Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 182
Փետրվար 2015
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Հալդիմանը և մյուսներն ընդդեմ Շվեցարիայի [Haldimann et autres c. Suisse] - 21830/09
Վճիռ 24.2.2015 [Բաժանմումք II]
ՀՈԴՎԱԾ 10
Հոդված 10-1
Խոսքի ազատություն
Տեղեկությունների հաղորդման ազատություն
Լրագրողների դատապարտում` ապահովագրական բրոքերի հետ զրույցը հանրությանն իրազեկման նպատակով ձայնագրելու և տարածելու համար ` խախտում
Փաստերը – Չորս դիմումատուները լրագրողներ են: 2003թ. չորրորդ դիմումատուն հանդիպում է կազմակերպում ապահովագրական բրոքերի հետ, որի ժամանակ իրեն հնարավոր հաճախորդ է ձևացնում: Հանդիպումը ձայնագրվում է առանց բրոքերի իմացության: Ավելի ուշ ձայնագրության մասին տեղեկացվելուց հետո, բրոքերը հրաժարվում է իր տեսակետն արտահայտել հանդիպման բովանդակության վերաբերյալ: Նրա դեմքը պիքսելավորելուց և ձայնը փոխելուց հետո տեսագրությունը մասամբ հեռարձակվում է մի հեռուստառեպորտաժի շրջանակներում, որը վերաբերում էր կյանի ապահովագրության փաթեթների վաճառքի բնագավառում առկա գործելակերպին : Չորս դիմումատուներն էլ մասնակցել են այս ռեպորտաժի պատրաստմանը և հեռարձակմանը :
Դիմումատուները դատապարտվեցին, համապատասխանաբար, այլ անձանց զրույցները ձայնագրելու և զրույցի չարտոնացված ձայնագրման մեղադրանքի հիման վրա : Նրանց նկատմամբ կիրառվեց դրամական տուգան օրական 80-290 եվրո տասներկու օր ժամկետով, իսկ ինչ վերաբերում է չորրորդ դիմումատուին, ապա նրա նկատմամբ կիրառվեց դրամական տուգանք օրական 30 եվրո, չորս օր ժամկետով և երկու տարի ժամկետով փորձաշրջան :
Իրավունքը – Հոդված 10- Դիմումատուների խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և կարող էր հետապնդել իրավաչափ նպատակ, որը այլ անձանց իրավունքների և հեղինակություն պաշտպանությունը է, այսինքն` ապահովագրական բրոքերի պատկերի, խոսքի և հեղինակության իրավունքը`
Իր նախադեպային իրավունքի շրջանակներում Դատարանն անդրադարձել է մի շարք գործերի, որոնք վերաբերում են հասարակական գործիչների հեղինակությանը հասցված վնասներին : Այս կապակցությամբ այն արդեն սահմանել է խոսքի ազատության և անձնական կյանքը հարգելու իրավունքի հավասարակշռման ժամանակ վերլուծության ենթակա չափանիշները`ընդհանուր հետաքրքրության բանավեճին ներդրումը, ռեպորտաժի օբյեկտը և տվյալ անձի համբավը, տվյալ անձի վարքագիծը, տեղեկությունների ձեռքբերման ձևը, բովանդակությունը, ձևը, հրապարակման ազդեցությունը և պատժամիջոցի ծանրությունը: Դատարանը նաև անդրադարձել է անձի մասնագիտական գործունեության հետ կապված զրպարտանքի դեպքերին : Այնուամենայնիվ, սույն գործը նախորդներից առանձնանում է նրանով, որ մի կողմից, ապահովագրական բրոքերը առանձնահատուկ համբավ վայելող հասարակական գործիչ չէ, և մյուս կողմից, վիճահարույց ռեպորտաժը չէր քննադատում անձամբ բրոքերին, այլ ուղղված է եղել առևտրային որոշակի գործելակերպի դեմ, որոնք կիրառվում են մասնագիտական այն կատեգորիայում, որին պատկանում էր բրոքերը: Հետևաբար, ապահովագրական բրոքերի անձնական հեղինակության վրա ռեպորտաժի ազդեցությունը սահմանափակ է եղել, իսկ այդ հատուկ ասպեկտը պետք է հաշվի առնվի վերը նշված չափանիշների կիրառման ժամանակ:
Իրականացված ռեպորտաժի թեման` ապահովագրական մասնավոր ընկերությունների բրոքերների տրամադրած խորհուրդների վատ որակը, և, հետևաբար, դրանից բխող սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը, հանրային նշանակության շատ կարևոր հարց էր:
Իհարկե, բրոքերը, որին տեսագրել էին առանց իր իմացություն, հասարակական գործիչ չէր: Նա իր համաձայնությունը չէր տվել նկարահանման համար և կարող էր հավատալ, որ այդ հանդիպումն ուներ մասնավոր բնույթ: Սակայն վիճահարույց ռեպորտաժը կենտրոնացած չի եղել բրոքերի անձի, այլ մասնագիտական որոշակի կատեգորիայի շրջանակներում առևտրային որոշակի գործելակերպի վրա: Բացի այդ, հանդիպումը տեղի չի ունեցել բրոքերի գրասենյակում կամ մասնագիտական այլ տարածքում : Հետևաբար, այս դեպքում բրոքերի անձնական կյանքի նկատմամբ միջամտությունը պակաս կարևոր է, քան, եթե բրոքերն անձամբ ռեպորտաժի թիրախը լիներ:
Թաքնված տեսախցիկի օգտագործումը բացարձակապես արգելված չէ ներպետական իրավունքում, սակայն այն կարող է թույլատրվել կոնկրետ պայմաններում: Եթե բրոքերը կարող է իրավամբ իրեն դիմումատուների կողմից խաբված համարել, այնուամենայնիվ, չի կարելի դիմումատուներին մեղադրել դիտավորյալ էթիկայի կանոներին հակառակ վարքագիծ դրսևորելու մեջ : Վերջիններս չեն անտեսել Շվեցարիայի մամուլի խորհրդի կողմից սահմանված լրագրողական կանոնները, որոնք սահմանափակում են թաքնված տեսախցիկի օգտագործումը, սակայն ավելի շուտ եզրակացրել են, որ իրենց ռեպորտաժի թեման իրենց թույլ կտա թաքնված տեսախցիկ օգտագործել: Այս հարցին շվեցարական դատարանները միանշանակ չեն մոտեցել: Ըստ այդմ, դիմումատուների նկատմամբ պետք է կիրառվի անմեղության կանխավարկած, ինչ վերաբերում է տեղեկությունների ձեռքբերման եղանակի առումով սույն գործում կիրառելի էթիկայի կանոնների պահպանման պատրաստակամությանը:
Ինչ վերաբերում է ներկայացված փաստերին, դրանց իսկությունն երբեք չի վիճարկվել:
Տեսագրումն որպես այդպիսին, սահմանափակ կերպով է ազդել բրոքերի շահերի վրա, քանի որ անձանց միայն շատ նեղ .շրջանակին է հասանելի եղել տեսագրումը : Սույն գործում, որոշիչ նշանակություն ունի այն փաստը, որ դիմումատուները բրոքերի դեմքը պիքսելավորել էին այնպես, որ պատկերի փոփոխման արդյունքում տեսանելի էին միայն նրա մազերի և մաշկի գույնը, և ձայնը նույնպես փոխված է եղել : Նույն կերպ, եթե նույնիսկ տեսանելի է եղել բրոքերի հագուստը, այն չի կարող համարվել տարբերակիչ նշան, իսկ հանդիպումը տեղի չի ունեցել այնպիսի տարածքում, ուր սովորաբար հաճախում է բրոքերը:
Այսպիսով, բրոքերի անձնական կյանքի նկատմամբ միջամտությունն այնպիսի ծանրության չէ, որպեսզի հետին պլան մղի ապահովագրական միջնորդության բնագավառում ենթադրյալ թերությունների վերաբերյալ տեղեկությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը: Թեև կիրառված դրամական տույժերը հարաբերականորեն թեթև էին, պատիժը կարող է հանգեցնել նրան, որ ԶԼՄ-ները զերծ մնան քննադատություններից և նույնիսկ, եթե դիմումատուները հնարավորություն են ունեցել հեռարձակել իրենց ռեպորտաժը:
Եզրակացություն` խախտում (վեցը մեկ ձայնի հարաբերակցությամբ)
Հոդված 41- Արդարացի բավարարման պահանջ չի ներկայացվել
(Տե´ս նաև Աքսել Սպինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի [Axel Springer AG c. Allemagne] [ՄՊ], 39954/08, փետրվարի 7, 2012թ., Տեղեկագիր149)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy