© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ՊԱԼԱՏ
GAGLIANO GIORGI-Ն ընդդեմ ԻՏԱԼԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ Թիվ. 23563/07)
(Քաղվածքներ)
ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
6-ը մարտի, 2012թ.
Սույն դատավճիռը կդառնա վերջնական Կոնվենցիայի Հոդված 44 § 2-ով նախատեսված հանգամանքներում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
Gagliano Giorgi-ն ընդդեմ Իտալիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երկրորդ Պալատ), գումարվելով Պալատով, որի կազմում էին՝
Françoise Tulkens-ը, Նախագահ,
Danutė Jočienė-ը,
Dragoljub Popović-ը,
Işıl Karakaş-ը,
Guido Raimondi-ն,
Paulo Pinto de Albuquerque-ը,
Helen Keller-ը, դատավորներ,
և Françoise Elens-Passos-ը, Պալատի փոխքարտուղար,
Գաղտնի խորհրդակցելով 2012թ. փետրվարի 14-ին՝
Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է վերոնշյալ ամսաթվին՝
ՓԱՍՏԵՐ
1. Գանգատարկուն՝ պրն. Mario Gagliano Giorgi-ն, Իտալիայի քաղաքացի է, ով ծնվել է 1949թ. և ապրում է Միլանում։ Գանգատը բերվել է Դատարան 2007թ. մայիսի 31-ին։ Դատարանի առջև գանգատարկուին ներկայացնում էին պրն. B. Nascimbene-ը և տկն. M.S. Mori-ն՝ Միլանում իրավաբանական պրակտիկա իրականացնող իրավաբաններ։ Իտալիայի կառավարությունը (“Կառավարությունը”) ներկայացնում էին նրա ներկայացուցիչ տկն. E. Spatafora-ն և համաներկայացուցիչ՝ պրն. N. Lettieri-ին։
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2. Սույն գործի փաստերը ըստ կողմերի ներկայացման կարելի է ամփոփել այսպես՝
A. Հիմնական վարույթները
3. Գանգատարկուն Միլանի ոստիկանական իշխանությունների (Questura) Ներգաղթի բյուրոյի տեսուչ էր։
4. 1988թ. սեպտեմբերի 5-ի մի հրամանագրով, որը հանձնվել էր հաջորդ օրը, Միլանի շրջնային դատարանի պետական դատախազությունը տեղեկացրել էր գանգատարկուին, որ նրա դեմ վարույթ էր հարուցվել շորթման համար (Քրեական օրենսգրքի հոդվածներ 317 և 81) և հրամայել էր խուզարկել գանգատարկուի տունը, ավտոմեքենան և գրասենյակը։ Խուզարկությունները կատարվել էին 1988թ. սեպտեմբերի 6-ին։
5. 1988թ. սեպտեմբերի 9-ին բռնագրավել էին գանգատարկուի համակարգիչը։
6. 1989թ. մարտի 20-ին Միլանի շրջանային դատարանի հետաքննող դատավորը նոր խուզարկություններ կատարելու հրաման էր տվել, որոնք ի կատար էին ածվել հաջորդ օրը։ 1989թ. մարտի 20-ին դատավորը գանգատարկուին ձերբակալելու հրաման էր արձակել շորթման (Քրեական օրենսգրքի հոդվածներ 317 և 81) և կեղծարարության (Նույն օրենսգրքի Հոդված 479) մեղադրանքով։ Գանգատարկուն մեղադրվում էր կացության փաստաթղթերի կարիք ունեցող օտարականներին Արտագաղթի բյուրոյից իրենց փաստաթղթերը ձեռք բերելու նպատակով իրեն գումար վճարել հարկադրելու կամ ստիպելու մեջ, ինչպես նաև այս գործելակերպը դատապարտած մեկ օտարերկրյա քաղաքացու կողմից արված հայտարարությունը փոխելու մեջ։ Դատավորը նաև հրաման էր արձակել ձերբակալել վեց այլ անձի, ովքեր ներգրավված էին նույն գործարքներում։
7. 1989թ. մարտի 21-ին Միլանի Պրեֆեկտը (Questore) դադարեցրեց գանգատարկուի լիազորությունները։
...
11. 1989թ. հունիսի 21-ին, ի պատասխան գանգատարկուի երրորդ խնդրանքին, դատավորը հրամայեց ազատ արձակել նրան այն հիմքով, որ դատախազությունը հավաքել է բավարար ապացույցներ, և այլևս չկար նրա կողմից փաստերի կոծկման վտանգ։
12. 1990թ. հունվարի 25-ին դատավորը գանգատարկուին հանձնեց Միլանի շրջանային դատարան (RG no.185/90)։ Յոթ այլ անձանց գործերը նույնպես հանձնվեցին դատարան։
13. Վեց լսումներ կազմակերպվեցին 1990թ. մայիսի 8-23-ը, որոնց ընթացքում քննեցին փաստերն ու լսվեցին պնդումները։ 1990թ. մայիսին կայացված վճռում, որը քարտուղարությանն ի պահ էր տրվել 1990թ. հունիսի 22-ին, դատարանը գտել էր, որ գանգատարկուն մեղավոր է շորթում և կեղծարարություն կատարելու մեջ՝ նրան դատապարտելով չորս տարի և վեց ամիս ազատազրկման և մինչ մահ զրկելով պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
14. 1990թ. մայիսի 26-ի գանգատարկուն վիճարկել էր այդ դատավճիռը Միլանի վերաքննիչ դատարանում (RG no. 4630/90)՝ կոչ անելով իրականացնել նոր հետաքննություն և լսումներ իրեն արդարացնելու, կամ հանցագործությունը որպես կաշառակերություն վերադասակարգելու պահանջով։
15. 1990թ. հուլիսի 5-ին, Monza-ի շրջանային դատարանի առջև, գանգատարկուն ընտրել է S. Zenone al Lambro (Միլան) քաղաքային իշխանությունը, տկն. V.S.-ի հոգածությամբ, որպես իր հասցե Միլանի վերաքննիչ դատարանի առջև վարույթների համար։
...
18. 1993թ. նոյեմբերի դատավճռում, որն ի պահ էր տրվել քարտուղարությանը, Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել գանգատարկուի դատավճիռը շորթման մեղադրանքներից որոշների մասով և նվազեցրել նրա ազատազրկման ընդհանուր ժամկետը մինչև երեք տարի ութ ամիս՝ շորթման և կեղծարարության համար։
19. 1993թ. դեկտեմբերի 24-ին գանգատարկուն՝ օրենքին համապատասխան բողոքարկել էր՝ խնդրելով, որպես իր բողոքի առաջին մաս, որ Վերաքննիչ դատարանի վճիռը մի կողմ թողնվի, որովհետև 1993թ. մայիսի 18-ին նախատեսված դատավարության մասին դատական ծանուցումը նրան տրամադրվել է նրա փաստաբանի հասցեով, այլ ոչ այն հասցեով, որ նա ընտրել է 1990թ. հուլիսի 5-ին։ Որպես այլընտրանք, նա կրկին անգամ խնդրում էր վերադասակարգել հանցագործությունները որպես կաշառակերություն։
20. 1994թ. սեպտեմբերի 29-ին կայացված վճռով, որն ի պահ էր տրվել քարտուղարությանը 1994թ. դեկտեմբերի 1-ին, Վճռաբեկ դատարանը մի կողմ էր դրել Վերաքննիչ դատարանի վճիռը և գործը ուղարկել հետ՝ այդ դատարանի մեկ այլ բաժին, inter alia որովհետև դատական ծանուցումները կատարված են եղել սխալ հասցեով։
21. Ընդորում, 1994թ. մարտի 10-ին Միլանի Questore-ը փոխել է գանգատարկուին աշխատանքից հեռացնելու որոշումը։ Գանգատարկուն տեղափոխվել է Questura Թուրինում։
22. Կողմերի ներկայացումների լսումը Միլանի Վճռաբեկ դատարանում (RG no. 2637/94) նախատեսված էր 1996թ. հունվարի 29-ին։ Մի անորոշ օր Վճռաբեկ դատարանը որոշեց դատել գանգատարկուին հեռակա կարգով (in absentia)։
23. 1996թ. մարտի 1-ի դատավճռով, որը քարտուղարությանն ի պահ էր տրվել 1996թ. ապրիլի 30-ին, Վերաքննիչ դատարանը, մեղադրանքները որպես “կաշառակերություն” վերադասակարգելուց հետո հայտարարել էր, որ հետապնդման ժամանակն արգելափակված է։ Այն գանգատարկուին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման կեղծարարության համար, կասեցրել էր դատավճիռը և որպես օժանդակ տույժ մեկ տարով նրան արգելել էր զբաղեցնել պետական պաշտոն։
24. Մի չմասնավորեցված օր նախքան 1996թ. հուլիսի 6-ը, գանգատարկուն օրենքին համապատասխան նոր բողոք էր բերել։ Նա մատնանշել էր, որ իր ընտրած հասցեով Տկն. V.S.-ի խնամքին դատական ծանուցումներ ուղարկելիս, դատարանի քարտուղարությունը սխալմամբ գրանցված նամակը հղել է տկն. V.S-ին և ոչ գանգատարկուին։
25. 1997թ. հոկտեմբերի 7-ի դատավճռով, որն ի պահ էր տրվել քարտուղարությանը 1997թ. հոկտեմբերի 18-ին, Վճռաբեկ դատարանն ընդունել էր գանգատարկուի բողոքը և գործն ուղարկել էր հետ՝ Վերաքննիչ դատարանի մեկ այլ բաժին։
26. Մի չմատնանշված օր Վերաքննիչ դատարանի քարտուղարությունը դատական ծանուցում էր ուղարկել՝ 1998թ. մարտի 26-ին կայանալիք դատական լսումներին մասնակցելու վերաբերյալ գանգատարկուի փաստաբաններից մեկի անունով։
27. Նույն օրը Վերաքննիչ դատարանը ծանուցումները հայտարարել էր անվավեր և հրահանգել էր ոստիկանությանը դատական ծանուցում կատարել 1998թ. հունիսի 11-ի լսումներին մասնակցելու վերաբերյալ տիկին V.S.-ի և Թուրինում Questura-ի հասցեով, որտեղ այդ ժամանակ սկսել էր աշխատել գանգատարկուն։
28. 1998թ. հունիսի 11-ի լսումներից հետո, միևնույն օրը կայացված և 1998թ. հունիսի 24-ին քարտուղարությանն ի պահ տրված դատավճռով, Վերաքննիչ դատարանը կաշառակերության մեղադրանքի ժամանակը հայտարարել էր արգելափակված և անփոփոխ էր թողել գանգատարկուի մեկ տարվա պայմանական ազատազրկումը կեղծարարության համար ու որպես օժանդակ պատիժ նրան մեկ տարով զրկել էր պետական աշխատանքի իրավունքից։
29. 1998թ. հոկտեմբերի 2-ին գանգատարկուն կրկին անգամ վերաքննիչ բողոք էր ներկայացրել օրենքին համապատասխան։ Նա պնդել էր, որ 1998թ. հունիսի 11-ի լսումների վերաբերյալ դատական ծանուցումները, որոնք ուղարկվել էին տկն. V.S.-ի ուշադրությանը, ճշգրիտ կերպով չէին մատնանշել համապատասխան իրավասու դատական իշխանությունը, և որ դատական ծանուցումները, որոնք ուղարկվել էին Questura, որտեղ նա աշխատում էր, վավերական չէին, քանի որ դրանք տրվել էին իր վերադասին։
30. 1999թ. ապրիլի 14-ի վճռով, որն ի պահ էր տրվել քարտուղարությանը 1999թ. ապրիլի 29-ին, Վճռաբեկ դատարանը մերժել էր գանգատարկուի բողոքն այն հիմքով, որ համաձայն այս դատարանի նախադեպային իրավունքի, երբ դատական ծանուցումը տրամադրվել է հասցեատիրոջ վերադասին, ենթադրվել է, որ հասցեատերը ծանուցված է, ուստիև դատական ծանուցումը վավերական է եղել։
B. Առաջին գանգատը դատարան
31. 1999թ. հոկտեմբերի 12-ին գանգատարկուն բերել էր թիվ 52228/99 գանգատը Դատարան, կապված իր նկատմամբ քրեական վարույթի արդարացիության հետ։
32. 2002թ. նոյեմբերի 8-ին Դատարանը հայտարարել էր, որ գանգատը ակնհայտորեն անհիմն է համաձայն Կոնվենցիայի Հոդված 28-ի։
C. “Pinto” ընթացակարգը
33. 2001թ. հոկտեմբերի 16-ին գանգատարկուն դիմել էր Brescia-ի վերաքննիչ դատարան համաձայն “Pinto Act”-ի՝ պահանջելով 60,000,000 իտալական լիրա (30,987 եվրո (EUR)) նյութական և ոչ նյութական վնասի դիմաց, որոնք ըստ նրա պնդման նա կրել է հիմնական վարույթների երկարատև լինելու հետևանքով։
34. 2002թ. փետրվարի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ի խախտում միայն Միլանի շրջանային դատարանի դատավճռի (22-ը հունիսի, 1990թ.) և վերաքննիչ բողոքի առնչությամբ առաջին դատավճռի կայացման (29-ը նոյեմբերի, 1993թ.) միջև ընկած ժամանակահատվածի առումով։ Այն նկատի առնելով այն դատարանների թիվը, որոնք քննել էին գործը, համարել էր, որ տեղի չեն ունեցել անհարկի հապաղումներ վարույթների մյուս փուլերում։ Այն փոխհատուցում չէր սահմանել՝ նկատի առնելով, որ գանգատարկուն ցույց չէր տվել, որ ինքը տուժել է որևէ նյութական կամ ոչ նյութական վնասից և որ, ամեն դեպքում, դատապարտվելով հիմնական վարույթների ավարտին, նա չէր կարող տուժած լինել դրանց տևողությանն առնչվող որևէ ոչ նյութական վնասից։
35. 2002թ. ապրիլի 24-ին գանատարկուն վճռաբեկ բողոք էր ներկայացրել օրենքով սահմանված կարգով։ 2003թ. հոկտեմբերի 24-ին ի պահ տրված վճռով Վճռաբեկ դատարանը կարճել էր բողոքարկվող որոշումը՝ վճռելով, որ վարույթների անբարենպաստ ելքն ինքնին չէր բացառում նրանց տևողությանն առնչվող ոչ նյութական վնասի գոյությունը և նաև, որ վարույթների չափից երկար տևելու առնչությամբ պատճառված վնասի մասին պնդումները պետք է հիմնավորվեին։ Գործը հանձնվել էր Brescia-ի վերաքննիչ դատարան։
36. 2004թ. ապրիլի 20-ին գանգատարկուն դիմել է այդ դատարան, պնդելով, inter alia, որ 2003թ. հոկտեմբերի 24-ին հաջորդիվ Լրակազմ Վճռաբեկ դատարանը կայացրել է չորս որոշում (թիվ. 1338, 1339, 1340 and 1341 of 2004)՝ վճռելով, որ անհրաժեշտ չէ ցույց տալ ոչ նյութական վնասի գոյությունը։
37. 2004թ. հուլիսի 7-ի իր վճռում, որը ի պահ էր տրվել 2004թ. հուլիսի 7-ին, Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքն այն հիմքով, որ Լրակազմ Վճռաբեկ դատարանի վճիռներից ի հայտ եկող սկզբունքներն ուղղակիորեն կիրառելի չէին վերաքննիչ վարույթներում և որ գանգատարկուն չէր հիմնավորել ոչ նյութական վնասի իր բողոքը, ինչը նա պետք է արած լիներ։ Այն նաև գտել էր, որ նրա շահերից էր բխել երակարաձգել քրեական վարույթները, որպեսզի այն հանցագործությունները, որոնցում նա մեղադրվում էր, դառնային վաղեմության ժամկետն անցած։
38. 2004թ. նոյեմբերի 15-ին գանգատարկուն բողոք էր ներկայացրել օրենքին համապատասխան։ 2006թ. դեկտեմբերի 6-ին ի պահ տրված վճռով Վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքը և հրամայել գանգատարկուին վճարել 3,000 եվրո (EUR) ծախսեր և ծախքեր։
...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԲՈՂՈՔՆԵՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 6 § 1-ՈՎ
...
A. Հիմնական վարույթների տևողությունը և փոխհատուցման բացակայությունը “Pinto” ընթացակարգի միջոցով
50. Դատարանը նշում էր, որ գանգատարկուն բողոքել էր Կոնվենցիայի Հոդված 6-ի ոտնահարման վերաբերյալ, որովհետև նա չէր ստացել փոխհատուցում իր դեմ հարուցված վարույթների համար, որոնք տևել էին տաս տարի և յոթ ամիս իրավազորության երեք մակարդակներում։
Էական անբարենպաստ վիճակի բացակայություն
51. 2010թ. մայիսի 20-ի իր դիտարկումներում պնդել էր, որ գանգատարկուն չէր տուժել էական անբարենպաստ վիճակից։ Կառավարությունը վկայակոչել էր Կոնվենցիայի Հոդված 35 § 3 (b)-ն՝ փոփոխված Թիվ 14 արձանագրությամբ, որի համաձայն Դատարանը կարող է հայտարարել գանգատը անընդունելի, եթե համարում է, որ “Դիմողը էական վնաս չի կրել, եթե Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում գանգատի ըստ էության քննում և այն պայմանով, որ ոչ մի գործ չի կարող մերժվել այն հիմքով, որը պատշաճ չի քննվել ներպետական դատարանի կողմից”։
52. Կառավարությունը հաստատել է, մասնավորապես, որ խնդրո առարկա վարույթների երկարաձգումը գանգատարկուին հնարավորություն է ընձեռել կրճատել նրա դատապարտման ժամանակահատվածը, քանի որ կաշառակերության մեղադրանքը հայտարարվել է ժամկետանց։ Կառավարությունն այնուհետև պնդել է, որ գանգատարկուն խանգարել է վարույթը, որպեսզի նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքների վաղեմության ժամկետը լրանա։
53. Գանգատարկուն մերժել է Կառավարության փաստարկները իր խանգարող վարքի առնչությամբ և հերքել է, որ ինքը ինչ որ շահ է ստացել վաղեմության ժամկետի կարգի կիրառման արդյունքում։ Նա պնդել է, մասնավորապես, որ քանի որ Վերաքննիչ դատարանի 1996թ. մարտի 1-ի վճռով արդեն իսկ կասեցվել է իր պատիժը, փաստը, որ հետապնդումը համարվել է վաղեմության ժամկետն անցած, էական ազդեցություն չի ունեցել իր դատավճռի վրա։
54. Դատարանը մատնանշում է, որ նոր “էական վնասի” ընդունելիության չափանիշի նպատակն է հնարավոր դարձնել անհիմն գործերի առավել արագ սպառումը՝ դրանով հնարավորություն ընձեռելով սևեռվելու Կոնվենցիայով և դրա Արձանագրություններով երաշխավորված իրավունքների իրավական պաշտպանություն տրամադրելու իր առանցքային առաքելությանը (տես Stefanescu-ն ընդդեմ Ռումինիայի (dec.), Թիվ. 11774/04, 12-ը ապրիլի, 2011թ., § 35)։
55. Ոգեշնչվելով de minimis non curat praetor ընդհանուր սկզբունքով՝ նոր չափանիշը ելնում է այն գաղափարից, որ որևէ իրավունքի ոտնահարում, որքան էլ որ այն իրական լինի զուտ իրավական տեսանկյունից, պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի՝ միջազգային դատարանի կողմից քննվելու առումով երաշխավորված լինելու համար (տես Korolev-ն ընդդեմ Ռուսաստանի (dec.), Թիվ. 25551/05, 1-ը հուլիսի, 2010թ.)։ Այս նվազագույն մակարդակի գնահատումը բոլոր դեպքերում հարաբերական է և կախված է տվյալ գործի բոլոր հանգամանքներից (տես վերը նշված Korolev-ը, և , mutatis mutandis, Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7-ը հուլիսի, 1989թ., § 100, Շարք A թիվ. 161)։ Խախտման խստությունը պետք է գնահատվի հաշվի առնելով թե՛ գանգատարկուի սուբյեկտիվ ընկալումները և թե՛ այն, ինչ օբյեկտիվորեն վտանգված է տվյալ որոշակի դեպքում։
56. Հաշվի առնելով նախադեպային իրավունքում սահմանված չափանիշները՝ Դատարանը համարում է, որ պարզելիս, թե արդյոք իրավունքի խախտումը բավարարում է խստության նվազագույն մակարդակը, հետևյալ գործոնները, inter alia, պետք է հաշվի առնվեն՝ այն իրավունքի բնույթը, որը ենթադրելիորեն ոտնահարվել է, ենթադրելի ոտնահարման ազդեցության լրջությունը իրավունքի կիրարկման տեսանկյունից կամ այն հնարավոր ազդեցությունները, որ տվյալ ոտնահարումը կարող է ունենալ գանգատարկուի անձնական իրավիճակի վրա (տես Giusti-ն ընդդեմ Իտալիայի, Թիվ 13175/03, § 34, 18-ը հոկտեմբերի, 2011թ.)։
57. Տվյալ գործի առնչությամբ Դատարանը նշում է, որ քանի որ խնդրո առարկա վարույթների տևողության պատճառով, 1998թ. հունիսի 11-ին Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ կաշառակերության մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է և որ դա հանգեցրել է գանգատարկուի պատժի կրճատմանը, քանի որ այն երկու հանցագործություններից, որոնցում նա մեղադրվում էր, տվյալ մեղադրանքն էր ենթադրում առավել խիստ պատիժ, չնայած որ Դատարանի առջև առկա նյութերը չէին մատնանշում այդ կրճատման հստակ չափը կամ չէին պարզաբանում, թե արդյո՞ք ի վերջո որևէ կապ կար նշված կրճատման և “ողջամիտ ժամանակի” պահանջի միջև։ Դատարանն այնուհետև նկատում է, որ գանգատարկուն որոշել էր չհրաժարվել վաղմության ժամկետից, որի իրավունքը նա ուներ համաձայն Իտալիայի օրենսդրության։ Նշված հանգամանքներում, Դատարանը համարում է, որ պատժի կրճատումը առնվազը փոխհատուցում է հանդիսացել և էապես նվազեցրել է այն վնասը, որը սովորաբար ի հայտ էր գալիս քրեական վարույթների չափազանց երկար տևողության հետևանքով։ Ավելին, Դատարանը չի տեսնում գանգատարկուի դիտարկումների կապը այն փաստի առնչությամբ, թե 1996թ. մարտի 1-ի վճռով կասեցվել է նրա դատապարտումը (տես § 23 վերևում)։ Դատարանն այս առումով նշում է, որ միևնույն վճռում Միլանի Վերաքննիչ դատարանն արդեն իսկ հայտարարել էր, որ կաշառակերության մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է։
58. Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ գանգատարկուն չի տուժել “էական վնասից” ողջամիտ ժամկետներում դատական կարգով իր գործի քննության իրավունքի իրականացման տեսանկյունից
59. Ինչ վերաբերում էր նրան, թե արդյոք Կոնվենցիայով և դրա Արձանագրություններով երաշխավորված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը պահանջում է գանգատի ըստ էության քննում, Դատարանը կրկնում է, որ այս հասկացությունը վկայակոչում է Կոնվենցիայի Հոդվածներ 37 § 1 և 38 § 1-ով արդեն իսկ սահմանված պայմանները (նախքան 14-րդ արձանագրությունը եղած տարբերակը)։ Կոնվենցիայի հաստատությունները հետևողականորեն մեկնաբանել են այս դրույթները կապված գործի քննությունը շարունակելու անհրաժեշտության հետ, նույնիսկ եթե ձեռք է բերվել հաշտության համաձայնություն կամ հիմքեր չկան գանգատը դադարեցնելու համար։ Սակայն նաև որոշվել է, որ նմանօրինակ որևէ քննություն չի պահանջվում այն դեպքում, երբ առկա է հստակ և շատ արդյունավետ նախադեպ Կոնվենցիայի համաձայն Դատարան բերված գործին բնորոշ խնդրի վերաբերյալ (այլ իշխանությունների թվում տես՝ Van Houten-ն ընդդեմ Նիդեռլանդների (դադարեցում), Թիվ. 25149/03, ՄԻԵԴ 2005-IX, և Kavak-ն ընդդեմ Թուրքիայի (dec.), Թիվ. 34719/04 և 37472/05, 19-ը մայիսի, 2009թ.)։
60. Տվյալ դեպքում Դատարանը համարում է, որ բողոքի հետագա քննությունն ուստի արդարացված չէ եվրոպական հանրային կարգի որևէ հրամայականով, որի գործիքներն են հանդիսանում Կոնվենցիայն և դրա Արձանագրությունները։
61. Գանգատը վեր է հանում քրեական վարույթների ողջամիտ տևողության խնդիրը, մասնավորապես հիմնական վարույթների տևողությունը “Pinto Act”-ի ընթացակարգի միջոցով ներմուծված միջոցի համատեքստում, որի վերաբերյալ Դատարանն ունի ճոխ նախադեպային իրավունք (այլ իշխանությունների թվում տես՝ Cocchiarella-ն ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 64886/01, ՄԻԵԴ 2006‑V; Simaldone-ն ընդդեմ Իտալիայի, Թիվ. 22644/03, 31-ը մարտի, 2009թ. և Labita-ն ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 26772/95, ՄԻԵԴ 2000‑IV)։
62. Նման պայմաններում Դատարանը համարում է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը չի պահանջում այս գանգատի քննության շարունակություն։
63. Եվ վերջապես, ինչ վերաբերում է նոր չափանիշի համաձայն ընդունելիության երրորդ նախապայմանին, այսինքն, որ գանգատը կարող է մերժվել, եթե այն “պատշաճ չի քննվել ներպետական դատարանում”, Դատարանը վերահաստատում է իր նպատակը երաշխավորելու, որ յուրաքանչյուր գործ արժանանա դատական քննության, լինի դա ներպետական թե եվրոպական մակարդակում։ Այս կետը նաև համահունչ է սուբսիդիարության սկզբունքին, որն ակնհայտ արտացոլված է Կոնվենցիայի Հոդված 13-ում, որը պահանջում է, որ ոտնահարումներից պաշտպանության արդյունավետ միջոցը մատչելի լինի ներպետական մակարդակում (տես վերը նշված Korolev-ը)։ Նախորդ երաշխիքի վերաբերյալ կետի հետ միասին այն երաշխավորում է, որ Դատարանը կքննի լուրջ հարցերը, որոնք ազդում են գանգատի կամ Կոնվենցիայի ու նրա Արձանագրությունների մեկնաբանության վրա, կամ ներպետական իրավունքին առնչվող կարևոր հարցերը (տես Թիվ 14, § 83 արձանագրության բացատրական զեկույցը)։
64. Տվյալ գործի առնչությամբ Դատարանը նշում է, որ քրեական վարույթների տևողության խնդիրը քննվել է երկու դեպքում՝ իրավասու դատարանների կողմից (վերաքննիչ և վճռաբեկ դատարանների), “Pinto” օրենսդրության շրջանակներում, մինչ գանգատարկուն վերջին դատարանին էր ներկայացրել իրեն փոխհատուցում չտրամադրելու վերաբերյալ նախորդ դատարանի ընդունած վճռի վերաբերյալ իր բողոքի հիմքերը։
65. Նշված հանգամանքներում Դատարանը համարում է, որ գործը պատշաճ քննվել է ներպետական դատարանում և Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման վրա ազդող կամ ներպետական իրավունքին առնչվող որևէ հարց անպատասխան չի մնացել։
66. Հաշվի առնելով վերոնշյալը և Կոնվենցիայի Հոդված 35 §§ 3 (b) –ով ամրագրված պահանջները՝ Դատարանը համարում է, որ այս գանգատը պետք է հայտարարվի անընդունելի՝ համաձայն Կոնվենցիայի Հոդված 35 §§ 3 (b)-ի և 4-ի։
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է, որ բողոքը կապված “Pinto” վարույթների ավելորդ տևողության հետ ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի։
...
Կատարված է ֆրանսերենով և գրավոր ծանուցված է 2012թ. Մարտի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի Կանոն 77 §§ 2 և 3-ի։
Françoise Elens-PassosFrançoise Tulkens
ՓոխքարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy