© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 160
Փետրվար 2013
Գարսիա Մաթեոսն ընդդեմ Իսպանիայի - 38285/09
Վճիռ 19.02.2013 [Բաժանմունք III]
14-րդ հոդված
Խտրականություն
Վճռի կատարման ձախողումը, որը ճանաչել է գենդերային (սեռային) խտրականությունն աշխատող մոր նկատմամբ. խախտում:
Գործի փաստական հանգամանքները. 2003 թվականի փետրվարին, հիմք ընդունելով աշխատանքային օրենսդրությունը, դիմողը խնդրել էր իր գործատուին կրճատել աշխատանքային ժամերը, քանի որ նա պետք է խնամեր իր որդուն, ում 6 տարին դեռ չէր լրացել: Երբ նրա գործատուն մերժել էր, նա հայց ներկայացրեց աշխատանքային դատարան գործատուի դեմ, բայց նրա հայցը մերժվել էր: 2007 թվականի վճռում Սահմանադրական դատարանը սահմանել էր, որ նրա հայցը amparo է /իրավական գործողությունների տեսակ` ուղղված քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը/: Այն գտավ, որ դիմողի նկատմամբ սեռի հիմքով խտրականության արգելքը խախտվել է, քանի որ նրա գործատուն խոչընդոտել էր համաձայնեցնել նրա մասնագիտական կյանքն անձնական կյանքի հետ: Այն գործը վերադարձրել էր աշխատանքային դատարան նոր վճռի համար: 2007 թվականին տրիբունալը մերժել էր դիմողի գործը, և նա ներկայացրել էր նոր amparo վերաքննիչ բողոք: 2009 թվականին Սահմանադրական դատարանը գտել էր, որ իր 2007 թվականի վճիռը պատշաճ կերպով չի կատարվել և անվավեր էր ճանաչվել հռչակեց տրիբունալի վճիռը: Այն, այնուամենայնիվ որոշել էր, որ համարժեք չի լինի գործը վերադարձնել աշխատանքային դատարանին` հետագա որոշման համար, քանի որ այդ ժամանակահատվածում դիմողի որդին դարձել էր 6 տարեկան: Այն այնուհետև սահմանել էր, որ չի կարող փոխհատուցում տրամադրել, քանի որ դա չի թույլատրվում Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ օրենքով:
Իրավունքի հարցեր. 41-րդ հոդված` փոխկապակցված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Պետությունից պահանջվում է դիմողներին տրամադրել ազգային դատարանների կողմից կայացված որոշումների պատշաճ կատարման հնարավորություն: Իր` 2009 թվականի որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել էր, որ դիմողի` իր առաջին վճռի, որում ճանաչվել էր խտրականության արգելքի սկզբունքի խախտում, կատարման իրավունքը խախտվել էր: Դիմողի օգտին որոշումը կամ միջոցը չէր զրկել նրան` զոհի կարգավիճակից, քանի դեռ իշխանություններն ուղղակիորեն կամ ըստ էության ճանաչել էին կամ այնուհետև փոխհատուցել էին Կոնվենցիայի խախտումը: Սահմանադրական դատարանի կողմից հայտնաբերված խախտումը ժամանակին չէր փոխհատուցվել` չնայած այդ դատարանի 2 վճիռներին:
Դիմողի սկբնական նպատակը փոխհատուցում ստանալը ստացումը չէր, այլ հասնելու աշխատանքային ժամերի կրճատման իր իրավունքի ճանաչմանը, որպեսզի նա կարողանար խնամել իր որդուն, երբ դեռ նրա 6 տարին չէր լրացել: Նա արդյունքում փոխհատուցման պահանջ էր ներկայացրել միայն այն պատճառով, որ այլևս չուներ ժամերի կրճատման համար անհրաժեշտ պայմաններ, քանի որ նրա որդին անցել էր տարիքային սահմանափակումը: Սահմանադրական դատարանը` իր 2009 թվականի որոշմամբ մերժելով փոխհատուցման պահանջը` րէր տվել նրան որևէ ուղղություն ցույց չտվեց իր հայցն այլ վարչական կամ դատական մարմնին ներկայացնելու հնարավորության վերաբերյալ: Իրոք վարույթի ավարտին երեխայի տարիքի լրանալն այլևս հնարավորություն չէր տալիս ապահովել այլընտրանքային փոխհատուցում դիմողի իրավունքի խախտման համար: Դատարանը նույնպես չի կարող Պատասխանող պետությանը մատնացույց անել, թե ինչպես amparo –ի համատեքստում դիմողի պահանջները պետք է բավարարվեն: Այն պարզապես նկատում է, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանված պաշտպանությունն ապացուցվել է, որ անարդյունավետ է: Ավելին, Աշխատանքային դատարանի դեմ դիմողի հայցը` աշխատանքային ժամերի կրճատման իր պահանջի մերժման մասին, պատշաճ կարգով չի քննարկվել, եթե նույնիսկ Աշխատանքային տրիբունալի 2 անբարենպաստ վճիռներն անվավեր ճանաչվեին: Ի հավելումն, նրա amparo վերաքննիչ բողոքն ապացուցեց դրա անիմաստությունը, քանի որ Սահմանադրական դատարանը նկատել էր, որ օրենքը չի սահմանում փոխհատուցման անհատական միջոցներ հիմնարար իրավունքի խախտման համար: Համապատասխանաբար, դիմողի բոլոր իրավունքները վերականգնման ձախողումը պատրանքային է դարձնում պաշտպանությունը` սահմանված Սահմանադրական դատարանի կողմից amparo բողոքի ճանաչման միջոցով:
Եզրակացություն. խախտում (միաձայն).
41-րդ հոդված. 16 000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy