© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 118
2009թ. ապրիլ
Գլորն ընդդեմ Շվեյցարիայի - 13444/04
Վճիռ - 30.04.2009թ. [Բաժին I]
Հոդված 14
Խտրականություն
Զինվորական ծառայության համար ոչ պիտանի անձին զինվորական ծառայությունից ազատվելու համար հարկ վճարելուն պարտադրելը համարվում է խախտում:
Փաստեր
1997թ. դիմողը զինվորական բժշկի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` այն հիմքով, որ նա տառապում է շաքարախտով: 1999թ. նա նաև ազատվել է նաև քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնելու պարտականությունից: 2000թ. երկրորդ որոշումը վերացվել է, և նա ուղարկվել է քաղաքացիական պաշտպանության պահեստազոր: 2001թ. իշխանությունները հրաման են արձակել` նրան պարտավորեցնել զինվորական ծառայությունից ազատվելու համար վճարել հարկ` 2000, որը համարժեք է 716 Շվեյցարական ֆրանկի (CHF մոտ 477 եվրո), այդ գումարը հաշվարկվել է հիմք ընդունելով նրա այդ տարվա եկամուտը: Դիմողը բողոքարկել է նշված հրամանը` պնդելով, որ ինքը խտրական վերաբերմունքի զոհ է: Նա նշել է, որ մշտապես պատրաստակամություն է հայտնել զինվորական ծառայությունում ներգրավվելու վերաբերյալ: 2001թ. Դաշնային հարկային վարչությունը տեղեկացրել է դիմողին, որ Շվեյցարիայի բոլոր արական սեռի քաղաքացիները, ովքեր չեն տառապում §ծանր¦ հաշմանդամությամբ, պարտավոր են վճարել զինվորական ծառայությունից ազատվելու հարկ և նշել է, որ համաձայն Դաշնային դատարանի վերջին նախադեպի` ֆիզիկական կամ հոգեկան §ծանր¦ հաշմանդամության սահմանը համարվում է առնվազն 40%-ը: 2003թ. հուլիսին իրավասու մարմինները բժշկական հետազոտությունների և փորձագետների զեկույցի հիման վրա որոշել են, որ դիմողը չի կարող ազատվել հարկի վճարումից, քանի որ նրա հաշմանդամության աստիճանը 40%-ից ցածր է: Դաշնային հարկային բողոքարկման խորհուրդը բավարարել է այդ որոշումը: 2004թ. վճռով Դաշնային դատարանը մերժել է դիմողի վարչական բողոքը:
Օրենք
14-րդ հոդված` 8-րդ հոդվածի հետ զուգակցված. պետական տուրքը, ինչպիսին սույն գործում է, գանձվում է հիվանդության պատճառով բանակում ծառայելու անկարողության համար, ինչն ըստ էության առաջանում է անձի կամքից անկախ, անկասկած, տեղավորվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում, եթե նույնիսկ կիրառված միջոցների հետևանքները հիմնականում ֆինանսական բնույթի են:
Ինչ վերաբերում է կիրառված միջոցներին, ապա դիմողն ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ զինվորական բժշկի կողմից ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի: Արդյունքում` նրան պարտավորեցրել են վճարել ծառայությունից ազատման հարկ, ինչպես նման իրավիճակում հայտնված բոլոր անձանց, բացառությամբ նրանց, ովքեր տառապում են ծանր հաշմանդամությամբ կամ ովքեր անցել են այլընտրանքային քաղաքացիական ծառայության: Այնուամենայնիվ, միայն զինվորական ծառայությունից հրաժարվողները կարող էին անցնել այլընտրանքային քաղաքացիական ծառայության: Այս իրավիճակը դիմողը բողոքարկել է սույն դիմումով: Նմանատիպ իրավիճակներում հայտնված անձանց նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եղել: 14-րդ հոդվածում սահմանված խտրականության հիմքերը սպառիչ չեն, սակայն անվիճելի է այն, որ համաձայն այդ դրույթի` արգելվում է հաշմանդամության հիմքով խտրական վերաբերմունքը: Անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրությունն, առ այն, թե արդյոք վերաբերմունքի տարբերությունն ունեցել է օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր և, մասնավորապես, թե արդյոք եղել է համաչափություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև, այն է` վերականգնել հստակ հավասարություն զինվորական կամ քաղաքացիական պաշտպանության ծառայություն անցնող կամ դրանից ազատված անձանց միջև:
Հարկատեսակը, որը գանձվում է այն ֆիզիկական անձանցից, ովքեր նույնիսկ չեն կարողացել կատարել զինվորական կամ քաղաքացիական ծառայության պաշտպանության իրենց պարտականությունն առողջական վիճակի պատճառով, առկա չէ այլ երկրներում, համենայնդեպս` ոչ Եվրոպայում:
Ընդ որում, դիմողին հարկի վճարմանը պարտավորեցնելը` նրան զինվորական (կամ քաղաքացիական պաշտպանության) ծառայություն իրականացնելու հնարավորություն չտալուց հետո, հակասում է հաշմանդամների նկատմամբ խտրականության դեմ պայքարին և հասարակության մեջ նրանց լիարժեք ներգրավմանը: Հետևաբար, մասնակից պետություններում հաշմանդամների նկատմամբ իրավական տարբեր միջոցների կիռարման գնահատումն զգալիորեն նվազել է:
Ինչ վերաբերում է սույն գործով դիմողի շահերին` Դատարանը չի գտնում, որ դիմողի` զինվորական ծառայությունից ազատվելու համար հարկ վճարելու հարկադրանքը բխում է հանրության շահերից: Ինչ վերաբերում է դիմողի շահին` զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջված գումարը չի կարելի գնահատել որպես աննշան` նրա հարկվող եկամտի համեմատաբար համեստ բնույթի լույսի ներքո:
Բացի դրանիցդիտարկվել է ներպետական իշխանությունների գործելաոճը: Նախևառաջ, նրանք չէին քննարկել դիմողի անձին վերաբերող բոլոր անձնական հանգամանքները: Հետագայում, երբ որոշում է ընդունվել, որ դիմողը տառապում է թեթև հաշմանդամությամբ` նրան չի թույլատրվել բողոքարկել այդ որոշումը դաշնային օրենքի 4 (1) (ա) բաժնին և Դաշնային դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան, ըստ որի` ֆիզիկական անձը, ով անցել է թեթև հաշմանդամության, չի համարվում ոչ պիտանի: Այլ կերպ ասած, դիմողը չի կարող պնդել, որ իր եկամուտը եղել է համեմատաբար համեստ, հետևաբար, ըստ սույն գործի` ծառայությունից ազատվելու համար վճարելու պարտավորությունն և կիրառված միջոցի միջև առկա է անհամաչափություն: Օրենսդրությունը չի նախատեսում հարկերից ազատելու որևէ դրույթ այն անձանց համար, որոնց հաշմանդամության սահմանը 40 տոկոսից ցածր է, սակայն ոչ նրանց համար, ովքեր, ինչպես դիմողը, ունեն համեստ եկամուտ: Վերջապես, նշվել է, որ դիմողը մշտապես հայտնել էր իր պատրաստակամությունը անցնելու զինվորական ծառայություն, սակայն նա ճանաչվել էր ոչ պիտանի զինվորական բժշկի կողմից: Սույն գործում զինվորական ծառայության համար դիմողի ոչ պիտանիությունը հիմնված է Կառավարության` նրան օրական չորս անգամ ինսուլին ներարկելու պարտավորության վրա: Առանց դուրս գալու կազմակերպությունների և զինված ուժերի գործառնական արդյունավետության նկատմամբ պետությունների գնահատման սահմանից` պետք է նախատեսվեր ծառայության այլընտրանքային տեսակների հնարավորություն այն անձանց համար, ովքեր այնպիսի իրավիճակում են, ինչպիսին դիմողն է: Իրոք, չի վիճարկվում այն, որ դիմողը պատրաստ էր անցնելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Շվեյցարիայի գործող օրենսդրությունը նախատեսեր այդ տարբերակը միայն զինվորական ծառայությունից խուսափողների նկատմամբ, և ենթադրելով, որ քաղաքացիական ծառայության համար նախատեսվում են միևնույն ֆիզիկական և հոգեկան կարողունակությունները, ինչպիսին զինվորական ծառայության համար է, ապա առանց դժվարության կարելի է նախատեսել այլընտրանքային զինվորական ծառայության տեսակ` հարմարեցված անձանց կարիքների համար, ինչպիսին դիմողն է:
Եզրափակելով, սույն գործում ներպետական իշխանությունները չեն պահպանել արդարացի հավասարակշռությունը հանրության շահերի պաշտպանության և դիմողի իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքի միջև: Բողոքարկված հարկերի նպատակների և ազդեցության լույսի ներքո, ներպետական իշխանությունների կողմից դրսևորված խտրական վերաբերմունքի օբյեկտիվ հիմնավորումը, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք պիտանի չեն զինվորական ծառայության համար, սակայն պարտավորված են վճարել ողջամիտ չէ ժողովրդավարական հասարակություններում գերակշռող սկզբունքների համաձայն:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy