© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ.: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Coureuropéenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 177
2014 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների
Gross v. Switzerland [GC] - 67810/10
30.09.2014 [GC] վճիռ
Հոդված 35
Հոդված 35-3
Դիմելու իրավունքի չարաշահում
Դատարանին դիմողի մահվան մասին չհայտները ինքնասպանություն գործելու համար օժանդակող դեղ ձեռքբերելու նրա կարողության հետ կապված գործի քննության ընթացքում. անընդունելի է:
Փաստեր :Երկար տարիներ դիմողը կամեցել է վերջ տալ իր կյանքին, քանի որ ժամանակի ընթացքում նա դառնում էր ավելի ու ավելի թույլ և չէր կամենում շարունակել տառապել իր ֆիզիկական և հոգեկան կարողությունների անկումից: Նա որոշել էր վերջ տալ կյանքին՝ ընդունելով սոդայի պենտոբարբիտալի մեծ չափաբաժին: Քանի որ նա դժվարություններ է ունեցել այդ դեղամիջոցի նշանակումը ստանալու համար, 2010 թվականին դիմել է Եվրոպական դատարան:
2013 թվականի մայիսի 14-ի վճռում (տե´ս՝ տեղեկատվական նշում թիվ 163) Դատարանի պալատը որոշել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվծաի խախտում: Գործը փոխանցվել է Մեծ պալատին:
Դատարանը տեղյակ չի եղել դիմողի մահվան մասին մինչև 2014 թվականի հունվար ամիսը, երբ տեղեկացել է Կառավարության կողմից առ այն, որ մինչև իրենց գրավոր դիտարկումները ներկայացնելը, նրանք հետաքրքրվել են դիմողի դրության մասին և տեղեկացել են նրա մահվան և դրա հանգամանքների մասին: 2011 թվականի հոկտեմբերին դիմողը մահացու չափաբաժնի սոդիումի պենտոբարբիտալի նշանակում է ստացել բժշկից և վերջ է տվել կյանքին՝ խմելով նշանակված միջոցը 2011 թվականի նոյեմբերի 10-ին: Համաձայն ոստիկանության 2011 թվականի նոյեմբերի 14-ի արձանագրության` հանգուցյալի որևէ հարազատներ չեն հայտնաբերվել: Արձանագրության վերջում նշվել է, որ դիմողը կատարել է ինքնասպանություն, և որ որևէ մեկը չի կարող մեղադրվել նրա մահվան մեջ:
Իրավունք: 35-րդ հոդվածի կետ 3(a). Գանգատը կարող էր մերժվել, որպես անձնական գանգատի իրավունքի խախտում, եթե այլոց շարքում, այն հիմնված լիներ ոչ խիստ փաստերի վրա: Ոչ լրիվ, և այդպիսով՝ հեղհեղուկ տեղեկություններ ներկայացնելը կարող էր նույնպես հանգեցնել գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահմանը, հատկապես՝ եթե տեղեկությունն առնչվում է գործի հիմքին, և դիմողը չի ներկայացրել բավարար բացատրություն համապատախսան տեղեկությունները չներկայացնելու համար: Նույնը կիրառելի է, եթե նոր, կարևոր զարգացումներ են տեղի ունեցել Դատարանում քննության ընթացքում, և երբ չնայած Դատարանի Կանոնների 47-րդ կանոնի 7-րդ կետով այդպես գործելու պարտավորությանը, դիմողը այնուամենայնիվ չի տրամադրել նման տեղեկությունը Դատարանին՝ այդպիսով թույլ չտալով, որ դատարանը քննի գործը՝ լիակատար տիրապետելով տեղեկության: Այնուամենայնիվ, նույնիսկ նման գործերով դիմողի մտադրությունը շեղել Դատարանին, պետք է միշտ հիմնավորված լինի բավարար ապացույցներով:
Դիմողի փաստաբանը բացատրել է, որ ինքն իր հաճախորդի հետ կապ է ունեցել միայն միջնորդի օգնությամբ, ով նրա խնդրանքով հավանաբար հատուկ չի տեղեկացրել դիմողի մահվան մասին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով տվյալ գործի հատուկ բնույթը, այն փաստը, որ դիմողի փաստաբանը չի ունեցել որևէ ուղղակի կապ իր հաճախորդի հետ, սակայն համաձայնվել է շփվել նրա հետ անուղղակի միջնորդի օգնությամբ, մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս, կապված նրա դերի հետ որպես իրավական ներկայացուցչի Դատարանում քննության ընթացքում: Դատարանի հետ համագործակցելու դիմողի պարտականությունից և իր գանգատի հետ կապված ողջ տեղեկությունը տրամադրելու պարտականությունից բացի, ներկայացուցիչը կրում է հատուկ պարտականություն՝ չշեղելու Դատարանին:
Փաստաբանի բացատրությունից հետևում է, որ դիմողը ոչ միայն չի ներկայացրել տեղեկություն այն փաստի առիթով, որ ընդունել է դեղամիջոցը, այլ նաև հատուկ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի տեղեկություններ չլինեն իր մահվան վերաբերյալ, որ այդ մասին չիմանան ոչ իր ներկայացուցիչը, ոչ էլ արդյունքում Դատարանը, որպեսզի վերջինս չդադարեցնի տվյալ գործի քննությունը: Դիմողի մահվան փաստը և հանգամանքները իրոք վերաբերում են Կոնվենցիայի ներքո ներկայացված իր բողոքի բուն էությանը: Հնարավոր էր նաև, որ այդ փաստերը Պալատին հայտնի դառնալու դեպքում նրանք կարողանային էապես ազդել 2013 թվականի մայիսի 14-ի վճռի վրա՝ որոշելու, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Մեծ պալատիը կարիք չի ունեցել շահարկելու դա, քանի որ ցանկացած դեպքում Պալատի՝ 2013 թվականի մայիսի 14-ի վճիռը դեռ վերջնական չէր:
Դիմողի դրդապատճառը չներկայացնելու համապատասխան տեղեկություն, հավանաբար այն է եղել, որ չնայած այն փաստին, որ առկա է եղել հետզհետե աճող վիրավորանք և հիասթափություն իր անձնական դրության հետ կապված, իր գործով քննությունները պետք է շարունակվեին այլ անձանց համար, որոնք գտնվում էին նույն դրության մեջ: Չնայած որ նման դրդապատճառը կարող է հասկանալի լինել, կապված դիմողի դրության հետ, Դատարանը լիովին հիմնավոր է համարում այն, որ տեղեկությունը դիտավորյալ կոծկելով սեփական ներկայացուցչից, դիմողը կամեցել է շեղել Դատարանին՝ կապված Կոնվենցիայի ներքո իր գանգատի բուն էության հետ:
Հետևաբար, դիմողի վարքագիծը հանգեցրել է անձնական գանգատի իրավունքի չարաշահման:
Եզրակացություն՝ անընդունելի (ինը ձայնով ընդդեմ ութի):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy