© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 126 նախադեպի վերաբերյալ
2010թ. հունվար
Gillan-ը և Quinton-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 4158/05
Դատավճիռ 12.1.2010 [Section IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Հարգանք անձնական կյանքի նկատմամբ
Անհատներին կանգնեցնելու և խուզարկելու լիազորություն՝ առանց իրավախախտման վերաբերյալ ողջամիտ կասկածի՝ խախտում։
Փաստեր՝ 2000թ. Ահաբեկչության մասին ակտի 44-47-րդ բաժինների համաձայն ավագ ոստիկանական սպաները կարող են, երբ համարում են դա ՙնպատակահարմար ահաբեկչական գործունեության կանխարգելման համար՚, տրամադրելով թույլտվություն ցանկացած համազգեստավոր ոստիկանի, սահմանված աշխարհագրական տարածքում կանգնեցնելու և խուզարկելու հետիոտներին, փոխադրամիջոցներն ու դրանց ուղևորներին։ Թույլտվությունը պետք է հաստատվի Պետքարտուղարի կողմից քառասունութ ժամվա ընթացքում, հակառակ դեպքում այն կկորցնի իր ուժը։ Թույլտվությունը չի կարող լինել քսանութ օրից ավելի երկար ժամանակով, չնայած այդ ժամանակը կարող է երկարաձգվել։ Թույլտվությամբ շնորհված լիազորությունները կարող են իրականացվել միայն ՙայնպիսի առարկաներ փնտրելու նպատակով, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության հետ կապված՚, սակայն տվյալ սպայից չի պահանջվում ունենալ ՙայդ տեսակի առարկաների ներկայության վերաբերյալ կասկածի՚ հիմքեր։ Սպան կարող է խուզարկության ենթարկվող անձից պահանջել հանել գլխարկը, կոշիկները, դրսի հագուստը և ձեռնոցները և ողջամիտ անհրաժեշտության դեպքում խուզարկել նրա գրպանները, ստուգել օձիքի ներսի և դրսի մասը, գուլպաները, կոշիկներն ու մազերը։ Խուզարկությունները կարող են տեղի ունենալ հրապարակավ, այն վայրում կամ այն վայրի շրջակայքում, որտեղ կանգնեցվել է մարդը։ Խուզարկությանը չներկայանալը համարվում է հանցագործություն, որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ կամ թե՛ տուգանքով ու թե՛ ազատազրկմամբ։ Ակտի գործունեության վերաբերյալ անկախ գնահատողի կարծիքը ներկայացվում է Խորհրդարանին առնվազը տարեկան մեկ անգամ։
Կանգնեցնելու և խուզարկելու թույլտվությունը ուժի մեջ էր եղել Մետրոպոլիտենի ոստիկանական շրջանում, Մեծ Լոնդոն (Metropolitan Police District, Greater London) 2001թ. փետրվարին օրենսդրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հաջորդական լիազորությունների և հաստատումների ՙընթացիկ ծրագրի՚ շրջանակներում։ 2004- 2008թթ Արդարադատության նախարարության գրանցած տարեկան խուզարկությունների թիվը կայուն աճել էր 33,177-ից 117,278-ի։ Անկախ գնահատողն իր ամենավերջին զեկույցներում ավելի ու ավելի քննադատաբար էր արտահայտվում այն ձևի վերաբերյալ, որով իրականացվում էր այս լիազորությունը՝ վկայակոչելով խնդիրներ դրա ՙվատ կամ անհարկի կիրառման՚ հետ կապված և կասկածի տակ դնելով ՙշարունակական թույլտվությունների տրամադրման անհրաժշտությունը ողջ Մետրոպոլիտենի ոստիկանական շրջանում, ՙէական տարածքներով՚ այն սահմանափակելու փոխարեն։
Տվյալ գործով գանգատ ներկայացնողներին ոստիկանությունը կանգնեցրել և խուզարկել էր առանձին՝ մոտակայքում զենքերի տոնավաճառի դեմ երթին մասնակցելու ժամանակ։ Պարոն Gillan-ը հեծանիվ էր քշելիս եղել և ուսին ունեցել էր թիկնապայուսակ (ռյուկզակ)։ Պարոն Quinton-ը, մի լրագրող, կանգնեցվել և խուզարկվել էր, չնայած որ ցույց էր տվել իր մամուլի ներկայացուցիչ լինելն ապացուցող քարտերը։ Գանգատարկուներից ոչ մեկին երեսուն րոպեից ավելի չէին կանգնեցրել։ Գանգատարկուներն այնուհետև անհաջող բողոքներ էին ներկայացրել դատարաններ։ Որպես վերջնական վերաքննիչ ատյան, Լորդերի պալատը կասկածելի էր համարել, թե արդյո՞ք սովորական մակերեսային խուզարկության մասին կարելի էր ասել, որ բացակայել է հարգանքը մասնավոր կյանքի նկատմամբ այն իմաստով, որպեսզի կիրառվեր Եվրոպական կոնվենցիայի Հոդված 8-ը, և նույնիսկ եթե այն պետք է կիրառվեր, ապա կանգնեցնելու և խուզարկելու լիազորությունը համապատասխանում էր կոնվենցիայի իրավաչափ նպատակներին, քանի որ սպաները չէին ունեցել կամայականորեն գործելու ազատություն։ Գանգատարկուները նաև երկրի դատարանում պատճառված վնասի փոխհատուցման հայց էին ներկայացրել։ Նրանց բողոքը մերժվել էր, և նրանք չէին բողոքարկել։
Իրավունք
(ա) Ընդունելիություն՝ Կառավարությունը ներկայացրել էր, որ գանգատարկուները լրիվ չէին սպառել ներպետական միջոցները, քանի որ նրանք հետամուտ չէին եղել փակ լսումների Գերագույն դատարանի առջև՝ որոշելու, թե արդյոք լիազորությունն ու դրա թույլտվությունը արդարացված էին եղել, և չէին բողոքարկել վարչական շրջանի դատարանի որոշումը։ Դատարանը նշել էր այնուամենայնիվ, որ գանգատարկուները չէին վիճարկել իրենց կանգնեցնելու և խուզարկելու օրինականությունը Ահաբեկչության մասին ակտի համաձայն։ Փոխարենը, նրանց բողոքները բևեռված էին եղել կանգնեցնելու և խուզարկելու լիազորությունների ընդհանուր համատեղելիությանը Կոնվենցիային։ Ըստ այդմ, Կառավարության կողմից սահմանված միջոցները կլինեին ոչ համապատասխան և ոչ էլ արդյունավետ՝ դատարան ներկայացված բողոքների առնչությամբ։
Եզրակացություն՝ նախնական առարկություն մերժվել էր (միաձայն)
(բ) Էությունը – Հոդված 8՝ Հակաահաբեկչական օրենսդրությամբ շնորհված՝ հարկադրական ուժի կիրառումը, որով անհատից պահանջվում է ենթարկվել իր անձի, հագուստի և անձնական իրերի մանրազնին խուզարկությանը, համազոր էր եղել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին հստակ միջամտության։ Խուզարկության հանրային բնույթը, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկատվության համընդհանուր բացահայտումը կարող են նույնիսկ որոշակի դեպքերում առավել բարդացրած լինել այս միջամտության բնույթը՝ նվաստացման և շփոթության տարրերի պատճառով։ Այս միջամտությունը չէր կարող համեմատվել օդակայաններում ուղևորների կամ հանրային շենքերի այցելուների խուզարկության հետ։ Կարելի էր համարել, որ օդով ճանապարհորդողները խուզարկվելու համաձայնություն են տալիս՝ ճանապարհորդելու ընտրություն կատարելով, և կարող են անձնական բնույթի իրերը թողնել մի կողմում կամ հեռանալ՝ առանց խուզարկության ենթարկվելու։ Խուզարկության լիազորությունները համաձայն Ահաբեկչության մասին ակտի, որակական առումով տարբեր էին, քանի որ անհատներին կարելի էր կանգնեցնել ամենուր և ցանկացած պահի, առանց նախազգուշացման և առանց խուզարկությանը համաձայնելու կամ չհամաձայնելու ընտրության։
Ինչ վերաբերում է, թե արդյոք միջոցը ՙօրենքի համաձայն էր՚, ապա չէր շահարկվում, որ գանգատարկուների դեպքում կիրառված կանգնեցնելու և խուզարկելու լիազորությունները հիմնավորվա՞ծ էին Ահաբեկչության մասին ակտի 44-47 բաժիններով՝ համապատասխան օրենսգրքի կիրառման հետ միասին, որը հանրային փաստաթուղթ էր։ Հարցն այն էր, թե արդյո՞ք այդ դրույթները շնորհում էին չարդարացված լայն հայեցողականություն ոստիկանությանը, թե՛ կանգնեցնելու ու խուզարկելու թույլտվությունը տալու և թե՛ գործնականում այն կիրառելու առումով։ Դատարանի կարծիքով ցույց չէր տրվել, որ ներպետական օրենսդրությամբ առաջարկված երաշխիքները բավարար պաշտպանություն էին նախատեսում կամայական միջամտությունից։
Նախ, ինչ վերաբերում է թույլտվության տրամադրման և հաստատման փուլին, Դատարանը նշել է, որ ավագ ոստիկանական սպաները կարող էին թույլատրել կամ կասեցնել խուզարկության լիազորությունները, եթե նրանք համարում էին դա ՙնպատակահարմար՚ (ի հակադրություն ՙանհրաժեշտի՚) ահաբեկչական գործողությունների կանխարգելման համար, այնպես որ չկար միջոցի համաչափ լինելը գնահատելու պահանջ։ Բացի այդ, մինչ թույլտվությունը ենթակա էր հաստատման Պետքարտուղարի կողմից քառասունութ ժամավա ընթացքում, պետքարտուղարը չէր կարող փոփոխել աշխարհագրական ընդգրկումը, և գործնականում երբեք չէր մերժել հաստատել թույլտվությունը կամ երբեք չէր նվազեցրել թույլտվության գործողության ժամկետը։ Լիազորությունների օրենքով նախատեսված ժամանակային և աշխարհագրական սահմանափակումները չէին գործել որպես իրական ստուգում, ինչպես վկայում էր այն փաստը, որ Մետրոպոլիտենի ոստիկանական շրջանում այդ թույլտվությունը շարունակաբար երկարացվել էր ՙընթացիկ ծրագրի՚ շրջանակներում։ Եվ վերջապես, փոքր էր թույլտվությունը վիճարկելու հեռանկարը։ Չնայած որ դատական կարգով վերանայումը մատչելի էր, կանոնադրական լիազորությունների շրջանակներն այնպիսին էին, որ հայցվորների առջև ծառացել էին հսկայական խոչընդոտներ՝ ցույց տալու, որ ցանկացած թույլտվություն և հաստատում ultra vires էին կամ իշխանության չարաշահում, մինչդեռ անկախ վերահսկողի լիազորությունները սահմանափակվում էին օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով, և նա իրավունք չուներ չեղյալ հայտարարելու կամ փոփոխելու թույլտվությունները։
Ինչ վերաբերում էր անհատ ոստիկանական սպայի լիազորություններին, ապա նրան շնորհված հայեցողականության շրջանակն ավելի մտահոգիչ էր։ Չնայած որ սպան պարտավոր էր խուզարկության ժամանակ կատարել Օրենսգրքի պահանջները, Օրենսգիրքն ընդհանուր առմամբ ավելի շատ ղեկավարում էր կանգնեցնելու և խուզարկելու ռեժիմը, քան որևէ սահմանափակումներ էր դնում ոստիկանի՝ կանգնեցնելու և խուզարկելու որոշման վրա։ Այդ որոշումը բացառապես հիմնված էր խնդրո առարկա սպայի ՙներըմբռնման՚ կամ ՙմասնագիտական ինտուիցիայի՚ վրա։ Նրան ոչ միայն անհրաժեշտ չէր եղել ի ցույց դնել որևէ ողջամիտ կասկածի գոյությունը, նրանից նույնիսկ չէր պահանջվել սուբյեկիվորեն ինչ-որ բան կասկածել այն մարդու մասին, ում կանգնեցրել և խուզարկել էր։ Ամբողջ դրույթն այն մասին էր, որ խուզարկությունը պետք է կատարվեր գտնելու այնպիսի իրեր, որոնք կարող էին օգտագործվել ահաբեկչության նպատակով, խիստ ընդգրկուն կատեգորիա, որը կարող էր ներառել շատ առարկաներ, որոնք իրենց մոտ ունեն փողոցով քայլող մարդիկ։ Եթե անձին կանգնեցրել էին նման առարկաներ փնտրելու համար, ապա ոստիկանը նույնիսկ ստիպված էլ չէր հիմքեր ունենալ դրանց առկայության մասին կասկածելու համար։
Այս կապակցությամբ ապշեցնող էին վիճակագրական և այլ ապացույցները, որոնք ցույց էին տալիս, թե որքան շատ էին ոստիկանական սպաները դիմում կանգնեցնելու և խուզարկելու լիազորության իրականացմանը։ Նկատի առնելով անկախ գնահատողի զեկույցում ներառված խուզարկությունների թիվը, ինչը ցույց է տալիս, որ լիազորությունները կիրառվում են անտեղի, Դատարանը գտավ, որ առկա էր կամայականության հստակ վտանգ ոստիկանական սպային նման լայն հայեցողականություն վերապահելու հետ կապված։ Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ լիազորությունների խտրական կիրառումը շատ իրական նկատառում էր, և վիճակագրությունը ցույց էր տալիս, որ այդ լիազորություններն անհամաչափ ազդեցություն էին ունեցել սևամորթների և ասիացիների վրա։ Նաև վտանգ կար, որ նման լայնորեն սահմանված լիազորությունը կարող էր օգտագործվել բողոքավորների և ցուցարարների դեմ։ Նմանապես, ինչը ցույց էր տրվել գանգատարկուների դեպքում, ոստիկանական սպայի կողմից կանգնեցնելու և խուզարկելու լիազորության իրականացումը վիճարկելու դատական քննությունը կամ վնասների փոխհատուցումը առանձին դեպքերում հավանականություն չունեին հաջողությամբ պսակվելու, քանի որ ոստիկանական սպայի կողմից ողջամիտ կասկած ցույց տալու պարտականության բացակայությունը գրեթե անհնարին էր դարձնում ապացուցելը, որ լիազորություններն իրականացվել են ոչ պատշաճորեն։
Այսպիսով, Ահաբեկչության մասին ակտի 44-րդ և 45-րդ բաժիններով նախատեսված թե՛ լիազորության և դրա հաստատման և թե՛ կանգնեցնելու և խուզարկելու լիազորությունները բավականաչափ սահմանափակումներ չունեին և կամ չունեին շահարկումից խուսափելու համար անհրաժեշտ համապատասխան իրավական երաշխիքներ։ Համապատասխանաբար, դրանք “չէին համապատասխանում օրենքին՚։
Եզրակացություն՝ խախում (միաձայն)։
Հոդված 41՝ Հայտնաբերված խախտումը ենթակա է բավարար արդար փոխհատուցման ցանկացած ոչ նյութական վնասի համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy