© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 137
հունվար 2011
Հաասն ընդդեմ Շվեյցարիայի – 31322/07
Վճիռ 20.1.2011 [Առաջին բաժանմունք]
Հոդված 8
Դրական պարտավորություններ
Հոդված 8-1
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքը
Հոգենկան հիվանդի ինքնասպանությանն օգնելու համար դեղամիջոցներ տրամադրելու մերժումը: խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – Դիմումատուն 20 տարվա ընթացքում տառապում էր ծանր երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ: Համարելով, որ հիվանդությունն իրեն թույլ չի տալիս արժանապատիվ կյանք վարել` նա խնդրել է օգնել իրեն ինքնասպան լինել շվեյցարական մասնավոր իրավական միությանը, որի ծառայությունները ներառում էին նաև ինքնասպանության աջակցությունը: Դիմումատուն մի քանի հոգեբույժների խնդրել է իրեն մահացու դեղամիջոց նշանակել (նատրիումի պենտոբարբիտալ), սակայն ապարդյուն: Այնուհետև, միության օգնությամբ, նա դիմել է տարբեր դաշնային և կանտոնային իշխանությունների` դեղամիջոցը դեղատնից առանց նշանակման ձեռք բերելու համար, կրկին առանց հաջողության: Դիմումատուն դիմել է վարչական դատարաններ, ապա Դաշնային դատարան: 2006թ. նոյեմբերին կայացված վճռով Դաշնային դատարանը մերժել է նրա բողոքը, գտնելով որ տարբերություն պետք է դրվի սեփական մահվան վերաբերյալ որոշման ընդունման իրավունքի, ինչը սույն գործով քննության առարկա չէ, և ինքնասպանությանը պետության կամ երրորդ անձի աջակցության իրավունքի միջև, որը չի կարող հիմնվել Կոնվենցիայի վրա: Եվրոպական դատարանում դիմումատուն պնդել է, որ կյանքին ապահով և արժանապատիվ եղանակով վերջ դնելու իր իրավունքը Շվեյցարիայում չի հարգվում, հաշվի առնելով այն պայմանները, որոնք պետք է բավարարվեն մահաբեր նյութը ձեռք բերելու համար, այն է բժշկական դեղատոմսը տրվում է մանրակրկիտ հոգեբուժական հետազոտության հիման վրա:
Իրավունքը – հոդված 8: Անձի իրավունքը որոշել, թե ինչպես և երբ պետք է ավարտվի իր կյանքը, պայմանով, որ նա ունակ է սեփական ազատ կամքը ձևավորել և դրա հետ կապված համապատասխանաբար գործել, անձնական կյանքի նկատմամաբ հարգանքի մի կողմն է: Ինչևէ սույն գործով վեճը վերաբերում է այլ հարցի. Արդյոք պետությունը «դրական պարտավորություն» է կրում 8-րդ հոդվածին համաձայն ապահովելու որ դիմումատուն առանց դեղատոմսի կարողանար ստանալ իրեն առանց ցավի կամ ձախողման ռիսկի մահանալու հնարավորություն տվող նյութը: Դատարանը նկատել է դրա հետ կապված, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները հեռու են միաբանությունից անձի` իր կյանքին վերջ դնելու ժամանակը և ձևը որոշելու իրավունքի հարցում: Չնայած ինքնասպանությանն աջակցելը (առնվազն մասնակիորեն) ապաքրեականացվել է որոշ անդամ պետություններում, դրանց գերակշիռ մեծամասնությունը ըստ երևույթին ավելի մեծ նշանակություն է տալիս անձի կյանքի պաշտպանությանը քան դրան վերջ դնելու նրա իրավունքին: Դատարանը եզրակացրել է, որ պետությունները այդպիսի հարցերում հայեցողության լայն շրջանակ ունեն:
Չնայած Դատարանն ընդունել է, որ դիմումատուն կարող էր ցանկանալլ ինքնասպանություն գործել ապահով և արժանապատիվ եղանակով և առանց անհարկի ցավի, այն այնուամենայնիվ համարել է, որ նատրիումի պենտոբարբիտալ ձեռքբերելու համար դեղատոմսի առկայության Շվեյցարիայի օրենքով նախատեսված պահանջները օրինական նպատակ են հետապնդում, այն է `պաշտպանել մարդկանց հապճեպ որոշումների կայացումից և կանխել չարաշահումները, ինչի ռիսկը չպետք է թերագնահատվի ինքնասպանության աջակցության պարզեցված համակարգում: Դատարանը կիսում է Դաշնային դատարանի կարծիքն այն մասին, որ կյանքի իրավունքը պարտավորեցնում է պետությանը այնպիսի ընթացակարգ սահմանել, որը հնարավորություն կտա ապահովել, որ անձի` կյանքին վերջ դնելու որոշումը իրականում արտահայտի նրա ազատ կամքը: Հոգեբուժական մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա տրված դեղատոմսի պահանջն այդ պարտականության կատարման միջոց էր հադիսանում: Հարկ է որոշել, արդյոք դիմումատուն արդյունավետ մատչելիություն է ունեցել բժշական գնահատականի, որը կարող էր թույլ տալ նրան նատրիումի պենտոբարբիտալ ձեռք բերել (եթե ոչ, նրա` մահանալու ժամանակի և ձևի ընտրության իրավունքը տեսական և պատրանքային է եղել): Այնուամենայնիվ, Դատարանը չի համոզվել, որ նրա համար անհնար է եղել իրեն օգնել ցանկացող մասնագետ գտնելը, ինչպես որ նա պնդել է:
Հաշվի առնելով վերը նշված բոլոր նկատառումները և հայեցողության սահմանները, որոնք ունեն ազգային իշխանությունները այս ոլորտում, Դատարանը համարել է, որ նույնիսկ ենթադրելով, որ պետությունը դրական պարտավորություն ունի միջոցներ ձեռնարկել արժանապատիվ եղանակով ինքնասպանության աջակցության համար, Շվեյցարիայի իշխանությունները չեն խախտե այդ պարտավորությունը դիմումատուի գործով:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy