© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 110
2008թ. հուլիս
Վրացական աշխատանքային կուսակցությունն ընդդեմ Վրաստանի 9103/04
Վճիռ - 08.07.2008թ. [Բաժին III]
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված
Ազատ արտահայտվելու իրավունք
Ընտրություններին մասնակցելը
«Հետհեղափոխական» քաղաքական համատեքստում մինչ ընտրություններն ընտրողների գրանցման ակտիվ համակարգ ներմուծելը, որի նպատակն է եղել լուծելու քաոսային ընտրական ցուցակների խնդիրը. խախտում չկա:
Չի ներկայացվել իշխանության սահմանազանցման կամ ընտրական կեղծիքի որևէ ապացույց, որը կհիմնավորեր բոլոր մակարդակներում ընտրական հանձնաժողովներում նախագաhին սատարողների բողոքը. խախտում չկա:
Երկու ընտրատարածքներում ընտրությունները արդյունքների համապետական հաշվարկից ապօրինի և անհիմն հանելը:
Փաստեր.
2003 թվականի նոյեմբերին Վրաստանում կայացել են ընդհանուր պառլամենտական ընտրություններ: Դրանց արդյունքները պետք է հաշվվեին ըստ երկու ընտրական համակարգերի` մեծամասնական ընտրակարգի և համամասնական ընտրակարգի: Վրասստանի Աշխատանքային կուսակցությունը ստացել էր ձայների 12.04 տոկոսը` համամասնական ներկայացուցչության կարգով, որը հավասար է պառլամենտում կուսակցությունների ցուցակից թեկնածուների համար 150 տեղերից 20-ին: Ցուցարարները, որոնք բողոքել են առ այն, թե ընտրությունները եղել են շինծու, և պահանջել են, որպեսզի Վրաստանի Նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն պաշտոնանկ արվի, խոչընդոտել են նորընտիր պառլամենտի առաջին նիստի անցկացմանը (այսպես կոչված` ՙՎարդերի հեղափոխություն՚): Նախագահ Շեվարդնաձեն հրաժարական է տվել և Վրաստանի Գերագույն դատարանը չկայացած է ճանաչել համամասնական ընտրակարգով ընդհանուր ընտրությունների արդյունքները: Համապատասխանաբար, որոշվել է ընտրություններն անցկացնել 2004 թվականի հունվարին, և նոր պառլամենտկան ընտրություններն ի վերջո նշանակվել են 2004 թվականի մարտի 28-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (CEC) կայացրել է որոշում, որով պահանջվել է, որխպեսզի ընտրատեղամասերը կազմեն ընտրողների նախնական ցուցակները և պարտավորեցնել ընտրողներին գալ ընտրատարածք և ստուգել, թե արդյոք, իրենց անունները առկա են ցուցակներում և միջնորդել անհրաժեշտության դեպքում կատարելու ցանկացած ուղղում: Մարտի 28-ի ընտրություններում խախտումների առթիվ տարբեր բողոքներ ներկայացվելուց հետո CEC չկայացած է ճանաչել Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում Քոբուլեթիի և Քուլոյի ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները և նշանակել է նոր ընտրություններ 2004 թվականի ապրիլի 18-ին: Այդ օրը, այդուհահնդերձ, ընտրական կենտրոններն այդ երկու ընտրատարածքներում չեն բացվել կենտրոնական և տեղական իշխանությունների միջև լարվածության պատճառով: Նույն օրը CEC վերահաշվարկել է ձայները և մարտի 28-ի ընտրությունների արդյունքները չեղյալ է հայտարարել: Դիմող կուսակցությունն ստացել էր ձայների 6.01 տոկոսը, որը բավարար էր Պառլամենտում տեղեր զբաղեցնելու համար անհրաժեշտ 7 տոկոսի սահմանը հաղթահարելու համար: Դիմող կուսակցության բողոքները` Գերագույն դատարան և Սահմանադրական դատարան մերժվել են:
Օրենք.
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված
Ընտրողների գրանցման նոր համակարգը: Ընտրացուցակների պատշաճ վերահսկումը նախապայման էր անկախ և արդար ընտրությունների համար: Ընտրությունների իրավունքի արդյունավետ իրականացումը, անկասկած, համապատասխանում էր ընտրելու իարվունքին: Այդպիսով, եթե ընտրացուցակը կարող էր մատնանշել որոշ ընտրողների և/կամ թույլ տալ այլոց բազմակի գրանցում, նման անկառավարելի վիճակը կխախտեր ընտրողների իրավունքները և շահերը, սակայն նաև կնվազեցներ թեկնածուների հնարավորություններն ունենալու հավասար և արդար մասնակցություն ընտրություններին: Այդ իսկ պատճառով, բավարար պատճառական կապ կար դիմող կուսակցության` նոր պառլամենտական ընտրություններին մասնակցելու իրավունքի և ընտրողների գրանցման համակարգի վերաբերյալ բողոքի միջև: Ինչպես նշվել է OSCE/ODHIR դիտորդական առաքելության հաշվետվության մեջ` ընտրողների գրանցման նոր, ՙակտիվ՚ համակարգ ներկայացնելը թույլ է տվել CEC վերացնելու շատ սխալներ, միավորելու ընտրողների ձեռագիր ցուցակները միասնական համակարգչային տվյալների բազայում և ներկայացնել լրացուցիչ 145,000 ընտրողների: Այդուհանդերձ, Դատարանը գտել է, որ նոր համակարգն ունեցել է որոշ թերություններ, կարևորն այն էր, որ իշխանությունները որևէ ջանք գործադրել, որպեսզի լրացուցիչ ընտրությունները կայանան առավել արդար: Ելնելով դրանից, իշխանությունները պարտավոր էին շատ կարճ ժամկետում լուծելու քաոսային ընտրությունների խնդիրը` (2003 թվականի նոյեմբերի 25-ից 2004 թվականի մարտի 28 ընկած ժամանակահատվածում) ՙհետհեղափոխական՚ քաղաքական դրության պայմաններում, չափից ավելի մեծ և անհնարին կլիներ ակնկալելու դրա կատարյալ ապահովում նրանց կողմից: Համապատասխանաբար, ընտրողների ցուցակին առնչվող կանոնների անսպասելի փոփոխությունը նոր ընտրություններից մեկ ամիս առաջ` չի հակասել Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նոր համակարգը, որը շեղել է իշխանությունների պարտականությունն իրականացրելու ճշգրիտ ընտրություններ, համատեղելի է Պետության պոզիտիվ պարտականության հետ` ապահովելու մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքի իրականացումը, Վրաստանը, որը միակը չէր նման համակարգ ընտրելու հարցում, պետք է ունենար հայեցողության իրավունք: Արդյունքում` ընտրողների գրանցման ակտիվ համակարգն ինքնին չէր կարող հանգեցնել դիմող կուսակցության` ընտրությանը մասնակցելու իրավունքի խախտման: Տվյալ գործի առանձնահատուկ հանգամանքներում այդ համակարգը չի եղել կեղծիքների պատճառ, այլ դրանց կանխելու հիմնավոր փորձ է եղել, թեև չի ապահովել լիակատար լուծում:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Ընտրական հանձնաժողովների կառուցվածքը:
Ընտրական հանձնաժողով ստեղծելու պատճառը եղել է ազատ և արդար ու անկողմնակալ ընտրությունների ապահովումը, որին անհնարին կլիներ հասնել, եթե այդ հանձնաժողովը դառնար այլ մարմին` նպաստող ընտրություններում թեկնածուների միջև քաղաքական պայքարին: Ընտրական հանձնաժողովներում տասնհինգ անդամից յոթ անդամի, ներառյալ` ձայները հաշվող հանձնաժողովների նախագահների` Վրաստանի Նախագահի և նրա կուսակցության կողմից նշանակված լինելը հատկապես չափազանց էր Եվրոպայում առկա այլ համակարգերի համեմատությամբ: Ուստի նախագահական ուժերը գերազանցել են ընտրական հանձնաժողովներում քաղաքական մյուս կուսակցությունների ներկայացուցիչների թիվը: Այս հարաբերակցությունը նվազեցրել է բավարար ստուգումների և համապատասխան հավասարակշռության ապահովման հնարավրությունը հօգուտ Նախագահի իշխանության, իսկ հանձնաժողովները հազիվ թե կարող էին զերծ մնալ քաղաքական ճնշումներից: Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովներում ի վնաս դիմող կուսակցության` թվային գերազանցման, գործողությունների կամ ընտրակեղծիքի վերաբերյալ որևէ ապացույցի բացակայության պայմաններում չի կարող հաստատվել ընտրություններին մասնակցելու` վերջիններիս իրավունքների որևէ խախտում: Դատարանը չի կարող արձանագրել Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի խախտում բացառապես արտաքուստ հիմնավոր բողոքների հիման վրա, չի կարող արձանագրել, որ համակարգը հնարավորություններ է ընձեռել ընտրակեղծիքների համար:
Եզրակացություն. խախտում չկա (հինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
Քուլոյի և Քոբուլեթիի ընտրողներին ընտրական իրավունքից զրկելը: Քուլոյի և Քոբուլեթիի ընտրողների` լրացուցիչ պառլամենտկաան ընտրություններին` համամասնական ընտրակարգով մասնակցելու հնարավորություն չունենալը պետք է լուծվեր ընդհանուր ընտրական իրավունքի տեսանկյունից: Դիմող կուսակցությունը Թիվ 1 արձանագրության 32 հոդվածի հիմքով իրավունք ունի հիմնվելու նաև Քուլոյի և Քոբուլեթիի ընտրազանգվածի վրա` անկախ դրանց ընտրողների ձայների մեծ մասն ստանալու հավանականությունից: Ընտրողներին իրենց ընտրական իրավունքից զրկումը, հատկապես կամայականորեն իրականացված, կարող էր խոչընդոտել թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքի արդյունավետ իրացմանը: Դատարանը չի անդրադարձել Կառավարության առարկությունների ճշմարտացիության հարցին առ այն, որ խախտումներ են տեղի ունեցել Քուլոյի և Քոբուլեթիի ընտրատարածքներում, Դատարանի մտահոգության հիմքն այն է, որ չեղյալ հայտարարելով ընտրությունների արդյունքներն այդ երկու շրջաններում` CEC ոչ միայն արտաքուստ է գերազանցել իր լիազորությունները, այլև գործել է առանց իրավական հիմքի կամ պատշաճ գործընթաց ապահովելու երաշխիքների: Ոչ Կառավարությունը, ոչ էլ CEC չեն ներկայացրել համապատասխան և բավարար պարզաբանումներ, թե ինչու` առանց վկաների ներկայացրած ստացված ընտրություններին վերաբերող համապատախսան նյութերն ուսումնասիրելու, երկու ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները չեղյալ են համարվել: Դատարանը գտել է, որ CEC որոշումն անտեսել է Ընտրական օրենսգրքով նախատեսված` ստուգման միջոցառումները, այն է` ընտրատուփերը բացելը և ընտրաթերթիները վերահաշվարկելը, ինչպես նաև ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելը` բացառապես հաշվի առնելով ընտրական կանոնների խախտումները, առաջ է բերել կամայականության խնդիր: Ավելին, 2004 թվականի ապրիլի 18-ին ընտրատարածքները չբացելուց հետո CEC կայացրել է հապճեպ որոշում դադարեցնել երկրում անցկացվող ընտրությունները, չնայած այն բանին, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված էր տասնութ օր` ընտրությունների արդյունքները հաշվելու համար: Օրենքի դրույթին հետևելն ավելի համապատասխան քայլ կլիներ CEC կողմից, եթե վերջինս հստակ, պատճառաբանված որոշմամբ չեղյալ համարեր Քուլոյի և Քոբուլեթիի ընտրությունները: Հաշվի առնելով Պետության պոզիտիվ պարտականությունները, ընտրելու իրավունքի կարևորությունը, Դատարանը չէր կարող ընդունել ՙէական ժամկետում՚ նոր ընտրված Պառլամենտ ունենալու օրինական շահը, որպես բավարար արդարացում, որպեսզի պատասխանող պետությունը չկարողանար կամ չկամենար իրականացնել պատշաճ միջոցառումներ հօգուտ Աջարիայի 60,000 ընտրողների (որոնք կազմել են երկրում ընտրողների 2,5 տոկոսը)` 2004 թվականի ապրիլի 18-ից հետո:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
14-րդ հոդվածը Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ զուգակցված
Իր մոտ առկա բոլոր նյութերի լույսի ներքո Դատարանը չի գտել որևէ ապացույց, որը կարող էի հնարավորինս հանգեցնել այն եզրակացությանը, որ թե վիճարկվող ընտրական մեխանիզմները, այն է` ընտրողների գրանցման համակարգը և ընտրական հանձնաժողովների կառուցվածքը, և թե Քուլոյում և Քոբուլեթիում տեղի ունեցած իրադարձությունները բացառապես ուղղված են եղել դիմող կուսակցության դեմ և չեն առնչվել այդ ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն).
Հոդված 41 – խախտում հայտնաբերելն ինքնին առաջացնում է բավարար փոխհատուցման անհրաժեշտություն ոչ նյութական վնասի համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy