© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 135 նախադեպի վերաբերյալ
2010թ. նոյեմբեր
Greens-ը և M.T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 60041/08
Դատավճիռ 23.11.2010 [Բաժին IV]
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունից պահանջվում էր միջոցներ ձեռնարկել բանտարկյալներին քվեարկությանը մասնակցելու հնարավորություն տալու համար։
Փաստեր –Hirst-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (no. 2)* գործով իր վճռում Մեծ Պալատը որոշել էր, որ ներպետական օրենսդրությունը, որը համընդհանուր սահմանափակում էր պարտադրել ազատազրկման մեջ գտնվող բոլոր բանտարկյալների ընտրության իրավունքի նկատմամբ, անկախ նրանց կալանքի տևողությունից, կատարած հանցագործության ծանրությունից կամ բնույթից և նրանց անհատական իրավիճակից, խախտել էր Թիվ 1 արձանագրության Հոդված 3-ը։ Այդ օրենսդրությունը չէր փոփոխվել, և արդյունքում գանգատարկուները, որպես բանտարկյալներ, իրավասու չէին եղել քվեարկելու թե՛ 2009թ. հունիսի Եվրոպական խորհրդարանական ընտրությունների և թե՛ 2010թ. մայիսի ընդհանուր ընտրությունների ժամանակ։
Իրավունք՝ Դատարանը գտել էր, որ խախտվել է Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ը և չէր խախտվել Կոնվենցիայի Հոդված 13-ը։ Ինչ վերաբերում է Հոդված 41-ին, ապա այնտեղ նշվում էր, որ չնայած ափսոսանքի և մտահոգության պատճառ էր այն, որ այն հինգ տարիների ընթացքում, որոնք հաջորդել էին Hirst-ի վճռին, ոչ մի փոփոխող միջոց չէր առաջարկվել Կառավարության կողմից, սրված կամ պատժիչ վնասները նպատակահարմար չէին։ Խախտումը գտնելը, Հոդված 46-ի համաձայն Դատարանի ցուցումների հետ միասին, կազմում էր բավարար արդարացի փոխհատուցում։
Հոդված 46՝ Հաշվի առնելով Միացյալ Թագավորության երկարատև ձգձգումը Hirst-ի գործով վճռի կատարման առումով 2010թ. մայիսի ընդհանուր ընտրություններից անմիջապես առաջ և դրանցից հետո Դատարանի կողմից ստացված կրկնվող բողոքների զգալի թիվը, Դատարանը որոշեց կիրառել պիլոտային վճռի ընթացակարգը։
(ա) Հատուկ միջոցներ՝ Դատարանը ստացել էր մոտավորապես 2,500 դիմում, որոնցում ներկայացված էին նման բողոքներ, որնցից մոտ 1,500-ը գրանցված էին և սպասում էին որոշման։ Թիվը շարունակում էր աճել յուրաքանչյուր համապատասխան ընտրության հետ, որն անց էր կացվում առանց օրենսդրության փոփոխության, կար բազմաթիվ նոր բողոքների ներկայացման հավանականություն՝ Միացյալ Թագավորությունում 70 000 բանտարկյալի առկայության պայմաններում ցանկացած մեը անգամ, որոնցից բոլորն էլ պոտենցիալ գանգատարկուներ էին։ Միացյալ Թագավորության կողմից օրենսդրական առաջարկի չներկայացումը ոչ միայն վատթարացնող գործոն էր կապված Կոնվենցիայով նախատեսված նրա պարտականության կատարման հետ, այլև սպառնալիք էր Կոնվենցիայի համակարգի ապագա արդյունավետության համար։ Չնայած Դատարանը նպատակահարմար չէր համարում ճշտել ապագա օրենսդրական առաջարկությունների բովանդակությունը, ձգձգումը մինչև տվյալ պահը ցույց էր տալիս ժամանակացույցի անհրաժեշտությունը։ Ուստիև Միացյալ Թագավորությունից պահանջվեց ներկայացնել օրենսդրական առաջարկություններ՝ խնդրո առարկա օրենսդրությունը փոփոխելու նպատակով վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ ակնթարթային վճիռը կդառնար վերջնական՝ նպատակ հետապանդելով ուժի մեջ մտցնել ընտրական մի այնպիսի օրենք, որը կկատարեր Hirst-ի գործով Դատարանի վճիռը՝ համաձայն Նախարարների կոմիտեի որոշած ցանկացած ժամանակային մասշտաբների։
(բ) Համեմատելի գործեր՝ Նկատի առնելով սույն վճռի և Hirst-ի, գործով եզրակացությունները՝ պարզ էր, որ Դատարանում ընթացքի մեջ գտնվող ցանկացած գործ, որը բավարարում էր ընդունելիության չափանիշը, կառաջացներ Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ի խախտում։ Չէր պահանջվում համեմատելի գործերի որևէ առանձին հետազոտություն՝ գնահատելու համապատասխան փոխհատուցումը և ոչ մի ֆինանսական փոխհատուցում վճարման ենթակա չէր։ Միակ համարժեք միջոցն օրենսդրության փոփոխությունն էր։ Այս լույսի և օրենսդրական առաջարկությունների ներկայացման համար նշանակված վեցամսյա ժամկետի ներքո Դատարանը համարեց, որ յուրաքանչյուր համեմատելի գործի քննության շարունակումը այլևս արդարացված չէր։ Ընտրական օրենսդրության մեջ փոփոխության կատարումը՝ Hirst-ի գործով վճռի կատարումն ապահովելու նպատակով նաև կհանգեցներ ներկա և ցանկացած այլ ապագա վճռի կատարմանը ցանկացած համեմատելի գործով։ Նման հանգամանքներում Դատարանը չէր կարծում, որ անհրաժեշտ է ձեռք բերել որևէ բան կամ որ արդարադատությունն առավելագույնս կիրականանա նմանօրինակ գործերի ձգձգված շարքի վերաբերյալ իր որոշումների կրկնության միջոցով, ինչը կնշանակեր նշանակալի կորուստ նրա միջոցների համար և կավելացներ իր արդեն իսկ զգալի ծանրաբեռնվածությունը բողոքներով։ Մասնավորապես նման վարժությունը օգտակար կամ որևէ նշանակալի ձևով չէր նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը համաձայն Կոնվենցիայի։ Դատարանը համապատասխանաբար համարեց, որ նպատակահարմար է դադարեցնել գրանցված բոլոր դիմումների քննությունը, որոնցում բարձրացվում են Միացյալ Թագավորությունում ընթացքի մեջ գտնվող միանման բողոքներ, որոնք սպասում էին Միացյալ Թագավորության կողմից կոնվենցիայի կատարմանը՝ օրենսդրական առաջարկությունների ներկայացման միջոցով։ Նման համապատասխանեցման դեպքում Դատարանը առաջարկեց ջնջել բոլոր նման գրանցված գործերը և առանց իր լիազորություններին վնասելու դրանք վերականգնել ցուցակում, եթե Միացյալ Թագավորությունը համապատասխանություն չապահովի։ Դատարանը նաև նպատակահարմար համարեց կասեցնել ընթացքում գտնվող նման բողոքների գրանցումը, ինչպես նաև ապագա բողոքների գրանցումը, առանց վնասելու ցանկացած որոշման՝ վերսկսել այդ գործերին անդրադարձը անհրաժեշտության դեպքում։
* 6-ը հոկտեմբերի, 2005թ., Թիվ 74025/01, Տեղեկատվական ծանուցում Թիվ 79։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy