© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՀԱՄԱԼԱՅՆԵՆՆ ԸՆԴԴԵՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 37359/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. հուլիսի 16
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
Համալայնենն ընդդեմ Ֆինլանդիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (երկրորդ բաժնի) Պալատը, հետևյալ կազմով `
Dean Spielmann ` Նախագահը,
Josep Casadevall,
Guido Raimondi,
Ineta Ziemele,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
Khanlar Hajiyev,
Danutė Jočienė,
PäiviHirvelä,
András Sajó,
Linos-Alexandre Sicilianos,
Erik Møse,
Helen Keller,
André Potocki,
Paul Lemmens,
Valeriu Griţco,
Faris Vehabović՝ դատավորները, և
Johan Callewaert՝ Մեծ պալատի Քարտուղարի տեղակալը,
2013թ. հոկտեմբերի 16-ին և 2014 թվականի հունիսի 11-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ ֆին Հելի Մաարիտ Հաննել Համալայնենի կողմից (“դիմող”) 2009 թ. հուլիսի 8-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Ֆինլանդիայի Հանրապետության ներկայացված գանգատը (թիվ 37359/09):
2. Դիմողի շահերը ներկայացրել է Լոնդոնից փաստաբան պարոն Կոնստանտին Կոջոկարիուն: Ֆիննական կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է իր գործակալ` պարոն Արտո Կոսոնեն՝ Արտաքին գործերի նախարարությունից:
3. Դիմողը բողոքել է մասնավորապես Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների ներքո առ այն, որ անձնական կյանքի և ընտանեկան կյանքի իր իրավունքները խախտվել են, երբ նրա նոր սեռի իրավական ճանաչման համար պայման է հանդիսացել նրա ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածելը:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Չորրորդ բաժանմունքին (Դատարանի կանոնների 52-րդ կանոնի 1-ին կետ): 2012 թվականի նոյեմբերի 13-ին բաժանմունքի Պալատը, կազմով՝ Lech Garlicki ՝ - նախագահ, Päivi Hirvelä, George Nicolaou, Ledi Bianku, Zdravka Kalaydjieva, Nebojša Vučinić and Vincent A. De Gaetano ՝ դատավորներ, և Lawrence Early՝ քարտուղար, կայացրել է որոշում: Այն միաձայն ճանաչել է Կոնվենցիայի 8-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածների ներքո ներկայացված գանգատներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի, ապա վճռել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, 14-րդ հոդվածի խախտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ, և որ կարիք չի եղել քննելու գործը Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո:
5. 2013 թվականի փետրվարի 13-ին դիմողը միջնորդել է, որպեսզի իր գործը փոխանցվի Մեծ պալատին՝ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն, իսկ Մեծ պալատը բավարարել է պահանջը 2013 թվականի ապրիլի 29-ին:
6. Մեծ պալատի կազմը հաստատվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի կանոնների 24-րդ կանոնի համաձայն: Վերջնական քննարկումների արդյունքում Danutė Jočienė-ն շարունակել է մասնակցել գործի քննությանն իր պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո (Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետ և 24-րդ կանոնի 4-րդ կետ):
7. Դիմողը և Կառավարությունը ներկայացրել են գրավոր փաստարկներ (59-րդ կանոնի 1-ին կետ) գործի հանգամանքների առիթով: Դրա հետ մեկտեղ, ներկայացվել են երրորդ կողմի մեկնաբանություններ, որոնք տրամադրվել են են Միջազգային համաներում (Amnesty International) և Տրանսգենդերային Եվրոպա (Transgender Europe) կազմակերպությունների կողմից, որոնք Նախագահի կողմից ներառվել են գրավոր ընթացակարգում (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ):
8. Տեղի է ունեցել դռնբաց դատական նիստ Մարդու իրավունքների պալատում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի հոկտեմբերի 16-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարան են ներկայացել՝
(a) Կառավարության կողմից
MrA. Kosonen, Director՝ տնօրեն, Արտաքին գործերի նախարարություն՝
գործակալ
Ms S.Silvola՝ ավագ խորհրդական, Արդարադատության նախարարություն՝
Ms M.Faurie՝ ավագ մասնագետ, Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարություն՝
Ms K. Fokin՝ իրավախորհրդատու, Արտաքին գործերի նախարարություն՝
խորհրդատուներ
(b) դիմողի կողմից.
Mr. C. Cojocariu` իրավաբան, Interights ՝ փաստաբան
Ms V. Vandova` իրավաkan տնօրեն, Interights ՝ խորհրդատու
Դիմողը նույնպես ներկա է եղել:
Դատարանը լսել է պարոն Կոսոնենի, պարոն Կոջոկարիուի և պարոն Սիլվոլայի դիմումները, ինչպես նաև նրանց պատասխանները դատավորներ Հիրվելայի, Սաժոյի և Լեմմենսի կողմից տրված հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1963 թվականին, ապրում է Հելսինկիում:
10. Դիմողը ծնվել է տղամարդ: Նա միշտ իրեն կին է զգացել տղամարդու մարմնում, սակայն որոշել է համակերպվել այդ իրավիճակի հետ: 1996 թվականին նա ամուսնացել է մի կնոջ հետ, իսկ 2002 թվականին նրանք երեխա են ունեցել:
11. Դիմողն սկսել է իրեն ավելի վատ զգալ 2004 թվականին և 2005 թվականին որոշել է դիմել բժշկի օգնությանը: 2006 թվականի ապրիլին նա ախտորոշվել է որպես տրանսսեքսուալ: Սկսած այդ ժամանակից նա ապրել է որպես կին: 2009 թվականի սեպտեմբերի 29-ին նա անցել է սեռը փոխելու վիրահատություն:
12. 2006 թվականի հունիսի 7-ին դիմողը փոխել է իր առաջին անունը և անձնագիրը և վարորդական իրավունքները, սակայն իրեն չի հաջողվել փոխել իր նույնականացման համարը: Նրա նույնականացման համարում դեռևս նշված է, որ նա տղամարդ է, ինչպես որ նշված է նաև նրա անձնագրում:
Նույնականացման համարը փոխելուն ուղղված գործընթացը
13. 2007 թվականի հունիսի 12-ին դիմողը դիմել է տեղական գրանցման մարմին (maistraatti, magistraten)՝ պահանջելով հաստատել իր՝ որպես կին ունեցած կարգավիճակը և փոխել իր որպես տղամարդ ունեցած նույնականացման համարը կնոջ նույնականացման համարով, քանի որ այն այլևս չէր համապատասխանում փաստացի իրականությանը:
14. 2007 թվականի հունիսի 19-ին տեղական գրանցող մարմինը մերժել է դիմողի դիմումը: Այն գտել է, որ Տրանսսեքուալների (Սեռի հաստատում) մասին օրենքի 1-ին և 2-րդ բաժինների ներքո (laki transseksuaalin sukupuolen vahvistamisesta, lagen om fastställande av transsexuella personers könstillhörighet) նման կարգավիճակի հաստատումը պահանջում էր, որպեսզի տվյալ անձը չլինի ամուսնացած, կամ որպեսզի նրա ամուսինը տա իր համաձայնությունը (տե´ս ստորև՝ կետ 29): Քանի որ դիմողի կինը չի տվել իր համաձայնությունը, որպեսզի իրենք ամուսնությունը վերածվի գրանցված զուգընկերության (rekisteröity parisuhde, registrerat partnerskap), դիմողի նոր սեռը չէր կարող գրանցվել բնակչության գրանցամատյանում:
15. 2007 թվականի հուլիսի 6-ին դիմողը դիմում է ներկայացրել Հելսինկիի վարչական դատարան (hallinto-oikeus, förvaltningsdomstolen), բողոքելով inter alia, որ իր կնոջ կողմից համաձայոնւթյուն տալը մերժելը, որից նա հանգիստ կարող էր ձեռնպահ մնալ, քանի որ իրենք երկուսն էլ նախընտրել էին ամուսնացած մնալ, նշանակում էր, որ դիմողը չէր կարող գրանցվել որպես կին: Ամուսնալուծությունը դեմ կլիներ իրենց կրոնական համոզմունքներին: Գրանցված զուգընկերությունը չէր ապահովում այն նույն պաշտպանվածությունը, ինչ ամուսնությունը և կնշանակեր նաև, որ իրենց երեխան կդրվեր այլ իրավիճակի մեջ, քան ամուսնությունից ծնված երեխաները:
16. 2008 թվականի մայիսի 5-ին Հելսինկիի վարչական դատարանը մերժել է դիմողի բողոքը նույն այն հիմքով, ինչ տեղական գրանցող մարմինը: Ավելին, այն գտել է, inter alia, որ 2007 թվականի հունիսի 19-ի վիճարկվող որոշումը չէր հակասում Սահմանադրության 6-րդ հոդվածին, քանի որ նույն սեռի զուգընկերները հնարավորություն ունեին գրանցելու իրենց հարաբերությունները, օգտվելու ընտանեկան իրավունքի պաշտպանությունից ամուսնությանը մասնակիորեն նման տարբերակով: Նմանապես, Տրանսսեքսուալների մասին օրենքը չի խախտել դիմողի երեխայի իրավունքները:
17. 2008 թվականի մայիսի 8-ին դիմողը դիմել է Գերագույն վարչական դատարան (korkein hallinto-oikeus, högsta förvaltnings-domstolen)՝ կրկնելով տեղական գրանցող մարմնին և Վարչական դատարանին ներկայացրած հիմքերը: Նա նաև խնդրել է դատարանին միջնորությամբ դիմելու Եվրոպական հանրության արդարադատության դատարանի առաջնային որոշման համար, մասնավորապես՝ մեկնաբանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Հղում կատարելով Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներին՝ դիմողը հայտարարել է, որ պետությունը չպետք է իրեն ասի, թե գրանցված զուգընկերությունը հարմար է իր համար, մասնավորապես, երբ դա պահանջում էր, որպեսզի իր կինը դառնար լեսբի: Իրենց սեռական ինքնորոշումն իրենց անձանական գործն էր, որը չէր կարող պայման հանդիսանալ սեռի հաստատման համար: Տրանսգենդերիզմը բժշկական վիճակ է, որն անձնական կյանքի սահմաններում է: Պետությունը խախտել է իր անձնական կյանքի իրավունքն ամեն անգամ, երբ իր նույնականացման համարը ցույց է տվել, որ ինքը եղել է տրանսսեքսուալ: Ավելին, նա հայտարարել է, որ եթե իր ամուսնությունը դառնա գրանցված զուգընկերություն, դա կնշանակի, որ ինքն այլևս չի կարող լինել օրինական հայր իր երեխայի համար, ինչպես նաև չի կարող լինել նրա մայրը, քանի որ երեխան չի կարող ունենալ երկու մայր:
18. 2009 թվականի փետրվարի 3-ին Գերագույն վարչական դատարանը մերժել է դիմողի միջնորդությունը խնդիրը նախնական լուծելու հարցում և մերժել է նրա բողոքը: Դատարանը գտել է, որ նախատեսելով Տրանսսեքսուալների մասին օրենք, օրենդիրը նպատակ չի հետապնդել փոխելու այն փաստը, որ միայն տղամարդը և կինը կարող են ամուսնանալ, և որ նույնասեռական զուգընկերները կարող են դատական կարգով իրենց հարաբերությունները հաստատել՝ գրանցելով դրանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո գտել է, որ չեն եղել որևէ ընդունելի հիմքեր թույլ չտալու տրանսսեքսուալներին ամուսնանալ, սակայն թույլատրելի հայեցողության շրջանակն այս առթիվ լայն է եղել: Ֆիննական օրենսդրությամբ հնարավոր չէ նույն սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, սակայն նման դեպքում նրանք կարող են մտնել գրանցված զուգընկերների կարգավիճակի մեջ: Ինչ վերաբերում է դրա օրենսդրական և տնտեսական հետևանքներին, պետք է նշել, որ գրանցված զուգընկերությունը, ըստ էության, համեմատելի է ամուսնության կարգավիճակի հետ: Ամուսնության ինստիտուտը միասեռ դարձնելու հարցը գործի է դրել էական էթիկական և կրոնական արժեքներ և պահանջել է օրենքի ընդունում: Օրենքի ներկայիս դրությունը կախված է Եվրոպական կոնվենցիայի ուժով պետություններին թողնված հայեցողության շրջանակում:
Արտակարգ քննություն
19. 2009 թվականի հոկտեմբերի 29-ին դիմողը ներկայացրել է արտակարգ բողոք Գերագույն վարչական դատարանին՝ պահանջելով փոխել իր 2009 թվականի փետրվարի 3-ի որոշումը: Նա հայտարարել է, որ սեռը փոխելու վիրահատություն է անցել 2009 թվականի սեպտեմբերի 29-ին, և որ այլևս չի կարող ապացուցել, որ եղել է տղամարդ՝ համաձայն իր նույնականացման համարի և անձնագրի: Այնուամենայնիվ, ամուսնանալու նպատակով ինքը դեռևս կհամարվի տղամարդ, այդ փաստը նշանակել է, որ իրեն չեն կարող խտրականության ենթարկել իր սեռի հիման վրա:
20. 2010 թվականի օգոստոսի 18-ին Գերագույն վարչական դտարանը մերժել է արտակարբ բողոքը:
C. Այլ վարույթներ
21. Չճշտված օրը դիմողը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին հավասարության համար (Tasa-arvovaltuutettu, Jämställdhets-ombudsmannen), բողոքելով inter alia, որ ինքն ունի սխալ նույնականացման համար:
22. 2008 թվականի սեպտեմբերի 30-ին հավասարության գործերով Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ինքը չէր կարող զբաղվել նույնականացման համարի հետ կապված գործով, քանի որ դրանով արդեն իսկ զբաղվում էր Վարչական դատարանը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէր վերահսկելու դատարաններին: Ավելին, գործը դեռևս քննվում էր Գերագույն վարչական դատարանում:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրություն
23. Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն (Suomen perustuslaki, Finlands grundlag; Act no. 731/1999).
«Բոլորը հավասար են օրենքի առաջ:
Ոչ ոք, առանց բացառիկ պատճառների, չի կարող արժանանալ այլ անձանցից տարբերվող վերաբերմունքի սեռի, տարիքի, ծագման, լեզվի, կրոնի, համոզմունքների, առողջության, անգործունակության կամ այլ անձին վերաբերող հիմքերով: Երեխաներին պետք է վերաբերվեն հավասարի պես՝ որպես անձ և նրանց պետք է թույլ տան ազդելու իրենց վերաբերող հարցերին այն չափով, որքանով թույլ է տալիս նրանց զարգացածության աստիճանը:
Սեռերի հավասարությունը պետք է զարգացում ունենա հասարակության մեջ և լինի կենսունակ, հատկապես՝ վճարման չափը կամ աշխատանքի այլ պայմանները որոշելիս, ինչը նախատեսված է առավել մանրամասն գործող օրենքով»:
Ամուսնության մասին օրենք
24. Ամուսնության մասին օրենքի առաջին բաժինը (avioliittolaki, äktenskapslagen; Act no. 411/1987) նախատեսում է, որ ամուսնությունը կայանում է կնոջ և տղամարդու միջև:
25. Նույն օրենքի 115-րդ բաժինը (as amended by Act no. 226/2001) նախատեսում է հետևյալը.
«Կնոջ և տղամարդու միջև կայացած ամուսնությունը օտարերկրյա պետությունում տվյալ պետության մարմնի կողմից վավեր է Ֆինլանդիայում, եթե այն վավեր է այն պետությունում, որտեղ այդ ամուսնությունը կայացել է կամ այն պետությունում, որի քաղաքացին է ամուսիններից մեկը կամ որտեղ ամուսիններից մեկն ունեցել է մշտական բնակության վայր ամուսնության կայացման պահին»:
Գրանցված զուգընկերոթւյան մասին օրենքը
26. Գրանցված զուգընկերության մասին օրենքի առաջին բաժնի համաձայն՝ (laki rekisteröidystä parisuhteesta, lagen om registrerat partnerskap; Act no. 950/2001) 18 տարին լրացած միևնույն սեռի անձանց միջև զուգընկերությունը կարող է գրանցվել օրենքով նախատեսված կարգով:
27. Միևնույն օրենքի 8-րդ գլխի 1-ին ենթագլխի համաձայն՝
«Զուգընկերության գրանցումը պետք է ունենա նույն իրավական հետևանքները, ինչը ամուսնության գրանցման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:
Տրանսսեքսուալների (Սեռի հաստատում) մասին օրենքը
28. Տրանսսեքսուալների մասին օրենքի 1-ին բաժինը (laki transseksuaalin sukupuolen vahvistamisesta, lagen om fastställande av transsexuella personers könstillhörighet; Act no. 563/2002) նախատեսում է, որ պետք է հաստատվի, որ անձը պատկանում է հակառակ սեռի, որը նշված է բնակչության հաշվառման գրանցամատյանում, եթե նա.
«1. ներկայացնում է բժշկական փաստաթուղթ առ այն, որ ինքն աննդհատ զգում է, որ պատկանում է հակառակ սեռի և ապրում է տվյալ սեռի դերում, և որ ինքը դարձել է անպտուղ կամ այլ պատճառով ունակ չէ վերարտադրության,
2. 18 տարին լրացած է,
3. ամուսնացած չէ կամ գրանցված չէ որպես զուգընկեր, և
4. Ֆինլանդիայի քաղաքացի է կամ Ֆինլանդիայի ռեզիդենտ է»:
29. Օրենքի 2-րդ բաժինը նախատեսում է բացառություններ ամուսնական դրության պահանջներից: Ամուսնությունը կամ գրանցված զուգընկերությունը չի կանխարգելում սեռի հաստատումը, եթե ամուսինը կամ զուգընկերն անձամբ տալիս է նրան իր համաձյանությունը տեղի գրանցող մարմնում: Երբ հաստատվում է հակառակ սեռի անդամությունը, ամուսնությունն ավտոմատ կերպով, առանց հետագա գործողությունների, վերածվում է գրանցված զուգընկերության, իսկ գրանցված զուգընկերությունը՝ ամուսնության: Այս փոփոխությունը նշվում է բնակչության գրանցամատյանում:
30. Տրանսսեքսուալների մասին օրենքի travaux-ն (Government Bill HE 56/2001 vp) նախատեսում է, որ inter alia, հաստատված հայրությունը չի կարող չեղյալ համարվել միայն այն հիմքով, որ տղամարդն արդյունքում դարձել է կին: Նմանապես կինը, ով ծննդաբերել է, շարունակում է մնալ երեխայի մայրը, նույնիսկ եթե արդյունքում նա դառնում է տղամարդ: Երեխայի խնամակալության, նրա մասին հոգածության և պաշտպանության պարտականությունները նախևառաջ հիմնված են մայրության և հայրության վրա: Ծնողի սեռի փոփոխությունը, այդ պատճառով, չի ազդում այդ իրավունքների և պարտականությունների վրա:
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
31. Դատարանին հասու տեղեկություններից երևում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններից տասը թույլ են տալիս նույնասեռ ամուսնություններ (Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Ներվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Նիդերլանդները և Միացյալ Թագավորությունը (Անգլիան և Ուելսը միայն)):
32. Ստացվում է նաև, որ 24 անդամ-պետությունները (Ալբանին, Անդորան, Ադրբեջանը, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Խորվաթիան, Կիպրոսը, Էստոնին, Վրաստանը, Հունաստանը, Լատվիան, Լեխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան և Սլովակիան) չունեն հստակ իրավական սահմանում սեռի իրավական հաստատման համար կամ որևէ իրավական դրույթներ, որոնք հստակ կապված են ամուսնացած անձանց հետ, ովքեր գնացել են սեռի փոխմանը: Իրավական կարգավորումների բացակայությունն այս անդամ-պետություններում մի շարք հարցեր թողնում է անպատասխան, որոնց շարքում է մինչև սեռի փոփոխման վիրահատությունը կնքված ամուսնությունների ճակատագիրը: Անդամ-պետություններից վեցում (Հունգարիա, Իտալիա, Իռլանդիա, Մալթա, Թուրքիա և Ուկրաինա) առկա է սեռի հաստատման համապատասխան օրենսդրություն: Այս պետություններում օրենսդրությունը հատկապես պահանջում է, որպեսզի անձը լինի միայնակ կամ բաժանված կամ որպեսզի առկա լինեն ընդհանուր դրույթներ քաղաքացիական օրենսգրքում կամ լինեն ընտանեկան օրենսգրքի դրույթներ, որոնք կնախատեսեն, որ սեռի փոփոխությունից հետո ցանկացած կնքված ամուսնություն ճանաչվում է անվավեր և առոչինչ կամ լուծված: Բացառություններ, որոնք թույլ են տալիս ամուսնացած անձին հասնելու իր պահանջած սեռի իրավական ճանաչմանը, առանց վերջ դնելու իր մինչ այդ ունեցած ամուսնությունը, առկա են միայն երեք անդամ-պետություններում (Ավստրիա, Գերմանիա և Շվեյցարիա):
33. Այպիսով, ստացվում է, որ այնտեղ, որտեղ միասեռ ամուսնություններն արգելված են, միայն երեք անդամ-պետություններ են թույլ տալիս բացառություններ, որոնք թույլ կտան ամուսնացած անձին ստանալու իր պահանջած սեռի իրավական ճանաչում, առանց վերջ դնելու առկա ամուսնությանը: 24 անդամ-պետությունների դիրքորոշումը բավականին անհստակ է, քանի որ բացակայում են հատուկ իրավական կարգավորումներ:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
34. Դիմողը բողոքել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո առ այն, որ անձնական կյանքի և ընտանիքի իր իրավունքը խախտվել է, երբ իր նոր սեռի լիարժեք ճանաչման պայման է հանդիսացել իր ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածվելը:
35. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝
§1.Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք£
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունումª ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»£
Պալատի վճիռը
36. Իր՝ 2012 թվականի նոյեմբերի 13-ի վճռում Պալատը գտել է, որ գործի փաստերը կապված են Կովնենցիայի 8-րդ հոդվածի հետ և «անձնական կյանքի» կոնցեպցիայի սահմաններում են: Տեղի է ունեցել միջամտություն դիմողի՝ անձնական կյանքը հարգելու իրավունքին այն իմաստով, որ նրան չի տրամադրվել կնոջ նույնականացման նոր համար: Այս միջամտությունը հիմք է ունեցել ներպետական օրենսդրության մեջ, մասնավորապես՝ Տրանսսեքսուալների մասին օրենքի 2-րդ բաժնի 1-ին ենթաբաժնում: Այդպիսով, միջամտությունը եղել է «օրենքին համապատասխան» և հետապնդել է օրինական նպատակ՝ պաշտպանելով «առողջությունն ու բարոյականությունը», ինչպես նաև «այլոց իրավունքներն ու ազատությունները»:
37. Ինչ վերաբերում է այն հարցերին, թե արդյոք, վիճելի միջոցներն անհրաժեշտ են եղել ժողովրդական հասարակությունում, թե՝ ոչ, Պալատը նշել է, որ դիմոը և նրա կինն օրինական ամուսնացած են եղել ներպետական օրենսդրության համաձայն, և որ իրենք կամեցել են մնալ ամուսնացած: Ներպետական օրենսդրության ներքո ամուսնությունը թույլատրված է հակառակ սեռի անձանց միջև, իսկ նույնասեռ ամուսնություններն արգելված էին: Դիմողը կարող էր ստանալ նոր նույնականացման համար, որպես կին, միայն եթե իր ամուսինը համաձայնվեր, որպեսզի իրենց ամուսնությունը վերածվեր գրանցված զուգընկերության: Եթե նման համաձայնությունը բացակայում էր, դիմողը պետք է ընտրություն կատարեր ամուսնությունը պահպանելու և տղամարդու նույնականացման համարը պահելու անհարմարությունների և իր ամուսնուց բաժանվելու միջև:
38. Պալատը գտել է, որ առկա են եղել երկու միմյանց հակասող իրավունքներ, որոնք պետք է հավասարակշռեին միմյանց, այն է՝ դիմողի՝ իր անձնական կյանքը հարգելու իրավունքի իրագործումը կնոջ նույնականացման նոր համար ստանալու միջոցով և պետության շահը՝ անվնաս պահելու ամուսնության տրադիցիոն ինստիտուտը: Ամուսնացած մնալով հանդերձ՝ իրավունքի իրագործումը կհանգեցներ նույնասեռ ամուսնության դիմողի և նրա կնոջ միջև, որն արգելված էր Ֆինլանդիայում տվյալ պահին գործող օրենսդրությամբ: Պալատը կրկնել է, որ համաձայն Դատարանի նախադեպային որոշումների, Կոնվենցիայի 12-րդ հոդվածը Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում նույնասեռ զույգերին ամուսնանալու հնարավորություն տալու: Նաև 8-րդ հոդվածը, որն առավել ընդհանուր իմաստ և ծավալ ունի, չի մեկնաբանվում նման պարտականություն դնելու իմաստով: Դատարանը նաև որոշել է, որ ամուսնության համատեքստում սեռի փոխման արդյունքները կարգավորող հարցը ենթակա է լուծման Պայմանավորվող պետության կողմից:
39. Պալատը նկատում է, որ նույնասեռ ամուսնությունների համաձայնությունն արդեն շոշափվում է եվրոպական համատեքստում, և որ Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ-պետություններ արդեն իսկ նախատեսել են նման հնարավորություն իրենց ներպետական օրենսդրության մեջ: Ֆինլանդիայում, այնուամենայնիվ, այս հնարավորությունը չի եղել, չնայած որ այն ներկայումս քննվում է խորհրդարանի կողմից: Մյուս կողմից, միասեռ զույգերի իրավունքներն այժմ պաշտպանված են զուգընկերությունը գրանցելու հնարավորությամբ: Չնայած ճիշտ է, որ դիմողն առօրյայում հանդիպում էր իրավիճակների, երբ սխալ նույնականացման համարն իր համար դժվարություններ էր ստեղծում, Պալատը գտել է, որ դիմողն ունեցել է իրական հնարավորություն փոխելու այդ իրավիճակը. նրա ամուսնությունը ցանկացած ժամանակ ex lege, կարող էր վերածվել գրանցված զուգընկերության իր կնոջ համաձայնությամբ: Եթե նման համաձայնությունը բացակայում էր, դիմողը հնարավորություն էր ունենում բաժանվելու:
40. Պալատի համար անտեղի չէ, որ կնոջից պահանջվում էր համաձայնություն ստանալ նման փոփոխության, քանի որ նրա իրավունքները ևս այս պարագայում շոշափվում են: Անտեղի չէ նաև այն , որ դիմողի ամուսնությունը կարող է վերածվել գրանցված զուգընկերության, քանի որ վերջինս իրական այլընտրանք է, որը տալիս է իրավական պաշտպանություն միասեռ զույգերին և գրեթե նույնացված է ամուսնությանը: Ավելին, չնայած ամուսնությունից առկա է երեխա, չի եղել որևէ նախադրյալ, որով երեխան կամ որևէ այլ անձ կտուժի, եթե դիմողի ամուսնությունը վերածվի գրանցված զուգընկերության: Դիմողի իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են հայրությունից կամ ծնողական իրավունքներից, չեն ոտնահարվի, եթե ամուսնությունը վերածվի գրանցված զուգընկերության: Այդ պատճառով, Պալատը գտել է, որ ֆիննական համակարգի էությունը անհամապատասխան չի թվում, և որ մրցող շահերի միջև առկա է արդարացի հավասարակշռություն: Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
Կողմերի փաստարկները
Դիմողը
41. Դիմողը պնդել է, որ ներքին օրենսդրությամբ իրեն ստիպել են ընտրել Կոնվենցիայով ճանաչված երկու հիմնարար իրավունքների միջև, այնէ՝ իր սեռական ինքնորոշման և ամուսնացած մնալու իրավունքների միջև այն հետևանքով, որ իրեն ստիպել են ընտրել դրանցից մեկը: Նման օրենսդրությունն իրեն դրել է բարդ կացության մեջ: Այս կապակցությամբ նա հղում է արել Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի մայիսի 27-ի որոշմանը: Իր բողոքի առարկան ոչ թե ամուսնության իրավունքները նույնսեռ զույգերին փոխանցելն է, այլ՝ առկա ամուսնությունն իր կնոջ հետ պահելն է: Իր դեպքում նույնասեռ ամուսնությունը սեռի իրավական հաստատման չծրագրավորված, հանգամանքների բերումով առաջ եկած հետևանք է: Նա պահանջել է գոյություն ունեցող իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե ինչ որ կնոջ հետ ենթադրյալ ամուսնություն:
42. Դիմողը հայտարարել է, որ տեղի է ունեցել իր՝ անձնական կյանքի և ընտանեկան կյանքի իրավունքի միջամտություն: Փերրին ընդդեմ Միացյալ Թագավարության (dec.), no. 42971/05, ECHR 2006‑XV և Դադուչն ընդդեմ Մալթայի Dadouch v. Malta, no. 38816/07, 20 July 2010 գործերով ընտանեկան կյանքի ասպեկտը չէր կարող անտեսված լինել: Հայեցողության շրջանակը պետք է լինի առավել նեղ, երբ քննարկվում է անձի գոյության կամ նույնականացման հատկապես կարևոր կողմը: Իր դիրքորոշման մեջ Դատարանը պետք է նույնիսկ առավել նեղացնի այն և հանի ամուսնալուծվելու պահանջը սեռի իրավական ճանաչման համատեքստից: Հայեցողության շրջանակը չէր կարող լինել այնպիսին, որ թույլ տար պետություններին դադարեցնելու ամուսնություններն իրենց հայեցողությամբ:
43. Դիմողը հայտարարել է, որ Տրանսսեքսուալների մասին օրենքով նախատեսված ամուսնալուծության պահանջը հանդիսանում է ոչ անհրաժեշտ և անհամապատասխան միջամտություն 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին: Պալատի կողմից ընդունված հավասարակշռման օրենքը հիմնովին խախտվել է մի շարք պատճառներով:
44. Նախևառաջ, Պալատը հավասարակշռություն չի ապահովել դիմողի և նրա ընտանիքի՝ ամուսնանալու ունեցած իրավունքի միջև: Եթե դիմողն ընտրել է սեռի իրավական հաստատում, դա կդադարեցնի նրա ամուսնությունը կամ ամուսնալուծության կամ գրանցված զուգընկերության վերածվելու միջոցով: Երկու դեպքերն էլ առաջ էին բերում ամուսնության դադարում: Գրանցված զուգընկերության ընդունումը նման է ամուսնալուծության, քանի որ դրա հետևանքները գործում էին միայն ապագայում: Քանի որ պահանջվում էր ամուսնու համաձայնությունը, նման հանգամանքներում ամուսնալուծությունը հանդիսանում է «պարտադրված» պետության կողմից: Դիմողի ամուսնության հարկադիր դադարումը, ըստ էության, կխախտեր իր, ինչպես նաև իր կնոջ և դստեր՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքները: Օրինական ամուսնության դադարումը կհակասեր ամուսնության մեջ հավատարիմ մնալու կարևորագույն պարտականությանը, որով այն տարբերվում է այլ հարաբերություններից: Ամուսնությւոնը շարունակում է որակվել, որպես Կոնվենիցայի 8-րդ հոդվածի ներքո պաշտպանության առավել բարձր աստիճան ունեցող երևույթ: Դիմողը և նրա կինը ամուսիններ են եղել 17 տարի շարունակ, շարունակում են ապրել միասին և ունեն երեխա: Նրանց հարաբերությունների կենսունակությունը, չնայած ամուսիններից մեկի սեռափոխությանը, ցույց է տալիս ամուսինների փոխադարձ հավատարմության բարձր աստիճանը: Կարևոր տարբերություններ են շարունակում առկա լինել ամուսնության և գրանցված զուգընկերության միջև. երբ գրանցված զուգընկերության մեջ կին զուգընկերը ծննդաբերում է, երկու ծնողները ավտոմատ կերպով չեն դառնում ծնող, ինչպես ամուսնության դեպքում: Հնարավոր չէ նաև որդեգորւմ, եթե խնողներից ոչ մեկը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը, որին ուզում են որդեգրել: Դիմողը և նրա ընտանիքը կզրկվեին այս իրավունքներից, որոնք շատ էական են, եթե համաձայնվեին մտնել գրանցված զուգընկերների հարաբերությունների մեջ: Կասկածելի էր նաև այն հարցը, թե ինչ չափով օրինական կպահպանվեին ծնող երեխա հարաբերությունները դիմողի և նրա դստեր միջև, քանի որ այդ առումով չկային որևէ դրույթներ Տրանսսեքսուալների մասին օրենքում: Ամուսիններն իրենց խիստ կրոնական համոզմունքների հիման վրա կնքել են ամուսնական պայմանագիր՝ հասկանալով, որ այդ ամուսնությունը պետք է լինի վերջինն իրենց կյանքում: Նրանք չեն կամեցել խզել իրենց ամուսնությունը որևէ հանգամանքների բերումով: Դիմողի սեռական վերափոխումը զույգին անհրաժեշտաբար չի վերածում միասեռ զույգի: Դիմողի կինը, որը մտել է տարասեռ հարաբերությունների մեջ 17 տարի առաջ, շարունակել է մնալ տարասեռ: Համապատասխանաբար, դիմողի հարաբերությունները իջեցնելով, հավասարեցնելով գրանցված զուգընկերության, չի արտացոլել դիմողի կնոջ դիրքի փաստացի իրականությունը: Նրան ստիպել են կատարել անհնարին ընտրություն դիմողին աջակցելու կամ իրենց ամուսնությունը պահպանելու միջև: Իրենց երեխայի դրությունը նման կլինի ամուսնությունից դուրս ծնված երեխաների դրությանը:
45. Երկրորդ, դիմողը բողոքել է առ այն, որ Պալատը բավարար կշիռ չի տվել իր սեռական ինքնորոշման իրավունքին: Դիմողի՝ կնոջ սեռը չճանաչելը առաջացրել է լուրջ դժվարություններ առօրյա կյանքում: Նա ստիպված է եղել լիովին անծանոթ մարդկանց բացահայտել իր տրանսսեքսուալ դրությունն առօրյա իրավիճակներում: Օրինակ, դիմողը բավականին հաճախ ճամփորդել է իր աշխատանքի բերումով, սակայն իր անձնագիրը դեռևս ցույց է տվել, որ ինքը տղամարդ է: Երբ նա ճամփորդել է իր ներկայիս անձնագրով, իրեն ստիպել են գնել ուղետոմս «պարոն» նշումով: Նրա կնոջ արտաքինը տղամարդու մասին նշում պարունակող անձնագրի առկայության դեպքում անխուսափելիորեն հանգեցրել է մանրակրկիտ հարցաքննությունների, ուշացումների, անհարմար վիճակի և սթրեսսների: Քանի որ Ֆինլանդիան թույլ է տվել դիմողին փոխելու իր անունը և այն հարմարեցնել իր ներկայիս սեռական դրության, անտրամաբանական էր իր սեռի իրավական ճանաչման մերժումը, որն այդպիսով թողնում էր նրան երկու սեռերի միջև անորոշ ժամանակով: Դիմողը չի ընտրել դառանալ տրանսսեքսուալ, այդ պատճառով նրան չի կարելի պատժել՝ զրկելով ամուսնությունից: Անհրաժեշտ պահանջը, որ սեռի իրավական ճանաչումը ամուսնության դադարման մաս է կազմում, չի թույլ տալիս ֆիննական դատարաններին կատարելու անձնավորված գնահատականներ՝ հաշվի առնելով դիմողի հանգամանները: Schlumpf v. Switzerland, no. 29002/06, 8 January 2009 գործով Դատարանը գտել է, որ առկա են խխատումներ նմանատիպ հանգամանքներում: Ներպետական դատարանները նաև չեն քննարկել այլընտրանքային միջոցներ, որոնք չէին պահանջի ամուսնության դադարում:
46. Երրորդ, դիմողը բողոքել է, որ Պալատի դիրքորոշումն առ այն, որ պետության շահը ամուսնության պաշտպանության հարցում անխուսափելիորեն կխախտվի, եթե տրանսսեքսուալներին թուլատրվի ամուսնանալ, ճիշտ չէ: Պալատը սխալմամբ եզրակացրել է, որ հասարակական արժեքների միակ շահը, որն առկա է գործով, հանդիսացել է ամուսնության տրանսսեքսուալ բնույթի պաշտպանությունը: Դիմողը հատկապես չի վիճարկել տարասեռ ամուսնությունների պահպանման կարևորությունը, այլ առարկել է, որ սեռի իրավական ճանաչման համար իրեն ամուսնալուծվել ստիպելը եղել է պետության նպատակներին հասնելու ոչ անհրաժեշտ և անհավասարակշռված միջոց: Տրանսսեքսուալներին ամուսնանալ թույլ տալը միայն անուղղակի կերպով է հանգեցնում տարասեռ ամուսնությւոնների, քանի որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են: De facto կամ de jure միասեռ ամուսնությունները պետք է որ արդեն առկա լինեն Ֆինլանդիայում, քանի որ դիմողի դրությունը նման պայմաններում անձանց ամուսնությունը ստեղծել է միասեռ ամուսնությունների տպավորություն: Ավելին, սեռի իրավական ճանաչումը, որն ստացվել է օտարերկրյա պետությունում, նույնպես օրինական է Ֆինլանդիայում:
47. Ավելին, դիմողը բողոքել է, որ Պալատը պատշաճ կերպով հաշվի չի առել վերջերս ձևավորված միջազգային ուղությունները՝ կապված հարկադիր ամուսնալուծության պահանջից հրաժարվելու, միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրենսդրության և ազատ կամքով ամուսնալուծությունների հետ: Հարկադիր ամուսնալուծության գաղափարից հրաժարվելուն հասել են կամ թույլ տալով տրանսսեքսուալներին ամուսնանալ կամ օրինականացնելով միասեռ ամուսնությունները: Դիմողը հղում է կատարել համեմատական օրենսդրության հետազոտություններին՝ կապված սեռի իրավական ճանաչման և ամուսնական կարգավիճակի պահանջների հետ:
48. Ֆինլանդիայում նույնպես եղել է հարկադիր ամուսնալուծությունից հրաժարվելու միտում: Հավասարության գործերով Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականին առաջարկել է, թե բոլորի համար հավասար ամուսնական իրավունքները կարող են լուծում լինել, որը թույլ կտա պահպանել ամուսնությունն այն դեպքում, երբ ամուսիններից մեկը տրանսսեքսուալ է: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը նույնպես կոչ է արել հրաժարվել հարկադիր ամուսնալուծության գաղափարից 2012 թվականին Ֆինլանդիա կատարած իր այցի արդյունքում: Այդ համատեքստում ֆիննական Կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ հետազոտելու համար գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը: Առկա էր նաև եվրոպական և միջազգային միտում՝ թույլ տալու միասեռ ամուսնությունները: Եվրոպական պետությունները ներկայումս թույլ են տալիս միասեռ ամուսնությունները: Սպասվում էր, որ առաջիկայում Ֆինլանդիայում առկա դրությունը ևս կփոխվի: 2013 թվականի փետրվարին խորհրդարանի իրավական հանձնաժողովն այս կապակցությամբ մշակված օրինագիծը նվազ մեծամասնությամբ՝ 9 ձայնով ընդդեմ 8-ի մերժել է: Միասեռ ամուսնությունների նկատմամբ հանրության դրական դիրքորոշումը ևս աճել է՝ 2006 թվականին 45 տոկոսից մինչև 58 տոկոս՝ 2013 թվականի մարտին:
2. Կառավարությունը.
49. Կառավարությունը համաձայնվել է Պալատի պատճառաբանությունների և եզրակացության հետ առ այն, որ տվյալ գործով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Նրանք նկատել են, որ վիճելի օրենսդրությունը նպատակ է ունեցել կանխելու այն տարբերությունները, որոնք առաջ են գալիս ամբողջ երկրում տարբեր վարչական պրակտիկաներով և սահմանելու միասնական նախապայմաններ սեռի իրավական ճանաչման համար: Օրինագիծն ի սկզբանե պահանջել է, որպեսզի սեռի իրավական ճանաչում պահանջող անձը չլինի ամուսնացած կամ գտնվի գրանցված զուգընկերության մեջ և թույլ չի տվել, որպեսզի իր ամուսնությունը կամ գրանցված զուգընկերությունը շարունակվի որևէ այլ իրավական ճանաչված ձևով: Դա թվացել է անհիմն օրենսդրական ընթացակարգում, այդ պատճառով էլ փոփոխման մեխանիզմ է ներմուծվել տվյալ դրույթում: Օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ առնվազն 15 ամուսնություն վերածվել է գրանցված զուգընկերության, իսկ 16 գրանցված զուգընկերություն՝ ամուսնության: Ինը դեպքերում ամուսինները ունեցել են ընդհանուր երեխաներ և ոչ մի դեպքում ծնող երեխա իրավական հարաբերությունները չեն փոխվել:
50. Կառավարությունը նկատել է, որ դիմողը շատ անգամ իր փաստարկներում սխալ հղում է կատարել հարկադիր ամուսնալուծության օրենսդրությանը: Այնուամենայնիվ, եթե ամուսինը տվել է իր համաձայնությունը, ամուսնությունը ավտոմատ կերպով ex lege, վերածվել է գրանցված զուգընկերության: Օրենքի 2-րդ բաժնում «վերածվել» բառը հստակ կերպով օգտագործվել է ցույց տալու այն փաստը, որ իրավական հարաբերությունը շարունակվել է միայն անվան փոփոխությամբ, և միայն չնչին փոփոխություններ են տեղի ունեցել, կապված հարաբերության բովանդակության հետ: Այս անընդհատությունը որոշակի անուղղակի իրավունքներ է պահպանել, ինչպիսիք են այրիների թոշակը, և ամուսինների ունեցվածքը բաժանելու միջև չի առաջացրել իրավունք կամ պարտականություն: Զուգընկերության տևողությունը հաշվարկվել է հարաբերությունների սկզբից, այլ ոչ թե դրա անվանման փոփոխությունից: Ավելին, ծնողական իրավունքները և պարտականությունները կախված չեն եղել ծնողի սեռից: Հետևաբար, Ֆինլանդիայում չի եղել պարտադիր ամուսնալուծություն, այլ հակառակը՝ ամուսնալուծությունը թողնված է եղել դիմողի սեփական նախաձեռնությանը: Ֆիննական օրենսդրությունը հնարավորություն է ընդձեռել պահպանելու թե սեռական ինքնորոշման իրավունքը և թե ամուսնանալու իրավունքը գրանցված զուգընկերության ձևով:
51. Կառավարությունը նշել է, որ ամուսնության և գրանցված զուգընկերության միջև միակ տարբերություններն առաջ են եկել երկու դեպքերում. ամուսնության հիմքով հայրության հաստատումը չի գործել գրանցված զուգընկերության դեքպում, չեն գործել նաև Որդեգրման մասին օրենքը կամ Անունների մասին օրենքը՝ կապված ամուսնու ազգանվան հետ: Այնուամենայնիվ, գրանցված զուգընկերը կարող էր որդեգրել մյուս զուգընկերոջ երեխային: Այս բացառությունները կիրառելի էին միայն այն դեպքերի նկատմամբ, որոնցում հայրությունը կամ մայրությունը դեռևս հաստատված չի եղել: Ամուսնության կամ հաստատված հայրության հիմքով ենթադրվող հայրությունը չէր կարող վերացվել այն հիմքով, որ տղամարդն ավելի վաղ անցել է սեռափոխություն և դարձել է կին: Ոչ էլ հոր սեռափոխությունն ունի որևէ իրավական հետևանք, երեխայի մասին հոգ տանելու, խնամակալության կամ պաշտպանության հետ կապված իր պատասխանատվության հետ, քանի որ նման պատասխանատվությունը հիմնված է եղել հայրության կամ մայրության վրա, անկախ սեռից կամ հարաբերությունների ձևից: Դիմոողը նույնիսկ չի բողոքել առ այն, թե իր օրինական իրավունքները և պարտականությունները կարող են նվազել ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածվելու դեպքում, այլ ավելի շուտ հիմնվել է ամուսնության սոցիալական և սիմվոլիկ իմաստի վրա: Կառավարությունը նշել է, որ դիմողի օրինական իրավունքները և պարտականությունները կապված իր երեխայի հետ, որոնք բխում են հայրությունից կամ ծնողական իրավունքներից, չեն փոփոխվի, իսկ դիմողը չի ներկայացրել որևէ հակառակը հիմնավորող ապացույց: Ֆիննական օրենսդրությունը դիմողի հետ կապված չի նախատեսել հարկադիր ամուսնալուծություն կամ ամուսնության դադարում կամ խզում: Չի եղել նաև դիմողի անձնական կամ ընտանեկան կյանքի նկատմամբ հնարավոր ազդեցությունների որևէ ապացույց, քանի որ նա կարող էր շարունակել իր ամուսնական կյանքը, առանց որևէ ազդեցությունների:
52. Կառավարությունը նկատել է, որ չնայած Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվկաանի մայիսի 27-ի վճռում նման իրավիճակը ճանաչել է հակասահմանադրական, այն օրենսդիրի հայեցողությանն է թողել որոշելու, թե ինչ միջոցներով կարող է շտկվել տվյալ իրադրությունը: Համաձայն այդ դատարանի՝ ամուսնությունը կարող է վերածվել գրանցված քաղաքացիական զուգընկերության կամ օրինական պաշտպանվող զուգընկերության sui generis, սակայն զույգերի իրավունքները և նրանց վրա ամուսնությամբ դրված պարտականությունները պետք է մնային անձեռնմխելի: Ֆիննական օրենսդրական դրույթներ, այդպիսով, համահունչ էին Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի տվյալ վճռի հետ:
53. Կառավարությունը եզրակացրել է, որ դեռևս չկա եվրոպական ընդհանուր կարծիք սեռը օրինական փոխելու վիրահատությանը հետևող տրանսսեքսուալ ամուսնությունների առթիվ կամ նույնասեռ ամուսնությունները թույլատրելու առթիվ: Հետևաբար պետության հայեցողության շրջանակը պետք է լինի լայն և այն պետք է ի զորու լինի կառավարելու սեռափոխության հետևանքները կապված մինչ այդ առկա ամուսնությունների հետ:
3.Երրորդ կողմը
(a) Միջազգային համաներում (Amnesty International)
54. Միջազգային համաներումը (Amnesty International) նկատել է, որ մարդու իրավունքները կարգավորող բոլոր պայմանագրերը պետք է հնարավորինս մեկնաբանվեն համաձայնեցված, որպեսզի առաջ գա համատեղ պարտականությունների մեկ ամբողջություն: Մարդու իրավունքների միջազգային օրենքներում սահմանված է, որ խտրականության ընդհանուր արգելքը ներառում էր խտրականություն՝ սեռական կողմնորոշման հիման հիմքով: Թե սեռային նույնացումը, և թե սեռական կողմնորոշումը կապված էին անձի խիստ սուբյեկտիվ նշանակության հետ: Հաճախ սեռական կոմնորոշման կամ սեռային նույնացման վրա հիմնված խտրականությունն իր արտահայտությունն է գտել՝ կապված ընտանեկան հարաբերությունների հետ: Այդ դեպքերի մեծամասնությամբ որոշում կայացնող մարմինները եզրակացրել են, որ Պետությունները չեն ներկայացրել հիմնավոր, համոզիչ, օբյեկտիվ կամ ծանրակշիռ փաստարկներ՝ սեռական կոմնորոշման հիման վրա անձանց դեմ խտրականություններն արդարացնելու համար: Կարծրատիպերը ձևավորել են խտրականությունների ձև, երբ դրանք հանգեցրել են տարբեր վերաբերմունքների, որը զրոյացրել է կամ վատթարացրել մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների իրականացումը: Վերաբերմունքի առթիվ առկա շատ տարբերություններ, որոնք հիմնված են սեռական կողմնորոշման վրա, արմատներով գնում են դեպի գենդերային դերերի հետ կապված կարծրատիպերը:
55. Նույնասեռ հարաբերությունները ստացել են իրավական ճանաչում, որը բնորոշ է տարբեր սեռի զույգերին շատ համակարգերում, սակայն շատ երկրների օրենքներ դեռևս ունեն շատ տարբերություններ: Եթե զույգավորվող անձինք հանդես են գալիս որպես կանայք, նրանք դիտվում են որպես լեսբիներ: Այս մոտեցումը հանգեցրել է անձի արժանապատվության նվաստացման և իրավունքների ոտնահարման, քանզի պարտադրում է գենդերային բնորոշում, որը կարող է չհամընկնել անձի ընկալման և զգացողությունների հետ: Նման մոտեցումը հարկավոր չէր նաև, եթե օրենքը նախատեսեր միևնույն կարգավիճակը բոլոր զույգերի համար: Պետությունները չէին կարող իրավունքների որոշակի տեսակետը պարտադրել նրանց, ովքեր չեն կիսում այդ տեսակետը: Սովորույթները և արժեքները չէին կարող արդարացնել իրավունքների սահմնափակումները, եթե նույնիսկ այդ սովորույթներն ու արժեքները կիսում էր հասարակության մեծամասնությունը:
(b) Տրանսգենդերային Եվրոպա (Transgender Europe)
56. Տրանսգենդերային Եվրոպան իր դիտարկումների մեջ ընդունել է համեմատական տեղեկությունները Եվրոպայի խորհրդի տարբեր անդամ-պետություններում առկա դրության հետ այնքանով, որքանով դրանք վերաբերում էին տրանսգենդերային անձանց նոր սեռերի իրավական ճանաչմանը: Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ-պետություններում տրանսգենդերային անձինք չէին կարող ստանալ իրենց սեռերի որևէ իրավական ճանաչում, մինչդեռ այլ անդամ-պետություններում գենդերի իրավական ճանաչումը կապված է տարբեր միջոցների բազմազանության հետ: Որոշ անդամ-պետություններ կամ թույլ են տվել միասեռ զույգերին ամուսնանալ կամ առաջարկել են գրանցված զուգընկերության տարբերակը: Որոշ պետություններ այն անդամ-պետություններից, որոնք առաջարկել են գրանցված զուգընեկրության տարբերակը, դեռևս պահանջել են ամուսնության պարտադիր դադարեցում, մինչդեռ մի շարք այլ պետություններ այդպես չեն վարվել: Որպես կանոն, Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների շարքում առկա է լուրջ միտում վերանայելու իրենց մոտեցումը սեռական կոմնորոշման կամ գենդերային նույնացման հիման վրա խտրականությունների դեմ պայքարի միջոցների առթիվ Նախարարների կոմիտեի հանձնարարականների (2010) արդյունքում, որն ընդունվել է 2010 թվականի մարտի 31-ին: Նոր օրենքներից, վերանայումներից և ներկայիս քաղաքական երկխոսություններից շատերը ցույց են տվել, որ անդամ-պետություններն օրենսդրություն ձևավորելիս առավել մեծ ուշադրություն են դարձնում տրանսգենդերային անձանց սեռական կողմնորոշման հետ կապված իրավունքներին:
Դատարանի գնահատականը
Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառումը
57. Տվյալ գործով դիմողը ներկայացրել է իր գանգատը Կոնվենցիայի 8-րդ հըոդվածի ներքո, իսկ Կառավարությունը չի վիճարկել այդ դրույթի կիրառելիությունը:
58. Դատարանը նկատում է, որ դիմողը պահանջել է, որպեսզի իր նույնականացման համարը փոխվի, այն է՝ տղամարդը փոխվի կնոջով, քանի որ անցնելով սեռափոխության վիրահատություն, նրա նախորդ սեռական նույնականացման համարը այլևս չի համապատասխանել իրականությանը:
59. Դատարանը բազմիցս նշել է, որ վիրահատություն անցած տրանսսեքսուալը կարող է հայտարարել, որ դարձել է իր անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտման զոհ՝ ի խախտումն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ կապված իր փոխված սեռի իրավական ճանաչման մերժման հետ (see, for example, Grant v. the United Kingdom, no. 32570/03, § 40, ECHR 2006-VII; and L. v. Lithuania, no. 27527/03, § 59, ECHR 2007‑IV): Տվյալ գործով անվիճելի է, որ դիմողի դրությունը համապատասխանում է «անձնական կյանքի» հասկացությանը՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
60. Դատարանը կատում է, որ տվյալ գործը ներառում է նաև հարցեր, որոնք կարող են կիրառություն ունենալ դիմողի ընտանեկան կյանքի համար: Ներպետական օրենսդրությամբ դիմողի գոյություն ունեցող ամուսնությունը գրանցված զուգընկերության փոխարինելը պահանջել է իր կնոջ համաձայնությունը: Ավելին, դիմողը և նրա կինը ունեցել են համատեղ երեխա: Հետևաբար, Դատարանն այն կարծիքին է, որ դիմողի հարաբերություններն իր կնոջ և իրեխայի հետ համապատասխանում են «ընտանեկան կյանք» հասկացությանը՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
61. Այդ պատճառով, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է տվյալ գործի նկատմամբ, թե անձնական կյանքի, և թե ընտանեկան կյանքի իմաստով:
Արդյոք գործով առկա է դրական պարտականություն կամ միջամտություն
62. Չնայած 8-րդ հոդվածի հիմնական նպատակն է անձանց պաշտպանել հանրային իշխանությունների կամայական միջամտությունից, այն կարող է նաև առաջ բերել պետության՝ 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն արդյունավետորեն հարգելու դրական պարտականությունը (see, among other authorities, X and Y v. the Netherlands, 26 March 1985, § 23, Series A no. 91; and Söderman v. Sweden [GC], no. 5786/08, § 78, ECHR 2013):
63. Դատարանը նախկինում գտել է, որ 8-րդ հոդվածը պետությունների վրա դրական պարտականություն է սահմանում պաշտպանելու իր քաղաքացիների ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն արդյունավետորեն հարգելու իրավունքը (տես, օրինակ՝ Nitecki v. Poland (dec.), no. 65653/01, 21 March 2002; Sentges v. the Netherlands (dec.) no. 27677/02, 8 July 2003; Odièvre v. France [GC], no. 42326/98, § 42, ECHR 2003‑III; Glass v. the United Kingdom, no. 61827/00, §§ 74-83, ECHR 2004‑II; and Pentiacova and Others v. Moldova (dec.), no. 14462/03, ECHR 2005‑I): Ավելին, այս պարտականությունը կարող է ներառել հատուկ միջոցների ընդունում՝ ներառյալ անձնական կյանքը հարգելու իրավունքը պաշտպանելու արդյունավետ և ընդունելի միջոցներ ((see Airey v. Ireland, 9 October 1979, § 33, Series A no. 32; McGinley and Egan v. the United Kingdom, 9 June 1998, § 101, Reports of Judgments and Decisions 1998‑III; and Roche v. the United Kingdom [GC], no. 32555/96, § 162, ECHR 2005‑X): Նման միջոցները կարող են ներառել թե դատական կարգավորիչ համակարգի դրույթներ, և թե անձի՝ իրավունքների և դրանց կիրառման պաշտպանության մեխանիզմների ապահովում, հարկ եղած ժամանակ՝ տարբեր համատեքստերում այդ միջոցների կիրառում (see A, B and C v. Ireland [GC], no. 25579/05, § 245, ECHR 2010):
64. Դատարանը նկատում է, որ կողմերի միջև ընդհանուրն այն է, որ տեղի է ունեցել դիմողի՝ անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտում այն առումով, որ նրան չեն տրամադրել նոր՝ կնոջ նույնականացման համարը: Պալատը նաև քննել է գործն այդ տեսանկյունից: Մեծ Պալատը, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ Դատարանը պետք է պարզի, արդյոք, դիմողի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը նախատեսում է պետության դրական պարտականություն նախատեսելու արդյունավետ և ընդունելի ընթացակարգ, որը թույլ կտա դիմողին հասնելու իր նոր սեռի իրավական ճանաչմանը՝ պահպանելով առկա ամուսնությունը: Մեծ պալատը, այդ պատճառով, առավել նպատակահարմար է գտնում վերլուծելու դիմողի գանգատը՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրական ասպեկտը:
Պետության դրական պարտականությունները գնահատելու նկատմամբ կիրառելի ընդհանուր սկզբունքները
65. Կոնվենցիայի ներքո պետության դրական և բացասական պարտականությունները գնահատելու նկատմամբ կիրառելի սկզբունքները նույնանման են: Պետք է հաշվի առնվի արդարացի հավասարակշռությունը, որը պետք է առկա լինի անձանց և ընդհանրապես հանրության մրցող շահերի միջև, որն էլ որոշակի իմաստով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակն է (see Gaskin v. the United Kingdom): Այնուամենայնիվ, որոշ գործոններ համարվել են տեղին պետությունների դրական պարտականությունների բովանդակությունը գնահատելու համար: Դրանցից մի քանիսն առնչվում են դիմողին: Դրանք առնչվում են քննարկվող շահի կարևորությանը և այն հանգամանքին, թե արդյոք, անձնական կյանքի «հիմնարար արժեքները» կամ «էական ասպեկտները» պահպանվել են (see X and Y v. the Netherlands, cited above, § 27; and Gaskin v. the United Kingdom, cited above, § 49) կամ արդյոք հասարակական իրականության և օրենքի միջև տարաձայնություններով դիմողի նկատմամբ ազդեցությունը, ներպետական համակարգում վարչական և իրավական պրակտիկաների կապը հաշվի են առնվել՝ որպես գնահատման կարևորագույն գործոն 8-րդ հոդվածի ներքո (see B. v. France, 25 March 1992, § 63, Series A no. 232‑C; and Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, §§ 77-78): Տվյալ պետության վրա դրված վիճելի դրական պարտականության ազդեցությանն առնչվում են այլ գործոններ: Այստեղ հարցը կայանում է նրանում, թե արդյոք, վիճելի պարտականությունն ունի նեղ և կոնկրետ կամ թե՝ լայն և ոչ հստակ իմաստ (see Botta v. Italy, 24 February 1998, § 35, Reports 1998‑I) or about the extent of any burden the obligation would impose on the State (see Rees v. the United Kingdom, 17 October 1986, §§ 43-44, Series A no. 106; and Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, §§ 86-88):
67. Իրենց դրական պարտականությունները 8-րդ հոդվածի ներքո կիրառելիս պետություններն ունեն որոշակի հայեցողության շրջանակ: Մի շարք գործոններ պետք է հաշվի առնվեն, երբ որոշվում է այդ շրջանակի լայնությունը: Երբ առկա է անձի կյանքի կամ նույնականացման, հատկապես կարևոր սահմանի հարցը, պետության հայեցողության շրջանակը կլինի սահմանափակ (see, for example, X and Y v. the Netherlands, cited above, §§ 24 and 27; Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, § 90; see also Pretty v. the United Kingdom, no. 2346/02, § 71, ECHR 2002‑III): Այնուամենայնիվ, երբ համաձայնություն չկա Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների միջև առկա շահերի համեմատաբար կարևոր շահերի կամ դրանց պաշտպանության լլավագույն միջոցների առթիվ, հատկապես երբ գործը բարձրացնում է նուրբ բարոյական կամ էթիկական հարցեր, շրջանակը կլինի առավել լայն (see X, Y and Z v. the United Kingdom, 22 April 1997, § 44, Reports 1997-II; Fretté v. France, no. 36515/97, § 41, ECHR 2002-I; and Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, § 85). There will also usually be a wide margin if the State is required to strike a balance between competing private and public interests or Convention rights (see Fretté v. France, cited above, § 42; Odièvre v. France [GC], cited above, §§ 44-49; Evans v. the United Kingdom [GC], no. 6339/05, § 77, ECHR 2007‑I; Dickson v. the United Kingdom [GC], no. 44362/04, § 78, ECHR 2007‑V; and S.H. and Others v. Austria [GC], no. 57813/00, § 94, ECHR 2011):
68. Դատարանը արդեն մի շարք գործերով քննել է սեռափոխության վիրահատության իրավական ճանաչման բացակայության վերաբերյալ (see, for example, Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above; Van Kück v. Germany, no. 35968/97, ECHR 2003‑VII; Grant v. the United Kingdom, cited above; and L. v. Lithuania, cited above, § 56): Այս ոլորտում պետություններին տրամադրելով գնահատման որոշակի շրջանակ, այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ 8-րդ հոդվածի ներքո պետություններն իրենց դրական պարտականությանը համապատասխան պետք է ճանաչեն սեռի փոփոխումը տրանսսեքսուալների վիրահատութունից հետո՝ inter alia, նրանց քաղաքացիական կարգավիճակին առնչվող տվյալները փոփոխելու հնարավորության, և հետևանքներն ապահովելու միջոցով (see, for example, Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, §§ 71-93; and Grant v. the United Kingdom, cited above, §§ 39-44):
Դիմողի գործի նկատմամբ ընդհանուր սկզբունքների կիրառումը
69. Դատարանը նկատում է, որ դիմողը և նրա կինն օրինական ամուսնացել են 1996 թվականին ներպետական օրենսդրությանը համապատասխան, և որ նրանք կամեցել են պահպանել իրենց ամուսնությունը: Ներպետական օրենսդրությամբ ամուսնությունը թույլատրվել է միայն հակառակ սեռի անձերի միջև: Միասեռ ամուսնությունները Ֆինլանդիայում չեն թույլատրվել, չնայած որ դրա հնարավորությունը ներկայումս քննարկվում է խորհրդարանի կողմից: Մյուս կողմից, միասեռ զույգերի իրավունքները ներկայումս պաշտպանված են գրանցված զուգընկերության կնքման հնարավորությամբ:
70. Դատարանը հիշում է այն փաստը, որ դիմողն ընդհանուր առմամբ նույնասեռ ամուսնությունների հարց չի բարձրացնում, այլ միայն կամենում է, որպեսզի պահպանվի իր սեփական ամուսնությունը: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատն ընդունելը պրակտիկայում կհանգեցնի այնպիսի իրադրության, որում նույնասեռ անձինք կկարողանան կնքել ամուսնություն: Ինչպես արդեն նշվել է վերը, նման իրավունք դեռևս գոյություն չունի Ֆինլանդիայում: Այդ պատճառով, Դատարանը նախևառաջ պետք է պարզի, արդյոք, նման իրավունքի ճանաչումը պահանջվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներում:
71. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային որոշումները, համաձայն որոնց՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, թե իբրև Պայմանավորվող պետությունների վրա պարտականություն է դնում թույլ տալու միասեռ զույգերին ամուսնություն կնքելու (see Schalk and Kopf v. Austria, no. 30141/04, § 101, ECHR 2010): Դատարանը նաև որոշել է, որ ամուսնության համատեքստում սեռի փոփոխման հետևանքների կարգավորումը եթե ոչ ամբողջությամբ, ապա՝ մեծամասնությամբ թողնված է Պայմանավորվող պետության հայեցողությանը (see Christine Goodwin v. the United Kingdom [GC], cited above, § 103): Ավելին, Կոնվենցիան չի պահանջում, որպեսզի հետագա այլ հատուկ միջոցառումների ծավալում այն իրադրությունների համար, ինչպիսիք առկա են տվյալ գործով: Փերրին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2006 թվականին Դատարանը գտել է, որ նույնիսկ միասեռ ամուսնություններն անթույլատրելի են եղել այդ ժամանակ անգլիական օրենսդրությամբ, դիմողները կարող էին շարունակել իրենց հարաբերությունները դրա բոլոր տարրերով հանդերձ, և նաև կարող էին դրան տալ այնպիսի իրավական կարգավիճակ, որը եթե ոչ լիովին նույնն է, ապա նման է ամուսնությանը, կատարվում է քաղաքացիական զուգընկերության միջոցով, որտեղ առկա են գրեթե նույն իրավունքներն ու պարտականությունները: Այդպիսով, Դատարանը դիտարկել է զուգընկերությունը որպես ադեկվատ տարբերակ:
72. Դատարանը նկատում է, որ տվյալ գործը ներառում է հարցեր, որոնք ենթակա են մշտական զարգացումների Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում: Այդ պատճառով, այն կքննի տվյալ գործում շոշափվող հարցերի հետ կապված իրավիճակը Եվրոպայի խորհրդի այլ անդամ-պետություններում:
73. Դատարանին հասու տեղեկությունից (տե´ս վերը՝ կետ 31) երևում է, որ ներկայումս տաս անդամ-պետություններ թույլ են տալիս միասեռ ամուսնություններ: Ավելին, անդամ-պետությունների մեծ մասում, որոնք թույլ չեն տալիս միասեռ ամուսնություններ, կամ բացակայում է հստակ իրավական համակարգ, կապված սեռի իրավական ճանաչման հետ կամ էլ բացակայում են իրավական դրույթներ, որոնք հատկապես առնչվում են ամուսնացած անձանց կարգավիճակին, ովքեր անցել են սեռափոխման վիրահատություն: Միայն վեց անդամ-պետություններում է առկա համապատասխան օրենսդրություն, կապված սեռի ճանաչման հետ, որոնք թույլ են տալիս միասեռ ամուսնություններ: Այդ պետությւոններում կամ օրենսդրությունը հատկապես պահանջում է, որպեսզի անձը լինի միայնակ կամ ամուսնալուծված կամ էլ առկա են ընդհանուր դրույթներ, որոնց համաձայն՝ սեռը փոխելուց հետո գոյություն ունեցող ցանկացած ամուսնություն ճանաչվում է առոչինչ և անվավեր կամ՝ լուծված: Բացառությունները, որոնք թույլ են տալիս ամուսնացած անձին ստանալու իր սեռի իրավական ճանաչում, առանց գոյություն ունեցող ամուսնությունը դադարեցնելու, կարծես թե առկա են միայն երեք անդամ-պետություններում (տե´ս վերը՝ կետ 31-33):
74. Այդպիսով, չի կարելի ասել, թե Եվրոպայում առկա է որևէ ընդհանուր մոտեցում, որը թույլ կտար միասեռ ամուսնությունները: Այն պետություններում, որոնք թույլ չեն տալիս միասեռ ամուսնությւոնները, չկա նաև որևէ համաձայնեցված մոտեցում առ այն, թե ինչպես պետք է վարվել սեռի ճանաչման հետ մինչ այդ գոյություն ունեցող ամուսնության դեպքում: Անդամ-պետությունների մեծ մասը չունի սեռի ճանաչման հետ կապված որևէ իրավական դաշտ: Ֆինլանդիայից բացի, նման օրենսդրություն կարծես թե առկա է միայն այլ վեց պետություններում: Ամուսնացած տանսսեքսուալներին ընդձեռվող բացառությունները նույնիկ ավելի քիչ են: Այդպիսով, չկան նախանշաններ առ այն, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում դրությունը էապես փոխվել է այն ժամանակից, երբ Դատարանն այս հարցերի հետ կապված ընդունել է իր վերջին որոշումները:
75. Եվրոպայում միասնական մոտեցման բացակայության պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործն անկասկած բարձրացնում է նուրբ բարոյական և էթիկական հարցեր, Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությանը տրամադրվող հայեցողության շրջանակ պետք է լինի լայն (տե´ս, X, Y and Z v. the United Kingdom, cited above, § 44): Այդ շրջանակը, ըստ էության, պետք է ներառի, ինչպես պետության որոշելը սահմանելու վիրահատություն անցած տրանսսեքսուալների նոր սեռի իրավական ճանաչման առթիվ օրենսդրություն ունենալը, կամ՝ ոչ, այնպես էլ կանոններ սահմանելը ապահովելու հավասարակշռություն մրցող հանրային և անձնական շահերի միջև:
76. Այժմ անդրադառնալով ներպետական համակարգին՝ Դատարանը գտնում է, որ ֆիննական ներպետական օրենսդրությունը ներկայումս դիմողին տալիս է մի շարք հնարավորություններ: Նախևառաջ, նա կարող է պահպանել իր իրավական դրության գոյություն ունեցող իրավիճակը մնալով ամուսնացած՝ կրելով սակայն տղամարդու նույնականացման համարի հետ կապված անհարմարությունները: Դատարանը հաստատված է համարում այն, որ ֆիննական համակարգում տարասեռ զույգերի միջև իրավաբանորեն գրանցված ամուսնությունը չի ճանաչվում առոչինչ և անվավեր այն փաստի հիմքով, որ ամուսիններից մեկը անցել է սեռափոխության վիրահատություն և այդպիսով համապատասխանաբար այժմ իր ամուսնու սեռն ունի: Ի տարբերություն որոշ այլ երկրների, Ֆինլանդիայում նախապես գոյություն ունեցող ամուսնությունը չի կարող միակողմանիորեն ճանաչվել առոչինչ կամ լուծված ներպետական իշխանությունների կողմից: Համապատասխանաբար, ոչինչ չի խանգարում դիմողին շարունակելու մնալ ամուսնացած:
77. Երկրորդ, եթե դիմողը կամենում է և ստանալ իր նոր սեռի իրավական ճանաչումը, և ապահովել իր կնոջ հետ ունեցած հարաբերությունների պահպանումը, ֆիննական օրենսդրությունը հնարավորություն է նախատեսում իրենց ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածելու դիմողի կնոջ համաձայնության դեպքում: Ներպետական օրենսդրությամբ, եթե առկա է սեռը փոխելու առթիվ ամուսնու համաձայնությունը, ամուսնությունը, ex lege, մեխանիկորեն վերածվում է գրանցված զուգենկերության, իսկ գրանցված զուգընկերությունը՝ ամուսնության՝ կախված իրադրության հետ:
78. Ներպետական օրենսդրությամբ նախատեսված երրորդ տարբերակը ամուսնալուծության հնարավորությունն է: Ինչպես ցանկացած ամուսնացած զույգի համար, այս հնարավորությունը գործում է նաև դիմողի համար, եթե նա դա ցանկանում է: Հակառակ դիոմղի պնդումների՝ Դատարանը գտնում է, որ ֆիննական իրավական համակարգում չկա որևէ բան, որ կարող է ընկալվել այնպես, թե իբրև պարտադրում է դիմողին ամուսնալուծվելու իր կամքին հակառակ: Հակառակը, Դատարանը գտնում է, որ ֆիննական իրավական համակարգում ամուսնալուծության հնարավորությունը դիմողի սեփական նախաձեռնությամբ է տեղի ունենում:
79. Մի կողմ դնելով գոյություն ունեցող դրությունը պահպանելու կամ ամուսնալուծվելու հնարավորությունները՝ դիմողի բողոքն ուղղակիորեն կապված է երկրորդ հնարավորության հետ. ապահովել նոր սեռի իրավական ճանաչումը՝ միևնույն ժամանակ իրավաբանորեն պաաշտպանելով առկա հարաբերությունները: Այդպիսով, տվյալ գործով գլխավոր հարցն այն է, թե արդյոք, ֆիննական համակարգը ներկայումս ներառում է պետության դրական պարտականությունն այս առիթվ, կամ արդյոք դիմողը կարող է մնալ ամուսնացած՝ միևնույն ժամանակ ստանալով իր նոր սեռի իրավական ճանաչումը, եթե նույնիսկ այդ հնարավորությունը կենթադրի միասեռ ամուսնություն դիմողի և նրա կնոջ միջև:
80. Դատարանը նշում է, որ ի տարբերություն Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների մեծ մասի, Ֆինլանդիայում առկա է իրավական համակարգ, որը նախատեսված է ապահովելու սեռի փոփոխության իրավական ճանաչումը: Դատարանը նկատում է, որ վիճելի օրենսդրության նպատակը, ինչպես բացատրել է Կառավարությունը, եղել է երկրի տարբեր մասերում առկա տարբեր պրակտիկաների միավորումը և սեռի իրավական ճանաչման համաձայնեցված պահանջների սահմանումը: Ամուսնու համաձայնության առկայության դեպքում համակարգն ապահովում է, թե նոր սեռի իրավական ճանաչումը, և թե հարաբերությունների իրավական պաշտպանությունը: Համակարգը գործում է երկու ուղղություններով՝ ապահովելով ոչ միայն ամուսնության վերածումը գրանցված զուգընկերության, այլ նաև՝ գրանցված զուգընկերությունը՝ ամուսնության: Կառավարությունից ստացված տեղեկության համաձայն՝ նման փոխակերպումների 31 տոկոսի դեպքում վերը նշված երկու իրավիճակները տեղի են ունեցել գրեթե հավասար չափերով:
81. Ձևավորելով նման իրավական համակարգ՝ ֆիննական օրենսդրությունը նպատակ է ունեցել պահպանելու միասեռ զույգերի ամուսնությունը, առանց բացառությունների: Այդ պատճառով, Դատարանին է թողնված որոշելու, թեարդյոք գործի հանգամանքներում ֆիննական համակարգը ներկայումս ապահովում է արդարացի հավասարակշռություն մրցող շահերի միջև և բավարարում է համամասնության ստուգումը:
82. Դիմողի դժգոհություններից մեկը վերաբերում է իր կնոջ համաձայնության պահանջին, որը նա դիտարկում է որպես «հարկադրված» ամուսնալուծություն: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է՝ քանի որ ֆիննական համակարգում փոխակերպումը տեղի է ունենում մեխանիկորեն, սեռի փոխման գրանցման առթիվ ամուսնու համաձայնությունը տարրական պահանջ է, որի նպատակն է պաշտպանելու յուրաքանչյուր ամուսնուն մյուս ամուսնու կողմից միակողմանի կայացված որոշումների հետևանքներից: Այդպիսով, համաձայնության պահանջը հստակորեն կարևոր երաշխիք է, որը պաշտպանում է ամուսնուն, ով չի ձգտում սեռի ճանաչման: Այս համատեքստում հատկանշական է, որ համաձայնությունը պահանջվում է նաև, երբ գրանցված զուգընկերությունը վերածվում է ամուսնության: Այս պահանջը, այդպիսով, կիրառվում է նաև ամուսնության ինստիտուտի օգտին:
83. Դիմողի դժգոհությունները վերաբերում էին նաև ամուսնության և գրանցված զուգընկերության միջև առկա տարբերություններին: Ինչպես բացատրել է Կառավարությունը, այս տարբերությունները վերաբերում են հայրության և մայրության հաստատմանը, ընտանիքից դուրս որդեգրմանը և ազգանվանը: Այնուամենայնիվ, այս բացառությունները կիրառելի են միայն այնքանով, որքանով դրանք նախկինում կարգավորված չեն եղել: Այդ պատճառով դրանք կիրառելի չեն տվյալ գործով: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ ամուսնության և գրանցված զուգընկերության միջև տարբերություններն այնպիսին չեն, որ առաջացնեն էական տարբերություն դիմողի իրավական դրության մեջ: Դիմողը, այդպիսով, կկարողանա ըստ էության և պրակտիկորեն ունենալ միևնույն իրավական պաշտպանությունը ինչպես գրանցված զուգընկերության, այնպես էլ ամուսնության պայմաններում (տե´ս՝ mutatis mutandis, Schalk and Kopf v. Austria, cited above, § 109):
84. Ավելին, դիմողը և նրա կինը որևէ իրավունք չէին կորցնի, եթե նրանց ամուսնությունը վերածվեր գրանցված զուգընկերության: Ինչպես համոզիչ ներկայացրել է Կառավարությունը, «վերածվել» արտահայտությունը, որն նշված է Տրանսսեքսուալների մասին օրենքի 2-րդ բաժնում, հստակորեն կիրառված է ցույց տալու այն փաստը, որ սկզբնական իրավական հարաբերությունները շարունակվել են միայն անվանման փոփոխությամբ և հարաբերությունների բովանդակության չնչին փոփոխություններով: Այդպիսով, զուգըներության տևողությունը հաշվարկվում է սկսած այն օրվանից, երբ այն սկսվել է, այլ ոչ թե՝ դրա անվանման փոփոխությունից: Դա կարող է կարևոր լինել այն իրավիճակներում, երբ զուգընկերության տևողությունն էական նշանակություն ունի ներպետական օրենսդրության մեջ: Օրինակ, երբ հաշվարկվում է այու թոշակը: Դատարանը չի կարող, այդ պատճառով, վճռել, թե դիմողի գանգատն առ այն, որ ամուսնության վերաշվարկը գրանցված զուգընկերության հավասարազոր է ամուսնալուծության:
85. Ավելին, Դատարանը գտնում է, որ դիմողի ամուսնությունը գրանցված զուգըներկության վերածվելու հետևանքները կլինեին նվազագույն կամ առհասարակ չէին լինի, քանի որ հարցը վերաբերում էր դիմողի ընտանեկան կյանքին: Դատարանն ընդծում է, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է նաև միասեռ զուգընկերների և նրանց երեխաների ընտանեկան կյանքը (տե´ս վերը՝ Schalk and Kopf v. Austria, cited above, §§ 91 and 94): Այդ պատճառով, ընտանեկան կյանքի պաշտպանության տեսանկյունից նշանակություն չունի, թե արդյոք դիմողի և նրա ընտանիքի հարաբերությունները հիմնված են ամուսնության, թե՝ գրանցված զուգընկերության վրա:
86. Ընտանեկան կյանքի հանգամանքները ներկայացված են նաև դիմողի և նրա դստեր միջև հարաբերություններում: Քանի որ իր դստեր նկատմամբ դիմողի հայրությունն արդեն իսկ օրինական կարգով հաստատվել է ամուսնության ընթացքում, Դատարանը մտավախություն չունի, որ ներկայիս ֆիննական օրենսդրությամբ ամուսնության վերածումը գրանցված զուգընկերության որևէ կերպ չի ազդի դիմողի երեխայի նկատմամբ հաստատված հայրության վրա: Նա այդպիսով շարունակում է համարվել օրինական ամուսնությունից ծնված երեխա: Ավելին, ինչպես նշել է Կառավարությունը, ֆիննական համակարգում ծնողական իրավունքները ենթադրվում էին ամուսնության հիման վրա կամ էլ հաստատված ծնողական իրավունքները չեն կարող վերանալ այն հիմքով, որ տղամարդը հետագայում անցել է սեռափոխություն և դարձել կին: Դա հաստատված է այն փաստով, որ ինչպես նշել է Կառավարությունը, Ֆինլանդիայում տեղի ունեցած վերափոխությունների դեպքերից և ոչ մեկում ծնող-երեխա իրավական հարաբերությունները չեն փոխվել: Ոչ էլ հոր սեռափոխությունն է որևէ իրավակահ հետևանք ունեցել Ֆինլանդիայում երեխայի մասին հոգ տանելու, խնամակալության կամ պաշտպանության վրա: Այդ պատճառով, Դատարանը հաստատված է համարում այն, որ դիմողի ամուսնության վերափոխումը գրանցված զուգընկերության որևէ հետևանք չի ունենա նրա ընտանեկան կյանքի համար, որը պաշտպանված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով:
87. Չնայած, ցավալի է, որ դիմողն առօրյա կյանքում ստիպված է լինում բախվել այնպիսի իրավիճակների, երբ սխալ նույնականացման համարը անհարմարություններ է ստեղծում նրա համար, Դատարանը գտնում է, որ դիմողն ունի իրական հնարավորություն փոխելու այդ իրավիճակը. նրա ամուսնությունը կարող է վերափոխվել ցանկացած ժամանակ ex lege, գրանցված զուգընկերության իր կնոջ համաձայնությամբ: Եթե բացակայում է նման համաձայնությունը, ամուսնալուծության հնարավորությունը, ինչպես և ցանկացած ամուսնության պարագայում, միշտ հասու է նրա համար: Դատարանի կարծիքով, նոր սեռի իրավական ճանաչման համար դիմողի ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածելը որպես նախապայման նախատեսելն անտեղի չէ, քանի որ դա իրական տարբերակ է, որը նույնասեռ զույգերին տրամադրում է իրավական պաշտպանություն, որը գրեթե համընկնում է ամուսնության հետ (տե´ս վերը՝ Parry v. the United Kingdom (dec.),): Այս երկու իրավական կոնցեպցիաների միջև չնչին տարբերությունները ներկայիս ֆիննական համակարգը չեն կարող դարձնել ոչ բավարար պետության դրական պարտականության տեսանկյունից:
88. Վերջում Դատարանը նշում է, որ դիմողի նկատմամբ ներկայիս ֆիննական համակարգն ընդհանուր առմամբ անհամատեղելի չի թվում իր հետևանքների առումով, ինչպես նաև՝ տվյալ գործով սահմանվել է արդարացի հավասարակշռություն մրցող շահերի միջև:
89. Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
90. Դիմողը Դատարանին ներկայացված իր գանգատում ի սկզբանե չի բարձրացրել Կոնվենցիայի 12-րդ հոդվածի խախտման հարցը: Այնուամենայնիվ, 2010 թվականի մարտի 23-ին Պալատն իր սեփական նախաձեռնությամբ որոշել է քննել դիմողի գործը Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո նույնպես:
91. Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝
«Ամուսնության տարիքի հասած տղամարդն ու կինն ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք՝ այս իրավունքի իրականացումը նախատեսող ներպետական օրենքներին համապատասխան»:
Պալատի որոշումը
92. Իր՝ 2012 թվականի նոյեմբերի 13-ի վճռում Պալատը նկատել է, որ տվյալ գործով առկա խնդիրն ինքնին չի առաջացել Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո, որը երաշխավորում է ամուսնության իրավունքը: Դիմողն օրինական ամուսնության մեջ է եղել 1996 թվականից: Քննվող խնդիրն առավելապես առնչվել է դիմողի սեռափոխության հետևանքներին՝ իր և ամուսնու միջև առկա ամուսնության հետ կապված, որն արդեն իսկ քննվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո: Այդ հետևությունների տեսանկյունից Պալատը գտել է, որ անհրաժեշտություն չկա քննելու գործի փաստերն առանձին Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո:
Կողմերի փաստարկները
1. Դիմողը
93. Դիմողը բողոքել է, որ Պալատն ընտրել է «լավագույն ընտրելու» մոտեցումը՝ կապված 12-րդ հոդվածի հետ: 12-րդ հոդվածի ներքո քննությունը կարևոր կլիներ, քանի որ այն պահանջում էր 8-րդ հոդվածից տարբերվող ստուգում, մասնավորապես՝ կապված այն հարցի հետ, թե արդյոք ամուսնության հարկադիր դադարեցումը կխախտեր «ամուսնանալու իրավունքի բուն էությունը»՝ ըստ Դատարանի նախադեպային որոշումների: Այն նաև կարող էր շտկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված դիմողի ընտանեկան իրավունքները չհարգելու դրությունը:
94. Դիմողը հայտարարել է, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը պետք է կամ մեկնաբանվի սահմանափակ՝ վերաբերելով միայն կնքված ամուսնությունը, կամ առավել լայն՝ վերաբերելով նաև առկա ամուսնության շարունակմանը: Նախորդ գործով 12-րդ հոդվածը կիրառելի չէր լինի դիմողի նկատմամբ, քանի որ նրա և նրա կնոջ ամուսնությունը կնքվել է, երբ նրանք եղել են տարբեր սեռերի ներկայացուցիչներ: Այս դեպքում, այնուամենայնիվ, այն հարցի պարզումը, թե արդյոք՝ «հարկադիր» ամուսնալուծությունը ոտնահարել է «ամուսնանալու իրավունքի բուն էությունը», թե՝ ոչ, կլիներ լիարժեք: Դիմողի կարծիքով, իր դեպքին կառավարության կողմից պատշաճ կերպով ամուսնության իրավունքին միջամտելու կարողության ի հայտ գալուց կիրառված վերջին մեկնաբանությունն ամուսնանալու իրավունքը կդարձներ հիմնականում ապարդյուն: Այդպիսով, Կոնվենցիայի 12-րդ հոդվածը կիրառելի է տվյալ գործով և պահանջում է քննություն այդ հոդվածի ներքո:
Կառավարությունը
95. Կառավարությունը կիսել է Պալատի կարծիքն առ այն, որ անհրաժեշտություն չի եղել քննելու գործի փաստերն առանձին Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո: Դատարանի նախադեպային որոշումները չեն պաշտպանել դիմողի ցանկությունը ամուսնացած մնալու իր իգական սեռի կնոջ հետ իր նոր սեռի հաստատումից հետո, իսկ սեռափոխման հետևանքները կարգավորելը գտնվում է Պայմանավորվող պետության հայեցողության շրջանակի ներքո: Գերագույն վարչական դատարանը տվյալ գործով գտել է, որ ներպետական օրենսդրությունը նպատակ չի հետապնդել փոխելու այն փաստը, որ միայն տղամարդն ու կինը կարող են ամուսնանալ, այլ ավելի շուտ թույլ է տվել, որպեսզի հարաբերությունները շարունակվեն որպես գրանցված զուգընկերություն, որն իրավաբանորեն պաշտպանվում էր և նման էր ամուսնության: Ամուսնության ինստիտուտի վերափոխումը սեռից անկախ ինստիտուտի պահանջում էր խորհրդարանի կողմից օրենքի ընդունում:
Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
96. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը lex specialis ամուսնանալու իրավունքի համար է նախատեսված: Այն ապահովում է տղամարդու և կնոջ ամուսնանալու և ընտանիք կազմելու հիմնարար իրավունքը: 12-րդ հոդվածը հստակ սահմանում է ամուսնության կարգավորում ներպետական օրենսդրությամբ: Այն պահպանում է ամուսնության ավանդական կոնցեպցիան, որը կնքվում է տղամարդու և կնոջ միջև (տե´ս՝ Kingdom, cited above, § 49): Թեև, որ որոշ Պայմանավորվող պետություններ նախատեսել են ամուսնություն նույնասեռ զուգընկերների միջև, 12-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններին պարտավորեցնող նույնասեռ զույգերի համար ամուսնանալու իրավունք նախատեսելու (տե´ս՝ Schalk and Kopf v. Austria, cited above, § 63):
Վերը նշված սկզբունքների կիրառումը տվյալ գործով
97. Քննվող խնդիրը վերաբերում է դիմողի սեռափոխման հետևանքներին՝ կապած իր և իր կինոջ միջև առկա ամուսնությանը: Մեծ պալատը Պալատի նման գտնում է, որ այս հարցն արդեն իսկ քննվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո և հանգեցրել է հետևանքի, որ տեղի չի ունեցել այդ հոդվածի խախտում: Այս հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո առաջ չի գալիս որևէ հարց և, համապատասխանաբար, չի ներկայացնում որևէ առանձին հետևություններ այդ հոդվածի ներքո:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 8-ՐԴ և 12-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԽԱԽՏՄԱՆ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ
98. Դիմողը գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո առ այն, որ իրեն կնոջ նույնականացման համար չտալով, որը համապատասխանում էր իր իրական սեռին, պետությունն իր նկատմամբ խտրականություն է դրսևորել: Փաստը, որ իրեն զրկել են կնոջ նույնականացման համար տալու հարցում, բացահայտել է այն գաղտնի տեղեկությունը, որ ինքը եղել է տրանսսեքսուալ, ի տարբերություն այլոց, նա ստիպված է եղել բացատրելու այս տարբերություններն ամեն անգամ, երբ իրենից պահանջել են նույնականացման համար:
99. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝
«Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։
Պալատի վճիռը
100. Իր՝ 2012 թվականի նոյեմբերի 13-ի վճռում Պալատը նշել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը Կոնվենցիայի 8-րդ հոդվծաի հետ համատեղ, կիրառելի էր:
101. Պալատը նշել է, որ դիմողի գանգատները Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո առնչվել են կնոջ նույնականացման համար ստանալու անհնարինությանը: Դիմողը համեմատել է իր դրությունն այլ անձանց ՝ ներառյալ ցիսսեքսուալներին և չամուսնացած տրանսսեքսուալների դրության հետ: Ըստ Պալատի՝ այս իրավիճակները միմյանց այնքան էլ նման չեն, որպեսզի համեմատվեն: Այդ պատճառով, դիմողը չէր կարող հայտարարել, թե նույն իրավիճակում է, ինչ այլ կատեգորիայի անձինք:
102. Ավելին, Պալատը նկատել է, որ իր բնույթով տվյալ գործով խնդիրն առաջ է եկել այն փաստով, որ ֆիննական օրենսդրությունը թույլ չի տվել նույնասեռ ամուսնությունները: Համաձայն Դատարանի նախադեպային որոշումների՝ Կոնվենցիայի 8-րդ և 12-րդ հոդվածները Պայմանավորվող պետություններին չեն պարտավորեցնում թույլատրելու նույնասեռ զույգերին ամուսնանալ: Նմանապես, Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ, չէր կարող մեկնաբանվել այն իմաստով, թե Պայմանավորվող պետություններին պարտավորեցնում է հնարավորություն տալու նույնասեռ զույգերին մնալու ամուսնացած: Այդ պատճառով, չէր կարելի ասել, թե դիմողն ի տարբերություն այլոց, ենթարկվել է խտրականությունների, երբ նա չի կարողացել ստանալ կնոջ նույնականացման համար, նույնիսկ այն դեպքում, եթե նա ենթադրաբար լիներ այլոց նման դրության մեջ: Պալատը գտել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համատեղ:
Կողմերի փաստարկները
Դիմող
103. Դիմողը բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո առ այն, որ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն երկու կետերով:
104. Նախևառաջ, նա ստիպված է եղել ենթարկվելու լրացուցիչ պահանջի դադարեցնելու իր ամուսնությունն իր սեռի իրավական ճանաչումն ապահովելու նպատակով: Այդ պատճառով, նա ենթարկվել է խտրականության կապված vis-a-vis ի համեմատությւոն սիսսեքսուալների, որոնց սեռի ճանաչումը տեղի էր ունենում մեխանիկորեն՝ ծնվելիս, առանց որևէ լրացուցիչ պահանջի: Նա բախվել է առօրյա խնդիրների՝ տարբեր վերաբերմունքների արժանանանլով:
105. Երկրորդ, դիմողը, նրա կինն ու երեխան ավելի քիչ են պաշտպանված եղել, քան հակասեռ ամուսնությունների մեջ գտնվող անձինք դիմողի սեռական կողմնորոշման վերաբերյալ կարծրատիպերի պատճառով: Ցիսսսեքսուալների ամուսնություն չի ենթարկվել «հարկադրված» ամուսնալուծության այնպես, ինչպես դիմողի ամուսնությունը: Այնուամենայնիվ, սեռային նույնականացումն այժմ համատարած ճանաչված է որպես հիմք, որը ենթարկվում է պաշտպանության՝ խտրականությունների արգելման նպատակով:
Կառավարություն
106. Կառավարությունը համաձայնվել է, որ Կոնվենցաիայի 14-րդ հոդվածը կիրառելի է այս դեպքում, քանի որ գործն առնչվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, սակայն առարկել է, որ 14-րդ հոդվածի ներքո բացակայում է առանձին, ինքնուրույն հարց: Դատարանի այլ կարծիքի դեպքում Կառավարությունը նշել է, որ ցիսսեքսուալները չեն գտնվել դիմողի նման դրության մեջ, քանի որ նրանք չեն ձգտել փոխելու իրենց սեռը: Ցանկացած դեպքում, առկա է եղել օբյեկտիվ և հիմնավոր իրավակիրառում: Ֆիննական իրավական համակարգն արգելել է խտրականությունը տրանսսեքսուալիզմի հիման վրա:
Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
107. Դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և դրա արձանագրությունների այլ հիմանարար դրույթները: Այն ինքնուրույն առկա չէ, քանի որ այն գործում է միայն կապված այդ դրույթներով երաշխավորված «իրավունքների և ազատությունների իրականացման» առթիվ: Չնայած 14-րդ հոդվածի կիրառումը չի ենթադրում ինքնին այդ դրույթների խախտում, և այս իմաստով այն ինքնուրույն է, այդուհանդերձ, դրա կիրառման համար չի կարող լինել որևէ հիմք, եթե քննվող փաստերը չառնչվեն դրանցից մեկին կամ մի քանիսին (տե´ս՝ for instance, E.B. v. France [GC], no. 43546/02, § 47, 22 January 2008; and Vallianatos and Others v. Greece [GC], nos. 29381/09 and 32684/09, § 72, ECHR 2013):
108. Դատարանը հաստատել է իր նախադեպային որոշումներում, որ 14-րդ հոդվածի ներքո հարց առաջանալու համար պետք է տարբերություն լինի համեմատաբար նույն իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ վերաբերմունքում: Նման տարբերությունը խտրական է, եթե այն չունի որևէ օբյեկտվ և հիմնավոր արդարացում, այլ կերպ ասած, եթե դա չի հետապնդում օրինական նպատակ կամ եթե չկա համապատասխան հիմնավոր կապ կիրառված միջոցների և հետապնդվող նխպատակի միջև: Պայմանավորվող պետությունները կիրառում են հայեցողության լայն շրջանակ, երբ գնահատում են, թե արդյոք, առկա են տարբերություններ, և եթե՝ այո, ապա ինչ չափով են դրանք այլ նման իրավիճակներում արդարացնում վերաբերմունքի տարբերությունները (տե´ս՝ Burden v. the United Kingdom [GC], no. 13378/05, § 60, ECHR 2008):
109. Մի կողմից Դատարանը բազմիցս վճռել է, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված տարբերություններն արդարացնելու համար պահանջում են հատուկ լուրջ պատճառներ (տե´ս՝ Smith and Grady v. the United Kingdom, nos. 33985/96 and 33986/96, § 90, ECHR 1999‑VI; L. and V. v. Austria, nos. 39392/98 and 39829/98, § 45, ECHR 2003‑I; Karner v. Austria, no. 40016/98, § 37, ECHR 2003‑IX; Konstantin Markin v. Russia [GC], no. 30078/06, § 127, ECHR 2012 (extracts); X and Others v. Austria [GC], no. 19010/07, § 99, ECHR 2013; and Vallianatos and Others v. Greece [GC], cited above, § 77), իսկ մյուս կողմից, հայեցողության լայն շրջանակը Կոնվենցիայով նախատեսված է պետության համար սովորաբար այն դեպքում, երբ այն առնչվում է, օրինակ, տնտեսական կամ սոցիալական կատեգորիայի ընդհանուր միջոցների (տե´ս, օրինակ՝ Stec and Others v. the United Kingdom [GC], nos. 65731/01 and 65900/01, § 52, ECHR 2006‑VI): Հայեցողության շրջանակի ծավալը տարբեր կլինի՝ կախված հանգամանքներից, խնդրո առարկայից և դրա հիմքերից: Այս առումով, կարևոր գործոններից մեկը կարող է լինել ընդհանուր հիմքի առկայությունը կամ բացակայությունը Պայմանավորվող պետությունների օրենսդրությունների միջև (տե´ս՝ Petrovic v. Austria, 27 March 1998, § 38, Reports 1998‑II):
Վերը նշված սկզբունքների կիրառումը տվյալ գործով
110. Անվիճելի է, որ տվյալ գործով դիմողի դրությունը կապված է «անձնական կյանքի» և «ընտանեկան կյանքի» հասկացությունների հետ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի 12-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, 14-րդ հոդվածը Կոնվենցիայի 8-րդ և 12-րդ հոդվածների հետ համատեղ, կիրառելի է:
111. Դատարանը նկատում է, որ դիմողի գանգատները Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո կապված են նրա պահանջի հետ տրամադրելու կնոջ նույնականացման համար և առնչվում են այդ առիթով ծագած խնդիրներին: Իր գանգատներում դիմողը համեմատել է իր դրությունը ցիսսեքսուալների դրության հետ, որոնք ստացել են իրավական սեռային ճանաչում մեխանիկորեն՝ ծնվելիս, և որոնց ամուսնությունը, ըստ դիմողի, չի ենթարկվել «հարկադիր» ամուսնալուծության ռիսկին, ինչպես իր դեպքում:
112. Մեծ պալատը համաձայն է Պալատի հետ առ այն, որ դիմողի դրությունը և ցիսսեքսուալների դրությունը բավականաչափ նման չեն, որպեսզի հնարավոր լինի դրանք համեմատել: Դիմողը, այդ պատճառով, չի կարող պնդել, թե իր դրությունը և ցիսսեքսուալների դրությունը նույնն են:
113. Արդյունքում, Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 8-րդ և 12-րդ հոդվածների հետ համատեղ:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ`
Վճռում է, 14 ձայնով ընդդեմ 3-ի, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդածի խախտում:Վճռում է, 14 ձայնով ընդդեմ 3-ի, որ կարիք չկա քննելու տվյալ գործը Կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո:Վճռում է 14, ձայնով ընդդեմ 3-ի, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 8-րդ և 12-րդ հոդվածների հետ համատեղ:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և հրապարակված է Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում 2014 թվականի հուլիսի 16-ին:
Ջոհան Քալլևարեթ Դին Սփիլման
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy