© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 151
հուլիս 2012
Ֆրանչեսկո Սեսսան ընդդեմ Իտալիայի - 28790/08
Վճիռ 3.4.2012թ. [Երկրորդ բաժանմունք]
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնի ազատություն
Հրեական տոնի օրը նշանակված նիստը հետաձգելու մերժումը. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – Դիմումատուն, ով ազգությամբ հրեա է և մասնագիտությամբ իրավաբան, գործը քննող դատարանում ապացույցների ներկայացման վերաբերյալ նիստում ներկայացրել է հայցվորին: Քանի որ դատավորին բացարկ էր հայտնվել, նրան փոխարինողը կողմերին խնդրել էր ընտրել հետաձգված նիստի երկու ամսաթվերի` 2005թ. հոկտեմբերի 13-ի կամ 18-ի միջև` գործը քննող դատավորի կողմից նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն: Դիմումատուն նկատել է, որ երկու ամսաթվերն էլ համընկել են հրեական տոների հետ (Յոմ Կիպպուր և Սուկկոթ համապատասխանաբար) և որ իր կրոնական պարտավորություններն արգելում են իրեն նիստին մասնակցել: Դատավորը նիստը նշանակել է 2005թ. հոկտեմբերի 13-ին: Դիմումատուն դատարան է ներկայացրել նիստը հետաձգելու միջնորդություն և նաև հաղորդում է ներկայացրել դատավորի կողմից հանցագործության կատարման մասին: Նրա միջնորդությունը մերժվել է: Դիմումատուի քրեական բողոքի քննությունը նույնպես կարճվել է 2008թ. նրա` հրեական կրոնը ազատորեն դավանելու իրավունքին միջամտության դիտավորության կամ կրոնական հավատի հիման վրա նրա ինքնությունը վիրավորելու մասին ապացույցների բացակայության հիմքով:
Իրավունք – հոդված 9: Գործը քննող դատավորը որոշել է չբավարարել դիմումատուի` գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը իր որոշումը հիմնավորելով Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթներով, որոնց համաձայն ապացույցների անհապաղ հետազոտման վերաբերյալ նիստի հետաձգումը արդարացված է միայն, երբ մեղադրողը կամ մեղադրյալի փաստաբանը բացակա են (մեղադրող կողմից փաստաբանի ներկայությունը պարտադիր չէ): Դատարանը հակված չէ համարելու, որ հրեական տոնի հետ համընկնող ամսաթվին դատական նիստի նշանակումը և այն հետաձգելու մերժումը հանգեցրել է դիմումատուի` իր հավատն ազատորեն դավանելու իրավունքի սահմանափակմանը: Նախ, կողմերը չեն վիճարկում, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել կատարելու իր կրոնական պարտականությունները: Ավելին, դիմումատուն, ով պետք է ակնկալեր, որ իր` հետաձգման միջնորդությունը կարող է մերժվել գործող օրենսդրության նորմերի հիման վրա կարող էր կազմակերպել, իրեն` խնդրո առարկա նիստում փոխարինելը` իր մասնագիտական պարտականությունների իրականացումն ապահովելու համար: Նա չի հիմնավորել, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվել` իր հավատը փոխելու կամ իր կրոնը կամ հավատը դավանելուն խոչընդոտելու նպատակով: Ամեն դեպքում, նույնիսկ ենթադրելով, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի` 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքին, օրենքով նախատեսված այդպիսի միջամտությունը, արդարացվում է այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմքով և, մասնավորապես, արդարադատության պատշաճ իրականացման հասարակության իրավունքի և գործերի`ողջամիտ ժամկետում քննության սկզբունքի: Միջամտությունը պահպանել է կիրառված միջոցների և հետապնդած նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերությունը:
Եզրակացություն: խախտում տեղի չի ունեցել (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy