րենսդրական արգելքը, որով սահմանափակվում է դատարանի իրավասությունն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված ú խափանման միջոց, ազդեցություն չի ունեցել մինչդատական կալանքի հիմնավորվածության տեսանկյունից Գրուբնիկն ընդդեմ Ուկրաինայի (Grubnyk v. Ukraine, application no. 58444/15, judgment of 17 September 2020) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի ներքո գործեր քննելիս որոշ դեպքերում Դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանների կողմից մինչդատական կալանքի վերաբերյալ որոշում- ների կայացման լիազորությունը սահմանափակող օրենսդրական կարգավորումները խախտել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ հանցագործության և դրա համար նախատեսված պատժի ծանրությունը կարող է ծանրակշիռ փաստարկ լինել հօգուտ ենթադրյալ հանցագործի՝ կալանքից ազատ արձակելը մերժելու և կալանքի ժամկետը երկարաձգելու հարցում։ Միաժամաակ, Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որոշակի հանգամանքներ, մասնավորապես կասկածյալի՝ կազմակերպ- ված հանցավոր խմբի անդամ լինելը, կարող է ինքնին արդարացնել գրավի կիրառման անթույլատրելիությունը։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Khodorkovskiy v. Russia, application no. 5829/04, judgment of 31 May 2011 2) Galuashvili v. Georgia, application no. 40008/04, judgment of 17 July 2008 3) Kusyk v. Poland, application no. 7347/02, judgment of 24 October 2006 4) Celejewski v. Poland, application no. 17584/04, judgment of 4 May 2006 5) Piruzyan v. Armenia, application no. 33376/07, judgment of 26 June 2012 6) Dudek v. Poland, application no. 633/03, judgment of 5 October 2004 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 5 § 3 • Reasonableness of pre-trial detention • Proper justification for applicant’s pre-trial detention, unaffected by law limiting courts’powers to release terrorism suspects • Domestic court’s balanced assessment, taking into account considerable evidence supporting the suspicion, seriousness of the crime in question and risk of absconding posed by release • Unavailability of release self-evident in specific circumstances of the instant case • Authorities’ duty to protect the rights of the actual and potential victims of violent attacks • Decisions not based on the law subsequently declared unconstitutional Art 5 § 1 • Lawful arrest or detention • Delay in drawing up of arrest report • No legal basis for arrest without prior court decision Art 5 § 2 • Information on reasons for arrest • Tenor of questioning and circumstances of search communicating sufficient information • Applicant not prevented from challenging the lawfulness of his detention despite possible delay in the formal explanation of the reasons for arrest Art 6 § 2 • Presumption of innocence • Wording of pre-trial detention order expressing the domestic court’s opinion that the applicant was guilty Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն կալանավորվել է Օդեսայում տեղի ունեցած պայ- թյունից հետո՝ ահաբեկչական ակտի կատարմանը մասնակցելու կասկածանքով: Կալանքի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է: Դիմումատուն բողոքել է, որ Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի այն կարգավորումը, համաձայն որի՝ օրենքն արգելում է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների կիրառումն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ, սահմանա- փակում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորի կամ այլ պաշտոնատար անձի՝ դատական իշխանություն իրականացնելու իրավասությունը:7 Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները կալանքի հարցը քննելիս ունեցել են կասկածյալի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելու, ապացույցները հետազոտելու և կալանավորված անձին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու հնարավորություն: Գործի նյութերից պարզ է, որ ներպետական դատա- րանները դիմումատուի գործում ազատ են եղել իրացնել դատական վերահսկողության իրենց լիազորությունը՝ իրենց տրամադրության տակ ունենալով դիմումատուի վերաբերյալ կասկածները հիմնավորող զգալի ապացույցներ: Դատարանն ընդգծել է, որ որոշ հանգամանքներում, օրինակ, երբ կասկածյալը ենթադրաբար հանցագործությունների մեջ ներգրավված 7 2019 թվականի Ուկրաինայի սահմանադրական դատարանը հակասահմանադրա- կան ճանաչեց գրավի կիրառումը սահմանափակող դրույթը: հանցավոր խմբի անդամ է, գրավի անթույլատրելիությունն ինքնին հասկանալի է: Դատարանը համարել է, որ դիմումատուի դեպքում ևս կիրառելի էր այս մոտեցումը: Նա հանցավոր խմբի (վտանգավոր հանցագործու- թյունների կատարման մեջ կասկածվող) կազմակերպիչ և ղեկավար էր, որի անդամներից մեկը դիմումատուի ձերբակալման ընթացքում արդեն իսկ փախուստի էր դիմել: Ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ներկայացված ապացույցները փաստում են համապատասխան արարքները կատարելու հիմնավոր կասկածի առկայության մասին. դիմումատուին ազատ արձակելու դեպքում առկա էր արդարադա- տությունից խուսափելու վտանգ: Բացի այդ, կարևոր էր, որ ներպետական դատարանը կալանք նշանակելու որոշման հիմքում չէր դրել գրավի կիրառումը բացառող իրավակարգավորումները, թեև դրանց հղում կատարվել էր, այլ գնահատել էր հանցագործության վտանգավորությունը և դիմումատուին ազատ արձակելու դեպքում հնարավոր ռիսկերը: Դատարանը գտավ, որ 5-րդ հոդվածի 3-րդ մասը չէր խախտվել8: Եզրակացություն` խախտում չկա (միաձայն): 8 Այս գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի երկու խախտում (կալանքի արձանագրությունը սահմանված ժամկետից ուշ կազմելու և առանց դատարանի որոշման անձին կալանավորելու համար), ինչպես նաև արձանագրել է, որ 5-րդ հոդվածի 2-րդ մասը չի խախտվել (կալանավորման պատճառները դիմումատուին ուշ ներկայացնելը չի հանգեցրել խախտման, քանի որ որևէ կերպ չի անդրադարձել դիմումատուի կողմից կալանքի օրինականությունը վիճարկելու հնարավորության վրա), 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում (մինչդատական կալանքի որոշման մեջ այնպիսի բառապաշարի օգտագործում, որը արտահայտում էր ներպետական դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ դիմումատուն մեղավոր էր արարքի կատարման մեջ):
Full & Egal Universal Law Academy