© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 115 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հունվար 2009
Գյուվեչն ընդդեմ Թուրքիայի – 70337/01
Վճիռ 20.1.2009 /Երկրորդ ստորաբաժանում/
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Անչափահասի նախնական կալանք մեծահասակների համար նախատեսված բանտում: խախտում
Հոդված 5
Հոդված 5-3
Նախնական կալանքի տևողությունը
Չորս ու կես տարի անչափահասի նախնական կալանք մեծահասակների համար նախատեսված բանտում: խախտում
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Անկողմնակալ դատաքննություն
Սեփական քրեական գործով դատական քննությանն արդյունավետ կերպով մասնակցելու՝ անչափահաս մեղադրյալի անկարողությունը և համապատասխան իրավաբանական ներկայացուցչության բացակայությունը: խախտում
Փաստերը: 1995թ. դիմողը, ով տասնհինգ տարեկան էր, ձերբակալվել էր Քրդական աշխատավորական կուսակցության /PKK/ հետ կապեր ունենալու կասկածանքով: Չնայած անչափահաս լինելուն՝ պետական անվտանգության դատարանի դատավորը կարգադրել էր նրան կալանքի տակ պահել մեծահասակների համար նախատեսված բանտում՝ սպասելով քրեական վարույթ սկսելուն: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց պետության տարածքային ամբողջականությունը սասանելու համար, հանցագործություն, որն այդ ժամանակ մահապատժի ենթակա էր և որը կարող էր դատել միայն պետական անվտանգության դատարանը: Ձերբակալությունից հետո առաջին վեց ու կես ամսվա ընթացքում դիմողն իրավաբանական ներկայացուցչություն չուներ: Այն փաստաբանը, ով աշխատում էր նրա հետ մեղադրվողներից մեկի համար, դատարանին տեղեկացրել էր, որ կներկայացնի նաև Գյուվեչին, սակայն չէր կարողացել ներկա գտնվել շատ դատաքննությունների: Ձերբակալությունից մոտավորապես 18 ամիս անց, հաշվի առնելով մեղադրող կողմի վարկածի մեջ եղած անհամապատասխանությունները, դիմողին ներկայացված մեղադրանքները նվազեցին մինչև անօրինական կազմակերպությանն անդամակցելու և հանցագործությամբ պատճառված վնասի համար մահապատժի ոչ ենթակա հանցագործության: 1997թ. հոկտեմբերին դիմողին դատապարտեցին այդ հանցագործությունների համար և ազատազրկեցին: Այդուհանդերձ, գանգատ ներկայացնելուց հետո Վճռաբեկ դատարանը բեկանեց նրա դատապարտումը, և գործն ուղարկվեց կրկնական քննության: Վատառողջ լինելու պատճառով դիմողը չկարողացավ մասնակցել մի շարք դատաքննությունների: Նկատի ունենալով նրա փաստաբանի բացակայությունը՝ դիմողի խցակիցները 2000թ. հուլիսին դատարանին նամակ գրեցին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին և կցելով բանտային բժշկի գրությունը, որում գրված էր, որ դիմողին տարել էին հոգեբուժարան: Դիմողի առողջական վիճակը շարունակում էր վատանալ, իսկ ավելի ուշ բանտի բժիշկը զեկուցել էր, որ, հաշվի առնելով լուրջ հոգեբուժական խնդիրները և ինքնասպանության երկու փորձերը, որոնցից մեկից հետո նրա վրա մնացել էին լուրջ այրվածքներ, դիմողը մասնագիտական հիվանդանոցային բուժման կարիք ունի: Փաստաբանի փոփոխությունից հետո 2000թ. հուլիսին կարգադրության համաձայն դիմողին վերջապես գրավով ազատ արձակեցին: Ավելի ուշ համապատասխան հոգեբուժական զեկույցում եզրակացություն կար այն մասին, որ նա տառապել էր լրջագույն դեպրեսիայից՝ մի բան, որն սկսվել ու վատթարացել էր նրա կալանքի ընթացքում: Կրկնական քննության ժամանակ դիմողին դատապարտեցին անօրինական կազմակերպությանն անդամակցելու համար և տասը տարվա բանտարկության: Վերաքննիչ գանգատից հետո նրա դատապարտումը հաստատվեց:
Թուրքիայում մինչև դատավարությունն անչափահասներին մեծահասակների համար նախատեսված բանտերում կալանքի տակ պահելը քննադատվել է միջազգային մի շարք դիտարկող մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից: Երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայի 37-րդ հոդվածով պահանջվում է երեխաների կալանքն օգտագործել միայն որպես վերջին միջոց, ամենակարճ ժամանակահատվածում և որպեսզի երեխան առանձնացված լինի մեծահասակներից՝ եթե այնտեղ չգտնվելը բխում է նրա շահերից: Այն նաև երաշխավորում է շուտափույթ իրավական օգնության՝ երեխաների իրավունքը:
Օրենսդրությունը: Հոդված 3 - /ա/ Ընդունելիությունը /իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը/: Կառավարությունը ոչ միայն չէր ցուցադրել իրավական պաշտպանության առաջարկված միջոցների արդյունավետությունը, այլև դիմողը գտնվում էր գործի հատուկ հանգամանքներում՝ արդարացված սպառման պահանջից՝ նկատի ունենալով նրա առողջական սուր խնդիրները, երկար ժամանակ համապատասխան իրավաբանական ներկայացուցչության բացակայությունը և դատական մարմինների բացահայտ քամահրանքն անչափահասների նկատմամբ կիրառելի նորմերի նկատմամբ:
Եզրակացություն: առարկությունը մերժվում է /միաձայն/:
/բ/ Էությունը: Դիմողին 15 տարեկան հասակում կալանքի տակ էին պահել մեծահասակների համար նախատեսված բանտում` խախտելով ներպետական օրենսդրությունը և Թուրքիայի միջազգային պարտավորությունները: Նրա հոգեբանական խնդիրներն սկսվել էին բանտում և այնտեղ էլ խորացել: Կալանավորումից հետո նա մեծահասակ բանտարկյալների ընկերակցությամբ անցկացրել էր դրան հաջորդած հինգ տարին: Առաջին վեց ու կես ամսվա ընթացքում նրա համար իրավական օգնությունը հասանելի չէր եղել, իսկ մոտ հինգ տարի նա համապատասխան իրավաբանական ներկայացուցչություն չէր ունեցել: Այդ հանգամանքները` զուգակցված այն փաստի հետ, որ 18 ամիս նրան մեղադրանք էր առաջադրված եղել մահապատիժ նախատեսող հանցագործության համար, պետք է որ նրան համատարած անորոշություն պատճառած լիներ, եղել էր հոգեբանական խնդիրների սկզբնաղբյուրը, որն էլ նրան հասցրել էր սեփական կյանքից ինքնակամ զրկվելու կրկնվող փորձերին: Ազգային իշխանություններն անմիջականորեն պատասխանատու էին դիմողի պրոբլեմների համար և բացահայտ կերպով չէին կարողացել նրան ապահովել համարժեք բուժօգնությամբ: Հաշվի առնելով նրա տարիքը, մեծահասակների հետ նրա կալանքի տևողությունը և իշխանությունների անկարողությունը նրան համապատասխան բուժօգնությամբ ապահովելու կամ ինքնասպանության կրկնվող փորձերը կանխելու հարցում` դիմողը ենթարկվել էր անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
Հոդված 5, կետ 3 – Նախնական կալանքի տևողությունը ներառում էր և դիմողի ձերբակալությունից մինչև նրա նախնական դատապարտումն ընկած ժամանակահատվածը և Վճռաբեկ դատարանի կողմից այդ դատապարտումը բեկանելուց սկսած մինչև գրավով նրա ազատ արձակումն ընկած ժամանակահատվածը, որը կազմում էր ավելի քան չորս ու կես տարի: Դիմողը մնացել էր Կոնվենցիայի նպատակների “զոհը”` չնայած այն փաստին, որ այն ժամանակը, որը նա անցկացրել էր նախնական կալանքում, ավելի ուշ նրա բանտարկությունից հանվել էր: Իսկական հանրային հետաքրքրության որևէ պահանջ չկար, որն անհրաժեշտություն կդարձներ այդօրինակ երկարատև նախնական կալանքը, չկար որևէ նշան այն բանի, որ դատարաններն այլընտրանքային մեթոդներ էին քննարկել կամ կալանքն օգտագործել էին որպես վերջին միջոց, ինչպես պահանջվում էր և ներպետական, և միջազգային իրավունքով: Թուրքիային վերաբերող առնվազն երեք նախկին վճիռներում Դատարանը գտել էր 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ` զգալիորեն ավելի կարճ ժամանակահատվածի համար, քան դիմողի դեպքը: Կալանքի տակ նրան պահելու տևողությունն այսպիսով չափից ավելի էր:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
6-րդ հոդվածի 1-ին կետ` 6-րդ հոդվածի 3/գ/ կետի հետ համատեղ – Դիմողի գործը կարևոր հարցեր էր բարձրացրել, որոնք վերաբերում էին անչափահասների իրավունքին` արդյունավետ կերպով մասնակցել սեփական դատավարությանը և իրավական օգնություն ստանալ: Չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին` դիմողն սկզբում մեղադրվում էր օրենսդրությամբ նախատեսված մահապատժի ենթակա հանցագործության մեջ, որն այդ ժամանակ բացառում էր, որպեսզի նրան դատի անչափահասների գործերով դատարանը կամ պետության կողմից փաստաբան ունենար: Հնարավոր չէր կարծել որ նա դատավարությանն արդյունավետ մասնակցություն կունենար, քանզի երբ հարցաքննվում էր ոստիկանության, դատախազության և հերթապահ դատավորի կողմից, իրավաբանական ներկայացուցչություն չուներ, իսկ առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել մասնակցել դատական շատ քննությունների:
Այն փաստը, որ նա հետո ներկայացված էր եղել, չէր փոխում այն եզրակացությունը, որ առաջին անգամ նրան պաշտպանելու համար նշանակված փաստաբանը չէր կարողացել մասնակցել դատական շատ քննությունների, և տղան կրկնական քննության առաջին վճռորոշ փուլերում մնացել էր առանց իրավական օգնության, մինչև որ նրա պաշտպանությունն ստանձնեց երկրորդ փաստաբանը: Դատարանն ընդունել է, որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել մեղադրյալի փաստաբանի վարքի համար, եթե այդ փաստաբանը չի նշանակվել իրավական օգնության ծրագրի շրջանակում և բացահայտ կերպով չի կարողացել գործուն ներկայացվածություն ապահովել: Այդուհանդերձ, չնայած այն բանին, որ Դատարանը նշել էր, որ դիմողի առաջին փաստաբանը նշանակված չէր եղել այդ ծրագրի շրջանակում, գտել էր, որ դիմողի գործում առկա են մի շարք գործոններ` նրա տարիքը, մեղադրանքների լրջությունը, մեղադրող կողմի վարկածում եղած հակասությունները, առաջին փաստաբանի պատշաճ ներկայացվածության բացակայությունը և դատական քննություններից դիմողի բազմաթիվ բացակայությունները. այդ ամենը հանգեցրել էր նրան, որ առաջին ատյանի դատարանը կարծել էր, թե շտապ կերպով հարկավոր է համապատասխան ներկայացվածություն ապահովել: Դրա բացակայությունը ավելի էր վատացրել իր սեփական դատավարությանը դիմողի կողմից գործուն մասնակցություն ունենալու անկարողության հետևանքները և խախտել պատշաճ իրավական ընթացակարգի նրա իրավունքը:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
Հոդված 41 – 45,000 եվրո որպես ոչ նյութական վնաս` հաշվի առնելով հատկապես ծանր հանգամանքները և բազմաթիվ խախտումների բնույթը:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy