ՄԵԾ ՊԱԼԱՏ
GÄFGEN ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ
(Դիմում թիվ 22978/05)
վճիռ
Դատարանի կանոնակարգի 81-րդ կանոնին համապատասխան սույն տարբերակում 2010թ. հունիսի 3-ին կատարվել են ճշգրտումներ
ստրասբուրգ
1 հունիսի 2010 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Gäfgen ընդդեմ Գերմանիայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, Նախագահ,
Christos Rozakis,
Nicolas Bratza,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Anatoly Kovler,
Ljiljana Mijović,
Renate Jaeger,
Sverre Erik Jebens,
Danutė Jočienė,
Ján Šikuta,
Ineta Ziemele,
George Nicolaou,
Luis López Guerra,
Ledi Bianku,
Ann Power,
Nebojša Vučinić, դատավորներ,
և Erik Fribergh, քարտուղար,
2009թ. մարտի 18-ին և 2010թ. մարտի 24-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2010թ. մարտի 24-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2005թ. հունիսի 15-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Գերմանիայի քաղաքացի պարոն Magnus Gäfgen-ի կողմից (դիմումատու) ընդդեմ Գերմանիայի Դաշնության հղված (թիվ 22978/05) գանգատի հիման վրա: Դրամատուին տրամադրվել է իրավաբանական օգնություն:
2. Դիմումատուն գանգատվում էր, որ 2002թ. հոկտեմեբրի 1-ին J. տղայի գտնվելու վայրի վերաբերյալ ոստիկանության կողմից հարցաքննվելիս նա ենթարկվել է խոշտանգում հանդիսացող վերաբերմունքի, որն արգելված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Նա հայտարարում էր, որ նա բռնության զոհ է դառձել: Նա նաև պնդում էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննությանն իրավունքի խախտում, որը նախատեսում է անձի կողմից իրեն արդյունավետ պաշտպանելու և իր իսկ դեմ ցուցմունք չտալու իրավունք, քանզի այն ճանապարը, որով նրանից կորզվել են դատարանում գործը քննելիս որպես ապացույց օգտագործված ցուցմունքները հակասում է Կոնվենցիայի 3-դ հոդվածին:
3. Դիմումատուի գործը ուղարկվել էր Դատարանի 5-րդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52 § 1): 2007թ. ապրիլի 10-ին բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ՝ Peer Lorenzen՝ նախագահ, Snejana Botoucharova, Volodymyr Butkevych, Margarita Tsatsa-Nikolovska, Rait Maruste, Javier Borrego Borrego, Renate Jaeger, և բաժանմունքի քարտուղար Claudia Westerdiek, դիմումը մասամբ ընդունելի էր համարել:
4. 2008թ. հունիսի 30-ին 5-րդ բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ՝ Peer Lorenzen՝ նախագահ, Rait Maruste, Volodymyr Butkevych, Renate Jaeger, Isabelle Berro-Lefèvre, Mirjana Lazarova Trajkovska, Zdravka Kalaydjieva և բաժանմունքի քարտուղար Claudia Westerdiek, ներկայացրել էր իր եզրակացությունը: Պալատը միաձայն որոշել էր չանդրադառնալ ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ կառավարության նախնական առարկությանը: Պալատը, ձայների վեց կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ, վճռել էր, որ դիմումատուն այլևս չի կարող հայտարարել, որ Կոնվենցայի 3-րդ հոդվածի խախտման իմաստով նա զոհ է հանդիսանում: Այնուհետև Պալատը, ձայների վեց կողմ մեկ դեմ հարաբերությամբ, վճռել էր, որ Կոնվեմցիայի 6-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
5. Դիմումատուն՝ 2008թ. սեպտեմբերի 19-ին ներկայացրած և Դատարանի Գրանցումների բաժնի կողմից 2008թ. սեպտեմեբրի 26-ին մուտքագրած դիմումով պահանջել էր, որպեսզի Կոնվենցիայի 43-րդ հոդվածին և Դատարանի կանոնակարգի 73-րդ կանոնին համապատասխան գործն ուղարկվի Եվրոպական դատարանի Մեծ Պալատ, շարունակելով պնդել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածների խախտում: 2008թ. դեկտեմբերի 1-ին Մեծ Պալատի Կոլեգիան բավարարել էր այդ պահանջը:
6. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան:
7. Ինչպես դիմումատուն, այնպես էլ Գերմանիայի կառավարությունը, գրավոր փաստարկներ ներկայացերին գործի էության վերաբերյալ և պատասխանեցին միմյանց պնդումներին: Միևնույն ժամանակ գործի էության վերաբերյալ փաստարկներ ստացվեցին J.-ի ծնողներից՝ պրն Friedrich von Metzler-ից և տիկին Sylvia von Metzler-ից, որոնց 5-րդ բաժանմունքի նախագահը գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն էր տվել: (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 2), որոնց շահերը ներկայացնում էին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող փաստաբաններ պրն E. Kempf-ը և տկն H. Schilling-ը: Երրորդ կողմի մեկնաբանություններ էին ստացվել նաև Լոնդոն քաղաքում գործող «Redress Trust» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հասարակական կազմակերպության կողմից, որին Մեծ Պալատի նախագահը գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն էր տվել (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի կանոն 44 §§ 2 և 3), որի անունից հանդես եկան տնօրեն՝ պրն C. Ferstman-ը և խորհրդական՝ պրն L. Oette-ն: Կողմերն արտահայտեցին իրենց կարծիքները ներկայացված փաստարկների վերաբերյալ (Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 5):
8. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2009թ. մարտի 18-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
տկնA. Wittling-vogel, Ministerialdirigentin,
արդարադատության դաշնային նախարարություն, լիազոր ներկայացուցիչ
պրնJ. A. Frowein, Մաքս Պլանքի անվան հանրային և միջազգային համեմատական իրավունքի ինստիտուտի պատվավոր տնօրեն փաստաբան
պրնM. Bornmann, Պետական դատախազ
պրնJ. Koch, շրջանային դատարանի դատավոր խորհրդականներ
(բ) Դիմումատուի անունից
պրնM. Heuchemer, իրավաբան,իրավագետ
պրնD. Schmitz, իրավաբան,
պրնB. von Becker, իրավաբան,
պրնJ. Schulz-Tornau, իրավաբան, խորհրդականներ
պրնS. Ströhm,
պրնM. Bolsinger, օգնականներ
Դատարանը լսեց պրն Heuchemer-ի և պրն Frowein-ի դիրքորոշումները և նրանց կողմից տրված պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուն ծնվել է 1975թ. և ներկայումս կրում է ազատազրկման պատիժը Գերմանիայի Շվալմշտադի գաղութում:
Ա. J.-ի առևանգումը եւ ոստիկանությունը հետաքննությունը
10. J.-ն Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ապրող բանկիրների ընտանիքի կրթսեր տղան էր: Դիմումատուն իր քրոջ ծանոթն էր, որին տղան ճանաչում էր:
11. 2002թ. սեպտեմբերի 27-ին դիմումատուն J.-ին խորամանկությամբ բերեց իր բնակարան, այն պատրվակով, իբրև J.-ի քույրն այտեղ էր մոռացել իր բաճկոնը: Այնտեղ նա խեղդամահ արեց երեխային:
12. Այնուհետև դիմումատուն J.-ի ծնողների տան մոտ թողեց մի գրություն, որտեղ հաղորդվում էր, որ J.-ն արևանգվել է և նրան ազատ թողնելու համար պահանջվում էր մեկ միլիոն եվրո: Գրությունում նաև նշված էր, որ եթե արևանգողները ստանան նշված փրկագինը և իրենց հաջողվի հեռանալ երկրից, ապա երեխան կվերադարձվի ծնողներին: Այնուհետև դիմումատուն իր ավտոմեքենայով մեկնեց դեպի Ֆրանկֆուրտից մոտ մեկ ժամ ճանապարհի հեռավորության վրա գտնվող Բիրշթայն քաղաքի մոտաքայքում մասնավոր սեփականության տարածքում գտնվող լճակ և թաքցրեց J.-ի դին նավամատույցի տակ:
13. 2002թ. սեպտեմբերի 30-ին դիմումատուն բարձրացրեց տրամվայի կանգառի մոտ թողնված փրկագնի գումարով ծրարը և այդ պահից սկսած ոստիկանությունը հետևեց նրան:
Ստացած փրկագնի մի մասը դիմումատուն փոխանցեց իր բանկային հաշիվների վրա, իսկ մնացածը թաքցրեց իր բնակարանում: Նույն օրվա երկրորդ կեսին Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում ոստիկանությունը ձեռբակալեց դիմումատուին, որի ընթացքում նրան վայր էին գցել՝ դեմքով շրջելով դեպի գետին:
14. Այն բանից հետո, երբ օդանավակայանի հիվանդանոցում բժիշկը ստուգեց դիմումատուի հոգեկան վիճակը և մաշկի վրա առաջացած վնասվածքները, դիմումատուն հասցվեց Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն: Օպերլիազոր M.-ն տեղեկացրեց դիմումատուին, որ նա կասկածվում է J.-ին արևանգելու մեջ և ծանոթացրեց ցուցմունք չտալու և փաստաբանի հետ խորհրդակցելու դիմումատուի՝ որպես մեղադրյալի իրավունքների մասին: Այնուհետև, M.-ն հարցաքննեց դիմումատուին J.-ին հայտնաբերելու նկատակով: Այդ ընթացքում ոստիկանությունը խուզարկել էր դիմումատուի բնակարանը և գտել էր փրկագնի գումարի կեսը, ինչպես նաև գրավոր կազմված հանցագործության ծրագիրը: Դիմումատուն ոստիկանությանը մոլորության մեջ գցելու նպատակով ասել էր, որ երեխան պահվում է այլ արևանգողի կողմից: Նույն օրվա երեկոյան, ժամը 11.30-ին, դիմումատուի խնդրանքով նրան թույլ էին տվել եռեսուն րոպե տևողությամբ հանդիպում ունենալ իրավաբան Z.-ի հետ: Այնուհետև դիմումատուն հայտնել էր, որ տղային արևանգել են ոմն F.R.-ն ու M.R.-ը և թաքցրել լճի մոտակայքում գտնվող մի տնակում:
15. 2002թ. հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, մինչ M.-ն ժամանել էր աշխատանքի, Ֆրանկֆուրտ քաղաքի գլխավոր ոստիկանապետի տեղակալ պրն Daschner-ը (D.), հրամայել էր ոստիկանության մեկ այլ ծառայողի՝ պարոն Ennigkeit-ին (E.), որպեսզի վերջինս դիմումատուին սպառնա, որ նրան զգալի մարմնական ցավ կհասցվի և, անհրաժեշտության դեպքում, հասցնելու այդ ցավը, որպեսզի վերջինս հայտնի տղայի գտնվելու վայրը: D.-ի ենթակայության տակ գտնվող վարչության ղեկավարներն արդեն իսկ մի քանի անգամ դեմ էին արտահայտվել նման միջոցների կիրառմանը (տես նաև սույն վճռի 47-րդ կետը): Այս անգամ սակայն օպերլիազոր E.-ն սպառնացել էր դիմումատուին, որ եթե վերջինս չհայտնի երեխայի գտնվելու վայրը, նրան կհանձնեն այդ նպատակով հատուկ պատրաստված մի անձի, որն իրեն զգալի մարմնական ցավ կպատճառի: Ինչպես վկայում է դիմումատուն, ոստիկանության ծառայողը նաև սպառանեցել էր, որ դիմումատուին կփակեն խցում երկու խոշոր սևամորթ տղամարդկանց հետ, որոնք սեռական բռնություն կգործադրեն իր նկատմամբ: Ոստիկանության ծառայողը նաև մի քանի անգամ ձեռքով հարվածել էր իր կրծքին և թափահարել նրան, որի պատճառով դիմումատուն մեկ անգամ գլխով հարվածել էր պատին: Կառավարության ներկայացուցիչները ժխտել էին, որ դիմումատուին սպառնացել են սեռական բռնությամբ և հարցաքննության ժամանակ ֆիզիկական ճնշում են գործադրել նրա նկատմամբ:
16. Դիմումատուն, վախենալով, որ ոստիկանության ծառայողները կիրականացնեն սպառնալիքները, մոտ տաս րոպե անց հայտնել էր թե որտեղ էր թաքցրել J.-ի մարմինը:
17. Այնուհետև դիմումատուն M.-ի և բազմաթիվ այլ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մեքենայով հասցվել էր Բիրշթայն: Նա հրաժարվել էր մեկնել օպերլիազոր E.-ի ուղեկցությամբ: Ոստիկանությունը սպասել էր մինչ դեպքերի վայր կհասցվի տեսախցիկ: Այնուհետև դիմումատուն, հետևելով միջոցառումը գլխավորող ոստիկանության սպայի հրահանգներին և տեսախցիկի ձայնագրությամբ, ցույց էր տվել մարմնի գտնվելու ճշգրիտ տեղը: Ոստիկանության ծառայողները, հետևելով դիմումատուի ցուցմունք հայտնաբերել էին J.-ի դին Բիրշթայնի մոտաքայքում գտնվող լճակի նավամատույցի տակ, որը մատնանշել էր դիմումատուն: Դիմումատուն պնդում էր, որ նրան ստիպել էին ոտաբոբիկ անտառի միջով քայլել մինչ այն տեղը, որտեղ նա թաքցրել էր դին, որից հետո, ոստիկանների հրահանգով նա մատնանշել էր ճշգրիտ վայրը, որտեղ թաքցրել էր տղայի մարմինը: Կառավարությունը ժխտել է, որ դիմումատուին ստիպել էին ոտաբոբիկ քայլել:
18. Վայրի քննության արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել էր դիմումատուի մեքենայի անվադողերի հետքերը Բիրշթայնի մոտաքայքում գտնվող լճակի տարածքում: Բիրշթայնից վերադառնալուց հետո օպերլիազոր M.-ն կրկին հարցաքննել էր դիմումատուին, որը խոստովանել էր J.-ի արևանգումն ու սպանությունը: Այնուհետև ոստիկանությունը դիմումատուին տարել էր նրա կողմից նշված մի շարք այլ վայրեր, որտեղ ոստիկանները հայտնաբերել և առգրավել էին J.-ի դասագրքերը, ուսապարկը, J.-ի հագուստը և գրամեքենան, որով դիմումատուն կազմել էր նենգասպառնալիքի գրությունը: 2002թ. հոկտեմբերի 2-ին դիահերձման արդյունքները հաստատել էին, որ J.-ին խեղդամահ էին արել:
19. Ոստիկանության բաժանմունք վերադառնալուց հետո դիմումատուին թույլ էին տվել հանդիպելու դիմումատուի մոր կողմից վարձված փաստաբան En.-ի հետ, որն այդ օրն առավոտյան դիմումատուի հետ հանդիպելու և զրուցելու անհաջող փորձեր էր կատարել:
20. 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանությանը հղված գրությունում Ֆրանկֆուրտի գլխավոր ոստիկանապետի տեղակալ D.-ն նշել էր, որ իր կարծիքով J.-ի կյանքը չափազանց մեծ վտանգի տակ է գտնվում, նույնիսկ հնարավոր է որ նա այլևս ողջ չէ, քանի որ կարող էր սովամահ լինել կամ սառչել: Այդ իսկ պատճառով, երեխայի կյանքը փրկելու համար նա գրավոր կարգադրել էր, որպեսզի ոստիկանության աշխատակից E.-ն դիմումատուին սպառնա զգալի ֆիզիկական ցավով, որն իր մարմնի վրա որևէ հետքեր չի թողնի: Նա հաստատեց, որ այդ սպառալիքն իրականացնելու դեպքում, այն պետք է անցկացվեր բժշկական հսկողության տակ: D.-ն նաև խոստովանեց, որ հրահանգել էր ոստիկանության մեկ աշխատակցի «ճշմարտության շիճուկ» ձեռք բերել, որը պետք է ներակվեր դիմումատուին: Հրահանգում նշված էր, որ դիմումատուին սպառնալը բացարձակապես միտված է երեխայի կյանքը փրկելուն, այլ ոչ թե արևանգման քրեական գործ հարուցելու համար նոր փաստերի ձեռք բերմանը: Իրականում, այն բանից հետո, երբ դիմումատուն, ֆիզիկական ցավի սպառնալիքի արդյունքում հայտնեց J.-ի մարմնի գտնվելու վայրը, որևէ այլ միջոցներ չկիրառվեցին:
21. Ոստիկանության բժշկի կողմից 2002թ. հոկտեմբերի 4-ին կազմված բժշկական զննման արձանագրությունը հաստատում էր, որ դիմումատուի ձախ անրակի տակ ձևավորվել էր արյունազեղ ուռուցք (7 սմ x 5 սմ), ձախ ձեռքի և ծնկների վրա առկա էին մաշկի տրոհված՝ հարվածի հետքեր և վերքի կեղանքներ, իսկ ոտքերին այտուծներ: 2002թ. հոկտեմբերի 7-ին կազմված հաջորդ բժշկական զննման արձանագրությունում հաստատված էին 2002թ. հոկտեմբերի 2-ի բժշկական զննման արդյունքում դիմումատուի կրծքավանդակի ձախ մասում հայտնաբերված երկու արյունազեղ ուռուցքները՝ մոտավորապես 4 և 5 սմ տրամագծով, ինչպես նաև ձախ ձեռքի, ծնկների և աջ ոտքի վրա տրոհված՝ հարվածի հետքերն ու վերքի կեղանքները և ոտքերի այտուծները: Արձանագրությունում նշված էր, որ վնասվածքների զուսպ բնույթ կրող հետքերը վկայում էին, որ դրանք առաջացել էին զննումից մի քանի օր առաջ: Վնասվածքների ճշգրիտ պատճառն ախտորոշելը հնարավոր չէր:
22. 2002թ. հոկտեմբերի 4-ին ոստկանության բաժանմունքում, 2002թ. հոկտեմբերի 4-ին, 14-ին և 17-ին դատախազությունում և 2003թ. հունվարի 30-ին շրջանային դատարանում անցկացված հարցաքննությունների ընթացքում դիմումատուն հաստատել էր 2002թ. հոկտեմբերի 1-ի իր խոստովանությունը:
23. 2003թ. հունվարին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն էր նախաձեռնել Ֆրանկֆուրտի գլխավոր ոստիկանապետի տեղակալ D.-ի և օպերլիազոր E.-ի նկատմամբ, հիմնվելով դիմումատուի հայտարարության վրա, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին նրան սպառնացել էին:
Բ. Դիմումատուի դեմ քրեական վարույթը
1. Վարույթը Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանում
(ա) Դատաքննության կարճման և ապացույցների անթույլատրելիության մասին նախնական դիմումները
24. Լսումների առաջին օրը, 2003թ. ապրիլի 9-ին, դիմումատուին ներկայացնող դատապաշտպանը դիմումատուի անունից նախնական դիմում ներկայացրեց դատավարության կարճման մասին: Պահանջը հիմնավորվում էր այն փաստով, որ հարցաքննության ժամանակ և մինչ խոտսովանություն տալը ոստիկանության օպերլիազոր E.-ն սպառնացել էր, որ դիմումատուին սաստիկ ֆիզիկական ցավ կպատճառեն և նրա նկատմամբ սեռական բռնություն կգործադրեն: Դիմումատուն պնդում էր, որ քանի որ նման վերաբերմունքը հակասում էր Քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետին (տես ստորև սույն վճռի 61-րդ կետը) և Կոնվենցիայի 3-րդ Հոդվածին, դատավարությունն իր նկատմամբ պետք է կարճվի:
25. Դիմումատուն նաև ներկայացրել էր երկրորդ նախնական առարկումը, հայտարարելով, որ ելնելով 2002թ. հոկտեմբերի 1-ին իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին արված սպառնալիքի շարունակական բնույթից (Fortwirkung), բոլոր այն ցուցմունքները, որոնք քրեական դատավարության ընթացքում նա տվել էր քննչական մարմիններին, դատարանում օգտագործվել չեն կարող: Ավելին, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետը, դիմումատուն հայտարարել էր, որ քննչական մարմինների կողմից, այդ թվում՝ երեխայի մարմնի գտնվելու վայրի մասին հարկադրաբար կորզված բոլոր ցուցմունքները, ինչը իրավագիտությունում հայտնի է այսպես «թունավոր ծառի պտուղներ», քրեական դատավարությունում օգտագործելն արգելված է (“Fernwirkung”):
26. 2003թ. ապրիլի 9-ին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի շրջանային դատարանը մերժեց դիմումատուի առաջին նախնական դիմումում նշված քրեական դատավարության կարճման պահանջը: Դատարանը նշեց, որ ըստ դիմումատուի պնդման օպերլիազոր E.-ն նրան սպառնացել էր, որ եթե նա շարունակի թաքցնել J.-ի տնվելու վայրը ոստիկանության բաժանմունք ուղղաթիռով ժամանող մասնագետն առանց որևէ հետքեր թողնելու դիմումատուին կպատճառի անտանելի ցավ, ինչպիսինը նա երբեք չի զգացել: Ի հաստատումն այդ սպառնալիքի E.-ի հրահանգով սենյակում հնչեցվել էր ուղղաթիռի պտտվող պտուտակների վերարտադրված աղմուկը: E.-ն այնուհետև սպառնացել էր դիմումատուին, որ նրան կկողպեն խուցում երկու խոշոր «նեգրերի» հետ, որոնք հետանցքից կբռնաբարեն նրան և նա կերազի, որ երբեք լոիյս աշխարհ եկած չլներ: Դատարանը պարզեց, որ դիմումատուին իրոք սպառնացել են զգալի ֆիզիկական ցավ պատճառել, եթե նա չհայտնի իր զոհի գտնվելու վայրը: Սակայն դատարանը ապացույցներ ձեռք չի բերել, որ դիմումատուին նաև սպառնացել են սեռական բռնությամբ կամ որևէ այլ ազդեցության կիրառմամբ: Դիմումատուին ֆիզիկական ցավ պատճառել սպառնալն արգելված է Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետով և Գերմանիայի Հիմնական օրենքի 1-ին հոդվածով և 104-րդ հոդվածի 1-ին կետով (տես ստորև սույն վճռի 59-60 կետերը), այն նաև հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:
27. Այնուամենայնիվ, չնայած դիմումատուի սահմանադրական իրավունքների խախտմանը, դատարանը գտավ, որ այդ ամենը չի կարող հանգեցնել քրեական դատավարության ընդհատման: Դատարանի դիրքորոշման համաձայն՝ թեև քննվող գործում կիրառված քննչական միջոցներն օրենքով արգելված են, սակայն դրանք այն աստիճանի չեն կաշկանդել դիմումատուի պաշտպանվելու իրավունքը, որ դատավարությունն այլևս հնարավոր չլինի շարունակել: Հաշվի առնելով դիմումատուին ներկայացրած մեղադրանքների ծանրությունը և, մյուս կողմից, հետաքննության ժամանակ թույլ տրված խախտումների լրջությունը, դատարանը չի հայտնաբերում օրենքի գերակայության սկզվբունքի այնպիսի բացառիկ և անթույլատրելի խախտում, որը նրան կստիպի կարճել քրեական դատավարության հետագա ընթացքը:
28. Անդրադառնալով դիմումատուի երկրորդ նախնական դիմումին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Շրջանային դատարանը հայտարարեց, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի, դիմումատուի կողմից ոստկանության, դատախազության և շրջանային դատավորի առջև արված բոլոր խոստովանությունները և համապատասխան ցուցմունքները որպես քրեական դատավարությունում ներկայացվող ապացույց առ ոչինչ են, քանի որ դրանք ձեռք են բերվել հարցաքննման արգելված ձևերի միջոցով:
29. Դատարանը պարզել էր, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին օպերլիազոր E.-ն կիրառել է Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի 1-ին ենթակետի իմաստով հարցաքննության արգելված միջոցներ՝ սպառնալով, որ դիմումատուին անտանելի ֆիզիկական ցավ կպատճառվի, եթե նա չբացահայտի երեխայի գտնվելու վայրը: Ուստի նման արգելված միջոցով դիմումատուից կորզված որևէ ցուցմունք որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է: Ապացույցների օգտագործման նման բացառումը (Beweisverwertungsverbot) տարածվում է ոչ միայն ապօրինի վերաբերմունքից անմիջապես հետո տրված ցուցմունքների վրա: Այն տարածվում է նաև դիմումատուի կողմից այդ պահից ի վեր քննչական մարմիններին տրված բոլոր ցուցմունքների վրա, հաշվի առնելով Օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի խախտման շարունակական բնույթը:
30. Հետաքննության անթույլատրելի ձևերի կիրառման արդյունքում առաջացած դատաքննության ընթացակարգային խախտումը կարող էր չեզոքացվել միայն այն դեպքում, եթե մինչ հետագա հարցաքննություններն անցկացնելը դիմումատուին ծանուցեին, որ ցավ պատճառելու սպառնալիքի տակ իր կողմից տրված բոլոր ցուցմունքներն այլևս չեն կարող որպես ապացույց օգտագործվել: Սակայն, դիմումատուին ընդամենը ծանոթացրել էին ցուցմունքներ չտալու իր իրավունքի մասին, չծանուցելով որ ապօրինի ձևով կորզված վկայությունն այլևս առ ոչինիչ է: Հետևաբար, մինչ նոր ցուցմունքներ տալը, դիմումատուն անհրաժեշտ «պատշաճ ցանուցում» չէր ստացել (qualifizierte Belehrung):
31. Սակայն, դատարանն այդքանով սահմանափակեց վկայության անթույլատրելիության մասին իր հայտարարությունը: Այնուհետև դատարանը չբավարարեց դումումատուի գանգատն առ այն, որ քննչական մարմինների կողմից հարկադրաբար կորզված, այդ թվում՝ երեխայի մարմնի գտնվելու վայրի մասին բոլոր ցուցմունքները, քրեական դատավարությունում օգտագործելն արգելված է (“Fernwirkung”): Դատարանն արձանագրեց.
«...չկա Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի խախտման երկարատև ազդեցություն, քանզի ցուցմունի արդյունքում հայտնի դարձաց ապացույցները կարող էին այլևս հաշվի չառնվել [որպես ապացույց]: Այդ առումով Պալատը համամիտ է գիտնականների և դատարանների վճիռներում արտահայտված հաշտարար դիրքորոշման հետ (Mittelmeinung), ... առ այն, որ [շահերի] հավասարակշռումը համապատասխան գործի հատուկ հանգամանքներում հաշվի է առնում, մասնավորապես, թե արդյոք տեղի է ունեցել իրավական հիմնադրույթի, հատկապես՝ հիմնարար իրավունքերի երաշխիքի ահազանգող խախտում, և համաձայն որի, հաշվի է առնվում նաև հետաքննվող հանցագործության ծանրության աստիճանը: Համադրելով և հավասարակշռելով ամբաստանյալի հիմնարար իրավունքների ոտնահարման աստիճանը՝ ներկա դեպքում ֆիզիկական բռնության սպառնալիքը, և հանցագործության ծանրությունը, որում նա մեղադրվում էր և որը պետք է հետաքննվեր, այն է՝ երեխայի իրականացված սպանությունը, հանգում ենք այն եզրակացության, որ այն վկայում է դիմումատուի ցուցմունքների շնորհիվ ձեռք բերված ապացույցները՝ մասնավորապես սպանված երեխայի հայտնաբերումը և դիահերձման արդյունքները, դատարանում օգտագործելն արգելելու որոշման անհամափաչության մասին»:
(բ) Շրջանային դատարանի դիրքորոշումը
32. Դիմումատուի նախնական դիմումների վերաբերյալ լսումների առաջին օրը վերը նշված որոշումները կայացնելուց հետո դատավարությունը շարունակվեց: Հաջորդ օրը, պատասխանելով ներկայացված մեղադրանքներին, դիմումատուն խոստովանեց J.-ի սպանությունը, սակայն հայտարարեց, որ ի սկզբանե սպանություն չեր նախատեսել: Դիմումատուի դատապաշտպանը հայտարարեց, որ դիմումատուն խոստովանելով ցանկանում է իր վրա վերցնել հանցագործության պատասխանատվությունը, անկախ 2002թ. հոկետեմբերի 1-ի հարցաքննության հանգամանքից: Դատավարության հետագա ընթացքի ժամանակ դատարանում ներկայացվեցին դիմումատուի նախնական ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բոլոր ապացույցները, որոնք դիմումատուն ձգտում էր բացառել դատավարությունից: 2003թ. հուլիսի 28-ին, դատավարության ավարտին, դիմումատուն նաև խոստովանեց, որ նա երեխային կանխամտածված էր սպանել: Նա մեկնաբանեց այդ խոստովանությունը որպես «իր ծանր մեղքն ընդունելու միակ ճանապարհ» և «երեխայի սպանության համար լիակատար զղջման արտահայտում»:
33. 2003թ. հուլիսի 8-ին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի շրջանային դատարանը դիմումատուին, inter alia, մեղավոր ճանաչեց մարդասպանության և դրամաշորթության նպատակով մարդու արևանգման արդյունքում առաջացած զոհի մահվան մեջ: Պատժամիջոց ընտրելիս դատարանը հաշվի առավ հանցագործության ծանրության ծայրահեղ աստիճանը և դիմումատուի նկատմամբ կիրառեց առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում (տես՝ ստորև 63-րդ կետը):
34. Դատարանն արձանագրեց, որ քանի որ լսումներից առաջ դիմումատուին վեստին ծանուցել էին ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, նաև, որ իր կողմից նախկինում տրված որևէ ցուցմունք չի կարող օգտագործվել որպես իր դեմ ապացույց, ուստի նա ստացել էր անհրաժեշտ պատշաճ ծանուցումը: Սակայն, պատշաճ ծանուցում ստանալուց հետո, դիմումատուն խոստովանեց, որ նա արևանգել և սպանել էր J.-ին: Հանցագործությունը կազմակերպելու մասին դիմումատուի տրված խոստովանությունը հանդիսացել էր դատարանի կողմից փաստերը պարզելու որոշիչ, եթե ոչ միակ, հիմքը: Այդ փաստերը նաև վերհաստատվել էին J.-ի քրոջ վկայությամբ, նենգասպառնալիքի գրությամբ և դիմումատուի բնակարանում հայտնաբերված հանցագործության ծրագրով: Հանցագործության իրականացման մասին փաստերը բացառապես հիմնված էին դիմումատուի կողմից դատարանում տրված ցուցմունքների վրա: Ապացույցի հետ կապված լրացուցիչ տեղեկությունները վկայում էին, որ դիմումատուն ասել է ողջ ճմշարտությունը: Այդ տեղեկությունները ներառում էին երեխայի մահվան պատճառների մասին դիահերձման արդյունքները, ավտոմեքենայի անվադողերի հետքերը լճակի մոտ, որտեղ հայտնաբերվել էր երեխայի դին, և դիմումատուի բնակարանում հայտնաբերված ու նրա բանկային հաշիվներին փոխանցված փրկագնի գումարը:
35. Դիմումատուի մեղքի ծանրությունը գնահատելիս դատարանը արձանագրել է, որ նրա զոհն էր դարձել տասնմեկ տարեկան երեխան, և որ հարուստ ու հաջողակ երիտասարդ իրավաբանի հորինված պատկերը պահպանելու համար նա մեկ միլիոն եվրո փրկագին էր պահանջել: Դատարանը չի կիսել պետական դատախազի և մասնավոր օգնական դատախազների այն տեսակետը, որ դիմումատուի խոստովանությունը «ոչինչ չարժեր», քանի որ դիմումատուն խոստովանել էր միայն այն, ինչն արդեն իսկ անժխտելիորեն ապացուցված էր: Այն փաստը, որ դիմումատուն դատարանի առջև կամավոր կերպով ամբողջ մեղքն իր վրա էր վերցրել, թեև նախկին խոստովանության փաստերը Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետին համապատասխան չէին կարող որպես ապացույց օգտագործվել, մեղմացուցիչ հանգամանք էր: Սակայն, նույնիսկ առանձ նման խոստովանության, դիմումատուն մեղավոր կճանաչվեր դրամաշորթության նպատակով արևագում կատարելու և արևանգված անձին սպանելու համար: Փրկագինը ստանալու պահից ոստիկանությունը հետևում էր դիմումատուին, և հետագայում գումարի մի մասը հայտնաբերվել էր իր բնակարանում իսկ մնացածը բանկային հաշիվներում: J.-ի մարմնի դիահերձման արդյունքում ապացուցվել էր նաև, որ տղան խեղդամահ է արվել, իսկ դիմումատուի ավտոմեքենայի անվադողերի հետքերը հայտմաբերվել էին այն վայրում, որտեղ գտել էին J.-ի դին:
36. Դատարանն այնուհետև արձանագրել էր, որ դիմումատուի հարցաքննության ընթացքում կիրառվել էին Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետով արգելված հարցաքննման միջոցներ: Ոստիկանության օպերլիազոր E.-ի և Ֆրանկֆուրտի գլխավոր ոստիկանապետի տեղակալ D.-ի կողմից կատարված արարքում մեղքի առկայությունն ոը աստիճանը պետք է որոշվեին իրենց նկատմամբ հարուցված քրեական հետաքննության ընթացքում: Սակայն վերջիններիս ենթադրյալ անօրինական գործողությունները չէին մեղմացնում դիմումատուի մեղքը: Այն որ անթույլատրելի վարքագիծ դրսևորած ոստիկանության ծառայողները ներկայացնում էին երկրի գործադիր իշխանությունը դատարանին չէր կարող կանգնեցնել փաստերն օրենքին համապատասխան ողջ խստությամբ գնահատելուց:
2. Դատավարությունը Արդարադատության դաշնային դատարանում
37. Դատարանի վճռի կայացման հաջորդ օրը դիմումատուն իր հանդեպ օրենքի տառի խախտման վերբերյալ բողոք հղեց Արդարադատության դաշնային դատարան: Նա գանգատվում էր, որ Շրջանային դատարանը 2003թ. ապրիլի 9-ի որոշմամբ մերժել էր քրեական դատավարությունը կարճելու մասին իր նախնական դիմումը: Այն նաև չէր արգելել քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործել քննչական մարմինների կողմից ապօրինի ճանապարհով կորզված բոլոր ապացույցները, այդ թվում՝ հայտնաբերված երեխայի դին: Դիմումատուն իր բողոքին կցել էր 2003թ. ապրիլի 9-ին ներկայացրած դիմումների ամբողջական պատճենները և դրանց ներկայացման պատճառների հիմնավորումը: Նա բողոքին նաև կցել էր 2003թ. ապրիլի 9-ին Շրջանային դատարանի կայացրած որոշման պատճենը, որով մերժվում էր դատավարությունը կարճելու մասին իր պահանջը և, անդրադառնալով ոստիկանության կողմից իր նկատմամբ թույլ տված սպառնալիքներին, բողոքել էր, որ Դաշնային արդարադատության դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից նման վարքագիծը ոչ միայն բացառում է ապացույցների օգտագործումը, այլ նաև ազդում է դատավարության բնականոն ընթացքի վրա (“dass ein derartiges Verhalten das Verwertungsverbot ‘überspringt’ und ein Verfahrenshindernis begründet”):
38. 2004թ. մարտի 9-ին Գերմանիայի Գլխավոր դատախազն իր դիտողություններում նշել էր, որ դիմումատուի բողոքն իր օրինական իրավունքների խախտման մասին զուրկ է բոլոր հիմքերից: Նրա կարծիքով հարցաքննման ժամանակ արգելված միջոցների կիրառումը չի անդրադարձել քրեական դատավարության բնականոն ընթացքի վրա: Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետում հստակ նշված է, որ ապացույցներ ստանալու նպատակով նման արգելված միջոցների կիրասռումը սոսկ հանգեցնում է դատավարության ժամանակ ապացույցների բացառմանը: Դիմումատուն չէր բողոքել Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի խախտման վերաբերյալ: Ցանկացած դեպքում նման բողոք ներկայացնելու հիմքեր չկային, քանի որ Շրջանային դատարանը հիմնվել էր միայն դատավարության ժամանակ դիմումատուի արված խոստովանությունների վրա, որոնք նա արել է այն բանից հետո, երբ ծանուցվել էր, որ իր նախկին ցուցմունքները որպես ապացույց չեն օգտագործվելու:
39. 2004թ. մայիսի 4-ին Դաշնային արդարադատության դատարանը առանց որևէ նոր մեկնաբանությունների մերժեց դիմումատուի բողոքն իր օրինական իրավունքները խախտելու մասին, համարելով այն անհիմն:
3. Դատավարությունը Դաշնային սահմանադրական դատարանում
40. 2004թ. հունիսի 23-ին դիմումատուն բողոք ներկայացրեց Դաշնային սահմանադրական դատարան: Շարադրելով գործի հիմքում ընկած փաստերը և վիճարկվող որոշումների բովանդակությունը, դիմումատուն, վկայակոչելով Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը և 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը, գանգատվում էր 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության կողմից հարցաքննություն անցկացնելու ժամանակ իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին: Դիմումատուն ներկայացնում էր, որ նրան սպառնացել էր խոշտանգումներով և սեռական բռնությամբ, եթե նա չհայտնի երեխայի գտնվելու վայրը: Գործի հանգամանքներում, նման վերաբերմունքը դիտվում էր որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խոշտանգում և խախտում էր Հիմնական օրենքի 104-րդ հոդվածի 1-ին կետը: Այն նաև խախտում էր Հիմնական օրենքի 1-ին հոդվածով երաշխավորված մարդու արժանապատվության բացարձակ իրավունքը, որը խնդրո առարկա հանիդիսացող դրույթների առանցքն էր: Նման արդարացում չունեցող մարդու իրավունքների ոտնահարումը պետք է արգելք հանդիսանար մարդասպանության մեղադրանքով քրեական դատավարություն անցկացնելու, ինչպես նաև ապօրինի ճանապարհով կորզված խոտսովանությունը դատարանում որպես ապացույց օգտագործելու համար:
41. 2004թ. դեկտեմբերի 14-ին Դաշնային սահմանադրական դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիան ընդունեց դիմումատուի սահմանադրական բողոքի անընդունելիության մասին որոշում:
42. Անդրադառնալով դիմումատուի բողոքի այն մասին, որ քրեական դատարանները չէին կարճել իր նկատմամբ քրեական դատավարությունը, դատարանը գտավ, որ դիմումատուն բավարար կերպով չի հիմնավորել իր բողոքը: Դատարանը բացատրեց, որ Շրջանային դատարանն արդեն իսկ արձանագրել էր, որ ֆիզիկական ցավ պատճառելու մասին ոստիկանության սպառնանքը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետը և Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և որ անտեսվել են Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությամբ երաշխավորված դիմումատուի իրավունքները:
43. Սակայն, դատավարության շրջանակից դուրս տեղի ունեցած դիմումատուի իրավունքների ոտնահարումը ամենևին չի նշանակում, որ դատավարության ընթացքում ի հայտ եկած փաստերի հիման վրա քրեական դատարանի կայացրած վճիռը խախտել է սահմանադրության պահանջները: Ներկա գործում քրեական դատարանները գտել են, որ ոստիկանության կողմից կիրառված միջոցներն արգելված են, սակայն դա չպետք է հանգեցնի այնպիսի դատաիրավական հետևանքների, որոնց մասին պնդում է դիմումտուն: Դատարաններն դրսևորել են այն մոտեցումը, ըստ որի նման ճանապարհով ձեռք բերված ապացույցները դատարանում օգտագործվել չեն կարող, սակայն դա չի խանգարում համապատասխան գործով քրեական դատաքննության անցկացմանը:
44. Համաձայն Դաշնային սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, կարելի է համարել, որ քրեական դատարանները, արգելելով անթույլատրելի քննչական միջոցների արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործումը դատարանում, չեզոքացրել են առաջացած ընթացակարգային խախտումը: Նման արգելքը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետով, որի շնորհիվ չեզոքացվում է տուժած անձի իրավունքների նախնական խախտումը: Օրենքում, սակայն, սահմանված չեն այն դեպքերը, երբ էական ընթացակարգային խախտումները կարող են հանգեցնել քրեական դատաքննության կարճմանը: Նման հանգամանքներում դիմումատուն չի կարողացել բացատրել թե ինչու վիճարկվող քննչական միջոցները ոչ միայն հանգեցնում են ձեռք բերված ապացույցների բացառմանը, այլ նաև թույլ չեն տալիս քրեական դատավարություն անցկացնել:
45. Դաշնային սահմանադրական դատարանը նաև գտավ, որ դիմումատուի սահմանադրական բողոքն անընդունելի է այն մասով, որտեղ դիմումատուն գանգատվում էր, որ Շրջանային դատարանը հրաժարվել էր բացառել սպառնալիքի տակ տրված խոստովանության արդյունքում ձեռք բերված բոլոր իրական ապացույցների օգտագործումը: Դատարանը գտնւմ է, որ մինչ Դաշնային սահմանադրական դատարանին դիմելը դիմումատուն այդ հարցը պետք է բարձրացներ դատավարության ժամանակ:
46. Դաշնային սահմանադրական դատարանի կայացրած վճիռը ներկայացվել էր դիմումատուի իրավապաշտպանին 2004թ. դեկտեմբերի 22-ին:
Գ. Դեպքերի հետագա զարգացումը
1. Քրեական վարույթը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ
47. 2004թ. դեկտեմբերի 4-ին Շրջանային դատարանը վճիռներ կայացրեց Ֆրանկֆուրտի գլխավոր ոստիկանապետի տեղակալ D.-ի և ոստիկանության օպերլիազոր E.-ի գործով: Դատարանը պարզել էր, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին D.-ն հրամայել էր, որպեսզի դիմումատուն հարցաքննվելիս ենթարկվի ֆիզիկական ազդեցության, որի ձևը ներկայացվել էր ոստիկանությանը հղված ծառայողական գրության մեջ (տես սույն վճռի 20-րդ կետը): Նման հրահանգ արձակելիս D.-ն հաշվի չեր առել J.-ի արևանգման գործում ներգրավված իր ենթակայության տակ գտնվող վարչության բոլոր ղեկավարների կարծիքը: Վարչության ղեկավարներն առարկել էին նման միջոցի կիրառմանը, երբ D.-ն առաջին անգամ այդ մասին հրամայել էր 2002թ. սեպտեմբերի 30-ին և այնուհետև երկու անգամ 2002թ. հոկտեմբերի 1-ին: Վարչության ղեկավարները դեմ էին եղել այդ հրամաններին, փոխարենն առաջարկելով շարունակել հարցաքննությունը և առերես հանդիպում կազմակերպել դիմումատուի և J.-ի ընտանիքի միջև: D.-ն այնուհետև գրավոր հրահանգել էր ոստիկանության օպերլիազոր E.-ին սպառնալու դիմումատուին խոշտանգումով և, անհրաժեշտության դեպքում, կիրառել այն: Դիմումատուն ֆիզիկական ցավի պետք է ենթարկվեր ուղղաթիռով բաժանմունք ժամանող հատուկ պատրաստված անձի կողմից, բժշկական հսկողության տակ, որպեսզի բացառվեին բոլոր հնարավոր հետքերը: Ոստիկանության բժիշկը համաձայնվել էր վերահսկել D.-ի հրամանի կատարման ընթացքը: Դատարանը նշել է, որ միջոցառումն ուղղված է եղել պարզելու թե որտեղ է դիմումատուն թաքցրել J.-ին, որի կյանքը, D.-ի համոզմամբ, մեծ վտանգի էր ենթարկված: Այնուհետև E.-ն D.-ի հրամայած ձևով սպառնացել էր դիմումատուին, նաև հայտնել էր դիմումատուին, որ նրան ներարկելու են ժշմարտության շիճուկ: Մոտ տաս րոպե անց դիմումատուն խոստովանել էր, որ նա թաքցրել էր J.-ին Բիրշթայնի հարևանությամբ գտնվող լճակի նավամատույցի տակ:
48. Շրջանային դատարանը արձանագրել է, որ հարցաքննման ձևն արդարացված չի եղել: Այն մերժել է պաշտպանության կողմից բերված «անհրաժեշտության» մասին փաստարկը, քանի որ դրսևորված վարքագիծը ոտնահարում էր մարդկային արժանապատվությունը, որն արգելված է Հիմնական օրենքի 1-ին հոդվածով: Մարդու արժանապատվությունը հարգելը նաև Հիմնական օրենքի 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի անկյունաքարն է: Մարդու արժանապատվության պաշտպանությունը բացարձակ հասկացություն է, առանց որևէ բացառությունների և շահերի հավասարակշռման հնարավորության:
49. Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Շրջանային դատարանը ոստիկանության օպերլիազոր E.-ին մեղավոր ճանաչեց պետական պաշտոնյայի կողմից պաշտոնական պարտականություններն իրականացնելիս անձի նկատմամբ հարկադրանքի գործադրման մեջ: Սահմանված պատիժը ընդամենը նախատեսում էր նախազգուշացում և 60 օրվա ընթացքում օրական 60 եվրո պայմանական տուգանք, որը նրանից գանձվելու փորձնական շրջանում ևս մեկ խախտում կատարելու դեպքում: Դատարանը Ֆրանկֆուրտի գլխավոր ոստիկանապետի տեղակալ D.-ին մեղավոր ճանաչեց իր ստորադաս E.-ին պարտականությունների իրականացման ժամանակ հարկադրանք գործադրել ստիպելու մեջ: D.-ն նույնպես նախազգուշացվեց և պատժվեց 90 օրերի ընթացքում օրական 120 եվրո պայմանական տուգանքով: Դատավարության ընթացքում դիմումատուն հանդես էր եկել վկայական ցուցմունքներով:
50. Դատարանը պատիժները սահմանելիս հաշվի առավ գոյություն ունեղոց կարևոր մեղմացուցիչ հանգամանքները: Դատարանը հաշվի առավ, որ մեղադրյալների միակ նպատակը J.-ի կյանքը փրկելն էր, և որ գերագույն իշխանության և հասարակության առջև պարտականությունների կատարման տեսակետից նրանք գտնվում էին ծայրահեղ լարված պայմաններում: Նախաքննությունն անցկացնելիս նրանք չափազանց հոգնած էին և հայտնվել էին գերլարված և հակասական իրավիճակում: Մեղադրայալներնը նախկինում օրենքի հետ կապված խնդիրներ չէին ունեցել: Ավելին, D.-ին իր վրա էր վերցրել կատարվածի պատասխանատվությունը, բացատրելով այն նույն օրը ոստիկանությանը հղված ծառայողական գրությունում: Դատական գործը երկար ժամանակ տևեց և գրավեծ լրատվական միջողցների հսկայական ուշադրությունը: Մեղադրանքը հետևանքներ ունեցավ նաև մեղադրյալների հետագա ծառայողական կարիերայի վրա: D.-ն տեղափոխվեց ծառայության Հեսսենի երկրամասի ներքին գործերի նախարարություն, իսկ E.-ին արգելվել էր այլևս մասնակցել քրեական գործերի քննությունում: Ավելին, դա առաջին դեպքն էր, երբ նման պայթյունավտանգ իրավիճակը, ինչպիսին մեղադրյալների գործն էր, քննվել էր Գերմանիայի քրեական դատարանի կողմից: Դատարանը որպես ծանրացուցիչ հանգամանքներ համարեց այն, որ D.-ն որոշումները պահի ազդեցության տակ չէր ընդունել, քանի որ, մինչ E.-ին հրամայելը, նախորդ երեկոյանն արդեն նա ուժ գործադրելու հրահանգ էր տվել: Ավելին, իրենց գործողություններով մեղադրյալները կասկածի տակ էին դրել դիմումատուին մարդասպանության համար դատապարտելու հնարավորությունը: Դատարանը նաև արձանագրեց, որ օրինականության պահպանման համար սահմանված տուգանքների հարկադիր գանձում չի պահանջվում: Մեղադրյալների դատավճռից հստակ հետևում էր, որ ուժ գործադրելու մասին պետական գործակալի հրամանն անօրինական է եղել:
51. Դատավճիռը ուժի մեջ մտավ 2004թ. դեկտեմբերի 20-ին:
52. Հետագայում D.-ն նշանակվել էր Ոստիկանության գլխամասային գրասենյակի Տեխնոլոգիաների, նյութատեխնիկական մատակարարման և գործերի կառավարման վարչության պետի պաշտոնին:
2. Դիմումատուի ներկայացրած հայցի քննություն
53. 2005թ. դեկտեմբերի 28-ին դիմումատուն հատուցում ստանալու նպատակով Հեսսեն երկրամասի դեմ դատական գործ հարուցելու նպատակով իրավական օգնություն ստանալու հայցով դիմեց Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարան: Դիմումատուն պնդում էր, որ ոստիկանության հարցաքննության ժամանակ կիրառված միջոցների հետևանքով նա հայտնվել էր հոգեկան ծանր վիճակում և հոգեբանական օգնության կարիք ուներ:
54. 2006թ. մարտի 27-ին Մայնի Ֆրանկֆուրտի ոստիկանության գլխավոր վաչությությունը դատարան ներկայացրեց նամակ, որտեղ վիճարկում էր այն փաստը, որ 2002թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան դիմումատուի հարցաքննման ժամանակ E.-ի վարքագիծը իրավաբանական տեսակետից կարող է որակավորվել որպես հարկադրություն և ծառայողական պարտականությունների խախտում է:
55. 2006թ. օգոգստոսի 28-ին Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը մերժեց դիմումատուի իրավական օգնության հայցը, որից հետո դիմումատուն բողոքարկեց այդ որոշումը:
56. 2007թ. փետրվարի 28-ին Մայնի Ֆրանկֆուրտի Վճռաբեկ դատարանը մերժեց դիմումատուի բողոքը: Հիմնավորված համարելով Շրջանային դատարանի կողմից հայցի մերժման հիմնավորումը, Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ հաստատեց, մասնավորապես, որ սպառնալով դիմումատուին ոստիկանության ծառայողներ D.-ն և E.-ն վիրավորել են նրա արժանապատվությունը, որն անձեռնմխելի է, և, հետևաբար, չարաշահել են իրենց ծառայողական պարտականությունները: Սակայն, դիմումատուին դժվար կլինի ապացուցել խոշտանգման սպառնալիքների և հոգեբանական բուժում պահանջող ենթադրյալ հոգեկան խախտման միջև կապը: Ոստիկանության աշխատակիցների սպառնալիքն անհամեմատելի էր երեխայի մահվան արդյունքում առաջացած հոգեկան ցնցման հետ: Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ դիմումատուին կհաջողվի ապացուցել, որ ոստիկանության ծառայող E.-ն ձեռքերով ցնցել է նրան, որի արդյունքում նա գլխով հարվածել է պատին, կամ որ նա մեկ անգամ հարվածել է դիմումատուի կրծքին, որը ենթադրաբար հանդիսացել է արյունազեղ ուռուցքի պատճառ, մարմնական վնասվածքներն այնքան մեծ չեն եղել, որպեսզի հատուցում վճարելու անհրաժեշտություն առաջանար: Բացի այդ, խոշտանգման սպառնալիքի արդյունքում դիմումատուի արժանապատվությանը հասցված վնասը հատուցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ տրված ցուցմունքները դատաքննության ժամանակ որպես ապացույց չօգտագործելու և ոստիկանության սպաներին քրեական մեղադրանք ներկայացնելու շնորհիվ դիմումատուն բավարար հատուցում էր ստացել:
57. 2008թ. հունվարի 19-ին Դաշնային սահմանադրական դատարանն ընդունելի համարեց դիմումատուի սահմանադրական բողոքը, կարճելով Վճռաբեկ դատարանի որոշումը և գործը վերդարձնելով դատարան: Սահմանադրական դատարանը գտավ, որ մերժելով դիմումատուի իրավական օգնության մասին հայցը, Վճռաբեկ դատարանը խախտել էր դատարանի հավասար մատչելիության սկզբունքը: Մասնավորապես, դրա մասին էր վկայում Վճռաբեկ դատարանի այն մեկնաբանումը, որ դիմումատուին չի հաջողվի ապացուցել, որ խոշտանգման սպառնալիքն իրեն հոգեկան հարված է հասցրել: Բացի այդ, ակնհայտ չէր, որ մարմնական վնսվածքները, որոնք ըստ դիմումատուի պնդման նրան հասցվել էին հարցաքննության ժամանակ, որի ընթացքում նրա վրա ձեռնաշգթաներ էին հագցվել, ոչ այնքան կարևոր կարող են համարվել: Ավելին, այն հարցը թե արդյոք դիմումատուի մարդկային արժանապատվության խախտման փաստը, անկախ արդեն ստացված հատուցմանը, վնասի նյութական փոխհատուցման կարիք էր առաջացնում, բարդ իրավաբանական խնդիր էր, որի վերաբերյալ վերջին ատյանի դատարանի կողմից արտահայտած դիրքորոշման որևէ նախադեպ գոյություն չուներ: Հետևաբար, այդ հարցը չէր կարող որոշվել իրավական օգնություն ստանալու հայցի շրջանակում:
58. Դատարան վերադարձված գործը Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանի կողմից մինչ այժմ չի քննվել:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ, հանրային միջազգային ԵՎ համԱԴՐԵԼԻ իրավունք եվ պրակտիկա
Ա. Ներպետական օրենսդրություն
1. Հիմնական օրենք
59. Հիմնական օրենքի 1 § 1 հոդվածի մարդու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ սահմանված է.
«Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է: Պետական իշխանության բոլոր մարմինները պարտավոր են հարգել և պահպանել այն»:
60. Հիմնական օրենքի 104 § 1 հոդվածի երկրորդ նախադասությունում կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների մասին սահմանված է.
«Կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության գործադրումն արգելվում է»:
2. Քրեական դատավարության օրենսգիրք
61. Քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետում հարցաքննության արգելված ձևերի մասին (verbotene Vernehmungsmethoden) ասվում է.
“(1) Մեղադրյալի որոշումներ կայացնելու և իր կամքին հակառակ չարտահայտելու ազատությունը չի կարող խափանվել դաժան վերաբերմունքի, հոգնածության առաջացման, ֆիզիկական ազդեցության, դեղերի ազդեցության, խոշտանգման, մոլորության մեջ մտցնելու կամ հոգեբանական ներշնչման միջոցով: Հարկադրում կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե այն նախատեսված է քրեական դատավարության մասին օրենքով: Արգելվում է մեղադրյալին սպառնալ այնպիսի միջոցներով, որոնք թույլատրված չեն քրեական դատավարության մասին օրենքով կամ ցուցմունքներ կորզել օրենքով չնախատեսված ճանապարհով:
(2) Արգելվում են մեղադրյալի հիշողույան վրա ազդող կամ իրավիճակը ճիշտ հասկանալը և պատկերացնելը խափանող միջոցները (Einsichtsfähigkeit):
(3) (1)-ին և (2)-րդ ենթակետերով սահմանված արգելքը գործում է նույնիսկ մեղադրյալի համաձայնության դեպքում [առաջարկվող միջոցին]: Սույն արգելքի շրջանցմամբ ձեռք բերված ցուցմունքները օգտագործվել չեն կարող [որպես ապացույց], նույնիսկ եթե մեղադրյալը համաձայնվել է արգելված միջոցների կիրառմանը»:
3. Քրեական օրենսգիրք
62. Քրեական օրենսգրքի 211-ի հոդվածի համաձայն անձի դիտավորյալ սպանությունը որակավորվում է որպես մարդասպանություն ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում, ինչպիսիք են շահամոլությունը, դավաճանությունը կամ այլ հանցագործության թաքցնելու ցանկությունը: Մարդասպանությունը պատժվում է ազատազրկմամբ:
63. Մեղադրող դատարանի կողմից մեղադրյալի հանցագործության հատուկ ծանրության ճանաչումը կարող է, inter alia, ազդել մեղադրյալի վաղաժամկետ պայմանական ազատման մասին որոշման կայացման վրա: Քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի «ա» կետով սահմանվում է, որ դատարանը կարող է վաղաժամկետ պայմանական ազատման մասին որոշում ընդունել, եթե մեղադրյալը կրել է սահմաված պատժի 15-ի տարիները, այն պայմանով, որ դա չի վտանգի հասարակական կարգին և եթե հանցագործության ծանրության աստիճանը չի արգելում մեղադրյալի ազատազրկման ընդհատումը:
Բ. Հանրային միջազգային օրենսդրության դրույթներ
64. ՄԱԿ-ի կոնվենցիան խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1984 թվականի դեկտեմբերի 10-ին 39/46 բանաձևի տեսքով և ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին, հռչակում է.
Հոդված 1
«1. Համաձայն սույն Կոնվենցիայի նպատակների, «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ մարդ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով հասցնում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ամեն մի այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն»:
Հոդված 15
«Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի որևէ դատական հարցաքննության ընթացքում իբրև ապացույց չօգտագործվի որևէ հայտարարություն, որը, ինչպես պարզվել է, արվել է խոշտանգման ազդեցության տակ, բացի այն դեպքերից, երբ դա խոշտանգելու մեջ մեղադրվող անձի դեմ այդ հայտարարությունն արվելու ապացույց է հանդիսանում»:
Հոդված 16
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում պարտավորվում է կանխել դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն մտնում 1-ին հոդվածում ներկայացվող խոշտանգում սահմանման մեջ, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնատար անձի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ, գիտությամբ և լուռ համաձայնությամբ: Մասնավորապես, 10, 11, 12 և 13-րդ հոդվածներում նշված պարտավորությունները կիրառվում են խոշտանգման մասին հիշատակությունը դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի մասին հիշատակության փոխարինմամբ»:
Գ. Այլ պետությունների դատարանների և մարդու իրավունքների պաշտպանության այլ մարմինների պրակտիկան
1. Խոշտանգման սպառնալիքի իրավաբանական որակավորում
65. Խոշտանգման և այլ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի պահանջի պահպանման նկատմամբ մոնիտորինգ իրականացնող մի շարք կառույցներ անդրադարձել են անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու ենթատեքստում այդ արգելքի շրջանակին:
66. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը 2003թ. նոյեմբերի 27-ի «Maritza Urrutia ընդդեմ Գվատեմալայի» (Series C Գանգատ թիվ 103) գործով իր վճռում, (ըստ էության, ծախսերի և ծախքերի փոխհատուցում) արտահայտեց հետևյալ դիրքորոշումը.
«85. Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների կողմից Maritza Urrutia-ի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին, երբ նա ապօրինաբար եւ կամայականորեն կալանավորել էր, դատարանի կողմից համարվել է ապացուցված, որ ենթադրյալ տուժողի գլխին գլխաշոր է հագցված եղել, նրան պահել են ձեռնաշղթաներով մահճակալին շղթայված, լուսավորված սենյակում, որտեղ ամբողջ հզորությամբ գործել է ռադիոընդունիչ սարքը, ստիպելով նրան արթուն մնալ: Բացի այդ նա ենթարկվել է չափազանց երկարատեւ հարցաքննությունների, որի ընթացքում նրան ցույց են տվել խոշտանգումների հետքերով կամ մարտում զոհված անձանց լուսանկարներ և սպառնացել են, որ ընտանիքն իրեն կգտնի նույն վիճակում: Պետական գործակալները նաև սպառնացել են ֆիզիկական խոշտանգումների ենթարկել կամ սպանել նրան և նրա ընտանիքի անդամներին, եթե նա չհամագործակցի նրանց հետ: Այդ նպատակով նրան ցույց են տվել լուսանկարներ, որտեղ նա իր ընտանիքի հետ էր և իր նախկին ամուսնու հետ նամակագրությունը (տես՝ վերևում կետ 58.6): Վերջապես, Maritza Urrutia-ին ստիպել են նկարահանվել տեսահոլովակում, որը հետագայում հեռարձակվել է Գվատեմալայի երկու հեռուստաալիքներով, որտեղ նա իր կամքին հակառակ հանդես է եկել հայտարարությամբ, որի բովանդակությունը նա ստիպված է եղել հաստատել՝ ազատ արձակվելուց հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ (տես՝ վերևում կետեր 58.8 և 58.9): ...
92. Ստեղծված է խոշտանգումների բոլոր ձևերի՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, բացարձակ արգելքի միջազգային իրավական ռեժիմ, որով ճանաչվում է, որ անձին մարմնական վնաս պատճառելու սպառնալիքը կամ այն իրականում հասցնելը, որոշակի հանգամանքներում այն աստիճանի ֆիզիկական տառապանք է հասցնում, որ կարող է համարվել հոգեբանական խոշտանգում: ...
98. Վերոնշյալի լույսի ներքո, Դատարանը հայտարարում է, որ Maritza Urrutia-ի նկատմամբ դրսևորված վերաբերմունքով պետությունը խախտել է Ամերիկյան կոնվենցիայի հոդված 1 (1)-ին համապատասխան 5-րդ հոդվածը, ինչպես նաև Խոշտանգումների դեմ միջամերիկյան կոնվենցիայի 1-ին և 6-րդ հոդվածներով ստնաձնած պարտավորությունները»:
67. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի Հատուկ զեկուցողի կողմից Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բերաբերյալ 2001թ. հուլիսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացրաց զեկույցում (UN Doc. A/56/156) ասվում է. «Մարդու իրավունքների հանձնաժողովը Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7 - րդ հոդվածի վերաբերյալ թիվ 20 (10 ապրիլի 1992թ.) Ընդհանուր մեկնաբանությանը համապատասխան Հատուկ զեկուցողը կցանկանար հիշեցնել կառավարություններին, որ խոշտանգումների արգելքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ առաջացնող գործողություններին, այլ նաև այնպիսի գործողություններին, որոնք առաջացնում են տուժածի հոգեկան տառապանք, ինչպիսիք են վախեցնելը եւ այլ ձևերի սպառնալիքները» (§ 3): Նա նշել է, որ «ֆիզիկական խոշտանգման վախը ինքնին կարող է հոգեկան խոշտանգում հանդիսանալ» (§ 7): Հատուկ զեկուցողը նաև արտահայտել է մի տեսակետ, ըստ որի «լուրջ և իրական սպառնալիքները, այդ թվում` տուժողի կամ երրորդ անձի մահվան, կամ ֆիզիկական ամբողջականությանը խախտելու մասին, կարող են հանդիսանալ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ նույնիսկ խոշտանգումների դրսևորում, հատկապես, երբ տուժողը գտնվում է իրավապահ մարմինների ձեռքում» (§ 8):
68. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը, «Estrella ընդդեմ Ուրուգվայի» (գանգատ թիվ 74/1980) գործի վերաբերյալ 1983թ. մարտի 29-ին արտահայտված դիրքորոշման մեջ նշել է, որ հաղորդագրության հեղինակը՝ համերգային դաշնակահարը «ենթարկվել է ծանր մարմնական եւ հոգեբանական խոշտանգումների, այդ թվում՝ սպառնալիքի, որ իր ձեռքերը կկտրեն էլեկտրական սղոցով, փորձելով ստիպել նրան խոստովանելու քայքայիչ գործունեությունը» (§ 8.3): Մարդու իրավունքների հանձնաժողովը արձանագրել է, որ հաղորդագրության հեղինակը ենթարկվել է խոշտանգման, որը խախտում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՈՒԻԴ) 7 - րդ հոդվածը (§ 10):
2. Խոշտանգման կամ այլ արգելված դաժան ճանապարհով կորզված ապացույցի ընդունելիությունը բացառող կանոն
(ա) Կոնվենցիայի մասնակից պետություններ
69. Դատարանի մոտ առկա նյութերը վկայում են Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև բացառողական կանոնի շրջանակի վերաբերյալ հստակ միասնական մոտեցման բացակայության մասին:
(բ) Մարդու իրավուինքների պաշտպանության այլ միջազգային կառույցներ
70. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի կամ պատժի արգելքի պահանջի (ՈՒԻԴ 7 - րդ հոդված) վերաբերյալ 1982թ. մայիսի 30-ի թիվ 7 Ընդհանուր մեկնաբանությունում նշել է.
«1. ... Դաշնագրի 2-րդ հոդվածի հետ համատեղ 7-րդ հոդվածից հետևում է, որ Պետությունները պարտավոր են հսկողության հատուկ համակարգի միջոցով ապահովել արդյունավետ պաշտպանություն: Իրավասու մարմինները պարտավոր են արդյունավետ քննել դաժան վերաբերմունքի մասին բողոքները: Մեղավոր ճանաչված անձինք պետք է պատասխանատվության կանչվեն, իսկ ենթադրյալ տուժածները կարողանան օգտվել արդյունավետ պաշտպանության միջոցներից, այդ թվում՝ հատուցում ստանալու իրավունքից: Հսկողության արդյունավետության ապահովման միջոցների թվում են ... խոշտանգման կամ 7-րդ հոդվածին հակասող այլ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված խոստովանությունները կամ այլ ցուցմունքները դատարանում օգտագործելն արգելող դրույթները, ...»
71. Խոշտանգումների եւ այլ դաժան, վերաբերմունքի կամ պատժի արգելքի վերաբերյալ թիվ 7 Ընդհանուր մեկնաբանությանը փոխարինեց 1992թ. մարտի 10-ի թիվ 20 Ընդհանուր մեկնաբանությունը, որտեղ մասնավորապես ասված է.
«12. 7-րդ հոդվածով նախատեսված խախտումների կանխարգելման տեսանկյունից կարևոր է, որպեսզի օրենքն արգելի խոշտանգման կամ այլ անթույլատրելի միջոցով կորզված ցուցմունքների կամ խոստովանությունների օգտագործումը դատարանում»:
72. Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի Վերահսկիչ հանձնաժողովը 1998թ. մայիսի 11-ին հրապարակած Եզրափակիչ դիտարկումներում (թիվ A/53/44 փաստաթուղթ) հանձնարարել է, որ «անհրաժեշտ է լրացուցիչ օրենսդրական քայլեր ձեռնարկել Կոնվենցիայի 15-րդ հոդվածի անվերապահ կիրառումն ապահովելու համար և որպեսզի խստորեն արգելվի խոշտանգման միջոցով ուղղակի կամ անուղղակիորեն կորզված բոլոր ցուցմունքների հաղորդումը բոլոր դատական վարույթներում վճիռ կայացնող դատավորներին» (տես՝ § 193):
(գ) Այլ պետությունների նախադեպային իրավունք
73. Պետական գործակալների անօրինական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերից ստացված տեղեկատվությունը որևէ եղանակով ընդդեմ մեղադրյալի օգտագործման արգելքը (այսպես կոչված՝ թունավոր ծառի պտուղների սկզբունքը) խորապես արմատավորված է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավական ավանդույթում (տես, մասնավորապես, 1984թ. հունիսի 11-ի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «Nix ընդդեմ Williams» գործով, գանգատ թիվ 82-1651, 467 U.S. 431 (1984), էջ 441 et seq., 1984թ. հուլիսի 5-ի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «Segura ընդդեմ Միացյալ Նահանգների» գործով, գանգատ թիվ 82-5298, 468 U.S. 796 (1984), էջեր 796-97 և815, և 2009 հունվարի 14-ի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «Herring ընդդեմ Միացյալ Նահանգների» գործով, գանգատ թիվ 07-513, 555 U.S. ... (2009), մաս II. A., և այնտեղ վկայակոչված այլ գործերը): Արգելքը տարածվում է հարկադրությամբ ձեռք բերված խոստովանությունների նկատմամբ (տես՝ հարկադրության վերաբերյալ 1960թ. հունվարի 11-ի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «Blackburn ընդդեմ Ալաբամայի» գործով, գանգատ թիվ 50, 361 U.S. 199, էջեր 205-207, և 1963թ. մարտի 18-ի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «Townsend ընդդեմ Sain» գանգատ թիվ 8, 372 U.S. 293 (1963), էջեր 293 և 307-309), նախատեսելով, որ այն դեպքում, երբ խոստովանությունը նաև լրացուցիչ ապացույցների աղբյուր է հանդիսանում, ապա նման ապացույցները, խոստովանության հետ մեկտեղ, դատարանում օգտագործելը նույնպես անթույլատրելի է (համեմատության համար տես՝ Nix, վերոնշյալ, էջ. 441, և Segura, վերոնշյալ, էջ 804): Սակայն ապացույցները կարող են բացառվել միայն եթե դրանք ուղղակիորեն ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով: Այլ խոսքերով, ապացույցը կբացառվի, եթե հնարավոր է ցույց տալ, որ ապօրինի միջոցներ չկիրառելու դեպքում այն ձեռք չէր բերվի: Բացառողական կանոնը չի գործում այն դեպքում, երբ ոստիկանության ապօրինի վարքի և ապացույցի ձեռք բերման միջև կապն աննշան է: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ ոստիկանությունը ապացույցները ձեռք է բերում երրորդ կողմից (տես՝ վերոնշյալ Nix, էջեր 441-44, և վերոնշյալ Segura, էջեր 796-97, 804-05 և 815, և այնտեղ վկայակոչված այլ գործերը), կամ երբ ակնհայտ է, որ ապացույցները ի վերջո անխուսափելիորեն հայտնաբերվելու են, նույնիսկ որևէ սահմանադրական դրույթ չխախտելու դեպքում (տես՝ վերոնշյալ Nix, էջեր 441-44):
74. Բացառողական կանոնը կիրառվում է նաև այլ երկրների օրենսդրությունում: Հարավային Աֆրիկայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դարարանը 2008թ. ապրիլի 10-ի «Mthembu ընդդեմ պետության» (գանգատ թիվ 379/2007, [2008] ZASCA 51), գործով կայացրած վճռում արձանագրել էր:
«Ամփոփելով՝ մեղսակցից խոշտանգմամբ կորզված ցուցմունքները (այդ թվում՝ դրանց միջոցով ձեռք բերված իրական ապացույցն), անընդունելի է ...
33. ... Hilux ավտոմեքենան և մետաղյա արկղը իրական ապացույցներ էին, որոնք որոշիչ դեր էին խաղում պետության կողմից դիմումատուի դեմ կողոպուտի մեղադրանքով հարուցած գործում: Սովորաբար նման ապացույցև չի բացառվում, քանի որ այն առկա է անկախ որևէ սահմանադրական խախտումից: Սակայն այդ փաստերն ի հայտ են եկել ոստիկանության կողմից Ramseroop-ին խոշտանգելու արդյունքւմ: Չկա որևէ ապացույց, որ այդ փաստերը ցանկացած դեպքում կբացահայտվեին: Հակառակ դեպքում այս գործն ուրիշ արդյունք կարող էր ունենալ:
34. Ramseroop-ը ցուցմունքներ էր տվել անմիջապես այն բանից հետո, երբ խոշտանգումների արդյունքում մետաղյա արկղը հայտնաբերվել էր իր տանը: Այն որ, դրան հետևող խոստովանությունը ըստ երևույթի կամավոր էր արվել, չի ժխտում այն փաստը, որ Hilux ավտոմեքենայի և մետաղյա արկղի վերաբերյալ տեղեկությունը, որը նա նշել էր իր ցուցմունքներում կորզվել էր խոշտանգման միջոցով: ... հետևապես, խոշտանգման և դատարանին ներկայացրած ապացույցի բնույթի միջև առկա է անաբժանելի կապ: Խոշտանգումը անշտկելիորեն արժեզրկել է ապացույցը:
36. Hilux ավտոմեքենայի և մետաղյա արկղի վերաբերյալ Ramseroop’s-ի խոստովանումը ճանաչելու համար մենք ստիպված ենք լինելու փակել մեր աջքերն այն փաստի վրա թե ինչ ճանապարհով է ոստիկանությունը տեղեկատվություն կորզել նրանից: Ավելի լուրջ, դա հավասարազոր է դատական գործընթացը «բարոյական պղծման» մեջ ներգրավելուն: Դա «կվարկաբեկի դատական գործընթացի անաչառությունը (և) կխայտառակի արդարադատության իրականացումը»: Երկարաժամկետ հեռանկարում խոշտանգմամբ կորզված ապացույցների թույլատրումը կործանարար ազդեցություն կարող է ունենալ քրեական դատավարության համակարգի համար: Հանրային շահն, իմ կարծիքով, պահանջում է դրա բացառումը, անկախ այն հանգամանքից թե արդյոք այդ ապացույցը ազդում է դատավարության անաչառության վրա:
37. Այդ իսկ պատճառով, ես համարում եմ, որ Hilux ավտոմեքենայի և մետաղյա արկղի վերաբերյալ Ramseroop’s-ի խոստովանումը չի կարող ընդունելի լինել ...»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
75. Դիմումատուն գանգատվել է, որ 2002թ. հոկտեմբերի 1-ի ոստիկանության հարցաքննության ժամանակ նա ենթարկվել է խոշտանգումների, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Նա պնդում էր, որ շարունակում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ հանդիսանալ, որով սահմանված է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
76. Կառավարությունը վիճարկեց այդ տեսակետը, հայտարարելով, որ դիմորդը չի կարող այլևս պնդել, որ նա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ է հանդիսանում:
Ա. Դիմումատուի զոհի կարգավիճակը
77. Կոնվենցիայի 34-րդ հոդվածը համապատասխան դեպքերի համար սահմանում է.
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, ... որը պնդում է, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ ...»:
78. Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նա չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք դիմումատուն իրադարձությունների հետագա ընթացքում կորցրել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհի իր նախնական կարգավիճակը, մինչև որ չորոշի թե ինչպիսի վերաբերմունքի է արժանացել դիմումատուն հարցաքննության համատեքստում և չգնահատի 3-րդ հոդվածի լույսի ներքո այդ վերաբերմունքի անթույլատրելիության աստիճանը: Այնուհետև միայն կարելի է անդրադառնալ իշխանությունների պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու հարցին:
1. Արդյոք վիճարկվող վերաբերմունքը հակասել է 3-րդ հոդվածին
(ա) Պալատի վճիռը
79. Պալատն արձանագրել էր, որ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանապետի տեղակալ D.-ի հրահանգներին հետևելով ոստիկանության օպերլիազոր E.-ն սպառնացել էր դիմումատուին զգալի ցավ պատճառող ֆիզիկական բռնութան գործադրմամբ, որպեսզի վերջինս հայտնի J.-ի գտնվելու վայրը: Պալատը նաև գտել էր, որ դիմումատուի կողմից որպես փաստ ներկայացվող հետագա սպառնալիքները կամ մարմնական վնասվածքները, որոնք հասցվել են հարցաքննության ժամանակ, ողջամիտ կասկածից վեր լինելու չափով չեն ապացուցվել: Կշռադատելով գործի բոլոր հանգամանքները Պալատը բռնության նման սպառնալիքը որակավորել է որպես 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք:
(բ) Կողմերի փաստարկները
(i) Դիմումատուն
80. Դիմումատուի պնդել է, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին օպերլիազոր E.-ի կողմից հարցաքննվելու ժամանակ նա ենթարկվել է 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի: Օպերլիազոր E.-նրան սպառնացել էր, որ եթե նա չհայտնի J.-ի տնվելու վայրը, ապա «այնպիսի անտանելի ցավ կզգա, որի նմանը չի զգացել»: Նա սպառնացել էր, որ ոստիկանության բաժանմունք ուղղաթիռով ժամանում է հատուկ պատրաստված ոստիկանության ծառայող: Ի հաստատումն այդ սպառնալիքի E.-ի հրահանգով սենյակում հնչեցվել էր ուղղաթիռի պտտվող պտուտակների վերարտադրված աղմուկը: E.-ն մանրամսան նկարագրել էր խոշտանգման ընթացքը: Դիմումատուն այն կարծիքին էր, որ այդ ուղղությամբ իրականում ձեռնարկվել էին կոնկրետ քայլեր, քանի որ ոստիկանության բժիշկը հետագայում հաստատել էր, որ պատրաստ էր ներկա գտնվելու խոշտանգմանը, որպեսզի թույլ չտար դիմումատուին կորցնել գիտակցությունը և հետևեր, որ խոշտանգումները որևէ հետքեր չեն թողնում:
81. Դիմումատուն նաև պնդել էր, որ նրան սպառնացել են սեռական բռնությամբ, ասելով որ երկու խոշոր «նեգրերի» հետ կփակեն խցում, որտեն նրանք հետանցքից կբռնաբարեն նրան: Հարցաքննության ժամանակ նրան նաև մարմնական վնասվածքներ են հասցվել: E.-ն մի քանի հարված էր հասցրել նրա կրծքին, որի արդյունքում կապտուկներ էին առաջացել և մեկ անգամ հրել էր և նա գլխով հարվածել էր պատին: Ի ապացույց իր խոսքերին դիմումատուն ներկայացրել էր 2002թ. հոկտեմբերի 4-ին և 7-ին ոստիկանության բժշկի անցկացրած բժշկական զննման արդյունքների արձանագրությունները (տես սույն վճռի 21-րդ կետը): Նա հայտնել էր, որ այնուհետև նրան իր կամքին հակառակ տարել էին Բիրշթայն և ստիպել ոտաբոբիկ քայլել անտառով, որտեղ նա թողել էր դին, և, ոստիկանության հրամանով, նրան ստիպել էին ճշգրիտ մատնանշել տղայի մարմնի գտնվելու վայրը: Բիրշթայնից վերադառնալուց հետո նրան ստիպել էին տալ այլ ցուցմունքներ: Դիմումատուն հայտարարել էր, որ ոստիկանությունը նրան սպառնում էր նաև այն բանից հետո, երբ արդեն իսկ տեղյակ էր որ J.-ն կենդանի չէ և դրանով իսկ ստիպել էր մեղավոր չանաչել իրեն՝ սոսկ քրեական հետաքննությունը առաջ տանելու նպատակով:
82. Հղում անելով, մասնավորապես, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին և 15-րդ հոդվածներին (տես սույն վճռի 64-րդ կետը), դիմումատուն պնդել էր, որ խոստովանություն կորզելու նպատակով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը պետք է որակավորվի որպես խոշտանգում:
(ii) Կառավարությունը
83. Ինչպես և Պալատին ներկայացված փաստարկներում, կառավարությունն ընդունել էր, որ, ցավոք, 2002թ. հոկտեմբերի 1-ի դիմումատուի հարցաքննության ժամանակ խախտվել էր 3-րդ հոդվածը: Սակայն, կառավարությունն ընդգծել էր, որ դիմումատուին միայն սպառնացել էին սաստիկ ցավ պատճառել, եթե նա չհայտնի J.-ի գտնվելու վայրը: Կառավարությունը հերքել էր, որ դիմումատուին նաև սպառնացել էին սեռական բռնությամբ: Այն նաև հերքել էր այն, որ դիմումատուի վերքերը առաջացել էին հարցաքննության ժամանակ և, որ նրան ստիպել էին ոտաբոբիկ քայլել դեպի Բիրշթայն: Դիմումատուի մաշկի վրա քերծվածքներ էին առաջացել, երբ նա ձեռբակալվել էր Ֆրանկֆուրտի օդանավակայանում: Կառավարությունը ընդգծել էր, որ մինչ այդ պահը դիմումատուն հայտարարել էր, որ E.-ն միայն մեկ անգամ էր հարվածել նրա կրծքին և, որ նա միայն մեկ անգամ էր գլխող հարվածել պատին: Երկրի դատարանների կողմից որևէ լրացուցիչ սպառնալիքների կամ վնասվածքների փաստերը չէին հաստատվել:
84. Այնուհետև կառավարությունը նշել էր, որ ոստիկանության ծառայողներ D.-ն և E.-ն դիմել էին հարցաքննության այդպիսի միջոցներին, որպեսզի փրկեին J.-ի կյանքը, որը նրանց համոզմամբ մեծապես վտանգված էր: Նրանք չգիտեին, որ այդ պահին J.-ն արդեն իսկ սպանված էր:
(iii) Երրորդ կողմերի փաստարկներները
(ա) J.-ի ծնողները
85. J.-ի ծնողները համաձայն էին կառավարության փաստարկների հետ: Նրանք նշեցին, որ դիմումատուն առաջին անգամ էր հայտարարում, որ իր զանազան վնասվածքները, այդ թվում՝ անրակի տակ վերքը, առաջացել էին 2002թ. հոկտեմբերի 1-ի հարցաքննության ժամանակ, մինչդեռ նախկինում դիմումատուն խոստովանել էր, որ այդ վնասվածքներն առաջացել էին 202թ. սեպտեմբերի 30-ին իրեն ձեռբակալելու ժամանակ: Այդ փաստը նշված էր նաև դիմումատուի կողմից 2005թ. հրապարակված գրքում (Allein mit Gott – der Weg zurück («Աստծո հետ միայնակ՝ վերադարձի ճանապարհը»), 15e8 57-61), որտեղ, մասնավորապես, նկարագրված էր իր նկատմամբ քրեական հետաքննությունը և դատավարությունը: Գրքի «Ձեռբակալություն» գլխում դիմումատուն ննկարագրել էր 2002թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության բժշկի զննման արձանագրությունը (տես սույն գլխի 21-րդ կետը), որպեսզի ցույց տար թե ինչպիսի վնասվածքներ էր ստացել 2002թ. սեպտեմբերի 30-ի ձեռբակալության ժամանակ: Այս անգամ նույն բժշկական զննման արձանագրությունը նա օգտագործում էր, որպեսզի հիմնավորեր իր պնդումը առ այն, որ վնասվածքներն իրեն հասցվել էին 2002թ. հոկտեմբերի 1-ի հարցաքննության ժամանակ:
(բ) Redress Trust-ը
86. Վկայակոչելով, մասնավորապես, Greek գործը (1969թ. նոյեմբերի 5-ի Հանձնաժողովի զեկույց, (1969) 12 Տարեգիրք 170, էջ 461) և «Akkoç ընդդեմ Թուրքիայի» (գանգատներ թիվ 22947/93 և 22948/93, §§ 25 և 116-17, ECHR 2000‑X), Redress Trust-ը նշել, էր որ որևէ գործողություն որպես խոշտանգում որակավորելու համար մարմնական վնասվածքի առկայությունն անհրաժեշտ չէ: Հոգեկան վնասն ինքնին և իր էությամբ խոշտանգման տարածված ձև է: Ավելին, Դատարանը հաստատել էր, որ 3-րդ հոդվածով արգելված վարքի սոսք սպառնալիքն ինքնին կարող է հանդիսանալ այդ հոդվածի խախտում (երրորդ կողմը մեջբերեց 1982թ. փետրվարի 25-ի «Campbell և Cosans ընդդեմ Միացյալ Թագավորության», գործը, § 26, Series A գանգատ թիվ 48): Տարբեր միջազգային մարմինները, այդ թվում՝ Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը
(տես սույն վճռի 66-րդ կետը), ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը խոշտանգումների մասին (տես սույն վճռի 67-րդ կետը) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը (տես սույն վճռի 66-րդ կետը) նույնպես գտնում էին, որ լուրջ մարմնական վնասի սպառնալիքը, հանգամանքներից և համապատասխան անձի վրա ազդեցության աստիճանից կախված, հանդիսանում է խոշտանգում կամ դաժան վերաբերմունքի այլ դրսևորում: Ցանկացած դեպքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խոշտանգման և այլ դաժան վերաբերմունքի միջև տարբերություն դնելու անհրաժեշտություն չկար, քանի որ ի տարբերություն Խեշտանգումների դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին, 15-րդ և 16-րդ հոդվածների
(տես սույն վճռի 64-րդ կետը), վերոնշյալ Կոնվենցիայի համապատասխան հոդվածը խոշտանգումներից տարբերվող այլ արգելված դաժան վերաբերմունքի որևէ ձևերի համար տարբեր իրավական հետևանքնոր չէր նախատեսում: Վկայակոչելով, մասնավորապես, «Labita ընդդեմ Իտալիայի» գործը ([GC], գանգատ թիվ 26772/95, § 119, ECHR 2000‑IV), Redress Trust-ն ընդգծեց, որ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը բացարձակ է և որևէ բացառություն, արդարացում կամ սահմանափակում թույլ չի տալիս, անկախ գործի հանգամանքներից կամ տուժողի վարքից:
(գ) Դատարանի գնահատականը
(i) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրումը
87. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդական հասարակությունների առավել հիմնարար արժեքներից մեկը: Ի տարբերություն Կոնվենցիայում ամրագրված այլ հիմնական պարտավորություններին, 3-րդ հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում և համաձայն 15-րդ հոդվածի 2 կետի որևէ շեղումն անթույլատրելի նույնիսկ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ (տես Եվրոպական դատարանի վճիռը «Selmouni ընդդեմ Ֆրանսիայի» գործով [GC], գանգատ թիվ 25803/94, § 95, ECHR 1999-V, 7, և վերոնշյալ Labita, § 119): Դատարանը հաստատել է, որ նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչպիսին է ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես անթույլատրելի է համարում խոշտանգումն ու անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացոնղ վերաբերմունքը կամ պատիժը, անկախ մեղադրվող անձի վարքագծից (տես 1996թ. նոյեմբերի 15-ի Եվրոպական դատարանի վճիռը «Chahal ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 79, Reports of Judgments and Decisions 1996-V, և վերոնշյալ Labita, § 119): Ուստի դիմումատուի ենթադրյալ իրավախախտման բնույթը 3-րդ հոդվածի իմաստով որևէ դեր չի խաղում (տես «V. ընդդեմ Միացյալ Թագավորության» [GC], գանգատ թիվ 24888/94, § 69, ECHR 1999-IX, «Ramirez Sanchez ընդդեմ Ֆրանսիայի» [GC], գանգատ թիվ 59450/00, § 116, ECHR 2006-IX, և «Saadi ընդդեմ Իտալիայի» [GC], գանգատ թիվ 37201/06, § 127, ECHR 2008‑...):
88. Դաժան վերաբերմունքը 3-րդ հոդվածի կարգավորման շրջանակում դիտարկելու համար այն պետք է ծանրության որոշակի նվազագույն աստիճանի հասնի: Այդ նվազագույն աստիճանի առկայության գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են անօրինական վերաբերմունքի տևողությունը, ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները և տուժածի առողջական վիճակը (տես 1978թ. հունվարի 18-ի Եվրոպական դատարանի վճիռը «Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 162, Series A, գանգատ 25, և «Jalloh ընդդեմ Գերմանիայի» [GC], գանգատ թիվ 54810/00, § 67, ECHR 2006-IX): Այլ գործոնների թվում են վերաբերմունքի կիրառման նպատակը, հիմնավորմն ու դրդապատճառները (համեմատության համար տես, inter alia, «Aksoy ընդդեմ Թուրքիայի», 18 դեկտեմբերի 1996թ., § 64, Reports 1996-VI, «Egmez ընդդեմ Cyprus», գանգատ թիվ 30873/96, § 78, ECHR 2000‑XII, և «Krastanov ընդդեմ Բուլղարիայի», գանգատ թիվ 50222/99, § 53, 30 սեպտեմբերի 2004թ.), ինչպես նաև դրա ենթատեսքտը, օրինակ՝ չաձփազանց լարված և հուզական մթնոլորտը (համեմատության համար տես վերոնշյալ Selmouni, § 104, և Egmez, loc. cit.):
89. Դատարանը վերաբերմունքը որակավորեց որպես «անմարդկային», քանի որ, inter alia, այն կանխամտածված էր, տևել էր մի քանի ժամ շարունակ և պատճառել էր իրական մարմնական վնասվածքներ կամ ծանր ֆիզիկական և հոգեկան տառապանք (տես՝ վերը նշված Labita, § 120, և Ramirez Sanchez, § 118): Վերաբերմունքը համարվում է «նվաստացնող», երբ նրա արդյունքում տուժածի մոտ առաջանում է վախի, տագնապի և թերարժեքության զգացմունք և տուժածին վիրավորելու ու ստորացնելու արդյունքում կոտրում նրա ֆիզիկական ու հոգեկան կամքը, կամ երբ այն ստիպում է տուժածին գործելու իր կամքին կամ խղճին հակառակ (տես, inter alia, «Keenan ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 27229/95, § 110, ECHR 2001-III, և վերոնշյալ Jalloh, § 68):
90. Դաժան վերաբերմունքի որևէ դրսևորումը որպես խոշտանգում որակավորելու համար անհրաժեշտ է հաշվի առնել 3-րդ հոդվածում խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի միջև սահմանված տարբերությանը: Ինչպես նշվել էր նախորդ գործերում, Կոնվենցիայում ամրագրված այդ տարբերակումն, ըստիս, հետապնդել է լուրջ և դաժան տառափանքներ առաջացնող միտումնավոր անմարդկային վերաբերմունքը խարանելու նպատակ (տես վերոնշյալ գործերը՝ «Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության», § 167, Aksoy, § 63, և Selmouni, § 96): Վերաբերմունքի դաժանությունից զատ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան նաև հաշվի է առնում խոշտանգման հատուկ նպատակ հետապնդելու տարրը և 1-ին հոդվածում խոշտանգումը սահմանում է որպես որևէ անձի մտածված կերպով ուժեղ ցավ կամ տառապանք հասցնել` տեղեկություններ կորզելու, վախեցնելու կամ պատժելու նպատակով (տես վերոնշյալ Akkoç, § 115):
91. Դատարանը վերստին հիշեցնում է, որ 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի սպառնալիքը, եթե այն բավականաչափ լուրջ և իրական է կարող է գերակայել այդ պայմանին: Ուստի, անձին խոշտանգմամբ սպառնալը կարող է առնվազն որպես անմարդկային վերաբերմունք որակավորվել (համեմատության համար տես Campbell and Cosans, § 26).
92. Գնահատելով ապացույցները, որոնց հիման վրա որոշվում է, թե արդյոք տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում, Դատարանը ղեկավարվում է ապացույցի «ողջամիտ կասկածից վեր» լինելու չափանիշով: Սակայն նման ապացույց կարող են հանդիսանալ նաև բավականաչափ լուրջ, հստակ և միմյանց համահունչ հետևությունները կամ այլ համանման անհերքելի փաստերը (տես վերոնշյալ Jalloh, § 67, և Ramirez Sanchez, § 117): Դատարանը մասնավորապես ընդգծեց, որ այն դեպքերում, երբ կալանքի տակ առնվելու պահին անհատը ֆիզիկապես առողջ է, սակայն ազատման պահին նրա մոտ առկա են մարմնական վնասվածքներ, պետությունը պարտավոր է հիմնավորված բացատրել, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները, հակառակ դեպքում առաջանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հստակ կանխավարկած (համեմատության համար տես «Tomasi ընդդեմ Ֆրանսիայի», 27 օգոստոսի 1992թ., § 110, Series A, գանգատ թիվ 241‑A, «Ribitsch ընդդեմ Ավստրիայի», 4 դեկտեմբերի 1995թ., § 34, Series A գանգատ թիվ 336, վերոնշյալ Aksoy, § 61, և Selmouni, § 87):
93. Երբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին բողոք է ներկայացվում, Դատարանը պետք է հատուկ ուշադրությամբ զննի գործը (տես «Matko ընդդեմ Սլովենիայի», գանգատ թիվ 43393/98, § 100, 2 նոյեմբերի 2006թ., և «Vladimir Romanov ընդդեմ Ռուսաստանի», գանգատ թիվ 41461/02, § 59, 24 հուլիսի 2008թ.): Դատարանի խնդիրը չի կայանում, սակայն, գործը քննած ներպետական դատարանների կողմից փաստերին տրված գնահատականները սեփական գնահատականներով փոխարինելու մեջ և, որպես կանոն, ներպետական դատարանները պարտավոր են ինքնուրույն գնահատել իրենց ձեռքի տակ առկա ապացույցները (տես «Klaas ընդդեմ Գերմանիայի», 22 սեպտեմբերի 1993թ., § 29, Series A, գանգատ թիվ 269, և «Jasar ընդդեմ Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության», գանգատ թիվ 69908/01, § 49, 15 փետրվարի 2007թ.): Թեև ներպետական դատարանների եզրահանգումները Դատարանի համար պարտավորեցնող բնույթ չեն կրում, այդ եզրահանգումները չընդունելու համար, որպես կանոն, անհրաժեշտ են չափազանց համոզիչ փաստեր:
(ii) Այդ սկզբունքների կիրաումը սույն գործում
(ա) Դատարանի կողմից փաստերի գնահատումը
94. Գնահատելով 2002թ. հոկտեմբերի 1-ին դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը, Դատարանն ի գիտություն է առնում, որ կողմերը չեն վիճարկում այ փաստը, որ այդ առավոտյան դիմումատուն հարցաքննելիս ոստիկանության օպերլիազոր E.-ն, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանապետի տեղակալ D.-ի հրահանգով սպառնացել է, որ եթե վերջինս չբացահայտի J.-ի գտնվելու վայրը, ապա նրան անտանելի ֆիզիկական ցավ կհասցնեն: Որևէ հետքեր չառաջացնող գործընթացը իրականացվելու էր այդ նպատակով հատուկ պատրաստված ոստիկանության աշխատակցի կողմից, որն այդ պահին ոստիկանության բաժանմունք էր ժամանում ուղղաթիռով: Խոշտանգումն իրականացվելու էր բժշկական վերահսկողությամբ: Այդ ամենն իսկապես բացահայտվել էր Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գլխավոր շարջանային դատարանի կողմից՝ դիմումատուի դեմ հարուցած քրեական դատաքննության (տես սույն վճռի 26-րդ կետը) և ոստիկանության ծառայողների դեմ հարուցած քրեական դատաքննության (տես սույն վճռի 47-րդ կետը) ժամանակ: Ավելին, ինչպես D.-ի կողմից կազմված ծառայողական նամակից (տես սույն վճռի 20-րդ կետը), այնպես էլ D.-ի հանդեպ հարուցված քրեական գործով ներպետական դատարանի եզրակացությունից (տես սույն վճռի 47-րդ կետը) ակնհայտ էր, որ անհրաժեշտության դեպքում D.-ն մտադիր էր իրականացնել «ճշմարտության շիճուկի» ներարկման սպառնալիքը, և որ դիմումատուն զգուշացվել էր սպառնալիքի շուտափույթ իրականացման մասին:
95. Հաշվի առնելով այն, որ մինչ E.-ին դիմումատուի նկատմամաբ ուժ գործադրելու վերջնական հրաման տալը D.-ն արդեն իսկ մի քանի անգամ իր ենթակայության տակ գտնվող վարչության ղեկավարներին հրահանգել էր անհրաժեշտության դեպքում ուժ գործադրել դիմումատուի նկատմամբ (տես սույն վճռի 47-րդ կետը), նրա հրամանը որպես պահի ազդեցության տակ ընդունված չէր կարող դիտվել և դիտավորության փաստն անհերքելի էր: Պարզվել էր նաև, որ հարցաքննության սենյակում դիմումատուի վրա ձեռնաշղթաներ էին հագցված եղել (տես սույն վճռի 57-րդ կետը), որի պատճառով նա գտնվում էր առավել խոցելի և կաշկանդված վիճակում: Հաշվի առնելով ներպետական դատարանների այդ եզրահանգումները և իր տրմադրության տակ գտնվող նյութերը, Դատարանը վստահ է, որ ոստիկանության ծառայողները դիմել էին խնդրո առարկա հանդիսացող հարցաքննության եղանակին, հուսալով, որ կկարողանան փրկել J.-ի կյանքը:
96. Դատարանը այնուհետև արձանագրում է, որ դիմումատուի պնդմամբ հարցաքննության ընթացքում իր նկատմամբ նաև գործադրել են ֆիզիկական բռնություն և մարմնական վնասվածքներ են հասցրել, ինչպես նաև սպառնացել են սեռական բռնության ենթարկել: Գնահատելով թե արդյոք այդ պնդումները, որոնք կառավարույունը հերքում էր, ողջամիտ կասկածից վեր են, Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով դիմումատուի կողմից ներկայացրած բժշկական զննման արձանագրությունները, հարցաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություն կատարելու մասին պնդումները ամբողջովին անհիմն չեն կարող համարվել: Այդ արձանագրությունները վկայում են, որ բժշկական զննումից օրեր առաջ դիմումատուի կրծքավանդակին իրոք կապտուկներ էին առաջացել:
97. Միևնույն ժամանակ դատարանը հաշվի է առնում նաև դիմումատուի մարմնական վնասվածքների վերաբերյալ կառավարության բացատրությունը և այդ փաստի վերաբերյալ J.-ի ծնողների կարծիքը: Վկայակոչելով 2005թ. դիմումատուի հրապարակված գրքում նշված տեղեկությունը, նրանք պնդում էին, որ բոլոր մարմնական վնասվածքները, այդ թվում՝ մաշկի քերծվածքները, որոնց առկայությունը կասկած չէր հարուցում, դիմումատուին պատճառվել էին ձեռբակալության ժամանակ, երբ նրան դեմքով դեպի գետին էին գցել (տես սույն վճռի 13 և 14-րդ կետերը), Դատարանը նաև նշում է, որ ներպետական դատարանները չէին ընդունել դիմումատուի լրացուցիչ փաստարկների հիմնավորված լինելը: Ինչպես երևում էր գործի հանգամանքներից, գործը քննող և գնահատող ներպետական դատարանների առջև դիմումատուն չէր հայտնել հարցաքննության ժամանակ ենթադրյալ ստացած մարմնական վանսվածքների մասին, կամ առնվազն չէր ներկայացրել վնասվածքներն այնպիսի ծանր աստիճանը, որը ներկայացնում էր Դատարանին (տես՝ այդ կապակցությամբ սույն վճռի 26-րդ կետը): Ավելին, բժշկական արձանագրություններում վնասվածքների հնարավոր պատճառների մասին որևէ խոսք չէր գնում (տես սույն վճռի 21-րդ կետը):
98. Հաշվի առնելով վերոշարադրյալը, դատարանը չի գտնում, որ հարցաքննության ժամանակ ֆիզիկական բռնության և մարմնական վանսվածքներ հասցնելու և սեռական բռնություն գործադրելու ենթադրյալ սպառնալիքի մասին դիմումատուի գանգատները ապացուցվել են ողջամիտ կասկածից վեր լինելու չափով:
99. Դատարանը նաև արձանագրում է, որ դիմումատուի պնդմամբ նա կրկին ենթարկվել է 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի, երբ նրան ստիպել են ոտաբոբիկ քայլել անտառով դեպի Բիրշթայն, ուղղակիորեն ստիպել են մատնանշել երեխայի մարմնի գտնվելու ճշգրիտ տեղը և հայտնելու այլ իրական ապացույցները: Կառավարությունը հերքում է նաև այդ պնդումները: Դատարանը նշում է, որ տեղական մարմինների եզրակացության համաձայն, դիմումատուն հարցաքննության ավարտից հետո համաձայնվել է ուղեկցել ոստիկանության աշխատակիցներին դեպի լճակը, որտեղ նա թաքցրել էր J.-ի դին (տես սույն վճռի 17-րդ կետը): Չկա որևէ ապացույց, որ դեպի Բիրշթայն ճանապարհին ներկա գտնվող ոստիկանության ծառայողներից որևէ մեկը սպառնում էր նրան, որպեսզի նա ցույց տար դին գտնվելու ճշգրիտ տեղը: Սակայն այն հարցը, թե Բիրշթայնում դիմումատուին տրված ցուցմունքները որքանով էրն պատճառաբանված ոստիկանության բաժանմունքում արված սպառնալիքներով պետք է որոշվի 6-րդ հոդվածին համապատասխան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական զննման արձանագրություններում նշված էր դիմումատուի ոտքերի վրա առաջացած այտուծների և վերքերի մասին (տես սույն վճռի 21-րդ կետը), Դատարանը գտնում է, որ դիմումատուի այն պնդումը, որ նրան ստիպել են ոտաբոբիկ քայլել չի կարելի ամբողջությամբ անհիմն համարել: Սակայն, ներպետական դատարանները, քննելով իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցները, ապացուցված չեն համարել այդ պնդումը, որի մասին դիմումատուն տեղական դատաքննությունում ի սկզբանե չէր էլ նշել (տես, մասնավորապես, սույն վճռի 26-րդ կետը): Այդ վնասվածքների պատճառը զննող բժշկների կողմից չէր պարզվել: Նման հանգամանքներում Դատարանը չի գտնում, որ դիմումատուի պնդումներն ապացուցվել են ողջամիտ կասկածից վեր լինելու չափով:
100. Հաշվի առնելով վերոշարադրյալը, Դատարանը ապացուցված է համարում այն, որ 2002թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունը դիմումատուին սպառնացել է հասցնել անտանելի ֆիզիկական ցավ՝ սույն վճռի 94-95 կետերում նկարագրված ձևով, որպեսզի վերջինս հայտնի J.-ի գտնվելու վայրը:
(բ) Վերաբերմունքի իրավական որակավորում
101. Դատարանը ի գիտություն է առնում այն, որ կառավարությունն ընդունել է, որ E.-ի կողմից դիմումատուի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հեդվածը: Սակայն, հաշվի առնելով խոշտանգման վերաբերյալ դիմումատուի պնդումների լրջությունը և կառավառության հայտարարությունն առ այն, որ դիմումատուն կործրել է Կոնվենցիայի խախտման զոհի կարգավիճակը, Դատարանը անհրաժեշտ է համարում ինքնուրույն գնահատել, թե արդյոք այդ վերաբերմունքին բնորոշ է եղել դաժանության նվազագույն մակարդակը, որի դեպքում այն կարող է դիտարկվել 3-րդ հոդվածի ներքո, և եթե դա այդպես է, որակավորել այն: Հաշվի առնելով դատարանի նախադեպային իրավունքում նման հարցերի կարգավորման սկզբունքները (տես սույ վճռի 88-91 կետերը), դատարանը հաջորդաբար քննության կառնի դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի տևողությունը, այդ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեկան անդրադարձը դիմումատուի վրա, այն, թե արդյոք վերաբերմունքը հստակ նպատակ է հետապնդել թե պահի ազդեցության տակ է դրսևորվել, որն է եղել այդ նպատակը և համատեքստը որում այն դրսևորվել է:
102. Ինչ վերաբերում է վիճարկվող վերաբերմունքի տևողությանը, Դատարան արձանագրում է, որ դաժան վերաբերմունքի սպառնալիքի պայմաններում անցկացված հարցաքննությունը տևել է մոտ տաս րոպե:
103. Ինչ վերաբերում է դիմումատուի վրա այդ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեկան անդրադարձին, Դատարանը նշում է, որ դիմումատուն, որը մինչ այդ հրաժարվում էր հայտնել J.-ի գտնվելու վայրը, սպառնալիքի տակ խոստովանել է թե որտեղ է թաքցրել տղայի մարմինը: Այնուհետև ամբողջ հետաքննության ընթացքում նա շարունակել է ներկայացնել J.-ի սպանության մանրամասները: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հարցաքննության ժամանակ դիմումատուին ներկայացրած սպառնալիքների անմիջական իրական և անխուսափելի բնույթից ելնելով դրանք պետք է դիտվեն որպես դիմումատուին զգալի վախ, տագնապ և հոգեկան տառապանք պատճառած: Դիմումատուն, սակայն, չի ներկայացրել բժշկական զննման ապացույցներ, որոնք կվկայեին այդ վերաբերմունքի արդյունքում առաջացած հոգեկան ցնցման երկարատև հետևանքների մասին:
104. Այնուհետև Դատարանը նշում է, որ սպառնալիքը պահի ազդեցության տակ չի արվել, այլ նախապես մտածված և հաշվարկված է եղել կանխամտածված եւ միտումնավոր ձևով:
105. Ինչ վերաբերում է սպառնալիքի նպատակին, Դատարանը համարում է, որ դիմումատուին միտումնավոր ենթարկել են նման վերաբերմունքի J.-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ կորզելու նպատակով:
106. Դատարանն այնուհետև նշում է, որ միտումնավոր և անխուսափելի դաժան վերաբերմունքի սպառնալիքները արվել էին դիմումատուին ոստիկանության կողմից կալանքի տակ պահելու ժամանակ, ոչի ժամանակ նա ձեռնաշղթայված է եղել, այսինքն՝ առավել խոցելի վիճակում: Ակնհայտ է, որ D.-ն և E.-ն նման վերաբերմունք են դրսևորել իրենց պետական գործակալի պաշտոնական պարտականությունները կատարելիս, և որ մտադիր են եղել, անհրաժեշտության դեպքում, իրականացնել այդ սպառնալիքը բժշկական հսկողության պահմաններում հատուկ պատրաստված ոստիկանության աշխատակցի կողմից: Ավելին, դիմումատուին սպառնալու մասին D.-ի հրամանը պահի ազդեցության տակ չի ընդունվել, քանի որ մինչ այդ նա մի քանի անգամ տվել էր նման հրահանգներ և սկսել էր բարկանալ, որ ենթակա ծառայողները չէին կատարում իր ցուցմունքները: Սպառնալիքը տեղի է ունեցել աճող լարվածության և վրդովմունքի մթնոլորտում, այնպիսի պայմաններում, երբ ոստիկանության աշախատակիցները մեծ ճնշման տակ էին հայտնվել, գիտակցելով որ J.-ի կյանքին մեծ վտանգ է սպառնում:
107. Այդ կապակցությամբ Դատարանի համար հասկանալի են ոստիկանության աշխատակիցների վարքագծի դրդապատճառները և այն, որ նրանք փորձում էին փրկել երեխայի կյանքը: Սակայն, անհրաժեշտ է ընդգծել, որ 3-րդ հոդվածի և դրա հաստատված նախադեպային իրավունքի համատեքստում (տես սույն վճռի 87-րդ կետը), անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքը գործում է անկախ տուժածի վարքից կամ իշխանության ներկայացուցիչների դրդապատճառներից: Խոշտանգումը, անմարդկային կամ նսեմացնող վերաբերմունքը անթույլատրելի են նույնիսկ այնպիսի հանգամանքներում, երբ վտանգված է մարդու կյանքը: Նվաստացումը բացառվում է նույնիսկ ազգի անվտանգությանը անմիջականորեն սպառնացող արտակարգ դրության ժամանակ: 3-րդ հոդվածում հստակորեն սահմանված է, որ յուրաքանչյուր մարդ ունի բացարձակ, անօտարելի իրավունք, առ այն որ նա չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ցանկացած, նույնիսկ ամենածանր հանգամանքներում: 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի բացարձակ բնույթը փիլիսոփայական խարիսխը որևէ բացառություն, արդարացնող հանգամանք կամ շահերի հավասարակշռում չի հանդուրժում, անկախ մեղադրյալի վարքից կամ հանցագործության բնույթից:
108. Վերլուծելով դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը բնութագրող գործոնները դատարանը գտնում է, որ դիմումատուից տեղեկություններ կորզելու նպատակով կատարված իրական և անխուսափելի սպառնալիքները կրել են սաստկության նվազագույն չափը՝ վիճարկվող վարքագիծը 3-րդ հոդվածի շրջանակում դիտարկվելու համար: Դատարանը վերստին նշում է, որ համաձայն իր նախադեպային իրավունքի (տես սույն վճռի 91-րդ կետը), որը նաև հաշվի է առնում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածում խոշտանգման սահմանումը (տես սույն վճռի 90-րդ և 64-րդ կետերը), և համաձայն մարդկային իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող այլ միջազգային գործակալությունների կողմից աևտահայտված տեսակետների (տես սույն վճռի 66-68 կետերը), որոնք նաև վկայակոչվում էին Redress Trust-ի կողմից, խոշտանգման սպառնալիքը կարող է խոշտանգմանը համարժեք համարվել, քանի որ խոշտանգման բնույթը ենթադրում է ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ հոգեկան տառապանք: Մասնավորապես, ֆիզիկական խոշտանգման ենթարկվելու վախն ինքին կարող է հոգեկան խոշտանգում հանդիսանալ: Սակայն գոյություն ունի ընդհանուր մոտեցում, որն ընդունում է նաև Դատարանը, առ այն որ ֆիզիկական խոշտանգման մասին սպառնալիքը հոգեկան խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք որակավորելու համար հաշվի պետք է առնվեն համապատասխան գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ գործադրված ճնշման և արդյունքում առաջացած հոգեկան տառապանքի սաստկությունը: Ի տարբերություն իր նախադեպային պրակտիկայի այլ գործերից, որտեղ խոշտանգման փաստը հաստատվել էր, Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում դիմումատուի նկատմամբ կիրառված հարցաքննության բնույթը բավականաչափ դաժան է եղել 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք համարվելու համար, սակայն այն չէր գերազանցել խոշտանգում համարվելու համար դաժանության աստիճանը:
2. Արդյոք դիմումատուն կորցրել է Կոնվենցիայի խախտման զոհի կարգավիճակը
(ա) Դատարանի դիրքորոշումը
109. Դատարանը գտնում է, որ դիմումատուն այլևս չի կարող պնդել, որ նա հանդիսանում է 3-րդ հոդվածի խախտման զոհ: Դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանները, ինչպես դիմումատուի դատավարության, այնպես էլ D.-ի և E-ի դեմ հարուցած դատական վարույթներում միանշանակորեն ճանաչել են, որ E-ի կողմից անցկացված հարցաքննության ժամանակ դիմումատուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը խախտել է 3-րդ հոդվածի պահանջները: Բացի այդ, դիմումատուն ներպետական մակարդակով բավարար հատուցում է ստացել այդ խախտման համար: Սպառնալու արարքը թույլ տված երկու ոստիկանության աշխատակիցները դատապարտվել և պատժվել են, ինչպես նաև տուժել են ծառայողական առաջխաղացման տեսակետից: Ներկա գործի հանգամանքներում նման պատիժը կարող է դրամական փոխհատուցմանը համաչափ հատուցում համարվել: Ավելին, հարցաքննության նման միջոցների կիրառումը հանգեցրել է նրան, որ դատարանն արգելել է դատաքննության ժամանակ որպես ապացույց օգտագործել մինչ այդ պահը դիմումատուի տրված բոլոր ցուցմունքները:
(բ) Կողմերի պնդումները
(i) Դիմումատուն
110. Դիմումատուն պնդում էր, որ նա չի կորցրել 3-րդ հոդվածի խախտման զոհի կարգավիչակը: Ներպետական դատարանները իրավական ուժ ունեցող ձևով հստակորեն չեն արձանագրել Կոնվենցիայի խատման փաստը: Նրանք ընդամենը դիմումատուի բողոքները մերժող որոշումներում նշել են 3-րդ հոդվածի մասին:
111. Դիմումատուն այնուհետև հայտարարել է, որ խոշտանգման արգելքի խախտման համար նա բավարար հատուցում չի ստացել: Նա որևէ անձնական օգուտ չի ունեցել D.-ի և E.-ի նկատմամբ պատիժ սահմանելուց, որոնք, այդուհանդերձ, չափազանց մեղմ պատիժ են ստացել՝ պայմանական տուգանք, և դրանից զատ որևէ կարգապահական տույժ չեն կրել իրենց վարքագծի համար: Դատապարտվելուց հետո D.-ն նույնիսկ ավելի բարձր պաշտոնի է շնորհվել: Պաշտոնական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատաքննությունը, որի շրջանակում դիմումատուն հատուցման հայց էր ներկայացրել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքի արդյունքում 3-րդ հոդվածը խախտելու համար, այդպես էլ չի կատարվել քաղաքացիական դատարանների կողմից և մինչ ներկա պահը դիմումատուն որևէ հատուցում չի ստացել: Դիմումատուն նաև պնդել է, որ status quo ante-ն կարող էր վերականգնվել միայն 3-րդ հոդվածի խախտմամբ կորզված բոլոր ապացույցները դատավարության ժամանակ բացառելու դեպքում: Այդ ապացույցները, որոնց ընդունելիությունը թույլատրվել է դատավարության սկզբում, կանխորոշել են դիմումատուի դատապարտումը, որի հետևանքով նրա հանդեպ սահմանվել է առավելագույն հնարավոր պատիժը: Դատավարությունից առաջ հարկադրության ազդեցության տակ տրված ցուցմունքների բացառումը բավարար հատուցում չի հանդիսանում, քանի որ այն բանից հետո, երբ նա խոստովանել էր իր մեղքը, այդ ցուցմունքները գործի քննության համար որևէ կարևորություն չեն ներկայացրել:
(ii) Կառավարությունը
112. Կառավարությունը պնդել էր, որպեսզի Մեծ Պալատը հաստատի Պալատի եզրակացությունն առ այն, որ դիմումատուն կորցրել է 3-րդ հոդվածի խախտման զոհի կարգավիճակը: Գերմանիայի երեք դատարաններ՝ Շրջանային դատարանը և Դաշնային սահմանադրական դատարանը՝ դիմումատուի դեմ դատավարությունում և Շրջանային դատարանը՝ ոստիկանության ծառայողների դեմ դատավարությունում, անվերապահորեն ընդունել էին 3-րդ հոդվածի խախտումը: Այդ դատարանները շեշտել էին, որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է և խոշտանգումն արգելված է, եթե նույնիսկ հարցը գնում է մարդու կյանքը փրկելու մասին:
113. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուին բավարար հատուցում է տրվել: Գործում ներգրավված երկու ոստիկանության ծառայողները դատապարտվել էին և պատժվել դատարանի կողմից: Կառավարությունն ընդգծեց, որ ոստիկանության ծառայողի համար հարկադրություն գործադրելու համար դատվելն ու մեղավոր ճանաչվելը չափազանց լուրջ հետևանքներ ունի: Ավելին, ոստիկանության երկու ծառայողներն էլ հեռացվել էին իրենց պաշտոններից: Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուի վերջին բողոքը դեռևս չի քննվել, սակայն հիմնավորեց դա այն փաստարկով, որ քանի որ դիմումատուն պաշտոնական պատասխանատվության հայցը ներպետական դատարաններ է ներկայացրել միայն Եվրոպական դատարան դիմելուց հետո, այն փաստը, որ վարույթն այդ գործով չի ավարտվել, հաշվի չի կարող առնվել քանի որ դիմումատուն կորցրել և զոհի կարգավիճակը: Ավելին, Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը արգելել էր դատատրանում օգտագործել ոչ միայն 2002թ. հոկտեմբերի 1-ին ձեռք բերված ապացույցները, այլ նաև մինչ դատավարության սկիզբը ոստիկանությանը, դատախազությանը և դատավորին արված դիմումատուի բոլոր հետագա խոստովանությունները: Սակայն, այն բանից հետո, երբ դիմումատուին ծանուցել էին, որ իր նախկին խոստովանությունները որպես ապացույց չեն կարող օգտագործվել, նա դատավարության երկրորդ օրը կամավոր խոստովանություն էր արել, այն դեպքում, երբ որևէ այլ ապացույց դեռևս չէր էլ ներկայացվել:
(iii) Երրորդ կողմի փաստարկներներ (Redress Trust)
114. Redress Trust-ի պնդմամբ միջազգային իրավագիտությունը ճանաչում է, որ խոշտանգման և այլ արգելված դաժան վերաբերմունքի դեպքերում պատշաճ և բավարար իրավական պաշտպանությունը նախատեսում է յուրաքանչյուր կոնկրետ գործի դեպքում կիրառելի հատուցման հետևյալ ձևերը: Նախ, պահանջվում է անցկացնել հետաքննություն՝ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար (Redress Trust-ը, մասնավորապես վկայակոչեց «Assenov և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործը, 28 հոկտեմբերի 1998թ., § 102, Reports 1998‑VIII): Երկրորդ, պետությունները պարտավոր են կիրառել արդյունավետ քրեական արդարադատության համակարգ, որը թույլ կտա արդյունավետ պատժել խոշտանգման և այլ անթույլատրելի վերաբերմունքի համար մեղավոր անձանց և կանխարգելել նոր իրավախախտումները: 3-րդ հոդվածի խախտման համար պատիժը պետք է համապատասխանի իրավախախտման ծանրությանը և պետությունն ամենայն լրջությամբ պետք է վերաբերի իրավախախտման համար մեղավոր գործակալներին պատժելու իր պարտավորությունը, այլ ոչ թե ձևականորեն դիտարկի այն (համեմատության կարգով, երրորդ կողմը վկայակոչեց «Nikolova և ընդդեմ Բուլղարիայի» գործը, գանգատ թիվ 7888/03, § 63, 20 դեկտեմբերի 2007թ.): Երրորդ, խոշտանգման և դաժան վերաբերմունքի այլ ձեևրի համար պաշտաշճ և բավարար հատուցումը ներառում է արդյունավետ քաղաքացիական հատուցում, մասնավորապես կրած նյութական և բարոյական վնասի համար: Դատարանը մի շարք դեպքերում գտել էր, որ մեղադրական դատավճիռը, per se, լուրջ խախտւմների դեպքերում, ինչպիսիք են 3-րդ հոդվածով նախատեսված խախտումները, բավարար չէ արդարացի հատուցում հանդիսանալու համար, ուստի բարոյական վնասը հատուցելու որոշումներ էր կայացրել (երրորդ կողմը որպես օրինակ վկայակոչեց «Selçuk և Asker ընդդեմ Թուրքիայի» գործը, 24 ապրիլի 1998թ., §§ 117-18, Reports 1998‑II): Չորորդ, անհրաժեշտ է վերականգնել խոշտանգման շարունակական ազդեցության արդյունքում խախտվող իրավունքները, օրինակ՝ արգելելով հարկադրաբար տրված խոստովանությունների օգտագործումը: Հինգերորդ՝ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որոնք կերաշխավորեն արգելված վարքագծի բացառումը հետագայում:
(գ) Դատարանի գնահատականը
(i) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրումը
115. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի որևէ խախտման համար որոշումը նախ և առաջ պետք է կայացվի ազգային իշխանությունների կողմից: Այդ առումով, Կոնվենցիայի հարցերով դատավարության բոլոր փուլերում հաշվի է առնվում այն հարցը թե արդյոք դիմումատուն իրավունք ունի հայտարարելու, որ նա ենթադրյալ խախտման զոհ է հանդիսանում (տես, մասնավորապես, «Siliadin ընդդեմ Ֆրանսիայի», գանգատ թիվ 73316/01, § 61, ECHR 2005-VII, և «Scordino ընդդեմ Իտալիայի (no. 1)» [GC], գանգատ թիվ 36813/97, § 179, ECHR 2006‑V): Հօգուտ դիմումատուի կայացված որոշումը կամ միջոցառումը, ըստիս բավարար չէ, որպեսզի վերջինս զրկվի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակներով «զոհի» կարգավիճակից, բացառությամբ այն դեպքերի, երբ ազգային իշխանությունները անվերապահորեն կամ ըստ էության ճանաչել են Կոնվենցիայի խախտման փաստը և համապատասխան հատուցում են տրամադրել դիմումատուին
(տես, մասնավորապես, «Eckle ընդդեմ Գերմանիայի», 15 հուլիսի 1982թ., § 66, Series A, գանգատ թիվ 51, «Dalban ընդդեմ Ռումինիայի» [GC], գանգատ թիվ 28114/95, § 44, ECHR 1999-VI, վերոնշյալ Siliadin, § 62, և Scordino (no. 1), § 180):
116. Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման համար ներպետական մակարդակով պատշաճ և բավարար իրավական պաշտպանության հարցին անդրադառնալիս Դատարանը որպես կանոն հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես, ուշադրություն դարձնելով Կոնվենցիայի խախտման բնույթի վրա (համեմատության համար տես վերոնշյալ Scordino (no. 1), § 186): Պետական գործակալների միտումնավոր դաժան վերաբերմունքի դեպքում, որը հանգեցնում է 3-րդ հոդվածի խախտման, Դատարանը բազմիցս արտահայտել է այն դիրքորոշումը, որ բավարար հատուցում ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել երկու միջոցառումներ: Առաջինը, պետության իշխանությունները պետք է անցկացնեն համապարփակ և արդյունավետ հետաքննություն, որը թույլ կտա հայտնաբերել և պատժել պատասխանատուներին (տես, մասնավորապես, վերոնշյալ Krastanov, § 48, «Çamdereli ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 28433/02, §§ 28-29, 17 հուլիսի 2008թ. և վերոնշյալ Vladimir Romanov, §§ 79 և 81): Երկրորդ, կիրառելի լինելու դեպքում դիմումատուին պետք է հատուցում տրամադրվի (տես վերոնշյալ Vladimir Romanov, § 79, mutatis mutandis, վերոնշյալ Aksoy, § 98, և «Abdülsamet Yaman ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 32446/96, § 53, 2 նոյեմբերի 2004թ. (երկուսն էլ 13-րդ հոդվածի համատեքստում)) կամ, առնվազն, հնարավորություն ընձեռնվի դիմումատուին դաժան վերաբերմունքի արդունքում կրած վնասի դիմաց հատուցում ստանալու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այն ստանալու համար (համեմատության համար տես, mutatis mutandis, վերոնշյալ Nikolova and Velichkova, § 56 (2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ), վերոնշյալ Çamdereli, § 29, և «Yeter ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 33750/03, § 58, 13 հունվարի 2009թ.):
117. Ինչ վերաբերում է համապարփակ և արդյունավետ հետաքննության պահանջին, Դատարանը վերստին նշում է, որ այն դեպքում, երբ անհատը հիմնավորված հայց է ներկայացնում առ այն, որ նրա նկատմամբ դաժան վերաբերմունք է կիրառվել ոստիկանության կամ այլ պետական գործակալի կողմից, որը հակասում է 3-րդ հոդվածին, ապա այդ պահանջը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայում...» պետության ընդհանուր պարտավորության հետ համատեղ, հանգեցնում է արդյունավետ պաշտոնական հետաքննության անցկացման անհրաժեշտությանը: Նման հետաքննությունը, ինպես և 2-րդ հոդվածի խախտման դեպքում, պետք է ավարտվի մեղավորների բացահայտմամբ և պատժմամբ (տես, մասնավորապես, վերոնշայլ Assenov and Others, § 102, Labita, § 131, Çamdereli, §§ 36-37, և Vladimir Romanov, § 81): Հետքննության արդյունավետության համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը օրենքի ուժով քրեական պատժամիջոցներ հաստատի 3-րդ հոդվածի խախտման համար (տես, mutatis mutandis, «M.C. ընդդեմ Բուլղարիայի», գանգատ թիվ 39272/98, §§ 150, 153 և 166, ECHR 2003-XII, վերոնշյալ Nikolova and Velichkova, § 57, և Çamdereli, § 38):
118. Ներպետական դատարանների կողմից 3-րդ հոդվածի շրջանակում հատուցման վճռի կայացման հարցի վերաբերյալ Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ ի լրումն համապարփակ և արդյունավետ հետաքննությանը, պետությունը պետք է կիրառելիության դեպքում հատուցում շնորհի դիմումատուին կամ, առնվազն, հնարավորություն ընձեռի դիմումատուին դաժան վերաբերմունքի արդունքում կրած վնասի դիմաց հատուցում ստանալու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այն ստանալու համար (տես սույն վճռի 116-րդ կետի մանրամասն հղումները): Դատարանն արդեն առիթ ունեցել էր Կոնվենցիայի այլ հոդվածների համատեքստում նշելու, որ դիմումատուի Կոնվենցիայի խախտման զոհի կարգավիճակը կախված է ներպետական մակարդակով տրամադրված հատուցումից, հաշվի առնելով դիմումատուի կողմից Դատարանի առջև բողոքարկվող փաստային հանգամանքները (6-րդ հոդվածի խախտման ենթատեքստում տես, մասնավորապես, «Normann ընդդեմ Դանիայի» (ըստ էության), գանգատ թիվ 44704/98, 14 հունիսի 2001թ., և վերոնշյալ Scordino (no. 1), § 202, կամ 11-րդ հոդվածի խախտման ենթատեքստում, «Jensen and Rasmussen ընդդեմ Դանիայի» (ըստ էության), գանգատ թիվ 52620/99, 20 մարտի 2003թ.): Այդ եզրակացությունները, mutatis mutandis, կիրառելի են 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատների դեպքում:
119. Միտումնավոր դաժան վերաբերմունքի դեպքում 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով: Դրա հիմնավորվումն այն է, որ եթե իշխանությունները միտումնավոր դաժան վերաբերմունքի համար պետական գործակալներին չդատեն, այլ միայն տուժածին փոխհատուցում տրամադրեն, ապա պետական գործակալները փաստորեն հնարավորություն կստանան անպատիժ մնալով որոշ դեպքերում ոտնահարել իրենց հսկողության գտնվող անձանց իրավունքները, որի արդյունքում խոշտանգման և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տես՝ մի շարք աղբյուրների թվում վերոնշյալ Krastanov, § 60, Çamdereli, § 29, և Vladimir Romanov, § 78):
(ii) Սույն սկզբունքների կիրառումը ներկա գործում
120. Ըստ այդմ Դատարանը պետք է նախ և առաջ քննության առնի թե արդյոք ազգային իշխանությունները անվերապահորեն կամ ըստ էության ճանաչել են Կոնվենցիայի խախտման փաստը: Այդ առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուի գործով քրեական դատավարության 2003թ. ապրիլի 9-ի կայացրած վճռում Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը հստակ արձանագրել էր, որ ցուցմունքներ ստանալու նպատակով դիմումատուին ցավ պատճառելու սպառնալիքը Քրեական ոչ միայն խախտում է Դատավարության օրենսգրքի 136 հոդվածի «ա» ենթակետը: Սպառնալիքը նաև հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որն ընկած է Օրենսգրքում ամրագրված դրույթի հիմքում (տես սույն վճռի 26-րդ կետը): Դաշնային սահմանադրական դատարանը, մեջբերելով 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Շրջանային դատարանի եղրակացությւնը, իր հերթին նկատել է, որ ոտնահարվել է դիմումատուի մարդու արժանապատվության իրավունքը և խախտվել բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքը (Բազային օրենքի 1-ին հոդված և 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասություն) (տես սույն վճռի 42-րդ կետը): Բացի այդ, 2004թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության ծառայողների մեղադրական վճռում Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը արձանագրել է, որ հետաքննության նման միջոցները չեն կարող հիմնավորվել որպես անհրաժեշտ գործողություն, քանզի «անհրաժեշտությունը» չի արդարացնում Հիմնական օրենքի 1-ին հոդվածով ամրագրված մարդու արժանապատվության կատարյալ պաշտպանության խախտումը, որը նաև ընկած է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքում (տես սույն վճռի 48-րդ կետը): Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մեծ Պալատը, համամիտ լինելով Պալատի եզրակացությունների հետ, բավարարված է նրանով, որ ներպետական դատարանները, որոնք կոչված էին որոշում կայացնել այդ հարցի շուրջ, հստակորեն և միանշանակորեն ճանաչել էին, որ դիմումատուի հարցաքննության ձևը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:
121. Ներկայացնելու համար իր գնահատականն առ այն, թե արդյոք ազգային իշխանություններն այնուհետև դիմումատուին պատշաճ և բավարար իրավական պաշտպանություն են տրամադրել 3-րդ հոդվածի խախտման հարցում, Դատարանը առաջին հերթին պետք է որոշի թե արդյոք վերջիններս համապարփակ և արդյունավետ կերպով հետաքննություն են անցկացրել խախտման համար պատասխանատու անձանց նկատմամբ: Այդ որոշումը կայացնելիս Դատարանը նախկինում հաշվի է առել մի շարք չափանիշներ: Առաջին, արդյունավետ հետաքննության համար կարևոր գործոնները, որոնք թույլ են տալիս գնահատել պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում իշխանությունների վճռորոշության աստիճանը, գործի հարուցման անհապաղությունն է (համեմատության համար տես, մասնավորապես, վերոնշյալ Selmouni, §§ 78-79, Nikolova and Velichkova, § 59, և Vladimir Romanov, §§ 85 et seq.), և գործի վարույթի արագությունը (համեմատության համար տես «Mikheyev ընդդեմ Ռուսաստանի», գանգատ թիվ 77617/01, § 109, 26 հունվարի 2006թ., և Dedovskiy and Others ընդդեմ Russia, գանգատ թիվ 7178/03, § 89, 15 May 2008): Ընդ որում, որոշիչ դեր են խաղում հետաքննության և դրան հետևող քրեական դատավարության արդյունքները, այդ թվում՝ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև կիրառված կարգապահական միջոցները: Այդ ամենը չափազանց կարևոր է դատական համակարգի կանխարգելիչ գործառույթի և դաժան վերաբերմունքն արգելելու հարցում դատական համակարգից ակնկալվող որոշիչ դերի ապահովման հարցում (համեմատության համար տես «Ali և Ayşe Duran ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 42942/02, § 62, 8 ապրիլի 2008թ., վերոնշյալ Çamdereli, § 38, և Nikolova and Velichkova, §§ 60 et seq.):
122. Սույն գործի հանգամանքներում Դատարանը նշում է, որ ոստիկանության աշխատակիցներ D.-ի և E.-ի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2002թ. հոկտեմբերի 1-ի դիմումատուի հարցաքննությունից մոտ 3-4 ամիս անց (տես սույն վճռի 23-րդ կետը), և որ նրանց դատավճիռը կայացվել էր այդ օրվանից մոտ երկու տարի երեք ամիս անց: Նշելով որ, Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը, մի շարք այլ գործոնների հետ մեկտեղ հաշվի առնելով դատական վարույթի երկար ընթացքը, մեղմացրել էր պատիժը (տես սույն վճռի 50-րդ կետը), Դատարանն այնուամենայնիվ կարող է համաձայնվել, որ գործի հարուցումն ու վարույթը բավականաչափ արագ էրն իրականացվել և այդ առումով համապատասխանել էին Կոնվենցիայի պահանջներին:
123. Դատարանը նաև արձանագրում է, որ Գերմանիայի քրեական օրենքին համապատասխան ոստիկանության ծառայողները մեղավոր էին ճանաչվել դիմումատուի հարցաքննության ընթացքում իրենց կողմից դրսևորած վարքագծի համար՝ համապատասխանաբար հարկադրության գործադրման և հարկադրություն գործադրել ստիպելու, որը հանդիսանում է Կոնվեցիայի 3-րդ հոդվածի խատում: Դատարանը սակայն նշում է, որ օրենքի այդպիսի խախտման համար իրենց նկատմամբ սահմանվել են չափազանց մեղմ և պայմանական պատիժ: Այդ կապակցությամբ Դատարանը վերստին հիշեցնում է, որ իր խնդիրը անհատի մեղքի (տես՝ «Öneryıldız ընդդեմ Թուրքիայի» [GC], գանգատ թիվ 48939/99, § 116, ECHR 2004‑XII, and «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» [GC], թիվ 43577/98 և 43579/98 գանգատներ, § 147, ECHR 2005‑VII), կամ պատժի աստիճանը որոշելու չէ և այդ խնդիրները գտնվում են ներպետական քրեական դատարանների բացարձակ իրավասության ներքո: Սակայն, համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի և ելնելով այն սկզբունքից, որ Կոնվենցիան միտված է երաշխավորելու ոչ թե տեսական կամ ենթադրյալ, այլ գործնական և արդյունավետ իրավունքները, Դատարանը պարտավոր է ապահովելու որպեսզի պետությունները լիակատար ձևով պաշտպանեն իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները (տես Nikolova and Velichkova, վերոնշյալ, § 61, և այնտեղ վկայակոչված այլ գործերը): Վերոնշյալից հետևում է, որ թեև Դատարանը ճանաչում է ներպետական դատարանների իրավասությունը պետական գործակալների դաժան վերաբերմունքի համար համապատասխան պատժամիջոցի ընտրության հարցում, այն պետք է պահպանի իր վերահսկողական գործառույթը և միջամտի՝ իրավախախտման լրջության և սահմանված պատժի միջև ակնհայտ անհամաչափության դեպքում: Հակառակ դեպքում արդյունավետ հետաքննություն անցկացնելու պետության պարտականությունը կկորցնի իր իմաստը (տես՝ Nikolova and Velichkova, վերոնշյալ, § 62, նաև Ali and Ayşe Duran, վերոնշյալ, § 66):
124. Դատարանը չի անտեսում այն փաստը, որ D.-ի և E.-ի պատիժը սահմանելիս Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանը հաշվի է առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ (տես սույն վճռի 50-րդ կետը): Դատարանը համաձայն է, որ ներկա գործով սահմանված պատիժը չի կարող համեմատվել պետական գործակալների կողմից դրսևորված կամայական և դաժան բռնության գործադրման դեպքերի հետ, որտեղ Դատարանը գտել էր, որ անմիջական ազատազրկման պատժի սահմանումն ավելի ճիշտ կլիներ (տես, մասնավորապես, Nikolova and Velichkova, վերոնշյալ, § 63, և Ali and Ayşe Duran, վերոնշյալ, §§ 67-72): Այնուամենայնիվ, խորհրդանշական պատիժը (համապատասխանաբար 60 և 90 օրվա ընթացքում 60 և 120 եվրո պայմանական տուգանք), չի կարող դիտվել որպես 3-րդ հոդվածի խախտմանը համարժեք արձագանք, եթե նույնիսկ այն դիտվի պատասխանող պետության պատժամիջոցների սահմանման կայացած գործելակերպի համատեքստում: Նման պատիժը, որն ակնհայտորեն անհամաչափ է Կոնվենցիայի առանցքային իրավունքներից մեկի ոտնահարմանը, չի գործադրում անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցությունը՝ հետագայում առաջացող բարդ իրավիճակներում դաժան վերաբերմունքը կանխարգելելու համար:
125. Ինչ վերաբերում է կիրառված կարգապահական պատիժներին, Դատարանը նշում է, որ D.-ի և E.-ի գործի վարույթի և դատավարության ընթացքում երկուսն էլ տեղափոխվել էին այնպիսի աշխատանքի, որը քրեական հանցագործությունների հետաքննության հետ ուղղակիորեն չէր առնչվում (տես սույն վճռի 50-րդ կետը): Հետագայում D.-ն աշխատանքի էր անցել Ոստիկանության գլխամասային գրասենյակի Տեխնոլոգիաների, նյութատեխնիկական մատակարարման և գործերի կառավարման վարչության պետի պաշտոնին (տես սույն վճռի 52-րդ կետը): Այդ կապակցությամբ Դատարանը վկայակոչում է մի շարք նախկին դեպքերում իր դիրքորոշումն առ այն, որ դաժան վերաբերմունքի համար պետական գործակալներին մեղադելիս կարևոր է, որպեսզի հետաքննության և դատավարության ընթացքում նրանք ժամանակավոր հեռացվեն զբաղեցրած պաշտոններից, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում վերջնականապես հեռացվեն այդ պաշտոններից (տես, օրինակ, Abdülsamet Yaman, վերոնշյալ, § 55, Nikolova and Velichkova, վերոնշյալ, § 63, և Ali and Ayşe Duran, վերոնշյալ, § 64): Թեև Դատարանն ընդունում է, որ սույն գործի փաստերը համեմատելի չեն վերը նշված գերծերի հետ, այն այնուամենայնիվ գտնում է, որ D.-ին հետագայում ոստիկանության վարչության պետի պաշտոնում նշանակելը լուրջ կասկածներ է առաջացնում առ այն, թե արդյոք իշխանությունների արձագանքը համարժեք է եղել 3-րդ հոդվածի խախտման լրջությանը:
126. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի խախտման համար ներպետական մակարդակով հատուցում ստանալու լրացուցիչ պահանջին, Դատարանը նշում է, որ դիմումատուն օգտվել է 3-րդ հոդվածի խախտման արդյունքում կրած վնասի համար հատուցում ստանալու հնարավորությունից: Սակայն պաշտոնական պատասխանատվության կանչելու համար իրավական օգնություն ստանալու հայցը ձգձգվել է ավելի քան երեք տարով և առ այսօր գործի էության վերաբերյալ լսումներ չեն անցկացվել և որոշում չի կայացվել: Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան այն մի շարք դեպքերում բարոյական վնասի հատուցման վճիռներ է կայացրել, հաշվի առնելով 3-րդ հոդվածի խախտման լրջությունը (զանազան աղբյուրների թվում տես՝Selçuk and Asker, վերոնշյալ, §§ 117-118):
127. Բոլոր դեպքերում, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի խախտման շտկումը կարող է պատշաճ և բավարար համարվել միայն այն դեպքում, երբ հատուցման համար հայցն ինքը արդյունավետ, համաչափ և հասանելի իրավական պաշտպանության միջոց է համարվում: Հատուցման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների շարունակական ձգձգումը իրավական պաշտպանության միջոցն անարդյունավետ է դարձնում (6-ւդ հոդվածի «ողջամիտ ժամանակում» պահանջի խախտման դիմաց հատուցման վերաբերյալ տես՝, mutatis mutandis, Scordino (no. 1), վերոնշյալ, § 195): Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի ներկայացված հատուցման հայցի ըստ էության որոշման ավելի քան երեք տարի ձգձգումն լուրջ կասկած է առաջացնում սույն գործի հանգամանքներում դատավարության արդյունավետության վերաբերյալ: Իշխանությունները կարծես թե չեն կարողացել կողմնորոշվել դիմումատուին բավարար հատուցում տրամադրելու հարցում և ուստի 3-րդ հոդվածի խախտման դեպքին պատշաճ և արդյունավետ չեն արձագանքել:
128. Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուն իր փաստարկներում պնդել էր, որ 3-րդ հոդվածի խախտման համար հատուցումը կարող է տրամադրված համարվել միայն եթե գործը դատարանում քննելիս բացառվեին բոլոր իրեղեն ապացույցները, որոնք ձեռք էին բերվել Կոնվենցիայի ուղղակի խախտման արդյունքում: Դատարանը նկատում է, որ իր գործող նախադեպային իրավունքին համապատասխան, պետական գործակալների կողմից դրսևորված դաժան վերաբերմունքի արդյունքում 3-րդ հոդվածի խախտման դեպքերում պատասխանող պետության կողմից տրամադրված հատուցման համարժեքությունը գնահատելիս, Դատարանը որպես կանոն անհրաժեշտ է համարել ինչպես հետաքննության, այնպես էլ հատուցման վերաբերյալ պահանջների պահպանումը (տես սույն վճռի 116-119 կետերը): Սակայն այն նաև գտել է, որ այն հարցը թե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտումը շտկված համարելու համար հատուցման որ միջոցներն են պատշաճ և բավարար, կախված է գործի բոլոր հանգամանքներից (տես սույն վճռի 116-րդ կետը): Ուստի Դատարանը չի բացառում, որ այն դեպքերում, երբ 3-րդ հոդվածով արգելված քննության միջոցների կիրառման արդյունքում դիմումատուն քրեական դատաքննության ընթացքում անշահավետ վիճակում է հայտնվել, նման խախտման համար պատշաճ և բավարար իրավական պաշտպանույթունը կարող է վերոնշյալ պահանջներից բացի նախատեսել դատավարության ընթացքում հետաքննության արգելված մեթոդների շարունակվող ազդեցությունը վերացնելուն ուղղված իրավական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ 3-րդ հոդվածի խախտմամբ կորզված ցուցմունքներն օգտագործելու արգելք:
129. Սակայն ներկա գործում Դատարանը չպետք է որոշում կայացնի այդ խնդրի վերաբերյալ և, հետևապես, այս փուլում չպետք է վերլուծի այն հարցը, թե արդյոք կարելի է համարել, որ հետաքննության ժամանակ հարցաքննման արգելված միջոցի կիրառման ազդեցությունը շարունակվել է դիմումատուի դատավարության ընթացքում և անշահավետ դիրք է ստեղծել նրա համար: Հաշվի առնելով իր նախորդ եզրահանգոմները, Դատարանը գտնում է, որ, ցանկացած դեպքում, պետական իխանությունների կողմից ձեռնարկված տարբեր քայլերը ամբողջությամբ չեն բավարարել իր նախադեպային իրավունքով սահմանված իրավական պաշտպանության պահանջին: Պատասխանող պետությունը դիմումատուին բավարար հատուցում չի տրամադրել 3-րդ հոդվածի խախտմամբ դրսևորված վերաբերմունքի համար:
130. Վերոշարադրյալից հետևում է, որ դիմումատուն կարող է հայտարարել, որ նա 3-րդ հոդվածի խախտման զոհ է հանդիսանում Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
Բ. Համապատասխանությունը 3-րդ հոդվածին
131. Դատարանը վկայակոչում է իր նախորդ եզրակացությունը (տես սույն վճռի 94-108 կետերը) առ այն, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության կողմից հարցաքննվելու ժամանակ դիմումատուին սպառնացել են խոշտանգմամբ, որպեսզի նա հայտնի J.-ի գտնվելու վայրը, և որ հարցաքննության այդ ձևը 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք է:
132. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. կոնվենցիայի 6-րդ հեդվածի ենթադրյալ խախտումը
133. Դիմումատուն բողոքում էր նաև արդարացի դատավարության իր իրավունքի խախտման մասին, գանգատվելով մասնավորապես, 3-րդ հոդվածի խախտմամբ իրենից կորզված խոստովանության միջոցով ձեռք բերված ապացույցների ընդունման և օգտագործման մասին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասերում նախատեսված է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ... իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում իրավունք ունի գործի արդարացի ... դատաքննության ... դատարանի կողմից ...
3. Քրեական հանցագործութուն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի առնվազն հետեւյալ իրավունքները. ...
(գ) պաշտպանել իրեն անձամբ կամ իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով ...»:
Ա. Մեծ Պալատում քննվելիք գործի շրջանակը
134. Դատարանը նշում է, որ Մեծ Պալատի առջև դիմումատուն նաև կրկնել էր 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ իր բողոքը, պնդելով, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին նրան դիտավորյալ զրկել էին իր փաստաբանի հետ խորհրդակցելու հնարավորությունից մինչև որ ձեռք չբերվեին իր դեմ վկայող բոլոր ապացույցները: Համաձայն Մեծ Պալատի նախադեպային իրավունքի, Մեծ Պալատին հանձնարարված «գործը» Պալատի կողմից ընդունելի համարված դիմումատուի բողոքն է (տես, inter alia, «K. և T. ընդդեմ Ֆինլանդիայի» [GC], գանգատ թիվ 25702/94, § 141, ECHR 2001-VII, «Göç ընդդեմ Թուրքիայի» [GC], գանգատ թիվ 36590/97, § 36, ECHR 2002‑V, և «Cumpǎnǎ և Mazǎre ընդդեմ Ռումինիայի» [GC], գանգատ թիվ 33348/96, § 66, ECHR 2004‑XI): Քանի որ 2007թ. ապրիլի 10-ի գործի ընդունելիության մասին որոշմամբ Պալատը գտել էր, որ դիմումատուն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չէր սպառել փաստաբանի հետ խորհրդակցելու բողոքի վերաբերյալ ներպետական իրավական պաշտպանության միջոցները, Մեծ Պալատը չի կարող քննության առնելայդ հարցը:
Բ. Կառավարության նախնական առարկումը
135. Կառավարությունը պնդել էր, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասին բողոքի մնացյալ մասով դիմումատուն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Նա ներպետական դատարանների առջև բավարար ձևով չէր ներկայացրել դատաքննությունը կարճելու և դատավարության ժամանակ հետաքննության արգելված միջոցների օգնությամբ կորզված ապացույցներն օգտագործելն արգելելու մասին իր բողոքները:
1. Պալատի վճիռը
136. Պալատը անհրաժեշտ չի համարել Կառավարության նախնական առարկության վերաբերյալ վճռի կայացումը և այն միացրել էր 6-րդ հոդվածի վերաբերյալ բողոքի էությանը, չարձանագրելով 6-րդ հոդվածի խախտում (տես Պալատի վճռի 86-րդ կետը):
2. Կողմերի պնդումները
(ա) Կառավարությունը
137. Կառավարությունը Մեծ Պալատում պնդել էր, որ դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, որպես հիմնավորում ներկայացնելով նույն փաստարկները, որ ներկայացրել էր Պալատին: Դիմումատուի այն պնդման վերաբերյալ, թե քրեական դատավարությունը անաչառ չի եղել քանի որ այն չի կարճվել, կառավարությունը նշել էր, որ Դաշնային սահմանադարկան դատարանը անընդունելի էր համարել դիմումատուի սահմանադրական բողոքը՝ բավարար հիմնավորման բացակայության պատճառով: Դիմումատուն պարտավոր էր բացատրել թե ինչու սահմանադրական օրենքը ոչ միայն պահանջում է բացառել ոստիկանության հարցաքննության ժամանակ կորզված ցուցմունքները, այլ նաև կարճել դատավարությունը:
138. Երկրորդ, իրեղեն ապացույցների որոշ մասը դատաքննությունից բացառելու մերժման մասին բողոքի մասով դիմումատուն չէր սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Ինչպես հաստատել էր Դաշնային արդարադատության դատարանը, դիմումատուն ընթացակարգի կիրառելի կանոններին համապատասխան Դաշնային արդարադատության դատարանի առջև մանրամասն չէր հիմնավորել, որ նա նաև դեմ է Բիրշթայնում հայտնաբերված ապացույցների օգտագործմանը, որը դատավարություն ընդհատելու հայցի համեմատ բոլորովին այլ բնույթի էր: Դիմումատուն մասնավորապես չէր առարկելԴաշնային պետական դատախազի 2004թ. մարտի 9-ի հայտարարությանը, որտեղ ներկայացված էր բողոքի շրջանակի իրավագիտական գնահատականը և որտեղ նշված էր, որ դիմումատուն չի բողոքարկում Քրեական օրենսգրքի 136 հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի ենթադրյալ խախտումը:
(բ) Դիմումատուն
139. Դիմումատուն համաձայն չէր այդ տեսակետի հետ և պնդում էր, որ նա սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Դաշնային արդարադատության դատարանին ներկայացրած բողոքում դիմումատուն հնարավորինս ընդգրկուն հայց էր ներկայացրել՝ ձգտելով կարճել քրեական դատավարությունը իրենից ցուցմունքների կորզման ձևի պատճառով: Ընդգրկուն հայցի ներքո նա ներկայացրել էր առանձին բողոք՝ իրենից կորզված խոստովանության արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցներն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: Բողոքին դիմումատուն կցել էր 2003թ. ապրիլի 9-ին իր կողմից ներկայացված նախնական բողոքների ամբողջական պատճեները: Դաշնային արդարադատության դատարանը մերժել էր իրավունքի հարցերով իր բողոքը առանց որևէ հիմնավորման:
140. Դիմումատուն նաև ընդգծեց, որ Դաշնային սահմանադրական դատարան ներկայացրած իր հաջորդ բողոքում նա ամբողջությամբ պարզաբանել էր իր գանգատը, վկայակոչելով դատարանի այլ առանցքային որոշումները և հանգամալիորեն ապացուցելով, որ դատաքննության գործընթացը չկարճելը և վիճարկվող իրեղեն ապացույցների չբացառելը խախտում է Հիմնական օրենքի 1-ին և 104-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները:
3. Դատարանի գնահատականը
141. Մեծ Պալատն իրավասու է քննել կառավարության նախնական առարկումը, քանի որ բողոքի ընդունելիության մասին կառավարությունը մինչ այդ նույն փաստարկները ներկայացրել էր եկել Պալատին (տես Պալատի վճռի 84-րդ կետը), Դատարանի կանոնակարգի 55-րդ և 54-րդ կանոններին համապատասխան (տես՝ «N.C. ընդդեմ Իտալիայի» [GC], գանգատ թիվ 24952/94, § 44, ECHR 2002-X, «Azinas ընդդեմ Կիպրոսի» [GC], գանգատ թիվ 56679/00, §§ 32 և 37, ECHR 2004‑III, «Sejdovic ընդդեմ Իտալիայի» [GC], գանգատ թիվ 56581/00, § 41, ECHR 2006-II):
142. Դատարանը վերստին ընդգծում է, որ 35-րդ հոդվածի իմաստը կայանում է նրանում, որպեսզի մինչ իրենց ենթադրյալ խախտումների մասին որևէ բողոք ներկայացնելը Պայմանավորվող կողմերը հնարավորություն ունենան կանխելու կամ շտկելու այդ խախտումները (տես, մասնավորապես, «Civet ընդդեմ Ֆրանսիայի» [GC], գանգատ թիվ 29340/95, § 41, ECHR 1999‑VI): Մինչդեռ Կոնվենցիայի 35 § 1 հոդվածը կիրառվում է որոշ աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ֆորմալիզմի, այն չի պահանջում միայն, որ բողոքները հղվեն համապատասխան ներպետական դատարաններ և որ արդեն իսկ կայացված որոշումները բողոքարկելու համար կիրառվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ: Որպես կանոն պահանջվում է, որպեսզի Եվրոպական դատարան ներկայացվելիք բողոքները, մինչ այդ հղված լինեն նույն դատարան, որը քննել է գործը՝ առնվազն ըստ էության և ներպետական օրենքով սահմանված պաշտոնական պահանջներին ու ժամանակային սահմանափակումներին համապատասխան (տես՝ այլ աղբյուրների թվում «Cardot ընդդեմ Ֆրանսիայի», 19 մարտի 1991թ., § 34, Series A, գանգատ թիվ 200, և «Elçi և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», թիվ 23145/93 և 25091/94 գանգատներ, §§ 604 և 605, 13 նոյեմբերի 2003թ.):
143. Հետևաբար, ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառված չեն, եթե բողոքի քննությունը մերժվում է դիմումատուի ընթացակարգային սխալի պատճառով: Սակայն, այն դեպքերում, երբ չնայած այն բանին, որ դիմումատուին չի պահպանել օրենքով սահմանված ձևը, իրավասու մարմինն այնուամենայնիվ բողոքն ըստ էության քննության է առնում, չի կարելի պնդել, որ դիմումատուն չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները (համեմատության համար տես, inter alia, «Mitropolia Basarabiei Si Exarhatul Plaiurilor և մյուսներն ընդդեմ Մոլդովայի» (ըստ էության), գանգատ թիվ 45701/99, 7 հունիսի 2001թ., «Skałka ընդդեմ Poland» (ըստ էության), գանգատ թիվ 43425/98, 3 October 2002, «Jalloh ընդդեմ Գերմանիայի» (ըստ էության), գանգատ թիվ 54810/00, 26 հոկտեմբերի 2004թ., և Vladimir Romanov, վերոնշյալ, § 52):
144. Դատարանը արձանագրում է, որ դիմումատուն գանգատվել է առ այն, որ իրենից կորզված խոստովանության արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցները դատաքննությունում որպես ապացույց օգտագործելու հետևանքով քրեական դատավարությունն արդար չի ընթացել: Այդ բողոքը նա բարձրացրել էր, մասնավորապես, 2003թ. ապրիլի 9-ին Շրջանային դատարան հղած նախնական դիմումում, պահանջելով որպեսզի դատարանը հայտարարի, որ նրանից անօրինական ճանապարհով կորզված ցուցմունքների շնորհիվ քննչական մարմիններին հայտնի դարձած բոլոր իրեղեն ապացույցների օգտագործումը դատավարության ժամանակ արգելված է (տես սույն վճռի 25-րդ կետը): Դատարանը նշում է, որ Դաշնային արդարադատության դատարան իրավունքի հարցերով ներկայացրած իր բողոքում դիմումատուն վկայակոչել է այդ հայցը և ներկայացրել վերջինիս ամբողջական պատճենը (տես սույն վճռի 37-րդ կետը): Դաշնային արդարադատության դատարանն մերժել է այդ բողոքը որպես վատ հիմնավրոված, որևէ բացատրություն չտալով իր որոշմանը: Նման հանգամանքներում Դատարանը համոզված է, որ դիմումատուն Դաշնային արդարադատության դատարան է ներկայացրել է դատաքննության ընթացքում 6-րդ հոդվածի խախտման էության վերաբերյալ բողոք իր նախադեպային իրավունքին համապատասխան: Մասնավորապես, նա չի կարող ենթադրություններ անել առ այն, որ Դաշնային արդարադատության դատարանը կարող էր ուղղորդվել Դաշնային պետական դատախազի դիտողություններում դիմումատուի բողոքի շրջանակն այլ կերպ մեկնաբանելու հանգամանքով: Քանի որ դիմումատուն նոր բողոք էր ներկայացրել Դաշնային սահմանադրական դատարան առ այն, որ հակասահմանադրական հետաքննության մեթոդների կիրառումը պետք է հանգեցներ դատաքննությունում վիճարկվող իրեղեն ապացույցների օգտագործման արգելքին (տես սույն վճռի 40-րդ կետը), Դատարանը գտնում է, որ ներպետական դատարաններում դատավարության ամբողջ ընթացքում դիմումատուն ներկայացրել էր 6-րդ հոդվածի ներքո իր բողոքի էությունը:
145. Դատարանն այնուհետև արձանագրում է, որ Շրջանային դատարանում, Դաշնային արդարադատության դատարանում և Դաշնային սահմանադրական դատարանում դիմումատուն պահանջել է հետաքննության ժամանակ հակասահմանադրական մեթոդների կիրառման պատճառով կարճել իր նկատմամբ ընթացող քրեական դատաքննությունը (տես սույն վճռի 24-րդ, 37-րդ և 40-րդ կետերը): Ինչպես և վերը նշված դիմումում (տես սույն վճռի 144-րդ կետը), այդ պահանջը վերաբերել է մինչ դատաքննությունը քննչական մարմինների կողմից հարցաքննության արգելված միջոցների շնորհիվ ձեռք բերված ապացույցները քրեական դատաքննությունում օգագործելու իրավական հետևանքներին: Դաշնային սահմանադրական դատարանը բավարար հիմնավորված չլինելու հիմնավորմամբ այդ բողոքն անընդունելի է համարել: Դատարանը սակայն նշում է, որ իր որոշման մեջ Դաշնային սահմանադրական դատարանը հաստատել էր, որ հետաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից դիմումատուն ցավ գործադրելու սպառնալիքը վիրավորել է նրա մարդկային արժանապատվությունը և խախտել է դաժան վերաբերմունքի արգելքը, որն ամրագրված է Հիմնական օրենքում: Դատարանն այնուհետև նշել էր, որ հետաքննության հակասահմանադրական մեթոդների կիրառման ընթացակագային խախտումը բավարար կերպով շտկվել է քրեական դատարանների կողմից շնորհիվ այն բանի, որ վերջիններս արգելել են դատաքննության ժամանակ օգտագործել սպառնանքի միջոցով կորզված ապացույցները, ուստի դատաքննությունը կարճելու կարիք չկա (տես սույն վճռի 42-44 կետերը): Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի արտահայտված դիրքորոշումը վկայում է, որ վերջինս առնվազն մասամբ քննության է առել քրեական դատաքննությունը կարճելու մասին դիմումատուի սահմանադրական բողոքի էությունը: Հետևաբար, այդ տեսանկյունից նույնպես չի կարելի պնդել, որ դիմումատուն չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները:
146. Դատարանը գտնում է, որ դիմումատուն ներպետական դատարաններին հնարավորություն էր ընձեռել շտկելու ենթադրյալ խախտումը և եզրահանգում է, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պետության փաստարկը պետք է մերժվի:
Գ. Համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածին
1. Պալատի դիրքորոշումը
147. Պալատն արձանագրել էր, որ 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել: Այն նշել էր, որ ելնելով քննչական մարմինների կողմից հարցաքննության ժամանակ կիրառված անթույլատրելի մեթոդների շարունակական ազդեցության հանգամանքից Շրջանային դատարանը բացառել է հետաքննության ժամանակ դիմումատուի կողմից ներկայացված բոլոր ապացույցների օգտագործումը դատարանում: Սակայն ներպետական դատարաններն օգտագործել են դիմումատուից կորզված ցուցմունքների անուղղակի արդյունքում ձեռք բերված որոշ իրեղեն ապացույցները: Պալատը գտել է, որ 3-րդ հոդվածին հակասող մեթոդնորով կորզված խոստովանության շնորհիվ ձեռք բերված իրեղեն ապացույցների օգտագործումը նույնքան մեծ կասկածի տակ է դնում դատավարության ընդհանուր անաչառության կանխավարկածը, որքան որ կորզված խոստովանության օգտագործումը: Սակայն, սույն գործի առանձնհատուկ հանգամանքներում կարելի է համարել, որ մեղադրական վճռի հիմքում ընկած է եղել դիմումատուի կողմից դատավարության ժամանակ արված նոր խոստովանությունը: Այլ իրեղեն ապացույցները, այդ թվում՝ վիճարկվող գլխավոր ապացույցը, սոսկ օժանդակ բնույթ են կրել և հաշվի են առնվել սոսկ խոստովանության ճշմարթությունը ապացուցելու համար:
148. Պալատը համամիտ չէր այն փաստարկի հետ, որ վիճարկվող իրային ապացույցները դատարանում օգտագորել թույլ տալու պատճառով դիմումատուն պաշտպանվելու որևէ տարբերակ այլևս չի ունեցել, ուստի դատավարության ժամանակ ստիպված է եղել խոստովանել իր մեղքը: Ներպետական դատավարության ժամանակ, որտեղ նրան օգնում էր դատապաշտպանը, դիմումատուն հաստատել էր, որ խոստովանություն է տվել խղճի խայթ զգալով: Այն փաստը, որ դատավարության ժամանակ նրա խոստովանությունները տարբեր են եղել կարող է վկայել դիմումատուի պաշտպանվելու ռազմավարության փոփոխության մասին: Դիմումատուն նաև օգտվել է հնարավորությունից դատավարության ժամանակ վիճարկելու ներկայացված իրեղեն ապացույցներն իր դեմ օգտագործելու փաստը, որի կապակցությամբ Պալատը գտնում է, որ Շրջանային դատարանը այդ ապացույցների օգտագործումը թույլ տալիս հավասարակշռել է կողմերի շահերը:
149. Հաշվի առնելով վերոնշյալը, Պալատը հանգեց այն եզրակացության, որ վիճարկվող իրեղեն ապացույցների օգտագործման արդյունքում դատավարության անաչառությունը չի տուժել:
2. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
150. Ըստ դիմումատուի 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված իրական ապացույցներն օգտագործելու արդյունքում քրեական դատավարությունը կորցրել է անաչառությունը, հակասելով 6-րդ հոդվածին: Ապացույցների օգտագործման թույլտվության արդյունքում դիմումատուն ամբողջությամբ զրկվել է պաշտպանվելու հնարավորությունից: Նա նաև զրկվել է իր դեմ չվկայելու իրավունքն օգտագործելու միջոցով պաշտպանվելու հնարավորությունից: Դիմումատուն հայտարարել է, որ Բիրշթայնում և այնտեղից վերադառնալուց հետո ապացույցը ձեռք է բերվել ոստիկանության թելադրանքով, որը ուղղակիորեն ստիպել է նրան մատնանշել տղայի մարմնի գտնվելու վայրը: Նրան ստիպել են ոտաբոբիկ քայլել դեպի այն վայրը, որտեղ նա թաքցրել էր J.-ի դին: Այն փաստը, որ ոստիկանությունը տեսագրում էր թե ինչպես է դիմումատուի ուղղություն ցույց տալիս դեպի J.-ի մարմնի գտնվելու վայրը և այնուհետև հայտնաբերում մարմինը, վկայում էր, որ Բիրշթայնում տեղի ունեցած իրադարձությունների նպատակը ոչ թե երեխայի կյանքը փրկելն էր, այլ ցուցմունքներ կորզելն այնպիսի եղանակով, որը կապահովեր դիմումատուի մեղադրական վճռի կայացումը:
151. Դիմումատուն պնդում էր, որ կորզված գլխավոր ապացույցը որոշիչ, այլ ոչ թե օժանդակ դեր է խաղացել իր մեղադրական վճռի ապահովման հարցում: Թեև դիմումատուն չի բացառում, որ ցուցմունքներ չտալու դեպքում իրեն կարող էին ներկայացվել այլ մեղադրանքներ, սակայն կորզված խոստովանության արդյունքում կորզված մեղքը խոստովանող ցուցմունքները միանշանակորեն անհրաժեշտ էին մարդասպանության համար մեղադրանք ներկայացնելու և պատիժ սահմանելու համար: Այն պահին ոստիկանությունը չուներ որևէ այլ հստակ ճանապարհ, որը թույլ կտար ձեռք բերել այդ ապացույցը: Կարելի էր միայն ենթադրել թե արդյոք ոստիկանությունը երբևիցե կգտնի դին:
152. Այն բանից հետո, երբ գործը քննող դատարանը դատավարության սկզբում մերժեց 3-րդ հոդվածի խախտմաբ կորզված ապացույցը բացառելու իր դիմումը, դատավարության ելքն այդ պահին ըստ էության կանխորոշված էր: Ցանկացած հնարավոր պաշտպանության ռազմավարությունը, օրինակ՝ լռություն պահպանելու իրավունքը կամ
J.-ի սպանությունը որպես պատահականություն ներկայացնելը կամ դատավճռի մեղմացման հույսով դատավարության սկզբնական փուլում մեղքն ամբողջությամբ իր վրա ընդունելը, կորցրել էր իմաստը: Դատավարության երկրորդ օրը դիմումատուն մասնակի խոստովանություն էր արել, իսկ J.-ի միտումնավոր սպանության մասին խոստովանել էր միայն դատավարության վերջում, այն բանից հետո երբ դատավարության ընթացքում իր դեմ օգտագործվել էին բոլոր ապացույցները, որոնք նա փորձում էր բացառել: Իրականում նույնիսկ մեղադրող կողմը և բոլոր օժանդակող դատախազները, պատժի մեղմացման որևէ հնարավորությանը դեմ լինելով հանդերձ, նշել էին, որ դիմումատուն խոստովանել էր միայն այն ամենը, որն արդեն իսկ ապացուցված էր:
153. Դիմումատուն այնուհետև ներկայացրել էր, որ անկախ նրանից թե հարցաքննության ձևը կորակավորվի որպես խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք, Կոնվենցիան (նա վկայակոչեց, մասնավորապես, Դատարանի վճիռը վերոնշյալ Jalloh գործով) և հանրային իրավունքի միջազգային օրենսդրության դրույթները (Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդված, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ և 16-րդ հոդվածներ) երաշխավորում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ամբողջական արգելանքի խախտմամբ ձեռք բերված բոլոր ապացույցների բացառումը: Հակառակ ներպետական դատարանների և Պալատի կողմից արտահայտված դիրքորոշմանը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված բացարձակ իրավունքի պաշտպանությունը չի կարող և չպետք է հակադրվի այլ շահերին, ինչպիսին է մեղադրանքի ապահովման բավարարումը: Խնդրո առարկա հանդիսացող ապացույցի բացառումը սկզբունքորեն կարևոր էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի բոլոր լծակները վերացնելու համար և դրանքով իսկ կանխարգելու նման վարքագծի հետագա գործնական դրսևորումը:
(բ) Կառավարությունը
154. Կառավարությունը Մեծ Պալատին կոչ արեց հաստատելու Պալատի այն եզրակացությունը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է այն ճանապարհին, որով ձեռք էր բերվել վիճարկվող ապացույցը, կառավարությունը հերքեց այն, որ դիմումատուին ստիպել են ոտաբոբիկ քայլել, ինպես նաև իր նկատմամբ նոր սպառնալիքներ էր հնչեցրել Բիրշթայնում կամ այնտեղից վերադառնալիս:
155. Կառավարությունն ընդունեց, որ Շրջանային դատարանը դատավարության սկզբում որոշում էր կայացրել դատավարության ժամանակ գործի ապացույցներին կցել Բիրշթայնում ձեռք բերված իրեղեն ապացույցները: Այնուամենայնիվ դիմումատուն ներպետական դատարանների առջև հաստատել էր, որ խղճի խայթից ելնելով և ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու ցանկանությամբ դրդվելով նա կամավոր խոստովանություն էր արել դատարանի առջև, թեև կորող էր լռություն պահպանել կամ ստել դատարանին: Հնարավոր է, որ նա փորձում էր փոխել իր ռազմավարությունը, հուսալով, որ ավելի մեղմ պատիժ կստանա, սակայն դա չէր վերաբերում ապացույցը դատարանում օգտագործելուն, որին նա դեմ էր: Չիշտ չէ, որ դատարանի առջև խոստովանելուց բացի դիմումատուն որևէ այլընտրանք չուներ, քանի որ, ինպես հաստատել էր դատաքննությունը վարող դատարանը, նոր խոստովանություն չտալու դեպքում հնարավոր էր, որ դիմումատուին մարդասպանության մեջ մեղավոր չճանաչեին: Դատարանի կողմից պատշաճ ձևով ծանուցվելուց հետո դիմումատուն դատավարության երկրորդ օրը խոստովանություն էր տվել, որից պարզ էր դարձել, որ նա դիտավորյալ սպանել էր J.-ին: Դատավարության ժամանակ տրված առաջին և երկրորդ խոստովանությունների միջև տարբերությունը այնքան էլ մեծ չէր և կայանում էր նրանում, որ առաջին անգամ խոստովանելիս դիմումատուն չէր նշել, որ նա ի սկզբանե նախատեսել էր սպանել J.-ին: Այդ լրացուցիչ խոստովանությունը այլևս անհրաժեշտ չէր մարդասպանությունն ապացուցելու համար:
156. Կառավարությունն ընդգծել էր, որ դատարանը դիմումատուին մեղավոր էր ճանաչել հիմնվելով դատարանի առջև վերջինիս խոստովանության վրա: Բիրշթայնում ձեռք բերված իրեղեն ապացույցները, այդ թվում՝ J.-ի դին և դիահերձման զեկույցը, ինչպես նաև լճակի մոտ հայտնաբերված դիմումատուի ավտոմեքենայի անվադողերի հետքերը, սոսկ օժանդակ դեր էին խաղում և օգտագործվել էին միայն որպես դատարանում դիմումատուի արված խոստովանության ապացույց: Այդ փաստը հստակ նշված էր Շրջանային դատարանի մեղադրական վճռում:
157. Կառավարությունը նշեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը ապացույցի ընդունելիության վերաբերյալ որևէ կանոններ որպես այդպիսին չի ներառում, և այդ հարցը հիմնականում կարգավորվում է ներպետական օրենսդրության ներքո: Կառավարությունը նշեց, որ Կոնվենցիան պահանջում է մարդասպանի նկատմամբ կիրառել քրեական օրենքը: Արևանգված երեխայի մարդասպանին պատժելու հասարակական շահը չափազանց մեծ է: Կառավարությունը նաև արտահայտեց այն կարծիքը, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախադեպային իրավունքը, որն առավել սկզբունքորեն էր արգելում «թունավոր ծառի պտուղների» օգտագործումը, լուրջ վերլուծության կարիք ունի: Օրինակ, նախադեպային նշանակություն ունեցող «Nix v. Williams» գործում (11 հունիսի 1984թ. (467 U.S. 431), տես սույն վճռի 73-րդ կետը), Գերագույն դատարանը գտել էր, որ խախտումներով կատարված հետաքննության արդյունքում հայտնաբերված մարմինը կարող է ծառայել որպես ապացույց, եթե ակնհայտ է, որ այն ցանկացած դեպքում հայտնաբերվելու է: Հավանականությունը մեծ է, որ ներկա գործում J.-ի դին, որը դիմումատուն թաքցվել էր այնպիսի վայրում, որը նա մինչ այդ այցելել էր, ուշ թե շուտ գտնվելու էր:
(գ) Երրորդ կողմերի փաստարկները
(i) J.-ի ծնողները
158. J.-ի ծնողների ներկայացմամբ դիմումատուի դատավարությունը բավարարել է 6-րդ հոդվածի պահանջնեին: Դատարանում դիմումատուն երբեկ չէր նշել, որ իրեն հարկադրել են խոստովանել, փոխարենը պարբերաբար կրկնել էր, որ խոստովանությունները տալիս էր կամավոր և ի հարգանք զոհի ընտանիքի անդամների: Նրանք նշեցին, որ դիմումատուն դատավարության երկրորդ օրն արդեն խոստովանել էր J.-ին խեղտամահ անելու մասին, թեև այդ պահին ժխտել էր, որ մինչ նրան արևանգելը նախապես ծրագրավորել էր սպանությունը: Դատավարության հետագա ընթացքում նա խոստովանել էր, որ ի սկզբանե նախատեսել էր սպանել երեխային:
159. J.-ի ծնողներն այնուհետև նշեցին, որ դատավարության վերջում դիմումատուն հաստատել էր, որ գործի հետաքննության ընթացքում իր կողմից տրված խոստովանությունները դատարանում որպես ապացույց օգտագործելու արգելքի արդյունքում նա կանգնել էր լռություն պահպանելու կամ խոստովանություն տալու երկընտրանքի առջև և չի կարելի ասել, որ ամեն ինչ կանխորոշված է եղել: Նա հայտարարել էր, որ սեփական կամքով ամբողջությամբ խոստովանում է հանցագործությունը, գիտակցելով նույնիսկ այն վտանգը, որ դա որևէ (մեղմացուցիչ) ազդեցություն չի ունենալու իր դատավճռի վրա: Հետագայում դիմումատուի կողմից հրապարակված գրքում (որը կոչվում էր Allein mit Gott – der Weg zurück («Աստծո հետ միայնակ՝ վերադարձի ճանապարհը») որևէ նշում չկար, որ դատարանում նա խոստովանել էր ոստիկանության հարցաքննության ազդեցության տակ: Գրքում խոստովանության դրդապատճառները ներկայացնելիս դիմումատուն հաստատել էր, որ ցանկացել էր ցույց տալ, որ զղջում է արածի համար և այդ պատճառով մանրամասն նկարագրել էր իր գործողությունները, վտանգ առաջացնելով, որ խոստովանությունը դատավճռի վրա որևէ հետևանք չի թողնի (տես՝ էջեր 225‑26): Ուստի նրա վարքագիծը դատարանում պայմանավորված չէր վիճարկվող ապացույցները դատարանում օգտագործելու մասին վիճարկվող որոշմամբ:
(ii) Redress Trust-ը
160. Redress Trust-ը նշեց, որ խոշտանգամն կամ դաժան վերաբերմունքի միջոցով կորզված տեղեկատվությունն արգելելու կանոնի հիմքում ընկած են հետևյալ նկատառումները. (i) խոշտանգման միջոցով ձեռք բերված տեղեկատվության անհուսալիությունը, (ii) խոշտանգման՝ քաղաքակրթության արժեքների ոտնահարումը, (iii) հանրային քաղաքականության նպատակը՝ վերացնել խոշտանգում կիրառելու բոլոր լծակները աշխարհի ցանկացած երկրում, (iv) անհրաժեշտությունն ապահովելու հիմնարար շահերը (պաշտաճ դատավարության և արդարության) այն կողմի, որի շահերի դեմ օգտագործվել է ապացույցը, և (v) դատական գործընթացի անաչառության պահպանման անհրաժեշտությունը:
161. Խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցները դատարանում օգտագործելու արգելքը սահմանված է բազմաթիվ միջազգային հռչակագրերով, կանոններով, բանաձևերով և կոնվենցիաներով: Redress Trust-ը արտահայտեց այն տեսակետը, որ բացառողական կանոնը վերաբերում է ոչ միայն խոշտանգման արդյունքում արված խոստովանություններին, այլ նաև դրանց միջոցով ձեռք բերված ապացույցներին, թեև Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածը (տես սույն վճռի 64-րդ կետը), մասնավորապես, ավելի նեղ իմաստով է սահմանված: Օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը 1982թ. մայիսի 30-ի թիվ 7 Ընդհանուր մեկնաբանությունում (տես սույն վճռի 70-րդ կետը) նշված է, որ խոշտանգման արգելքի նկատմամբ արդյունավետ հսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատարանում բացառվի ինչպես խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի միջոցով կորզված խոստովանության, այնպես էլ այլ ապացույցների օգտագործումը: Հարավային Աֆրիկայի ՀԱնրապետության Գերագույն վճռաբեկ դարարանը 2008թ. ապրիլի 10-ի «Mthembu ընդդեմ պետության գործում (տես սույն վճռի 74-րդ կետը), նույնպես արձանագրել էր, որ խոշտանգմամբ կորզված ցանկացած ապացոււյցի, այդ թվում՝ իրեղեն ապացույցի օգտագործելու դեպքում դատավարությունը կորցնում է անաչառությունը: Դա հավասար չափով վերաբերում է դաժան վերաբերմունքի այլ դրսևորումներին: Եվրոպական դատարանի եզրակացությունները Jalloh (վերոնշյալ, §§ 99 և 104-07) և «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36549/03, § 63, ECHR 2007‑VIII) գործերով վկայում են ի օգուտ այդ մոտեցմանը:
3. Դատարանի գնահատականը
(ա) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրումը
162. Դատարանը վերստին նշում է, որ համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի իր դերը կայանում է Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու մեջ: Մասնավորապես, Դատարանի պարտականությունների մեջ չի մտնում ներպետական դատարանի կողմից թույլ տրված փաստային կամ իրավական ենթադրյալ սխալների շտկումը, եթե այդ սխալները չեն հանգեցնում Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների կամ ազատությունների խախտմանը: Թեև 6-րդ հոդվածը երաշխավորում է ազատ լսոմների իրավունքը, ապացույցն ընդունելի լինելու հարցում այն որևէ ուղղակի կանոններ չի սահմանում, և այդ հարցը հիմնականում կարգավորվում է ներպետական օրենսդրության ներքո (տես «Schenk ընդդեմ Շվեյցարիայի», 12 հուլիսի 1988թ., §§ 45-46, Series A, գանգատ թիվ 140, «Teixeira de Castro ընդդեմ Պորտուգալիայի», 9 հունիսի 1998թ., § 34, Reports 1998‑IV, և «Heglas ընդդեմ Չեխիայի Հանրապետության», գանգատ թիվ 5935/02, § 84, 1 մարտի 2007թ.):
163. Հետևաբար, Դատարանի խնդիրը չէ սկզբունքորեն որոշելու, թե արդյոք ապացույցի որևէ ձև, օրինակ՝ ներպետական օրենքին չհամապատասխանող ձևով կորզված ապացույցը, կարող է ընդունելի լինել: Հարցը, որին պետք է պատասխան տրվի կայանում է նրանում, թե արդյոք գործի վարույթը, այդ թվում ապացույցի ձեռք բերման եղանակը, արդար է եղել: ԱՅդ նպատակով անհրաժեշտ է նաև վիճարկվող անօրինականության ուսումնասիրությունը և, Կոնվենցիայի որևէ այլ իրավունքի խախտում բացահայտելու դեպքում, խախտման բնույթի վերլուծությունը (տես, մասնավորապես, «Khan ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 35394/97, § 34, ECHR 2000‑V, «P.G. և J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 44787/98, § 76, ECHR 2001-IX, և «Allan ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 48539/99, § 42, ECHR 2002‑IX):
164. Որոշելիս, թե արդյոք վարույթը ընդհանուր առմամբ եղել է արդարացի, հաշվի պետք է առնել նաև այն, թե արդյոք հարգվել են պաշտպանվելու իրավունքները: Մասնավորապես, պետք է ուսումնասիրել թե արդյոդ դիմումատուին հնարավորություն է ընձեռնվել վիճարկելու ապացույցի իսկությունը և առարկելու այն օգտագործելուն: Բացի այդ, հաշվի պետք է առնել ապացույցի որակը, ինչպես նաև հանգամանքները, որոնցում նա ձեռք է բերվել և այն, թե արդյոք այդ հանգամանքները կասկածի տակ են դնում ապացույցի հուսալիությունը կամ ճշտությունը: Թեև ապացույցի այլ օժանդակող նյութերով հաստատված չլինելը ոչ միշտ է նշանակում, որ այն անվստահելի է, սակայն, այն դեպքերում, երբ ապացույցը համոզիչ է և բացակայում է վեջինիս հուսալիության վերաբերյալ որևէ կասկածը, ապացույցը հաստատելու կարիքն ավելի թույլ է (տես, մասնավորապես, Khan, վերոնշյալ, §§ 35 և 37, Allan, վերոնշյալ, § 43, և Jalloh, վերոնշյալ, § 96): Այդ կապակցությամբ Դատարանը լրացուցիչ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե արդյոք ապացույցը վարույթի ելքի համար որոշիչ դեր է ունեցել (համեմատության համար տես, մասնավորապես, Khan, վերոնշյալ, §§ 35 և 37):
165. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի բացահայտված խախտման բնույթի ուսումնասիրությանը, Դատարանը վերստին կրկնում է, որ այն հարցը, թե արդյոք 8-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արդյունքում դատավարությունը 6-րդ հոդվածի իմաստով կորցրել է իր անաչառությունը, պետք է որոշվի հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դիմումատուի պաշտպանության իրավունքները հարգելը և խնդրո առարկա հանդիսացող ապացույցի որակն ու կարևորույթունը (տես, մասնավորապես, Khan, վերոնշյալ, §§ 35-40, «P.G. և J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության», վերոնշյալ, §§ 77-79, և «Bykov ընդդեմ Ռուսաստանի» [GC], գանգատ թիվ 4378/02, §§ 94-98, ECHR 2009-..., որտեղ բացահայտվել էր 6-րդ հոդվածի խախտում): Սակայն 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցը քրեական դատավարությունը օգտագործելու դեպքում հաշվի են առնվում հատուկ նկատառումներ: Նման ապացույցի օգտագործումը, որը կորզվել է Կոնվենցիայով երաշխավորված առանցքային և բացառձակ իրավունքներից մեկի խախտման միջոցով, միշտ լուրջ խնդիրներ է առաջացնում դատավարության անաչառության վերաբերյալ, նույնիսկ եթե նման ապացույցի օգտագործումը որոշիչ դեր չի խաղացել դիմումատուին մեղավոր ճանաչելու համար (տես İçöz ընդդեմ Թուրքիայի (ըստ էության), գանգատ թիվ 54919/00, 9 հունվարի 2003թ., Jalloh, վերոնշյալ, §§ 99 և 104, «Göçmen ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 72000/01, §§ 73-74, 17 հոկտեմբերի 2006թ., և «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», վերոնշյալ, § 63):
166. Խոստովանությունների էության հարցում Դատարանը հետևաբար հանգել է այն եզրակացության, որ դատական վարույթում համապատասխան փաստերը պարզելու համար խոշտանգման (համեմատության համար տես «Örs և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 46213/99, § 60, 20 June 2006, «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», վերոնշյալ, §§ 63, 64 և 66, և «Levinţa ընդդեմ Մոլդովայի», գանգատ թիվ 17332/03, §§ 101 and 104-05, 16 December 2008) կամ 3-րդ հոդվածին հակասող այլ դաժան վերաբերմունքի շնորհիվ կորզված ապացույցի ընդունելիության արդյունքում (համեմատության համար տես «Söylemez ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 46661/99, §§ 107 և 122-24,
21 սեպտեմբերի 2006թ., և Göçmen, վերոնշյալ, §§ 73-74) դատավարությունը ամբողջությամբ կորցնում է անաչառությունը: Այդ եզրակացույթունը կիրառելի է անկախ ապացույցների իրական արժեքից և անկախ նրանից թե արդյոք դրանց օգտագործումը որոշիչ դեր է խաղացել մեղադրյալին մեղավոր ճանաչելու համար (ibid.):
167. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածին հակասող դաժան վերաբերմունքի ուղղակի արդյունքում ձեռք բերված իրական ապացույցը դատարանում օգտագործելուն, Դատարանը գտնում է, որ իրական ապացույցը, որը ձեռք է բերվել բռնության գործադրման արդյունքում, առնվազն այն դեպքերում, երբ այդ բռնությունը կարելի որակավորել որպես խոշտանգում, երբեկ չի կարող մեղադրյալին մեղքի ապացույց հանդիսանալ, անկախ նրա իրական արժեքից: Ցանկացած այլ կարծիք ծառայելու է հօգուտ բարոյապես անթույլատրելի վարքագծի անուղղակի օրինականացմանը, որը 3-րդ հոդվածի հեղինակները ձգտել են արգելել կամ բառացիորեն՝ «օրենքի պատնեշ կանգնեցնել բռնության առջև» (տես՝ Jalloh, վերոնշյալ, § 105): Jalloh գործով դատավճռում Դատարանը անպատասխան էր թողել այն հարցը, թե արդյոք անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող, սակայն խոշտանգում չհանդիսացող գործողության միջոցով ձեռք բերված իրական ապացույցի օգտագործման արդյունքում դատավարությունը անվերապահորեն կորցնում է անաչառությունը, անկախ ապացույցի կարևորությունից, իրական արժեքից և մեղադրյալին այն դատարանում օգտագորլելը վիճարկելու ընձեռնվող հնարավորություններից (ibid., §§ 106-07): Եվրոպական դատարանն այդ գործում արձանագրել էր 6-րդ հոդվածի խախտում (ibid., §§ 107-08):
168. Ինչ վերաբերում է այն ապացույցների օգտագործմանը, որոնք ձեռք են բերվել լռություն պահպանելու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի խախտմամբ, Դատարանը վերստին հիշեցնում է, որ վերջիններս միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ են, որոնք հանդիսանում են 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի անկյունաքարը: Դրանց իմաստը կայանում է, մասնավորապես, իշխանությունների կողմից կիրառվող անօրինական հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելու մեջ, թույլ տալով խուսափել դատական սխալներից և երաշխավորել 6-րդ հոդվածի պահանջների կատարումը: Իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը, մասնավորապես, նախատեսում է, որ դատախազությունը մեղադրյալի դեմ հարուցված քրեական գործն ապացուցելիս չպետք է դիմի այնպիսի ապացույցների օգնությանը, որոնք ձեռք են բերվել հարկադրանքի և մեղադրյալի կամքն անտեսելու ճանապարհով (տես, մասնավորապես, «Saunders ընդդեմ Միացյալ Թագավորության», 17 դեկտեմբերի 1996թ., § 68, Reports 1996-VI, «Heaney և McGuinness ընդդեմ Իռլանդիայի», գանգատ թիվ 34720/97, § 40, ECHR 2000-XII, և Jalloh, վերոնշյալ, § 100):
(բ) Սույն սկզբունքների կիրառումը ներկա գործում
169. Քանի որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի՝ պաշտպանվելու ու իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի վերաբերյալ պահանջները հանդիսանում են 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչները, Դատարանը միասնաբար կքննի բողոքների համապատասխանությունն այդ երկու պայմաններին (այլ աղբյուրների շարքում տես, «indisch ընդդեմ Ավստրիայի», 27 սեպտեմբերի 1990թ., § 23, Series A գանգատ թիվ 186, «Lüdi ընդդեմ Շվեյցարիայի», 15 հունիսի 1992թ., § 43, Series A գանգատ թիվ 238, «Funke ընդդեմ Ֆրանսիայի», 25 փետրվարի 1993թ., § 44, Series A գանգատ թիվ 256‑A, և Saunders, վերոնշյալ, § 68):
170. Դիտարկելիս վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո այն հարցը թե արդյոք դիմումատուի քրեական դատաքննությունը, որն դատավարության առաջին օրվանից առարկել էր Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտմամբ կորզված ապացույցներն օգտագործելուն, կարող է ամբողջությամբ արդարացի համարվել, Դատարանն առաջին հերթին պետք է հաշվի առնի դիտարկվող խախտման բնույթը և այն թե որքանով է այն նպաստել վիճարկվող ապացույցի ցերք բերմանը: Դատարանն անդրադառնում է իր նախորդ եզրակացությանն առ այն, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին E.-ի կողմից անցկացված հարցաքննության ժամանակ դիմումատուի տրված ցուցմունքները կորզվել էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ
(տես սույն վճռի 108-րդ կետը): Դատարանն այնուհետև հանգել էր այն եզրակացության, որ չկար որևէ ապացույց, որ Բիրշթայնում գտնվելիս կամ այնտեղ ժամանելու կամ մեկնելու ժամանակ դիմումատուին կրկին սպառնացել էին՝ իրական ապացույցներ կորզելու համար (տես սույն վճռի 99-րդ կետը):
171. Եվրոպական դատարանը հաշվի է առնում, որ Շրջանային դատարանը եզրահանգել էր, որ սպառնալիքի տակ դիմումատուից կորզված ցուցմունքները, այդ թվում՝ Բիրշթայնում և այնտեղից վերադառնալիս ոստիկանության բաժանմունքում ձեռք բերված տվյալները, հարցաքննության ժամանակ արված սպառնալիքների շարունակական ազդեցության արդյունք էին և, այդ պատճառով, անընդունելի էին (տես սույն վճռի 29-րդ կետը), սակայն ընդունելի էր համարել այդ ցուցմունքների շնորհիվ ձեռք բերված իրական ապացույցները: Դատարանը նշում է, որ ներպետական դատարաններում դատաքննության ժամանակ վիճարկվող իրական ապացույցը որակավորվել էր որպես ապացույց, որը հայտնի էր դարձել քննչական մարմիններին դիմումատուից կորզված ցուցմունքների շնորհիվ (շարունակական ազդեցություն (“Fernwirkung”) –տես սույն վճռի 31-րդ կետը): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո սեփական գնահատման նպատակների համար Դատարանը որոշիչ է համարում այն, որ 3-րդ հոդվածի խախտմամբ դիմումատուի հարցաքննության և վերջինիս ցուցմունքների շնորհիվ իշխանությունների կողմից ձեռք բերված իրական ապացույցների, այդ թվում՝ J.-ի մարմնի հայտնաբերման և դրան հետևած դիահերձման զեկույցի, լճակի մոտ դիմումատուի ավտոմեքենայի հետքերի, իմչպես նաև J.-ի ուսապարկի, հագուստի և դիմումատուի գրամեքենայի հայտնաբերման միջև առկա էր պատճառահետևանքային կապ:
172. Բացի այդ, 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցի վերաբերյալ 6-րդ հոդվածի իմաստով խնդիր է առաջանում միայն այն դեպքում, եթե այդ ապացույցը դատավարության ժամանակ օգտագործման համար պիտանի է ճանաչվել: Դատարանը նշում է, որ դատավարության ժամանակ Շրջանային դատարանը ընդունելի չի համարել հետաքննության գործընթացում դիմումատուի արված բոլոր խոստովանությունները, որոնք արվել են սպառնալիքի կամ դրա շարունակական ազդեցության տակ (տես սույն վճռի 28-30 կետերը): Սակայն, դատավարության սկզբում մերժելով դիմումատուի միջնորդությունը, դատարանը հրաժարվեց արգելել 3-րդ հոդվածի խախտմամբ դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի շարունակական ազդեցության տակ դիմումատուի տրված ցուցմունքների շնորհիվ իշխանությունների կողմից ձեռք բերված իրական ապացույցների օգտագործումը (տես սույն վճռի 31-րդ կետը):
173. Դատարանը հետևաբար պետք է գնահատի դատավարության անաչառությունը, հաշվի առնելով 3-րդ հոդվածին հակասող ճանապարհով ձեռք բերված իրական ապացույցի օգտագործման թույլտվությունը, որը կորզվել էր ոչ թե խոշտանգման, այլ անմարդկային վերաբերմունքի արդյունքում: Ինչպես նշվել էր վերևում (տես սույն վճռի 166-167 կետերը), Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով մինչ օրս որոշված չէ թե արդյոք նման ապացույցի օգատագործման յուրաքանչյուր դեպքում դատավարությունը կորցնում է անաչառությունը, անկախ գործի հանգամանքներից: Դատարանը սակայն գտել է, որ ինչպես 3-րդ հոդվածի խախտում հանդիսացող վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների, անկախ նրանից թե այդ վերաբերմունքը որակավորվում է որպես խոշտանգում, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող, այնպես էլ խոշտագնման արդյունքում ձեռք բերված իրական ապացույցների օգտագործման դեպքում դատավարությունն ինքնաբերաբար կորցնում է անաչառությունը և տեղի է ունենում 6-րդ հոդվածի խախտում (տես սույն վճռի 166-167 կետերը):
174. Դատարանը նշում է, որ բացառողական կանոնի կիրառման ճշգրիտ շրջանակի վերաբերյալ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերի, այլ պետությունների դատարանների և մարդու իրավունքները պաշտպանող այլ միջազգային կառույցների միջև հստակ փոխհամաձայնություն մինչ այժմ ձեռք չի բերվել (տես սույն գործի 69-74 կետերում վկայակոչված գործերը): Մասնավորապես խնդրո առարկա է հանդիսանում այն, թե արդյոք այն հանգամանքը, որ վիճարկվող ապացույցը, հետաքննության արգելված եղանակից անկախ, հետագայում այսպես թե այնպես ձեռք էր բերվելու, կարող է ազդեցություն թողնել այդ ապացույցը դատարանում օգտագործելու թույլտվության վրա:
175. Դատարանը նաև լավատեղյակ է այդ հարցում առկա տարբեր հակադիր իրավունքների և շահերի մասին: Մի կողմից, արժանահավատ և համոզիչ ապացույցի բացառումը քրեական դատաքննությունում կարող է խոչընդոտել կատարված հանցագործության արդյունավետ քննությանը: Կասկած չի հարուցում, որ հանցագործության զոհերը և նրանց ընտանիքները, ինչպես նաև հանրությունը, շահագրգռված են հանցագործներին դատելու և պատժելու մեջ, ընդ որում սույն գործում այդ շահը չափազանց մեծ դեր էր խաղում: Ավելին, ներկա գործն առանձնահատուկ է նաև այն տեսակետից, որ վիճարկվող իրական ապացույցը ձեռք էր բերվել անօրինական հարցաքնության արդյունքում, որի բուն նպատակը ոչ թե քրեական հետաքննության առաջխաղացման ապահովումն էր, այլ կանխարգելիչ նպատակը, այսինքն՝ երեխայի կյանքը փրկելը, ուստի Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված մեկ այլ հիմնարար իրավունքի պաշտպանությունը: Մյուս կողմից քրեական դատաքննությունում մեղադրյալ հանդիսացողր արդար դատավարության իրավունք ունի, որը կարող է վտանգվել, եթե ներպետական դատարանները օգտագործեն անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցը, դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված առանցքային և բացարձակ իրավունքը: Իրոք, դատավարության անաչառության և օրենքի գերակայությամբ քաղաքակիրթ հասարակության արժեքների պաշտպանության հարցում նույնպես առակ է մեծ հասարակական շահագրգռվածություն:
176. Հաշվի առնելով 6-րդ հոդվածի ենթատեքստում հակադիր շահերը, Դատարանը միաժամանակ չի կարող անտեսել այն փաստը, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքն անվերապահ է: Վերջինիսն բացարձակ բնույթը չի ենթադրում որևէ այլ շահերի հակադրում, ինչպիսիք են քննվող հանցագործության ծանրությունը կամ արդյունավետ քրեական հետաքննության հանրային շահը, քանի որ հակառակ դեպքում կխարխլվի այդ իրավունքի բացարձակ բնույթը (տես, mutatis mutandis, «Saadi ընդդեմ Իտալիայի», վերոնշյալ, §§ 138-39): Դատարանի տեսակետից ոչ մարդու կյանքի պաշտպանությունը, ոչ էլ քրեական մեղադրանքի ապահովումը չի կարող ապահովվել 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգման չենթարկվելու բացարձակ իրավունքի ոտնահարման հաշվին, քանի որ արդյունքում կզոհաբերվեն վերոնշյալ արժեքները և կվարկաբեկվի արդարադատության գործընթացը:
177. Այդ կապակցությամբ դատարանը նաև ի գիտություն է առնում կառավարության այն փաստարկը, որ Կոնվենցիային համապատասխան այն պարտավոր էր մարդասպանի դեմ կիրառել քրեական օրենսգրքի պահանջները և, հետևաբար, պաշտպանել մարդու կյանքի իրավունքը: Իրոք մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայի պահանջ է (մի շարք այլ աղբյուրների թվում տես՝ «Osman ընդդեմ Միացյալ Թագավորության», 28 հոկտեմբերի 1998թ., §§ 115-16, Reports 1998‑VIII): Սակայն Կոնվենցիան չի պահանջում, որպեսզի պետություններն այն ապահովելիս դրևժսևորեն այնպիսի վարքագիծ, որը խախտում է 3-րդ հոդվածով ամրագրված անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը կամ 6-րդ հոդվածով յուրաքանչյուր մեղադրյալի համար երաշխավորված արդար դատավարության իրավունքը (տես, mutatis mutandis, Osman, վերոնշյալ, § 116): Դատարանն ընդունում է, որ պետական գործոկալներն այս դեպքում գործել են գտնվելով ծանր և լարված իրավիճակում և ձգտել են փրկել երեխայի կյանքը: Սակայն դա չի անդրադառնում այն փաստի վրա, որ իրական ապացույցը նրանք ձեռք են բերել խախտելով 3-րդ հոդվածը: Ավելին, առավելագույն պատժի սահմանման հավանականության դեպքում է, որ արդար դատավարության իրավունքը հարգելը պետք է անվերապահորեն ապահովվի ժողովրդական հասարակություններում (տես «Salduz ընդդեմ Թուրքիայի» [GC], գանգատ թիվ 36391/02, § 54, ECHR 2008-...):
178. Ի տարբերություն 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածը, սակայն, բացարձակ իրավունք չի ամրագրում: Հետևաբար Դատարանը պետք է որոշի թե 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցը դատավարության ժամանակ օգտագործելու հարցում որ միջոցառումները պետք է համարվեն անհրաժեշտ և բավարար, որպեսզի ապահովվի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն (տես սույն վճռի 165-167 կետերը), նման ձևով կորզված ապացույցի օգտագործումը լուրջ մտահոգություն է առաջացնում դատավարության անաչառության վերաբերյալ: Ակնհայտ է, որ 6-րդ հոդվածի ենթատեքստում 3-ր հոդվածով կտրականապես արգելված ճանապարհով ձեռք բերված ապացույցները դատարանում օգտագործելու թույլտվությունը կարող է իրավապահ մարմինների կողմից բացարձակ արգելքն անտեսելով նման մեթոդների կիրառման լծակ դառնալ: Ուստի 3-րդ հոդվածով արգելված հետաքննության մեթոդների կիրառման պատժելը և անհատների արդյունավետ պաշտպանությունը, որպես կանոն պահանջում է նաև 3-րդ հոդվածի որևէ խախտմամբ կորզված ապացույցները դատարանում օգտագործելու արգելքը, նույնիսկ եթե այդ ապացույցները այնքան ակնհայտորեն չեն բխում 3-րդ հոդվածի խախտումից, որքան այդ հոդվածի խախտման արդյունքում անմիջական կորզված ապացույցները: Հակառակ դեպքում դատավարությունն այլևս անաչառ չի կարող համարվել: Սակայն Դատարանը գտնում է, որ այդ համատեքստում ինչպես դատավարության անաչառության, այնպես էլ 3-րդ հոդվածով սահմանված բացարձակ արգելքի վերաբերյալ հարց կարող է ծագել միայն այն դեպքում, եթե ապացուցվել է, որ 3-րդ հոդվածի խախտումը անդրադարձել է դատավարության ելքի վրա, այսինքն ազդել է դիմումատուի հանդեպ կայացրած դատավճռի կամ սահմանված պատժի վրա:
179. Դատարանն արձանագրում է, որ ներկա գործում Շրջանային դատարանը դիմումատուի կողմից կատարված հանցագործության փաստի և, հետևաբար, մարդասպանության և դրամաշորթության նպատակով երեխայի արևանգման դատավճռի կայացման համար որոշիչ դեր ունեցող եզրակացույթւնները հստակ հիմնավորել է դիմումատուի կողմից դատարանի առջև արված նոր լիարժեք խոստովանությամբ (տես սույն վճռի 34-րդ կետը): Շրջանայինն դատարանը նաև նոր խոստովանությունը համարել է կարևորագույն եթե ոչ միակ գործոնը հանցագործության նախապես ծրագրավորված լինելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, որը նույնպես կարևոր դեր է խաղացել դիմումատուի դատավճռի և պատժի հարցում (ibid): Դատավարությունում օգտագործելու համար թույլատրված լրացուցիչ ապացույցը ներպետական դատարանի կողմից չի օգտագործվել դիմումատուի մեղքն ապացուցելու համար, այլ միայն որպեսզի վերհաստատվի վերջինիս խոստովանությունը: Այդ ապացույն ընդգրկել է դիահերձման եզրակացությունը J.-ի մահվան պատճառների մասին և դիմումատուի ավտոմեքենայի անվադողերի հետքերը լճակի մոտ, որտեղ հայտնաբերվել էր երեխայի դին: Ներպետական դատարանը նաև հաշվի է առել լրացուցիչ օժանդակ ապացույցները, որոնք ձեռք էին բերվել հետաքննության կողմից դիմումատուից սռանալիքով կորզված առաջին խոստովանությունից անկախ, շնորհիվ այն բանի, որ փրկագինը ստանալու պահից ի վեր ոստիկանությունը գաղտնի հետապնդել է դիմումատուին և ձեռբակալելուց անմիջապես հետո խուզարկել նրա բնակարանը: Այդ ապացույցների թվում, որոնք վարկաբեկված չէին 3-րդ հոդվածի խախտմամբ, J.-ի քրոջ վկայական ցուցմունքներն էին, նենգասպառնալիքի նամակի բովանդակությունը, դիմումատուի սենյակում հայտնաբերված գրությունը, որը վկայում էր հանցագործության ծրագրավորման մասին, ինպես նաև փրկագնի գումարը, որը մասամբ հայտնաբերվել էր դիմումատուի բնակարանում, մասամբ էլ դիմումատուի կողմից փոխանցվել իր բանկային հաշիվներին (ibid.):
180. Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը համարում է, որ, դատարանում դիմումատուի արված երկրորդ խոստովանությունն էր, որ, լրացուցիչ չվարկաբեկված ապացույցների հետ միասին կամ առանց դրանց, ընկած էր մարդասպանության և դրամաշորթության նպատակով արևանգման մասին դատավճռի և սահմանված պատժի հիմքում: Վիճարկվող գլխավոր իրական ապացույցն անհրաժեշտ չէր և չէր օգտագործվել դիմումատուի մեղքն ապացուցելու կամ դատավճիռ կայացնելու համար: Ուստի, վիճակվող իրական ապացույցի հարցում կարելի է արձանագրել պատճառահետևանքային կապի խզում՝ հետաքննության արգելված մեթոդների և դիմումատուի հանդեպ կայացված վճռի ու սահմանված պատժի միջև:
181. Վերոնշյալ եզրահանգումների լույսի ներքո Դատարանը պետք է նաև քննության առնի, թե արդյոք գործի հետաքննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտումն ազդել էր դատարանում դիմումատուի կողմից արված խոստովանության վրա: Դատարանը նշում է, որ ներկայացրած բողոքում դիմումատուն նշել էր այդ ազդեցության մասին: Նա պնդել էր, որ, այն բանից հետո, երբ Շրջանային դատարանը դատավարության սկզբում մերժել էր 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցն արգելելու մասին իր միջնորդությունը, նա, խոստովանություն տալուց բացի, դատավարության ժամանակ պաշտպանության որևէ այլընտրանք այլևս չուներ:
182. Դատարանն առաջին հերթին նշում է, որ մինչ դատավարության երկրորդ օրը խոստովանություն տալը, դիմումատուն ծանուցվել էր ցուցմունքներ չտալու իր իրավունքի և այն բանի մասին, որ մեղադրանքի վերաբերյալ իր նախորդ ցուցմունքներից և ոչ մեկը չի կարող իր դեմ ապացույց հանդիսանալ (տես սույն վճռի 34-րդ կետը): Ուստի Դատարանը բավարարված է այն հանգամանքով, որ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան այնուամենայնիվ չեն անտեում խոստովանությունն արգելված դաժան վերաբերմունքի ճանապարհով կորզելը (տես՝ «Hulki Güneş ընդդեմ Թուրքիայի», գանգատ թիվ 28490/95, § 91, ECHR 2003-VII, և Göçmen, վերոնշյալ, § 73), և որ վերականգնվել էր դիմումատուի status quo ante կարգավիճակը, այսինքն այն իրավիճակը, որում նա գտնվել էր մինչ 3-րդ հոդվածի խախտման տեղի ունենալը:
183. Բացի այդ, դիմումատուի փաստաբանը դատավարության երկրորդ օրը և եզրափակիչ նիստում նրա անունից շեշտել էր, որ չնայած 2002թ. հոկտեմբերի 1-ի դեպքերին, դիմումատուն, ելնելով խղճի խայթից, կամավոր խոստովանում է իր կողմից կատարված հանցագործության մասին, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը (տես սույն վճռի 32-րդ կետը): Նա դա անում է ի հեճուկս այն հանգամանքի, որ նրան այդպես էլ չհաջողվեց հասնելու վիճարկվող իրական ապացույցի բացառմանը դատավարությունում: Ուստի չկա որևէ պատճառ, որը Դատարանին կստիպեր եզրակացնելու, որ դիմումատուն ստել է և որ նա չէր խոստովանի, եթե Շրջանային դատարանը դատավարության սկզբում որոշեր բացառել վիճարկվող իրական ապացույցը և այդ պատճառով դիմումատուի խոստովանությունը պետք է դիտվի որպես նրա պաշտպանվելու իրավունքի կասեցման հետևանք:
184. Այդուհանդերձ, Շրջանային դատարանի հիմնավորումից ակնհայտ երևում է, որ դատավարության երկրորդ օրը դիմումատուի արված խոստովանությունը առանցքային դեր խաղաց մարդասպանության համար դատավճռի կայացման համար, որն այլ պարագայում կարող էր չկայացվել (տես սույն վճռի 34 և 35-րդ կետերը): Դիմումատուի խոստովանության մեջ նշվում էին բազմաթիվ լրացուցիչ փաստեր, որոնք չէին կարող ապացուցվել վիճարկվող իրական ապացույցի միջոցով: Մինչդեռ իրական ապացույցը վկայում էր այն մասին, որ J.-ին խեղդամահ են արել և որ դիմումատուն ներկա է եղել Բիրշթային լճակի մոտ, դիմումատուի կամավոր խոստովանությունը գործնականում ապացուցեց, որ նա նախապես ծրագրավորել էր J.-ի սպանությունը, ինչպես նաև ի հայտ բերեց սպանության դրդապատճառները: Նման հանգամանքներում Դատարանը համոզված չէ, որ այն բանից հետո, երբ դիմումատուին չհաջողվեց դատավարության սկզբում հասնել վիճարկվող ապացույցի օգտագործումը դատարանում արգելելուն, դիմումատուն այլևս չէր կարող ցուցմունք չտալ և հանցագործությունը խոստովանելուց բացի պաշտպանության այլընտրանք չուներ: Հետևաբար Դատարանը համաձայն չէ նաև, որ հետաքննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտումը ազդեցություն է ունեցել դատարանում դիմումատուի արված խոստովանության վրա:
185. Ինչ վերաբերում է դիմումատու պաշտպանվելու իրավունքներին, Դատարանը նաև գտնում է, որ դիմումատուն ունեցել և օգտվել է դատարանում վիճարկվող իրական ապացույցի օգտագործման դեմ հանդես գալու հնարավորություն, և որ Շրջանային դատարանը իրավասու էր արգելել ապացույցի օգտագործումը: Հետևաբար, դիմումատուի իրավունքներն այդ առումով նույնպես չէին խախտվել:
186. Դատարանը նշում է, որ դիմումատուն հայտարարել է, որ դատավարության ընթացքում նրան զրկել են իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքից: Ինչպես նշվել էր վերևում (տես 168-րդ կետը), իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքը նախատեսում է, որ մեղադրող կողմը ապացուցում է մեղադրյալին մեղսադրված հանցագործությունն չդիմելով հարկադրությամբ կամ վերջինիս կամքին հակառակ կորզված ցուցմունքերի օգնությանը: Դատարանը վկայակոչում է իր նախորդ եզրակացություններն առ այն, որ ներպետական դատարանները դիմումատուի մեղքն ապացուցելու համար դատավճիռը հիմնավորել էին դատարանում իր կողմից արված երկրորդ խոստովանությամբ, չապավինելով վիճարկվող իրական ապացույցին: Դատարանն ըստ այդմ եզրահանգում է, որ դիմումատուի դատաքննության ժամանակ պահպանվել է դիմումատուի իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքը:
187. Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմումատուի գործի հանգամանքներում, անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ցուցմունքների հիման վրա ձեռք բերված վիճարկվող իրական ապացույցը դատարանում օգտագործելու թույլտվությունը չի ազդել դիմումատուի նկատմամբ կայացված դատավճռի և սահմանված պատժի վրա: Քանի որ պահպանվել են նաև դիմումատուի պաշտպնավելու իրավունքը և իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքը, դատավարությունն ընդհանուր առմամբ պետք է անաչառ համարել:
188. Հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում չի արձանագրվում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀԵԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
189. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
190. Դիմումատուն նյութական կամ բարոյական վնասի փոխհատուցում չի պահանջել, ընդգծելով, որ իր դիմումի նպատակը եղել է ներպետական դատարաններում գործի վերանայման հասնելը: Կառավարությունն այդ հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել:
191. Դատարանը, հետևաբար, կրած վանսի հատուցում չի նշանակում: Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից որպես հատուցում հայցվող հատուկ միջոցին, Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով 6-րդ հոդվածի ներքո հանգած եզրակացությունը. Դիմումատուն ներպետական դատարաններում գործի վերանայում կամ նոր գործի հարուցում պահանջելու որևէ հիմքեր չունի:
Բ. Ծախսեր և ծախքեր
192. Ներկայացնելով փաստաթղթային վկայություն, դիմումատուն կրկնել էր Պալատին ներկայացրած հայցը և պահանջել էր իրեն հատուցել քրեական դատավարության ընփթացքում առաջացած ծախսերը, որոնք դատավճիռը կայացնելուց հետո Շրջանային դատարանի որոշմամբ գանձվել էին իրենից: Այդ գումարը կազմել էր 72,855.60 եվրո: Դիմումատուն Դատարանի հայեցողությանն էր թողել որոշելու դե այդ ծախսերի որ մասը (որոնց թվում էին մասնավորապես փորձագետների, վկաների գծով կրած ծախսերը և փաստաբանի վարձատրությունը) կարող է համարվել իր կոնվենցիոն իրավունքների խախտման արդյունքում առաջացած: Նրա պնդմամբ իրավունքի հարցերով բողոքի և Դաշնային սահմանադրական դատարան հղած սահմանադրական բողոքի գծով ծախսերը (որոնց գումարները նշված չէին) սոսկ նպատակն է եղել Կոնվենցիայի խախտումների վերացումը:
193. Դիմումատուն, որին տրամադրվել էր իրավական օգնություն, նաև ներկայացրել էր 22,647.85 եվրոյի հատուցման պահանջ՝ Դատարանում անցկացված դատավարության արդյունքում կրած ծախսերի և ծախքերի համար: Այդ ծախսերը, որոնց հիմնավորման համար դիմումատուն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր և անդորրագրեր էր ներկայացրել, ներառում էին իրավաբանական ծառայությունների վարձատրությունը, ներպետական դատարաններում դատավարության հետ կապված գործի նյութերի և տեղական փորձագետների զեկույցների հետ ծանոթանալու համար վճարները, ճանապարհորդային, հյուրանոցային և սննդի ծախսերը, ինչպես նաև ներպետական դատարաններում գործի հետագա դատաքննության համար ծախսերը:
194. Կառավարությունը Մեծ Պալատում չէր մեկնաբանել դիմումատուի հատուցման հայցը: Պալատում կառավարությունը պնդել էր, որ Շրջանային դատարանի որոշմամբ դիմումատուից գանձված ծախսերը կոնվենցիոն իրավունքի խախտումը կանխարգելելու կամ վերացնելու համար չէին եղել: Դիմումատուն չէր նշել Դաշնային արդարադատության դատարանում և Դաշնային սահմանադրական դատարանում կրած ծախսերի գումարը: Դիմումատուի կոնվենցիոն իրավունքների խախտման մասին եզրակացություն ընդունելու և դրա հիման վրա գործը ներպետական դատարաններում վերաքննելու և դիմումատուին արդարացնելու դեպքում կվերանայվեր նաև Շրջանային դատարանում դատավարության համար կրած ծախսերի մասին որոշումը:
195. Կառավարությունը Դատարանի հայեցողությանը թողեց իրավաբանական ծառայությունների վարձատրության համար հայցված գումարի ողջամիտ լինելու որոշումը:
196. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն հատուցման են ենթակա միայն այն դատական ծախսերն ու ծախքերը, որոնք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և չեն գերազանցել ողջամտության սահմանը: Բացի այդ, իրավաբանական ծառայությունների համար կրած ծախսերը կարող են փոխհատուցվել միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են բացահայտված խախտմանը (տես՝ «Beyeler ընդդեմ Իտալիայի» (արդարացի հատուցում) [GC], գանգատ թիվ 33202/96, § 27, 28 May 2002, «Kafkaris ընդդեմ Կիպրոսի» [GC], գանգատ թիվ 21906/04, § 176, ECHR 2008‑..., և «Sahin ընդդեմ Գերմանիայի» [GC], գանգատ թիվ 30943/96, § 105, ECHR 2003‑VIII):
197. Ինչ վերաբերում է ներպետական դատարաններում դատավարության համար կրած ծախսերին ու ծախքերին, Դատարանը նշում է, որ դիմումատուն Դատարանի հայեցողությանն է թողել որոշելու թե Շրջանային դատարանում իր դեմ հարուցած քրեական դատաքննության ընթացքում կրած ծախսերի որ մասը կարելի է վերագրել Կոնվենցիայի խախտումը շտկելու ուղղությամբ իր կողմից ձեռնարկված քայլերին: Այդ կապակցությամբ Դատարանը նշում է, որ թեև նա գտել էր, որ նախաքննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտում էր տեղի ունեցել, սակայն հանգել էր այն եզրակացության, որ դիմումատուի նկատմամբ քրեական վարույթը համապատասխանել է Կոնվենիցայի պահանջներին: Հաշվի առնելով, որ դիմումատուն չի նշել 3-րդ հոդվածի խախտման համար ներպետական մարմինների դեմ իր կողմից նախաձեռնած բոլոր դատավարություններում կրած ծախսերի առանձին գումարները Դատարանը չի կարող փոխհատուցում տրամադրել դրանց համար:
198. Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանում կրած ծախսերին ու ծախքերին, Դատարանը գտնում է, որ դիմումատուի հայցված գումարների մի մասն անհրաժեշտաբար չեն ծախսվել, իսկ ընդհանուր հայցված գումարը չափազանցված է: Բացի այդ Դատարանը բավարարել է դիմումատուի բողոքների միայն մի մասը: Ուստի Դատարանը նպատակահարմար է գտնում դիմումատուին այդ ծախսերի և ծախքերի դիմաց տրամադրել 4,000 եվրո, նվազեցնելով այդ գումարից 2,276.60 եվրո, որն արդեն իսկ որպես իրավաբանական օգնություն տրամադրվել էր Եվրոպայի Խորհրդի կողմից, որի արդյունքում փոխհատուցման զուտ գումարը կազմում է 1,723.40 եվրո, գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
199. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Մերժում միաձայն կառավարության նախնական առարկությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով դիմումատուի բողոքի վերաբերյալ,
2. Վճռում է ձայների տասնմեկ կողմ վեց դեմ հարաբերակցությամբ, որ դիմումատուն կարող է շարունակել հայտարարել, որ նա հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման «զոհ»՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակների համար,
3. Վճռում է ձայների տասնմեկ կողմ վեց դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
4. Վճռում է ձայների տասնմեկ կողմ վեց դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվախի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել,
5. Վճռում է ձայների տաս կողմ յոթ դեմ հարաբերակցությամբ, որ.
(ա) պատասխանող պետությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է դիմումատուին վճարել 1,723.40 եվրո (հազար յոթ հարյուր քսան երեք եվրո քառասուն ցենտ) կրած դատական ծախսերի և ծախքերի համար, գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը:
(բ) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում, մինչև վճարման օրը ներառյալ վճարվում է տուգանք՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` հավելած երեք տոկոսային կետ,
6. Մերժում է միաձայն դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը.
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2010թ. հունիսի 1-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Erik FriberghJean-Paul Costa
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy