© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 132 նախադեպի վերաբերյալ
2010թ. հուլիս
Gatt-ն ընդդեմ Մալթայի - 28221/08
Դատավճիռ 27.7.2010 [Բաժին IV]
Հոդված 5
Հոդվածներ 5-1-b
Դատարանի որոշման չկատարում
Օրենքով նախատեսված պարտականության կատարման ապահովում
Անհամաչափ (անհամապատասխան) կալանք` սահմանված գումարը չվճարելու պատճառով գրավի պայմանները խախտելու համար՝ խախտում
Փաստեր – Գանգատարկուն, ով մեղադրվել էր թմրանյութերի թրաֆիկինգի մեջ, երաշխավորություն էր ստացել, որի համար նա որպես անձնական երաշխիք կտրամադրեր մոտավորապես 23,000 եվրո և չէր բացակայի իր բնակության վայրից։ Բողոքից հետո, թե նա խախտել է իր պարետային ժամը, քրեական դատարանը չեղյալ էր համարել նրա երաշխիքները և պահանջել ձերբակալել նրան ու հարկադրել վճարել երաշխիքի համար։ Քանի որ նա չէր կարողացել վճարել, նրա նկատմամբ վարույթներ էին հարուցվել Համաձայն քրեական օրենսգրքի Թիվ 585 և 586 հոդվածներով, իսկ երաշխավորված գումարը փոխարինվել էր կալանքով՝ մեկ օր 11.50 եվրոյի դիմաց հարաբերակցությամբ։ Ամբողջովին վերցված սա հավասարվել էր երկու հազար օրվա (ավելի քան հինգ տարի և վեց ամիս) ազատազրկման։ Գանգատարկուն սահմանադրական բողոք էր ներկայացրել, որն ի վերջո մերժվել էր
Իրավունք – Հոդված 5 § 1 (b)՝ Որքանով Կառավարությունը պնդում էր, որ գանգատարկուն կալանավորվել էր համաձայն Հոդված 5 § 1 (b)-ի առաջին մասի, Դատարանը վճռեց, որ նման հանգամանքներում անհրաժեշտ էր նկատի առնել այնպիսի հարցեր, ինչպիսիք էին դատարանի վճռի նպատակը, այն կատարելու հնարավորությունը և կալանքի տևողությունը։ Ավելին, համաչափությունը հատուկ նշանակություն էր ձեռք բերել ընդհանուր իրավիճակում։ Դատարանը համարեց, որ իրատեսորեն հնարավոր չէր ակնկալել, որ գանգատարկուն, ով ենթակա է եղել խիստ գրավի պայմաններին մոտավորապես հինգ տարի շարունակ, հավանաբար առանց ապրուստ վաստակելու հնարավորության, կկարողանար կատարել դատարանի պահանջը և ապահովել վճարման ենթակա գումարը։ Նկատի առնելով ազատազրկման հարաբերականորեն ավելի կարճ ժամանակահատվածները միանման գործերում, որ դատարանը նախկինում քննել է, Դատարանը գտավ, որ ազատազրկման տևողությունը, որը հարկադրվել էր պարետային ժամի մեկ անգամյա խախտման համար, չէր կարող համարվել որպես արդար հավասարակշռության ապահովում դատարանի օրինական վճռի կատարումն ապահովելու և գանգատարկուի ազատություն ունենալու իրավունքի կարևորության միջև։ Որքանով որ Կառավարությունը պնդում էր, որ ազատազրկումը համապատասխանում էր Կոնվենցիայի Հոդված 5 § 1 (b)-ի երկրորդ մասին, Դատարանը գտավ, որ Մալթայի օրենքը և նրա կիրառումը գանգատարկուի դեպքում թերի է եղել երկու առումով։ Առաջինը, օրենքը տարբերակում չէր կատարել հիմնական նպատակի առնչությամբ գրավի պայմանների խախտման (այսինքն դատարանում ներկայանալու) և նվազ կարևոր բնույթի այլ նկատառումների միջև, ինչպիսին պարեկային ժամն էր։ Երկրորդը, այն չէր կիրառել վերին շեմ ազատազրկման տևողության համար, և կամ չէր կատարել համաչափության որևէ գնահատում։ Այսպիսով, ներպետական օրենսդրությունը, այնպես ինչպես այն կիրառվել էր գանգատարկուի գործում, չէր կարողացել ապահովել հավասարակշռությունը ժողովրդավարական հասարակությունում խնդրո առարկա պարտականության կատարումը ապահովելու անհրաժեշտության և ազատության իրավունքի անհրաժեշտության միջև։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ Վերապահում՝ Նկատի առնելով խախտման բնույթը, պատասխանող Պետությունը պետք է ուշադրություն դարձնի ապահովելու գանգատարկուի անհապաղ ազատ արձակումը բանտից, քանի որ դա հիմնված է քրեական դատարանի որոշման վրա, որով կիրառվել են Քրեական օրենսգրքի 585 և 586 հոդվածները։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy