© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 176
2014 թվականի հուլիս
Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 1) [ՄՊ] - 13255/07
2014 թվականի հուլիսի 3 [ՄՊ]
4-րդ Արձանագրության 4-րդ հոդված
Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելք
2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի հունվարը Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսումը Ռուսաստանի իշխանությունների կողմից:
33-րդ հոդված
Միջպետական գործ
2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի հունվարը Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսումը Ռուսաստանի իշխանությունների կողմից:
35-րդ հոդված
35-րդ հոդվածի 1-ին մաս
Ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումը
Վրաստանի քաղաքացիների ձերբակալման, կալանավորման և արտաքսման արդյունքում առաջացած վարչական պրակտիկան վերացնելու պարտականության չկատարումը. նախանական առարկությունը մերժվեց:
Փաստերը – Գործը վերաբերում է 2006 թվականի սեպտեմբերի վերջից մինչև 2007 թվականի հունվարը վերջը Ռուսաստանից Վրաստանի մեծ թվով քաղաքացիների ձերբակալությանը, կալանավորմանն ու արտաքսմանը: Գործի փաստերը վիճարկելի էին:
Ըստ Վրաստանի Կառավարության՝ այդ ժամանակահատվածի ընթացքում Ռուսաստանի իշխանությունների կողմից ավելի քան 4 600 արտաքսման հրամաններ են կայացվել, որոնցից ավելի 2 300-ին կալանավորել են և հարկադրաբար արտաքսել, մինչդեռ մնացածները երկիրը լքել են իրենց միջոցներով: Սրա մասին է վկայում յուրաքանչյուր ամսվա ընթացքում Վրաստանի արտաքսված քաղաքացիների թվի կտրուկ աճը:
Ի պաշտպանություն իրենց գանգատի, որ արտաքսումների թվի աճը հատուկ քաղաքականության արդյունք է, որի թիրախը եղել են Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Կառավարությունը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, որոնք ընդունվել էին Ռուսաստանի իշխանությունների կողմից մինչև 2006 թվականի հոկտեմբերն ու հոկտեմբերի ընթացքում: Այս փաստաթղթերը, որոնք հղում էին տալիս 2006 թվականի սեպտեմբերի վերջին ընդունված 2 վարչական շրջաբերականների, ենթադրաբար աշխատակազմին կարգադրում էին ձեռնարկել լայնամասշտաբ գործողություններ պարզելու Ռուսաստանում անօրինական գրանցված Վրաստանի քաղաքացիներին նրանց ձերբակալման և արտաքսման նպատակով: Վրաստանի Կառավարությունը ներկայացրել է նաև Ռուսաստանի շրջանային իշխանությունների 2 նամակները, որոնք 2006 թվականի հոկտեմբերի սկզբին ուղարկվել էին դպրոցներ և խնդրում էին պարզել վրացի երեխաների ինքնությունը:
Ռուսաստանի Կառավարությունը մերժել է այս փաստարկները: Նրանք հայտնել են, որ իրենք պարզապես իրականացրել են էմիգրացիոն քաղաքականություն և չեն ձեռնարկել ռեպրեսալ միջոցառումներ: Ինչ վերաբերում է արտաքսվածների թվին, ապա իրենք վարում են միայն տարեկան կամ կիսամյակային վիճակագրություն, որի համաձայն 2006 թվականի ընթացքում Վրաստանի քաղաքացիների դեմ կայացվել է վարչական արտաքսման մասին մոտ 4 000 հրաման և մոտ 2 800 հրաման 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2007 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է Վրաստանի Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերին, ապա Ռուսաստանի Կառավարությունը պնդեց, որ կարգադրությունները կեղծված էին: Թեև նրանք հաստատում էին երկու շրջաբերականների առկայությունը, սակայն վիճարկում էին նրանց բովանդակությունը և միաժամանակ հրաժարվում էին Եվրոպական դատարանին դրանք բացահայտելուց այն հիմքով, որ վերջիններս պարունակում են պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Նրանք չէին վիճարկում, որ նամակները դպրոցներ էին ուղարկվել վրացի աշակերտների ինքնությունը պարզելու նպատակով, սակայն հավելում էին, որ դրանք եղել էին շատ ջանասեր պաշտոնյաների նախաձեռնությամբ, որոնք արդյունքում պատժվել էին:
Տարբեր միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպություններ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Կոմիտեն (PACE), զեկուցեցին 2007 թվականի Վրաստանի քաղաքացիների արտաքսման մասին՝ մատնացույց անելով Ռուսաստանի վարչական և դատական իշխանությունների միջև կոորդինացված գործողությունների վրա:
Իրավունք – 38-րդ հոդված. Ռուսաստանի Կառավարությունը հրաժարվեց Դատարանին տրամադրելուց 2006 թվականի սեպտեմբերի վերջին իր իշխանությունների կողմից ընդունված 2 շրջաբերականների պատճեններն այն հիմքով, որոնք դրանք դասակարգված փաստաթղթեր են և դրանց բացահայտումն արգելված է Ռուսաստանի օրենսդրությամբ: Պետական գաղտնիք համարվող փաստաթղթերի վերաբերյալ իր նախորդ գործերում Դատարանն արդեն արձանագրել էր, որ պատասխանող Կառավարությունը չի կարող հիմնվել ազգային իրավունքի վրա արդարացնելու ապացույց տրամադրելու վերաբերյալ Դատարանի միջնորդության մերժումը:* Ամեն դեպքում Ռուսաստանի Կառավարությունը որևէ կոնկրետ մեկնաբանություն չտվեց շրջաբերականների քողարկման վերաբերյալ, նույնիսկ Դատարանի Կանոնակարգի 33-րդ կանոնի 2-րդ մասով առկա հնարավորությունների պայմաններում՝ սահմանափակելու հանրային հասանելիությունը բացահայտված փաստաթղթերին, օրինակ՝ գաղտնիության երաշխավորման միջոցով, եթե ընդունենք, որ դա պայմանավորված էր ազգային անվտանգության ապահովման գործող իրավաչափ նպատակով: Հետևաբար Դատարանը գտավ, որ գործի փաստերը հաստատելու խնդրում Դատարանին աջակցելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու պարտականությունը Ռուսաստանը ձախողել է:
Եզրակացություն. 38-րդ հոդվածի պահանջները կատարելու պարտականության ձախողում (16 կողմ և 1 դեմ):
35-րդ հոդվածի 1-ին մաս (ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելը). 2006 թվականի հոկտեմբերից Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման կոորդինացված քաղաքականություն է իրականացվել Ռուսաստանի Դաշնությունում: Այդ քաղաքականությունը Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն հանդիսանում է վարչական պրակտիկա, որի նկատմամբ դատական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը կիրառելի չէ:
Դա արձանագրելով, Դատարանը նկատեց, որ ոչինչ կասկածի տակ չի դնում Վրաստանի Կառավարության փաստարկների արժանահավատությունն այն մասին, որ Վրաստանի քաղաքացիների դեմ կայացվել է արտաքսման 4 600 վարչական հրաման, որոնցից մոտավորապես 2 380-ը կալանավորվել ու հարկադրաբար արտաքսվել էին: Քննարկվող բոլոր իրադարձությունները, մասնավորապես՝ ցուցումների և շրջաբերականների ընդունումը, Վրաստանի քաղաքացիների մասսայական ձերբակալությունն ու արտաքսումը, Մոսկվայից Թբիլիսի Վրաստանի քաղաքացիների խմբերով թռիչքները, վրացի աշակերտների ինքնությունը պարզելու նպատակով Ռուսաստանի պաշտոնյաների նամակները, տեղի էին ունեցել նույն ժամանակահատվածում՝ 2006 թվականի սեպտեմբերի վերջին և 2006 թվականի հոկտեմբերի սկզբին:
Այդ իրադարձությունների նկարագրությունը համապատասխանում է նաև միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների զեկույցներին, որոնք նույնպես բավականին կարևոր են: Բացի դրանից, հաշվի առնելով Դատարանի հետևությունը 38-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, առկա է լուրջ կանխավարկած այն մասին, որ բացառապես Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին ցուցում պարունակող շրջաբերականների բովանդակության վերաբերյալ Վրաստանի Կառավարության փաստարկներն արժանահավատ են:
Ինչ վերաբերում է ներպետական դատական պաշտպանության միջոցների արդյունավետությանն ու մատչելիությանը, ապա Դատարանին ներկայացված նյութերը մատնացույց են անում, որ Վրաստանի քաղաքացիների համար առկա են եղել գործող պաշտպանության միջոցներից օգտվելու իրական արգելքներ և Ռուսաստանի դատարաններում և Վրաստան արտաքսվելուց հետո: Նրանք դատարաններ են ներկայացվել խմբերով: Որոշների չեն թողել մուտք գործել դատական նիստերի դահլիճ, իսկ ոմանք գանգատ են ներկայացրել, որ իրենց դատական նիստը միջինը տևել է 5 րոպե առանց գործի փաստական հանգամանքների պատշաճ քննության: Արդյունքում նրանց կարգադրել էին ստորագրել դատարանի որոշումներն առանց հնարավորություն ունենալու կարդալ բովանդակությունը կամ ստանալու դրանց պատճենները: Նրանք չեն ունեցել թարգմանիչ կամ պաշտպան, քանի, որպես կանոն, և դատավորները և ոստիկանները չեն խրախուսել բողոքարկումը:
Եզրակացություն. վարչական պրակտիկայի առկայություն (16 կողմ և 1 դեմ), նախնական առարկությունը մերժվեց (16 կողմ և 1 դեմ):
4-րդ Արձանագրության 4-րդ հոդված. Վրաստանը պնդել է, որ իր քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքից ենթարկվել են կոլեկտիվ արտաքսման: Դատարանը կրկնում է, որ 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի նպատակների համար կոլեկտիվ արտաքսումը պետք է ընկալվի որպես ցանկացած միջոց, որն օտարերկրացիներին՝ որպես խմբի, հարկադրում է լքել երկիրը, բացառությամբ այն դեպքի, երբ նման միջոցը ձեռնարկվում է այդ խմբի յուրաքանչյուր անդամի անհատական գործի ողջամիտ ու օբյեկտիվ քննության հիմքի վրա:** Ի տարբերություն 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է, եթե նույնիսկ այդ արտաքսվողներն անօրինական են հաշվառված շահագրգիռ պետության տարածքում:
Դատարանը հաշվի է առնում նաև վրացական կողմի վկաների և միջազգային կառավարական ու ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից Ռուսաստանի դատարաններում տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ նույնաբովանդակ նկարագրությունները: Այն մասնավորապես գտնում է, որ ըստ ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիկտեյի (PACE) արտաքսումների օրինակները շարունակաբար տեղի են ունեցել ամբողջ երկրում և միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում հղում են տվել վարչական և դատական իշխանությունների միջև կոորդինացված գործողություններին:
Քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի դատարանները կայացրել են Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին հազարավոր հրամաններ: Եթե նույնիսկ, ֆորմալ առումով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ կայացվել է դատական որոշում, ապա Դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածում՝ շրջաբերականների ու հրամանների ընդունումից հետո, 2006 թվականի հոկտեմբերին արտաքսման ենթակա Վրաստանի քաղաքացիների թիվն անհնարին դարձրեց յուրաքանչյուր անհատի վերաբերյալ գործով ողջամիտ ու օբյեկտիվ քննության իրականացումը:
Թեև յուրաքանչյուր պետություն ունի իր էմիգրացիոն քաղաքականությունը սահմանելու իրավունք, սակայն էմիգրանտների հոսքի կառավարումը չի կարող արդարացնել Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտականությունների հետ անհամատեղելի պրակտիկան:
Քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների արտաքսումը չէր իրականացվել հաջորդական և յուրաքանչյուր անհատի գործի օբյեկտիվ ու ողջամիտ քննության հիմքի վրա: Սա հանդիսանում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածը խախտող վարչական պրակտիկա:
Եզրակացություն. վարչական պրակտիկան խախտում է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը (16 կողմ և 1 դեմ):
16 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մեծ Պալատը գտավ, որ քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունը, կալանավորումն ու արտաքսումը Վրաստանի քաղաքացիների ձերբակալման, կալանավորման և արտաքսման կոորդինացված քաղաքականություն է եղել և դա կամայականություն է: Ըստ էության դա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը խախտող վարչական պրակտիկա է: Նույն մեծամասնությամբ այն գտավ, որ ձերբակալման, կալանավորման և արտաքսման հրամանների դեմ Վրաստանի քաղաքացիների համար արդյունավետ և մատչելի դատական պաշտպանության միջոցների բացակայությունը խախտում են 5-րդ հոդվածի 4-րդ մասը, մինչդեռ կալանավորման պայմանները, որոնցում Վրաստանի քաղաքացիները պահվել են (գերբնակեցվածությունը, անհամարժեք սանիտարական և առողջական պայմաններն ու մասնավոր կյանքի բացակայությունը) հանդիսանում են 3-րդ հոդվածը խախտող վարչական պրակտիկա: Դատարանը նաև գտել է 13-րդ հոդվածի խախտումներ փոխկապակցված 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ (13 կողմ և 4 դեմ) և 3-րդ հոդվածի հետ (16 կողմ և 1 դեմ):
Դատարանը 7-րդ Արձաագրության 1-ին հոդվածի (օտարերկրացիների արտաքսման ընթացակարգային երաշխիքներ) խախտում չգտավ (16 կողմ և 1 դեմ), քանի որ այդ հոդվածը բացառապես վերաբերում է Պետության տարածքում օրինական գրանցված օտարերկրացիներին, իսկ գործով չի հաստատվել, որ քննարկվող ժամանակահատվածում եղել է նաև Ռուսաստանի տարածքում օրինական հաշվառված Վրաստանի քաղաքացիների ձերբակալություն և արտաքսում: Վերջապես, այն չգտավ նաև 8-րդ հոդվածի 1-ին Արձանագրության 1-ին ու 2-րդ հոդվածների խախտումներ (միաձայն):
41-րդ հոդված. հարցը ռեզերվացվել է:
* Տե՛ս Դավիդովն ու այլոք ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ թիվ 17674/02 և 39081/02, 2010 թվականի հուլիսի 1, Նոլան և Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 2512/04, 2009 թվականի փետրվարի 12, Տեղեկատվական նշում թիվ 116, և Յանովիեցն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 55508/07 և 29520/09, Տեղեկատվական նշում թիվ 167:
** Տե՛ս Ցոնկան ընդդեմ Բելգիայի գործը, գանգատ թիվ 51564/99, 2002 թվականի փետրվարի 5, Տեղեկատվական նշում թիվ 39, տե՛ս նաև՝ Սուլթանին ընդդեմ Ֆրանսիայի գործը, գանգատ թիվ 45223/05, 2007 թվականի սեպտեմբերի 20, Տեղեկատվական նշում թիվ 100, և Հիրսի Ջամաան ու այլոք ընդդեմ Իտալիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 27765/09, 2012 թվականի փետրվարի 23, Տեղեկատվական նշում թիվ 149:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy