© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 167
2013թ. հոկտեմբեր
Gutsanovi-ն ընդդեմ Բուլղարիայի - 34529/10
Վճիռ 15.10.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Կնոջ և անչափահաս երեխաների աչքի առջև քաղաքական գործչին՝ իր տանը ձերբակալելու նկատակով իրականացվող ոստիկանական մեծածավալ օպերացիան. խախտում
Հոդված 5
Հոդված 5-3
Անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ
Ոստիկանատանը կալանքի տակ պահելու տևողությունը (3 օր 5 ժամ և 30 րոպե). խախտում
Փաստեր. Դիմումատուներն են Վառնայում հայտնի քաղաքական գործիչ պրն. Gutsanov-ը, նրա կինը և երկու անչափահաս դստրերը: Իշխանությունները պրն. Gutsanov-ն կասկածել են կոռուպցիայի մեջ և որոշում կայացրել նրան ձերբակալելու և վերջինիս բնակարանը խուզարկելու վերաբերյալ: 2010թ. մարտի 31-ին, ժամը 06.30-ի մոտակայքում զինված և դիմակավորված ոստիկանության աշխատակիցներից կազմված հատուկ խումբը ժամանել էր դիմումատուների առանձնատուն: Այն ժամանակ, երբ պրն. Gutsanov-ը չէր արձագանքել դուռը բացելու հրամանին, ոստիկանության աշխատակիցները հարկադրված են եղել բացել շքամուտքի դուռը և ներս մտնել տուն: Ոստիկանության ժամանումն արթնացրել էր պրն. Gutsanov-ի կնոջն ու նրա երկու փոքր երեխաներին: Առաջին դիմումատուին ուղեկցել էին առանձին սենյակ: Բնակարանն ենթարկվել էր խուզարկության և մի շարք իրեղեն ապացույցներ էին առգրավվել օպերացիայի ընթացքում: Երբ ժամը 13.00-ի մոտակայքում պրն. Gutsanov-ն ոստիկանության ուղեկցությամբ լքում էր տունը, դուրսն արդեն հավաքվել էին լրագրողները և հեռարձակողները: Մամուլի ասուլիս էր անցկացվել: Հաջորդ օրը տեղական օրաթերթից մեկը հրապարակել էր դատախազի մեկնաբանությունները` Ներքին գործերի նախարարի կողմից տվյալ գործի վերաբերյալ տրված մի հարցազրույցից որոշ հատվածների հետ մեկտեղ: Նույնը օրը դատախազը մեղադրանք էր ներկայացրել պրն. Gutsanov-ն, նրան մեղադրելով մի շարք հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ նրա, որպես հանրային ծառայողի, ներգրավվածության համար հանցավոր մի խմբին, որի գործունեության արդյունքում մի շարք պայմանագրեր էին կնքվել, որոնք չէին բխում քաղաքապետարանի շահերից, ինչպես նաև հանրային ծառայողի կողմից իր պաշտոնը չարաշահելու համար: Դատախազը որոշում էր կայացրել յոթանասուն երկու ժամով կալանքի վերցնել առաջին դիմումատուին, որպեսզի ապահովեր վերջինիս դատարան ներկայանալը: 2010թ. ապրիլի 3-ին պրն. Gutsanov-ը կանգնել էր դատարանի առաջ և նիստի վերջում նրան նախնական կալանքի տակ էին վերցրել: 2010թ. մայիսի 25-ին վերաքննիչ դատարանը այն փոխարինել էր տնային կալանքով: 2010թ. հուլիսի 26-ին առաջին ատյանի դատարանը նրան գրավով ազատ էր արձակել: 2013թ. ապրիլին նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շարունակում էր ընթացի մեջ գտնվել նախաքննության փուլում:
Իրավունք. Հոդված 3. Ոստիկանական օպերացիան նպատակ է հետապնել ձերբակալել անձին, կատարել խուզարկություն և առգրավել ապացույցները, ինչպես նաև՝ իր առջև դրված ուներ հանցագործության կատարման համար անձին հետապնդելու հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիր: Չնայած չորս դիմումատուներն ոստիկանական օպերացիայի արդյունքում ֆիզիկապես չեն տուժել, այդուհանդերձ, դրա ընթացքում ուժի գործադրման որոշակի աստիճան կարելի էր ենթադրել: Առանձնատան շքամուտքի դուռը բացվել է հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ ուժի գործադրմամբ, դիմակավորված, զինված ոստիկանները չեզոքացրել էին պրն. Gutsanov-ն՝ նրան իջեցնելով առաջին հարկ և ձեռնաշղթաներ հագցնելով: Պրն. Gutsanov-ը Վառնայում հայտնի քաղաքական գործիչ էր և այդ ժամանակ հանդիսանում էր քաղաքային խորհրդի նախագահ: Գործում ներկայացված չեն ապացույցներ, որոնք կփաստեն նախկինում նրա բռնություն գործադրելու փորձի և ոստիկանության աշխատակիցների համար սպառնալիք հանդիսանալու մասին: Դիմումատուների տանը զենքի առակայության փաստն ինքնին բավարար չէր հատուկ նշանակության ջոկատի կամ այդ աստիճանի ուժի օգտագործումն արդարացնելու համար: Ընտանիքի անդամների հնարավոր ներկայությունը ձերբակալության ժամանակ հանգամանք է, որն անհրաժեշտ է հաշվի առնել ոստիկանական այսպիսի օպերացիաների ծրագրավորման և իրականացման ժամանակ: Խուզարկության անհրաժեշտության և օրինականության հարցի՝ դատարանի կողմից նախապես չքննելը օպերացիայի ծրագրավորման գործընթացը թողել է բացառապես ոստիկանության և քննչական մարմինների հայեցողությանը, ինչի պատճառով տկն. Gutsanova-ն և նրա երկու անչափահաս դստրերի իրավունքներն ու օրինական շահերը բավարար կերպով հաշվի չեն առնվել: Իրավապահ մարմինները չեն դիտարկել օպերացիայի՝ դիմումատուների տանն իրականացման հնարավոր այլընտրանքները, ինչպես օրինակ՝ այն ավելի ուշ ժամի կամ այլ կարգի ծառայողների միջոցով իրականացնելը: Տկն. Gutsanova-ի և նրա դստրերի օրինական շահերը հաշվի առնելը առանձնակի կարևոր էր, քանի որ վերջիններս չէին կասկածվում ամուսնու կողմից ենթադրաբար կատարված հանցագործության մեջ ներգրավված լինելու համար, իսկ նրանց երկու դստրերը չափազանց երիտասարդ լինելու (հինգ և յոթ տարեկան) պատճառով հոգեբանորեն խոցելի էին: Իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել տկն. Gutsanova-ի և նրա երկու անչափահաս դստրերի վրա:
Այն հանգամանքը, որ օպերացիան անցկացվել է վաղ առավոտյան և որ դրա իրականացման համար ներգրավվել են հատուկ նշանակության ոստիկանական ուժեր, ովքեր կրում էին դիմակներ և ում նկատել են տկն. Gutsanova-ն և նրա երկու դստրերը, նպաստել է այս երեք դիմումատուների մոտ առաջացող վախի և անհանգստության զգացումները սրելուն, ընդսմին, նրանց նկատմամբ կիրառված վերաբերմունքը գերազանցել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանած խստության աստիճանը: Այդ իսկ պատճառով նրանք ենթարկվել են նվաստացնող վերաբերմունքի: Ոստիկանության կողմից ձեռնարկված տվյալ օպերացիան ծրագրավորվել և իրականացվել է առանց հաշվի առնելու մի շարք էական գործոններ, ինչպես օրինակ՝ այն հանցագործության բնույթը, որի մեջ պրն. Gutsanov-ը կասկածվում էր, այն, որ վերջինս բռնության գործադրման մեջ երբեք չի մեղադրվել, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ և դստրեր ներկայությունը առանձնատանը: Այս բոլոր տարրերը հստակ կերպով մատնանշում են պրն. Gutsanov-ն իր առանձնատանը ձերբակալելու նպատակով կիրառված միջոցների ավելորդությունը: Ձերբակալելու համար կիրառված ընթացակարգը պրն. Gutsanov-ի մոտ առաջացրել է վախի, տառապանքի և անզորության սուր զգացում, որն ի զորու էր վերջինիս նվաստացնելու և ստորացնելու՝ սեփական և մերձավոր հարազատների աչքերում: Հետևաբար, նա նույնպես ենթարկվել է նվաստացնող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 3
(ա) Դատարան ներկայանալը. Պրն. Gutsanov-ը ձերբակալվել է 2010թ. մարտի 31-ին, ժամը 06.30-ին, որից հետո նրան դատավորի մոտ են տարել միայն երեք օր, հինգ ժամ և քսան րոպե անց: Նա կասկածվում էր մի գործով, որը վերաբերվում էր հանրային միջոցների յուրացմանը և պաշտոնեական դիրքի չարաշահմանը, սակայն չէր կասկածվում բռնի բնույթի քրեական գործունեության մեջ ներգրավվածության համար: Պրն. Gutsanov-ի ձերբակալմամբ ավարտված ոստիկանական օպերացիայի ընթացքում վերջինս ենթարկվել էր նվաստացնող վերաբերմունքի: Այդ դեպքերից հետո և անկախ այն հանգամանքից, որ նա չափահաս էր և կալանքի տակ վերցվելուց անմիջապես հետո օգտվել էր փաստաբանի ծառայություններից, պրն. Gutsanov-ը ձերբակալությանը հաջորդող օրերի ընթացքում գտնվում էր հոգեբանորեն խոցելի վիճակում: Բացի այդ, այն փաստը, որ նա հայտնի քաղաքական գործիչ էր և զանգվածային լրատվամիջոցները հետաքրքրված էին նրա ձերբակալության մանրամասներով, անկասկած գումարվել էր կալանքի տակ գտվելու վաղ ժամանակաշրջանում նրա հոգեբանական ճնշումներին: Կալանքի տակ գտնվելու առաջին օրվա ընթացքում պրն. Gutsanov-ը մասնակցել էր քննչական մի շարք միջոցառումների: Սակայն, շրջանային դատախազությունը` դատական թույլտվության բացակայության պայմաններում՝ մինչև ներպետական օրենսդրությամբ թույլատրված կալանքի տակ գտնվելու չորսօրյա ժամկետի լրանալը չէր միջնորդել նրան նախնական կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, թեև դիմումատուն շուրջ երկու օր չէր մասնակցել որևէ քննչական միջոցառմանը: Նա կալանքի տակ էր գտնվում մի քաղաքում, որտեղ տեղակայված էր այն դատարանը, որն իրավասու էր որոշում կայացնել նրա նախնական կալանքի վերաբերյալ, և անվտանգության որևէ հատուկ միջոցառումներ անհրաժեշտ չէր ձեռնարկել իր դեպքում: Ամփոփելով, հաշվի առնելով դիմումատուի ձերբակալությանը հաջորդող մի քանի օրերի ընթացքում նրա ունեցած հոգեբանական խոցելի վիճակը և այն, որ չկար որևէ հանգամանք, որով կհիմնավորվեր նրա` կալանքի տակ գտնվելու երկրորդ կամ երրորդ օրը դատավորի մոտ չտանելու որոշումը, պետությունը չէր կատարել իր պարտավորությունը, ըստ որի դիմումատուն «անհապաղ» պետք է տարվի դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է ստուգել նրա կալանավորման օրինականությունը:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
(բ) Կալանավորման ժամկետը. Պրն. Gutsanov-ը չորս ամիս ժամկետով զրկված է եղել ազատությունից, որից երկու ամիսը նա գտնվել է տնային կալանքի տակ: Ազատ արձակելու վերաբերյալ նրա ներկայացրած առաջին միջնորդությունների պարագայում իսկ ներպետական դատարանները բացառել էին նրա՝ արդարադատությունից խուսափելու հավանականությունը: Այդուհանդերձ, այդ դատարաններն որոշում էին կայացրել նրա կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին, հիմք ընդունելով այն, որ նա կարող էր այլ հանցագործություններ կատարել, մասնավորապես՝ ապացույցները կեղծեր: 2010թ. մայիսի 25-ի որոշմամբ վերաքննիչ դատարանը հանգել էր այն եզրակացության, որ վերջին այդ վտանգը նույնպես դադարել էր գոյություն ունենալ, քանի որ դիմումատուն հրաժարվել էր իր քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնից: Սակայն, վերաքննիչ դատարանը պրն. Gutsanov-ի նկատմամբ կայացրել էր տնային կալանք նշանակելու որոշում՝ առանց հիմնավորելու ընտրված այդ միջոցի հիմքում ընկած պատճառները, որն անփոփոխ էր մնացել մյուս երկու ամիսների ընթացքում: Հետևաբար, իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ հիմնավորելու դիմումատուի 2010թ. մայիսի 25-ից հետո կալանավորման պատճառները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 § 5. Պետության պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքով սահմանված վնասների փոխհատուցման պահանջի մասին հայցը չի կարող համարվել որպես իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց: Ներպետական օրենսդրությունում չկար որևէ այլ իրավադրույթ, որով հնարավոր կլիներ փոխհատուցում ստանալ այն վնասների համար, որոնք պատճառվել են կալանավորման ժամկետի չափազանց երկար լինելու կամ դատավորի մոտ ուշ տարվելու արդյունքում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 § 2. Պրն. Gutsanov-ի ձերբակալությունից մեկ օր անց Ներքին գործերի նախարարի կողմից արված մեկնաբանությունները, որոնք հրապարակվել էին մի թերթում, երբ գործը գտնվում էր հանրության ուշադրության ներքո, հեռու էին սոսկ տեղեկատվության փոխանցում համարվելուց: Նախարարի մեկնաբանությունների պատճառով հանրության մոտ կարծիք էր ձևավորվել, որ պրն. Gutsanov-ը հանցավոր խմբի հետևում կանգնած «գլուխներից» մեկն է, ով հանրային խոշոր գումարներ է յուրացրել: Հետևաբար, պետությունը խախտել է դիմումատուի անմեղության կանխավարկածի իրավունքը: Ինչ վերաբերում է պրն. Gutsanov-ի կալանավորման ժամկետն երկարաձգելու որոշման պատճառաբանություններին, ապա դատավորը նշել է, որ դատարանը «մնում է այն կարծիքի, որ կատարվել էր հանցագործություն և մեղադրյալը դրանում ներգրավված է եղել»: Այս արտահայտությունը հավասար էր գործն ըստ էության քննելուց առաջ մեղքի ճանաչմանը, ինչը նաև խախտել է դիմումատուի անմեղության կանխավարկածի իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 8. Խուզարկությունը կատարվել է առանց դատավորի նախապես թույլտվության ստանալու: Խուզարկյությանը հաջորդող արձանագրությունը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի դատավորին, որը պաշտոնապես հաստատել է այն, սակայն որևէ կերպ այն չի պատճառաբանել: Դատարանը դա բավարար չի համարում` ցույց տալու, որ դատավորն իրականացրել է խուզարկության օրինականության և անհրաժեշտության վերաբերյալ արդյունավետ ստուգում: Դատական այդ ստուգումը հատկապես կարևոր էր, քանի որ մինչ այդ պահը երբևիցե չէր սահմանվել, թե քրեական գործի քննությանն առնչվող ի՞նչ փաստաթղթեր և իրեղեն ապացույցներ են քննիչներն ակնկալում հայնտաբերել և առգրավվել դիմումատուների բնակարանից: Խնդրո առարկա խուզարկության ընդհանուր նպատակը հաստատվել էր մեծ թվով իրեղեն ապացույցների և տարբեր փաստաթղթերի առգրավմամբ և իրեղեն այդ ապացույցների ու քննվող հանցագործությունների միջև անկհայտ կապի բացակայությամբ: Բացի այդ, քանի որ քրեական գործի քննությունը սկսել էր հինգ ամիս դրանից առաջ, քննիչները կարող էին մինչև խուզարկության իրականացնելը ստանալ դատարանի համապատասխան որոշումը: Հաշվի առնելով դատավորի կողմից նախապես տրված թույլտվության բացակայությունը և վիճարկվող միջոցի հետահայաց ստուգումը, ընթացակարգը չէր ուղեկցվում բավարար երաշխիքներով` կանխելու քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից լիազորությունների չարաշահման վտանգը: Դիմումատուներն արդյունավետ կերպով չէին պաշտպանված կամայականություններից: Հետևաբար, իրենց բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտությունը «նախատեսված չէր օրենքով»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 13` հոդվածներ 3-ի և 8-ի հետ համակցությամբ. Թե՛ բողոքը և թե՛ պետության դեմ հարուցված վնասների փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցը չեն կարող համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ: Հոգեբանական տառապանքներ պատճառելու հանգամանքը ներպետական օրենսդրության համաձայն չէր որակվում որպես քրեական արարք, որի արդյունքում դիմումատուների ներկայացրած ենթադրյալ քրեական բողոքը դատապարտված էր ձախողման: Դիմումատուների համար առկա չէր իրավական պաշտպանության ներպետական որևէ միջոց, որով հնարավոր կլիներ պաշտպանել անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու նրանց իրավունքը կամ իրենց բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Բոլոր դիմումատուներին միասին ոչ նյութական վնասի դիմաց` 40,000 եվրո:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy