© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 145
2011թ. հոկտեմբեր
Graziani-Weiss-ն ընդդեմ Ավստրիայի - 31950/06
Վճիռ 18.10.2011թ. [Բաժանմունք II]
Հոդված 4
Հոդված 4-2
Հարկադիր աշխատանքի արգելում
Փաստաբանի` որպես անվճար խնամակալ հոգեկան հիվանդ անձի օգտին հանդես գալու պարտականությունը. խախտում չկա
Հոդված 14
Խտրականության արգելում
Փաստաբանի` որպես անվճար խնամակալ հոգեկան հիվանդ անձի օգտին հադես գալու պարտականությունը. խախտում չկա
Փաստեր. Շրջանային դատարանը կազմել էր հնարավոր իրավական խնամակալների ցանկը, որը ներառում էր այդ տարածքի բոլոր գործող փաստաբանների և պետական նոտարների անունները: Քանի որ խնամակալների տեղական միավորումն իրավունք չուներ մերձավոր ազգականներ չունեցող հոգեկան հիվանդ անձանց համար իրավական խնամակալ նշանակել, դատարանը դիմումատուին, որի անունը ցուցակում հաջորդն էր, նշանակեց որպես այդ անձի խնամակալ` վերջինիս եկամտին վերաբերող հարցերը կառավարելու, դատարաններում և այլ մարմիններում նրա շահերը ներկայացնելու նպատակով: Դիմումատուի պնդմամբ նրա մասնագիտական և ազատ ժամանակ ծավալած գործունեությունը թույլ չեն տալիս իրեն կատարել նման առաջադրանքներ և որ միայն գործող փաստաբանների ու պետական նոտարների ցուցակագրումը և իրավաբանական գիտելիքներ ունեցող այլ անձանց ցուցակից բացառումը հանդիսանում է խտրականություն: Նրա բողոքները մերժվեցին:
Իրավունք՝ Հոդված 4. Քանի որ 4-րդ հոդվածն որևէ սահմանում չի տալիս «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթին, Դատարանը որպես հիմք ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 29 կոնվենցիան, համաձայն որի վերոնշյալ եզրույթը նշանակում է «որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը»: Դիմումատուի գործով չէր վիճարկվել այն, որ որպես խնամակալ հանդես գալու մերժումը կարող էր հանգեցնել կարգապահական սանկցիաների, և որ առկա է եղել «պատժի սպառնալիք»-ի տարրը: Ինչևիցե, մեկ այլ անձի շահերը դատարանում կամ այլ վարչական մարմիններում ներկայացնելը չի ընկնում գործող փաստաբանի սովորական գործառույթների շրջանակից դուրս, և դիմումատուն պետք է տեղյակ լիներ, որ իրեն ապագայում կարող էին նշանակել ինչ-որ անձի խնամակալ: Հետևաբար, առկա էր այդպիսի խնդիրների համար նախատեսված նախնական համաձայնություն: Դիմումատուն չէր ապացուցել, որ եղել են բավականին մեծ թվով գործեր, որոնցում նա պետք է հանդես գար որպես խնամակալ, կամ այն, որ հոգեկան հիվանդ անձի համար որպես խնամակալ հանդես գալը բավականին ժամանակատար կամ բարդ գործընթաց է: Հետևաբար, դիմումատուի վրա դրված պարտականությունը չի եղել անհամաչափ, և դիմումատուից պահանջվող ծառայությունը չի հանդիսացել պարտադիր և հարկադիր աշխատանք:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 14-ը` Հոդված 4-ի հետ համակցությամբ. Գործող փաստաբանների հիմնական գործունեությունը կայանում է իրենց հաճախորդների շահերը դատարաններում և տարբեր այլ մարմիններում ներկայացնելու մեջ, որի համար նրանք հատուկ վերապատրաստում են անցնում և համապատասխան քննություն են հանձնում: Այն անձինք, ովքեր իրավունք են ուսումնասիրել, բայց գործող փաստաբան չեն, իրավունք չունեն դատարանում ներկայացնել կողմերի շահերը այն գործերով, որոնցում ներկայացուցչությունը պարտադիր է: Չի բացառվում նաև նրանց՝ իրավունքի ոլորտում աշխատանքային փորձ չունենալու փաստը: Թեև անհերքելի է այն, որ տարբերակված մոտեցում էր ցուցաբերվել գործող փաստաբանների ու նոտարների և իրավաբանական կրթություն ունեցող անձանց միջև, իրավաբանական ներկայացուցչություն պահանջող գործերում նրանց` որպես խնամակալ նշանակելու հարցում, այս երկու խմբերի կարգավիճակը էականորեն տարբերվում էր միմյանցից:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy