© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 164
2013թ. հունիս
Grimailovs-ն ընդդեմ Լատվիայի - 6087/03
Վճիռ 25.06.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Ստորին վերջույթների պարալիչով տառապող կալանավորի համար կալանավայրի շինություններ ինքնուրույն մուտք գործելու անհնարինությունը, նրա շարժունակության և կենցաղավարության հարցում կազմակերպված օգնության բացակայությունը. խախտում
Փաստեր. 2002թ. հունիսին դիմումատուն, որի ողում մետաղյա ներդիր էր տեղադրվել` երկու տարի առաջ մեջքի վնասվածք ստանալուց հետո, դատապարտվել էր հինգ ու կես տարի ազատազրկման: Դատարան ներկայացված իր գանգատում նա բողոքում էր, inter alia, առ այն, որ կալանավայրի շինություններն անհարմարավետ էին նրա համար, քանի որ նա տառապում էր ստորին վերջույթների պարալիչով և սայլակով էր տեղաշարժվում: 2006 թվականին նա պայմանականորեն ազատ էր արձակվել:
Իրավունք. Հոդված 3. Դիմումատուն շուրջ երկուսուկես տարի կալանքի տակ է գտվել կանոնավոր տեսակի քրեակատարողական հիմնարկում, որը հարմարեցված չէր սալյակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: Չնայաց Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին տեղավորել էին առողջական խնդիրներ ունեցող կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքում, սակայն պարզվել էր, որ այդ շինությունները պակաս ճարտարապետական կամ տեխնիկական խոչընդոտներ չունեին, քան բանտի սովորական թևաշենքերի մյուս շինությունները: Թեև հարթակ էր տեղադրվել, որը թույլ էր տալիս սալյակով կալանավորների համար օգտվել բացօթյա բակից, սակայն նրանց մուտքը դեպի մյուս գոտիներ, ինչպիսին էր ճաշարանը, զուգարանները, սաունան, գրադարանը, խանութը, մարզասրահը, հանդիպման և հեռախոսազրույցի սենյակները, դեռևս մատչելի չէր: Չնայած որ դիմումատուն շուրջօրյա փակի տակի չէր գտվում իր խցում և կարող էր տեղաշարժվել կալանավայրի իր հատվածի բաց գոտիներով, սակայն այդ շինություններից օգտվելու նրա կարողությունը սահմանափակված էր ստորին վերջույթների պարալիչով տառապելու պատճառով: Նա չէր կարող լոգանք ընդունել, իսկ շաբաթական մեկ անգամ սաունա այցելելը վերջինիս համապատասխան հնարավորություն չէր տալիս ապահովելու իր անձնական հիգիենան, հաշվի առնելով դրա անհասանելիությունը և սահմանափակ մատչելիությունը: Բացի այդ, որևէ քայլեր չէր ձեռնարկվել մեղմելու սանիտարական հարմարությունների անհասանելիության պատճառով դիմումատուի համար առաջացած դժվարությունները, երբ նա հանդիպում էր իր կնոջ հետ ամուսնական այցելությունների շրջանակում, որը լատվիական օրենսդրության համաձայն՝ կարող էր ունենալ մինչև քառասունութ ժամ տևողություն: Ամուսնական այցելությունները թույլատրելու հարցում պետություններն իրենց հայեցողության լայն շրջանակը կիրառելիս պետք է հաշվի առնեն հանրության և անձանց կարիքները և միջոցները: Դիմումատուին պահելով այնպիսի պայմաններում, երբ նա չէր կարող պատշաճ լոգանք ընդունել և օգտվել զուգարանից, նույնիսկ եթե դա լիներ միայն սահմանափակ ժամկետով, դժվար թե կարող էր համարվել մարդկային արժանապատվության հետ համատեղելի:
Դիմումատուն պետք է հույսը դներ մյուս կալանավորների վրա, որոնք կօգնեին նրան կենցաղավարությունը կազմակերպելու և կալանավայրով տեղաշարժվելու հարցում, թեև նրանք չէին վերապատրաստվել և անհրաժեշտ որակավորումներ չունեին դրա համար: Չնայած նրան, որ բուժանձնակազմը այցելում էր դիմումատուին իր խցում՝ հերթական բուժզննությունների համար, նրանք որևէ կերպ չեն օգնել դիմումատուի առօրյա կենցաղը կազմակերպելու հարցում: Պետության՝ կալանքի տակ գտնվելու համարժեք պայմանները ապահովելու պարտավորությունն ենթադրում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կալանավորների հատուկ կարիքների ապահովումը, մինչդեռ պետությունն էլ չի կարող ձերբազատվել այդ պարտավորությունից՝ այն մյուս կալանավորների վրա դնելով:
Ղեկավարվելով վերը շարադրված նկատառումներով և դրանց ընդհանուր ազդեցությամբ՝ դիմումատուի կալանքի տակ գտնվելու պայմանները, հաշվի առնելով նրա ֆիզիկական հաշմանդամության և, մասնավորապես, կալանավայրի տարբեր շինություններից, այդ թվում՝ սանիտարական հարմարություններից ինքնուրույն օգտվելու անկարողությունը և կալանավայրի տարածքով նրա շարժունակության և կենցաղավարության հարցում որևէ կազմակերպված օգնության բացակայությունը, հասնում էր դաժանության այն շեմին, որն ահնրաժեշտ էր նվաստանցող վերաբերմունք համարվելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև վճռել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում, հաշվի առնելով որ արդյունավետ հետաքննություն չէր անցկացվել 2001թ. սեպտեմբերին ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու դիմումատուի պնդումների կապակցությամբ:
Հոդված 41. 6,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև Čuprakovs-ն ընդդեմ Լատվիայի, 8543/04, 18 դեկտեմբեր 2012թ., Turzynski-ն ընդդեմ Լեհաստանի (որոշ.), 61254/09, 17 ապրիլ 2012թ., D.G.-ն ընդդեմ Լեհաստանի, 45705/07, 12 փետրվար 2013թ., Todorov-ն ընդդեմ Բուլղարիայի (որոշ.), 8321/11, 12 փետրվար 2013թ.)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy