© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Gülay Çetin-ն ընդդեմ Թուրքիայի - 44084/10
Վճիռ 05.03.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Ծանր հիվանդությամբ տառապող նախնական կալանքի տակ գտնվող անձի առողջությունը պահպանելու ընթացակարգերի բավարար կերպով սահմանված չլինելը. խախտում
Հոդված 14
Խտրականության արգելում
Դատապարտված բանտարկյալների համեմատությամբ նախնական կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ առողջության հիմքով ազատ արձակվելու մասով չարդարացված տարբերակված վերաբերմունքը. խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Վճիռների կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունից պահանջվել է ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցներ բարելավելու համար ծանր հիվանդությամբ տառապող նախնական կալանքի տակ գտնվողների առողջապահական խնդիրները
Փաստեր. 2007թ. փետրվարին դիմումատուն, ով 2006թ. դեկտեմբերից գտնվել է նախնական կալանքի տակ, սկսել է գանգատվել ստամոքսի և մարսողական համակարգի խնդիրներից: 2008թ. սեպտեմբերին քրեական դատարանը նրան մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության մեջ և նրան դատապարտել է տասնհինգ տարվա ազատազրկման: Այդ որոշման դեմ բողոք ներկայացնելուց հետո էլ նա շարունակել է մնալ նախնական կալանքի տակ: 2009թ. ապրիլին ախտորոշել են, որ նրա մոտ զարգացել է ստամոքսի քաղցկեղ: Նրա իրար հաջորդող բոլոր դիմումները պայմանական ազատման վերաբերյալ մերժվել են: 2011թ. փետրվարին Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել դիմումատուի վերաբերյալ կայացված դատավճիռը: 2011թ. հունիսին վարույթ էր սկսվել նրա դատավճռի կատարումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ այն բանից հետո, երբ իրականացված բժշկական զննության արդյունքում եզրակացություն էր տվել, որ նրա հիվանդությունն անբուժելի է և բանտային միջավայրում նրա կյանքին վտանգ է սպառնում: 2011թ. հուլիսի 12-ին նրա հիվանդության հետևանքով դիմումատուն մահացել է մինչև իր կողմից ներկայացված դիմումի հիման հարուցված վարույթի ավարտը, որը նրան հույս էր տալիս արժանանալ պայմանական ազատման, պատժի կասեցման կամ նախագահի ներման:
Իրավունք
Հոդված 3. Չի վիճարկվել, որ դիմումատուի վիճակը եղել է ծանր և այն վատթարացել է ժամանակի ընթացքում, փաստ է, որ բարձրացված հարցերը վերաբերել են նրա բուժմանը և բանտային միջավայրին: Մինչ նա գտնվել է նախնական կալանքի տակ, նրա ազատման վերաբերյալ իրար հաջորդող բոլոր դիմումները մերժվել են, չնայած այն բանի, որ դրանք հիմնավորված են եղել բժշկական եզրակացություններով: Դատարանները մերժել են ծանր հիվանդությամբ տառապող կալանավորվածներին օգտվել դատավարական որոշակի ընթացակարգերից միայն այն հիմքով, որ դրա իրավունքն ունեն միայն այն անձինք, ում նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մեկնաբանությունը մասամբ պայմանավորված է եղել օրենսդրական անհստակ դրույթի բնույթից և հստակ օրենքի բացակայությունից, որով դատավորները հնարավորություն կունենային Քրեական դատավարության օրենսգիրքը կիրառելիս հաշվի առնել դատապարտյալի առողջական վիճակը: Հետևաբար, հիվանդ դատապարտյալներին պաշտպանելու համակարգը հեռու էր պարզ, կանխատեսելի և արդյունավետ լինելուց:
Դիմումատուի նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինս կարող էր դիմել օրենքով նախատեսված այնպիսի միջոցներին, որոնք կոչված են պաշտպանելու ծանր հիվանդություն ունեցող կալանավորվածների առողջությունը, քանի որ այդ պահի դրությամբ իսկ նրա հիվանդությունը հասել էր վերջնական փուլի: Նրա փաստաբանը հետագայում դիմում էր ներկայացրել երկրի նախագահին ներում շնորհելու համար և պահանջել կասեցնել դատավճռով սահմանված պատժի կրումը: 2011թ. ապրիլի 8-ին դիմումատուի համար պատասխանատու հիվանդանոցի բաժանմունքի հայտնել է, որ դիմումատուն բանտում չի կարող մնալ: Այդուհանդերձ, դատախազությունը, որը օրենքով սահմանված կարգով դիմումատուի հարցը պետք է քննարկման հանձներ Դատական բժշկության ինստիտուտի փորձագիտական խորհրդին, դա արել էր քսան օր սպասելուց հետո: Սակայն, ոչինչ չէր վկայում այն մասին, որ փորձագիտական այդ խորհուրդը ավելի գրագետ էր գնահատելու անձի առողջական վիճակը, քան հիվանդանոցի բաժանմունքի այն մասնագետը, որի պարբերական վերահսկողության տակ է գտնվել դիմումատուն: Այնուամենայնիվ, դժվար էր հասկանալ, թե ինչու էր ինստիտուտը համարել անհրաժեշտ կրկին զննել դիմումատուին, տեղափոխելով նրան ուրիշ քաղաք կամ ինչու էին դա արել սպասելով մինչև 2011թ. հունիսի 8-ը, երբ միակ հարցը, որը պետք է որոշվեր դա այն էր. արդյո՞ք հիվանդանոցի կողմից ախտորոշված հիվանդությունը դիմումատուին իրավունք էր տալիս դիմել օրենքով նախատեսված ընթացակարգին: Վերջապես, դատաբժշկական փորձագետներից ևս մեկ շաբաթ էր պահանջվել ներկայացնելու իրենց եզրակացությունը, որն վերջ ի վերջո թույլատրում էր ազատել դիմումատուին: Այդ եզրակացությունը չէր ուղարկվել համապատասխան դատախազին, մինչդեռ 2011թ. հունիսի 15-ին ընդունելուց մեկ շաբաթ հետո այն հրապարակվել էր Արդարադատության նախարարության օնլայն պորտալի միջոցով, իսկ դատախազը այն չէր ստացել մինչև հուլիսի 18-ը, դիմումատուի մահից վեց օր հետո: Հետևաբար, վիճարկվող ընթացակարգերի կիրառման ժամանակ ձևական կողմի պահպանումը մարդասիրական նկատառումներից ավելի բարձր է դասվել, ինչը թույլ չի տվել մահամերձ վիճակում գտնվող դիմումատուին իր կյանքի վերջին օրերն արժանապատվորեն անցկացնել: Կալանավորման ընթացքում հնարավորություն չունենալ դիմելու այն պաշտպանության միջոցներին, որոնք առկա էին թեկուզ տեսության մեջ Թուրքիայի օրենսդրությունում, նսեմացրել էր դիմումատուի արժանապատվությունը, նրան կանգնեցնելով այնպիսի փորձության առաջ, որը գերազանցում էր ազատությունից զրկվելու և քաղցկեղի բուժման հետ կապված տառապանքի անխուսափելի մակարդակը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14՝ հոդված 3-ի հետ համակցությամբ. Բողոքարկվող փաստերն ընկնում են 3-րդ հոդվածի շրջանակի ներքո, որով վճռվել է, որ տեղի է ունեցել խախտում: Դիմումատուի՝ որպես «նախնական կալանքի տակ գտնվողի» դիրքորոշումը ընկել է 14-րդ հոդվածի «այլ դրությունից» հասկացության ներքո և նա կարող էր պնդել, որ գտնվել է նույն վիճակում, ինչ և «դատապարտյալները»: Հետևաբար, 14-րդ հոդվածը կիրառելի էր տվյալ դեպքում:
Համաձայն գործող օրենսդրության՝ նախնական կալանքի տակ գտնվողները իրավունք չեն ունեցել դիմելու ազատ արձակման: Հետևաբար առկա էր տարբերակված վերաբերմունք նախնական կալանքի տակ գտնվողների և օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատիժ կրողների միջև, քանի որ անձանց առաջին խումբը չէր կարող օգտվել պաշտպանության նույն իրավունքից ինչպես որ վերջինը, եթե նրանք ունեին անբուժելի հիվանդություն: Մինչդեռ, Եվրոպական բանտային կանոններով* սահմանված է, որ թույլատրելի չէ որևէ խտրականություն այն անձանց միջև ովքեր ձերբակալվել են և գտնվում են նախնական կալանքի տակ և նրանց միջև, ովքեր գտնվում են ազատազրկման մեջ` համաձայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի: Մյուս հանձնարականներն առնչվում են անբուժելի հիվանդների նկատմամբ վերաբերմունքի խնդրին: Համապատասխանաբար, Դատարանը հաստատել է Laduna-ն ընդդեմ Սլովակիայի վճռով հայտնած այն դիրքորոշումը, որը վերաբերում է այն տարբերակված վերաբերմունքին, որն առկա էր նախնական կալանքի տակ գտնվողների և ազատազրկման դատապարտվածների միջև տեսակցությունների իրավունքն իրականացնելու հարցում: Այս գործով a fortiori կիրառելի էր այդ մոտեցումը, որը կապված էր կալանքի տակ գտնվողի արժանապատվության պաշտպանությանը, ով տառապում էր այնպիսի հիվանդությամբ, որն ուներ կարճ ժամկետում մահվան ելքի հավանականություն:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Սույն գործով բարձրացված հարցերը, ամենայն հավանականությամբ կրկնվող բնույթ են ունեցել ամեն անգամ, երբ անձը գտնվել է մինչդատական կալանքի տակ և տառապել անբուժելի հիվանդությամբ և կանխատեսելի է եղել կարճ ժամկետում նրա մահվան հավանականությունը: Բացառիկ դեպքերում Դատարանը նշել է այն ընդհանուր միջոցները, որոնք կարող էին լուծել ընթացակարգային որոշ խնդիրները, որոնք կապված էին բանտարկյալների առողջության և բարեկեցության պաշտպանության իրականացման հետ:
Պետք է գոյություն ունենան հստակ կանոններ, որոնք դատավորները պարտադիր կերպով պետք է հաշվի առնեն օրենքով դեռ անմեղ հանդիսացող կալանքի տակ գտնվողների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, ելնելով նրանց առողջական վիճակից և այդ վիճակի համատեղելիությունից բանտային կյանքի հետ, հաշվի առնելով մարդասիրական նկատառումները:
Բացի այդ, այն կալանավորների գործերով, որոնց վիճակը բացառապես ծանր է, Գերագույն դատարանը պետք է իրավասություն ունենա ազատ արձակել նրանց դատավարության ցանկացած փուլում, մասնավորապես, երբ գործը քննվում է ինքնաբերաբար:
Ինչ վերաբերում է առողջության հիմքով դատավճիռների կասեցմանը և առողջության հիմով Թուրքիայի նախագահին դիմած ներման խնդրանքներին, որոնք, ըստ էության, հիմնված են բժշկական օբյեկտիվ գնահատված արդյունքների և ըստ իրենց բնույթի՝ մարդասիրական նկատառումների վրա, պաշտպանության համակարգը կարող է կալանքի տակ գտնվողների համար, որոնք ունեն անբուժելի հիվանդութուն և հավանական է, որ կարճ ժամկետում կմահանան, հնարավորություն ստեղծել դիմելու այն նույն միջոցներին, որոնք հասանելի են դատապարտյալներին, կամ նոր օրենք ընդունել, կամ ընդգրկել գոյություն ունեցող օրենքի ներքո:
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությունների պաշտոնական համակարգին, որի նպատակն էր որոշելու, թե արդյո՞ք դատապարտյալի հիվանդությունը համատեղելի է բանտի կյանքի հետ, գործող կարգը, որը շնորհվել է Դատական բժշկության ինստիտուտին, պետք է պարզեցված լինի, որպեսզի հնարավոր լինի խուսափել չափազանց ձևական մոտեցումներից, որպեսզի այն կալանավորները, որոնք անբուժելի հիվանդություն ունեն, այլևս լքված չլինեն կամ չտառապեն ձգձգումների, սխալ արդարադատության կամ այլ թերությունների հետևանքով:
Դատարանը այն թողել է պատասխանող պետության հայեցողությանն ընդունելու այնպիսի ընդհանուր միջոցներ, որոնք որ այն անհրաժեշտ է համարում ցանկալի նպատակներին հասնելու համար:
Հոդված 41. 20,000 եվրո միասին դիմումատուի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի պահանջը մերժվել է:
(Տե՛ս Laduna-ն ընդդեմ Սլովակիայի, թիվ 31827/02, 13 դեկտեմբեր 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 147):
* Նախարարների կոմիտեի Rec(2006)2 հանձնարարականն Եվրոպայի խորհրդի ադնամ պետություններին «Եվրոպական բանտային կանոնների մասին», ընդունվել է 11 հունվար 2006թ.:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy