© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԳՐՈՍՍՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(Գանգատ թիվ 67810/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի սեպտեմբերի 30
Այս վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Գրոսսն ընդդեմ Շվեյցարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի դեմս Մեծ Պալատի հետևյալ կազմով՝
Դին Շպիելման, Նախագահ,
Ջոզեֆ Կասադևալլ,
Ինետա Զիմելե,
Մարկ Վիլլիգ,
Իզաբել Բերրո-Լեֆևր,
Բոստջան Մ. Զուպանչիչ,
Ալվինա Գյուլումյան,
Խանլար Հաջիև,
Դռագոլյուբ Պոպովիչ,
Լեդի Բիանկու,
Նոնա Ցոցորիա,
Անն Պոուեր-Ֆորդե,
Վինսենտ Ա. Դը Գայտանո,
Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոս,
Էլեն Կելլեր,
Ելենա Ժադեռբլոմ,
Հովհաննես Սիլվիս, դատավորներ,
և Էրիկ Ֆրիբերգ, Քարտուղար,
Դռնփակ խորհրդակցելով 2014 թվականի մարտի 5-ին և 2014 թվականի օգոստոսի 27-ին,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը.
Ընթացակարգ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (>) 34-րդ հոդվածի համաձայն Շվեյցարիայի քաղաքացի տիկին Ալդա Գրոսսի (>) կողմից Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի դեմ 2010 թվականի նոյեմբերի 10-ին բերված գանգատի (թիվ 67810/10) հիման վրա:
2. Դիմողին ներկայացնում էր Շվեյցարիայում՝ Սուրբ Գալենում, գործող իրավաբան պարոն Ֆ. Տ. Պետերմանը: Շվեյցարիայի կառավարությանը (>) ներկայացնում էր նրա գործակալը՝ Արդարադատության ֆեդերալ նախարարության մարդու իրավունքների և Եվրոպայի Խորհրդի բաժնի պետը՝ պարոն Ֆ. Շուրմանը:
3. Հղում կատարելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին՝ դիմողն գանգատ է ներկայացրել, որ, մասնավորապես՝ խախտվել է իր մահանալու ժամանակն ու եղանակը որոշելու իր իրավունքը:
4. Գանգատը մակագրվել էր Դատարանի 2-րդ բաժանմունքին (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին մաս): 2012 թվականի հունվարի 5-ին գանգատը կոմունիկացվել է Կառավարությանը: Միևնույն ժամանակ որոշում է կայացվել գործին առաջնահերթություն տալ (41-րդ կանոն): 2013 թվականի մայիսի 14-ին Պալատը, հետևյալ կազմով՝ Գուիդո Ռայմոնդի՝ նախագահ, Դանութե Ջոիենեն, Պիեր Լորենզեն, Անդրաս Սաջոն, Իսիլ Կարակասը, Նեբոժա Վուչինիչը, Էլեն Կելլեր՝ դատավորներ, և բաժանմունքի քարտուղար Ստենլի Նաիսմիթը, դռնփակ խորհրդակցելով, վճիռ է կայացրել, որում մեծամասնությունը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Դատավորներ Ռայմոնդիի, Ջոիենեյի և Կարակասի միացյալ հատուկ կարծիքները կցվել են վճռին:
5. 2013 թվականի օգոստոսի 12-ի նամակով Կառավարությունը խնդրել է Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 73-րդ կանոնի հիման վրա գործը փոխանցել Մեծ Պալատին: Մեծ պալատի կոմիտեն 2013 թվականի հոկտեմբերի 7-ին բավարարել է միջնորդությունը:
6. Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին ու Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան:
7. Այնուհետև դիմողն ու Կառավարությունը ներկայացրել են գրավոր դիրքորոշումներ (59-րդ կանոնի 1-ին մաս): Իր մեմորանդումում՝ թվագրված 2014 թվականի հունվարի 7-ին, Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է, որ դիմողը 2011 թվականի նոյեմբերի 10-ին մահացել է: Դիմողի փաստաբանն ի պատասխան ներկայացրել է մեկնաբանություններ:
8. Ի լրումն դրա, գանգատի վերաբերյալ մեկնաբանություններ ստացվել են հետևյալ երրորդ կողմից, մասնավորապես՝ Ազատության պաշտպանության ալիանսից (նախկինում հայտնի որպես Պաշտպանության ֆոնդի ալիանս)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում (>) հիմնադրված միավորում, որի նպատակը համաշխարհային մակարդակով կյանքի իրավունքի պաշտպանությունն է՝ ներկայացված պարոն Պ.Սոլեմանի կողմից, Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնից՝ Ֆրանսիայում հիմնադրված միավորում, որը մասնագիտացած է կրոնի ազատության պաշտպանության և բիոէթիկայի հարցերով՝ ներկայացված պարոն Գ.Պուպնիկի կողմից, Կյանքի համար միավորված ամերիկացիներից՝ ԱՄՆ-ում հիմնադրված միավորում, որի նպատակը կյանքի պաշտպանությունն է ծնունդից մինչև բնական մահ՝ ներկայացված պարոն Լ.Ա.Մինելիի կողմից: Երրորդ կողմի բոլոր ներգրավվածներին Նախագահի կողմից թույլատրվել էր միջամտել Պալատում գործի քննության գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս և 44-րդ կանոնի 3-րդ մաս):
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1931 թվականին և մահացել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին:
10. Երկար տարիներ դիմողը հայտնել է կյանքին վերջ տալու իր ցանկության մասին: Նա բացատրել է, որ ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է տկարացել և ցանկություն չի ունեցել շարունակելու տառապել իր ֆիզիկական և մտավոր հնարավորությունների թուլությունից: Նա որոշել է, որ կամենում է իր կյանքին վերջ տալ էթիլ նատրիումի մահացու չափաբաժին ընդունելով: Աջակցության համար նա կապնվեց ինքնասպանությանն օժանդակող միավորմանը՝ >-ին, որը պատասխանեց, որ դժվար կլինի գտնել այնպիսի բժշկի, ով պատրաստ կլինի նրան տրամադրել մահացու դեղի բժշկական դեղատոմսը:
11. 2008 թվականի հոկտեմբերի 20-ին հոգեբույժը՝ բժիշկ Տ.-ն, ներկայացրեց փորձագիտական կարծիք/եզրակացություն, որտեղ նա հետևության էր եկել, որ կասկած լինել չի կարող այն բանում, որ դիմողն ունակ է որոշում կայացնել: Հոգեբուժության տեսանկյունից բժիշկ Տ.-ն որևէ առարկություն չուներ, որ դիմողին ներարկեին էթիլ նատրիումի մահացու չափաբաժին: Այնուամենայնիվ, նա ձեռնպահ մնաց իր կողմից դեղատոմսի դուրսգրման հարցում այն հիմքերով, որ չէր ցանկանում խառնել բժշկական փորձագետի ու պրակտիկ թերապևտի դերերը:
12. 2008 թվականի նոյեմբերի 5-ի, դեկտեմբերի 1-ի և 2009 թվականի մայիսի 4-ի նամակներով դիմողի ներկայացուցիչն ի շահ նրա 3 տարբեր պրակտիկ թերապևտների ներկայացրեց էթիլ նատրիումի դեղատոմսը տրամադրելու մասին միջնորդություն, ովքեր մերժեցին նրա խնդրանքը:
13. 2008 թվականի դեկտեմբերի 16-ին դիմողն ինքնասպանություն գործելու համար միջնորդություն է ներկայացրել Ցյուրիխ Կանտոնի առողջապահության նախարարությանը 15 գրամ էթիլ նատրիում տրամադրելու մասին: 2009 թվականի ապրիլի 29-ին Առողջապահության նախարարությունը մերժել է միջնորդությունը:
14. 2009 թվականի մայիսի 29-ին դիմողը Ցյուրիխ Կանտոնի վարչական դատարան բողոք է ներկայացրել: 2009 թվականի հոկտեմբերի 22-ին Վարչական դատարանը մերժել է գանգատը: Վարչական դատարանը գտել է, որ, մասնավորապես՝ էթիլ նատրիումի մահացու չափաբաժնի ձեռքբերման համար դեղատոմսի վերաբերյալ նախնական վավերապայմանների պահանջը համապատասխանում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Դեղատոմս ձեռք բերելու պահանջը ծառայում է այն նպատակին, որ խոչընդոտում է շուտափույթ որոշումների կայացմանն ու երաշխավորում է, որ նախատեսված գործողությունը բժշկության տեսանկյունից արդարացված լինի: Այն այնուհետև ապահովում է, որ համապատասխան գործողություն կատարելու մասին որոշումը հիմնված լինի շահագրգիռ անձի ազատ կամքի վրա: Վարչական դատարանը գտավ, որ բժիշկ Տ.-ն իր փորձագիտական եզրակացությունում չի դիտարկել, թե դիմողն արդյոք տառապում է որևէ հիվանդությունից, որը կարդարացներ այն կանխավարկածը, որ նրա կյանքի ավարտը մոտ է: Մահանալու նրա ցանկությունն ինքնին, եթե նույնիսկ լավ գիտակցված է, բավարար չէ արդարացնելու բժշկական դեղատոմսի դուրսգրումը: Համապատասխանաբար, գործի նյութերից չի հետևում, որ սույն գործով բժշկական դեղատոմսի դուրսգրման համար անհրաժեշտ վավերապայմանները բավարարվել էին: Ավելին, առկա է խորացված բժշկական զննության անհրաժեշտություն: Ելնելով այս հանգամանքներից՝ Վարչական դատարանը գտնում է, որ առկա չէ բավարար պատճառ դիմողին անհրաժեշտ բժշկական խորացված զննությունից ազատելու համար:
15. 2010 թվականի ապրիլի 12-ին Դաշնային գերագույն դատարանը մերժեց դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այն գտավ, inter alia, որ դիմողը միանշանակ չի բավարարել Բժշկական գիտությունների շվեյցարական ակադեմիայի կողմից հաստատված՝ հիվանդների կյանքի վերջում նրանց խնամքի մասին բժշկական էթիկայի ուղեցույցներով սահմանված վավերապայմանները, քանի որ նա չի տառապում անբուժելի հիվանդությունից, սակայն արտահայտել է մահանալու իր ցանկությունը տարեց լինելու և աճող թուլության պատճառով: Եթե նույնիսկ Դաշնային գերագույն դատարանը նախկինում որոշել էր, որ անբուժելի, մշտական ու ծանր հոգեկան հիվանդությունից տառապող անձին էթիլ նատրիումի դեղատոմսի տրամադրումը չի հանդիսանում բժիշկների մասնագիտական պարտականությունների խախտում, սակայն այս բացառությունը կայացվում է > և չի պարտավորեցնում բժիշկներին կամ պետությանը դիմողի համար ապահովելու էթիլ նատրիումի պահանջվող չափաբաժինը նրա կյանքին վերջ տալու համար: Դաշնային գերագույն դատարանն այնուհետև արձանագրեց, որ խնդրանքը պահանջում է խորացված բժշկական զննություն և երկարաժամկետ բժշկական հսկողություն պրակտիկ բժշկի կողմից, ով պատրաստ է դուրսգրել անհրաժեշտ դեղատոմսը՝ հաշվի առնելով դիմողի մահանալու համառ ցանկությունը: Այս պահանջը չի կարող շրջանցվել դիմողի խնդրանքով բացառություն անելու դեղատոմս ձեռք բերելու հարցում:
16. 2010 թվականի նոյեմբերի 10-ին դիմողի անունից պաշտպանը գանգատ ներկայացրեց դատարանին:
17. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին դիմողը ձեռք բերեց 15 գրամ էթիլ նատրիումի դեղատոմս՝ ստորագրված պրակտիկ բժիշկ Յու.-ի կողմից: 2011 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջ տվեց իր կյանքին ներարկելով նշանակված նյութը: Ոստիկանության 2011 թվականի նոյեմբերի 14-ի զեկույցի համաձայն՝ հանգուցյալի որևէ հարազատի ինքնություն հնարավոր չի եղել հաստատել: Զեկույցը եզրակացնում էր դիմողն ինքնասպանություն էր գործել >-ի աջակցությամբ և որևէ երրորդ անձ չի հայտնաբերվել, ով քրեորեն պատասխանատու կլիներ այս առումով:
18. Դատարանին տեղյակ չի պահվել դիմողի մահվան մասին մինչև 2014 թվականի հունվարի 7-ը (տե՛ս ներքևում՝ պարագրաֆ 19-ը):
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Մեծ պալատին ներկայացված Կառավարության դիրքորոշումը
19. 2014 թվականի հունվարի 7-ին Դատարանին ուղղված իր մեմորանդումում Կառավարությունը հայտարարեց, որ երբ պատրաստում էին հուշագիրը, նրանք ձեռնարկել են պահանջվող նախապատրաստական միջոցառումները դիմողի դրությունը քաղաքապետարանում պարզելու համար, որտեղ նա ապրում էր և հայտնաբերել էին, որ նա 2011 թվականի նոյեմբերի 10-ին մահացել էր: Ուստի, այն ժամանակ, երբ Պալատն այս գործով ընդունեց սույն վճիռը, նա արդեն մոտավորապես մեկ ու կես տարի մահացած էր: Հիմնվելով Պրեդեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով (գանգատ թիվ 21447/03, կետ 25, 2008 թվականի դեկտեմբերի 2) Դատարանի որոշման վրա՝ նրանք խնդրեցին գանգատը ճանաչել անընդունելի՝ հայց ներկայացնելու իրավունքի չարաշահման հիմքով՝ նախատեսված Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետով և 4-րդ մասով:
20. Կառավարությունը նշեց, որ ներկայացուցիչը ոչ միայն Դատարանին չի տեղեկացրել դիմողի մահվան մասին, որը նա պետք է աներ առնվազն այն ժամանակ, երբ Դատարանի քարտուղարությունը նրան տրամադրել էր գործի հանգամանքները՝ ենթադրելով, որ նա ողջ կլինի, այլ նաև Դատարանին թյուրիմացության մեջ է գցել իր դիրքորոշումներով՝ այն տպավորությունը ստեղծելով, որ նա դեռևս ողջ է:
21. Կառավարության տեսանկյունից տարեց դիմողի ներկայացուցիչը Դատարանին թյուրիմացության մեջ էր գցել գանգատի քննության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու նպատակով:
Բ. Մեծ պալատին ներկայացված ներկայացուցչի դիրքորոշումը
22. Ներկայացուցիչը պատասխանել է, որ նա իր հաճախորդի հետ անձամբ որևէ կապ չի ունեցել սկսած 2010 թվականի հունվարից և նրա մահվան մասին իմացել է միայն 2014 թվականի հունվարի 9-ին, երբ ստացել է Կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի հուշագիրը:
23. Ներկայացուցիչը բացատրեց, որ դիմողը ցանկություն է հայտնել, որ նա յուրաքանչյուր նամակագրություն ուղարկի պարոն Ֆ.-ին՝ թոշակի անցած վանականի, ով ինքնասպանությանն օժանդակող > միավորման կամավորական է: Այս համաձայնության պատճառը, inter alia, այն էր, որ իր ներկայացուցչի կողմից անձամբ ստացած նամակները նրան սթրեսի էին ենթարկում և հետևաբար նա վստահելի անձից օգնության կարիք ուներ: Ուստի, 2010 թվականի հունվարին Դաշնային գերագույն դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո համաձայնության եկան, որ պարոն Ֆ.-ն յուրաքանչյուր նամակագրություն անձամբ հանձնի և դրանք բացատրի նրան: Ներկայացուցիչը նշեց, որ նա հետևել է այս հանձնարարականներին:
24. 2014 թվականի հունվարի 9-ին ստանալով Կառավարության դիրքորոշումները՝ ներկայացուցիչն անմիջապես կապնվել է պարոն Ֆ.-ի հետ, ով իրեն բացատրել է, որ նա ձեռնպահ է մնացել իրեն դիմողի մահվան մասին տեղեկացնելուց վերջինիս խնդրանքով, քանի որ նա վախեցել է, որ այդ ժամանակ ընթացող դատավարություններն այլապես չեն շարունակվի: 2011 թվականի ամռանը, երբ պարզ դարձավ, որ դիմողը վերջ կտա իր կյանքին, նա տեղեկացրեց պարոն Ֆ.-ին, որ ներկայացուցիչը հայտնել էր նրան, որ եթե նա դատավարությունների ընթացքում մահանա, ապա գործը կկարճվի և նա չի ցանկացել, որ դա տեղի ունենա, քանի որ նա ցանկացել էր ճանապարհ բացել իր կարգավիճակում գտնվող մյուս մարդկանց համար: Պարոն Ֆ.-ն այն կարծիքին էր, որ հոգևոր առաջնորդի մասնագիտական պարտականությունը թույլ չի տալիս բացահայտել դիմողի հայտնած ցանկությունները: Այնուհետև ներկայացուցիչը հայտարարեց, որ խիստ ցավալի է, որ պարոն Ֆ.-ն իրեն անմիջապես չի տեղեկացրել դիմողի մահվան մասին, քանի որ այդ դեպքում ինքը կտեղեկացներ Դատարանին և այնուհանդերձ կշարունակեր գանգատի քննությունը:
25. Հիմնվելով նախորդ գործերով Դատարանի նախադեպային իրավունքի վրա, որոնցով դիմողը մահացել էր կամ ցանկություն էր հայտնել, որ Դատարանի կամ Հանձնաժողովի վարույթում իր գանգատի քննությունը մերժվի (ներկայացուցիչը հղում էր տվել Շերերն ընդդեմ Շվեյցարիայի, 1994 թվականի մարտի 25, Ա Սերիա, թիվ 287 և Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978 թվականի ապրիլի 25, կետ 21, Ա Սերիա, թիվ 26, գործերով Դատարանի վճիռներին)՝ նա վիճարկեց, որ Կոնվենցիոն ինստիտուտներին գանգատ ներկայացնելու դեպքում վերջիններս դառնում են վարույթ իրականացնող մարմիններ: Հետևաբար, Դատարանը պետք է որոշի, թե վարույթները տվյալ գործով պետք է շարունակվեն: Այդ կապակցությամբ վճռորոշ հանգամանքն այն է, թե Դատարանի կարծիքով գործով բարձրացված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի համար անհրաժեշտ է արդյոք հետագա քննություն, թե՝ ոչ:
26. Սույն գործով դիմողի ներկայացուցիչը Դատարանին միջնորդել է շարունակել վարույթներն այն հիմքերով, որ գործը բարձրացնում է Կոնվենցիայի հետ համապատասխանության մասին էական նշանակություն ունեցող հարցեր, որոնք հանրային շահի տեսանկյունից հետագա քննության կարիք ունեն: > շատ վիճելի և քննարկվող հարց է բազմաթիվ եվրոպական պետություններում: Այս բնույթի հարցերը ընդհանուր առմամբ բերվում են այն անձանց կողմից, ովքեր ծեր են և/կամ հիվանդ: Եթե վարույթները սիստեմատիկաբար մերժվեն, երբ տվյալ անձը մահանա, ապա նման գործերով բարձրացված հարցերը երբեք չեն լուծվի:
Գ. Դատարանի գնահատականը
27. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետը սահմանում է.
(ա) գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում (...)>>:
28. Դատարանը կրկնում է, որ այս դրույթի ներքո գանգատը կարող է մերժվել որպես գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, եթե, ի թիվս այլ պատճառների, այն գիտակցաբար հիմնվել է կեղծ տվյալների վրա (տե՛ս Ակդիվարն ու այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 1996 թվականի սեպտեմբերի 16, 53-54 կետեր, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑IV, Վարբանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 31365/96, կետ 36, ՄԻԵԴ 2000‑X, Ռեհակն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (dec.), թիվ 67208/01, 2004 թվականի մայիսի 18, Պոպովն ընդդեմ Մոլդովայի (թիվ 1), թիվ 74153/01, կետ 48, 2005 թվականի հունվարի 18, Կերետչաշվիլին ընդդեմ Վրաստանի (dec.), թիվ 5667/02, 2006 թվականի մայիսի 2, Միրոլյուբովսն ու այլոք ընդդեմ Լատվիայի, թիվ 798/05, կետ 63, 2009 թվականի սեպտեմբերի 15, և Սենտրո Եվրոպա 7 Ս.ռ.լ.-ը և Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 38433/09, կետ 97, ՄԻԵԴ 2012): Թերի դիրքորոշումն ու հետևաբար թյուրիմացության մեջ գցող տեղեկատվությունը նույնպես կարող է դիտարկվել որպես գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, հատկապես եթե տեղեկատվությունը վերաբերում է գործի անկյունաքարին և բավարար բացատրություն չի տրվել այդ տեղեկատվությունը չբացահայտելու պատճառների մասին (տե՛ս Հյութներն ընդդեմ Գերմանիայի, (dec.), թիվ 23130/04, 2006 թվականի հունիսի 9, Պրեդեսկուն ընդդեմ Ռումինիայի, թիվ 21447/03, 25-26 կետեր, 2008 թվականի դեկտեմբերի 2, և Կովալն ընդդեմ Լեհաստանի (dec.), թիվ 2912/11, 2012 թվականի սեպտեմբերի 18): Նույնը կիրառվում է, եթե նոր, կարևոր զարգացումներ են տեղի ունենում Դատարանում ընթացող վարույթի ընթացքում, և եթե դիմողը, չնայած Դատարանի կանոնագրքի 47-րդ կանոնի 7-րդ մասի (նախկին 47-րդ կանոնի 6-րդ մաս)՝ նման կերպ վարվելու հստակ պահանջի, Դատարանին չի բացահայտում տեղեկատվությունը՝ այդ կերպ խոչընդոտելով բոլոր հանգամանքների լիակատար իմացությամբ գործով որոշման կայացմանը (տե՛ս Սենտրո Եվրոպա 7 Ս.ռ.լ.-ը և Դի Ստեֆանոն, ibid., և Միրոլյուբովսն ու այլոք, ibid.): Այնուամենայնիվ, նույնիսկ նման գործերով, դիմողի՝ Դատարանին մոլորեցնելու դիտավորությունը պետք է հաստատվի բավարար հստակությամբ (տե՛ս Ալ-Նաշիֆն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50963/99, կետ 9, 2002 թվականի հունիսի 20, Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 72286/01, կետեր 58-60, 2006 թվականի մարտի 28, Նոլդն ընդդեմ Գերմանիայի, թիվ 27250/02, կետ 87, 2006 թվականի հունիսի 29, և Սենտրո Եվրոպա 7 Ս.ռ.լ.-ը և Դի Ստեֆանոն, ibid.):
29. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ սկզբում՝ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Դատարանին ներկայացրած իր գանգատում դիմողը, հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, բողոքել է, որ Շվեյցարիայի իշխանությունները, իրեն զրկելով էթիլ նատրիումի մահացու չափաբաժին ստանալու հնարավորությունից, խախտել են իր իրավունքը որոշելու, թե ինչ միջոցներով և որ պահին վերջ տա իր կյանքին: Այն այնուհետև նկատում է, որ 2012 թվականի հունվարի 5-ին նրա գանգատը կոմունիկացվել է պատասխանող Կառավարության հետ և 2013 թվականի մայիսի 14-ին Պալատը կայացրել է վճիռ, որտեղ նա (4 ձայնն ընդդեմ 3-ի) վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, որը հիմնված է եղել այն կանխավարկածի վրա, որ դիմողը դեռ ողջ է (տե՛ս Պալատի վճռի 65-67 կետերը):
30. Այնուամենայնիվ, ավելի ուշ պարզվեց, որ այդ ժամանակահատվածում՝ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, դիմողը ձեռք է բելեր էթիլ նատրիումի մահացու չափաբաժին և 2011 թվականի նոյեմբերի 10-ին իր կյանքին վերջ է տվել ներարկելով դուրսգրված նյութը:
31. Այս զարգացումը Դատարանի ուշադրությանը չի ներկայացվել դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից, սակայն ներկայացվել է Կառավարության կողմից նրա 2014 թվականի հունվարի 7-ի հուշագրով այն բանից հետո, երբ Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան գործը փոխանցվել է Մեծ Պալատին: Երբ պատրաստել են իրենց հուշագիրը, Կառավարությունը հարցումներ է կատարել դիմողի վիճակի վերաբերյալ և հայտնաբերել է նրա մահվան փաստն ու հանգամանքները:
32. Դատարանը հաշվի է առնում դիմողի ներկայացուցչի կողմից ի պատասխան ներկայացված բացատրություններն այն մասին, որ նա տեղյակ չի եղել իր հաճախորդի մահվան մասին, քանի որ կապ է ունեցել նրա միջնորդի՝ պարոն Ֆ.-ի հետ, ով նրա խնդրանքով դիտավորյալ ձեռնպահ է մնացել ներկայացուցչին նրա մահվան մասին տեղեկացնելուց: Ըստ պարոն Ֆ.-ի՝ դա կատարվել է նրա վախի պատճառով, որ նման հանգամանքի բացահայտումը կարող է հանգեցնել Դատարանի կողմից իր գործի քննության դադարեցմանը: Որպես նրա հոգևոր առաջնորդ՝ նա ինքն իրեն կապել է գաղտնապահության մասնագիտական պարտականությամբ, որը խոչընդոտում է դիմողի կամքին հակառակ այդ տեղեկատվությունը բացահայտմելուն:
33. Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով և հաշվի առնելով սույն գործի առանձնահատուկ բնույթը, մասնավորապես այն հանգամանքը, որ դիմողի ներկայացուցիչն ուղղակի կապ չի ունեցել իր հաճախորդի հետ, սակայն համաձայնվել է անուղղակիորեն՝ միջնորդի միջոցով հաղորդակցվել նրա հետ, բարձրացնում է մտահոգիչ մի շարք հարցեր կապված վարույթների ընթացքում նրա՝ իրավական ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ: Ի լրումն դիմողի պարտականությունների՝ համագործակցելու Դատարանի հետ (տե՛ս Դատարանի կանոնագրքի 44Ա կանոնը, ինչպես նաև՝ 44Գ կանոնը > մասին՝ ընդգրկելով կողմի՝ սեփական նախաձեռնությամբ համապատասխան տեղեկատվությունը չբացահայտելու հնարավորությունը) և շարունակելու տեղեկացնել իր գանգատին առնչվող բոլոր հանգամանքների մասին (տես 47 կանոնի 7-րդ մասը, նախկին 47 կանոնի 6-րդ մաս)՝ ներկայացուցիչը հատկապես պատասխանատվություն է կրում է չներկայացնելու խեղաթյուրված դիրքորոշումներ (տե՛ս 44Դ կանոնը):
34. Նրա ներկայացուցչի բացատրությունից պարզ է դառնում, որ դիմողը ոչ միայն չի տեղեկացրել նրան, որ ձեռք է բերել պահանջվող դեղատոմսը, այլ նաև ձեռնարկել է նախազգուշական միջոցառումներ խոչընդոտելու, որ իր մահվան մասին տեղեկատվությունը չբացահայտվի ներկայացուցչի, և ի վերջո, Դատարանի համար, որպիսի կանգնեցնի իր գործով վարույթի դադարեցումը:
35. Այս համատեքստում Մեծ Պալատը գտնում է, որ դիմողի մահվան փաստն ու հանգամանքներն իրականում վերաբերում են Կոնվենցիայի ներքո ներկայացված գանգատի առանցքային հարցերին: Հնարավոր է նաև, որ եթե այդ հանգամանքները հայտնի լինեին Պալատին, ապա դրանք կարող էին վճռորոշ ազդեցություն ունենալ նրա՝ 2013 թվականի մայիսի 14-ի վճռի վրա, որում եզրակացրել էր, որ եղել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (տե՛ս, mutatis mutandis, Դատարանի կանոնագրքի 80-րդ կանոն, Պարդոն ընդդեմ Ֆրանսիայի (վերանայում – ընդունելիություն), 1996 թվականի հուլիսի 10, կետեր 21-22, Զեկույցներ 1996‑III, Պարդոն ընդդեմ Ֆրանսիայի (վերանայում – ըստ էության քննություն), 1997 թվականի ապրիլի 29-ը, կետ 23, Զեկույցներ 1997‑III, և Գուստաֆսսոն ընդդեմ Շվեդիայի (վերանայում – ըստ էության քննություն), 1998 թվականի հուլիսի 30, կետ 27, Զեկույցներ 1998‑V): Այնուամենայնիվ Մեծ Պալատի համար անհրաժեշտություն չկա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վերլուծելու այս դեպքերից որևէ մեկը, քանի դեռ 2013 թվականի մայիսի 14-ի վճիռը վերջնական չի դարձել:
36. Ըստ պարոն Ֆ.-ի՝ այդ տեղեկատվությունը թաքցնելու դիմողի դրդապատճառն այն էր, որ թեև նրա վատթարացող դրության վերաբերյալ գանգատները դադարել էին, սակայն իր գործով դատավարություններն անհրաժեշտ էր շարունակել այլ անձանց օգնելու համար, ովքեր գտնվում էին նման դրության մեջ: Թեև նման դրդապատճառը կարող է ընդունելի լինել այն բացառիկ դրության պատճառով, որում գտնվել է դիմողը, սակայն Դատարանը գտնում է, որ դա բավարար է հաստատելու, որ այդ տեղեկատվությունն իր ներկայացուցչին բացահայտելուն դիտավորյալ խոչընդոտելը նպատակ է ունեցել թյուրիմացության մեջ գցել Դատարանին Կոնվենցիայի ներքո ներկայացված գանգատի առանցքային հարցերի շուրջ:
37. Համապատասխանաբար, Դատարանը գտավ, որ Կառավարության նախնական առարկությունը, որ դիմողի վարքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում է:
ԱՅՍ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
9 ձայնով ընդդեմ 8-ի գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման հիմքով գանգանտ անընդունելի է:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով ու Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր ծանուցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին:
Էրիկ ՖրիբերգԴին Շպիլման
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն՝ հետևյալ հատուկ կարծիքները կցվել են այս վճռին՝ որպես հավելված.
(ա) դատավոր Սիլվիսի համընկնող կարծիքը,
(բ) դատավորներ Շպիլմանի, Զիմելեյի, Բերրո-Լեֆևրի, Զուպանչիչի, Հաջիևի, Ցոցորիայի Սիցիլիանոսի և Կելլերի չհամընկնող հատուկ կարծիքները:
Դ.Շ.
Է.Ֆ.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy