© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 150 նախադեպի վերաբերյալ
2012թ. մարտ
Gagliano Giorgi-ն ընդդեմ Իտալիայի - 23563/07
Դատավճիռ 6.3.2012 [Բաժին II]
Հոդված 35
Հոդված 35-3-b
Ոչ էական վնաս
Ազատազրկման պատժի կրճատում քրեական վարույթների ձգձգման ընթացքում. անընդունելի
Փաստեր – 1988թ. քրեական գործ էր հարուցվել գանգատարկուի դեմ։ Վարույթները տևել էին մինչև 1999թ.։ Գանգատարկուին դատապարտել էին կեղծարարության համար և տվել մեկ տարվա պայմանական ազատազրկում։ Նրան նաև արգելել էին աշխատել պետական պաշտոնում մեկ տարի ժամկետով։ Կաշառակերության մեղադրանքը հայտարարվել էր վաղեմության ժամկետն անցած։ Գանգատարկուի կողմից նախաձեռնված “Pinto” վարույթները 2001թ.՝ քրեական վարույթի տևողության վերաբերյալ բողոքելու նկատառումով ավարտվել էին 2006թ.։ Նրան չէր տրամադրվել որևէ փոխհատուցում։
Իրավունք – Հոդված 35 § 3 (b)՝ Քրեական վարույթների երկարատևության հետևանքով 1998թ. վերաքննիչ դատարանը հայտարարել էր, որ կաշառակերության մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է։ Դա ակնհայտորեն նվազեցրել էր գանգատարկուի պատիժը, հատկապես քանի որ վաղեմության ժամկետն անցած մեղադրանքը եղել էր ներկայացված մեղադրանքներից առավել լուրջը, չնայած որ Դատարանի առջև եղած նյութերը չէին մատնանշել այդ կրճատման որոշակի չափը կամ չէին պարզաբանել, թե արդյոք ըստ էության եղե՞լ էր որևէ կապ պատժի կրճատման և “ողջամիտ ժամանակի” պահանջի խախտման միջև։ Գանգատարկուն նախընտրել էր չհրաժարվել վաղեմության ժամկետի սահմանափակումից, մի հնարավորություն, որը նրա համար մատչելի էր ըստ Իտալիայի օրենսդրության։ Նշված հանգամանքներում պատժի կրճատումը առնվազը փոխհատուցում էր կամ էապես նվազեցնում էր այն վնասը, որն ըստ էության ի հայտ էր եկել քրեական դատավարության ավելորդ երկար տևելու արդյունքում։ Այսպիսով, Դատարանը որդեգրեց այն տեսակետը, որ գանգատարկուն չի տուժել “էական վնասից” ողջամիտ ժամանակահատվածում դատական քննության իրավունքի հետ կապված։ Այս բողոքը հարց էր բարձրացրել քրեական գործերում “ողջամիտ ժամանակահատվածում” դատաքննության իրավունքի խնդիրը, մի թեմա, որի շուրջ Դատարանն ուներ նախադեպային հարուստ իրավունք։ Բողոքի հետագա քննույթունն ուստի արդարացված չէր եվրոպական հանրային կարգի հրամայականներով, որոնց մաս էին կազմում Կոնվենցիան և նրա Արձանագրությունները։ Քրեական վարույթի երկարատևության խնդիրը քննվել էր երկու անգամ իրավազոր դատարանների կողմից (Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ)՝ “Pinto” օրենսդրության շրջանակներում, մինչ գանգատարկուն վերջին դատարանին էր ներկայացրել իրեն փոխհատուցում չտրամադրելու վերաբերյալ նախորդ դատարանի ընդունած վճռի վերաբերյալ իր բողոքի հիմքերը։ Նշված հանգամանքներում գործը պատշաճ քննվել էր ներպետական դատարանի կողմից և Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման վրա ազդող կամ ներպետական իրավունքին առնչվող որևէ հարց անպատասխան չէր մնացել։ Անընդունելիության թեստի պայմանների բավարարման պատճառով այսպիսով սույն բողոքը հայտարարվել էր անընդունելի։
Եզրակացություն՝ անընդունելի (ոչ էական վնաս)։
Դատարանը նաև գտավ միաձայն, որ խախտվել է Հոդված 6 § 1 –ը՝ հաշվի առնելով “Pinto” դատավարությունների անհիմն տևողությունը։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy