© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 155
2012թ. օգոստոս-սեպտեմբեր
Godelli-ն ընդդեմ Իտալիայի - 33783/09
Վճիռ 25.09.2012թ. [Բաժանմունք II]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Ծնված օրվանից լքված երեխայի կողմից գաղտնի տեղեկատվություն ստանալու կամ վերջինիս մոր ինքնությունը պարզելու համար ներկայացված պահանջի մերժում. խախտում
Փաստեր. Մայրը հրաժարվել էր դիմումատուից իր ծնվելու օրվանից սկսած և չէր համաձայնել, որպեսզի իր անունը գրանցվեր դիմումատուի ծննդականում: 2006 թվականին դիմումատուն ծննդականում ուղղումներ կատարելու մասին պահանջ էր ներկայացրել: Համաձայն թիվ 184/1983 օրենքի` Դատարանը մերժել էր այդ պահանջը, հիմնավորելով որ, դիմումատուն իրավունք չուներ ստանալ իր ծագման վերաբերյալ որևէ տեղեկություն, քանի որ նրա մայրը ծննդաբերության ժամանակ չէր ցանկացել, որպեսզի բացահայտեն իր ինքնությունը: Վճիռը մնաց անփոփոխ:
Իրավունք. Հոդված 8. Սույն գործով խնդիրը կայանում էր նրանում, թե արդյո՞ք պահպանվել էր արդար հավասարակշռությունը վիճարկվող իրավունքների և շահերի միջև, մասնավորապես` հավասարակշռությունը դիմումատուի` իր ծագումնաբանությունը պարզելու շահի, իսկ մյուս կողմից մոր` իր ինքնությունը չբացահայտելու շահի միջև: Դիմումատուի ցանկությունը իր ծնողների ինքնությունը բացահայտելու հարցում տարիների ընթացքում չէր վերացել, այլ ընդհակառակը: Ի տարբերություն Ֆրանսիայի օրենսդրությանը, որն ուսումնասիրվել էր Odièvre-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում*, Իտալիայի օրենսդրությունը չէր պահպանել հավասարակշռությունը վիճարկվող իրավունքների և շահերի միջև: Դիմումատուի ներկայացրած պահանջը` իր մոր և հարազատ ընտանիքի մասին տեղեկություն ստանալու մասին, որը հնարավորություն կտար նրան բացահայտել իր արմատները` միաժամանակ ապահովելով երրորդ կողմի շահերի պաշպանությունը, ամբողջովին և վերջնականորեն մերժվել էր առանց այն բողոքարկելու հնարավորության: Քանի որ դիմումատուի` իր ծագման մասին տեղեկություն ստանալու իրավունքի և մոր` ինքնությունը չբացահայտելու իրավունքների և շահերի միջև հավասարակշռությունը պահպանող համապատասխան մեխանիզմը բացակայում էր, նախապատվությունը ավտոմատ կերպով տրվել էր մորը: Համաձայն Իտալիայի օրենսդրության, եթե կենսաբանական մայրը նախընտրել էր չբացահայտել իր ինքնությունը, այն երեխաները, որոնք որդեգրվել էին կամ պաշտոնապես չէին ճանաչվել իրենց ծննդյան պահից, իրավունք չունեին իրենց ծագումնաբանության մասին որևէ գաղտնի տեղեկատվություն ստանալու կամ մոր ինքնությունը պարզելու համար պահանջ ներկայացնել: Բացի այդ, եթե ներկայումս Ֆրանսիայի օրենսդրության մեջ տեղ գտած բարեփոխումները կարգավորում էին այս հարցը, ապա այդ համակարգը բարեփոխելու մասին օրինագիծը արդեն չորս տարի էր ինչ չէր հաստատվում Իտալիայի պառլամենտի կողմից: Հետևաբար, Դատարանը գտավ, որ Իտալիայի իշխանությունները որևէ քայլ չէին ձեռնարկել` շահագրգիռ կողմերի շահերի միջև հավասարակշռությունն ու համաչափությունը պահպանելու համար, ուստի չարաշահել էին իրենց տրված թույլատրելի հայեցողության շրջանակը:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 5,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Odièvre-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 42326/98, 13 փետրվար 2003թ., Նախադեպային տեղեկատու թիվ 50:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy