© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 163
2013թ. մայիս
Gross-ն ընդդեմ Շվեյցարիայի - 67810/10
Վճիռ 14.05.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 8
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Հստակ իրավական ցուցումների բացակայություն այնպիսի դեղամիջոց դուրս գրելու համար, որը հնարավորություն էր տալիս մահացու հիվանդությամբ չտառապող անձանց ինքնասպանություն գործել. խախտում
Փաստեր. Երկար տարիների ընթացքում դիմումատուն իր կյանքին վերջ տալու ցանկություն էր ունեցել, քանի որ ժամանակի ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել էր և նա չէր ցանկանում շարունակել տառապել իր ֆիզիկական և մտավոր ունակությունների անկման պատճառով: Նա կայացնում է իր սեփական որոշումը: Ինքնասպանության անհաջող փորձից հետո, դիմումատուն որոշում էր իր կյանքին վերջ տալ` ընդունելով նատրիում պենտոբարբիտալի մահացու չափաբաժին: Ինչևէ, չորս բժիշկ մերժեցին դեղատոմսը դուրս գրելու մասին դիմումատուի պահանջը: Բժիշկներից առնվազն երկուսը մերժեցին նրա պահանջը` հիմնավորելով, որ համաձայն բժիշկների վարվելակերպի կանոնագրքի` իրավունք չունեին բավարարել պահանջը, կամ խուսափում էին երկարատև դատական գործընթացներից և հնարավոր բացասական մասնագիտական հետևանքներից: Վարչական դատարանները մերժեցին դիմումատուի բողոքը:
Իրավունք. Հոդված 8. Դիմումատուի ցանկությունը` ձեռք բերել նատրիում պենտոբարբիտալի մահացու չափաբաժին, որը թույլ կտար վերջ դնել իր կյանքին, ընկնում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված իր անձնական կյանքը հարգելու իրավունքի սահմաններում: Սույն գործը հիմնականում վերաբերում էր այն խնդրին, որ պետությունը չէր սահմանել համապատասխան ցուցումներ, որոնք վերաբերում էին բժիշկների լիազորություններին դիմումատուի նման կարգավիճակ ունեցող անձին դեղատոմս դուրս գրելու հարցում:
Շվեյցարիայում ինքնասպանության հրահրելը կամ այն օժանդակելը պատժելի էին միայն այն դեպքում, եթե իրավախախտը գնացել էր այդ քայլին` ելնելով իր «անձնական շահերից»: Համաձայն Շվեյցարիայի Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի` բժիշկը իրավունք ուներ իր հիվանդի ինքնասպանությունը թույլատրելու համար նատրիում պենտոբարբիտալի դեղագիր դուրս գրել, եթե այն չի հակասում Դաշնային Գերագույն դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված հատուկ պայմաններին: Դաշնային Գերագույն դատարանը այս խնդրի շուրջ իր նախադեպային իրավունքում անդրադարձել էր բժիշկների վարվելակերպի կանոնագրքին հիվանդներին` իրենց կյանքի վերջին պահերին խնամելու վերաբերյալ, որը մշակվել էր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից և չուներ օրենքի որակական հատկանիշ: Ավելին, այդ ցուցումները կիրառելի էին միայն այն հիվանդների համար, որոնց բուժող բժիշկները, ելնելով իրենց ունեցած փորձից, հանգել էին այն եզրակացության, որ անձի առողջական խնդիրները մի քանի օրերի կամ շաբաթվա ընթացքում հանգեցնելու են նրա մահվանը: Քանի որ դիմումատուն մահացու հիվանդությամբ չէր տառապում, այդ ցուցումները պարզապես կիրառելի չէին նրա գործի համար: Կառավարությունը համապատասխան սկզբունքներ կամ չափորոշիչներ պարունակող որևէ այլ փաստաթղթեր չէր ներկայացրել: Հստակ իրավական ցուցումների բացակայությունը ամենայն հավանականությամբ պետք է զսպող ազդեցություն ունենար այն բժիշկների համար, որոնք այլ կերպ հակված էին դիմումատուի կարգավիճակն ունեցող անձին տրամադրել պահանջվող դեղատոմսը: Դիմումատուի անորոշ վիճակը իր կողմից ներկայացրած պահանջի արդյունքի վերաբերյալ վերջինիս կյանքի վճռորոշ պահին բավական տառապանք էր պատճառել դիմումատուին: Տառապալից և անորոշ վիճակ չէր առաջանա, եթե լինեին պետության կողմից հստակորեն հաստատված ցուցումներ, որոնք թույլ կտային բժիշկներին տրամադրել պահանջվող դեղատոմսը այնպիսի դեպքերում, երբ անձը իր կամքով հանգել էր իր կյանքին վերջ դնելու կարևոր որոշմանը, երբ մահը նման հիվանդության դեպքում անխուսափելի չէր: Դատարանը ընդունեց, որ դժվար կլինի հասնել անհրաժեշտ քաղաքական համաձայնության նման խորը էթիկական և բարոյական ազդեցություն ունեցող վիճելի հարցերում: Ինչևէ, նման դժվարությունները բնորոշ էին ցանկացած ժողովրդավարական գործընթացների համար և չէին կարող ազատել իշխանություններին իրենց պարտականությունները կատարելուց: Վերոնշյալ դիտարկումները բավարար էին եզրակացնելու, որ Շվեյցարիայի օրենսդրությունը, ընձեռելով բժշկական դեղագրով նատրիում պենտոբարբիտալի մահացու չափաբաժին ձեռք բերելու հնարավորություն, հստակ ցուցումներ չէր տրամադրում այդ իրավունքը իրականացնելու համար:
Ինչ վերաբերվում էր դիմումատուի նատրիում պենտոբարբիտալի մահացու չափաբաժին ձեռք բերելու պահանջին, ապա համապարփակ և հստակորեն ձևակերպված ցուցումների մշակումը բացառապես տեղական իշխանությունների խնդիրն էր: Ուստի, Դատարանը հանգեց այն եզրակացության, որ համապարփակ և հստակ ձևակերպված իրավական ցուցումների, ինչպես նաև այդ ցուցումների բովանդակության վերաբերյալ որևէ քայլ ձեռնարկելու բացակայությունը խախտում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված դիմումատուի` իր անձնական կյանքը հարգելու իրավունքը:
Եզրակացությունը. խախտում (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Վնասի փոխհատուցման վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացվել:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy