© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 125 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Դեկտեմբեր 2009թ.
Գարդելն ընդդեմ Ֆրանսիայի – 16428/05
Վճիռ 17.12.2009 /Հինգերորդ ստորաբաժանում/
Հոդված 8
Հոդված 8-1
Մասնավոր կյանքը հարգելը
Երեսուն տարի ժամանակով գրանցում սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ազգային ցուցակում՝ սկսած բանտարկության ավարտի օրվանից: որևէ խախտում չկա
Հոդված 7
Հոդված 7-1
Չկա պատիժ առանց օրենքի
Երեսուն տարի ժամանակով գրանցում սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ազգային ցուցակում՝ սկսած բանտարկության ավարտի օրվանից: անընդունելի է
Փաստերը - Դիմողը բանտում էր գտնվում 2003թ. ցմահ ազատազրկման բանտարկման դատապարտվելուց հետո՝ տասնհինգ տարեկան անչափահասներին բարձր պաշտոն գրավող անձի կողմից բռնաբարության համար: 2004թ. մարտի 9-ի օրենքով /Օրենք թիվ 2004-204/, որով դատական համակարգը հարմարեցվում էր հանցավորության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ստեղծվել է սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ազգային դատական տվյալների ավտոմատացված շտեմարան: Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են այդ շտեմարանին, ուժի մեջ են մտել 2005թ. հունիսին: 2005թ. նոյեմբերին դիմողին տեղեկացրին, որ, հաշվի առնելով նրա դատվածությունները, իրեն ներառել են տվյալների շտեմարանի մեջ:
Օրենսդրությունը – Հոդված 7: 2004թ. օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմողին ներառեցին սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ցուցակում, այսինքն՝ նրան դատապարտելուց հետո: Այդ միջոցառմամբ դիմողից պահանջվում էր տեղեկություններ տրամադրել իր հասցեի վերաբերյալ և իշխանություններին իրազեկել ցանկացած փոփոխության մասին: Դիմողին տվյալների շտեմարանում ընդգրկելը 2003թ. հոկտեմբերին նրա դատապարտման արդյունքն էր, քանի որ շտեմարանն ավտոմատ կերպով վերաբերում էր այն անձանց, ովքեր սեռական բնույթի հանցագործություններ կատարած լինելու համար դատապարտվել էին հինգ տարուց ավելի ժամանակով: Ինչ վերաբերում է վիճարկվող միջոցի նպատակին ու բնույթին, Դատարանը կարծում էր, որ դիմողի վրա դրված պարտավորության հիմնական նպատակը կրկնահանցագործությունը կանխարգելելն է: Այդ կապակցությամբ այն փաստը, որ ոստիկանական ծառայություններն ու դատական մարմինները տվյալների շտեմարանում ներառելու արդյունքում կիմանան դատապարտվածների հասցեները, տարհամոզման տարր էր առաջացրել և, հավանական է, կդյուրացներ ոստիկանական հետաքննությունները: Այսպիսով, տվյալների շտեմարանում գրանցելուց բխող պարտավորությունը հետապնդում էր կանխարգելիչ ու տարհամոզիչ նպատակ և չէր կարող դիտարկվել որպես բնույթով պատժիչ կամ քրեական պատիժ կազմող: Ի լրումն դրա, թեպետ այդ պարտավորությունը չկատարելու դեպքում դիմողը կանգնած էր երկու տարվա բանտարկության և 30,000 եվրո տուգանքի առաջ, 2003թ. հոկտեմբերին կարող էին հարուցվել նրա դատապարտմանը հանգեցրած դատավարությունից լրիվ անկախ վարույթներ, որոնց ժամանակ իրավասու դատարանը կարող էր գնահատել, թե արդյոք այդ չկատարումն անօրինական է: Եվ, վերջապես, ինչ վերաբերում է վիճարկվող միջոցի խստությանը, ապա դա ինքնին որոշիչ տարր չէ և, ամեն դեպքում, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ սեփական հասցեի մասին տեղեկություններ տրամադրելը, տասնհինգ օրվա ընթացքում ցանկացած փոփոխության մասին ծանուցելը, թեպետ և երեսուն տարի ժամանակով, բավականաչափ լուրջ չէր, որպեսզի դիտարկվեր որպես պատիժ: Այսպիսով, սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ցուցակում գրանցելը և դրանից առաջացած պարտավորությունը պետք է դիտարկվեին որպես կանխարգելիչ միջոց, որի նկատմամբ 7-րդ հոդվածում ամրագրված հետադարձ ուժ չունենալու սկզբունքը չէր կիրառվում:
Եզրակացություն: անընդունելի է /անհամատեղելի օբյեկտի գործոն/:
Հոդված 8: Վիճարկված միջամտությունը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր հասարակական կարգի պահպանության ու հանցագործության կանխարգելման նպատակներ: Դատարանը չէր կարող հարցականի տակ դնել տվյալների շտեմարանի կանխարգելիչ նպատակները, օր.՝ դիմողի գրանցումը: Սեռական բնույթի հանցագործությունները հստակ կերպով հանցավոր գործունեության հատուկ դատապարտելի տեսակ էին, որոնք զոհերի վրա տկարացնող ազդեցություն ունեին: Երեխաներն ու խոցելի այլ անձինք ունեին պետության կողմից պաշտպանվելու իրավունք՝ իրենց մասնավոր կյանքի հիմնական կողմերին միջամտության այդպիսի լուրջ տեսակներից արդյունավետ պաշտպանության ձևով: Միաժամանակ Եվրոպայում զարգանում էր հանցավորության վերաբերյալ քաղաքականությունը և պատժի հետ մեկտեղ ավելացող կարևորություն էր տրվում բանտարկյալների վերականգնմանը, հատկապես երկարաժամկետ բանտարկության ավարտին: Հաջողված վերականգնումը, ի թիվս այլ բաների, ենթադրում էր կրկնահանցագործության կանխարգելումը: Դիմողին ավտոմատ կերպով ներառել էին տվյալների շտեմարանում 2004թ. օրենքի անցումային դրույթների հիման վրա՝ այն հանցագործության արդյունքում, որի համար նա դատապարտվել էր: Նրան տեղը տեղին ծանուցել էին գրանցման և իրազեկել իր պարտավորությունների մասին: Ինչ վերաբերում էր նրա հասցեի և դրա փոփոխությունների, բանտարկության դառնության և տուգանքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջներին, Դատարանն արդեն իսկ գտել էր, որ դա 8-րդ հոդվածով խնդիրներ չի առաջացնում: Կախված դատվածության լրջությունից՝ տվյալների պահպանման տևողությունը քսան կամ երեսուն տարի էր: Չնայած ներկա գործով այդ տևողությունը զգալի էր, այսինքն՝ երեսուն տարի, տվյալներն ավտոմատ կերպով ենթակա էին ջնջման, երբ այդ ժամկետը՝ հաշվարկված այն օրվանից, երբ այդ որոշման արդյունքում ներառումը դադարել է ուժի մեջ լինելուց, սպառվել է: Շահագրգիռ անձը կարող է դատախազին խնդրանք ներկայացնել տվյալներն այդ օրվանից ջնջելու վերաբերյալ: Դատախազի որոշման դեմ գանգատ էր ներկայացվել: Այսպիսով այդ դատավարություններն ապահովում էին կոնկրետ չափանիշների հիման վրա տվյալները պահպանելու պատճառների անկախ վերահսկողություն և առաջարկում մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի բավարար ու համարժեք երաշխիքներ՝ կապված նախնական ներառումն արդարացնող իրավախախտումների լրջության հետ: Այդօրինակ հանգամանքներում տվյալների պահպանման տևողությունը անհամաչափ չէր այն նպատակին, որը կապված էր տեղեկությունների պահպանման հետ: Ինչ վերաբերում էր տվյալների շտեմարանի օգտագործման պատրաստություններին և դրա հասանելիությանը պետական մարմինների շրջանակին, ապա վերջինս մի քանի առիթներով ընդլայնվել էր և այլևս սահմանափակված չէր դատական մարմիններով ու ոստիկանությամբ՝ վարչական մարմիններն այժմ նույնպես մուտք ունեին դեպի շտեմարան: Տվյալների շտեմարանից տեղեկություններ ստանալու իրավունքը սահմանափակված էր այն մարմիններով, որոնք պարտավորված էին գաղտնիություն պահպանել ճշգրիտ կերպով սահմանված հանգամանքներում: Ի լրումն դրա՝ ներկա գործն ինքնին չէր առաջարկում իրականում քննել վարչական նպատակներով տվյալների շտեմարանից տեղեկություններ ստանալու հարցը: Որպես եզրակացություն, սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ցուցակում ներառելը, ինչպես որ արվել էր ներկա գործով, արդարացի հավասարակշռություն է պահպանել վտանգված մրցակցող մասնավոր ու հանրային շահերի միջև, իսկ պատասխանող պետությունը չէր գերազանցել այդ ոլորտում հայեցողության ընդունելի շրջանակը:
Եզրակացություն: որևէ խախտում չկա /միաձայն/:
/Տես նաև միևնույն ամսաթվի B.B. v. France, no. 5335/06, and M.B. v. France, no. 22115/06 վճիռները և 24 November 2009 Hautin v. France, no. 6930/06 որոշումները, որոնք վերաբերում են նմանօրինակ գանգատների/:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy