© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 176
2014 թվականի հուլիս
Համալայնենն ընդդեմ Ֆինլանդիայի գործով – 37359/09
16.07.2014 թվականի վճիռ [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելը
Անձնական կյանքը հարգելը
Սեռը փոխելուց հետո ամուսնությունը քաղաքացիական զուգընկերության չփոխելու պատճառով դիմողին կնոջ նույնականացման համար տալը մերժելը
Փաստերր – Ֆիննական օրենսդրության ներքո ամուսնությունը թույլատրված է միայն հակառակ սեռի ներկայացուցիչների միջև: Այնուամենայնիվ, թեև նույնասեռ զույգերին թույլատրված չէ ամուսնանալ, նրանք կարող են ձևակերպել քաղաքացիական զուգընկերություն: Դիմողը ծնվել է տղամարդ և ամուսնացել է կնոջ հետ 1996 թվականին: Զույգը երեխա է ունեցել 2002 թվականին: 2009 թվականին դիմողն տարել է սեռափոխության վիրահատություն: Չնայած նա փոխել է իր առաջին անունը, նա չի կարողացել փոխել իր նույնականացման համարը կնոջ նույնականացման համարով, որի համար անհրաժեշտ է եղել, որպեսզի նրա կինը համաձայնություն տա, որպեսզի իրենց ամուսնությունը վերածվի քաղաքացիական զուգընկերության կամ տեղի ունենա ամուսնալուծություն: Թե դիմողը, և թե նրա կինը ցանկացել են մնալ ամուսնացած, քանի որ ամուսնալուծությունը կհակասեր իրենց կրոնական համոզմունքներին, ինչպես նաև նրանք որոշել են, որ քաղաքացիական զուգընկերությունը չի ապահովել իրենց և իրենց երեխայի համար նույն ամուսնությանը հավասար պաշտպանություն:
Եվրոպական դատարանին ուղղված իր գանգատում դիմողը բողոքել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո, inter alia, որ անձնական և ընտանեկան կյանքի իր իրավունքը խախտվել է, երբ իր նոր սեռի լրիվ ճանաչումը պայմանավորված է եղել իր ամուսնությունը քաղաքացիական զուգընկերության վերածելու անհրաժեշտությամբ: 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշման մեջ Դատարանի Պալատը միաձայն վճռել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, տեղի չի ունեցել նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 8-րդ հոդվածի հետ համատեղ (տե´ս՝ Տեղեկատվական նշում թիվ 162):
Իրավունք– 8-րդ հոդված: Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք դիմողի անձնական և ընտանեկան կյանքը հարգելը պետության վրա դնում էր դրական պարտականություն ապահովելու արդյունավետ և հասանելի ընթացակարգ, որը թույլ կտար դիմողին հասնելու իր նոր սեռի իրավական ճանաչմանը՝ մնալով ամուսնացած:
Դատարանը կրկնել է, որ Կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում թույլ տալ նույնասեռ ամուսնությունները: Ամուսնության համատեքստում սեռափոխման հետևանքների կարգավորումը լայն ծավալ կարող է ունենալ, չնայած և՝ ոչ լիակատար՝ Պայմանավորվող պետության հայեցողության շրջանակի ներքո: Ավելին, Կոնվենցիան չի պահանջել, որպեսզի տեղի ունենան հետագա հատուկ կարգավորումներ այնպիսի դեպքերում, ինչպիսին դիմողի դեպքն է: Մեծ պալատը նաև նկատել է, որ դեռևս բացակայում է եվրոպական ընդհանուր համաձայնություն նույնասեռ ամուսնությունները թույլատրելու հարցի հետ կապված, ինչպես նաև բացակայում է ընդհանուր մոտեցում այն պետություններում, որտեղ արգելված են նույնասեռ ամուսնությունները՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես նրանք պետք է վարվեն սեռի ճանաչման հետ մինչ այդ կնքված ամուսնության առկայության դեպքում (դիմողի դեպքը): Իրոք, պետությունների մեծ մասը չի ունեցել որևէ օրենսդրական կարգավորում՝ կապված սեռի ճանաչման հետ: Համաձայնության բացակայության պայմաններում, և հաշվի առնելով տվյալ հարցերի բարոյական և էթիկական կողմերը՝ Ֆինլանդիան պետք է ունենա հայեցողության լայն շրջանակ երբ որոշում է՝ արդյոք պետք է նախատեսել սեռափոխության վիրահատությունից հետո նոր սեռի իրավական ճանաչմանն առնչվող օրենսդրություն, թե՝ ոչ, ինչպես նաև երբ միջամտում է սահմանված կանոնների կիրառմանը, որի նպատակն է հասնելու հավասարակշռության մրցող հանրային և մասնավոր շահերի միջև:
Ֆիննական օրենսդրությունը ներկայումս առաջարկում է դիմողին երեք տարբերակ: Մի կողմ դնելով quo կարգավիճակը պահելու կամ ամուսնալուծվելու տարբերակները՝ դիմողի բողոքը նախևառաջ ուղղված էր ամուսնությունը քաղաքացիական զուգընկերության վերածելու հնարավորությանը նրա կնոջ համաձայնության առկայության դեպքում: Համաձայն Կառավարության՝ համապատասխան օրենսդրության նպատակն էր միասնական դարձնել երկրի տարբեր հատվածներում կիրառվող տարբեր պրակտիկաները և սահմանել կապակցված պահանջներ սեռի իրավական ճանաչման համար: Կնոջ կողմից համաձայնություն ստացվելու դեպքում այն տրամադրում էր ինչպես նոր սեռի իրավական ճանաչում, այնպես էլ՝ հարաբերությունների իրավական պաշտպանություն: Դատարանը գտել է՝ քանի որ ֆիննական օրենսդրությամբ ամուսնությունը քաղաքացիական զուգընկերության վերածելը տեղի էր ունենում մեխանիկորեն, հետևաբար կնոջ համաձայնությունը սեռի փոփոխությունը գրանցելու առիթով իրենից տարրական պահանջ էր ներկայացնում, որի նպատակն էր ամուսիններից յուրաքանչյուրին պաշտպանելու մյուսի կայացրած միակողմանի որոշումների հետևանքներից:
Ավելին, դիմողը և նրա կինը չէին կորցնի որևէ այլ իրավունք, եթե նրանց ամուսնությունը վերածվեր գրանցված զուգընկերության: Այդպիսով, օրինակ, թոշակի իրավունքները գնահատելու նպատակով հարաբերությունների տևողությունը կհաշվարկվեր ամուսնության օրվանից, այլ ոչ թե՝ ամուսնությունը քաղաքացիական զուգընկերության վերածվելու օրվանից:
Անդրադառնալով գործի՝ ընտանեկան կյանքի հանգամանքներին՝ Դատարանը նշել է, որ քաղաքացիական զուգընկերությունը չէր ազդի դիմողի դստեր նկատմամբ ճանաչված հայրության վրա, քանի որ այն արդեն իսկ պատշաճ կերպով հաստատվել էր ամուսնության ընթացքում: Սեռափոխությունը որևէ իրավական հետևանք չէր ունենա նաև երեխայի մասին հոգ տանելու, խնամքի կամ պաշտպանության պատասխանատվության համար, քանի որ Ֆինլանդիայում պատասխանատվությունը սահմանված է ծնողների համար՝ անկախ սեռից և հարաբերությունների ձևից: Հետևաբար, քաղաքացիական զուգընկերության վերածվելը չէր ունենա որևէ հետևանք դիմողի ընտանեկան կյանքի համար:
Չնայած ցավալի էր, որ դիմողն իր նույնականացման համարի հետ պատճառով ստիպված էր առօրյա կյանքում բախվել անհարմարությունների, այնուամենայնիվ դիմողն ուներ իրական հնարավորություն փոխելու այդ իրավիճակը ցանկացած ժամանակ իր ամուսնությունը գրանցված զուգընկերության վերածելու միջոցով իր կնոջ համաձայնության դեպքում: Դատարանի կարծիքով անհամատեղելի չէր նման վերածում պահանջելը, քանի որ որպես փոխված սեռի իրավական ճանաչման նախապայման այն իրական տարբերակ էր, որը հնարավորություն էր տալիս ապահովելու նույնասեռ զույգերի իրավական գրեթե նույն պաշտպանությունը, ինչպես ամուսնության դեպքում: Այս երկու իրավական կոնցեպտների միջև չնչին տարբերություններն չէին կարող ֆիննական համակարգը դարձնելու թերի՝ պետության դրական պարտականության տեսանկյունից: Համակարգն ընդհանուր առմամբ իր հետևանքներով անհամատեղելի չէր դիմողի նկատմամբ, և գործով ապահովվել էր արդարացի հավասարակշռություն մրցակցող շահերի միջև:
Եզրակացություն՝ տեղի չի ունեցել որևէ խախտում (14 ձայնով ընդդեմ 3-ի):
Մեծ պալատը, 14 ձայնով ընդդեմ 3-ի, նաև գտել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 8-րդ հոդվածի հետ համատեղ, և միաձայն վճռել է, որ անհրաժեշտություն չի եղել քննելու դիմողի բողոքը 12-րդ հոդվածի ներքո, քանի որ այն արդեն իսկ քննվել է 8-րդ հոդվածի ներքո:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy