ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԳԱՖԳԵՆՆ ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 22978/05)
ՎՃԻՌ
Սույն վճիռը կատարվել է 2010թ. հունիսի 3-ին Դատարանի կանոնների 81-րդ կանոնի համաձայն
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2010թ. հունիսի 1
ՎԵՐՋՆԱԿԱՆ
20/0804/2010
Սույն վճիռը կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1975թ. և այժմ գտնվում է Շվոլմսդատի (Գերմանիա) բանտում:
A. Ջ-ի առևանգումը և ոստիկանության հետաքննությունը
10. Ջ.-ն Ֆրանկֆուրտի (Մայնի) բանկիրների ընտանիքի կրտսեր որդին էր: Նա ծանոթ էր դիմողի հետ որպես իրավաբանական ֆակուլտետի ուսանողի, ով իր քրոջ ծանոթն էր:
11. 2002թ. սեպտեմբերի 27-ին դիմողը Ջ.-ին, ով տասնմեկ տարեկան էր, կանչել էր Ֆրանկֆուրտի իր բնակարան՝ ձևացնելով, թե երեխայի քույրն իր բաճկոնը թողել էր այնտեղ: Նա սպանել էր տղային՝ խեղդելով նրան:
12. Այնուհետև, դիմողը Ջ.-ի ծնողների բնակարան նամակ էր ուղարկել առ այն, որ Ջ.-ին առևանգել են, և պահանջել էր մեկ միլիոն եվրո: Նամակում նաև նշված էր, որ եթե առևանգողները ստանան փրկագինը և նրանց հաջողվի լքել երկիրը, ապա երեխայի ծնողները կրկին կտեսնեն իրենց որդուն: Դիմողն այնուհետև մեքենայով գնացել էր Բիրշթայնի (Ֆրանկֆուրտից մոտ մեկ ժամվա ճանապարհ) մասնավոր սեփականություն հանդիսացող խրճիթի մոտակայքում գտնվող լիճ մոտ և թաքցրել Ջ.-ի դին նավահանգստի մոտ:
13. 2002թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 1-ի սահմաններում դիմողը վերցրել էր փրկագինը տրամվայի կանգառի մոտակայքից: Այդ պահից սկսած նա գտնվում էր ոստիկանության հսկողության ներքո:
Նա փրկագնի գումարի մի մասը փոխանցել էր իր բանկային հաշվին և գումարի մնացած մասը թաքցրել իր բնակարանում: Այդ կեսօրին նա ձերբակալվել էր Ֆրանկֆուրտի օդանավակայանում` ոստիկանության կողմից վայր գցվելով:
14. Հարված և մաշկի վնասվածք ստանալու հետևանքով օդանավակայանի հիվանդանոցում բժշկի կողմից զննվելուց հետո դիմողը տեղափոխվել էր Ֆրանկֆուրտի ոստիկանության բաժանմունք: Նա ոստիկանության աշխատակից Մ.-ի կողմից տեղեկացվել էր, որ կասկածվում է Ջ.-ի առևանգման մեջ և ծանուցվել լռություն պահպանելու և փաստաբանի հետ խորհրդակցելու իր իրավունքի մասին:
Դրանից հետո նա հարցաքննվել էր Մ.-ի կողմից` Ջ.-ին հայտնաբերելու նպատակով: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները խուզարկել էին դիմողի բնակարանը՝ հայտնաբերելով գումարի մի մասը և հանցագործության պլանավորման վերաբերյալ նշումները: Դիմողը հայտնել էր, որ երեխան պահվում է այլ առևանգչի մոտ: Ժամը 11.30-ի սահմաններում նրան` իր խնդրանքով, թույլատրվել էր երեսուն րոպե խորհրդակցել փաստաբան Զ.-ի հետ:
Հետագայում նա նշել էր, որ Ֆ.Ր.-ն և Մ.Ր.-ն առևանգել էին տղային ու թաքցրել լճի մոտ գտնվող խրճիթում:
15. 2002թ. հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, մինչև Մ.-ի աշխատավայր ժամանելը, պրն Դեշները (Դ.-ն)՝ Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալը կարգարել էր մեկ այլ ոստիկան պրն Ինիգեյթին (Ի.-ն) սպառնալ դիմողին ֆիզիկական ցավ պատճառելով, և, անհրաժեշտության դեպքում, ենթարկել նրան նման բռնության տղայի գտնվելու վայրը պարզելու նպատակով: Դ.-ն, բաժնի ենթակաների հետ մեկտեղ, նախկինում բազմիցս դեմ է եղել նման միջոցառումներին (տես ստորև` կետ 47): Այնուհետև, ոստիկան Ի.-ն սպառնացել էր դիմողին՝ պատճառելով զգալի ցավ նրա ձեռքերին, այդ կարգի այլ միջոցների գործադրում երեխայի գտնվելու վայրը բացահայտելու համար: Ըստ դիմողի` ոստիկանը հետագայում սպառնացել էր նրան պահել երկու հսկա սևամորթ տղամարդկանց հետ միևնույն խցում, ովքեր սեռական ոտնձգություն կկատարեն նրա նկատմամբ: Սպան նաև ձեռքով մի քանի անգամ հարվածել էր նրա կրծքավանդակին և սեղմել նրան այնքան, որ նա գլուխը հարվածել էր պատին: Կառավարությունը վիճարկել է այն, որ դիմողին սպառնացել են սեռական բռնությամբ կամ արդեն ֆիզիկական ուժի կիրառմամբ հարցաքննության ընթացքում:
16. Վախենալով նշված միջոցառումներին ենթարկվելու սպառնալիքից` դիմողը մոտ տասը րոպե անց բացահայտել էր Ջ.-ի գտնվելու վայրը:
17. Այնուհետև, դիմողին տարել էին դեպքի վայր` Մ.-ի և Բիրշթայնի ոստիկանության մեծաթիվ այլ աշխատակիցների հետ: Նա հրաժարվել էր գնալ ոստիկան Ի.-ի հետ:
Ոստիկանները սպասում էին դեպքի վայր տեսախցիկ բերելուն: Այնուհետև, դիմողը` ոստիկանության սպայի գլխավորությամբ և միևնույն ժամանակ տեսագրվելով՝ մատնանշել էր դիակի գտնվելու ստույգ տեղը: Ոստիկանությունը հայտնաբերել էր Ջ.-ի դին Բիրշթայնի մոտակայքում գտնվող լճի նավահանգստի մոտ, ինչպես նշվել էր դիմողի կողմից: Դիմողը պնդել էր, որ իրեն պարտադրել էին բոկոտն՝ առանց կոշիկի քայլել անտառի միջով, որտեղ նա թողել էր դիակը, և ոստիկանության հրամանով նա ստիպված էր մատնանշել ստույգ տեղը: Կառավարությունը վիճարկել է այն, որ դիմողին պարտադրվել էր քայլել առանց կոշիկների:
18. Դեպքի վայրի զննումից հետո ոստիկանները Բիրշթայնի լճի մոտակայքում հայտնաբերել էին դիմողի մեքենայի անվադողերի հետքերը: Բիրշթայնից վերադառնալու ճանապարհին դիմողը խոստովանել էր ոստիկանության աշխատակից Մ.-ին, որ նա առևանգել և սպանել Ջ.-ին: Դրանից հետո ոստիկանությունը նրան կողմից տարել էր նրա կողմից նշված տարբեր վայրեր, որտեղ նա թաքցրել էր Ջ.-ի դպրոցական տետրերը, պայուսակը, հագուստը և նենգաշորթության (շանտաժի) նամակը պատրաստելու գրամեքենան: Ջ.-ի դիահերձումն իրականացվել էր 2002թ. հոկտեմբերի 2-ին, որով հաստատվել էր, որ Ջ.-ն մահացել էր շնչահեղձության հետևանքով:
19. Ոստիկանության բաժանմուք վերադառձնալուն պես դիմողին թույլատրվել էր խորհրդակցել իր փաստաբան Ին.-ի հետ:
20. 2002թ. հոկտեմբերի 1-ին Ոստիկանությանն ուղղված հաղորդագրությամբ Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալ Դ.-ն հայտարարել էր` որ կարծում է, որ առավոտյան Ջ.-ի կյանքը կարող էր մեծ վտանգի տակ լինել, եթե նա դեռ ողջ լիներ, հաշվի առնելով նրա մոտ սննդի պակասը և օդի ջերմաստիճանը: Երեխայի կյանքը փրկելու նպատակով նա հրամայել էր ոստիկանության աշխատակից Ի.-ին սպառնալ դիմողին ֆիզիկական ցավ պատճառմամբ, որը չի թողնի որևէ հետք: Նա հաստատել էր, որ վատ վերաբերմունքը պետք է իրականացվեր բժշկական հսկողության ներքո: Դ.-ն նաև խոստովանել էր, որ ինքը հանձնարարել էր ոստիկանության մեկ այլ աշխատակցի ձեռք բերել «ճշմարտության շիճուկ» դիմողի նկատմամբ կիրառելու նպատակով: Ըստ հաղորդագրության` դիմողին սպառնալն ուղղված էր բացառապես երեխայի կյանքը փրկելուն, ոչ թե առևանգման առնչությամբ հետագա քրեական վարույթին: Քանի որ դիմողը բացահայտել էր Ջ.-ի դիակի գտնվելու վայրը` ուժ գործադրելու սպառնալիքից հետո, ուստի ոչ մի միջոց փաստացի չի գործադրվել:
21. 2002թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության բժշկի եզրակացության համաձայն` դիմողն ունեցել է արյունազեղ ուռուցք (հեմոտոմա`(7 սմ x 5 սմ)` ձախ անրակի ստորին մասում, ձախ թևի և ծնկների մաշկի քերծվածք ու կապտուկներ և ոտքերի վրա այտուցներ: 2002թ. հոկտեմբերի 7-ի հետագա բժշկական եզրակացությունում նշվել էր, որ դիմողի` 2002թ. հոկտեմբերի 2-ի զննությունից հետո դիմողի մոտ արձանագրվել են ձախ կրծքավանդակի 5 սմ և 4 սմ տրամագծով երկու արյունազեղ ուռուցքներ, ինչպես նաև մակերեսային մաշկի քերծվածքներ և ձախ թևի կապտուկներ նրա ծնկների ու աջ ոտքի վրա և փակ բշտիկներ` ոտքերի վրա: Ըստ եզրակացության՝ այս վնասվածքները պատճառվել էին զննությունից մի քանի օր առաջ:
Վնասվածքներ ստանալու ստույգ պատճառը չի կարող ախտորոշվել:
22. Հետագա հարցաքննությունների ընթացքում` ոստիկանության կողմից 2002թ. հոկտեմբերի 4-ին, դատախազի կողմից` 2002թ. հոկտեմբերի 4-ին, 14-ին և 17-ին և Շրջանային դատարանի դատավորի կողմից` 2003թ. հունվարի 30-ին, դիմողը հաստատել էր 2002թ. հոկտեմբերի 1-ին իր կողմից արված խոստովանությունը:
23. 2003թ. հունվարին Ֆրանկֆուրտի Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ էր հարուցել Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալ Դ.-ի և ոստիկանության աշխատակից Ի.-ի դեմ` 2002թ. հոկտեմբերի 1-ին դիմողին սպառնալու վերաբերյալ նրա պնդումների հիման վրա:
B. Դիմողի դեմ հարուցված քրեական վարույթը
1. Ֆրանկֆուրտի շրջանային դատարանի վարույթը
(a) վարույթը կարճելու վերաբերյալ նախնական դիմումները և ապացույցների անթույլատրելիությունը
24. 2003թ. ապրիլի 9-ին` լսումների առաջին օրը դիմողը, ում ներկայացնում էր նրա փաստաբանը, նախնական հայտ էր ներկայացրել վարույթը կարճելու վերաբերյալ: Նրա պահանջի հիմքում ընկած էր այն, որ հարցաքննության ընթացքում, նախքան իր խոստովանությունը ոստիկան Ի.-ն նրան սպառնացել էր ֆիզիկական ցավի պատճառմամբ և սեռական բռնության ենթարկմամբ: Նա պնդել էր, որ այդ վերաբերմունքը եղել էր Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի (տես ստորև` կետ 61) և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որը երաշխավորում է նրա դեմ վարույթի կարճումը:
25. Դիմողը նաև ներկայացրել էր այլընտրանքային նախնական հայտարարություն, ըստ որի` հաշվի առնելով սպառնալիքի շարունակական ազդեցությունը (Fortwirkung)՝ քննչական մարմիններին կատարված 2002թ. հոկտեմբերի 1-ին իր կողմից արված բոլոր հայտարարությունները չպետք է հիմք հանդիսանան քրեական վարույթի ընթացքում: Ավելին, դիմողը հայտարարություն էր արել այն մասին, որ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի խախտումը՝ քրեական վարույթի ընթացքում բոլոր ապացույցների օգտագործումը, ինչպիսիք են՝ երեխայի դիակը, որը հայտնի էր դարձել քննչական մարմիններին խոստովանություն կատարելուց հետո, չեն կարող օգտագործվել, որպես, այսպես կոչված` «թունավոր ծառի պտուղը» արգելված է (§Fernwirkung¦):
26. Ի պատասխան առաջին դիմումի, Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը 2003թ. ապրիլի 9-ին մերժել էր դիմողի դեմ հարուցված քրեական վարույթը կարճելու վերաբերյալ դիմումը: Դատարանը նշել է, որ դիմողի ներկայացմամբ` ոստիկանության սպա Ի.-ն սպառնացել էր, որ մասնագետն ուղղաթիռով ոստիկանության բաժանմունք գալու ճանապարհին է, ով առանց որևէ հետք թողնելու պատճառելու է նրան խիստ ցավ, ինչպիսին նա երբեք չի զգացել, եթե նա շարունակի հրաժարվել հայտնելու Ջ.-ի գտնվելու վայրը: Սպառնալիքն առավել տպավորիչ դարձնելու համար Ի.-ն արտաբերել էր ուղղաթիռի ձայնը: Նա նաև սպառնացել էր, որ դիմողին կփակի երկու խոշոր «սևամորթների¦ հետ միևնույն խցում, ովքեր սեռական բռնություն կգործադրեն նրա նկատմամբ, որ նա կփոշմանի, որ ծնվել է: Դատարանը գտել է, որ դիմողին սպառնացել են պատճառել խիստ ցավ, եթե նա հրաժարվի հայտնել զոհի գտնվելու վայրը: Սակայն Դատարանը չի գտնում, որ դիմողին նաև սպառնացել էին սեռական բռնությամբ:
Դիմողին ցավ պատճառելու սպառնալիքներն անօրինական էին Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի և Հիմնական օրենքի 1-ին հոդվածի և 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (տես ստորև` կետեր 59-60), ինչպես նաև այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է:
27. Սակայն, չնայած դիմողի սահմանադրական իրավունքների խախտման Դատարանը գտել է, որ քրեական գործը չպետք է կարճվի, այլ այն պետք է շարունակվի: Այն գտնում է, որ թեև կիրառված քննչական մեթոդները արգելված են օրենքով, սակայն այն աստիճանի չեն սահմանափակում պաշտպանության իրավունքները, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի: Հաշվի առնելով դիմողի դեմ մեղադրանքների լրջությունը մի կողմից, և քննության ընթացքում անօրինական վարքագծի աստիճանը` մյուս կողմից, չի եղել բացառիկ և անհանդուրժելի օրենքի գերակայության խախտում` քրեական գործի վարույթը շարունակելն արգելելու համար:
28. Ի պատասխան դիմողի երկրորդ դիմումի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը գտել էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ոստիկանությանը, դատախազին և շրջանային դատարանի դատավորին դիմողի կողմից մինչ այժմ արված բոլոր խոստովանություններն ու հայտարարություններն անթույլատրելի են և չեն կարող քրեական վարույթի ընթացքում օգտագործվել որպես ապացույց, քանի որ դրանք ստացվել էին հարցաքննության ընթացքում արգելված մեթոդների գործադրման միջոցով:
29. Դատարանը գտնում է, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության սպա Ի.-ն հարցաքննության ընթացքում օգտագործել էր օրենսգրքի 136a-րդ հոդվածի 1-ին կետով արգելված մեթոդներ՝ սպառնալով դիմողին պատճառել խիստ ցավ, եթե նա չհայտնի երեխայի գտնվելու վայրը: Հետևաբար, դրա հետևանքով դիմողի կողմից արված ցանկացած հայտարարություն արգելված ապացույց է: Ապացույցների նման բացառումը (Beweisverwertungsverbot) չի վերաբերում միայն ապօրինի սպառնալիքից անմիջապես հետո արված հայտարարություններին: Այն ընդգրկում է բոլոր հետագա հայտարարությունները, որոնք դիմողը արել էր քննչական մարմիններին, օրենսգրքի 136a-րդ հոդվածի շարունակական խախտման տեսանկյունից:
30. Քննության արգելված մեթոդներով պայմանավորված դատավարական խախտումները կարող էին շտկվել, եթե դիմողն իր հետագա հարցաքննության ընթացքում տեղեկացվեր առ այն, որ իր նախկին հայտարարությունները, որոնք արվել էին ցավ պատճառելու սպառնալիքի հետևանքով, կարող էին օգտագործվել որպես ապացույց նրա դեմ: Այնուամենայնիվ, դիմողը միայն տեղեկացվել էր իր` ցուցմունք չտալու իրավունքի մասին, առանց տեղեկացվելու արգելված եղանակով ստացված ապացույցների անթույլատրելիության մասին: Նա, հետևաբար, չի ստացել անհրաժեշտ «որակյալ ծանուցում» (qualifizierte Belehrung) նախքան հետագա հայտարարություններն անելը:
31. Սակայն դատարանը սահմանափակվել էր անընդունելի ապացույցների վերաբերյալ վերոհիշյալ հայտարարություններով: Այն մերժել էր դիմողի հայցն առ այն, որ քննության արգելված մեթոդների հետևանքով քրեական վարույթի ընթացքում բոլոր ապացույցների օգտագործումը, ինչպիսիք են` երեխայի դիակը, որը հայտնի է դարձել քննչական մարմիններին այդ եղանակով ստացված հայտարարությունների արդյունքում, պետք է բացառվեն («Fernwirkung"): Դատարանը գտել էր.
«... չկա Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի շարունակական խախտում, եթե ապացույցները, որոնք հայտնի են դարձել հայտարարության հետևանքով, նույնպես չեն կարող օգտագործվել [որպես ապացույց]: Պալատը համաձայնել էր այս առումով հաշտարարի դատական պրակտիկայից վերցրած տեսակետի հետ (Mittelmeinung) ... ըստ որի` [շահերի] հավասարակշռությունը գործի որոշակի հանգամանքներում պետք է իրականացվի` հաշվի առնելով, մասնավորապես, թե արդյոք եղել է իրավական կարգի` հատկապես հիմնական իրավունքների վերաբերյալ դրույթների կոպիտ խախտում, որին համապատասխան նաև պետք է դիտարկվի հանցագործության քննության լրջությունը: Մեղադրյալի հիմնական իրավունքներին միջամտության ծանրության հավասարակշռումը՝ սույն գործում ֆիզիկական բռնության սպառնալիքը ու հանցագործության լրջությունը, որի կատարման մեջ նա մեղադրվում էր, բացառում է այն ապացույցները, որոնք հայտնի էին դարձել ամբաստանյալի հայտարարության հետևանքով, մասնավորապես՝ երեխայի մահվան բացահայտումը և դիահերձման արդյունքներն անհամաչափ են»:
(b) Շրջանային դատարանի որոշումը
32. Դատավարության առաջին օրը դիմողի վերը նշված նախնական հայտարարությունների կապակցությամբ որոշում կայացնելուց հետո դատավարությունը շարունակվել էր: Հաջորդ օրը մեղադրանքների վերաբերյալ իր հայտարարության մեջ դիմողը խոստովանել էր, որ սպանել է Ջ.-ին, սակայն հայտարարել էր, որ ինքն ի սկզբանե դա անելու նպատակ չէր ունեցել: Նրա փաստաբանը հայտնել էր, որ դիմողը ցանկանում է ստանձնել իր արարքի պատասխանատվությունը` չնայած 2002թ. հոկտեմբերի 1-ին կիրառված հարցաքննության մեթոդներին: Վարույթի ընթացքում հետագայում ներկայացված բոլոր ապացույցները հանդիսացել էին դիմողի նախնական հայտարարության հետևանք, որոնք դիմողը փորձել էր բացառել: 2003թ. հուլիսի 28-ին` դատավարության ավարտին, դիմողը խոստովանել էր, որ ինքն ի սկզբանե մտադրված էր սպանել երեխային: Նա բացատրել էր իր երկրորդ խոստովանությունը որպես «իր մեծ մեղքն ընդունելու միակ եղանակ» և որպես «հնարավոր ներողություն երեխայի սպանության համար»:
33. 2003թ. հուլիսի 28-ին Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը մեղավոր էր ճանաչել դիմողին, inter alia, սպանության, առևանգման և շորթման համար, որը հանգեցրել էր զոհի մահվան: Այն դատապարտել էր նրան ցմահ ազատազրկման և հայտարարել էր, որ նրա մեղքը առանձնահատուկ ծանրության է, որը պահանջում է առավելագույն պատիժ (տես ստորև` կետ 63):
34. Դատարանը գտել է, որ նիստի ընթացքում դիմողը կրկին տեղեկացվել էր իր լռություն պահպանելու իրավունքի մասին և այն մասին, որ իր նախկին հայտարարությունները չեն կարող օգտագործվել որպես ապացույց նրա դեմ, և որ նրան տրվել էր անհրաժեշտ պարզաբանում: Սակայն ծանուցվելուց հետո դիմողը խոստովանել էր, որ ինքն էր առևանգել և սպանել Ջ.-ին: Վարույթի ընթացքում նրա հայտարարությունները` հանցագործության ծրագրման վերաբերյալ, կարևոր, եթե ոչ միակ, հիմքն էին դատարանի եզրակացության համար: Դրանք հաստատվել էին Ջ.-ի քրոջ ցուցմունքներով և նենգաշորթության նամակով, ինչպես նաև դիմողի բնակարանում հայտնաբերված հանցագործության ծրագրման նշումներով: Հանցանքի կատարման վերաբերյալ փաստերի հայտնաբերումը հիմնված էր բացառապես դատավարության ընթացքում դիմողի խոստովանության վրա: Ապացույցների լրացուցիչ նյութերից, որ նա ասել էր ճշմարտությունը նաև այս առումով: Դրանք ներառում էին դիահերձման եզրակացությունները երեխայի մահվան պատճառների կապակցությամբ, լճի մոտ դիմողի մեքենայի անվադողերի հետքերը, որտեղ հայտնաբերվել էր երեխայի դիակը, և իր բնակարանում և իր բանկային հաշիվներում վրա հայտնաբերված գումարը:
35. Դիմողի մեղավորության ծանրությունը գնահատելիս Դատարանը նկատում է, որ նա սպանել էր տասնմեկ տարեկան զոհին և պահանջել մեկ միլիոն եվրո փրկագին իր ստեղծած հարուստ և հաջողակ երիտասարդ իրավաբանի կերպարը պահպանելու նպատակով: Այն չի կիսում Գլխավոր դատախազության այն տեսակետը, որ դիմողի խոստովանությունը §արժեքավոր չէ¦, քանի որ դիմողը խոստովանել էր միայն այն, ինչ արդեն ապացուցված էր: Այն փաստը, որ դիմողը կամավոր խոստովանել էր դատավարության ընթացքում, չնայած որ նրա բոլոր նախկին հայտարարությունները չէին կարող օգտագործվել որպես ապացույց` Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանդիսանում էր մեղմացնող հանգամանք: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց նրա խոստովանության, դիմողը մեղավոր կճանաչվեր առևանգման, շորթման և զոհին մահ պատճառելու կապակցությամբ: Դիմողը գտնվում էր ոստիկանության հսկողության ներքո փրկագինը վերցնելու պահից, որը հետագայում հայտնաբերվել էր նրա բնակարանում և նրա բանկային հաշիվներում: Բացի դրանից, դիահերձման արդյունքները վկայում են, որ Ջ.-ն խեղդամահ էր արվել:
36. Դատարանը նաև դիտարկել էր, որ դիմողի հարցաքննության ընթացքում կիրառվել էին Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածով արգելված մեթոդներ: Թե արդյոք ոստիկանության սպա Ի.-ն և Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալ Դ.-ն էին մեղավոր էին սպառնալիքներ հնչեցնելու համար` պետք է որոշվի նրանց դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում: Սակայն նրանց ենթադրյալ ապօրինի գործողությունները չեն մեղմել դիմողի մեղքը: Ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունները չեն խանգարում փաստերի` օրենքի համաձայն դատական գնահատմանը:
2. Իրավունքի դաշնային դատարանի վարույթը
37. Դատապարտվելու հաջորդ օրը դիմողը բողոք էր ներկայացրել Իրավունքի դաշնային դատարան իրավունքի հարցերի կապակցությամբ: Նա բողոքել է, որ շրջանային դատարանն, իր` 2003թ. ապրիլի 9-ի որոշմամբ մերժել էր իր նախնական պահանջը` իր դեմ հարուցված քրեական վարույթը կարճելու վերաբերյալ: Այն հետագայում հրաժարվել էր հայտարարել, որ քրեական վարույթի ընթացքում օգտագործվող բոլոր մյուս ապացույցները, ինչպիսիք են երեխայի դիակը, որի գտնվելու վայրը հայտնի էր դարձել քննչական մարմիններին ապօրինի գործողությունների արդյունքում, արգելված է: Դիմողը 2003թ. ապրիլի 9-ին ներկայացրել էր այդ դիմումների ամբողջական պատճենները:
Այնուհետև նա ավելացրել էր Շրջանային դատարանի 2003թ. ապրիլի 9-ի որոշման պատճենը, ըստ որի` մերժվել էր նրա նկատմամբ ոստիկանության սպառնալիքների և խոշտանգումների պատճառով վարույթը կարճելու վերաբերյալ դիմումը: Ըստ Իրավունքի դաշնային դատարանի նախադեպային իրավունքի` նման վերաբերմունքը «սահմաններից դուրս է» ապացույցները բացառելու և վարույթը դադարեցնելու համար ("dass ein derartiges Verhalten das Verwertungsverbot ‘überspringt’ und ein Verfahrenshindernis begründet»):
38. 2004թ. մարտի 9-ի իր դիտարկումներում Դաշնային դատախազն առարկել էր, որ իրավունքի վերաբերյալ դիմողի բողոքն ակնհայտ անհիմն է: Նա պնդել էր, որ հարցաքննության ընթացքում արգելված մեթոդների օգտագործումը չի հանգեցրել քրեական վարույթի որևէ խոչընդոտի: Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածը հստակորեն նախատեսում է, որ արգելված մեթոդների կիրառումը հանգեցնում է միայն ապացույցների բացառմանը: Դիմողը չէր բողոքել Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման վերաբերյալ: Ամեն դեպքում, այդպիսի բողոքի հիմք չէր կարող լինել, քանի որ Շրջանային դատարանն օգտագործել էր միայն դիմողի խոստովանությունը դատավարության ընթացքում, որը նա արել էր տեղեկացվելուց հետո, որ իր նախկին հայտարարությունները չեն ընդունվել որպես ապացույց:
39. 2004թ. մայիսի 21-ին Իրավունքի դաշնային դատարանը, առանց հետագա պատճառաբանությունների, մերժել էր դիմողի` իրավունքի հետ կապված բողոքը` այն որակելով անհիմն:
3. Դաշնային սահմանադրական դատարանի վարույթը
40. 2004թ. հունիսի 23-ին դիմողը բողոք էր ներկայացրել Դաշնային սահմանադրական դատարան: Ընդհանրացնելով գործի հիմքում ընկած փաստերը և վիճարկվող որոշումների բովանդակությունը՝ նա բողոքել էր 1-ին հոդվածի 1-ին կետի և 104-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ և Հիմնական օրենքի ներքո` 2002թ. հոկտեմբերի 1-ին հարցաքննության ընթացքում ոստիկանության կողմից ենթարկված վերաբերմունքի կապակցությամբ:
Նա պնդել էր, որ իրեն սպառնացել էին ենթարկել խոշտանգումների և սեռական բռնության, եթե նա չբացահայտի երեխայի գտնվելու վայրը: Գործի հանգամանքներում այս վերաբերմունքը հավասարազոր է խոշտանգումների` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, և համարվում է Հիմնական օրենքի 104-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Այն նաև խախտել էր Հիմնական օրենքի 1-ին հոդվածով երաշխավորված իր մարդկային արժանապատվության բացարձակ իրավունքը, որն ընկած է այդ դրույթների հիմքում: Մարդու իրավունքների` այս անարդարացի խախտումները պետք է որ խոչընդոտ հանդիսանային սպանության վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում, ինչպես նաև արգելված միջոցների կիրառման արդյունքում ձեռք բերված խոստովանության հետևանքով ստացված ապացույցների օգտագործման արգելք:
41. 2004թ. դեկտեմբերի 14-ին Դաշնային սահմանադրական դատարանը, երեք դատավորի կազմով, վճռել էր, որ դիմողի սահմանադրական բողոքն անընդունելի է:
42. Նախ` դիմողի բողոքի առնչությամբ առ այն, որ քրեական դատարանները հրաժարվել էին կարճել նրա դեմ հարուցված վարույթը, դատարանը գտել էր, որ նա բավականաչափ չէր հիմնավորել այն: Այն նշել էր, որ Շրջանային դատարանն արդեն հայտարարել էր, որ ոստիկանության սպառնալիքը` դիմողին ֆիզիկական ցավ պատճառելու վերաբերյալ, հանդիսանում է Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, և որ դիմողի իրավունքները Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի և 104-րդ հոդվածի 1-ին կետի ներքո անտեսվել էին:
43. Այնուամենայնիվ, հիմնական իրավունքների խախտումը պարտադիր կերպով չի երաշխավորում այն եզրակացությունը, որ քրեական դատարանի կողմից կայացված վճիռը, որը հիմնված է վարույթի ընթացքում կատարված եզրակացությունների վրա, խախտում է սահմանադրական իրավունքը: Սույն գործում քրեական դատարանները գտել են, որ ոստիկանության կողմից քննության ընթացքում կիրառված մեթոդներն արգելված էին, սակայն տարբերվում են իրավական հետևանքներից, որոնք առաջանում են այդ հայտնաբերումից: Նրանք արտահայտել էին այն տեսակետը, որ միջոցների կիրառման հետևանքով կորզված հայտարարությունները չեն կարող օգտագործվել, սակայն դա խոչընդոտ չէ քննվող կոնկրետ քրեական գործի վարույթի ընթացքում:
44. Ըստ Դաշնային սահմանադրական դատարանի` քննության արգելված միջոցներ կիրառելու դատավարական սխալը կարելի է համարել քրեական դատարանների կողմից շտկված, քանի որ նրան արգելել էին նման եղանակով ստացված ապացույցների ընդունելությունը: Նման արգելքը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածի 3-րդ կետով, նման կերպ փոխհատուցելու համար անձի իրավունքների խախտումը: Այնուամենայնիվ, հանգամանքները, որոնց ընթացքում տեղի են ունեցել էական ընթացակարգային խախտումներ, կարող են քրեական վարույթի համար առաջացնել խոչընդոտներ:
Այս պայմաններում, դիմողը չի ներկայացրել պատշաճ բացատրություն առ այն, թե ինչու քննության վիճարկվող մեթոդների արգելքը չի վերաբերում միայն հայտարարությունների արդյունքում ստացված ապացույցների օգտագործմանը, այլ պետք է նաև հանգեցնի նրա դեմ հարուցված քրեական վարույթի կարճմանը:
45. Երկրորդ՝ Դաշնային սահմանադրական դատարանը գտել էր, քանի որ դիմողը պնդել էր, որ Շրջանային դատարանը հրաժարվել էր բացառել սպառնալիքի տակ խոստովանության հետևանքով կորզված բոլոր ապացույցների օգտագործումը վարույթի ընթացքում՝ նրա սահմանադրական բողոքը նույնպես անընդունելի է: Այն գտել էր, որ դիմողը չէր բարձրացրել այդ հարցը Իրավունքի դաշնային դատարանում վարույթի ընթացքում:
46. Որոշումը ներկայացվել էր դիմողի փաստաբանին 2004թ. դեկտեմբերի 22-ին:
C. Հետագա իրադարձությունները
1. Քրեական վարույթը ոստիկանության աշխատակիցների դեմ
47. 2004թ. դեկտեմբերի 20-ին Շրջանային դատարանը վճիռ էր կայացրել Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալ Դ.-ի և ոստիկանության սպա Ի.-ի դեմ: Դատարանը գտել էր, որ 2002թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան Դ.-ն հրամայել էր հարցաքննել դիմողին ֆիզիկական ուժի գործադրմամբ, ինչպես նշված էր ոստիկանության հաղորդագրության մեջ (տես վերը` կետ 20): Դրանով նա բաժնի բոլոր ստորադաս ղեկավարների խորհրդին դեմ էր գործում: Վարչության ղեկավարները դեմ էին նման գործողություններին, որոնց կատարումը կարգադրվել էր 2002թ. սեպտեմբերի 30-ի երեկոյան: Վարչության ղեկավարները դեմ էին արտահայտվել այդ կարգադրությանը՝ փոխարենն առաջարկելով կրկին անցկացնել հարցաքննություն և առերեսում դիմողի հետ` Ջ.-ի ընտանիքի մասնակցությամբ: Դ.-ն այնուհետև հրամայել էր ոստիկանության սպա Ի.-ին կատարել իր հանձնարարությունը՝ դիմողին սպառնալ խոշտանգումով և անհրաժեշտության դեպքում՝ դրան ենթարկելով: Ֆիզիկական ցավի ենթարկելը պետք է իրականացվեր բժշկական վերահսկողության ներքո, առանց հետք թողնելու, հատուկ պատրաստված ոստիկանի կողմից, ով պետք է ժամաներ ոստիկանություն ուղղաթիռով: Ոստիկանության բժիշկը համաձայնել էր վերահսկել Դ.-ի հրամանի կատարումը: Դատարանը նշել է, որ այդ միջոցառման նպատակն էր պարզել, թե որտեղ էր դիմողը թաքցրել երեխային, ում կյանքը, Դ.-ի կարծիքով, մեծ վտանգի մեջ էր: Հետևաբար, Ին.-ն սպառնացել էր դիմողին Դ.-ի կողմից հրամայված եղանակով, նաև տեղեկացրել էր նրան, որ §ճշմարտության շիճուկը¦ պետք է կիրառվի: Մոտ տասը րոպե անց դիմողը խոստովանել էր, որ նա Ջ.-ի դիակը թաքցրել էր Բիրշթայնի լճի նավահանգստի մոտ:
48. Շրջանային դատարանը նշել էր, որ քննության մեթոդներն արդարացված չէին: Այն մերժել էր «անհրաժեշտության» պաշտպանությունը, քանի որ այդ մեթոդը խախտել էր մարդու արժանապատվությունը, որն ամրագրված է Հիմնական օրենքի 1-ին հոդվածում: Անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը նաև ամրագրված է Հիմնական օրենքի 104-րդ հոդվածի 1-ին կետում և Կոնվենցիայի 3-րդ հոդվածում:
Անձի արժանապատվության պաշտպանությունը բացարձակ է` առանց բացառությունների կամ շահերի հավասարակշման:
49. Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը մեղավոր էր ճանաչել ոստիկանության սպա Ի.-ին: Ամբաստանյալի նկատմամբ կիրառվել էր պայմանական տուգանք` օրական վաթսուն եվրոյի (EUR) չափով, վաթսուն օրվա ընթացքում, որը մեղադրյալը պետք է վճարեր, եթե նա չկատարեր մեկ այլ հանցագործություն փորձաշրջանի ընթացքում: Ավելին, դատարանը դատապարտել էր Ֆրանկֆուրտի ոստիկանության պետի տեղակալ Դ.-ին` Ի.-ին իր պարտականությունները կատարելու ընթացքում հրահրելու համար: Այն նաև զգուշացում էր հայտարարել Դ.-ին և պարտադրել նրան վճարել տուգանք` օրական 120 եվրոյի չափով, 90 օրվա ընթացքում: Դիմողն այդ վարույթի ընթացքում հանդես էր եկել որպես վկա:
50. Վճիռ կայացնելիս Շրջանային դատարանը գտել էր, որ եղել են էական մեղմացնող հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնվեն: Այն հաշվի էր առել, որ ամբաստանյալների «միակ մտահոգությունը¦ Ջ.-ի կյանքը փրկելն էր, որ նրանք եղել էին ծայրահեղ ճնշման տակ վերադաս մարմնների և հասարակության առջև` կապված իրենց պարտականությունների հետ: Նրանք սպառել էին համապատասխան ժամանակը և գործում էին չափազանց լարված ու անկանոն իրավիճակում: Նրանք նախկինում դատված չեն եղել: Ավելին, Դ.-ն ստանձնել էր գործողությունների պատասխանատվությունը և տվել էր բացատրություն, որը գրառվել էր ոստիկանական գրանցամատյանում` նույն օրը: Դատավարությունը եղել էր երկարատև և գրավել էր լրատվամիջոցների ուշադրությունը: Ամբաստանյալներն իրենց մասնագիտական կարիերայի առումով վնաս էին կրել՝ Դ.-ն տեղափոխվել էր Հեսսեի ներքին գործերի նախարարություն, իսկ Ի.-ին արգելվել էր զբաղվել քրեական գործերի քննությամբ: Բացի դրանից, սա առաջին դեպքն էր, որ նմանատիպ կոնֆլիկտային իրավիճակը գնահատվել էր գերմանական քրեական դատարանի կողմից: Դատարանը հաշվի էր առել նաև ծանրացուցիչ գործոնն առ այն, որ Դ.-ն չէր գործել ինքնաբերաբար, քանի որ նա հրամայել էր ուժ կիրառել երեկոյան` մինչև Ի.-ին հրահանգներ տալը: Մեղադրյալների դատապարտումից հետևում է, որ պետական գործակալի` ուժ կիրառելու հրամանն ապօրինի էր:
51. Վճիռը վերջնական էր դարձել 2004թ. դեկտեմբերի 20-ին:
52. Հետագայում, Դ.-ն նշանակվել էր ոստիկանության տեխնոլոգիաների, տեղեկացման և կառավարման բաժնի պետ:
2. Դիմողի պահանջը` պաշտոնեական պատասխանատվության վարույթ հարուցելու վերաբերյալ
53. 2005թ. դեկտեմբերի 28-ին դիմողը դիմել էր Ֆրանկֆուրտի շրջանային դատարան պաշտոնեական պատասխանատվության վարույթ հարուցելու պահանջով` փոխհատուցում վճարելու կապակցությամբ: Նա հայտարարել էր, որ ինքը ենթարկվել էր հոգեկան տրավմայի և հոգեբանական բուժման կարիք ուներ ոստիկանության քննության ընթացքում կիրառված մեթոդների պատճառով:
54. 2006թ. մարտի 27-ին Ֆրանկֆուրտի ոստիկանությունը վիճարկել էր, որ Ի.-ի վարքագիծը 2002թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան կասկածյալին հարցաքննելիս` որակվել էր որպես պարտադրանք և հանդիսանում էր պաշտոնեական պարտականությունների խախտում:
55. 2006թ. օգոստոսի 28-ին Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը մերժել էր դիմողի` իրավական օգնության վերաբերյալ պահանջը:
56. 2007թ. փետրվարի 28-ին Ֆրանֆուրտի վերաքննիչ դատարանը մերժել էր դիմողի բողոքը: Հաստատելով Շրջանային դատարանի պատճառաբանությունները, մասնավորապես, որ ոստիկաններ Դ.-ն և Ի.-ն դիմողին սպառնալով` ոտնահարել էին մարդու արժանապատվությունը, որն անձեռնմխելի է, և որը այդպիսով, նրանց պաշտոնեական պարտականությունների խախտում էր: Այնուամենայնիվ, դիմողը դժվարացել էր սահմանել պատճառահետևանքային կապ խոշտանգումների սպառնալիքների և ենթադրյալ հոգեկան տրավմայի միջև, ինչը պահանջում էր հոգեբանական բուժում: Ոստիկանների սպառնալիքներն աննշան էին երեխային սպանելու հետևանքով առաջացած տրավմայի համեմատ: Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ դիմողը կկարողանար ապացուցել, որ ոստիկան Ի.-ն թափահարել էր նրան, ինչի հետևանքով նա հարվածել էր գլուխը պատին, կամ մեկ անգամ հարվածել էր նրա կրծքավանդակին, ինչի հետևանքով առաջացել էր արյունազեղ ուռուցք` նման ֆիզիկական վնասվածքը խիստ փոքր է, փոխհատուցում վճարելու համար: Բացի դրանից, իր մարդկային արժանապատվության խախտումը` խոշտանգման սպառնալիքի կապակցությամբ, չի երաշխավորում փոխհատուցման վճարումը, քանի որ դիմողի հայտարարությունները չեն ընդունվել որպես ապացույց, և ոստիկանության աշխատակիցները դատապարտվել էին:
57. 2008թ. հունվարի 19-ին Դաշնային սահմանադրական դատարանն ընդունել էր դիմողի սահմանադրական բողոքը և կարճել Վերաքննիչ դատարանի որոշումը` գործն այդ դատարան ուղարկելով: Այն գտել էր, որ դիմողին հրաժարվելով տրամադրել իրավական օգնություն` Վերաքննիչ դատարանը խախտել էր դատարանի մատչելիության հավասարության սկզբունքը: Մասնավորապես, դատարանը ենթադրել է, որ դիմողը չէր կարող ապացուցել, որ խոշտանգումների սպառնալիքը հանգեցրել էր հոգեկան տրավմայի: Բացի դրանից, ակնհայտ չէր այն, որ ֆիզիկական վնասվածքները, որոնք, ըստ դիմողի, նա ստացել էր հարցաքննության ընթացքում, որի ընթացքում նա ձեռնաշղթայված էր, ունի երկրորդական նշանակություն: Ավելին, հարցն այն է, թե արդյոք դիմողի մարդկային արժանապատվության խախտումը պահանջում է նրան վճարել փոխհատուցում, չնայած իրավական հայցը բավարարվել էր, որը չուներ Գերագույն ատյանի վճռի որևէ նախադեպ: Այն, հետևաբար, չի կարող սահմանվել իրավական օգնության վարույթի բողոքով:
58. Վարույթը դեռ շարունակվում է Ֆրանկֆուրտի շրջանային դատարանում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Ներպետական օրենսդրության դրույթներ
1. Հիմնական օրենք
59. Մարդու արժանապատվության պաշտպանության մասին Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը նախատեսում է`
«Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է: Դրա նկատմամբ հարգանքը և պաշտպանությունը պետք է լինի բոլոր պետականիշխանությունների պարտականությունը»:
60. Հիմնական օրենքի 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ նախատեսում է`
«Կալանքի տակ գտնվող անձինք չպետք է ենթարկվեն հոգեկան կամ ֆիզիկական վատ վերաբերմունքի»:
2. Քրեական դատավարության օրենսգիրք
61. Քրեական դատավարության օրենսգրքի 136a-րդ հոդվածը հարցաքննության արգելված մեթոդների կապակցությամբ (verbotene Vernehmungsmethoden) նախատեսում է.
§(1) մեղադրյալի ազատորեն որոշումներ կայացնելու և իր կամքն արտահայտելու իրավունքը չպետք է ենթարկվի վատ վերաբերմունքի, ֆիզիկական միջամտության միջոցների կիրառման, տանջանքի, խաբեության կամ հիպնոսի: Հարկադրանքը կարող է օգտագործվել միայն այն դեպքերում, երբ դա թույլատրվում է Քրեական դատավարության օրենսգրքով: Միջոցները կարող են պարտադրվել, եթե դրանք թույլատրելի են քրեական դատավարության օրենքով: Մեղադրյալի նկատմամբ քրեական դատավարության օրենսդրությամբ արգելված միջոցների կիրառման վերաբերյալ սպառնալիքները պետք է արգելված լինեն,
(2) միջոցները, որոնք ազդում են մեղադրյալի հիշողության վրա կամ տվյալ իրավիճակն ընկալելու նրա կարողության վրա (Einsichtsfähigkeit) թույլատրելի չեն,
(3) (1) և (2) ենթագլուխների կիրառումը պետք է արգելվի, եթե նույնիսկ, մեղադրյալը [առաջարկվող միջոցների կիրառման] համաձայնություն է տվել: Հայտարարությունները` ստացվածի խախտումն սույն արգելքի, չպետք է օգտագործվի: Արգելված միջոցների կիրառման արդյունքում ստացված ապացույցները չպետք է օգտագործվեն որպես ապացույց, եթե նույնիսկ մեղադրյալը համաձայնել է դրանք օգտագործել»:
3. Քրեական օրենսգիրք
62. Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` անձի կանխամտածված սպանությունը պետք է դասակարգվի որպես սպանություն, եթե առկա են որոշ ծանրացնող տարրեր, ինչպիսիք են` ագահությունը, դավաճանությունը կամ այլ հանցագործությունը կոծկելու նպատակը: Սպանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ:
63. Դատարանի կողմից կայացված վճռով մեղադրյալի մեղքը որոշակի ծանրության ճանաչելը կարող է, inter alia, առնչություն ունենալ ամբաստանյալի ազատազրկման հետագա ժամանակահատվածը փորձաշրջանով կասեցնելու որոշման վրա: Քրեական օրենսգրքի 57a-րդ հոդվածը նախատեսում է, որ դատարանը կարող է կսեցնել ցմահ ազատազրկման որոշումը փորձաշրջանով, այն դեպքում, եթե դատապարտյալը կրել է իր պատժի տասնհինգ տարին, եթե դա կարող է արդարացվել հասարակության անվտանգության շահերից ելնելով, և որ ամբաստանյալի մեղքի ծանրությունը չի պարտադրում դատավճռի հետագա կատարումը:
B. Միջազգային հանրային իրավունքի դրույթները
64. ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան (բանաձև 39/46), որը ուժի մեջ է մտել 1987թ. հունիսի 26-ին, ապահովում է հետևյալը.
Հոդված 1
Համաձայն սույն Կոնվենցիայի նպատակների «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնատար անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ որևէ անձի մտածված կերպով պատճառվում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք առաջանում են սոսկ օրինական սանկցիաների կիրառման հետևանքով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ առաջացել են դրանց կիրառումից` պատահականորեն¦:
Հոդված 15
§Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի որևէ դատական հարցաքննության ընթացքում իբրև ապացույց չօգտագործվի որևէ հայտարարություն, որը, ինչպես պարզվել է, արվել է խոշտանգման ազդեցության տակ, բացի այն դեպքերից, երբ դա խոշտանգելու մեջ մեղադրվող անձի դեմ այդ հայտարարությունն արվելու ապացույց է հանդիսանում¦:
Հոդված 16
§1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավազորության տակ գտնվող ցանկացած տարածքում պարտավորվում է կանխել դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն մտնում 1-ին հոդվածում ներկայացվող §խոշտանգում¦ սահմանման մեջ, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնատար անձի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից կամ նրանց հրահրմամբ, գիտությամբ և լռելյայն համաձայնությամբ: Մասնավորապես, 10, 11, 12 և 13-րդ հոդվածներում նշված պարտավորությունները կիրառվում են խոշտանգման մասին հիշատակումը դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի մասին հիշատակման փոխարեն¦:
C. Այլ պետությունների դատարանների` մարդու իրավունքների իրացումը վերահսկող մարմինների պրակտիկան
1. Խոշտանգումների սպառնալիքների իրավական որակումը
65. Որոշ կազմակերպություններ, որոնք վերահսկում են խոշտանգումների և այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը, դիմել էին այդ արգելքի շրջանակները պարզելու համար անձին ֆիզիկական վնաս պատճառելու սպառնալիքների համատեքստում:
66. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանն իր 2003թ. նոյեմբերի 27-ի (Գործի հանգամանքները, փոխհատուցումը և ծախսերը)` Մարիցա Ուրութիան ընդդեմ Գվատեմալայի վճռում (Series C թիվ 103), գտել է`
«85. Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից Մարիցա Ուրութիայի նկատմամբ վերաբերմունքին` նրան ապօրինի և կամայականորեն կալանավորելու ընթացքում, Դատարանը հաստատված է համարել այն, որ տուժողի գլխին դրվել էր գլխարկ և նա ձեռնաշղթայված պահվել էր անկողնում` մի սենյակում, որի լույսը միացված էր և ռադիոյի ձայնը բարձրացված էր մինչև վերջին ծավալը, ինչը խանգարում էր նրան քնել: Բացի դրանից, նա ենթարկվել էր երկարատև հարցաքննության, որի ընթացքում նրան ցուցադրվել էին անձանց լուսանկարներ, որոնց վրա առկա էին խոշտանգումների նշաններ, և սպառնացել էին նրան, որ իր ընտանիքը կարող է գտնել նույն վիճակում: Պետական գործակալները նույնպես սպառնացել էին խոշտանգել, ֆիզիկական ցավ պատճառել նրան, սպանել իրեն կամ իր ընտանիքի անդամներին, եթե նա չհամագործակցի իրենց հետ: Այդ նպատակով նրանք ցույց էին տվել նրա, ինչպես նաև իր ընտանիքի անդամների լուսանկարները և իր նախկին ամուսնու հետ նամակագրությունը (տես վերը` կետ 58.6): Վերջապես, Մարիցա Ուրութիան պարտավոր էր նկարահանվել մի տեսանյութում, որը հետագայում հեռարձակվելու էր Գվատեմալայի երկու հեռուստաալիքներով, որում նա հանդես էր գալու իր կամքին հակառակ հայտարարությամբ, որի բովանդակությունը նա ստիպված էր հաստատել իր ազատ արձակվելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում (տես վերը` կետեր 58.8 և 58.9): ...
92. Ըստ խոշտանգումների բոլոր ձևերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բացարձակ արգելքի` մշակված և հաստատված Միջազգային իրավական ռեժիմի` անձին ֆիզիկական վնաս պատճառելու սպառնալիքը որոշակի հանգամանքներում, որը հավասարազոր է հոգեբանական տառապանքի, կարելի է համարել հոգեբանական խոշտանգում: ...
98. Վերոհիշյալի լույսի ներքո, Դատարանը հայտարարում է, որ պետությունը խախտել է Ամերիկյան կոնվենցիայի 5-րդ հոդվածը 1(1)-րդ հոդվածի իմաստով, ինչպես նաև Խոշտանգումների դեմ միջամերիկյան կոնվենցիայի 1-ին և 6-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունները Մարիցա Ուրութիայի դեպքում»:
67. Մարդու իրավունքների հանձնաժողովի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Գլխավոր ասամբլեային ուղղված` և խոշտանգումների այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ իր 2001թ. հուլիսի 3-ի զեկույցում ներկայացրել էր (ՄԱԿ-ի Doc. A/56/156), հետևյալ կերպը. «Ինչպես հայտարարվել էր Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի վերաբերյալ իր թիվ 20 (1992թ. ապրիլի 10) ընդհանուր մեկնաբանության մեջ, զեկուցողը ցանկացել էր հիշեցնել կառավարություններին, որ խոշտանգումների արգելքը վերաբերում է ոչ միայն այն գործողություններին, որոնք պատճառում են ֆիզիկական ցավ, այլ նաև այնպիսի գործողություններին, որոնք տուժողի մոտ առաջացնում են հոգեկան տառապանք, ինչպիսիք են` վախեցնելը և սպառնալիքների այլ ձևերը» (կետ 3): Նա նշել էր, որ «ֆիզիկական խոշտանգումների ենթարկվելու վախը կարող է ինքնին հոգեկան տառապանքի պատճառ դառնալ» (կետ 7): Բացի դրանից, հատուկ զեկուցողն այն կարծիքին էր, որ «լուրջ և վստահ սպառնալիքները, այդ թվում` մահվան սպառնալիքները, զոհի կամ երրորդ անձի ֆիզիկական ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները կարող է դիտարկվել որպես դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ նույնիսկ խոշտանգում, հատկապես այն դեպքում, երբ տուժողը իրավապահների հսկողության տակ է» (կետ 8):
68. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Էստրելլան ընդդեմ Ուրուգվայի գործով 1983թ. մարտի 29-ին ընդունված իր դիտարկումներում (Զեկույց թիվ 74/1980), գտել էր, որ հաղորդագրության հեղինակ` համերգի դաշնակահարը, «ենթարկվել է ծանր ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, այդ թվում` սպառնալիքների, որ նրա ձեռքերը կկտրեն էլեկտրական սղոցով» (կետ 8.3): Մարդու իրավունքների կոմիտեն գտել էր, որ հեղինակը ենթարկվել էր խոշտանգումների Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 7-րդ հոդվածի խախտմամբ (կետ 10):
2. Խոշտանգումների կամ այլ արգելված դաժան վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների ընդունելիությունը: Բացառության կանոն
(a) Կոնվենցիայի մասնակից պետությունները
69. Դատարանում առկա նյութերը ցույց են տալիս, որ Կոնվենցիայի անդամ պետությունների միջև չկա հստակ համաձայնություն բացառությունների կանոնի շրջանակի վերաբերյալ:
(b) Մարդու իրավունքների իրացումը վերահսկող այլ մարմինները
70. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1982թ. մայիսի 30-ի` իր` Խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ թիվ 7 ընդհանուր մեկնաբանության մեջ (ՔՔԻՄԴ-ի 7-րդ հոդված) նշել էր հետևյալը.
«1. ... դաշնագրի 7-րդ հոդվածից 2-րդ հոդվածի հետ մեկտեղ, հետևում է, որ պետությունները պետք է ապահովեն արդյունավետ պաշտպանություն վերահսկողության որոշակի մեխանիզմի միջոցով: Վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները պետք է արդյունավետորեն ուսումնասիրվեն իրավասու մարմինների կողմից: Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն և ենթադրյալ զոհերը պետք ունենան արդյունավետ միջոցներ իրենց տրամադրության տակ, այդ թվում` փոխհատուցում ստանալու իրավունք: Երաշխիքների թվում, որոնք կարող են նպաստել վերահսկողության արդյունավետությանը ... խոշտանգումների կամ 7-րդ հոդվածին հակասող այլ վերաբերմունքի միջոցով խոստովանության կամ այլ ապացույցների դրույթներն են¦:
71. Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կամ պատժի արգելքի վերաբերյալ թիվ 7 ընդհանուր մեկնաբանությանը փոխարինել է 1992թ. մարտի 10-ի Թիվ 20 ընդհանուր մեկնաբանությունը: Այն նախատեսում է`
«12. 7-րդ հոդվածի խախտումները վերացնելու համար կարևոր է, որպեսզի օրենքը դատական վարույթի ընթացքում արգելի հայտարարությունների կամ խոստովանությունների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել խոշտանգումների կամ այլ արգելված վերաբերմունքի միջոցով»:
72. Խոշտանգումների դեմ Հանձնաժողովը, որը վերահսկում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իրականացումը, իր 1998թ. մայիսի 11-ի` Գերմանիայի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (doc. թիվ A/53/44) խորհուրդ է տալիս «հետագայում օրենսդրական մակարդակով ուշադրություն դարձնել Կոնվենցիայի 15-րդ հոդվածի խստիվ կատարմանը և, որ բոլոր ապացույցները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում` խստորեն արգելվեն ներկայացնելու դատական վարույթում» (տես` կետ 193):
(c) Այլ պետությունների դատարանների նախադեպային իրավունք
73. Ցանկացած եղանակով մեղադրյալին վնաս պատճառելու, պետական գործակալների կողմից անօրինական գործողությունների միջոցով ստացված տեղեկատվությունն օգտագործելու (այսպես կոչված` թունավոր ծառի պտղի հասկացությունը) արգելքն հաստատուն արմատավորված է Միացյալ Նահանգների իրավական ավանդույթում (տեoս, օրինակ, ԱՄՆ Գերագույն դատարանի թիվ 82-1651, Նիքսն ընդդեմ Ուիլյամսի վճիռը, 1984թ. հունիսի 11, 467 ԱՄՆ 431 (1984թ.), էջ 441, ԱՄՆ Գերագույն դատարանի թիվ 82-5298, Սիգուրան ընդդեմ ԱՄՆ-ի վճիռը, 1984թ. հուլիսի 5, 468 ԱՄՆ 796 (1984թ.), էջեր 796-97 և 815, և ԱՄՆ Գերագույն դատարանի թիվ 07-513 Հերինգն ընդդեմ ԱՄՆ-ի վճիռը, 2009թ. հունվարի 14, 555 ԱՄՆ ... (2009թ.), մաս II, A հետագա հղումներով): Արգելքը վերաբերում է բռնի կերպով ստացված խոստովանություններին (տեoս բռնություն կիրառելու գործերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի թիվ 50, Բլեքբերն ընդդեմ Ալաբամայի վճիռը, 1960թ. հունվարի 11, 361 ԱՄՆ 199, էջեր 205-207, և ԱՄՆ Գերագույն դատարանի թիվ 8, Թաունսենդն ընդդեմ Իսպանիայի վճիռը, 1963թ. մարտի 18, 372 ԱՄՆ 293 (1963թ.), էջեր 293 և 307-309), ինչը նշանակում է, որ եթե խոստովանությամբ ի հայտ են գալիս լրացուցիչ ապացույցներ, ապա այդ ապացույցները` բռնության կիրառման հետ մեկտեղ, ևս անթույլատրելի են ներկայացնել դատարանում (համեմատություն վերը նշված Նիքսի, էջ 441 և Սիգուրայի գործերը, էջ 804): Ապացույցները պետք է բացառվեն միայն այն դեպքում, եթե ապացույցների ի հայտ գալու անմիջական պատճառն անօրինականությունն է: Այլ կերպ ասած, ապացույցը կարող է բացառվել, եթե ցույց տրվի, դրա հայտնաբերման անօրինականությունը: Բացառության կանոնը չի կիրառվում, եթե ոստիկանության անօրինական գործողությունների և ապացույցների հայտնաբերման միջև կապը չափազանց աննշան է: Օրինակ, երբ ոստիկանությունը հիմնվում է ապացույցների անկախ աղբյուր հայտնաբերելու վրա (տեoս վերը նշված Նիքսի գործը, էջեր 441-44 և Սեգուրայի գործը, էջեր 796-97, 804-05 և 815) կամ, երբ ապացույցները հայտնաբերվել են առանց որևէ սահմանադրական դրույթի խախտման (տես վերը նշված Նիքսի գործը, էջեր 441-44):
74. Բացառության կանոնը նաև կիրառվում է այլ իրավասություններում:
Հարավային Աֆրիկայի վերաքննիչ դատարանն իր` 2008թ. ապրիլի 10-ի վերջին` Մթեմբուն ընդդեմ պետության գործով թիվ 379/2007, [2008թ.] ZASCA 51 վճռում գտել է.
§Ամփոփում. Խոշտանգումների միջոցով հանցակցից վկայություն կորզելը (այդ թվում` նրանից ստացված իրական ապացույցները) անընդունելի է ...
33. ... Մետաղե արկղը կողոպուտի վերաբերյալ իրական ապացույց էր պետության համար դիմողի դեմ գործում: Սովորաբար, ինչպես ես արդեն նշել եմ, նման ապացույցը չի կարելի բացառել, քանի որ այն գոյություն ունի որևէ սահմանադրական խախտումից անկախ: Սակայն այդ բացահայտումը կատարվել էր ոստիկանության կողմից Ռամսիրուփին խոշտանգելու արդյունքում: Այստեղ չկա հայտարարություններն այլ եղանակով կորզելու որևէ այլ վարկած: Լինելու դեպքում` գործի ընթացքը կարող էր այլ լինել:
34. Ռամսիրուփը ոստիկանությանն արել էր իր հայտարարությունն իր տանը մետաղե արկղը հայտնաբերելուց անմիջապես հետո` հետևելով իր խոշտանգումներին: Այն, որ նրա հետագա ցուցմունքները տրվել էին ակնհայտորեն կամովին` չի մեղմացնում այն փաստը, որ այդ հայտարարության մեջ պարունակվող տեղեկատվությունը մետաղե արկղի վերաբերյալ` հայտնի էր դարձել խոշտանգումների հետևանքով: ... Այսպիսով, իր խոշտանգումների և դատարանում ներկայացված ապացույցների բնույթի միջև առկա է սերտ կապ: Խոշտանգումներն անընդունելի են դարձնում ապացույցները:
36. Ռամսիրուփի մետաղե արկղի վերաբերյալ ցուցմունքներն ընդունելը պահանջում է մեզանից փակել մեր աչքերն այն եղանակի վրա, որով ոստիկանությունը ձեռք էր բերել այդ ապացույցը: Ավելի լուրջ, դա հավասարազոր է դատական գործընթացի բարոյական պղծմանը: Դա վարկաբեկում է դատական գործընթացի ամբողջականությունը (և) անարգանք է արդարադատության նկատմամբ: Ապագայում, խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցների օգտագործումը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ քրեական արդարադատության համակարգում: Հասարակական շահը, իմ կարծիքով, պահանջում է դրա բացառումը, անկախ նրանից, թե այդ ապացույցները դատավարության արդարության վրա ունեն ազդեցություն, թե` ոչ:
37. Մեջբերված բոլոր պատճառներից ելնելով ես գտնում եմ, որ Ռամսիրուփի մետաղե արկղի վերաբերյալ փաստերն անընդունելի են¦ ...
ՕՐԵՆՔ
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
1. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ինքը ենթարկվել է խոշտանգումների, ինչը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Նա վիճարկել է, որ շարունակում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ հանդիսանալ, որը սահմանում է, որ` >:
2. Կառավարությունը վիճարկել է այդ մոտեցումը` հայտարարելով, որ դիմողը չի կարող այլևս պնդել, որ նա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ է հանդիսանում:
Ա. Դիմողի զոհի կարգավիճակը
3. Կոնվենցիայի 34-րդ հոդվածը համապատասխան դեպքերի համար սահմանում է.
>:
4. Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այն չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք դիմողն իրադարձությունների հետագա ընթացքում կորցրել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհի` իր նախնական կարգավիճակը, մինչև որ չորոշի, թե ինչպիսի վերաբերմունքի է արժանացել դիմողը հարցաքննության ընթացքում, և չգնահատի 3-րդ հոդվածի լույսի ներքո այդ վերաբերմունքի անթույլատրելիության աստիճանը: Դրանից հետո նոր միայն կարելի է անդրադառնալ իշխանությունների պատասխանի` համարժեք լինելու կամ չլինելու հարցին:
1. Արդյոք վիճարկվող վերաբերմունքը հակասել է 3-րդ հոդվածին
(ա) Պալատի վճիռը
5. Պալատն արձանագրել էր, որ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանապետի տեղակալ Դ.-ի հրահանգներին հետևելով` ոստիկանության օպերլիազոր Ե.-ն սպառնացել էր Դիմողին զգալի ցավ պատճառող ֆիզիկական բռնության գործադրմամբ, որպեսզի վերջինս հայտնի Ջ.-ի գտնվելու վայրը: Պալատը նաև գտել էր, որ Դիմողի կողմից որպես փաստ ներկայացվող հետագա սպառնալիքները կամ մարմնական վնասվածքները, որոնք պատճառվել են հարցաքննության ժամանակ, ողջամիտ կասկածից վեր լինելու չափով չեն ապացուցվել: Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները` Պալատը բռնության նման սպառնալիքը որակել է որպես 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք:
(բ) Կողմերի դիրքորոշումները
(i) Դիմողը
6. Դիմողը գանգատվել է, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին օպերլիազոր Ե.-ի կողմից հարցաքննվելու ժամանակ նա ենթարկվել է 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի: Օպերլիազոր Ե.-ն նրան սպառնացել էր, որ եթե նա չհայտնի Ջ.-ի գտնվելու վայրը, ապա >: Նա սպառնացել էր, որ այդ ցավն ազդելու է` առանց հետք թողնելու, և նման տեխնիկային տիրապետող հատուկ պատրաստված ոստիկանության ծառայող է ուղղաթիռով ժամանելու բաժանմունք: Ի հաստատումն այդ սպառնալիքի` Ե.-ի հրահանգով սենյակում հնչեցվել էր ուղղաթիռի պտտվող պտուտակների վերարտադրված աղմուկը: Ե.-ն մանրամասն նկարագրել էր խոշտանգման ընթացքը: Դիմողն այն կարծիքին էր, որ այդ ուղղությամբ իրականում ձեռնարկվել էին կոնկրետ քայլեր, քանի որ ոստիկանության բժիշկը հետագայում հաստատել էր, որ պատրաստ էր ներկա գտնվելու խոշտանգմանը, որպեսզի թույլ չտար Դիմողին կորցնել գիտակցությունը, և հետևեր, որ խոշտանգումները որևէ հետք չթողնեին:
7. Դիմողը հետո պնդել է, որ նրան սպառնացել են սեռական բռնությամբ, ասելով, որ երկու խոշոր > հետ կփակեն խցում, որտեղ նրանք հետանցքից կբռնաբարեն վերջինիս: Հարցաքննության ժամանակ նրան նաև մարմնական վնասվածքներ են պատճառվել: Ե.-ն մի քանի հարված էր հասցրել նրա կրծքին, որի արդյունքում կապտուկներ էին առաջացել, և մեկ անգամ հրել էր, և նա գլուխը հարվածել էր պատին: Իր հայցը հիմնավորելու համար Դիմողը ներկայացրել էր 2002թ. հոկտեմբերի 4-ին և 7-ին ոստիկանության բժշկի անցկացրած բժշկական զննման արդյունքների արձանագրությունները (տես վերը` կետ 21): Նա բողոքել էր, որ դրանից հետո իրեն, իր կամքին հակառակ, տարել էին Բիրշթայն և ստիպել ոտաբոբիկ քայլել անտառով, որտեղ նա թողել էր դի, և ոստիկանության հրամանով նրան ստիպել էին ճշգրիտ մատնանշել տղայի դիակի գտնվելու վայրը: Բիրշթայնից վերադառնալուց հետո նրան ստիպել էին տալ այլ ցուցմունքներ: Դիմողը հայտարարել էր, որ ոստիկանությունը նրան սպառնում էր նաև այն բանից հետո, երբ արդեն իսկ տեղյակ էր, որ Ջ.-ն ողջ չէ, և, այնուամենայնիվ, հարկադրել էին իրեն մեղավոր ճանաչել` որպեսզի կարողանան նրա նկատմամբ շարունակել քրեական հետապնդումը:
8. Հղում կատարելով, մասնավորապես, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին և 15-րդ հոդվածներին (տես վերը կետ 64)` Դիմողը վիճարկել էր, որ խոստովանություն կորզելու նպատակով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը պետք է որակվի որպես խոշտանգում:
(ii) Կառավարությունը
9. Ինչպես Պալատին ներկայացված փաստարկներում, Կառավարությունն ընդունել է, որ, ցավոք, 2002թ. հոկտեմբերի 1-ին դիմողի հարցաքննության ժամանակ խախտվել էր 3-րդ հոդվածը: Սակայն Կառավարությունն ընդգծել է, որ Դիմողին միայն սպառնացել էին սաստիկ ցավ պատճառել, եթե նա չհայտնի Ջ.-ի գտնվելու վայրը: Կառավարությունը հերքել է, որ Դիմողին սպառնացել էին նաև սեռական բռնության կիրառմամբ: Կառավարությունը նաև հերքել է, որ Դիմողի վերքերն առաջացել էին հարցաքննության ժամանակ, և որ նրան ստիպել էին ոտաբոբիկ քայլել Բիրշթայնով: Դիմողի մաշկի վրա քերծվածքներ էին առաջացել, երբ նա ձերբակալվել էր Ֆրանկֆուրտի օդանավակայանում: Կառավարությունն ընդգծել է, որ մինչ այդ պահը Դիմողը հայտարարել է, որ Ե.-ն միայն մեկ անգամ էր հարվածել իր կրծքին, և որ նա միայն մեկ անգամ էր գլուխը հարվածել պատին: Ներպետական դատարանների կողմից որևէ լրացուցիչ սպառնալիքի կամ վնասվածք պատճառելու փաստեր չեն հաստատվել:
10. Այնուհետև Կառավարությունը նշել է, որ ոստիկանության ծառայողներ Դ.-ն և Ե.-ն դիմել էին հարցաքննության այդպիսի միջոցների, որպեսզի փրկեին Ջ.-ի կյանքը, ով, նրանց համոզմամբ, գտնվում էր մեծ վտանգի մեջ: Նրանք չգիտեին, որ այդ պահին Ջ.-ն արդեն սպանված էր:
(iii) Երրորդ կողմերի փաստարկները
(ա) Ջ.-ի ծնողները
11. Ջ.-ի ծնողները համաձայն էին Կառավարության փաստարկներին: Նրանք նշել են, որ Դիմողն առաջին անգամ էր հայտարարել, որ իր տարբեր վնասվածքները, այդ թվում` անրակի տակ վերքը, առաջացել էին 2002թ. հոկտեմբերի 1-ի հարցաքննության ժամանակ, քանի որ նախկինում Դիմողը խոստովանել էր, որ այդ վնասվածքներն առաջացել էին 2002թ. սեպտեմբերի 30-ին իրեն ձերբակալելու ժամանակ: Այդ փաստը նշված էր նաև Դիմողի կողմից 2005թ. հրապարակված գրքում (Allein mit Gott – der Weg zurück (>), էջեր 57-61), որտեղ, inter alia, ներկայացված է եղել իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն ու դատավարությունը: > վերտառությամբ գլխում Դիմողը վերարտադրել էր 2002թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության բժշկի զննության արձանագրությունը (տես վերը` կետ 21), որպեսզի ցույց տար, թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել 2002թ. սեպտեմբերի 30-ի ձերբակալության ժամանակ: Այդ ժամանակ միևնույն բժշկական զննության արձանագրությունը նրա կողմից օգտագործվել էր հիմնավորելու համար իր գանգատն առ այն, որ վնասվածքներն իրեն հասցվել էին 2002թ. հոկտեմբերի 1-ի հարցաքննության ժամանակ: Այնուամենայնիվ, նրա մարմնական վնասվածքները կապված չեն եղել 2002 թվականի հոկտեմբերի 1-ին նրա հարցաքննության հետ:
(b) Redress Trust-ը
12. Հղում կատարելով, մասնավորապես, Greek-ի (Հանձնաժողովի 1969թ. նոյեմբերի 5-ի զեկույց, (1969) 12 Տարեգիրք, 170, էջ 461) և > (գանգատներ թիվ 22947/93 և 22948/93, կետեր 25 և 116-17, ECHR 2000‑X) գործերով Կոնվենցիոն ինստիտուտների կողմից արված եզրահանգումներին` Redress Trust-ը նշել էր, որ որևէ գործողություն որպես խոշտանգում որակելու համար պարտադիր չէ մարմնական վնասվածք հասցնելը: Հոգեկան վնասվածքն ինքնին և իր էությամբ խոշտանգման տարածված ձև է: Ավելին, Դատարանը հաստատել էր, որ նույնիսկ 3-րդ հոդվածով արգելված վարքի դրսևորման սպառնալիքն ինքնին կարող է հանդիսանալ այդ հոդվածի խախտում (երրորդ կողմը մեջբերեց 1982թ. փետրվարի 25-ի > գործը, կետ 26, Series A, թիվ 48): Տարբեր միջազգային մարմիններ, այդ թվում, inter alia, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը (տես վերը` կետ 66), խոշտանգումների մասին ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը (տես վերը` կետ 67) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (տես վերը` կետ 68) նույնպես գտել են, որ լուրջ մարմնական վնաս պատճառելու սպառնալիքը` կախված հանգամանքներից և համապատասխան անձի վրա ազդեցության աստիճանից, հանդիսանում է խոշտանգում կամ դաժան վերաբերմունքի այլ դրսևորում: Ամեն դեպքում, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խոշտանգման և այլ դաժան վերաբերմունքի միջև տարանջատում դնելու անհրաժեշտություն չկար, քանի որ, ի տարբերություն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի 1-ին, 15-րդ և 16-րդ հոդվածների (տես վերը` կետ 64), վերոհիշյալ կոնվենցիայի համապատասխան հոդվածը խոշտանգումներից տարբերվող այլ` արգելված վատ վերաբերմունքի ձևերի համար տարբեր իրավական հետևանքներ չի նախատեսում: Հղում անելով, մասնավորապես, > գործին ([GC], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ECHR 2000‑IV)` Redress Trust-ն ընդգծել է, որ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը բացարձակ է և որևէ բացառություն, արդարացում կամ սահմանափակում չի նախատեսում` անկախ գործի հանգամանքներից կամ տուժողի վարքից:
(գ) Դատարանի գնահատականը
(i) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրումը
13. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Ի տարբերություն Կոնվենցիայում ամրագրված այլ հիմնական դրույթների, 3-րդ հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում և 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որևէ շեղում անթույլատրելի է, նույնիսկ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ (տես` > գործով [GC] վճիռը, գանգատ թիվ 25803/94, կետ 95, ECHR 1999-V, 7, և վերոհիշյալ Լաբիտայի գործը, կետ 119): Դատարանը հաստատել է, որ նույնիսկ ամենաբարդ հանգամանքներում, ինչպիսին է ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակ անթույլատրելի է համարում խոշտանգումն ու անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ մեղադրվող անձի վարքագծից (տես` > գործով 1996թ. նոյեմբերի 15-ի վճիռը, կետ 79, Զեկույցներ of Judgments and Decisions 1996-V, և վերոհիշյալ Լաբիտայի գործը, կետ 119): Դիմողի կողմից կատարված ենթադրյալ հանցանքի բնույթը 3-րդ հոդվածի իմաստով որևէ դեր չի կատարում (տես` > [GC], գանգատ թիվ 24888/94, կետ 69, ECHR 1999-IX, > [GC], գանգատ թիվ 59450/00, կետ 116, ECHR 2006-IX, և > [GC], գանգատ թիվ 37201/06, կետ 127, ECHR 2008‑...):
14. Վատ վերաբերմունքը 3-րդ հոդվածի կարգավորման շրջանակում դիտարկելու համար այն պետք է լինի ծանրության որոշակի նվազագույն աստիճանի: Այդ նվազագույն աստիճանի առկայության գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` անօրինական վերաբերմունքի տևողությունը, ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները և տուժածի առողջական վիճակը (տես` > գործով 1978թ. հունվարի 18-ի վճիռը, կետ 162, Series A, գանգատ 25, և > [GC], գանգատ թիվ 54810/00, կետ 67, ECHR 2006-IX): Այլ գործոնները ներառում են ինչպես վերաբերմունքի կիրառման նպատակը, հիմնավորմն ու շարժառիթները (համեմատության համար տես` inter alia, >, 18 դեկտեմբերի 1996թ., կետ 64, Զեկույցներ 1996-VI, >, գանգատ թիվ 30873/96, կետ 78, ECHR 2000‑XII, և >, գանգատ թիվ 50222/99, կետ 53, 30 սեպտեմբերի 2004թ.), այնպես էլ դրա ենթատեսքտը, ինչպիսին է, օրինակ, չափազանց լարված ու հուզական մթնոլորտը (համեմատության համար, օրինակ` վերոհիշյալ Սելմոունի գործը, կետ 104, և Էգմեզի գործը, loc. cit.):
15. Դատարանը վերաբերմունքը որակում է որպես >, քանի որ, inter alia, այն կանխամտածված էր, տևել էր մի քանի ժամ և պատճառել էր իրական մարմնական վնասվածքներ և ծանր ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ (տես` վերոհիշյալ Լաբիտան, կետ 120, և Ռամիրես Սանչեսը, կետ 118): Վերաբերմունքը համարվում է >, երբ դրա արդյունքում տուժածի մոտ առաջանում է վախի, տագնապի և թերարժեքության զգացում, և տուժածին վիրավորելու ու նսեմացնելու արդյունքում կոտրում է նրա ֆիզիկական ու հոգեկան կամքը, կամ երբ այն ստիպում է տուժածին գործելու իր կամքին կամ խղճին հակառակ (տես, inter alia, >, գանգատ թիվ 27229/95, կետ 110, ECHR 2001-III, և վերոհիշյալ Ջալոհը, կետ 68):
16. Դաժան վերաբերմունքի որևէ մասնավոր դրսևորումը որպես խոշտանգում որակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել 3-րդ հոդվածով տրված` խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի միջև կատարված սահմանազատումը: Ինչպես նշվել է նախորդ գործերում, Կոնվենցիայում ամրագրված այդ սահմանազատման միջոցով նպատակ է հետապնդվել պարսավելու խիստ և դաժան տառապանքներ պատճառող` դիտավորությամբ կատարված անմարդկային վերաբերմունքը (տես` >, կետ 167, Ակսոյ, կետ 63 և Սելմոունի, կետ 96, գործերը): Վերաբերմունքի դաժանությունից զատ, ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան նաև հաշվի է առնում խոշտանգման` հատուկ նպատակ հետապնդելու տարրը, որի 1-ին հոդվածում խոշտանգումը սահմանվում է որպես որևէ անձի մտածված կերպով ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը` տեղեկություններ կորզելու, վախեցնելու կամ պատժելու նպատակով (տես վերոհիշյալ Akkoç-ի գործը, կետ 115):
17. Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի սպառնալիքը, եթե այն բավականաչափ լուրջ և իրական է, կարող է ամբողջությամբ համապատասխանել այդ պայմանին: Ուստի անձին խոշտանգմամբ սպառնալը կարող է առնվազն որպես անմարդկային վերաբերմունք որակվել (համեմատության համար տես` Campbell and Cosans, կետ 26):
18. Գնահատելով ապացույցները, որոնց հիման վրա որոշվում է, թե արդյոք տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում, Դատարանը հաստատել է > ապացույցի չափանիշը: Այնուամենայնիվ, նման ապացույցը կարող է բխել նաև բավականաչափ լուրջ, հստակ և միմյանց հետ փոխկապակցված հետևություններից կամ այլ համանման անհերքելի փաստերից (տես` Jalloh, կետ 67, և Ramirez Sanchez, կետ 117): Դատարանը մասնավորապես սահմանել է, որ այն դեպքերում, երբ կալանավորման պահին անհատը ֆիզիկապես առողջ է, սակայն ազատման պահին նրա մոտ առկա են մարմնական վնասվածքներ, պետությունը պարտավոր է հիմնավորված բացատրություն տալ, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները, հակառակ դեպքում առաջանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հստակ կանխավարկած (համեմատության համար տես` Tomasi ընդդեմ Ֆրանսիայի>>, 27 օգոստոսի 1992թ., կետ 110, Series A, գանգատ թիվ 241‑A, Ribitsch ընդդեմ Ավստրիայի>>, 4 դեկտեմբերի 1995թ., կետ 34, Series A, գանգատ թիվ 336, վերոհիշյալ Aksoy, կետ 61, և Selmouni, կետ 87):
19. Երբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին բողոք է ներկայացվում, Դատարանը պետք է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրի գործը (տես` Matko ընդդեմ Սլովենիայի գործով 2 նոյեմբերի 2006թ. վճիռը, գանգատ թիվ 43393/98, կետ 100, և Vladimir Romanov ընդդեմ Ռուսաստանի գործով 24 հուլիսի 2008թ. վճիռը, գանգատ թիվ 41461/02, կետ 59): Դատարանի խնդիրը չէ գործը քննած ներպետական դատարանների կողմից փաստերին տրված գնահատականները փոխարինել սեփական գնահատականներով, քանի որ, որպես կանոն, ներպետական դատարանները պարտավոր են ինքնուրույն գնահատել իրենց ձեռքի տակ առկա ապացույցները (տես` Klaas ընդդեմ Գերմանիայի գործով 22 սեպտեմբերի 1993թ. վճիռը, կետ 29, Series A, գանգատ թիվ 269, և Jasar ընդդեմ նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության գործով 15 փետրվարի 2007թ. վճիռը, գանգատ թիվ 69908/01, կետ 49): Թեև Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրահանգումներով, սակայն այդ եզրահանգումները չընդունելու համար, որպես կանոն, անհրաժեշտ են չափազանց համոզիչ փաստեր:
(ii) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
(ա) Դատարանի կողմից փաստերի գնահատումը
20. Գնահատելով 2002թ. հոկտեմբերի 1-ին Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը` Դատարանն ի գիտություն է ընդունում, որ կողմերը չեն վիճարկել այն փաստը, որ այդ առավոտյան Դիմողին հարցաքննելիս ոստիկանության օպերլիազոր Ե.-ն Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանապետի տեղակալ Դ.-ի հրահանգով սպառնացել է, որ եթե վերջինս հայտնի Ջ.-ի գտնվելու վայրը, ապա նրան անտանելի ֆիզիկական ցավ կպատճառվի: Որևէ հետք չառաջացնող գործընթացն իրականացվելու էր այդ նպատակով հատուկ պատրաստված ոստիկանության աշխատակցի կողմից, ով այդ պահին ոստիկանության բաժանմունք էր ժամանում ուղղաթիռով: Խոշտանգումն իրականացվելու էր բժշկական վերահսկողության ներքո: Այդ ամենն իսկապես բացահայտվել էր Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գլխավոր շրջանային դատարանի կողմից` ինչպես դիմողի դեմ հարուցած քրեական վարույթի (տես` կետ 26), այնպես էլ ոստիկանության ծառայողների դեմ հարուցած քրեական վարույթի (տես` կետ 47) ընթացքում: Ավելին, ինչպես D.-ի կողմից կազմված ծառայողական նամակից (տես` կետ 20), այնպես էլ D.-ի նկատմամբ հարուցված քրեական գործով ներպետական դատարանի հետևությունից (տես` կետ 47) ակնհայտ էր, որ անհրաժեշտության դեպքում D.-ն մտադիր էր իրականացնել > ներարկման սպառնալիքը, և որ Դիմողն զգուշացվել էր սպառնալիքի շուտափույթ իրականացման մասին:
21. Հաշվի առնելով այն, որ մինչև E.-ին Դիմողի նկատմամբ ուժ գործադրելու վերջնական հրաման տալը` D.-ն արդեն իսկ մի քանի անգամ իր ենթակայության ներքո գտնվող վարչության ղեկավարներին հրահանգել էր անհրաժեշտության դեպքում ուժ գործադրել Դիմողի նկատմամբ (տես` կետ 47), նրա հրամանը չէր կարող դիտվել որպես պահի ազդեցության տակ ընդունված, և դիտավորության փաստն անհերքելի էր: Պարզվել էր նաև, որ հարցաքննության սենյակում Դիմողը ձեռնաշղթայված էր (տես` կետ 57), որի պատճառով նա գտնվում էր առավել խոցելի և կաշկանդված վիճակում: Հաշվի առնելով ներպետական դատարանների այդ հետևություններն ու իր տրամադրության տակ եղած նյութերը` Դատարանը վստահ է, որ ոստիկանության ծառայողները դիմել էին խնդրո առարկա հանդիսացող հարցաքննության եղանակին` հուսալով, որ կկարողանան փրկել Ջ.-ի կյանքը:
22. Դատարանն այնուհետև արձանագրում է, որ Դիմողի պնդմամբ` հարցաքննության ընթացքում իր նկատմամբ նաև գործադրել են ֆիզիկական բռնություն և մարմնական վնասվածքներ են պատճառել, ինչպես նաև սպառնացել են սեռական բռնության ենթարկել: Գնահատելով, թե այդ պնդումները, որոնք Կառավարությունը հերքել է, արդյոք ողջամիտ կասկածից վեր են, Դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով Դիմողի կողմից ներկայացված բժշկական զննության արձանագրությունները, հարցաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին նրա պնդումներն ամբողջովին անհիմն չեն կարող համարվել: Այդ արձանագրությունները վկայում են, որ բժշկական զննումից օրեր առաջ Դիմողի կրծքավանդակին իրոք կապտուկներ էին առաջացել:
23. Միևնույն ժամանակ Դատարանը հաշվի է առնում նաև Դիմողի մարմնական վնասվածքների վերաբերյալ Կառավարության բացատրությունը և այդ փաստի վերաբերյալ Ջ.-ի ծնողների կարծիքը: Վկայակոչելով 2005թ. Դիմողի հրապարակած գրքում նշված տեղեկությունը, նրանք պնդել են, որ բոլոր մարմնական վնասվածքները, այդ թվում` մաշկի քերծվածքները, որոնց առկայությունը կասկած չէր հարուցում, Դիմողին պատճառվել էին ձերբակալության ժամանակ, երբ նրան դեմքով դեպի գետին էին գցել (տես` կետեր 13 և 14), Դատարանը նաև նշում է, որ ներպետական դատարանները չէին ընդունել Դիմողի լրացուցիչ փաստարկների հիմնավորված լինելը: Ինչպես երևում էր գործի հանգամանքներից, գործը քննող և գնահատող ներպետական դատարանների առջև Դիմողը չէր հայտնել հարցաքննության ժամանակ ենթադրաբար ստացած մարմնական վնասվածքների մասին, կամ առնվազն չէր ներկայացրել վնասվածքների այնպիսի ծանր աստիճանը, որը ներկայացրել է Դատարանին (տես այդ կապակցությամբ` կետ 26): Ավելին, բժշկական արձանագրություններում վնասվածքների հնարավոր պատճառների մասին որևէ խոսք չկար (տես` կետ 21):
24. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դատարանը չի գտնում, որ հարցաքննության ժամանակ ֆիզիկական բռնության և մարմնական վնասվածքներ հասցնելու և սեռական բռնություն գործադրելու ենթադրյալ սպառնալիքի մասին Դիմողի գանգատներն ապացուցվել են ողջամիտ կասկածից վեր լինելու չափով:
25. Դատարանը նաև արձանագրում է, որ Դիմողի պնդմամբ` նա կրկին ենթարկվել էր 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի, երբ նրան ստիպել էին ոտաբոբիկ քայլել անտառով դեպի Բիրշթայն և ուղղակի ստիպել էին մատնանշել երեխայի դիակի գտնվելու ճշգրիտ տեղն ու բացահայտել ապացույցների այլ տարրեր: Կառավարությունը հերքել է նաև այդ պնդումները: Դատարանը նշում է, որ տեղական մարմինների հետևությունների համաձայն` Դիմողը հարցաքննության ավարտից հետո համաձայնել է ուղեկցել ոստիկանության աշխատակիցներին դեպի լճակ, որտեղ նա թաքցրել էր Ջ.-ի դին (տես` կետ 17): Չկա որևէ ապացույց, որ դեպի Բիրշթայն ճանապարհին ներկա գտնվող ոստիկանության ծառայողներից որևէ մեկն սպառնացել է նրան, որպեսզի նա ցույց տա դիակի գտնվելու ճշգրիտ տեղը: Սակայն այն հարցը, թե Բիրշթայնում Դիմողի տված ցուցմունքները որքանով էին պայմանավորված ոստիկանության բաժանմունքում արված սպառնալիքներով` պետք է որոշվի 6-րդ հոդվածին համապատասխան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական զննման արձանագրություններում նշված էր Դիմողի ոտքերի վրա առաջացած այտուցների ու վերքերի մասին (տես` կետ 21), Դատարանը գտնում է, որ Դիմողի այն պնդումը, որ նրան ստիպել են ոտաբոբիկ քայլել, չի կարելի ամբողջությամբ անհիմն համարել: Սակայն ներպետական դատարանները, ուսումնասիրելով իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցները` ապացուցված չեն համարել այդ պնդումը, որի մասին Դիմողը ներպետական վարույթում ի սկզբանե չէր էլ նշել (տես` մասնավորապես, կետ 26): Այդ վնասվածքների պատճառը զննող բժիշկների կողմից չէր պարզվել: Նման հանգամանքներում Դատարանը չի գտնում, որ Դիմողի պնդումներն ապացուցվել են ողջամիտ կասկածից վեր լինելու չափով:
26. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դատարանն ապացուցված է համարում, որ 2002թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունը Դիմողին սպառնացել է պատճառել անտանելի ֆիզիկական ցավ` վճռի 94-95-րդ կետերում նկարագրված ձևով, որպեսզի վերջինս հայտնի Ջ.-ի գտնվելու տեղը:
(բ) Վերաբերմունքի իրավական որակումը
27. Դատարանն ի գիտություն է ընդունում այն, որ Կառավարությունն ընդունել է Ե.-ի կողմից Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում ճանաչելու հանգամանքը: Սակայն, հաշվի առնելով խոշտանգման վերաբերյալ Դիմողի պնդումների լրջությունն ու Կառավարության հայտարարությունն այն մասին, որ Դիմողը կորցրել է Կոնվենցիայով նախատեսված զոհի կարգավիճակը, Դատարանն անհրաժեշտ է համարում ինքնուրույն գնահատել, թե այդ վերաբերմունքին արդյոք բնորոշ է եղել դաժանության նվազագույն մակարդակը, որի դեպքում այն կարող է դիտարկվել 3-րդ հոդվածի ներքո, և եթե դա այդպես է որակել այն: Հաշվի առնելով դատարանի նախադեպային իրավունքով` նման հարցերի կարգավորման սկզբունքները (տես` կետեր 88-91), Դատարանը հաջորդաբար քննության կառնի Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի տևողությունը, այդ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեկան ազդեցությունը Դիմողի վրա, այն, թե վերաբերմունքն արդյոք հստակ նպատակ է հետապնդել, թե պահի թելադրանքի ներքո է դրսևորվել, որն է եղել այդ նպատակը և համատեքստը, որում այն դրսևորվել է:
28. Ինչ վերաբերում է վիճարկվող վերաբերմունքի տևողությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ դաժան վերաբերմունքի սպառնալիքի պայմաններում անցկացված հարցաքննությունը տևել է մոտ տասը րոպե:
29. Ինչ վերաբերում է Դիմողի վրա այդ վերաբերմունքի ֆիզիկական և հոգեկան ազդեցությունը, ապա Դատարանը նշում է, որ Դիմողը, ով մինչ այդ հրաժարվել էր հայտնել Ջ.-ի գտնվելու վայրը, սպառնալիքի տակ խոստովանել է, թե որտեղ է թաքցրել տղայի դիակը: Այնուհետև ամբողջ նախաքննության ընթացքում նա շարունակել է ներկայացնել Ջ.-ի սպանության մանրամասները: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ հարցաքննության ժամանակ Դիմողին ներկայացված սպառնալիքների անմիջական իրական և անխուսափելի բնույթից ելնելով` դրանք պետք է դիտվեն որպես Դիմողին զգալի վախ, տագնապ և հոգեկան տառապանք պատճառած: Դիմողը, սակայն, չի ներկայացրել բժշկական զննման ապացույցներ, որոնք կվկայեին այդ վերաբերմունքի արդյունքում առաջացած հոգեկան ցնցման երկարատև հետևանքների մասին:
30. Այնուհետև Դատարանը նշում է, որ սպառնալիքը պահի ազդեցության տակ չի արվել, այլ նախապես մտածված և հաշվարկված է եղել` կանխամտածված և միտումնավոր ձևով:
31. Ինչ վերաբերում է սպառնալիքի նպատակին, ապա Դատարանը համարում է, որ Դիմողին միտումնավոր ենթարկել են նման վերաբերմունքի Ջ.-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ կորզելու նպատակով:
32. Դատարանն այնուհետև նշում է, որ միտումնավոր և անխուսափելի դաժան վերաբերմունքի սպառնալիքներն արվել էին Դիմողին ոստիկանության կողմից կալանքի տակ պահելու ժամանակ, որի ընթացքում նա ձեռնաշղթաներ է կրել, այսինքն` գտնվել է առավել խոցելի վիճակում: Ակնհայտ է, որ Դ.-ն և Ե.-ն նման վերաբերմունք են դրսևորել իրենց հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունները կատարելիս, և որ մտադիր են եղել, անհրաժեշտության դեպքում, իրականացնել այդ սպառնալիքը հատուկ պատրաստված ոստիկանության աշխատակցի կողմից և բժշկական հսկողության պայմաններում: Ավելին, Դիմողին սպառնալու մասին Դ.-ի հրամանը պահի ազդեցության տակ չի ընդունվել, քանի որ մինչ այդ նա մի քանի անգամ տվել էր նման հրահանգներ և սկսել էր բարկանալ, որ ենթակա ծառայողները չէին կատարել իր ցուցմունքները: Սպառնալիքը տեղի է ունեցել աճող լարվածության և վրդովմունքի մթնոլորտում, այնպիսի պայմաններում, երբ ոստիկանության աշխատակիցները մեծ ճնշման տակ էին հայտնվել` զգալով, որ Ջ.-ի կյանքին մեծ վտանգ է սպառնում:
33. Այդ կապակցությամբ Դատարանի համար հասկանալի են ոստիկանության աշխատակիցների վարքագծի դրդապատճառներն ու այն, որ նրանք փորձում էին փրկել երեխայի կյանքը: Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ 3-րդ հոդվածի և դրա` հաստատված նախադեպային իրավունքի համատեքստում (տես` կետ 87), անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքը գործում է անկախ տուժածի վարքից կամ իշխանության ներկայացուցիչների գործելու դրդապատճառներից: Խոշտանգումը, անմարդկային կամ նսեմացնող վերաբերմունքն անթույլատրելի են նույնիսկ այնպիսի հանգամանքներում, երբ վտանգված է մարդու կյանքը: Նվաստացումը բացառվում է նույնիսկ ազգի անվտանգությանն անմիջականորեն սպառնացող արտակարգ դրության ժամանակ: 3-րդ հոդվածում հստակորեն սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի բացարձակ, անօտարելի իրավունք առ այն որ նա չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած, նույնիսկ ամենածանր հանգամանքներում: 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի բացարձակ բնույթը` փիլիսոփայական խարիսխը, որևէ բացառություն, արդարացնող հանգամանք կամ շահերի հավասարակշռում չի հանդուրժում` անկախ մեղադրյալի վարքից կամ հանցագործության բնույթից:
34. Վերլուծելով Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը բնութագրող գործոնները` Դատարանը գտնում է, որ Դիմողից տեղեկություններ կորզելու նպատակով կատարված իրական և անխուսափելի սպառնալիքները եղել են սաստկության նվազագույն չափի` վիճարկվող վարքագիծը 3-րդ հոդվածի շրջանակում դիտարկվելու համար: Դատարանը վերստին նշում է, որ համաձայն իր նախադեպային իրավունքի (տես` կետ 91), որը նաև հաշվի է առնում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածում խոշտանգման սահմանումը (տես` կետեր 64 և 90) և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող այլ միջազգային գործակալությունների կողմից արտահայտված տեսակետները (տես` կետեր 66-68), որոնք նաև վկայակոչվել են Redress Trust-ի կողմից, խոշտանգման սպառնալիքը կարող է խոշտանգմանը համարժեք համարվել, քանի որ խոշտանգման բնույթը ենթադրում է ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ հոգեկան տառապանք: Մասնավորապես, ֆիզիկական խոշտանգման ենթարկվելու վախն ինքին կարող է հոգեկան խոշտանգում հանդիսանալ: Սակայն գոյություն ունի ընդհանուր մոտեցում, որն ընդունում է նաև Դատարանը, առ այն, որ ֆիզիկական խոշտանգման մասին սպառնալիքը հոգեկան խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք որակելու համար հաշվի պետք է առնվեն համապատասխան գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` գործադրված ճնշման և արդյունքում առաջացած հոգեկան տառապանքի սաստկությունը: Ի տարբերություն այլ գործերով իր նախադեպային պրակտիկայի, որոնցում խոշտանգման փաստը հաստատվել էր, Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում Դիմողի նկատմամբ կիրառված հարցաքննության բնույթը բավականաչափ դաժան է եղել 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք համարվելու համար, սակայն այն չէր գերազանցել դաժանության աստիճանը խոշտանգում համարվելու համար:
2. Արդյոք Դիմողը կորցրել է Կոնվենցիայով նախատեսված զոհի կարգավիճակը
(ա) Դատարանի դիրքորոշումը
35. Դատարանը գտնում է, որ Դիմողն այլևս չի կարող պնդել, որ ինքը հանդիսանում է 3-րդ հոդվածի խախտման զոհ: Դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանները, ինչպես Դիմողի դատավարության, այնպես էլ Դ.-ի և Ե.-ի դեմ հարուցված դատական վարույթներում միանշանակ ճանաչել են, որ Ե.-ի կողմից անցկացված հարցաքննության ժամանակ Դիմողի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը խախտել է 3-րդ հոդվածի պահանջները: Բացի դրանից, Դիմողը ներպետական մակարդակով բավարար հատուցում է ստացել այդ խախտման համար: Սպառնալու արարք կատարած ոստիկանության 2 աշխատակիցները դատապարտվել և պատժվել են, ինչպես նաև տուժել են ծառայողական առաջխաղացման տեսանկյունից: Ներկա գործի հանգամանքներում նման պատիժը կարող է դրամական փոխհատուցմանը համաչափ հատուցում համարվել: Ավելին, հարցաքննության նման միջոցների կիրառումը հանգեցրել է նրան, որ դատարանն արգելել է դատաքննության ժամանակ որպես ապացույց օգտագործել մինչ այդ պահը Դիմողի տված բոլոր ցուցմունքները:
(բ) Կողմերի պնդումները
(i) Դիմողը
36. Դիմողը պնդել է, որ ինքը չի կորցրել 3-րդ հոդվածի խախտման զոհի կարգավիճակը: Ներպետական դատարանները պարտադիր իրավական ուժ ունեցող ակտի ընդունման ձևով հստակորեն չեն արձանագրել Կոնվենցիայի խախտման փաստը: Նրանք ընդամենը Դիմողի բողոքները մերժող որոշումներում նշել են 3-րդ հոդվածի մասին:
37. Դիմողն այնուհետև հայտարարել է, որ խոշտանգման արգելքի խախտման համար նա բավարար հատուցում չի ստացել: Նա որևէ անձնական օգուտ չի ունեցել Դ.-ի և Ե.-ի նկատմամբ պատիժ սահմանելուց, որոնք, այդուհանդերձ, չափազանց մեղմ պատիժ են ստացել` պայմանական տուգանք, և դրանից զատ որևէ կարգապահական տույժ չեն կրել իրենց վարքագծի համար: Դատապարտվելուց հետո Դ.-ին նույնիսկ ավելի բարձր կոչում է շնորհվել: Պաշտոնական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը, որի շրջանակում Դիմողը հատուցման հայց էր ներկայացրել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքի հետևանքով 3-րդ հոդվածը խախտելու վերաբերյալ, այդպես էլ չի ընդունվել քաղաքացիական դատարանների կողմից և մինչ ներկա պահը Դիմողը որևէ հատուցում չի ստացել: Դիմողը նաև պնդել է, որ status quo ante-ն կարող էր վերականգնվել միայն 3-րդ հոդվածի խախտմամբ կորզված բոլոր ապացույցները դատավարության ընթացքում բացառելու դեպքում: Այդ ապացույցները, որոնց ընդունելիությունը թույլատրվել է վարույթի սկզբում, կանխորոշել են Դիմողի դատապարտումը, որի հետևանքով նրան նշանակվել է հնարավոր առավելագույն պատիժ: Դատավարությունից առաջ հարկադրանքի ազդեցության տակ տրված ցուցմունքների բացառումը բավարար հատուցում չի հանդիսանում, քանի որ այն հանգամանքից հետո, երբ նա խոստովանել էր իր մեղքը, այդ ցուցմունքները գործի քննության համար որևէ կարևորություն չեն ներկայացրել:
(ii) Կառավարությունը
38. Կառավարությունը պնդել է, որպեսզի Մեծ Պալատը հաստատի Պալատի եզրակացությունն առ այն, որ Դիմողը կորցրել է 3-րդ հոդվածի խախտման զոհի կարգավիճակը: Գերմանիայի երեք դատարաններ` Շրջանային ու Դաշնային սահմանադրական դատարանները` Դիմողի դեմ դատավարությունում, և Շրջանային դատարանը` ոստիկանության ծառայողների դեմ դատավարությունում, անվերապահորեն ընդունել են 3-րդ հոդվածի խախտումը: Այդ դատարանները շեշտել են, որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է, իսկ խոշտանգումն արգելված է, եթե նույնիսկ հարցը վերաբերում է մարդու կյանքը փրկելուն:
39. Կառավարությունը պնդել է, որ Դիմողին բավարար հատուցում է տրվել: Գործում ներգրավված ոստիկանության 2 ծառայողները դատապարտվել էին և պատժվել դատարանի կողմից: Կառավարությունն ընդգծել է, որ ոստիկանության ծառայողին հարկադրանք գործադրելու համար դատվելն ու մեղավոր ճանաչվելը չափազանց լուրջ հետևանքներ ունի: Ավելին, ոստիկանության երկու ծառայողներն էլ հեռացվել էին իրենց պաշտոններից: Կառավարությունն ընդունել է, որ Դիմողի վերջին բողոքը դեռևս չի քննվել, սակայն դա հիմնավորել է այն փաստարկով, որ Դիմողը պաշտոնեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցը ներպետական դատարաններ է ներկայացրել միայն Դատարան դիմելուց հետո: Միայն այն փաստը, որ վարույթն այդ գործով չի ավարտվել, չի կարող հաշվի առնվել, քանի որ Դիմողը կորցրել է զոհի կարգավիճակը: Ավելին, Մայնի Ֆրանկֆուրտի Շրջանային դատարանն արգելել էր դատարանում օգտագործել ոչ միայն 2002թ. հոկտեմբերի 1-ին ձեռք բերված ապացույցները, այլ նաև` մինչ դատավարության սկիզբը ոստիկանությանը, դատախազությանն ու դատավորին արված` Դիմողի բոլոր հետագա խոստովանությունները: Սակայն այն բանից հետո, երբ Դիմողին ծանուցել էին, որ իր նախկին խոստովանությունները որպես ապացույց չեն կարող օգտագործվել, նա դատավարության երկրորդ օրը կամավոր խոստովանություն էր արել, այն դեպքում, երբ որևէ այլ ապացույց դեռևս չէր էլ ներկայացվել:
(iii) Երրորդ կողմի փաստարկները (Redress Trust)
40. Redress Trust-ի պնդմամբ` միջազգային իրավունքը ճանաչում է, որ խոշտանգման և այլ արգելված դաժան վերաբերմունքի դեպքերում պատշաճ և բավարար իրավական պաշտպանությունը նախատեսում է յուրաքանչյուր կոնկրետ գործի դեպքում կիրառելի հատուցման հետևյալ ձևերը, մասնավորապես, նախ` պահանջվում է անցկացնել հետաքննություն` դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար (Redress Trust-ը, մասնավորապես վկայակոչել է Assenov և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործը, 28 հոկտեմբերի 1998թ., կետ 102, Զեկույցներ 1998‑VIII): Երկրորդ` պետությունները պարտավոր են կիրառել քրեական արդարադատության արդյունավետ համակարգ, որը թույլ կտա արդարացի պատժել խոշտանգման և այլ անթույլատրելի վերաբերմունքի համար մեղավոր անձանց և կանխարգելել նոր իրավախախտումները: 3-րդ հոդվածի խախտման համար պատիժը պետք է համապատասխանի իրավախախտման ծանրությանը, և պետությունն ամենայն լրջությամբ պետք է վերաբերվի իրավախախտման համար մեղավոր ծառայողներին պատժելու իր պարտավորությանը, այլ ոչ թե ձևականորեն դիտարկի այն (համեմատության կարգով, երրորդ կողմը վկայակոչել է Nikolova և այլոք ընդդեմ Բուլղարիայի>> գործը, գանգատ թիվ 7888/03, կետ 63, 20 դեկտեմբերի 2007թ.): Երրորդ` խոշտանգման և դաժան վերաբերմունքի այլ ձևերի համար պատշաճ և բավարար հատուցումը ներառում է արդյունավետ քաղաքացիական հատուցում, մասնավորապես` կրած նյութական և բարոյական վնասի համար: Դատարանը մի շարք դեպքերում գտել է, որ մեղադրական դատավճիռը, per se, լուրջ խախտումների դեպքերում, ինչպիսիք են 3-րդ հոդվածի խախտումները, բավարար չէ արդարացի հատուցում համարվելու համար, ուստի բարոյական վնասը հատուցելու որոշումներ է կայացրել (երրորդ կողմը, որպես օրինակ, վկայակոչել է Selçuk և Asker ընդդեմ Թուրքիայի գործը, 24 ապրիլի 1998թ., կետեր 117-118, Զեկույցներ 1998‑II): Չորրորդ` անհրաժեշտ է վերականգնել խոշտանգման շարունակական ազդեցության արդյունքում խախտվող իրավունքները, օրինակ` արգելելով հարկադրաբար տրված խոստովանական ցուցմունքների օգտագործումը: Հինգերորդ` պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որոնք հետագայում կերաշխավորեն արգելված վարքագծի բացառումը:
(գ) Դատարանի գնահատականը
(i) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրում
41. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի որևէ խախտման համար որոշումը նախ և առաջ պետք է կայացվի ազգային իշխանությունների կողմից: Այդ առումով, Կոնվենցիայի հարցերով դատավարության բոլոր փուլերում հաշվի է առնվում այն հարցը, թե արդյոք Դիմողն իրավունք ունի հայտարարելու, որ ինքը ենթադրյալ խախտման զոհ է հանդիսանում (տես, մասնավորապես, Siliadin ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 73316/01, կետ 61, ECHR 2005-VII, և Scordino ընդդեմ Իտալիայի (no. 1) [GC], գանգատ թիվ 36813/97, կետ 179, ECHR 2006‑V): Հօգուտ Դիմողի կայացված որոշումը կամ միջոցն սկզբունքորեն բավարար չէ, որպեսզի վերջինս զրկվի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով > կարգավիճակից, բացառությամբ այն դեպքերի, երբ ազգային իշխանություններն անվերապահորեն կամ ըստ էության ճանաչել են Կոնվենցիայի խախտման փաստն ու համապատասխան հատուցում են տրամադրել Դիմողին (տես, մասնավորապես, Eckle ընդդեմ Գերմանիայի, 15 հուլիսի 1982թ., կետ 66, Series A, գանգատ թիվ 51, Dalban ընդդեմ Ռումինիայի>> [GC], գանգատ թիվ 28114/95, կետ 44, ECHR 1999-VI, վերոհիշյալ Siliadin, կետ 62, և Scordino (no. 1), կետ 180):
42. Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման համար ներպետական մակարդակով պատշաճ և բավարար իրավական պաշտպանության հարցին անդրադառնալիս Դատարանը, որպես կանոն, հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես, ուշադրություն դարձնելով Կոնվենցիայի խախտման բնույթի վրա (համեմատության համար տես` վերոհիշյալ Scordino (no. 1), կետ 186): Հանրային ծառայողների միտումնավոր դաժան վերաբերմունքի դեպքում, որը հանգեցնում է 3-րդ հոդվածի խախտման, Դատարանը բազմիցս արտահայտել է այն դիրքորոշումը, որ բավարար հատուցում ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել երկու միջոցառում: Առաջինը` պետական մարմինները պետք է անցկացնեն համապարփակ և արդյունավետ հետաքննություն, որը թույլ կտա հայտնաբերել և պատժել պատասխանատուներին (տես, մասնավորապես, վերոհիշյալ Krastanov, կետ 48, Çamdereli ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 28433/02, կետեր 28-29, 17 հուլիսի 2008թ. և վերոհիշյալ Vladimir Romanov, կետեր 79 և 81): Երկրորդ` կիրառելի լինելու դեպքում Դիմողին պետք է հատուցում տրամադրվի (տես` վերոհիշյալ Vladimir Romanov, կետ 79, mutatis mutandis, վերոհիշյալ Aksoy, կետ 98, և Abdülsamet Yaman ընդդեմ Թուրքիայի>>, գանգատ թիվ 32446/96, կետ 53, 2 նոյեմբերի 2004թ. (երկուսն էլ 13-րդ հոդվածի համատեքստում)) կամ առնվազն հնարավորություն ընձեռվի Դիմողին դաժան վերաբերմունքի արդյունքում կրած վնասի դիմաց հատուցում ստանալու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այն ստանալու համար (համեմատության համար տես, mutatis mutandis, վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 56 (2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ), վերոհիշյալ Çamdereli, կետ 29, և Yeter ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 33750/03, կետ 58, 13 հունվարի 2009թ.):
43. Ինչ վերաբերում է համապարփակ և արդյունավետ հետաքննության պահանջին, Դատարանը վերստին նշում է, որ այն դեպքում, երբ անհատը հիմնավորված հայց է ներկայացնում առ այն, որ նրա նկատմամբ դաժան վերաբերմունք է կիրառվել ոստիկանության կամ այլ հանրային ծառայողի կողմից, ինչը հակասում է 3-րդ հոդվածին, ապա այդ պահանջը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված` > պետության ընդհանուր պարտավորության հետ համատեղ, հանգեցնում է արդյունավետ պաշտոնեական հետաքննության անցկացման անհրաժեշտությանը: Նման հետաքննությունը, ինչպես և 2-րդ հոդվածի խախտման դեպքում, պետք է ավարտվի մեղավորների բացահայտմամբ և պատժմամբ (տես, մասնավորապես, վերոհիշյալ Assenov and Others, կետ 102, Labita, կետ 131, Çamdereli, կետեր 36-37, և Vladimir Romanov, կետ 81): Հետքննության արդյունավետության համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունն օրենքի ուժով քրեական պատժամիջոցներ սահմանի 3-րդ հոդվածի խախտման համար (տես, mutatis mutandis, M.C. ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 39272/98, կետեր 150, 153 և 166, ECHR 2003-XII, վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 57, և Çamdereli, կետ 38):
44. Ներպետական դատարանների կողմից 3-րդ հոդվածի շրջանակում հատուցման վճռի կայացման հարցի վերաբերյալ Դատարանը բազմիցս ընդգծել է, որ ի լրումն համապարփակ և արդյունավետ հետաքննության, պետությունը պետք է կիրառելիության դեպքում հատուցում տրամադրի Դիմողին կամ, առնվազն, հնարավորություն ընձեռի Դիմողին` դաժան վերաբերմունքի հետևանքով կրած վնասի դիմաց հատուցում ստանալու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այն ստանալու համար (տես` կետ 116): Դատարանն արդեն առիթ ունեցել էր Կոնվենցիայի այլ հոդվածների համատեքստում նշել, որ Դիմողի` Կոնվենցիայի խախտման զոհի կարգավիճակը ճանաչելը կախված է ներպետական մակարդակով տրամադրված հատուցումից, հաշվի առնելով Դիմողի կողմից Դատարանի առջև բողոքարկվող փաստական հանգամանքները (6-րդ հոդվածի խախտման ենթատեքստում տես, մասնավորապես, Normann ընդդեմ Դանիայի (ըստ էության), գանգատ թիվ 44704/98, 14 հունիսի 2001թ., և վերոհիշյալ Scordino (no. 1), կետ 202, կամ 11-րդ հոդվածի խախտման ենթատեքստում` Jensen and Rasmussen ընդդեմ Դանիայի (ըստ էության), գանգատ թիվ 52620/99, 20 մարտի 2003թ.): Այդ հետևությունները, mutatis mutandis, կիրառելի են 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատների դեպքում:
45. Դիտավորությամբ դաժան վերաբերմունքի կիրառման դեպքում 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով: Դրա հիմնավորվումն այն է, որ եթե իշխանությունները դիտավորությամբ դաժան վերաբերմունքի համար հանրային ծառայողներին չդատեն, այլ միայն տուժածին փոխհատուցում տրամադրեն, ապա հանրային ծառայողները փաստորեն հնարավորություն կստանան անպատիժ մնալով որոշ դեպքերում ոտնահարել իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները, որի արդյունքում` խոշտանգման և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տես` մի շարք աղբյուրների թվում վերոհիշյալ Krastanov, կետ 60, Çamdereli, կետ 29, և Vladimir Romanov, կետ 78):
(ii) Սույն սկզբունքների կիրառումը տվյալ գործով
46. Հետևաբար, Դատարանը պետք է նախ քննության առնի, թե ներպետական մարմիններն արդյոք անվերապահորեն կամ ըստ էության ճանաչել են Կոնվենցիայի խախտման փաստը: Այդ առնչությամբ Դատարանը նշում է, որ Դիմողի գործով քրեական դատավարության արդյունքում 2003թ. ապրիլի 9-ին կայացրած վճռում Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը հստակ արձանագրել էր, որ ցուցմունքներ ստանալու նպատակով Դիմողին ցավ պատճառելու սպառնալիքը ոչ միայն խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի > կետը, այլև` սպառնալիքը նաև հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որն ընկած է օրենսգրքում ամրագրված դրույթի հիմքում (տես` կետ 26): Դաշնային սահմանադրական դատարանը, մեջբերելով 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Շրջանային դատարանի եզրակացությւնը, իր հերթին նկատել է, որ ոտնահարվել է Դիմողի` մարդու արժանապատվության իրավունքը և խախտվել բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքը (Հիմնական օրենքի 1-ին հոդված և 104-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասություն) (տես` կետ 42): Բացի դրանից, 2004թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության ծառայողների մեղադրական վճռում Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանն արձանագրել է, որ հետաքննության նման միջոցները չեն կարող հիմնավորվել որպես անհրաժեշտ գործողություն, քանզի > չի արդարացնում Հիմնական օրենքի 1-ին հոդվածով ամրագրված մարդու արժանապատվության բացարձակ պաշտպանության խախտումը, որը նաև ընկած է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքում (տես` կետ 48): Հաշվի առնելով վերոշարադրյալը` Մեծ պալատը, համամիտ լինելով Պալատի եզրակացություններին, բավարարված է նրանով, որ ներպետական դատարանները, որոնք կոչված էին որոշում կայացնելու այդ հարցի շուրջ, հստակորեն և միանշանակ ճանաչել էին, որ Դիմողի հարցաքննության ձևը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:
47. Ներկայացնելու համար իր գնահատականն առ այն, թե արդյոք ներպետական մարմիններն արդյոք այնուհետև Դիմողին պատշաճ և բավարար իրավական պաշտպանություն տրամադրել են 3-րդ հոդվածի խախտման առումով, թե` ոչ, Դատարանն առաջին հերթին պետք է որոշի, թե արդյոք վերջիններս համապարփակ և արդյունավետ կերպով հետաքննություն անցկացրել են խախտման համար պատասխանատու անձանց նկատմամբ, թե` ոչ: Այդ որոշումը կայացնելիս Դատարանը նախկինում հաշվի է առել մի շարք չափանիշներ: Առաջին` արդյունավետ հետաքննության համար կարևոր գործոնները, որոնք թույլ են տալիս գնահատել պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում իշխանությունների վճռականության աստիճանը, գործի հարուցման անհապաղությունն է (համեմատության համար տես, մասնավորապես, վերոհիշյալ Selmouni, կետեր 78-79, Nikolova and Velichkova, կետ 59, և Vladimir Romanov, կետեր 85 և այլն), և գործի վարույթի արագությունը (համեմատության համար տես` Mikheyev ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 77617/01, կետ 109, 26 հունվարի 2006թ., և Dedovskiy and Others ընդդեմ Russia, գանգատ թիվ 7178/03, կետ 89, 15 May 2008): Ընդորում, որոշիչ դեր են կատարում հետաքննության և դրան հետևող քրեական դատավարության արդյունքները, այդ թվում` սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև` կիրառված կարգապահական միջոցները: Այդ ամենը չափազանց կարևոր է դատական համակարգի կանխարգելիչ գործառույթի և դաժան վերաբերմունքն արգելելու հարցում դատական համակարգից ակնկալվող որոշիչ դերի ապահովման հարցում (համեմատության համար տես` Ali և Ayşe Duran ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 42942/02, կետ 62, 8 ապրիլի 2008թ., վերոհիշյալ Çamdereli, կետ 38, և Nikolova and Velichkova, կետ 60 և այլն):
48. Սույն գործի հանգամանքներում Դատարանը նշում է, որ ոստիկանության աշխատակիցներ Դ.-ի և Ե.-ի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր Դիմողի` 2002թ. հոկտեմբերի 1-ի հարցաքննությունից մոտ 3-4 ամիս անց (տես` կետ 23), և որ նրանց դատավճիռը կայացվել էր այդ օրվանից մոտ երկու տարի երեք ամիս անց: Նշելով, որ Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը, մի շարք այլ գործոնների հետ մեկտեղ, հաշվի առնելով դատավարության երկարատև ընթացքը, մեղմացրել էր պատիժը (տես` կետ 50), Դատարանը, այնուամենայնիվ, կարող է համաձայնել, որ գործի հարուցումն ու վարույթը բավականաչափ արագ էին իրականացվել և այդ առումով համապատասխանել էին Կոնվենցիայի պահանջներին:
49. Դատարանը նաև արձանագրում է, որ Գերմանիայի քրեական օրենսգրքին համապատասխան ոստիկանության ծառայողները մեղավոր էին ճանաչվել Դիմողի հարցաքննության ընթացքում իրենց կողմից դրսևորված վարքագծի համապատասխանաբար հարկադրանքի գործադրման և հարկադրանքի գործադրում ստիպելու համար, ինչը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Դատարանը, սակայն, նշում է, որ օրենքի այդպիսի խախտման համար նրանց նկատմամբ սահմանվել է չափազանց մեղմ ու պայմանական պատիժ: Այդ կապակցությամբ Դատարանը վերստին հիշեցնում է, որ իր խնդիրն անձի մեղքի (տես` Öneryıldız ընդդեմ Թուրքիայի [GC], գանգատ թիվ 48939/99, կետ 116, ECHR 2004‑XII, և Nachova և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC], թիվ 43577/98 և 43579/98 գանգատներ, կետ 147, ECHR 2005‑VII) կամ պատժի աստիճանը որոշելը չէ, և այդ խնդիրները գտնվում են ներպետական քրեական դատարանների բացարձակ իրավասության ներքո: Սակայն համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի և ելնելով այն սկզբունքից, որ Կոնվենցիան միտված է երաշխավորելու ոչ թե տեսական կամ ենթադրյալ, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ, Դատարանը պարտավոր է ապահովել, որպեսզի պետությունները լիարժեքորեն պաշտպանեն իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները (տես` վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 61, և այդտեղ վկայակոչված այլ գործերը): Վերոհիշյալից հետևում է, որ թեև Դատարանը ճանաչում է ներպետական դատարանների իրավասությունն ընտրելու հանրային ծառայողների կողմից դաժան վերաբերմունքի կիրառման համար համապատասխան պատժամիջոցը, այն պետք է պահպանի իր վերահսկողական գործառույթը և միջամտի` իրավախախտման լրջության և սահմանված պատժի միջև ակնհայտ անհամաչափության դեպքում: Հակառակ դեպքում արդյունավետ հետաքննություն անցկացնելու պետության պարտականությունը կկորցնի իր իմաստը (տես` վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 62, նաև վերոհիշյալ Ali and Ayşe Duran, կետ 66):
50. Դատարանը չի անտեսում այն փաստը, որ Դ.-ի և Ե.-ի պատիժը սահմանելիս Մայնի Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը հաշվի է առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ (տես` կետ 50): Դատարանը համաձայն է, որ ներկա գործով սահմանված պատիժը չի կարող համեմատվել հանրային ծառայողների կողմից կամայական ու դաժան բռնության գործադրման դեպքերի հետ, որով Դատարանը գտնում է, որ անմիջական ազատազրկման պատժի սահմանումն ավելի ճիշտ կլիներ (տես, մասնավորապես, վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 63, և վերոհիշյալ Ali and Ayşe Duran, կետեր 67-72): Այնուամենայնիվ, խորհրդանշական պատիժը (համապատասխանաբար` 60 և 90 օրվա ընթացքում 60 և 120 եվրո պայմանական տուգանք) չի կարող դիտվել որպես 3-րդ հոդվածի խախտմանը համարժեք արձագանք, եթե նույնիսկ այն դիտվի պատասխանող պետության` պատժամիջոցներ սահմանելու ձևավորված պրակտիկայի համատեքստում: Նման պատիժը, որն ակնհայտորեն անհամաչափ է Կոնվենցիայի առանցքային իրավունքներից մեկի ոտնահարման հետ, չի գործադրում անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն` հետագայում առաջացող բարդ իրավիճակներում դաժան վերաբերմունքը կանխարգելելու համար:
51. Ինչ վերաբերում է կիրառված կարգապահական պատիժներին, Դատարանը նշում է, որ Դ.-ի և Ե.-ի գործի վարույթի և դատավարության ընթացքում երկուսն էլ փոխադրվել էին այնպիսի աշխատանքի, որը քրեական հանցագործությունների հետաքննության հետ ուղղակիորեն չէր առնչվում (տես` կետ 50): Հետագայում Դ.-ն աշխատանքի էր անցել ոստիկանության գլխադաս գրասենյակի` > պետի պաշտոնում (տես` կետ 52): Այդ կապակցությամբ Դատարանը վկայակոչում է մի շարք նախկին դեպքերում իր դիրքորոշումն առ այն, որ դաժան վերաբերմունքի համար հանրային ծառայողներին մեղադրելիս կարևոր է, որպեսզի հետաքննության և դատավարության ընթացքում նրանք ժամանակավորապես հեռացվեն զբաղեցրած պաշտոններից, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում վերջնականապես հեռացվեն այդ պաշտոններից (տես, օրինակ, վերոհիշյալ Abdülsamet Yaman, կետ 55, վերոհիշյալ Nikolova and Velichkova, կետ 63, և վերոհիշյալ Ali and Ayşe Duran, կետ 64): Թեև Դատարանն ընդունում է, որ սույն գործի փաստերը համեմատելի չեն վերը նշված գերծերի հետ, այն, այնուամենայնիվ, գտնում է, որ Դ.-ին հետագայում ոստիկանության վարչության պետի պաշտոնում նշանակելը լուրջ կասկածներ է առաջացնում առ այն, թե արդյոք իշխանությունների արձագանքը համարժեք է եղել 3-րդ հոդվածի խախտման լրջությանը:
52. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի խախտման համար ներպետական մակարդակով հատուցում ստանալու լրացուցիչ պահանջին, Դատարանը նշում է, որ Դիմողն օգտվել է 3-րդ հոդվածի խախտման հետևանքով կրած վնասի համար հատուցում ստանալու հնարավորությունից: Սակայն պաշտոնական պատասխանատվության ենթարկելու համար իրավական օգնություն ստանալու հայցը ձգձգվել է ավելի քան երեք տարի և առ այսօր գործի էության վերաբերյալ լսումներ չեն անցկացվել և որոշում չի կայացվել: Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան այն մի շարք դեպքերում բարոյական վնասի հատուցման վճիռներ է կայացրել` հաշվի առնելով 3-րդ հոդվածի խախտման լրջությունը (տես` վերոհիշյալ Selçuk and Asker, կետեր 117-118):
53. Բոլոր դեպքերում, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի խախտման շտկումը կարող է պատշաճ և բավարար համարվել միայն այն դեպքում, երբ հատուցման համար հայցն ինքնին արդյունավետ, համաչափ և հասանելի իրավական պաշտպանության միջոց է համարվում: Հատուցման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների շարունակական ձգձգումն իրավական պաշտպանության միջոցն անարդյունավետ է դարձնում (6-րդ հոդվածի` > պահանջի խախտման դիմաց հատուցման վերաբերյալ տես, mutatis mutandis, վերոհիշյալ Scordino (no. 1), կետ 195): Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանների կողմից Դիմողի ներկայացրած հատուցման հայցի ըստ էության քննության ավելի քան երեք տարի ձգձգումը լուրջ կասկած է առաջացնում սույն գործի հանգամանքներում դատավարության արդյունավետության վերաբերյալ: Իշխանությունները կարծես թե չեն կարողացել կողմնորոշվել Դիմողին բավարար հատուցում տրամադրելու հարցում, և, հետևաբար, 3-րդ հոդվածի խախտման դեպքին պատշաճ ու արդյունավետ չեն արձագանքել:
54. Դատարանն այնուհետև նշում է, որ Դիմողն իր փաստարկներում պնդել է, որ 3-րդ հոդվածի խախտման համար հատուցումը կարող է տրամադրված համարվել, եթե միայն գործը դատարանում քննելիս բացառվեին բոլոր իրեղեն ապացույցները, որոնք ձեռք էին բերվել Կոնվենցիայի ուղղակի խախտման արդյունքում: Դատարանը նկատում է, որ համաձայն իր գործող նախադեպային իրավունքի` հանրային ծառայողների կողմից դրսևորված դաժան վերաբերմունքի արդյունքում 3-րդ հոդվածի խախտման դեպքերում պատասխանող պետության կողմից տրամադրված հատուցման համարժեքությունը գնահատելիս Դատարանը, որպես կանոն, անհրաժեշտ է համարել ինչպես հետաքննության, այնպես էլ հատուցման վերաբերյալ պահանջների պահպանումը (տես` կետեր 116-119): Սակայն այն նաև գտել է, որ այն հարցը, թե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտումը շտկված համարելու համար հատուցման որ միջոցներն են պատշաճ և բավարար, կախված է գործի բոլոր հանգամանքներից (տես` կետ 116): Ուստի Դատարանը չի բացառում, որ այն դեպքերում, երբ 3-րդ հոդվածով արգելված քննության միջոցների կիրառման արդյունքում Դիմողը քրեական դատավարության ընթացքում խոցելի վիճակում է հայտնվել, նման խախտման համար պատշաճ և բավարար իրավական պաշտպանությունը կարող է, վերոհիշյալ պահանջներից բացի, նախատեսել դատավարության ընթացքում հետաքննության արգելված մեթոդների շարունակվող ազդեցությունը վերացնելուն ուղղված իրավական պաշտպանության միջոցներ, այդ թվում` 3-րդ հոդվածի խախտմամբ կորզված ցուցմունքներն օգտագործելու արգելք:
55. Սակայն ներկա գործով Դատարանը չպետք է որոշում կայացնի այդ խնդրի վերաբերյալ և, հետևաբար, այս փուլում չպետք է վերլուծի այն հարցը, թե արդյոք կարելի է համարել, որ հետաքննության ժամանակ հարցաքննման արգելված միջոցի կիրառման ազդեցությունը շարունակվել է Դիմողի դատավարության ընթացքում և խոցելի վիճակ է ստեղծել նրա համար: Հաշվի առնելով իր նախորդ հետևությունները` Դատարանը գտնում է, որ, ամեն դեպքում, պետական մարմինների կողմից ձեռնարկված տարբեր քայլերն ամբողջությամբ չեն բավարարել իր նախադեպային իրավունքով սահմանված իրավական պաշտպանության պահանջը: Պատասխանող պետությունը Դիմողին բավարար հատուցում չի տրամադրել 3-րդ հոդվածի խախտմամբ դրսևորված վերաբերմունքի համար:
56. Վերոշարադրյալից հետևում է, որ Դիմողը կարող է հայտարարել, որ նա 3-րդ հոդվածի խախտման զոհ է հանդիսանում Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
Բ. Համապատասխանությունը 3-րդ հոդվածին
57. Դատարանը վկայակոչում է իր նախորդ եզրակացությունն առ այն (տես` կետեր 94-108), որ 2002թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության կողմից հարցաքննվելու ժամանակ Դիմողին սպառնացել են խոշտանգմամբ, որպեսզի նա հայտնի Ջ.-ի գտնվելու վայրը, և որ հարցաքննության այդ ձևը 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունք է:
58. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. կոնվենցիայի 6-րդ հՈդվածի ենթադրյալ խախտում
59. Դիմողը գանգատ է ներկայացրել նաև արդար դատաքննության իր իրավունքի խախտման մասին` բողոքելով, մասնավորապես, 3-րդ հոդվածի խախտմամբ իրենից կորզված խոստովանության միջոցով ձեռք բերված ապացույցների ընդունման և օգտագործման մասին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասերում նախատեսված է հետևյալը.
1. Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի արդարացի ... դատաքննության իրավունք:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. ...
(գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր կողմից ընտրած դատապաշտպանների միջոցով ...:
Ա. Մեծ պալատում քննվելիք գործի շրջանակը
60. Դատարանը նշում է, որ Մեծ պալատի առջև Դիմողը նաև կրկնել է 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ իր գանգատը` պնդելով, որ 2002թ. հոկտեմբերի 1-ին իրեն դիտավորյալ զրկել էին իր փաստաբանի հետ խորհրդակցելու հնարավորությունից` մինչև իր դեմ վկայող բոլոր ապացույցների ձեռքբերումը: Համաձայն Մեծ պալատի նախադեպային իրավունքի` Մեծ պալատին հանձնարարված > գանգատ է, քանի որ այն Պալատի կողմից ընդունելի է ճանաչվել (տես, inter alia, K. և T. ընդդեմ Ֆինլանդիայի>> [GC], գանգատ թիվ 25702/94, կետ 141, ECHR 2001-VII, Göç ընդդեմ Թուրքիայի [GC], գանգատ թիվ 36590/97, կետ 36, ECHR 2002‑V, և Cumpǎnǎ և Mazǎre ընդդեմ Ռումինիայի>> [GC], գանգատ թիվ 33348/96, կետ 66, ECHR 2004‑XI): Քանի որ 2007թ. ապրիլի 10-ի գործի ընդունելիության մասին որոշմամբ Պալատը գտել է, որ Դիմողը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չէր սպառել փաստաբանի հետ խորհրդակցելու հետ կապված իր գանգատի առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության միջոցները, հետևաբար, Մեծ պալատը չի կարող քննության առնել այդ հարցը:
Բ. Կառավարության նախնական առարկությունը
61. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասին գանգատի մնացյալ մասով Դիմողը չի սպառել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Նա ներպետական դատարանների առջև բավարար չափով չէր ներկայացրել գործի վարույթը կարճելու և դատավարության ժամանակ հետաքննության արգելված միջոցների օգնությամբ կորզված ապացույցներն օգտագործելն արգելելու մասին իր բողոքները:
1. Պալատի վճիռը
62. Պալատն անհրաժեշտ չի համարել Կառավարության նախնական առարկության վերաբերյալ վճռի կայացումը և այն միացրել էր 6-րդ հոդվածի վերաբերյալ գանգատի ըստ էության քննությանը` չարձանագրելով 6-րդ հոդվածի խախտում (տես` Պալատի վճռի կետ 86):
2. Կողմերի փաստարկները
(ա) Կառավարությունը
63. Կառավարությունը Մեծ պալատում պնդել է, որ Դիմողը չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները` որպես հիմնավորում ներկայացնելով նույն փաստարկները, որ ներկայացրել էր Պալատին: Դիմողի այն պնդման վերաբերյալ, թե քրեական գործի վարույթն անաչառ չի եղել, քանի որ այն չի կարճվել, Կառավարությունը նշել է, որ Դաշնային սահմանադրական դատարանն անընդունելի էր համարել Դիմողի սահմանադրական բողոքը` բավարար հիմնավորման բացակայության պատճառով: Դիմողը պարտավոր էր բացատրել, թե ինչու սահմանադրական օրենքը ոչ միայն պահանջում է բացառել ոստիկանության հարցաքննության ժամանակ կորզված ցուցմունքները, այլ նաև` կարճել գործի վարույթը:
64. Երկրորդ` իրեղեն ապացույցների որոշ մասը դատաքննության ժամանակ ներկայացնելը բացառելու մերժման մասին գանգատի մասով Դիմողը չէր սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Ինչպես հաստատել էր Դաշնային արդարադատության դատարանը, Դիմողը կիրառելի ընթացակարգային կանոններին համապատասխան Դաշնային արդարադատության դատարանի առջև մանրամասն չէր հիմնավորել, որ նաև դեմ է Բիրշթայնում հայտնաբերված ապացույցների օգտագործմանը, որում գործի վարույթը կարճելու հայցի համեմատ բոլորովին այլ բնույթի էր: Դիմողը, մասնավորապես, չէր առարկել Դաշնային պետական դատախազի 2004թ. մարտի 9-ի հայտարարությանը, որտեղ ներկայացված էր բողոքի վերաբերյալ իրավական գնահատականն ու որտեղ նշված էր, որ Դիմողը չի բողոքարկել քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի > կետի 3-րդ ենթակետի ենթադրյալ խախտումը:
(բ) Դիմողը
65. Դիմողը համաձայն չէր այդ տեսակետին և պնդել է, որ ինքն սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Դաշնային արդարադատության դատարանին ներկայացրած բողոքում Դիմողը հնարավորինս ընդգրկուն հայց էր ներկայացրել` ձգտելով քրեական գործի վարույթի կարճման` իրենից ցուցմունքների կորզման ձևի պատճառով: Ընդգրկուն հայցի ներքո նա ներկայացրել էր առանձին բողոք` իրենից կորզված խոստովանության արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցներն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: Բողոքին Դիմողը կցել էր 2003թ. ապրիլի 9-ին իր կողմից ներկայացված նախնական բողոքների ամբողջական պատճենները: Դաշնային արդարադատության դատարանը մերժել էր իրավունքի հարցերով նրա բողոքը` առանց որևէ հիմնավորման:
66. Դիմողը նաև ընդգծել է, որ Դաշնային սահմանադրական դատարան ներկայացրած իր հաջորդ բողոքում ինքն ամբողջությամբ պարզաբանել էր իր գանգատը` վկայակոչելով դատարանի այլ առանցքային որոշումները և հանգամանալից ապացուցելով, որ վարույթը չկարճելն ու վիճարկվող իրեղեն ապացույցները չբացառելը խախտում են Հիմնական օրենքի 1-ին և 104-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները:
3. Դատարանի գնահատականը
67. Մեծ պալատն իրավասու է քննել Կառավարության նախնական առարկությունը, քանի որ գանգատի ընդունելիության մասին Կառավարությունը մինչ այդ նույն փաստարկները ներկայացրել էր Պալատին (տես` Պալատի վճռի կետ 84), Դատարանի կանոնակարգի 55-րդ և 54-րդ կանոններին համապատասխան (տես` N.C. ընդդեմ Իտալիայի [GC], գանգատ թիվ 24952/94, կետ 44, ECHR 2002-X, Azinas ընդդեմ Կիպրոսի [GC], գանգատ թիվ 56679/00, կետեր 32 և 37, ECHR 2004‑III, Sejdovic ընդդեմ Իտալիայի [GC], գանգատ թիվ 56581/00, կետ 41, ECHR 2006-II):
68. Դատարանը վերստին ընդգծում է, որ 35-րդ հոդվածի իմաստը կայանում է նրանում, որպեսզի մինչ իրենց ենթադրյալ խախտումների մասին որևէ բողոք ներկայացնելը` Պայմանավորվող կողմերը հնարավորություն ունենան կանխելու կամ շտկելու այդ խախտումները (տես, մասնավորապես, Civet ընդդեմ Ֆրանսիայի [GC], գանգատ թիվ 29340/95, կետ 41, ECHR 1999‑VI): Մինչդեռ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է որոշ աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ֆորմալիզմի, այն չի պահանջում միայն, որ գանգատներում հղում կատարվեն համապատասխան ներպետական դատարաններին, և որ արդեն իսկ կայացված որոշումները բողոքարկելու համար կիրառվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ: Որպես կանոն, պահանջվում է, որ Դատարան ներկայացվելիք գանգատներում, մինչ այդ հղում կատարվեն այն նույն դատարանին, որը քննել է գործը` առնվազն ըստ էության, և ներպետական օրենքով սահմանված պաշտոնական պահանջներին ու ժամանակային սահմանափակումներին համապատասխան (տես` այլ աղբյուրների թվում Cardot ընդդեմ Ֆրանսիայի, 19 մարտի 1991թ., կետ 34, Series A, գանգատ թիվ 200, և Elçi և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 23145/93 և 25091/94 գանգատներ, կետեր 604 և 605, 13 նոյեմբերի 2003թ.):
69. Հետևաբար, ներպետական իրավական պաշտպանության միջոցներն սպառված չեն, եթե բողոքի քննությունը մերժվում է Դիմողի ընթացակարգային սխալի պատճառով: Սակայն այն դեպքերում, երբ չնայած Դիմողը չի պահպանել օրենքով սահմանված ձևը, իրավասու մարմինը, այնուամենայնիվ, բողոքն ըստ էության քննության է առնում, չի կարելի պնդել, որ Դիմողը չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները (համեմատության համար տես, inter alia, Mitropolia Basarabiei Si Exarhatul Plaiurilor և այլոք ընդդեմ Մոլդովայի (ըստ էության), գանգատ թիվ 45701/99, 7 հունիսի 2001թ., Skałka ընդդեմ Poland (ըստ էության), գանգատ թիվ 43425/98, 3 October 2002, Jalloh ընդդեմ Գերմանիայի (ըստ էության), գանգատ թիվ 54810/00, 26 հոկտեմբերի 2004թ., և վերոհիշյալ Vladimir Romanov, կետ 52):
70. Դատարանն արձանագրում է, որ Դիմողը գանգատ է ներկայացրել այն մասին, որ իրենից կորզված խոստովանության արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցները դատավարության ընթացքում որպես ապացույց օգտագործելու հետևանքով քրեական դատավարությունն արդար չի ընթացել: Այդ բողոքը նա բարձրացրել էր, մասնավորապես, 2003թ. ապրիլի 9-ին Շրջանային դատարան ուղարկած սկզբնական դիմումում` պահանջելով, որպեսզի դատարանը հայտարարի, որ նրանից անօրինական ճանապարհով կորզված ցուցմունքների շնորհիվ քննչական մարմիններին հայտնի դարձած բոլոր իրեղեն ապացույցների օգտագործումը դատաքննության ժամանակ արգելված է (տես` կետ 25): Դատարանը նշում է, որ Դաշնային արդարադատության դատարանին իրավունքի հարցերով ներկայացրած իր բողոքում Դիմողը վկայակոչել է այդ հայցը և ներկայացրել վերջինիս ամբողջական պատճենը (տես` կետ 37): Դաշնային արդարադատության դատարանը մերժել է այդ բողոքը` որպես վատ հիմնավորված` որևէ բացատրություն չտալով իր որոշմանը: Նման հանգամանքներում Դատարանը համոզված է, որ վարույթի ընթացքում Դիմողը Դաշնային արդարադատության դատարանին ներկայացրել է 6-րդ հոդվածի խախտման էության վերաբերյալ բողոք` իր նախադեպային իրավունքին համապատասխան: Մասնավորապես, նա չի կարող ենթադրություններ անել այն մասին, որ Դաշնային արդարադատության դատարանը կարող էր ուղղորդվել Դաշնային պետական դատախազի դիտողություններում Դիմողի բողոքի շրջանակն այլ կերպ մեկնաբանելու հանգամանքով: Քանի որ Դիմողը նոր բողոք էր ներկայացրել Դաշնային սահմանադրական դատարան այն մասին, որ հակասահմանադրական հետաքննության մեթոդների կիրառումը պետք է հանգեցներ դատաքննության ժամանակ վիճարկվող իրեղեն ապացույցների օգտագործման արգելքին (տես` կետ 40), Դատարանը գտնում է, որ ներպետական դատարաններում դատավարության ամբողջ ընթացքում Դիմողը ներկայացրել է 6-րդ հոդվածի ներքո իր բողոքի էությունը:
71. Դատարանն այնուհետև արձանագրում է, որ Շրջանային դատարանում, Դաշնային արդարադատության դատարանում և Դաշնային սահմանադրական դատարանում Դիմողը պահանջել է հետաքննության ընթացքում հակասահմանադրական մեթոդների կիրառման պատճառով կարճել իր նկատմամբ ընթացող քրեական վարույթը (տես` կետեր 24, 37 և 40): Ինչպես որ վերը նշված դիմումում` (տես` կետ 144), այդ պահանջը վերաբերել է մինչ դատաքննությունը քննչական մարմինների կողմից հարցաքննության արգելված միջոցների շնորհիվ ձեռք բերված ապացույցները քրեական վարույթում օգագործելու իրավական հետևանքներին: Դաշնային սահմանադրական դատարանը բավարար հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ այդ բողոքն անընդունելի է համարել: Դատարանը, սակայն, նշել է, որ իր որոշման մեջ Դաշնային սահմանադրական դատարանը հաստատել էր, որ հետաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված Դիմողին ցավ պատճառելու սպառնալիքը վիրավորել է նրա մարդկային արժանապատվությունն ու խախտել դաժան վերաբերմունքի արգելքը, որն ամրագրված է Հիմնական օրենքում: Դատարանն այնուհետև նշել էր, որ հետաքննության հակասահմանադրական մեթոդների կիրառման ընթացակարգային խախտումը բավարար կերպով շտկվել է քրեական դատարանների կողմից շնորհիվ այն բանի, որ վերջիններս արգելել են վարույթի ընթացքում օգտագործել սպառնալիքի միջոցով կորզված ապացույցները, ուստի վարույթը կարճելու անհրաժեշտություն առկա չի եղել (տես` կետեր 42-44): Դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը վկայում է, որ վերջինս առնվազն մասամբ քննության է առել քրեական վարույթը կարճելու մասին Դիմողի սահմանադրական բողոքի էությունը: Հետևաբար, այդ տեսանկյունից նույնպես չի կարելի պնդել, որ Դիմողը չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները:
72. Դատարանը գտնում է, որ Դիմողը ներպետական դատարաններին հնարավորություն էր ընձեռել շտկելու ենթադրյալ խախտումը, և եզրահանգում է, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պետության փաստարկը պետք է մերժվի:
Գ. Համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածին
1. Պալատի վճիռը
73. Պալատն արձանագրել է, որ 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել: Այն նշել է, որ, ելնելով քննչական մարմինների կողմից հարցաքննության ժամանակ կիրառված անթույլատրելի մեթոդների շարունակական ազդեցության հանգամանքից, Շրջանային դատարանը բացառել է հետաքննության ժամանակ Դիմողի կողմից ներկայացված բոլոր ապացույցների օգտագործումը: Սակայն ներպետական դատարաններն օգտագործել են Դիմողից կորզված ցուցմունքների անուղղակի արդյունքում ձեռք բերված որոշ իրեղեն ապացույցներ: Պալատը գտել է, որ 3-րդ հոդվածին հակասող մեթոդներով կորզված խոստովանության շնորհիվ ձերք բերված իրեղեն ապացույցների օգտագործումը նույնքան մեծ կասկածի տակ է դնում դատավարության ընդհանուր անաչառության կանխավարկածը, որքան որ կորզված խոստովանության օգտագործումը: Սակայն սույն գործի առանձնահատկություններից կարելի է համարել, որ մեղադրական դատավճռի հիմքում ընկած է եղել Դիմողի կողմից դատավարության ժամանակ արված նոր խոստովանությունը: Մյուս իրեղեն ապացույցները, այդ թվում` վիճարկվող գլխավոր ապացույցը, սոսկ օժանդակ բնույթ են կրել և հաշվի են առնվել սոսկ խոստովանության ճշմարտացիությունն ապացուցելու համար:
74. Պալատը համամիտ չէր այն փաստարկի հետ, որ վիճարկվող իրեղեն ապացույցները դատարանում օգտագործել թույլ տալու պատճառով Դիմողը պաշտպանվելու որևէ տարբերակ այլևս չի ունեցել, ուստի դատավարության ժամանակ ստիպված է եղել խոստովանել իր մեղքը: Ներպետական դատավարության ժամանակ, որտեղ նրան օգնում էր դատապաշտպանը, Դիմողը հաստատել էր, որ խոստովանական ցուցմունք է տվել խղճի խայթ զգալով: Այն փաստը, որ դատավարության ժամանակ նրա խոստովանությունները տարբեր են եղել, կարող է վկայել Դիմողի պաշտպանվելու ռազմավարության փոփոխության մասին: Դիմողը նաև օգտվել է հնարավորությունից դատավարության ժամանակ վիճարկելու ներկայացված իրեղեն ապացույցներն իր դեմ օգտագործելու փաստը, որի կապակցությամբ Պալատը գտնում է, որ Շրջանային դատարանն այդ ապացույցների օգտագործումը թույլատրելով հավասարակշռել է կողմերի շահերը:
75. Հաշվի առնելով վերոհիշյալը` Պալատը հանգել է այն եզրակացությանը, որ վիճարկվող իրեղեն ապացույցների օգտագործման արդյունքում դատավարության անաչառությունը չի տուժել:
2. Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմողը
76. Ըստ Դիմողի` 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված իրեղեն ապացույցներն օգտագործելու արդյունքում քրեական դատավարությունը կորցրել է անաչառությունը` հակասելով 6-րդ հոդվածին: Ապացույցներն օգտագործելու թույլտվության հետևանքով Դիմողն ամբողջությամբ զրկվել է պաշտպանվելու հնարավորությունից: Նա նաև զրկվել է իր դեմ վկայություն չտալու իրավունքն օգտագործելու միջոցով պաշտպանվելու հնարավորությունից: Դիմողը հայտարարել է, որ Բիրշթայնում և այնտեղից վերադառնալուց հետո ապացույցը ձեռք է բերվել ոստիկանության թելադրանքով, որն ուղղակիորեն ստիպել էր նրան մատնանշել տղայի դիակի գտնվելու վայրը: Նրան ստիպել են ոտաբոբիկ քայլել դեպի այն վայրը, որտեղ նա թաքցրել էր Ջ.-ի դին: Այն փաստը, որ ոստիկանությունը տեսագրել է, թե ինչպես է Դիմողն ուղղություն ցույց տալիս դեպի Ջ.-ի մարմնի գտնվելու վայրը և այնուհետև հայտնաբերում դիակը, վկայում էր, որ Բիրշթայնում տեղի ունեցած իրադարձությունների նպատակը ոչ թե երեխայի կյանքը փրկելն էր, այլ այնպիսի եղանակով ցուցմունքներ կորզելը, որը կապահովեր Դիմողի մեղադրական դատավճռի կայացումը:
77. Դիմողը պնդել է, որ կորզված գլխավոր ապացույցը որոշիչ, այլ ոչ թե օժանդակ դեր է կատարել իր մեղադրական դատավճռի ապահովման հարցում: Թեև Դիմողը չի բացառել, որ ցուցմունքներ չտալու դեպքում իրեն կարող էին ներկայացվել այլ մեղադրանքներ, սակայն կորզված խոստովանության արդյունքում մեղքը խոստովանող ցուցմունքները միանշանակ անհրաժեշտ էին մարդասպանության համար մեղադրանք ներկայացնելու և պատիժ սահմանելու համար: Այն պահին ոստիկանությունը չուներ որևէ այլ հստակ ճանապարհ, որը թույլ կտար ձեռք բերել այդ ապացույցը: Կարելի էր միայն ենթադրել, թե ոստիկանությունը արդյոք երբևէ կգտնի դին, թե` ոչ:
78. Այն բանից հետո, երբ գործը քննող դատարանը դատավարության սկզբում մերժել էր 3-րդ հոդվածի խախտմամբ կորզված ապացույցը բացառելու իր դիմումը, դատավարության ելքն այդ պահին, ըստ էության, կանխորոշված էր: Ցանկացած հնարավոր պաշտպանական ռազմավարություն, օրինակ` լռություն պահպանելու իրավունքը կամ Ջ.-ի սպանությունը որպես պատահականություն ներկայացնելը կամ դատավճռի մեղմացման հույսով դատավարության սկզբնական փուլում մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելը, կորցրել էր իմաստը: Դատավարության երկրորդ օրը Դիմողը մասնակի խոստովանություն էր արել, իսկ Ջ.-ի միտումնավոր սպանության մասին խոստովանել էր միայն դատավարության վերջում, այն բանից հետո, երբ դատավարության ընթացքում իր դեմ օգտագործվել էին բոլոր ապացույցները, որոնք ինքը փորձել էր բացառել: Իրականում նույնիսկ մեղադրող կողմը և բոլոր օժանդակող դատախազները, պատժի մեղմացման որևէ հնարավորության դեմ լինելով հանդերձ, նշել էին, որ Դիմողը խոստովանել էր միայն այն ամենը, ինչն արդեն իսկ ապացուցված էր:
79. Դիմողն այնուհետև ներկայացրել է, որ անկախ նրանից, թե հարցաքննության ձևը կորակվի որպես խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք, Կոնվենցիան (նա վկայակոչել է, մասնավորապես, Դատարանի վճիռը վերոհիշյալ Jalloh գործով) և միջազգային իրավունքի նորմերը (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդված, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ և 16-րդ հոդվածներ) երաշխավորում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ամբողջական արգելքի խախտմամբ ձեռք բերված բոլոր ապացույցների բացառումը: Հակառակ ներպետական դատարանների և Պալատի կողմից արտահայտված դիրքորոշման Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված բացարձակ իրավունքի պաշտպանությունը չի կարող և չպետք է հակադրվի այլ շահերի, ինչպիսին է մեղադրանքի ապահովման բավարարումը: Խնդրո առարկա հանդիսացող ապացույցի բացառումն սկզբունքորեն կարևոր էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի բոլոր լծակները վերացնելու համար և դրանով իսկ կանխարգելելու նման վարքագծի հետագա գործնական դրսևորումը:
(բ) Կառավարությունը
80. Կառավարությունը Մեծ պալատին կոչ է արել հաստատել Պալատի այն եզրակացությունը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է վիճարկվող ապացույցի ձեռքբերման ճանապարհին, Կառավարությունը հերքել է այն, որ Դիմողին ստիպել են ոտաբոբիկ քայլել, ինչպես նաև նրա նկատմամբ նոր սպառնալիքներ են հնչեցվել Բիրշթայնում կամ այնտեղից վերադառնալիս:
81. Կառավարությունն ընդունել է, որ Շրջանային դատարանը դատավարության սկզբում որոշում էր կայացրել դատավարության ժամանակ գործի ապացույցներին կցել Բիրշթայնում ձեռք բերված իրեղեն ապացույցները: Այնուամենայնիվ, Դիմողը ներպետական դատարանների առջև հաստատել էր, որ խղճմտանքից և ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու ցանկանությունից դրդված, նա կամավոր խոստովանել էր դատարանի առջև, թեև կարող էր լռություն պահպանել կամ ստել դատարանին: Հնարավոր է, որ նա փորձել էր փոխել իր ռազմավարությունը` հուսալով, որ ավելի մեղմ պատիժ կստանա, սակայն դա չի վերաբերել ապացույցը դատարանում օգտագործելուն, որին նա դեմ էր: Ճիշտ չէ, որ դատարանի առջև խոստովանելուց բացի, Դիմողը որևէ այլընտրանք չուներ, քանի որ, ինչպես հաստատել էր վարույթն իրականացնող դատարանը, նոր խոստովանություն չտալու դեպքում հնարավոր էր, որ Դիմողին մարդասպանության մեջ մեղավոր չճանաչվեր: Դատարանի կողմից պատշաճ ձևով ծանուցվելուց հետո Դիմողը դատավարության երկրորդ օրը խոստովանական ցուցմունք էր տվել, որից պարզ էր դարձել, որ նա դիտավորությամբ էր սպանել Ջ.-ին: Դատավարության ժամանակ արված առաջին և երկրորդ խոստովանությունների միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէր և կայանում էր նրանում, որ առաջին անգամ խոստովանելիս Դիմողը չէր նշել, որ նա ի սկզբանե նախատեսել էր սպանել Ջ.-ին: Այդ լրացուցիչ խոստովանությունն այլևս անհրաժեշտ չէր մարդասպանությունն ապացուցելու համար:
82. Կառավարությունն ընդգծել է, որ դատարանը Դիմողին մեղավոր էր ճանաչել` հիմնվելով դատարանի առջև վերջինիս խոստովանության վրա: Բիրշթայնում ձեռք բերված իրեղեն ապացույցները, այդ թվում` Ջ.-ի դին և դիահերձման վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև լճակի մոտ հայտնաբերված` Դիմողի ավտոմեքենայի անվադողերի հետքերը սոսկ օժանդակ դեր էին կատարում և օգտագործվել էին միայն որպես դատարանում Դիմողի արած խոստովանության ապացույց: Այդ փաստը հստակ նշվել էր Շրջանային դատարանի մեղադրական դատավճռում:
83. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ապացույցի ընդունելիության վերաբերյալ որևէ կանոն, որպես այդպիսին, չի ներառում, և այդ հարցը հիմնականում կարգավորվում է ներպետական օրենսդրությամբ: Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիան պահանջում է մարդասպանի նկատմամբ կիրառել քրեական օրենքը: Առևանգված երեխայի մարդասպանին պատժելու հանրային շահը չափազանց մեծ էր: Կառավարությունը նաև հայտնել է այն կարծիքը, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախադեպային իրավունքը, որն առավել սկզբունքորեն էր արգելում > օգտագործումը, լուրջ վերլուծության կարիք ունի: Օրինակ` նախադեպային նշանակություն ունեցող Nix v. Williams գործով (11 հունիսի 1984թ. (467 U.S. 431), տես` կետ 73) Գերագույն դատարանը գտել էր, որ խախտումներով կատարված հետաքննության արդյունքում հայտնաբերված դիակը կարող է ծառայել որպես ապացույց, եթե ակնհայտ է, որ այն ցանկացած դեպքում հայտնաբերվելու է: Հավանականությունը մեծ է, որ ներկա գործում Ջ.-ի դին, որը Դիմողը թաքցրել էր այնպիսի վայրում, ուր նա մինչ այդ այցելել էր, վաղ թե ուշ գտնվելու էր:
(գ) Երրորդ կողմերի փաստարկները
(i) Ջ.-ի ծնողները
84. Ջ.-ի ծնողների ներկայացմամբ Դիմողի դատավարությունը բավարարել է 6-րդ հոդվածի պահանջները: Դատարանում Դիմողը երբեք չէր նշել, որ իրեն հարկադրել են խոստովանել, փոխարենը պարբերաբար կրկնել էր, որ խոստովանություններն անում էր կամավոր և ի հարգանք զոհի ընտանիքի անդամների: Նրանք նշել են, որ Դիմողի դատավարության երկրորդ օրն արդեն նա խոստովանել էր Ջ.-ին խեղդամահ անելու մասին, թեև այդ պահին ժխտել էր, որ մինչ նրան առևանգելն էր ծրագրել նրա սպանությունը: Դատավարության հետագա ընթացքում նա խոստովանել էր, որ ի սկզբանե նախատեսել էր երեխայի սպանությունը:
85. Ջ.-ի ծնողներն այնուհետև նշել են, որ դատավարության վերջում Դիմողը հաստատել էր, որ գործի հետաքննության ընթացքում իր կողմից արված խոստովանությունները դատարանում որպես ապացույց օգտագործելու արգելքի արդյունքում նա կանգնել էր լռություն պահպանելու կամ խոստովանելու երկընտրանքի առջև և չի կարող ասել, որ ամեն ինչ կանխորոշված է եղել: Նա հայտարարել էր, որ սեփական կամքով հիմնովին խոստովանում է հանցագործություն կատարելը` գիտակցելով նույնիսկ այն վտանգը, որ դա որևէ մեղմացուցիչ ազդեցություն չի ունենալու իր դատավճռի վրա: Հետագայում Դիմողի կողմից հրապարակված գրքում (որը կոչվում էր Allein mit Gott – der Weg zurück (>) որևէ նշում չկար, որ դատարանում նա խոստովանել էր ոստիկանության հարցաքննության ազդեցության տակ: Գրքում խոստովանության դրդապատճառները ներկայացնելիս Դիմողը հաստատել էր, որ ցանկացել էր ցույց տալ, որ զղջում է արածի համար և այդ պատճառով մանրամասն նկարագրել էր իր գործողությունները` վտանգ առաջացնելով, որ խոստովանությունը դատավճռի վրա որևէ հետևանք չի թողնի (տես` էջեր 225‑26): Ուստի նրա վարքագիծը դատարանում պայմանավորված չէր վիճարկվող ապացույցները դատարանում օգտագործելու մասին ենթադրյալ որոշմամբ:
(ii) Redress Trust-ը
86. Redress Trust-ը նշել է, որ խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի միջոցով կորզված տեղեկատվությունն արգելելու կանոնի հիմքում ընկած են հետևյալ նկատառումները. (i) խոշտանգման միջոցով ձեռք բերված տեղեկատվության անհուսալիությունը, (ii) խոշտանգման` քաղաքակրթության արժեքների ոտնահարումը, (iii) հանրային քաղաքականության նպատակը` վերացնել խոշտանգում կիրառելու բոլոր լծակներն աշխարհի ցանկացած երկրում, (iv) անհրաժեշտությունն ապահովելու այն կողմի հիմնական շահերը (պատշաճ դատավարության և արդարության), որի դեմ օգտագործվել է ապացույցը, և (v) դատական գործընթացի անաչառության պահպանման անհրաժեշտությունը:
87. Խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցները դատարանում օգտագործելու արգելքը սահմանված է բազմաթիվ միջազգային հռչակագրերով, կանոններով, բանաձևերով և կոնվենցիաներով: Redress Trust-ն արտահայտել է այն տեսակետը, որ բացառողական կանոնը վերաբերում է ոչ միայն խոշտանգման հետևանքով արված խոստովանություններին, այլ նաև դրանց միջոցով ձեռք բերված ապացույցներին, թեև Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածը (տես` կետ 64), մասնավորապես, ավելի նեղ իմաստով է սահմանված: Օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 1982թ. մայիսի 30-ի թիվ 7 Ընդհանուր մեկնաբանությունում (տես` կետ 70) նշված է, որ խոշտանգման արգելքի նկատմամբ արդյունավետ հսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատարանում բացառվի ինչպես խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի միջոցով կորզված խոստովանության, այնպես էլ այլ ապացույցների օգտագործումը: Հարավային Աֆրիկայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դարարանը 2008թ. ապրիլի 10-ի Mthembu-ն ընդդեմ պետության գործում (տես` կետ 74), նույնպես արձանագրել էր, որ խոշտանգմամբ կորզված ցանկացած ապացույցի, այդ թվում` իրեղեն ապացույցի օգտագործման դեպքում դատավարությունը կորցնում է անաչառությունը: Դա հավասար չափով վերաբերում է դաժան վերաբերմունքի այլ դրսևորումներին: Դատարանի եզրակացությունները Jalloh (վերոհիշյալ, կետեր 99 և 104-07) և Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 36549/03, կետ 63, ECHR 2007‑VIII) գործերով վկայում են հօգուտ այդ մոտեցմանը:
3. Դատարանի գնահատականը
(ա) Կիրառելի սկզբունքների ամփոփ շարադրանքը
88. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն` իր դերը կայանում է Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու խնդրում: Մասնավորապես, Դատարանի պարտականությունների մեջ չի մտնում ներպետական դատարանի կողմից թույլ տրված փաստային կամ իրավական ենթադրյալ սխալների շտկումը, եթե այդ սխալները չեն հանգեցնում Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների կամ ազատությունների խախտմանը: Թեև 6-րդ հոդվածը երաշխավորում է ազատ լսումների իրավունքը, ապացույցն ընդունելի լինելու հարցում այն որևէ ուղղակի կանոն չի սահմանում, և այդ հարցը հիմնականում կարգավորվում է ներպետական օրենսդրության ներքո (տես` Schenk ընդդեմ Շվեյցարիայի>>, 12 հուլիսի 1988թ., կետեր 45-46, Series A, գանգատ թիվ 140, Teixeira de Castro ընդդեմ Պորտուգալիայի, 9 հունիսի 1998թ., կետ 34, Զեկույցներ 1998‑IV, և Heglas ընդդեմ Չեխիայի Հանրապետության, գանգատ թիվ 5935/02, կետ 84, 1 մարտի 2007թ.):
89. Հետևաբար, սկզբունքորեն Դատարանի խնդիրը չէ սկզբունքորեն որոշել, թե ապացույցի որևէ ձև, օրինակ` ներպետական օրենքին չհամապատասխանող ձևով կորզված, արդյոք կարող է ընդունելի լինել: Հարցը, որին պետք է պատասխան տրվի, կայանում է նրանում, թե գործի վարույթը, այդ թվում` ապացույցի ձեռք բերման եղանակը, արդյոք արդար է եղել: Այդ նպատակով անհրաժեշտ է նաև վիճարկվող անօրինականության ուսումնասիրությունը և, Կոնվենցիայի որևէ այլ իրավունքի խախտում բացահայտելու դեպքում, խախտման բնույթի վերլուծությունը (տես, մասնավորապես, Khan ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 35394/97, կետ 34, ECHR 2000‑V, P.G. և J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 44787/98, կետ 76, ECHR 2001-IX, և Allan ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 48539/99, կետ 42, ECHR 2002‑IX):
90. Որոշելիս, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ եղել է արդարացի, հաշվի պետք է առնել նաև այն, թե հարգվել են, արդյոք, պաշտպանվելու իրավունքները: Մասնավորապես, պետք է ուսումնասիրել, թե Դիմողին արդյոք հնարավորություն ընձեռվել է վիճարկելու ապացույցի իսկությունն ու առարկել այն օգտագործելու դեմ: Բացի դրանից, պետք է հաշվի առնել ապացույցի որակը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնցում այն ձեռք է բերվել, և այն, թե այդ հանգամանքներն արդյոք կասկածի տակ են դրել ապացույցի հուսալիությունը կամ իսկությունը: Թեև ապացույցի` այլ օժանդակող նյութերով հաստատված չլինելը ոչ միշտ է նշանակում, որ այն անվստահելի է, սակայն, այն դեպքերում, երբ ապացույցը համոզիչ է և բացակայում է վեջինիս հուսալիության վերաբերյալ որևէ կասկած, ապացույցը հաստատելու կարիքն ավելի նվազ է (տես, մասնավորապես, վերոհիշյալ Khan, կետեր 35 և 37, վերոհիշյալ Allan, կետ 43, և վերոհիշյալ Jalloh, կետ 96): Այդ կապակցությամբ Դատարանը լրացուցիչ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե ապացույցը վարույթի ելքի համար արդյոք որոշիչ դեր ունեցել է, թե` ոչ (համեմատության համար տես, մասնավորապես, Khan, վերոհիշյալ, կետեր 35 և 37):
91. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի բացահայտված խախտման բնույթի ուսումնասիրությանը, Դատարանը վերստին կրկնում է, որ այն հարցը, թե 8-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արդյունքում արդյոք դատավարությունը 6-րդ հոդվածի իմաստով կորցրել է իր անաչառությունը, պետք է որոշվի հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` Դիմողի պաշտպանության իրավունքները հարգելը և խնդրո առարկա հանդիսացող ապացույցի որակն ու կարևորությունը (տես, մասնավորապես, վերոհիշյալ Khan, կետեր 35-40, P.G. և վերոհիշյալ J.H. ընդդեմ Միացյալ Թագավորության, կետեր 77-79, և Bykov ընդդեմ Ռուսաստանի [GC], գանգատ թիվ 4378/02, կետեր 94-98, ECHR 2009-..., որում բացահայտվել էր 6-րդ հոդվածի խախտում): Սակայն 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցը քրեական դատավարությունում օգտագործելու դեպքում հաշվի են առնվում հատուկ նկատառումները: Նման ապացույցի օգտագործումը, որը կորզվել է Կոնվենցիայով երաշխավորված առանցքային և բացարձակ իրավունքներից մեկի խախտումով, միշտ լուրջ խնդիրներ է առաջացնում դատավարության անաչառության առումով, եթե նույնիսկ նման ապացույցի օգտագործումը որոշիչ դեր չի կատարվել Դիմողին մեղավոր ճանաչելու համար (տես İçöz ընդդեմ Թուրքիայի (ըստ էության), գանգատ թիվ 54919/00, 9 հունվարի 2003թ., վերոհիշյալ Jalloh, կետեր 99 և 104, Göçmen ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 72000/01, կետեր 73-74, 17 հոկտեմբերի 2006թ., և վերոհիշյալ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, կետ 63):
92. Խոստովանությունների էության հարցում Դատարանը, հետևաբար, հանգել է այն եզրակացությանը, որ դատական վարույթում համապատասխան փաստերը պարզելու համար խոշտանգման (համեմատության համար տես` Örs և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 46213/99, կետ 60, 20 հունիսի 2006, վերոհիշյալ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, կետեր 63, 64 և 66, և Levinţa ընդդեմ Մոլդովայի, գանգատ թիվ 17332/03, կետեր 101 և 104-05, 16 դեկտեմբերի 2008) կամ 3-րդ հոդվածին հակասող այլ դաժան վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցի ընդունելիության արդյունքում (համեմատության համար տես` Söylemez ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 46661/99, կետեր 107 և 122-124,
21 սեպտեմբերի 2006թ., և վերոհիշյալ Göçmen, կետեր 73-74) դատավարությունն ամբողջությամբ կորցնում է անաչառությունը: Այդ եզրակացությունը կիրառելի է անկախ ապացույցների իրական արժեքից և անկախ նրանից, թե դրանց օգտագործումն արդյոք որոշիչ դեր է կատարել մեղադրյալին մեղավոր ճանաչելու համար (ibid.):
93. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածին հակասող դաժան վերաբերմունքի ուղղակի արդյունքում ձեռք բերված իրեղեն ապացույցը դատարանում օգտագործելուն, Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույցը, որը ձեռք է բերվել բռնության գործադրման միջոցով, առնվազն այն դեպքերում, երբ այդ բռնությունը կարելի է որակել որպես խոշտանգում, երբեք չի կարող մեղադրյալի մեղքի ապացույց հանդիսանալ` անկախ դրա իրական արժեքից: Ցանկացած այլ կարծիք ծառայելու է հօգուտ բարոյապես անթույլատրելի վարքագծի անուղղակի օրինականացմանը, որը 3-րդ հոդվածի հեղինակները ձգտել են արգելել կամ բառացիորեն` > (տես` վերոհիշյալ Jalloh, կետ 105): Jalloh գործով վճռում Դատարանն անպատասխան էր թողել այն հարցը, թե անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող, սակայն խոշտանգում չհանդիսացող գործողության միջոցով ձեռք բերված իրեղեն ապացույցի օգտագործման արդյունքում արդյոք դատավարությունն անվերապահորեն կորցնում է անաչառությունը` անկախ ապացույցի կարևորությունից, իրական արժեքից և մեղադրյալին այն դատարանում օգտագործելը վիճարկելու ընձեռվող հնարավորություններից (ibid., կետեր 106-107): Դատարանն այդ գործում արձանագրել էր 6-րդ հոդվածի խախտում (ibid., կետեր 107-108):
94. Ինչ վերաբերում է այն ապացույցների օգտագործմանը, որոնք ձեռք են բերվել լռություն պահպանելու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի խախտմամբ, Դատարանը վերստին հիշեցնում է, որ վերջիններս միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ են, որոնք հանդիսանում են 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի անկյունաքարը: Դրանց իմաստը կայանում է, մասնավորապես, իշխանությունների կողմից կիրառվող անօրինական հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելու մեջ` թույլ տալով խուսափել դատական սխալներից և երաշխավորել 6-րդ հոդվածի պահանջների կատարումը: Իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը, մասնավորապես, նախատեսում է, որ դատախազությունը մեղադրյալի դեմ հարուցված քրեական գործն ապացուցելիս չպետք է դիմի այնպիսի ապացույցների օգնությանը, որոնք ձեռք են բերվել հարկադրանքի և մեղադրյալի կամքն անտեսելու ճանապարհով (տես, մասնավորապես, Saunders ընդդեմ Միացյալ Թագավորության, 17 դեկտեմբերի 1996թ., կետ 68, Զեկույցներ 1996-VI, Heaney և McGuinness ընդդեմ Իռլանդիայի, գանգատ թիվ 34720/97, կետ 40, ECHR 2000-XII, և վերոհիշյալ Jalloh, կետ 100):
(բ) Սույն սկզբունքների կիրառումը տվյալ գործով
95. Քանի որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի` պաշտպանվելու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի վերաբերյալ պահանջները հանդիսանում են 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչները, Դատարանը համատեղ կքննիբողոքների համապատասխանությունն այդ երկու պայմաններին (այլ աղբյուրների շարքում տես, indisch ընդդեմ Ավստրիայի, 27 սեպտեմբերի 1990թ., կետ 23, Series A գանգատ թիվ 186, Lüdi ընդդեմ Շվեյցարիայի, 15 հունիսի 1992թ., կետ 43, Series A գանգատ թիվ 238, >, 25 փետրվարի 1993թ., կետ 44, Series A գանգատ թիվ 256‑A, և վերոհիշյալ Saunders, կետ 68):
96. Դիտարկելիս վերոհիշյալ սկզբունքների լույսի ներքո այն հարցը, թե Դիմողի քրեական դատաքննությունը, որը դատավարության առաջին օրվանից առարկել էր Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտմամբ կորզված ապացույցներն օգտագործելու դեմ, արդյոք կարող է ամբողջությամբ արդարացի համարվել, Դատարանն առաջին հերթին պետք է հաշվի առնի դիտարկվող խախտման բնույթը և այն, թե որքանով է այն նպաստել վիճարկվող ապացույցի ձեռք բերմանը: Դատարանն անդրադառնում է իր նախորդ հետևությանը, որի համաձայն` 2002թ. հոկտեմբերի 1-ին Ե.-ի կողմից անցկացված հարցաքննության ժամանակ Դիմողի տված ցուցմունքները կորզվել էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ
(տես` կետ 108): Դատարանն այնուհետև հանգել էր այն եզրակացությանը, որ չկար որևէ ապացույց, որ Բիրշթայնում գտնվելիս կամ այնտեղ ժամանելու կամ մեկնելու ժամանակ Դիմողին կրկին սպառնացել էին` իրեղեն ապացույցներ կորզելու համար (տես` կետ 99):
97. Դատարանը հաշվի է առնում, որ Շրջանային դատարանը հանգել էր հետևությանը, որ սպառնալիքի ներքո Դիմողից կորզված ցուցմունքները, այդ թվում` Բիրշթայնում և այնտեղից վերադառնալիս ոստիկանության բաժանմունքում ձեռք բերված տվյալները, հարցաքննության ժամանակ արված սպառնալիքների շարունակական ազդեցության արդյունք էին, և այդ պատճառով անընդունելի էին (տես` կետ 29), սակայն ընդունելի էր համարել այդ ցուցմունքների շնորհիվ ձեռք բերված իրեղեն ապացույցները: Դատարանը նշել է, որ ներպետական դատարաններում դատաքննության ժամանակ վիճարկվող իրեղեն ապացույցը որակվել էր որպես ապացույց, որը հայտնի էր դարձել քննչական մարմիններին Դիմողից կորզված ցուցմունքների շնորհիվ (շարունակական ազդեցություն (Fernwirkung) – տես` կետ 31): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո սեփական գնահատման նպատակների համար Դատարանը որոշիչ է համարում այն, որ 3-րդ հոդվածի խախտմամբ Դիմողի հարցաքննության և վերջինիս ցուցմունքների շնորհիվ իշխանությունների կողմից ձեռք բերված իրեղեն ապացույցների, այդ թվում` Ջ.-ի դիակի հայտնաբերման և դրան հետևած դիահերձման վերաբերյալ զեկույցի, լճակի մոտ Դիմողի ավտոմեքենայի հետքերի, ինչպես նաև Ջ.-ի ուսապարկի, հագուստի և Դիմողի գրամեքենայի հայտնաբերման միջև առկա էր պատճառահետևանքային կապ:
98. Բացի դրանից, 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցի վերաբերյալ 6-րդ հոդվածի իմաստով խնդիր է առաջանում միայն այն դեպքում, եթե այդ ապացույցը դատավարության ժամանակ օգտագործման համար պիտանի է ճանաչվել: Դատարանը նշում է, որ դատավարության ժամանակ Շրջանային դատարանն ընդունելի չի համարել հետաքննության գործընթացում Դիմողի կողմից արված բոլոր խոստովանությունները, որոնք արվել են սպառնալիքի կամ դրա շարունակական ազդեցության տակ (տես սույն վճռի 28-30 կետերը): Սակայն, դատավարության սկզբում մերժելով Դիմողի միջնորդությունը` դատարանը հրաժարվեց արգելել 3-րդ հոդվածի խախտմամբ Դիմողի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի շարունակական ազդեցության տակ Դիմողի կողմից տրված ցուցմունքների շնորհիվ իշխանությունների կողմից ձեռք բերված իրական ապացույցների օգտագործումը (տես սույն վճռի կետ 31):
99. Դատարանը հետևաբար պետք է գնահատի դատավարության անաչառությունը, հաշվի առնելով 3-րդ հոդվածին հակասող ճանապարհով ձեռք բերված իրական ապացույցի օգտագործման թույլտվությունը, որը կորզվել էր ոչ թե խոշտանգման, այլ անմարդկային վերաբերմունքի արդյունքում: Ինչպես նշվել էր վերը (տես սույն վճռի 166-167 կետերը), Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով մինչ օրս որոշված չէ թե արդյոք նման ապացույցի օգատագործման յուրաքանչյուր դեպքում դատավարությունը կորցնում է անաչառությունը, անկախ գործի հանգամանքներից: Դատարանը, սակայն, գտել է, որ ինչպես 3-րդ հոդվածի խախտում հանդիսացող վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների, անկախ նրանից, թե այդ վերաբերմունքը որակվում է որպես խոշտանգում, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող, այնպես էլ խոշտագնման արդյունքում ձեռք բերված իրական ապացույցների օգտագործման դեպքում դատավարությունն ինքնաբերաբար կորցնում է անաչառությունը և տեղի է ունենում 6-րդ հոդվածի խախտում (տես սույն վճռի կետեր 166-167):
100. Դատարանը նշում է, որ բացառող կանոնի կիրառման ճշգրիտ շրջանակի վերաբերյալ Կոնվենցիայի Մասնակից պետությունների, այլ պետությունների դատարանների և մարդու իրավունքները պաշտպանող այլ միջազգային կառույցների միջև հստակ կոնսենսուս առկա չէ (տես` կետեր 69-74): Մասնավորապես, խնդրո առարկա է հանդիսանում այն, թե այն հանգամանքը, որ վիճարկվող ապացույցը, հետաքննության արգելված եղանակից անկախ, հետագայում ամեն դեպքում ձեռք էր բերվելու, արդյոք կարող է ազդեցություն թողնել այդ ապացույցը դատարանում օգտագործելու թույլտվության վրա:
101. Դատարանը նաև լավատեղյակ է այդ հարցում առկա տարբեր հակադիր իրավունքների և շահերի մասին: Մի կողմից, արժանահավատ և համոզիչ ապացույցի բացառումը քրեական դատավարությունում կարող է խոչընդոտել կատարված հանցագործության արդյունավետ քննությանը: Կասկած չի հարուցում, որ հանցագործության զոհերը և նրանց ընտանիքները, ինչպես նաև հանրությունը, շահագրգռված են հանցագործներին դատելու և պատժելու հարցում, ընդորում սույն գործում այդ շահը չափազանց մեծ դեր էր կատարում: Ավելին, ներկա գործն առանձնահատուկ է նաև այն տեսակետից, որ վիճարկվող իրեղեն ապացույցը ձեռք էր բերվել անօրինական հարցաքննության արդյունքում, որի բուն նպատակը ոչ թե նախաքննության առաջխաղացման ապահովումն էր, այլ կանխարգելիչ նպատակը, այսինքն` երեխայի կյանքը փրկելը, ուստի` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված մեկ այլ հիմնարար իրավունքի պաշտպանությունը: Մյուս կողմից` քրեական դատավարությունում մեղադրյալն ունի արդար դատաքննության իրավունք, որը կարող է վտանգվել, եթե ներպետական դատարաններն օգտագործեն անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ապացույցը, այդպիսով` խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված առանցքային և բացարձակ իրավունքը: Իրոք, դատավարության անաչառության և օրենքի գերակայությամբ քաղաքակիրթ հասարակության արժեքների պաշտպանության հարցում նույնպես առկա է մեծ հասարակական շահագրգռվածություն:
102. 6-րդ հոդվածի համատեքստում հաշվի առնելով վերոհիշյալ հակադիր շահերը` Դատարանը միաժամանակ չի կարող անտեսել այն փաստը, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը բացարձակ է: Վերջինիս բացարձակ բնույթը չի ենթադրում որևէ այլ շահի հակադրում, ինչպիսիք են քննվող հանցագործության ծանրությունը կամ քրեական գործի արդյունավետ քննության հանրային շահը, քանի որ հակառակ դեպքում կխարխլվի այդ իրավունքի բացարձակ բնույթը (տես, mutatis mutandis, վերոհիշյալ Saadi ընդդեմ Իտալիայի, կետեր 138-39): Դատարանի տեսակետից` ոչ մարդու կյանքի պաշտպանությունը, ոչ էլ քրեական մեղադրանքի ապահովումը չի կարող ապահովվել 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգման չենթարկվելու բացարձակ իրավունքի ոտնահարման հաշվին, քանի որ արդյունքում կզոհաբերվեն վերոհիշյալ արժեքներն ու կվարկաբեկվի արդարադատության գործընթացը:
103. Այդ կապակցությամբ դատարանը նաև ի գիտություն է ընդունում Կառավարության այն փաստարկը, որ Կոնվենցիայի համաձայն` այն պարտավոր էր մարդասպանի դեմ կիրառել քրեական օրենսգրքի պահանջները և, հետևաբար, պաշտպանել մարդու կյանքի իրավունքը: Իսկապես, Պայմանավորվող պետությունների կողմից մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը Կոնվենցիայի պահանջ է (մի շարք այլ աղբյուրների թվում տես` Osman ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 հոկտեմբերի 1998թ., կետեր 115-16, Զեկույցներ 1998‑VIII): Սակայն Կոնվենցիան չի պահանջում, որպեսզի պետություններն այն ապահովելիս դրևորեն այնպիսի վարքագիծ, որը խախտում է 3-րդ հոդվածով ամրագրված անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը կամ 6-րդ հոդվածով յուրաքանչյուր մեղադրյալի համար երաշխավորված արդար դատաքննության իրավունքը (տես, mutatis mutandis, վերոհիշյալ Osman, կետ 116): Դատարանն ընդունում է, որ հանրային ծառայողներն այս դեպքում գործել են գտնվելով ծանր և լարված իրավիճակում և ձգտել են փրկել երեխայի կյանքը: Սակայն դա չի անդրադառնում այն փաստի վրա, որ իրեղեն ապացույցը նրանք ձեռք են բերել խախտելով 3-րդ հոդվածը: Ավելին, առավելագույն պատժի սահմանման հավանականության դեպքում է, որ արդար դատաքննության իրավունքը հարգելը պետք է անվերապահորեն ապահովվի ժողովրդավարական հասարակություններում (տես` Salduz ընդդեմ Թուրքիայի>> [GC], գանգատ թիվ 36391/02, կետ 54, ECHR 2008-...):
104. Ի տարբերություն 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածը, այնուամենայնիվ, բացարձակ իրավունք չի ամրագրում: Հետևաբար, Դատարանը պետք է որոշի, թե 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցը դատավարության ժամանակ օգտագործելու հարցում որ միջոցառումները պետք է համարվեն անհրաժեշտ և բավարար, որպեսզի ապահովվի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն (տես` կետեր 165-167)` նման ձևով կորզված ապացույցի օգտագործումը լուրջ մտահոգություն է առաջացնում դատավարության անաչառության առումով: Ակնհայտ է, որ 6-րդ հոդվածի ենթատեքստում 3-ր հոդվածով կտրականապես արգելված ճանապարհով ձեռք բերված ապացույցները դատարանում օգտագործելու թույլտվությունը կարող է իրավապահ մարմինների կողմից բացարձակ արգելքն անտեսելով նման մեթոդների կիրառման լծակ դառնալ: Ուստի` 3-րդ հոդվածով արգելված հետաքննության մեթոդների կիրառմամբ պատժելը և անձանց արդյունավետ պաշտպանությունը, որպես կանոն, պահանջում են նաև 3-րդ հոդվածի որևէ խախտմամբ կորզված ապացույցները դատարանում օգտագործելու արգելքը, եթե նույնիսկ այդ ապացույցներն այնքան ակնհայտորեն չեն բխում 3-րդ հոդվածի խախտումից, որքան այդ հոդվածի խախտման արդյունքում անմիջականորեն կորզված ապացույցները: Հակառակ դեպքում դատավարությունն այլևս անաչառ չի կարող համարվել: Սակայն Դատարանը գտնում է, որ այդ համատեքստում ինչպես դատավարության անաչառության, այնպես էլ 3-րդ հոդվածով սահմանված բացարձակ արգելքի վերաբերյալ հարց կարող է ծագել միայն այն դեպքում, եթե ապացուցվել է, որ 3-րդ հոդվածի խախտումն անդրադարձել է դատավարության ելքի վրա, այսինքն` ազդել է Դիմողի հանդեպ կայացրած դատավճռի կամ սահմանված պատժի վրա:
105. Դատարանն արձանագրում է, որ ներկա գործում Շրջանային դատարանը Դիմողի կողմից կատարված հանցագործության փաստի և, հետևաբար, մարդասպանության ու դրամաշորթության նպատակով երեխայի առևանգման դատավճռի կայացման համար որոշիչ դեր ունեցող հետևությունները հստակ հիմնավորել են Դիմողի կողմից դատարանի առջև արված նոր լիարժեք խոստովանությամբ (տես` կետ 34): Շրջանային դատարանը նաև նոր խոստովանությունը համարել է կարևորագույն, եթե ոչ միակ գործոնը հանցագործության նախապես ծրագրված լինելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, որը նույնպես կարևոր դեր է կատարել Դիմողի դատավճռի և պատժի հարցում (ibid): Դատավարությունում օգտագործելու համար թույլատրված լրացուցիչ ապացույցը ներպետական դատարանի կողմից չի օգտագործվել Դիմողի մեղքն ապացուցելու համար, այլ միայն, որպեսզի վերհաստատվի վերջինիս խոստովանությունը: Այդ ապացույցն ընդգրկել է դիահերձման եզրակացությունը` Ջ.-ի մահվան պատճառների մասին, և Դիմողի ավտոմեքենայի անվադողերի հետքերը լճակի մոտ, որտեղ հայտնաբերվել էր երեխայի դին: Ներպետական դատարանը նաև հաշվի է առել լրացուցիչ օժանդակ ապացույցները, որոնք ձեռք էին բերվել հետաքննության կողմից Դիմողից սպառնալիքով կորզված առաջին խոստովանությունից անկախ, շնորհիվ այն բանի, որ փրկագինն ստանալու պահից ի վեր ոստիկանությունը գաղտնի հետապնդել է Դիմողին և ձերբակալելուց անմիջապես հետո խուզարկել նրա բնակարանը: Այդ ապացույցների թվում, որոնք անթույլատրելի չէին ճանաչվել 3-րդ հոդվածի խախտմամբ, Ջ.-ի քրոջ ցուցմունքներն էին, > նամակի բովանդակությունը, Դիմողի սենյակում հայտնաբերված գրությունը, որը վկայում էր հանցագործության ծրագրման մասին, ինչպես նաև փրկագնի գումարը, որը մասամբ հայտնաբերվել էր Դիմողի բնակարանում, մասամբ էլ Դիմողի կողմից փոխանցվել իր բանկային հաշիվներին (ibid.):
106. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը համարում է, որ դատարանում Դիմողի կողմից արված երկրորդ խոստովանությունն էր, որ, լրացուցիչ անթույլատրելի չճանաչված ապացույցների հետ մեկտեղ կամ առանց դրանց, ընկած մարդասպանության և դրամաշորթության նպատակով առևանգման մասին դատավճռի և սահմանված պատժի հիմքում: Վիճարկվող գլխավոր իրեղեն ապացույցն անհրաժեշտ չէր և չէր օգտագործվել Դիմողի մեղքն ապացուցելու կամ դատավճիռ կայացնելու համար: Ուստի վիճարկվող իրեղեն ապացույցի հարցում կարելի է արձանագրել պատճառահետևանքային կապի խզում` հետաքննության արգելված մեթոդների և Դիմողի նկատմամբ կայացված վճռի ու սահմանված պատժի միջև:
107. Վերոհիշյալ եզրահանգումների լույսի ներքո Դատարանը պետք է նաև քննության առնի, թե գործի քննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտումն ազդել էր, արդյոք, դատարանում Դիմողի կողմից արված խոստովանության վրա: Դատարանը նշում է, որ ներկայացրած բողոքում Դիմողը նշել էր այդ ազդեցության մասին: Նա պնդել էր, որ այն բանից հետո, երբ Շրջանային դատարանը դատավարության սկզբում մերժել էր 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցն արգելելու մասին իր միջնորդությունը, ինքը, խոստովանական ցուցմունք տալուց բացի, դատավարության ժամանակ պաշտպանության որևէ այլընտրանք այլևս չուներ:
108. Դատարանն առաջին հերթին նշում է, որ մինչ դատավարության երկրորդ օրը խոստովանական ցուցմունք տալը` Դիմողը ծանուցվել էր ցուցմունքներ չտալու իր իրավունքի և մեղադրանքի վերաբերյալ իր նախորդ ցուցմունքների` իր դեմ ապացույց չհանդիսանալու մասին (տես` կետ 34): Ուստի Դատարանը բավարարված է այն հանգամանքով, որ ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան, այնուամենայնիվ, չեն անտեսում խոստովանական ցուցմունքի` արգելված, դաժան վերաբերմունքի ճանապարհով կորզելը (տես` Hulki Güneş ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 28490/95, կետ 91, ECHR 2003-VII, և վերոհիշյալ Göçmen, կետ 73), և որ վերականգնվել էր Դիմողի status quo ante կարգավիճակը, այսինքն` այն իրավիճակը, որում նա գտնվել էր մինչ 3-րդ հոդվածի խախտում տեղի ունենալը:
109. Բացի դրանից, Դիմողի փաստաբանը դատավարության երկրորդ օրը և եզրափակիչ նիստում նրա անունից շեշտել էր, որ չնայած 2002թ. հոկտեմբերի 1-ի դեպքերին, Դիմողը, ելնելով խղճահարությունից, կամավոր խոստովանել է իր կողմից կատարված հանցագործության մասին, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը (տես` կետ 32): Նա դա արել է ի հեճուկս այն հանգամանքի, որ նրան այդպես էլ չէր հաջողվել հասնել վիճարկվող իրեղեն ապացույցի բացառմանը դատավարությունում: Ուստի չկա որևէ պատճառ, որը Դատարանին կստիպի եզրակացնել, որ Դիմողն ստել է, և որ նա չէր խոստովանի, եթե Շրջանային դատարանը դատավարության սկզբում որոշեր բացառել վիճարկվող իրեղեն ապացույցը, հետևաբար, այդ պատճառով Դիմողի խոստովանությունը պետք է դիտվի որպես նրա պաշտպանվելու իրավունքի կասեցման հետևանք:
110. Այդուհանդերձ, Շրջանային դատարանի հիմնավորումից ակնհայտ երևում է, որ դատավարության երկրորդ օրը Դիմողի կողմից արված խոստովանությունն առանցքային դեր է կատարել սպանության համար դատավճռի կայացման համար, որն այլ պարագայում կարող էր չկայացվել (տես` կետեր 34-35): Դիմողի խոստովանության մեջ նշվել էին բազմաթիվ լրացուցիչ փաստեր, որոնք չէին կարող ապացուցվել վիճարկվող իրեղեն ապացույցի միջոցով: Մինչդեռ իրեղեն ապացույցը վկայում էր այն մասին, որ Ջ.-ին խեղդամահ են արել, և որ Դիմողը ներկա է եղել Բիրշթայնի լճակի մոտ: Դիմողի կամավոր խոստովանությունը գործնականում ապացուցեց, որ նա նախապես ծրագրվել էր Ջ.-ի սպանությունը, ինչպես նաև ի հայտ բերեց սպանության դրդապատճառները: Նման հանգամանքներում Դատարանը համոզված չէ, որ այն բանից հետո, երբ Դիմողին չհաջողվեց դատավարության սկզբում հասնել վիճարկվող ապացույցի օգտագործումը դատարանում արգելելուն, Դիմողն այլևս չէր կարող ցուցմունք չտալ և հանցագործությունը խոստովանելուց բացի պաշտպանության այլընտրանք չուներ: Հետևաբար, Դատարանը համաձայն չէ նաև, որ քննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտումն ազդեցություն է ունեցել դատարանում Դիմողի կողմից արված խոստովանության վրա:
111. Ինչ վերաբերում է Դիմող պաշտպանվելու իրավունքներին, Դատարանը նաև գտնում է, որ Դիմողն ունեցել և օգտվել է դատարանում վիճարկվող իրեղեն ապացույցի օգտագործման դեմ հանդես գալու հնարավորությունից, և որ Շրջանային դատարանն իրավասու էր արգելել ապացույցի օգտագործումը: Հետևաբար, Դիմողի իրավունքներն այդ առումով նույնպես չէին խախտվել:
112. Դատարանը նշում է, որ Դիմողը հայտարարել է, որ դատավարության ընթացքում նրան զրկել են իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքից: Ինչպես նշվել էր վերը (տես` կետ 168), իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը նախատեսում է, որ մեղադրող կողմն ապացուցում է մեղադրյալին մեղսագրված հանցագործությունը` չդիմելով հարկադրանքի կամ վերջինիս կամքին հակառակ կորզված ցուցմունքների օգնությանը: Դատարանը վկայակոչում է իր նախորդ հետևություններն այն մասին, որ ներպետական դատարանները Դիմողի մեղքն ապացուցելու համար դատավճիռը հիմնավորել էին դատարանում նրա կողմից արված երկրորդ խոստովանությամբ` չապավինելով վիճարկվող իրեղեն ապացույցին: Դատարանը, ըստ այդմ, եզրահանգում է, որ Դիմողի դատաքննության ժամանակ պահպանվել է վերջինիս` իր դեմ ցուցմունքներ չտալու իրավունքը:
113. Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ Դիմողի գործի հանգամանքներում, անմարդկային վերաբերմունքի միջոցով կորզված ցուցմունքների հիման վրա ձեռք բերված վիճարկվող իրեղեն ապացույցը դատարանում օգտագործելու թույլտվությունը չի ազդել Դիմողի նկատմամբ կայացված դատավճռի և սահմանված պատժի վրա: Քանի որ պահպանվել են նաև Դիմողի պաշտպնավելու իրավունքն ու իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը: Հետևաբար, դատավարությունն ընդհանուր առմամբ պետք է անաչառ համարել:
114. Ուստի Դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում չի արձանագրում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
115. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
>:
Ա. Վնաս
116. Դիմողը նյութական կամ բարոյական վնասի փոխհատուցում չի պահանջել` ընդգծելով, որ իր դիմումի նպատակն է եղել հասնելու ներպետական դատարաններում գործի վերանայմանը: Կառավարությունն այդ հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
117. Դատարանը, հետևաբար, կրած վնասի հատուցում չի նշանակում: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից որպես հատուցում հայցվող հատուկ միջոցին, Դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով 6-րդ հոդվածի հիման վրա արված հետևությանը, Դիմողը ներպետական դատարաններում գործի վերանայում կամ նոր գործի հարուցում պահանջելու որևէ հիմք չունի:
Բ. Ծախսեր և ծախքեր
118. Ներկայացնելով փաստաթղթային վկայություն` Դիմողը կրկնել էր Պալատին ներկայացրած հայցը և պահանջել էր իրեն հատուցել քրեական դատավարության ընթացքում առաջացած ծախսերը, որոնք դատավճիռը կայացնելուց հետո Շրջանային դատարանի որոշմամբ գանձվել էին իրենից: Այդ գումարը կազմել էր 72 855.60 եվրո: Դիմողը Դատարանի հայեցողությանն էր թողել որոշելու, թե այդ ծախսերի որ մասը (որոնց թվում էին, մասնավորապես, փորձագետների, վկաների մասով կրած ծախսերն ու փաստաբանի վարձատրությունը) կարող է համարվել իր կոնվենցիոն իրավունքների խախտման արդյունքում առաջացած: Նրա պնդմամբ իրավունքի հարցերով բողոքի և Դաշնային սահմանադրական դատարան հղած սահմանադրական բողոքի գծով ծախսերը (որոնց գումարները նշված չէին) սոսկ նպատակ են հետապնդել վերացնելու Կոնվենցիայի խախտումները:
119. Դիմողը, ում տրամադրվել էր իրավական օգնություն, նաև ներկայացրել էր 22 647.85 եվրոյի հատուցման պահանջ` Դատարանում անցկացված դատավարության արդյունքում կրած ծախսերի և ծախքերի համար: Այդ ծախսերը, որոնց հիմնավորման համար Դիմողը համապատասխան հաշիվ-ապրանքագրեր և անդորրագրեր էր ներկայացրել, ներառում էին իրավաբանական ծառայությունների համար վարձատրությունը, ներպետական դատարաններում դատավարության հետ կապված գործի նյութերի և տեղական փորձագետների զեկույցների հետ ծանոթանալու համար վճարները, ճանապարհածախսերը, հյուրանոցային և սննդի ծախսերը, ինչպես նաև ներպետական դատարաններում գործի հետագա դատաքննության համար ծախսերը:
120. Կառավարությունը Մեծ պալատում չի մեկնաբանել Դիմողի հատուցման հայցը: Պալատում Կառավարությունը պնդել է, որ Շրջանային դատարանի որոշմամբ Դիմողից գանձված գումարը կոնվենցիոն իրավունքի խախտումը կանխարգելելու կամ վերացնելու համար չէր եղել: Դիմողը չէր նշել Դաշնային արդարադատության դատարանում և Դաշնային սահմանադրական դատարանում կրած ծախսերի գումարը: Դիմողի կոնվենցիոն իրավունքների խախտման մասին եզրակացություն կայացնելու և դրա հիման վրա գործը ներպետական դատարաններում վերանայելու և Դիմողին արդարացնելու դեպքում կվերանայվեր նաև Շրջանային դատարանում դատավարության համար կրած ծախսերի մասին որոշումը:
121. Կառավարությունը Դատարանի հայեցողությանն է թողել իրավաբանական ծառայությունների վարձատրության համար հայցված գումարի ողջամիտ լինելու հարցի լուծումը:
122. Դատարանը վերստին հիշեցնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` հատուցման են ենթակա միայն այն դատական ծախսերն ու ծախքերը, որոնք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և չեն գերազանցել ողջամտության սահմանը: Բացի դրանից, իրավաբանական ծառայությունների համար կրած ծախսերը կարող են փոխհատուցվել միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են բացահայտված խախտմանը (տես` Beyeler ընդդեմ Իտալիայի (արդարացի հատուցում) [GC], գանգատ թիվ 33202/96, կետ 27, 28 մայիսի 2002, Kafkaris ընդդեմ Կիպրոսի>> [GC], գանգատ թիվ 21906/04, կետ 176, ECHR 2008‑..., և Sahin ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 30943/96, կետ 105, ECHR 2003‑VIII):
123. Ինչ վերաբերում է ներպետական դատարաններում դատավարության համար կրած ծախսերին ու ծախքերին, Դատարանը նշում է, որ Դիմողը Դատարանի հայեցողությանն է թողել որոշելու, թե Շրջանային դատարանում իր դեմ հարուցած քրեական վարույթի ընթացքում կրած ծախսերի որ մասը կարելի է վերագրել Կոնվենցիայի խախտումը շտկելու առումով իր կողմից ձեռնարկված քայլերի համար: Այդ կապակցությամբ Դատարանը նշում է, որ թեև նա գտել է, որ նախաքննության ժամանակ 3-րդ հոդվածի խախտում էր տեղի ունեցել, սակայն հանգել է այն եզրակացությանը, որ Դիմողի նկատմամբ քրեական վարույթը համապատասխանել է Կոնվենցիայի պահանջներին: Հաշվի առնելով, որ Դիմողը չի նշել 3-րդ հոդվածի խախտման համար ներպետական մարմինների դեմ իր նախաձեռնած բոլոր դատավարություններում կրած ծախսերի առանձին գումարները, Դատարանը չի կարող փոխհատուցում տրամադրել դրանց համար:
124. Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանում կրած ծախսերին ու ծախքերին, Դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից հայցված գումարների մի մասն անհրաժեշտաբար չի ծախսվել, իսկ ընդհանուր հայցված գումարը չափազանցված է: Բացի դրանից, Դատարանը բավարարել է Դիմողի գանգատների միայն մի մասը: Ուստի Դատարանը նպատակահարմար է գտնում Դիմողին այդ ծախսերի և ծախքերի դիմաց տրամադրել 4 000 եվրո` հանելով այդ գումարից 2 276.60 եվրո, որը, որպես իրավաբանական օգնություն, արդեն իսկ տրամադրվել էր Եվրոպայի խորհրդի կողմից, որի արդյունքում փոխհատուցման զուտ գումարը կազմում է 1 723.40 եվրո` գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
125. Դատարանը նպատակահարմար է գտնում չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը հաշվել Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքով, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն մերժում է Կառավարության նախնական առարկությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո Դիմողի գանգատի վերաբերյալ:
2. Ձայների` տասնմեկը վեց դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Դիմողը կարող է շարունակել հայտարարել, որ նա հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման >` Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված նպատակների համար:
3. Ձայների` տասնմեկը վեց դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
4. Ձայների` տասնմեկը վեց դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել:
5. Ձայների` տասը յոթի դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ.
(ա) Պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պարտավոր է Դիմողին վճարել 1 723.40 եվրո (մեկ հազար յոթ հարյուր քսաներեք եվրո, քառասուն ցենտ)` կրած դատական ծախսերի և ծախքերի համար` գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը,
(բ) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում, մինչև վճարման օրը ներառյալ, գանձվում է տուգանք` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` հավելած երեք տոկոս:
6. Միաձայն մերժում է Դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, ծանուցված է 2010թ. հունիսի 1-ին հրապարակային նիստի ընթացքում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքում` Ստրասբուրգում:
Erik Fribergh-Քարտուղար
Jean-PaulCosta-Նախագահ
Full & Egal Universal Law Academy