© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում
2008թ. փետրվար
Գուժան ընդդեմ Մոլդովիայի– 14277/04
Վճիռ - 12.02.2008թ. [GC]
10-րդ հոդված
10-րդ հոդվածի 1-ին մաս
Տեղեկատվություն տարածելու ազատությունը
Գլխավոր դատախազության անդամին աշխատանքից ազատելը քրեական արդարադատության վարչակազմի նկատմամբ կառավարության ակնհայտ միջամտության մասին ապացույցների` ԶԼՄ-ներում արտահոսքի համար. խախտում
Փաստեր.
2003 թվականի հունվարին Մոլդովայի նախագահը ելույթ է ունեցել, որտեղ շեշտվել է կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությունն ու իրավապահ մարմիններին կոչ է արել չենթարկվել հանրային ծառայողների անիրավաչափ ճնշումներին: Այդ ելույթը հեռարձակվել է լրատվական միջոցներով: Մի քանի օր անց դիմումատուն, ով Գլխավոր դատախազության լրատվության բաժնի ղեկավարն էր, ազգային թերթերին է փոխանցել երկու նամակներ, որոնք ստացվել էին աշխատակազմում: Երկու նամակներն էլ նշված չեն եղել որպես գաղտնի (խորհրդապահական): Առաջին նամակը Խորհրդարանի խոսնակի տեղակալի նկատառումն էր` ուղղված Գլխավոր դատախազին, որին կցված էր չորս ոստիկանների նամակը, ովքեր դատապարտումից և կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքից հետո ցանկանում էին դիմել հետապնդումից պաշտպանվելու համար: Նամակը քննադատում էր Գլխավոր դատախազությանը և երաշխավորում էր ոստիկանության աշխատակիցներին` նրանց ներկայացնելով որպես նախարարության ՙլավագույն թիմերից՚ մեկը: Նամակն ավարտվում էր Խոսնակի տեղակալի կողմից Գլխավոր դատախազին ուղղված խնդրանքով` գործում ունենալ անձնական մասնակցություն և լուծել այն ` հետևելով օրենքի ուղղակի պահանջներին: Երկրորդ նամակը նախարարի տեղակալի կողմից էր ուղղված գլխավոր դատախազի տեղակալին և մատնանշում էր, որ ոստիկաններից մեկը նախկինում դատվածություն է ունեցել դատապարտյալների նկատմամբ հարձակում գործելու համար, սակայն հետագայում համաներում է կիրառվել նրա նկատմամբ:
Նամանկները ստանալուց հետո թերթերը հոդված են տպագրել, որտեղ նկարագրել են Նախագահի հակակոռուպցիոն կամպանիան և ոչինչ, որը կարող էր վարկաբեկել Մոլդովիայում գործող իշխանությանը: Հոդվածում, որպես օրինակ, մեջբերված էր Խոսնակի տեղակալի ակնհայտ փորձերը պաշտպանելու 4 ոստիկաններին և նամակների պատճենները: Դիմումատուն այնուհետև հայտնել է, որ նա է թերթերին փոխանցել նամակները, բայց ասել է, որ դա իրականացրել է Նախագահի հակակոռուպցիոն կամպանիայի շրջանակներում, որպիսի ստեղծի դատախազության վերաբերյալ դրական իմիջ, և որ այդ նամակները խորհրդապահական չեն եղել: Այնուամենայնիվ նրան աշխատանքից ազատել են իր գործընկերների հետ չխորհրդակցելու և այն փաստաթղթերի բացահայտման համար, որոնք հաստատվել որպես խորհրդապահական: Աշխատանքում վերականգվելու համար նա քաղաքացիական դատարան հայցեր է ներկայացրել, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել:
Օրենք.
ՄԻԵԴ-ը նախկինում ստիպված չի եղել քննելու մի գործ, որում քաղաքացիական ծառայողը հրապարակայնորեն բացահայտել է ներքին տեղեկատվություն: Դատարանը նկատել է, որ քաղաքացիական ծառայողներն իրենց աշխատանքի ընթացքում կարող են տեղեկանալ «ներքին» տեղեկությունների, ներառյալ գաղտնի տեղեկությունների, որոնց հրապարակումը կամ բացահայտումը համապատասխանում է հասարակության շահերին: Քաղաքացիական ծառայողի կամ աշխատողի կողմից հանրային ոլորտին ուղղված ազդակներն աշխատավայրում անօրինական վարքագծի կամ հանցագործությունների մասին, այս պարտականություններից են և որոշ դեպքերում պաշտպանության եղանակ է, օրինակ` երբ քաղաքացիական ծառայողը կամ աշխատողն այն միակ անձն է կամ մարդկանց փոքր խմբի մասն է, ով տեղյակ է անցուդարձից և այդպես առավել շահեկան դիրքում է: Միայն այն դեպքում, երբ դա գործնականում անել հնարավոր չէ, այդ տեղեկությունը` որպես վերջնական միջոց, կարող է բացահայտվել հանրության համար:
Նման գործերով քաղաքացիական ծառայողի արտահայտվելու ազատությանը միջամտության համաչափությունը որոշելու համար Դատարանը պետք է հաշվի առնի տարբեր գործոններ: Առաջին հերթին արդյո±ք հանցանքների կամ թերությունների շտկման համար գոյություն են ունեցել այլ արդյունավետ միջոցներ: Դատարանը նկատում է, որ որևէ օրենքի ներքին կանոնակարգերի բացակայության պայմաններում, որոնք կարգավորում են նորմերի խախտումների մասին զեկուցումների ընթացակարգը, դիմումատուն, բացի իր վերադասից, չէր ունեցել որևէ այլ իրավասություն զեկուցելու կամ այլ ընթացակարգի միջոցով նկարագրելու տեղի ունեցածը: Ինչպես երևում է Գլխավոր դատախազը որևէ մտադրություն չի ունեցել պատասխանելու խոսնակի տեղակալի նամակներին այլ փոխարենը հիմք է տվել կարծելու ենթարկվել է գործադրված քաղաքական ճնշմանը: Նման պայմաններում արտաքին զեկուցումը, նույնիսկ թերթերին, կարող է արդարացված համարվել: Երկրորդ` արդյո±ք առկա է եղել տեղեկատվության բացահայտման հանրային շահ: Այս տեսանկյունից Դատարանը չի կարող ընդունել, որ Խոսնակի տեղակալի նկատառումն ուղղված գլխավոր դատախազին ոչ ավելին էր քան մտադրությունն ոստիկանների նամակը փոխանցել իրավասու պետական մարմնին և չնայած հանձնարարականին գործը քննել օրենքին համապատասխան, չի կարող բացառել Գլխավոր դատախազության վրա ճնշում գործադրելու հնարավորությունը: Դատարանը նկատել է նաև, որ Մոլդովիայի նախագահն ակտիվորեն կամպանիա է ծավալել քաղաքական գործիչների կողմից քրեական արդարադատության համակարգին միջանտելու դեմ, որը Մոլդովիայի ԶԼՄ-ների կողմից լայնորեն քննարկման առարկա է դարձել: Դիմումատուի կողմից բացահայտված նամակները պարունակել են ժողովրդավարության համար մեծ կարևորություն ունեցող խնդիրներ, օրինակ` իշխանությունների տարանջատում, բարձրաստիճան քաղաքական գործիչների ոչ պատշաճ վարքագիծ և Կառավարության վերաբերմունքը ոստիկանության բռնությունների առնչությամբ որոնց տեղեկանալու իրավաչափ շահ ունի հասարակությունը: Հետևաբար այդ տեղեկատվության բացահայտման հանրային շահ է առկա եղել: Երրորդ դիտարկումը, որը վերաբերում է նրան, թե բացահայտված տեղեկատվությունն արդյո±ք նույնական է եղել, վիճելի չէ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ վնաս է կարող է կրել հանրային իշխանությունը վերջինիս կապակցությամբ, Դատարանը գտել է, որ չնայած այն բացասական ազդեցությանը, որն անկասկած կրելու է Գլխավոր դատախազությունն այդ նամակների բացահայտմամբ, սակայն Գլխավոր դատախազության վրա ոչ պատշաճ ճնշում գործադրելու և այդ մարմնում թերությունների վերաբերյալ տեղեկության բացահայտման հարցում հասարակության շահն այնքան կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, որ այն գերակշռում է Գլխավոր դատախազության նկատմամբ վստահության պահպանման շահը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե բացահայտումն արդյո±ք եղել է բարեխիղճ նպատակներով, ապա պատճառ չկա կարծելու, որ դիմումատուն գործել է անձնական առավելություն ստանալու ցանկությամբ կամ այլ անձի նկատմամբ թշնամանքի կամ որևէ այլ թաքնված շարժառիթով: Վերջինը գործոնը, որը պետք է պետք է դիտարկել, դիմումատուի նկատմամբ կիրառված պատժի համամասնության հարցն է: Դատարանը նկատել է, որ դիմումատուի նկատմամբ նշանակվել է հնարավոր ամենածանր պատիժը: Ի լրումն դրա, նման պատժամիջոցը ոչ միայն բացասական հետևանքներ ունեցել է դիմումատուի կարիերայի համար, այլ նաև կանխարգելիչ ազդեցություն է ունեցել քաղաքացիական ծառայողների և աշխատողների վրա ընդհանրապես, քանի որ դիմումատուի գործն ունեցել է լայն լրատվական տարածում: Պատժի նման խստությունը կարող է միայն կանխարգելել անօրինականությունների մասին զեկուցումը և դժվար է արդարացնել:
Կշռադատելով բոլոր ներգրավված շահերը, Դատարանն եզրակացրել է, որ դիմումատուի` արտահայտվելու ազատության իրավունքի, մասնավորապես, տեղեկություն տարածելու իրավունքի նկատմամբ միջամտությունն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
41-րդ հոդված – 10 000 եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy