© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 149
2012թ. փետրվար
G.-ն ընդդեմ Ֆրանսիայի - 27244/09
Վճիռ 23.02.2012թ. [Բաժանմունք V]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Չորս տարիների ընթացքում շիզոֆրենիայով տառապող բանտարկյալի պարբերաբար տեղափոխությունները մեկ հոգեբուժական հիվանդանոցից մյուսը. խախտում
Փաստեր. Դիմումատուն տառապում էր շիզոֆրենիկ բնույթի քրոնիկ հոգեկան խանգարմամբ և ներկայումս գտնվում էր հատուկ բժշկական հաստատությունում: 1996-2004թթ.-ի ընթացքում նա հաջորդաբար գտնվել էր քրեակատարողական հիմնարկում և հոգեբուժարանում: 2005թ. մայիսին դիմումատուին ազատազրկում են այն բանից հետո, երբ նա հոգեբուժարանում վնաս է պատճառում: 2005թ. օգոստոս ամսին դիմումատուն այրում է ներքնակը, ինչի պատճառով հրդեհ է բռնկվում բանտախցում, որը դիմումատուն կիսում էր մեկ այլ բանտարկյալի հետ: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից չորս ամիս անց մահանում է: 2005թ. հոկտեմբերին դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում և նրան վերցնում են նախնական կալանքի տակ: Դիմումատուի փաստաբանը պահանջում է, որպեսզի վերջինս ազատ արձակվի` հիմնավորելով, որ դիմումատուն պետք է գտնվի հիվանդանոցում, այլ ոչ քրեակատարողական հիմնարկում, սակայն դատավորը մերժում է նրա պահանջը: 2007թ. փետրվարին դիմումատուի գործը հանձնվում է երդվյալ ատենակալների դատարանի քննությանը: Այդ և հաջորդ տարվա ընթացքում դիմումատուն բազմաթիվ անգամ հարկադրաբար հոսպիտալացվում է քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում և հատուկ մասնագիտացված հիվանդանոցում: 2008թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից պահանջված հոգեբուժական փորձաքննությունը եզրակացնում է, որ, չնայած դիմումատուի խանգարման սուր բնույթին, նա կարող է կանգնել դատարանի առջև: 2008թ. նոյեմբերի դատավճռով դատարանը դատապարտում է դիմումատին 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը հրապարակելուց հետո դիմումատուին նորից տեղափոխում են շրջանային հոգեբուժական հաստատություն: 2008թ. դեկտեմբերին պրեֆեկտը որոշում է կայացնում դիմումատուին հարկադիր հոսպիտալացնելու մասին, որը ուժի մեջ մնում երեք ամիս: Այնուհետև, դիմումատուն երկու անգամ հոսպիտալացվում է շրջանային հոգեբուժական հաստատությունում: Դիմումատուն ազատ արձակման մասին դիմում ներկայացնելիս նշում է, որ անվերջ տեղափոխումները քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական ծառայությունից հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություն անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունք են հանդիսանում, իսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխումը` հավասարազոր է խոշտանգման մի տեսակի: 2009թ. սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը դիմումատուին ճանաչում է անմեղսունակ և կարգադրում է վերջինիս հոսպիտալացնել հատուկ մասնագիտացված հիվանդանոցում:
Իրավունք. Հոդված 3. Դիմումատուի հիվանդության լրջությունը ենթակա չէր վիճարկման: Նա տառապում էր շիզոֆրենիայի տիպի հոգեկան խանգարմամբ, որն ուներ ինքնասպանություն գործելու բարձր ռիսկ և պահանջում էր շարունակական բուժում: Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում դիմումատուն բազմիցս ունեցել էր առողջական վատթարացումներ, ինչի մասին վկայում էին նրա հոսպիտալացումները: Ուստի, Դատարանը գտավ, որ այն տառապանքները, որոնք պայմանավորված էին շիզոֆրենիա հիվանդության վատթարացման հետ, սկզբունքորեն կարող էին առաջ բերել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում [1]:
Սույն գործով Դատարանը հաշվի առավ, որ ազատազրկման չորս տարիների ընթացքում դիմումատուն ստացել էր անհրաժեշտ բուժում: Նրան նաև հարկադիր հոսպիտալացրել էին, երբ դիմումատուի նոպաները անհնարին էին դարձրել վերջինիս կալանքի տակ գտնվելը: Մինչդեռ դիմումատուի պարբերաբար հոսպիտալացումը թույլ էր տվել կանխել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի վատթարացումները, ինչպես նաև ապահովել էր մյուսների անվտանգությունը, վերջինիս չափազանց խոցելիությունը պահանջում էր այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք չէին սրացնի նրա հոգեկան վիճակը: Դիմումատուի բազմաթիվ տեղափոխությունները քրեակատարողական հիմնարկ և հիվանդանոց խոչընդոտել էին նրա վիճակի կայունացմանը: Դատարանը, նախ և առաջ, անտեղին էր համարել դիմումատուի կրկնվող և կարճատև հոսպիտալացումները և դրանց հաճախականությունը` ընդգծելով դիմումատուի ծանր և քրոնիկ հոգեկան խնդիրները: Նման հանգամանքներում դիմումատուի կրկնվող և կարճատև տեղափոխումները քրեակատարողական հիմնարկից հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություն որևէ նպատակ չունեին, իսկ դիմումատուի համար դրանք անհասկանալի և անհանգստացնող էին: Դրանք ակնհայտորեն խոչընդոտում էին դիմումատուի վիճակի կայունացմանը` հաստատելով, որ վերջինս չէր կարող գտնվել կալանքի տակ, ինչն էլ իր հերթին առաջ էր բերում 3-րդ հոդվածի խախտում: Երկրորդը, Դատարանը վկայակոչեց, որ քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական հաստատության պայմանները, որտեղ դիմումատուն բազմիցս տեղափոխվել էր, տեղական իշխանությունների կողմից ենթարկվել էին խիստ քննադատության: Համակցված բանտային կոշտ միջավայրի հետ` այդ պայմանները կարող էին միայն խորացնել դիմումատուի տագնապի, անհանգստության և վախի զգացումը: Հաշվի առնելով իշխանությունների ջանքերն՝ ուղղված դիմումատուի հոգեկան խնդիրների բուժմանը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող բանտարկյալներին խնամելու դժվարությունները` Դատարանը գտավ, որ դիմումատուին նման պայմաններում բավական երկար ժամանակ պահելը (2005-2009թթ.) խոչընդոտել էր դիմումատուի համար պահանջվող բժշկական ընթացքին և առաջ էր բերել ազատազրկումից բխող անխուսափելի տառապանք: Հետևաբար, Դատարանը գտավ, որ դիմումատուն ենթարկվել էր անմարդկային և ստորացնող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նշեց նաև, որ, համաձայն 2006թ. ընդունված Եվրոպական բանտային կանոնների [2], այն բանտարկյալները, ովքեր տառապում են լուրջ հոգեկան հիվանդությամբ, պետք է տեղափոխվեն և խնամքի տակ առնվեն հատուկ հաստատություններում, որոնք հարմարեցված կլինեն համապատասխան սարքավորումներով և որը կունենա համապատասխան անձնակազմ (տե´ս Sławomir Musiał ընդդեմ Լեհաստանի, թիվ 28300/06, 20 հունվար 2009թ., Նախադեպային տեղեկատու թիվ 115):
Դատարանը միաձայն ընդունեց նաև, որ դիմումատուի դատավարության ընթացում չի խախվտել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
1. Տե´ս Bensaid-ն ըննդեմ Միացյալ Թագավորության, թիվ 44599/98, 6 փետրվար 2001թ., Նախադեպային տեղեկատու թիվ 27:
2. 2006թ. հունվարի 11-ին ընդունված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec (2006)2 հանձնարարականը Եվրոպական բանտային կանոնների մասին:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy