© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 126 նախադեպի վերաբերյալ
2010թ. հունվար
Frasik –ն ընդդեմ Լեհաստանի - 22933/02
Դատավճիռ 5.1.2010 [Section IV]
Հոդված 12
Ամուսնության իրավունք
Բանտարկյալին բանտում ամուսնանալը մերժելը՝ խախտում
Փաստեր՝ 2000թ. սեպտեմբերին գանգատարկուն կալանավորվել էր՝ մի կնոջ բողոքի հիման վրա, ով պնդում էր, որ վերջինը բռնաբարել և ծեծել է նրան։ Նրանք հարաբերություններ էին ունեցել, ինչը տևել էր մոտ չորս տարի և դադարել էր դեպքից մի քանի ամիս առաջ։ 2000թ.-ից ի վեր նրանք մի քանի անհաջող խնդրանք էին ներկայացրել դատախազին, որպեսզի գանգատարկուն ազատ արձակվի ոստիկանության վերահսկողության ներքո, քանի որ իրենք հաշտվել էին և ցանկանում էին ամուսնանալ։ Դատավարության բացման ժամանակ զոհը խնդրել էր դատարանին ազատել իրեն գանգատարկուի դեմ վկայություններ տալուց։ 2001թ. առաջին ատյանի դատարանը մերժել էր գանգատարկուի խնդրանքը՝ թույլ տալ իրեն ամուսնանալ բանտում, քանի որ այն ցանկացել էր կանխել, որպեսզի զոհը չիրականացնի գանգատարկուի դեմ ցուցմունք չտալու իր ամուսնական իրավունքը։ Դատավորը նաև համարել էր, որ կալանքի կենտրոնը ամուսնական արարողություն անցկացնելու համար հարմար տեղ չէր, և որ զույգի մտադրության անկեղծությունը կասկածահարույց էր, քանի որ նրանք նախկինում “չէին պաշտոնականացրել իրենց կյանքը”։ Հետևաբար գանգատարկուն դատապարտվել էր բռնաբարության և սպառնալիքներ հնչեցնելու համար։ Նրա դատապարտումը թողնվել էր անփոփոխ վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի կողմից։ Վերջինը, inter alia, որոշել էր, որ բանտում ամուսնանալու թույլտվությունը գանգատարկուին մերժելը հաստակորեն խախտել էր Կոնվենցիայի Հոդված 12-ը։
Իրավունք՝ Հոդված 12՝ Դատարանը որևէ պատճառ չէր տեսել, որի հիմքով առաջին ատյանի դատարանը կարող էր հարցականի տակ դնել, թե արդյոք զուգընկերների փոխհարաբերության որակն այնպիսին է, որ արդարացվի ամուսնանալու նրանց որոշումը կամ արդյոք ընտրված ժամանակը կամ վայրը հարմար են։ Զուգընկերոջ ընտրությունն ու ամուսնանալու որոշումը, ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ, խիստ մասնավոր և անձնական խնդիր էր։ Համաձայն Հոդված 12-ի, իշխանությունների դերն էր երաշխավորել, որ ամուսնանալու իրավունքը իրականացվում է “ներպետական օրենսդրության համապատասխան” (որոնք իրենց հերթին պետք է համապատասխան լինեն Կոնվենցիային), բայց նրանց չէր թույլատրվում միջամտել կալանավորի որոշմանը իր ընտրած անձի հետ ամուսնական հարաբերություններ հիմնելու վերաբերյալ։ Պետք է վճիռ կայացվեր ոչ թե կալանավորի համար բանտում ամուսնանալու ողջամտության, այլ գործնական ասպեկտների շուրջ։ Բացի սրանից, իշխանությունները չէին կարող սահմանափակել ամուսնանալու իրավունքը, եթե չկային այնպիսի կարևոր նկատառումներ, ինչպես օրինակ բանտի անվտանգությունը, կամ հանցագործությունների ու անկարգությունների կանխարգելումը։ Տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի համոզմունքն էր, թե ամուսնությունը կարող էր բացասաբար ազդել գանգատարկուի նկատմամբ ապացույցների ձեռք բերման գործընթացի վրա, ինչով հիմնավորվել էր նրա կողմից ամուսնանալու իրավունքի նկատմամբ արգելքի սահմանումը դատավարության ընթացքում։ Արգելքն այնուամենայնիվ չուներ իրավական հիմք, քանի որ համաձայն Լեհաստանի օրենսդրության, այն փաստը, որ ապագա ամուսիններից մեկը մեղադրվում էր քրեական դատավարությունում, իսկ մյուսը զոհ էր, իրավական կամ փաստացի խոչընդոտ չէր ամուսնության համաձայնության համար։ Եթե գանգատարկուն կալանավորված չլիներ, ապա չէր լինի դատավարության ընթացքում քաղաքացիական կացության որևէ գրասենյակում ցանկացած ժամանակ ամուսնություն գրանցելուն խոչընդոտող որևէ միջոց։ Ոչ էլ նրա զգացումների անկեղծությունը կքննարկվեր քաղաքացիական կացության իշխանությունների կողմից նախքան փոխհարաբերությունների պաշտոնականացումը։ Հետևաբար, Դատարանը չէր կարող լիովին հավանություն չտալ Գերագույն դատարանի այն գնահատականին, թե գանգատարկուի ամուսնանալու իրավունքին միջամտությունը եղել է անհամաչափ և կամայական։ Դատարանը չընդունեց Կառավարության պնդումը, թե պահպանել էր ապագայում զոհի հետ ամուսնանալու հնարավորությունը, և որ դա կարող էր թեթևացնել արգելքի հետևանքները։ Նախքան ամուսնանալը հարկադրված հապաղումը լիարժեք տարիքի անձանց նկատմամբ և ներպետական օրենքի համաձայն ամուսնության պայմանները այլապես կատարելը չէր կարող համարվել արդարացված ըստ Հոդված 12-ի։ Լեհաստանի օրենսդրությունը համապատասխան իշխանություններին էր թողել ամուսնանալու վերաբերյալ կալանավորի խնդրանքի շուրջ որոշում կայացնելու լրիվ հայեցողությունը։ Օրենքի ոչ մի որոշակի դրույթ չէր վերաբերում կալանավայրում ամուսնությանը, սակայն Դատարանի կարծիքով Հոդված 12-ով չէր պահանջվում, որպեսզի Պետությունը ներմուծեր առանձին օրենքներ կամ հատուկ կանոններ կալանավորների ամուսնության վերաբերյալ, քանի որ կալանավորված լինելը ամուսնության իրավական խոչընդոտ չէ։ Ոչ էլ իրավական կարգավիճակի որևէ տարբերություն կար կապված ազատության կամ անազատության մեջ գտնվող անձանց ամուսնանալու իրավասությունների միջև։ Գանգատարկուի դեպքում Կոնվենցիայի խախտումն առաջացել էր ոչ թե կալանավայրում ամուսնության կանոնների բացակայության, այլ իր հայեցողականությունը կիրառող ներպետական դատավորի կողմից զսպվածության պակասի և վտանգված տարբեր հանրային և անհատական շահերի միջև արդար հավասարակշռությունը Կոնվենցիային համապատասխան ձևով ապահովել չկարողանալու պատճառով։ Նույնիսկ եթե առաջին ատյանի դատարանը գործել էր այնպես, ինչպես ստիպված էր գործել՝ երաշխավորելու դատավարության պատշաճ անցկացումը, ինչն իրավաչափ շահ էր, այն տեսադաշտից դուրս էր թողել կոնվենցիայով նախատեսված գանգատարկուի հիմնարար իրավունքի նկատմամբ հավասարակշռությունը գնահատելու անհրաժեշտությունը։ Արդյունքում կիրառված միջոցը խախտել է գանգատարկուի ամուսնանալու իրավունքի բուն էությունը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 13՝ Կառավարությունն ընդունել է, որ առկա չի եղել որևէ ընթացակարգ, որով գանգատարկուն կկարողանար բողոքել կամ այլապես վիճարկել իրեն կալանավայրում ամուսնանալու իրավունքը մերժելու մասին որոշումը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Դատարանը նաև գտել է, որ խախտվել է Հոդված 5 § 4-ը։
Հոդված 41՝ 5,000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy