվի առնելով ծնողների կրոնական և աշխարհահայացքային համոզմունքներն ու դիտարկվող գործունեության տեսակը: Ուստի` գործունեության տեսակների թվին են դասվում, օրինակ՝ աղոթքները, օրհներգերի կատարումը, եկեղեցական ծառայություններն ու դպրոցական խաղերը ներկա գտնվելու միջոցով կարող էին փոխարինել մասնակցության միջոցով ներգրավմանը, քանի որ հիմնական նպատակն այն էր, որ ազատումը պետք է կիրառվեր գործունեության, այլ ոչ թե դրա միջոցով փոխանցվող գիտելիքի նկատմամբ: Սակայն Դատարանի կարծիքով գործունեության և գիտելիքի միջև նման տարբերությունը ոչ միայն դժվար էր գործնական իրականացման համար, այլ նաև զգալիորեն կարող էր նվազեցնել մասնակի ազատման իրավունքի արդյունավետությունը որպես այդպիսին: Բացի դրանից, զուտ գործնական մակարդակում ծնողները կարող էին ունենալ սխալ ընկալումներ ուսուցիչներին տարբերակված ուսուցման խնդրանքով դիմելու մասին:
Համապատասխանաբար Դատարանը գտել է, որ ծնողների անձնական կյանքի մեջ անհարկի խառնվելու վտանգ պարունակող մասնակի ազատման համակարգը չափազանց մեծ ճնշում էր գործադրում նրանց վրա, ինչպես նաև այն, որ դպրոցի հետ տարաձայնություններից խուսափելու համար ծնողները կարող էին զերծ մնալ ազատման միջնորդություն ներկայացնելուց: Որոշ դեպքերում, հատկապես եթե դրանք վերաբերում էին կրոնական բնույթ կրող գործունեությանը, մասնակի ազատման դեպքերի քանակը նույնիսկ կարող էր էապես կրճատվել տարբերակված ուսուցման միջոցով: Դա դժվար թե կարող էր համատեղելի համարվել ծնողների համոզմունքները հարգելու իրավունքի հետ` Կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածի նպատակների համար` ինչպես մեկնաբանված է Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների լույսի ներքո: Բացի դրանից, Դատարանը չի համոզվել, որ ծնողների համար առկա հնարավորությունը, որը ներկայացվել էր Կառավարության կողմից, իրենց երեխաներին տալ մասնավոր դպրոցներում կրթվելու, կարող էր պետությանն ազատել բոլորի համար բաց դպրոցներում բազմակարծությունն ապահովելու պարտականությունից:
Ի հակադրություն այս ելակետային իրադրությանը, չնայած տարրական և բազային դպրոցում KRL-ի ներառման ժամանակ ներկայացված մի շարք գովելի նպատակների, չի կարելի պնդել, որ Պատասխանող պետությունը բավարար հոգատարություն է ձեռնարկել, որպիսի ուսումնական ծրագրի մեջ ներառված տեղեկատվությունն ու գիտելիքը դասավանդվեն օբյեկտիվ, քննադատաբար և բազմակարծության ձևով 1-ին Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածի նպատակների համար:
Եզրակացություն. խախտում (9 ձայնով՝ ընդդեմ 8-ի):
41-րդ հոդված – Խախտման արձանագրումն ինքնին պարունակում է դիմողներին պատճառված ոչ-նյութական վնասի արդարացի բավարարում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy