© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 160
2013թ. փետրվար
Gani-ն ընդդեմ Իսպանիայի – 61800/08
Վճիռ 19.02.2013թ. [Բաժանմունք III]
Հոդված 6
Հոդված 6-3-դ
Վկաների հարցաքննությունը
Մեղադրող կողմի միակ վկայի տված ցուցմունքի ընդունումն որպես ապացույց, ով չէր կարող խաչաձև հարցաքննվել հետվնասվածքային սթրեսային խանգարում ունենալու պատճառով` խախտում չկա
Փաստեր. Դիմումատուին ձերբակալում և մեղադրանք են առաջադրում մարմնական վնասվածք պատճառելու, առևանգության և բռնաբարության համար այն բանից հետո, երբ N.-ն` դիմումատուի նախկին զուգընկերուհին և նրա տղայի մայրը, բողոք է ներկայացնում ոստիկանություն: N.-ն վկայություն է տալիս դատական նիստի ժամանակ, որին անհայտ պատճառներով չի մասնակցում դիմումատուի փաստաբանը: N.-ի տված ցուցմունքները գրի են առնվում և կցվում գործին: Այնուհետև, դատավարության ընթացքում N.-ն սկսում է պատասխանել դատախազի հարցերին, այն դեպքում, երբ վկայի հարցաքննությունը պետք է ընդհատվեր, քանի որ վերջինս տառապում էր այնպիսի հետվնասվածքային սթրեսային խանգարումից, որը թույլ չէր տալիս նրան վկայություն տալ: Խանգարման ախտանշանները հաստատում են բժշկի կողմից դատական լսումներից հետո: Արդյունքում, N.-ն չէր կարող խաչաձև հարցաքննվել հանրային մեղադրողի, մասնավոր դատախազի կամ դիմումատուի փաստաբանի կողմից: Դատարանը արդեն մեկ անգամ հետաձգել էր նիստը` N.-ի կողմից նման արձագանքին ականատես լինելուց հետո: Դատարանը որոշեց, որ հետաքննության փուլում N.-ի տված ցուցմունքները պետք է հրապարակվեն որպես վերջինիս հարցաքննելու այլընտրանք: Դիմումատուն ներկայացրեց փաստերի իր այլընտրանքային տեսակետը, սակայն մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման:
Իրավունք. Հոդված 6 § 1` Հոդված 6 § 3 (դ) համակցությամբ. Հետաքննող դատավորը հարցազրույց անցկացրեց N.-ի հետ, որի ընթացքում դիմումատուի փաստաբանը կարող էր հարցեր ուղղել նրան: Հետևաբար, դիմումատուին հնարավորություն էր ընձեռնվել հարցաքննել N.-ին, որից անհիմն կերպով չէր օգտվել դիմումատուի փաստաբանը:
Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքում դիմումատուի կողմից N.-ին հարցաքննելու հավանականությանը, առաջին ատյանի դատարանը հետաձգեց դատավարությունը, քանի որ N.-ն անկարող էր նկարագրելու տեղի ունեցածը, և այն բանից հետո, երբ բժիշկը հաստատեց նրա՝ հետվնասվածքային սթրեսային խանգարում ունենալու ախտանիշները, դատարանը որոշեց, որ նրան պետք էր հոգեբանական օգնություն տրամադրել` հրապարակին դատավարության ընթացքում վերջինիս լիարժեք խաչաձև հարցաքննելու համար: Որպեսզի N.-ն կարողանա վկայություն տալ, բազմաթիվ անհաջող փորձեր արվեցին, այդ թվում՝ վերջինիս բժշկական օգնություն տրամադրվեց, որից հետո դատարանը որոշեց, որ նախաքննության ընթացքում N.-ի տված ցուցմունքները պետք է ընդունվեն որպես այլընտրանք` կողմերի կողմից խաչաձև հարցաքննությունն ուղղորդելու համար: Այդպիսով, դատարանը հաշվի առավ այն, որ N.-ին չէին կարող խաչաձև հարցաքննել ողջամիտ ժամանակահատվածում, իսկ դիմումատուն գտնվում էր նախնական կալանքի տակ: Հաշվի առնելով այդ հանգամանքները` առաջին ատյանի դատարանը չէր կարող մեղադրվել նրանում, որ այն անբավարար ջանասիրություն էր դրսևորել դիմումատուին` վկային հարցաքննելու հնարավորություն ընձեռելու հարցում և ոչ էլ անհիմն կերպով ազատել էր N.-ին խաչաձև հարցաքննությունից:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ներպետական դատարաններին N.-ի կողմից տված մինչդատական ցուցմունքները պարունակել են բավարար հակակշիռ գործոններ, ապա նրա խաչաձև հարցաքննությունը անիրագործելի էր դարձել վերջինիս հետվնասվածքային սթրեսի ախտանիշներ ունենալու պատճառով, որը հաստատվել էր բժշկի կողմից: Դիմումատուին հնարավորություն էր ընձեռնվել հարցաքննել նրան գործի նախաքննության փուլում, սակայն դիմումատուի փաստաբանը ներկա չէր եղել դատական նիստին: Այս հանգամանքներում, արդարադատության շահերից էր բխում ընդունել N.-ի տված ցուցմունքները որպես ապացույց: N.-ի տված վկայությունները հրապարակվել էին դատավարության ընթացքում, իսկ դիմումատուն հնարավորություն ուներ վիճարկել դրանց արժանահավատությունը` ներկայացնելով փաստերի իր տարբերակը, որը նա պատշաճ կերպով արել էր: Ներպետական դատարանները մանրակրկիտ կերպով համեմատել էին փաստերի վերաբերյալ տված վկայությունների երկու տարբերակները, որոնք մասամբ համընկել էին, նրանք հատկապես ուսումնասիրել են այն գործոնները, որոնք չեն ենթադրում քրեական հանցագործության կատարումը կան խոսում են նվազ քրեաիրավական հետևանքների մասին: Նրանք գտան, որ դիմումատուի ներկայացրած տարբերակը թույլ էր և հակասական, մինչդեռ N.-ի տված ցուցմունքները տրամաբանական էին և բավականաչափ մանրամասն շարադրված, ինչը վերացրել էր վկայությունը կեղծելու կամ վրեժ լուծելու որևէ կասկած: Ներպետական դատարանները հաշվի առան նաև, որ դատավարության ընթացքում N.-ի տված ցուցմունքը, որը չնայած թերի էր, հնարավորություն էր տվել հաստատել նրա կողմից տված մինչդատական ցուցմունքները: N.-ի ցուցմունքների ճշմարտացիությունը հետագայում հաստատվեց անուղղակի ապացույցներով, բժշկական եզրակացություններով և զեկույցներով, որոնք վկայում էին նրա մասին, որ վերջինիս մարմնական վնասվածքներն ու հոգեբանական վիճակը համընկնում էր նրա` փաստերի վերաբերյալ տված ցուցմունքների հետ: Հետևաբար, բավականաչափ հակակշիռ գործոնների առկայության փաստը թույլ էր տալիս եզրակացնել, որ N.-ի տված ցուցմունքների ընդունումն որպես ապացույց չի հակասել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համակցությամբ:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy