© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ. մարտ
Grosaru-ն ընդդեմ Ռումինիայի - 78039/01
Դատավճիռ 2.3.2010 [Բաժին III]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 3
Օրենսդրի ընտրություն
Մարդկանց կարծիքի ազատ արտահայտում
Հետընտրական վեճ կապված ազգային փոքրամասնության խորհրդարանական ներկայացուցչության հետ՝ խախտում
Հոդված 13
Արդյունավետ միջոց
Հետընտրական վեճ՝ կապված ազգային փոքրամասնության խորհրդարանական ներկայացուցչության հետ՝ խախտում
Փաստեր՝ Գանգատարկուն 2000թ. խորհրդարանական ընտրությունների թեկնածու էր, երբ նա առաջադրվել էր Ռումինիայում իտալական փոքրամասնությանը հատկացված տեղի համար։ Իտալական փոքրամասնությունը ներկայացնող կազմակերպություններից մեկն առաջադրել էր նրան, որպես իր թեկնածուն քառասուներկու ընտրատարածքներից տասնիննում։ Երբ բոլոր ձայները հաշվվեցին կենտրոնական ընտրական գրասենյակներում՝ համաձայն Ընտրությունների մասին ակտի, իտալական փոքրամասնությանը շնորհված խորհրդարանական տեղը տրվեց այն կազմակերպությանը, որին անդամակցում էր գանգատարկուն։ Չնայած որ նա այդ կազմակերպությունից առաջադրված թեկնածու էր, ով ստացել էր ձայների մեծամասնությունը ներպետական քվեարկությամբ, Խորհրդարանում նշված տեղը տրվել էր նշված կազմակերպության անդամներից մեկ ուրիշին, ով ստացել էր առավելագույն ձայները մեկ ընտրատարածքում։ Գանգատարկուի բողոքները չէին հասել հաջողության։
Իրավունք՝ Թիվ 1 Արձանագրության Հոդված 3՝ Գործը վերաբերում էր խորհրդարանական տեղի հատկացմանը, հետևաբար խնդիրը հետընտրական իրավունքի ոլորտից էր։ Ընտրությունների մասին ակտը հստակ չէր սահմանում այն ընթացակարգը, որը պետք է կիրառվեր ազգային փոքրամասնություն ներկայացնող հաղթող կազմակերպության համար պահված խորհրդարանական տեղը հատկացնելիս։ Կենտրոնական ընտրական գրասենյակը պարտավոր էր որոշել իրավասու կազմակերպության ցուցակում առաջին տեղը զբաղեցրած թեկնածուի անունն ու ազգանունը, ով ստացել էր ձայների մեծամասնությունը։ Օրենքը չէր սահմանում, թե արդյոք սա նշանակում էր ձայների առավելագույն թիվը ներպետականորեն թե առանձին ընտրատարածքում։ Տվյալ դեպքում կենտրոնական ընտրական գրասենյակը ընտրել էր այն մեթոդը, որը հիմնված էր ավելի շուտ տեղական քան ներպետական ներկայացվածության վրա։ Հստակության այս բացը ընտրական կանոններում պարտավորություն էր առաջ բերել Ռումինիայի իշխանությունների համար լինել զգույշ այդ կանոնների մեկնաբանության ժամանակ՝ հաշվի առնելով այն ուղղակի ազդեցությունը, որ իրենց մեկնաբանությունը կարող էր ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Կենտրոնական ընտրական գրասենյակը չէր մատնանշել, թե արդյոք կանոնները մեկնաբանվել էին վերոնշյալ ձևով միայն տվյալ դեպքում, թե դա նմանօրինակ խնդիրների ժամանակ սահմանված գործելակերպ էր։ Ոչ էլ նրանք բացատրել էին, թե ինչու տեղական ներկայացուցչության չափանիշը կիրառվել էր ազգային փոքրամասնությունների վրա, մինչդեռ այլ ընտրական խնդիրներում, նրանք օգտվում էին հատուկ դրույթներից, որոնք շաղկապված էին ներպետական ներկայացուցչության չափանիշին։ Կառավարությունը որևէ տեղեկատվություն չէր տրամադրել։ Համապատասխանաբար, էական դրույթները տվյալ ժամանակահատվածում չէին բավարարում Դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված ճշգրիտ պահանջները։ Այնուհանդերձ, Դատարանն ի գիտություն ընդունեց օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում էր վիճարկված դրույթի շրջանակներին, որով այդ պահին պայմանավորված էր, թե ազգային փոքրամասնության կազմակերպությանը հատկացված խորհրդարանական տեղը տրվելու էր ընտրատարածքում առաջին թեկնածուին, որտեղ թեկնածուների ցուցակը ստացել էր ձայների մեծամասնությունը, չնայած որ այդ փոփոխությունը մեծապես հետին թվով թվարկում էր այն փաստերը, որոնց վերաբերյալ բողոք էր ներկայացրել գանգատարկուն, և չէր կարող շտկել նրա իրավիճակը։ Ավելին, կենտրոնական ընտրական գրասենյակը և Ներկայացուցիչների պալատի վավերացնող կոմիտեն ուսումնասիրել էին հայցվորի բողոքը, բայց մերժել էին այն՝ որպես անհիմն։ Այդ մարմիններին անդամակցելու կանոնները, որոնք կազմված էին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մեծ թվից, չէին տրամադրում անաչառության էական երաշխիքներ։ Երկրորդը, ոչ Արդարադատության գերագույն դատարանը և ոչ էլ Սահմանադրական դատարանը կամ որևէ այլ ներպետական դատարան չէին քննել վիճարկված օրենսդրական դրույթի մեկնաբանությունը։ Կարևոր էր, որպեսզի գանգատարկուի պնդումները քննվեին դատական վարույթների համատեքստում։ Նշված հանգամանքներում, ազգային փոքրամասնություններին վերաբերող ընտրական օրենսդրության մեջ հստակության պակասը և գանգատարկուի բողոքները քննելու պատասխանատվություն ունեցող մարմինների անկողմնակալության բավարար երաշխիքների բացակայությունը խախտել էին Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ով երաշխավորված իրավունքների բուն էությունը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Կոնվենցիայի Հոդված 13-ը Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ի հետ համատեղ՝ Գանգատարկուի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքը խախտվել է՝ հաշվի առնելով խնդրո առարկա ընտրական օրենսդրության մեկնաբանության հետ կապված դատական կարգով վերանայման բացակայությունը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ 5,000 եվրո ոչ նյութական վնասի համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund ): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից ( ) և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy