© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 139
մարտ 2011
Ջուլիանին և Գաջջիոն ընդդեմ Իտալիայի - 23458/02
Վճիռ 24.3.2011թ. [GC]
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանք
Արդյունավետ հետաքննություն
Հոդված 2-2
Ուժի կիրառում
Ցուցարարի սպանությունը անվտանգության ուժերի անդամի կողմից Մեծ ութնյակի գագաթաժողովի ընթացքում. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – Ջենովայում Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ արտոնված ցույցի ընթացքում կատաղի բախումներ են տեղի ունեցել հակագլոբալիստ ակտիվիստների և իրավապահ մարմինների միջև: Ջիպը, որում գտնվում էին երեք կարաբինիեր խափանվել է և ենթարկվել է ցուցարարների հարձակմանը: Կարաբինիերներից մեկին, ով տառապում էր արցունքաբեր գազի հետևանքներից, հրամանատար սպան թույլ էր տվել նստել ջիպը՝ բախումներից խուսափելու համար: Վիրավոր և խուճապահար` նա երկու կրակող է արձակել մեքենայից դուրս և Կառլո Ջուլիանին գնդակ է ստացել դեմքին և մահացու վիրավորվել: Փորձելով հեռացնել մեքենան` վարորդը երկու անգամ անցել է երիտասարդի անշարժ մարմնի վրայով: Իտալական իշխանությունների կողմից անմիջապես հետաքննություն է սկսվել: Դիտավորյալ սպանության վերաբերյալ քրեական դատավարություններ են իրականացվել կրակոցներն արձակած ծառայողի և մեքենայի վարորդի նկատմամբ: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը պատճառվել է կրակոցի հետևանքով: Դատախազությունը երեք փորձաքննություններ է նշանակել և թույլատրել է մարմնի դիակիզումը: Գործի քննությունը կարճվել է գործը քննող դատավորի կողմից:
2009թ. օգոստոսի 25-ի վճռում (տե՛ս Տեղեկագիր թիվ 122) Դատարանի Պալատը միաձայն որոշել է, որ տեղի չի ունեցել 2-րդ հոդվածի խախտում կապված ուժի անհամաչափ կիրառման հետ: Պալատը ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ որոշել է, որ 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել կապված պետության՝ կյանքի պաշտպանության դրական պարտավորության հետ և ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել խախտում կապված պետության՝ այդ հոդվածով նախատեսված դատավարական պարտականությունների հետ:
Իրավունք – Հոդված 2: (ա) Նյութական իրավական տեսակետից:
(i) Մահաբեր ուժի կիրառումը: Կարաբինիերի կողմից մահաբեր ուժի կիրառմանը նախորդող և հաջորդող պահերը լուսանկարահանվել և տեսագրվել են: Տեսաերիզից հստակ երևում է, որ տեղի է ունեցել անօրինական և կատաղի հարձակում իրավապահ մարմինների մեքենայի դեմ, որը պարզապես փորձում էր հեռանալ դեպքի վայրից և որևէ վտանգ չեր ներկայացնում ցուցարարների համար: Այս ծայրահեղ լարված իրավիճակում Կառլո Ջուլիանին որոշել է բարձրացնել գետնին գտնվող կրակմարիչը և բարձրացրել է այն կրծքավանդակի բարձրության` մեքենայի ուղևորների վրա նետելու ակնհայտ մտադրությամբ: Նրա գործողությունները կարող էին ողջամտորեն մեկնաբանվել կարաբինիերների կողմից, որպես նշան, որ չնայած վերջինիս բանավոր նախազգուշացումներին և զենքը ցույց տալուն, ջիպի վրա հարձակումը չէր պատրաստվում դադարել կամ նվազեցնել իր ինտենսիվությունը: Ավելին, ցուցարարների գերակշիռ մեծամասնությունը թվում է որ շարունակում էր հարձակումը: Արդյունքում ծառայողի անկեղծ հավատը, որ իր և իր գործընկերների կյանքերը վտանգի տակ են կարող էր միայն ամրապնդվել: Դա կարող է արդարացնել այնպիսի պոտենցիալ մահաբեր պաշտպանության միջոցների դիմելը, ինչպես օրինակ կրակոցներ արձակելը: Ավելին, կրակոցների ուղղությունը հստակորեն չի պարզվել: Կարաբինիերին, իրեն պաշտպանելու նպատակով կարող էր կրակել միայն ջիպի տանիքի և պահեստային անիվի միջև եղած նեղ տարածության միջով: Փաստը, որ օդ արձակած կրակոցը կարող է վնաս պատճառել հարձակվողներից մեկին կամ նույնիսկ սպանել նրան, ինչպես ցավալիորեն տեղի է ունեցել այս դեպքում, ինքին չի նշանակում, որ պաշտպանական գործողությունը չափազանց և անհամաչափ է եղել: Այդպիսով, մահաբեր ուժի կիրառումը բացարձակապես անհրաժեշտ է եղել «ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար» 2-րդ հոդվածի 2-րդ (ա) կետի իմաստով:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ)
(ii) Մահաբեր ուժի կիրառումը կարգավորող օրենսդրական համակարգը և իրավապահ մարմիններին հատկացված զենքերը. Այս գործով ուժի կիրառումը կարգավորող դրույթների ձևակերպումներն ամբողջապես նույնական չեն 2-րդ հոդվածի հետ, սակայն այնուամենայնիվ արտացոլում են այն, և ձևակերպումների տարբերությունը կարող է հաղթահարվել ներպետական դատարանների մեկնաբանության միջոցով: Փաստարկը, որ իրավապահ մարմիններին պետք է ոչ մահաբեր զենքեր հատկացվեին էական չէ մի գործով, երբ անձը սպանվել է հանկարծակի և կատաղի հարձակման ընթացքում, որն անմիջական և լուրջ վտանգ էր ստեղծել երեք կարաբինիերների կյանքի նկատմամաբ:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ)
(iii) Արդյոք գործողությունների կազմակերպումը և ծրագրումը համապատասխանել են կյանքի պաշտպանության պարտականության հետ Ջիպի վրա անակնկալ հարձակումը ճակատագրական կրակոցի արձակումից մի քանի րոպե առաջ տեղի է ունեցել հարաբերական խաղաղության պահին և չէր կարող կանխատեսվել: Ավելին, իրադարձությունը հսկելու համար տեղակայվել էր մեծաթիվ անձնակազմ, որի մեծ մասը կամ հատուկջոկատայիններ էին կամ հատուկ վերապատրաստում էին անցել: Հաշվի առնելով նրանց թիվը չէր կարելի ակնկալել, որ բոլորը երկարատև փորձառություն ունենային և / կամ մի քանի ամսվա կամ տարվա ուսուցում ստացած լինեին: Այդպիսի պահանջ կարող է դրվել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները գործ ունեն հստակ և նույնականացվող թիրախի հետ: Հետևաբար, 2-րդ հոդվածի որևէ խախտում չի կարելի գտնել միայն Ջենովայում անցացվող Մեծ ութնյակի գագաթաժողովի համար կարաբինիերի ընտրության հիման վրա, ով ընդամենը քսաներկու տարեկան և տասնմեկ ամսական էր այդ ժամանակ և ընդամեն տաս ամիս էր ինչ ծառայություն էր իրականցնում: Դատարանը գտել է, որ կարաբիներների գործողությունները ջիպի վրա հարձակման ընթացքում չեն հանգեցրել 2-րդ հոդվածի խախտմանը դրա նյութաիրավական տեսակետից: Վերջապես, կարաբինիերների կողմից հարձակումից անմիջապես առաջ ընդունված որոշումները՝ կապված մեքենայի ընտրության, ընտրված երթուղու և ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի համարված վիրավոր ծառայողի կողմից զենք կրելու հետ քննադատության ենթակա չեն: Ինչ վերաբերում է ճակատագրական կրակոցին հաջորդած իրադարձություններին, որևէ ապացույց չկա, որ Կառլո Ջուլիանիին ցուցաբերված օգնությունը եղել է անհամապատասխան կամ ուշացած կամ ջիպը դիտավորյալ են վարել նրա մարմնի վրայով: Ամեն դեպքում դիահերձման եզրակացությունը ցույց է տվել, որ ուղեղի վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ մի քանի րոպեի ընթացքում հանգեցրել են մահվան: Այդ պատճառով Իտալական իշխանությունները չեն խախտել իրենցից ողջամտորեն ակնկալվող հնարավոր գործողությունները կատարելու պարտականությունը՝ մահաբեր ուժի հնարավոր կիրառումը ներառող գործողությունների ընթացքում երաշխիքների պահանջվող մակարդակի ապահովման համար:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ):
(բ) Դատավարական տեսակետ – Ներպետական հետաքննությունը բավարար արդյունավետ է եղել որպեսզի հնարավորություն տա պարզել, արդյոք մահաբեր ուժի կիրառումն արդարացված է եղել և արդյոք ոստիկանական գործողությունների կազմակերպումը և ծրագրումը համապատասխանել է կյանքի պաշտպանության պարտավորության հետ: Թեև ճշմարիտ է, որ դիմումատուները (Կառլո Ջուլիանիի ծնողները և քույրը) հնարավորություն չեն ունեցել դիմել գործում որպես քաղաքացիական հայցվոր ներգրավվելու համար, նրանք այնուամենայնիվ ունեցել են տուժող կողմի իրավունքները և լիազորությունները, որոնք կարող էին իրականացնել հետաքննության ընթացքում: Ավելին, դիահերձման վերաբերյալ դրա իրականացումից հազիվ երեք ժամ առաջ ծանուցելը գործնականում կարող էր դժվար, եթե ոչ անհնար, դարձնել տուժող կողմի համար իրականացնել իրենց ընտրությամբ փորձագետ նշանակելու իրավունքը և ապահովել վերջինիս մասնակցությունը դատաբժշկական փորձաքննություններին, 2-րդ հոդվածը չի պահանջում, որպես այդպիսին, որ տուժողի հարազատների համար ապահովվի այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է դատական բժիշկների կողմից տուժողի գլխում տեղակայված գնդակի բեկորը դուրս չբերելը և չգրանցելը, ուժի կիրառումն արդարացվելու էր ամեն դեպքում ինչպես նկատելի է 2-րդ հոդվածի նյութաիրավական տեսակետից: Դրանից հետևում է, որ խնդրո առարկա մետաղյա բեկորը էական չի եղել հետաքննության արդյունավետության տեսակետից: Դատարանն այնուհետև նկատել է, որ մարմնի դիակիզումը, որն անհնար է դարձրել հետագա դատաբժշկական փորձաքննությունների իրականացումը, թույլատրվել է դիմումատուների խնդրանքով:
Դատախազության կողմից ձեռք բերված ապացույցները և, մասնավորապես, ջիպի վրա հարձակման տեսաերիզը, հանգեցրել է ողջամիտ կասկածներից դուրս եզրակացության, որ կարաբինիերը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, որը արդարացման հիմք է հանդիսանում Իտալիայի քրեական օրենքի համաձայն: Չի կարելի ասել նաև որ դատախազությունն անխոս ընդունել է իրադարձություններում ներգրավված իրավապահ մարմինների ծառայողների ներկայացրած տարբերակը: Այն փաստը, որ կարաբրնիերներին է հանձնարարվել որոշ օբյեկտիվ տեխնիկական ստուգումներ բացասական չի ազդել հետաքննության անկողմնակալության վրա: Ավելի նուրբ խնդիր է առաջացել կապված դատախազության կողմից ձգաբանության փորձագետի նշանակման հետ, ով, մասնագիտացված ամսագրի համար գրված հոդվածում, բացահայտ պաշտպանել է այն տեսակետը, որ կարաբինիերը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում: Հաշվի առնելով, որ հետաքննության հենթատեքստում նշանակված փորձաքննություննրն իրականացվել են, ի թիվս այլոց, այդ տեսակետին կողմ կամ դեմ ապացույցների ներկայացման համար, այն փորձագետի ներկայությունը , որ կանխակալ կարծիք ունի առարկայի վերաբերյալ հեռու է հուսադրող լինելուց: Այնուամենայնիվ խնդրո առարկա փորձագետը չորս փորձագետներից բաղկացած խմբից ընդամենը մեկն էր և փորձարարությունները, որ նա պետք է իրականացվեր ձգաբանական եզրակացության նպատակով ըստ էության օբյեկտիվ և տեխնիկական բնույթի էին: Հետևաբար նրա ներկայությունը ինքին ունակ չէր նսեմացնել ներպետական հետաքննության անկողմնակալությունը: Ավելին, դիմումատուների կողմից չի ապացուցվել, որ հետաքննությունը բավարար անկողմնակալ կամ անկախ չի եղել: Վերջապես հետաքննությունն իրականացվել է պատշաճ հոգատարությամբ և չի կարելի համարել, որ խոչընդոտվել է երկարատև հապաղումների կամ ժամանակի վատնման արդյունքում:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տաս կողմի և յոթ դեմ հարաբերակցությամբ):
Մեծ պալատը վճռել է նաև ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ որ տեղի չի ունեցել 13-րդ հոդվածի խախտում և միաձայն, որ տեղի չի ունեցել 38-րդ հոդված խախտում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy