© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի թիվ 150 նախադեպային իրավունքի տեղեկատու
Մարտ, 2012թ.
Գան և Դյուբուան ընդդեմ Ֆրանսիայի - 25951/07
Վճիռ 15.3.2012 [Հինգերորդ ստորաբաժանում]
Հոդված 14
Խտրականություն
Հասարակ որդեգրման մերժում հօգուտ կենսաբանական մոր միասեռական պարտնյորի: խախտում չկա
Փաստերը – Դիմողները երկու ֆրանսիացի կին են, ովքեր 1989թ. ի վեր միասին են ապրում և 2002թ. ապրիլ ամսին քաղաքացիական ամուսնություն են կնքել: 2000թ. սեպտեմբերին երկրորդ դիմողը Ֆրանսիայում ծննդաբերեց և դուստր ունեցավ, ով բեղմնավորվել էր Բելգիայում` անանուն դոնորի շնորհիվ կատարված արհեստական բեղմնավորման միջոցով: Երեխան ամբողջ կյանքում ապրել է դիմողների համատեղ տանը և 2000թ. հոկտեմբերին պաշտոնապես ճանաչվել իր մոր կողմից: 2006թ. մարտ ամսին առաջին դիմողն իր պարտնյորի հստակ արտահայտված համաձայնությամբ դիմում ներկայացրեց պարտնյորի երեխայի հասարակ որդեգրման համար: Վերին ատյանի դատարանը թեպետ նկատել էր, որ որդեգրման համար օրենքով սահմանված պահանջները բավարարված էին, այնուամենայնիվ դիմումը մերժեց` այն հիմքով, որ այդ որդեգրումը կարող է իրավական հետևանքներ ունենալ, որոնք դեմ կլինեն դիմողի մտադրությանը և երեխայի շահերին, քանի որ ծնողական պատասխանատվությունը կփոխանցվի առաջին դիմողին` դրանով իսկ երկրորդ դիմողին` երեխայի կենսաբանական մորը, զրկելով երեխայի նկատմամբ իր սեփական ազգակցական կապից: Առաջին դիմողը բողոքարկեց այդ որոշումը: Վերաքննիչ դատարանը մերժեց այդ բացարկը և հաստատեց այն եզրակացությունը, որ որդեգրման իրավական հետևանքները կհակասեն երեխայի լավագույն շահերին: Դատարանը կարծում էր, որ ավելի ուշ ծնողական պատասխանատվության գործադրման պարզապես պատվիրակումը բավարար չի լինի վերացնելու երեխային սպառնացող վտանգները, որոնք կբխեն նրա մոր կողմից ծնողական պատասխանատվության կորստից:
Օրենսդրությունը – Հոդված 14 հոդված 8 հետ համատեղ: Ներկա գործը տարբերվում էր E.B. v. France[1] գործից, որը վերաբերում էր երեխա որդեգրելու համար միայնակ միասեռականի ներկայացրած դիմումի պատասխանին, քանզի ներկա գործով դիմողները բողոքում էին հասարակ որդեգրման վերաբերյալ որոշման մերժումից: Քանի որ դիմողներն ամուսնացած չէին, նրանց թույլ չէին տվել ծնողական պատասխանատվությունը համատեղ կիսել: Համապատասխանաբար, ներկա գործով հասարակ որդեգրման իրավական հետևանքները կհակասեին երեխայի շահերին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որդեգրումը կհանգեցներ ծնողական պատասխանատվության փոխանցումը որդեգրող ծնողին` միաժամանակ երեխայի կենսաբանական մորը զրկելով իր իրավունքներից` չնայած այն փաստին, որ նա մտադիր էր շարունակել իր երեխայի դասիարակությունը:
Ինչ վերաբերում է անանուն դոնորի միջոցով արհեստական բեղմնավորմանը` ապա Ֆրանսիայում դա հասանելի էր միայն հակառակ սեռի ամուլ զույգերին` մի իրավիճակ, որը համեմատելի չէր դիմողների իրավիճակի հետ: Դրանից հետևում էր, որ չի կարելի ասել, թե այդ թեմայով ֆրանսիական օրենսդրությունը ի վնաս դիմողների վերաբերմունքի տարբերության էր հանգեցրել:
Ինչ վերաբերում է դիմողների իրավական հանգամանքներին, ովքեր իրավունք չունեին ամուսնանալ, սակայն քաղաքացիական ամուսնություն էին կնքել, ամուսնացած զույգերի իրավական հանգամանքների հետ համեմատած, Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերի կառավարություններից չէր պահանջվում միասեռական զույգերի համար ապահովել ամուսնության հասանելիություն: Եթե պետությունները գերադասում էին միասեռական զույգերին ապահովել իրավական ճանաչման այլընտրանքային միջոցներով, նրանք օգտվում էին շնորհված ճշգրիտ կարգավիճակի մասով թույլատրելի հայեցողության որոշակի շրջանակից (տես Schalk and Kopf վճիռը [2]): Ամուսնությամբ հատուկ կարգավիճակ էր շնորհվում այն անձանց, ովքեր ամուսնանում էին: Ամուսնանալու իրավունքի գործադրումը պաշտպանված էր Կոնվենցիայի 12 հոդվածով և առաջացնում էր սոցիալական, անձնական ու իրավական հետևանքներ, հետևաբար չի կարելի ասել, որ դիմողների իրավական հանգամանքները համեմատելի էին ամուսնացած զույգերի հանգամանքների հետ, երբ խոսք է գնում երկրորդ ծնողի կողմից որդեգրման մասին:
Դիմողների իրավիճակը քննելիս` համեմատած հակառակ սեռի զույգերի հետ, ովքեր գտնվում էին քաղաքացիական ամուսնության մեջ, Դատարանը նկատեց, որ վերջիններիս նույնպես արգելված էր հասարակ որդեգրման մասին որոշում ստանալը: Համապատասխանաբար, իրենց սեռական կողմնորոշման հիման վրա դիմողների նկատմամբ խտրականություն չէր ցուցաբերվել:
Նկատի ունենալով Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի հիմքում ընկած նպատակը, որով հասարակ որդեգրման դեպքում ղեկավարվում էր ծնողական պատասխանատվությունը, այդ դրույթի կիրառման սոսկ վիճարկման հիման վրա որևէ հիմնավորում չկար թույլատրել երեխայի հետ կրկնակի ծնողական կապի հաստատումը:
Եզրակացություն: որևէ խախտում չկա (վեց ձայնով ընդդեմ մեկի):
[1] E.B. v. France [GC], no. 43546/02, 22 January 2008, Information Note no. 104. [2] Schalk and Kopf v. Austria, no. 30141/04, 24 June 2010, Information Note no. 131.
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանը պատասխանատվություն չի կրում Քարտուղարության ներկայացրած` սույն ամփոփման համար:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy