© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 131 նախադեպի վերաբերյալ
2010թ., հունիս
Gäfgen-ն ընդդեմ Գերմանիայի - 22978/05
Դատավճիռ 1.6.2010 [GC]
Հոդված 34
Զոհ
Ներպետական իշխանությունների կողմից անմարդակային վերաբերմունքի ճանաչումը, բայց առանց փոխհատուցման կամ իրավախախտների համարժեք պատժի՝ victime (զոհի) կարգավիճակը մնացել է անփոփոխ։
Հոդված 3
Անմարդկային վերաբերմունք
Ֆիզիկական վնասի սպառնալիքներ ոստիկանության կողմից՝ անհայտ կորած երեխայի գտնվելու վայրը պարզելու նպատակով՝ խախտում։
Հոդված 6
Քրեական հետապնդում (դատավարություն)
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Ճնշման միջոցով ստացված ապացույցների օգտագործումը դատավարության ժամանակ՝ խախտում չկա
Փաստեր՝ 2002թ. գանգատարկուն խեղդամահ էր արել տասնմեկամյա մի տղայի և թաքցրել նրա դիակը մի ջրամբարի մոտ։ Միևնույն ժամանակ նա փորձել էր փրկագին ստանալ տղայի ծնողներից և ձերբակալվել էր գումարը վերցնելուց անմիջապես հետո։ Նրան տարել էին ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան հարցաքննել էին զոհի գտնվելու վայրը պարզելու նպատակով։ Հաջորդ օրը փոխոստիկանապետը հրամայել էր իր ենթակա սպաներից մեկին սպառնալ գանգատարկուին ֆիզիկական ցավ պատճառելով և անհրաժեշտության դեպքում նրան ենթարկել նման ցավի, որպեսզի նրան ստիպեն բացահայտել տղայի գտնվելու վայրը։ Հետևելով այս հրամաններին՝ ոստիկանության սպան գանգատարկուին սպառնացել էր, որ վերջինս կենթարկվի զգալի ցավի նման նպատակներով հատուկ պատրաստություն անցած անձի կողմից։ Մոտ տաս րոպե անց, նման վերաբերմունքի ենթարկվելու վախից գանգատարկուն բացահայտել էր, թե որտեղ է թաքցրել զոհի մարմինը։ Այնուհետև ոստիկանները նրան ուղեկցել էին դեպի տվյալ վայրը, որտեղ նրանք գտել էին դիակը և այլ ապացույցներ գանգատարկուի դեմ, ինչպես օրինակ նրա մեքենայի անվադողերի հետքերը։ Հետագա քրեական դատավարության ժամանակ տարածքային դատարանը որոշել էր, որ հետաքննության ժամանակ նրա կողմից կատարված ոչ մի խոստովանություն չէր կարող օգտագործվել որպես ապացույց, քանի որ ձեռք էր բերվել ճնշման տակ և հակասում էր Եվրոպական կոնվենցիայի Հոդված 3-ին։ Դատավարության ժամանակ գանգատարկուն կրկին խոստովանել էր, որ սպանություն է կատարել։ Դատարանի եզրակացությունները հիմնվել էին այդ խոստովանության վրա և այլ ապացույցների վրա, ներառյալ նրանց, որոնք ձեռք էին բերվել հետաքննության ժամանակ գանգատարկուից դուրս կորզված պնդումների արդյունքում։ Ի վերջո գանգատարկուն դատապարտվել էր ցմահ բանտարկության և նրա հետագա բողոքները մերժվել էին, չնայած որ Դաշնային սահմանադրական դատարանն այնուամենայնիվ ընդունել էր, որ նրա խոստովանությունը կորզելը հետաքննության ժամանակ ներառել է թե՛ ներպետական օրենսդրությամբ և թե՛ Կոնվենցիայով արգելված հարցաքննության մեթոդ։ 2004թ. այն երկու ոստիկանական սպաները, ովքեր ներգրավված էին եղել գանգատարկուին սպառնալուն, դատապարտվել էին աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ հարկադրանքի և հարկադրանքի հրահարման համար և ենթարկվել պայմանական տուգանքի 60 եվրո 60 օրվա և համպատասխանաբար 90 եվրո 120 օրվա համար։ 2005թ. գանգատարկուն դիմել էր իրավաբանական օգնություն ստանալու համար, որպեսզի հայց հարուցեր իշխանությունների նկատմամբ հետաքննական այն մեթոդների համար, որոնք ոստիկանությունը կիրառել էր իր նկատմամբ։ Դատարանները սկզբում մերժել էին նրա բողոքը, բայց նրանց որոշումները չեղյալ էին համարվել Դաշնային սահմանադարական դատարանի կողմից 2008թ.-ին։ Եվրոպական դատարանի վճռի ժամանակ չեղյալ դադարեցված վարույթները դեռ քննվում էին տարածքային դատարանում։
Իրավունք – Հոդված 34՝ Ներպետական իշխանություններն ընդունել էին Կոնվենցիայի խախտումը թե՛ հայցվորի նկատմամբ քրեական վարույթներում և թե՛ ոստիկանական սպաների հետագա դատապարտման ժամանակ։ Սակայն անհրաժեշտ էր պարզել, թե արդյոք նրանք գանգատարկուին հատկացրել էին համապատասխան և բավարար փոխհատուցում՝ խախտումից տուժելու համար։ Չնայած քրեական վարույթները ոստիկանական սպաների նկատմամբ, որոնք տևել էին մոտ երկու տարի և երեք ամիս, բավարար արագ և շտապ էին եղել, սպաները դատապարտվել էին շատ համեստ և պայմանական տուգանքների, քանի որ ներպետական դատարանը հաշվի էր առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, այդ թվում նաև զոհի կյանքը փրկելու հրատապ անհրաժեշտությունը։ Թեև գանգատարկուի դեպքը չէր կարելի համեմատել այն գործերի հետ, որոնցում առկա էին կամայական բռնության գործողություններ պետական գործակալների կողմից, գրեթե խորհրդանշական տուգանքների կիրառումը չէր կարող համարվել որպես Հոդված 3-ի խախտմանը համարժեք հակազդում։ Նման պատիժը, որն ակնհայտորեն անհամաչափ էր Կոնվենցիայի հիմնական իրավունքներից մեկի խախտմանը, չէր ունեցել անհրաժեշտ կանխարգելող ազդեցությունը՝ ապագա դժվարին իրավիճակներում այդ իրավունքի հետագա խախտումները կանխելու առումով։ Ավելին, թեկուզև երկու ոստիկանական սպաներն էլ սկզբում փոխադրվել էին այնպիսի աշխատանքի, որն այլևս ուղղակի կապ չուներ քրեական հանցագործությունների հետաքննության հետ, նրանցից մեկը ավելի ուշ նշանակվել էր իր բաժնի ղեկավար, ինչը լուրջ կասկածներ էր հարուցում այն մասին, թե արդյո՞ք իշխանությունների արձագանքը համարժեքորեն էր արտացոլում Հոդված 3-ի խախտման լրջությունը։ Եվ վերջապես, ինչ վերաբերում է փոխհատուցման համար վարույթներին, ապա իրավական օգնություն ստանալու գանգատարկուի խնդրանքը դեռ չէր բավարարվել, մինչդեռ անցել էր ավելի քան երեք տարի։ Համապատասխանաբար ոչ մի լսում չէր կազմակերպվել, և ոչ մի վճիռ չէր կայացվել նրա բողոքի էության վերաբերյալ։ Նման հանգամանքներում գանգատարկուի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ըստ էության որոշում չկայացնելը դատարանի կողմից առանց անհրաժեշտ քննություն անցկացնելու, հարցականի տակ էր դնում այդ վարույթների արդյունավետությունը։ Եզրակացության մեջ Դատարանը որոշեց, որ ներպետական իշխանությունների կողմից ձեռնարկված տարբեր միջոցները լիովին չեն կատարել դատարանի նախադեպային իրավունքի վրա հիմնված փոխհատուցման պահանջը և հետևաբար գանգատարկուն կարող էր դեռ պնդել, որ ինքը Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքի խախտման զոհ է։
Եզրակացություն՝ զոհի կարգավիճակը պահպանվում է (տասնմեկ կողմ վեց դեմ)
Հոդված 3՝ Կողմերի միջև չվիճարկված էր, որ գանգատարկուին սպառնացել էր ոստիկանական սպան անտանելի ցավով մի մարդու կողմից, ով հատուկ պատրաստված է նման նպատակով, եթե նա մերժեր բացահայտել զոհի գտնվելու վայրը։ Քանի որ փոխոստիկանապետը մի քանի առիթներով հրամայել էր իր ենթականերին սպառնալ գանգատարկուին կամ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել նրա նկատմամբ, ապա նրա հրամանը չէր կարող համարվել ինքնաբուխ գործողություն, այլ կանխամտածված և հաշվարկված էր։ Հարցաքննությունը վատ վերաբերմունքի պայմաններում տևել էր մոտավորապես տաս րոպե՝ բարձր լարվածությամբ և զգացումներով միջավայրում, երբ սպաները հույս ունեին, որ զոհի կյանքը դեռ կարելի էր փրկել։ Գանգատարկուն ձեռնաշղթաներով էր, ուստիև խոցելի իրավիճակում, հետևաբար ստացված սպառնալիքը պետք է որ զգալի վախ, տանջանք և հոգեկան տառապանք առաջացրած լիներ նրա մոտ։ Չնայած ոստիկանական սպաների դրդապատճառներին, Դատարանը վերահաստատեց, որ տանջանքների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չի կարելի ենթարկել նույնիսկ այնպիսի հանգամանքներում, երբ անհատի կյանքը ենթակա է վտանգի։ Այսպիսով, հարցաքննության մեթոդը, որին ենթարկվել էր գանգատարկուն, համարվեց բավականաչափ լուրջ՝ հավասարեցվելով Հոդված 3-ով արգելված անմարդկային վերաբերմունքին։
Եզրակացություն՝ խախտում (տասնմեկ կողմ վեց դեմ)։
Հոդված 6՝ Հոդված 3-ը խախտող մեթոդներով ձեռք բերված ապացույցների օգտագործումը բարձրացրեց լուրջ խնդիրներ կապված քրեական դատավարության արդարացիության հետ։ Ուստի և Դատարանին կոչ արվեց որոշել, թե արդյոք գանգատարկուի դեմ վարույթն ընդհանուր առմամբ անարդար է եղել, քանի որ օգտագործվել էր նման ապացույց։ Իր դատավարության սկզբում գանգատարկուին տեղեկացրել էին, որ նրա ավելի վաղ ներկայացված պնդումները չեն օգտագործվելու նրա դեմ որպես ապացույց, քանի որ ձեռք էին բերվել հարկադրանքով։ Այնուամենայնիվ նա խոստովանել էր իր մեղքը կրկին անգամ դատավարության ընթացքում՝ շեշտելով, որ ինքը խոստովանում է ազատորեն իր խղճից ելնելով և իր կատարած հանցագործության համար պատասխանատվություն կրելու համար։ Հետևաբար Դատարանը որևէ պատճառ չուներ ենթադրելու, որ գանգատարկուն չէր խոստովանի, եթե ներպետական դատարանները սկզբից ևեթ որոշեին բացառել վիճարկվող ապացույցը։ Այս նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացրեց, որ գանգատարկուի գործին բնորոշ հատուկ հանգամանքներում, ներպետական դատարանների կողմից անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցները բացառելու ձախողումը չէր ունեցել նշանակություն գանգատարկուի դատապարտման և բանտարկության կամ նրա դատավարության ընդհանուր արդարացիության համար։
Եզրակացություն՝ խախտում չկա (տասնմեկ կողմ վեց դեմ)։
Հոդված 41՝ Ոչ մի հայց չէր ներկայացված վնասի առնչությամբ։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy