© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 142
հունիս 2011
Ջուրանն ընդդեմ Ռումինիայի - 24360/04
Վճիռ 21.6.2011թ. [Երրորդ բաժանմունք]
Հոդված 35
Հոդված 35-3-բ
Էական վնասի բացակայություն
Ներպետական դատավարությունները հետապնդել են դիմումատուի բնակարանից ենթադրաբար հափշտակված 350 եվրո արժողությամբ ապրանքների վերադարձը. նախնական առարկությունը մերժվել է
Փաստեր – 2002թ. Ներպետական դատարանները քրեական դատավարության սահմաններում կայացրած վերջնական դատավճռով երրորդ անձի մեղավոր են ճանաչել դիմումատուին պատկանող մի շարք առարկաների հափշտակության մեջ և պարտավորեցրել են մեղավորին դիմումատուին վճարել փոխհատուցում` դրանց գնահատված արժեքի չափով (մոտ 350 եվրո): 2003թ. բողոքի հիման վրա Գերագույն վճռաբեկ դատարանը վերացրել է մեղադրական դատավճիռը, արդարացրել երրորդ անձին և ազատել նրան դիմումատուին փոխհատուցում և կատարված ծախսերի դիմաց վճարելուց:
Իրավունք – հոդված 35 կետ 3 (բ): Կողմերից ոչ մեկը տեղեկություն չի ներկայացրել դիմումատուի ֆինանսական վիճակի վերաբերյալ: Դիմումատուն, այնուամենայնիվ, թոշակառու է և Ռումինիայի` Թոշակների և Սոցիալական ապահովության դեպարտամենտի համաձայն Ռումինիայում թոշակի միջին չափը 2003թ., երբ դիմումատուն զրկվել է 350 եվրո փոխհատուցման իրավունքից, կազմել է մոտ 50 եվրո: Ներպետական դատաքննությունը, որը Դատարանին ներկայացված գանգատի առարկան է, ուղղված է եղել նրա բնակարանից հափշտակված առարկաները վերադարձնելուն: Այդպիսով, ի լրումն կոնկրետ առարկաների հետ կապած նյութական շահի և դրանց ոչ նյութական արժեքի, անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն փաստը, որ դատավարությունը դիմումատուի համար սկզբունքի հարց է հանդիսացել` այն է իր գույքի և տան նկատմամբ հարգանքի իրավունքի: Այսպիսի հանգամանքներում չի կարելի համարել, որ դիմումատուն էական վնաս չի կրել:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
Ըստ էության Դատարանը գտել է, որ 2002թ. վերջնական վճռի բեկանումը չի հանգեցրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կամ 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտմանը
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy