Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 102
2007թ. նոյեմբեր
Համերն ընդդեմ Բելգիայի
Վճիռ - 27.11.2007 [Բաժին II]
Հոդված 6
Քրեական գործի քննությունը
Հոդված 6-1
Քրեական մեղադրանք
Քննություն, որի արդյունքում քանդվել էր առանց շինթույլտվության կառուցված տունը. 6-րդ հոդվածը կիրառելի է:
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մաս
Սեփականություն
Ամառանոցը, որի քանդման որոշումը կայացվել էր մի խումբ անձանց կողմից՝ այն բանից հետո, երբ բացահայտվել էր, որ այն կառուցվել է առանց շինթույլտվության:
Թիվ 1արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասը
Սեփականության օգտագործման նկատմամբ հսկողությունը
Այն ամառանոցը քանդելու մասին որոշումը, որը կառուցվել էր անտառում, որտեղ շինարարությունն արգելված էր. խախտում չկա:
Փաստեր. 1967 թվականին դիմողի ծնողներն առանց շինթույլտվության ամառանոց են կառուցել հողամասում: Երբ դիմողի մայրը մահացել էր, ունեցվածքն իր հոր հետ բաժանելու վերաբերյալ փաստաթուղթը հստակ ցույց է տվել շենքի առկայությունը, որը գրանցվել էր իշխանությունների կողմից, որոնք և գանձել էին գրանցման վարձը: Երբ մահացել էր դիմողի հայրը՝ բաժանման նոտարական փաստաթուղթը հստակ ցույց էր տվել, որ տունը ամառանոց է, և դիմողը վճարել է համապատասխան ժառանգության հարկը: Ամեն տարի նա վճարել էր անշարժ գույքի հարկ և երկրորդ տան համար նախատեսված գույքահարկը: Մասամբ Կառավարության կողմից հսկվող ջրամատակար կազմակերպությունը միացրել էր տունը կենտրոնական համակարգին՝ առանց իշխանությունների կողմից որևէ ահազանգի: Ոստիկանությունը մինչև 1994 թվականը ներկայացրել էր երկու եզրակացություն, որոնցից մեկը վերաբերում էր ծառահատմանը՝ կապված տարածքի շինարարության հետ` ի խախտումն անտառային օրենսդրության, մյուսն էլ առանց շինթույլտվության անտառային տարածքում տուն կառուցելու համար, որտեղ շինարարաություն իրականացնելու համար չէր էլ կարող տրվել որևէ շինթույլտվություն: 1999 թվականին դիմողը ծանուցվել է հանրային դատախազի կողմից ամառանոցի վերաբերյալ, որը կառուցվել էր առանց շինթույլտվության և 50 ծառի հատման վերաբերյալ՝ ի խախտումն Անտառային օրենսգրքի: Քրեական դատարանն արդարացրել էր դիմողին: Հետապնդման մարմինները ներկայացրել են վերաքննիչ բողոք, և Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռն այն մասով, որով այն արդարացնում էր դիմողին՝ կապված ծառահատման հետ: Այդուհանդերձ, այն գտել է, որ դիմողը մեղավոր էր Տարածքային զարգացման կազմակերպման վերաբերյալ հռչակագրի ուժով տունն առանց թույլտվության պահելու հարցում: Չի եղել ապացույց առ այն, որ քննությունը տևել է անհիմն երկար, Վերաքննիչ դատարանը պարզապես մեղավոր է ճանաչել դիմողին և վճռել է, որ դիմողը պետք է տեղանքը բերի իր նախնական տեսքին, ինչը նշանակում էր, որ տունը պետք է քանդվեր: Դիմողը ներկայացրել է բողոք՝ իրավունքի հիմքով, սակայն` ապարդյուն: Վճռաբեկ դատարանը տեղանքը նախկին տեսքին բերելու պարտականությունը չի դիտել որպես պատիժ, այլ դիտել է որպես քաղաքացիական ներգործության միջոց: Տունը քանդվել է հարկադիր կատարման որոշմամբ:
Օրենք. Հոդված 6, կետ 1-ին (ողջամիտ ժամետը):
Այն փաստը, որ Վերաքննիչ դատարանը պարզապես դիմողին ճանաչել է մեղավոր` նաև հաշվի առնելով քննության երկարատևությունը՝ նրան դարձնում էր «զոհ» քանի որ այդ դատարանը պարտավորեցրել էր, որպեսզի նա տեղանքը բերի նախկին տեսքին:
Հոդված 6-ը կիրառելի է իր քրեական իմաստով, քանի որ քանդելու միջոցը կարող է համարվել «պատիժ» Կոնվենցիայի իմաստով:
Չնայած որ քննության տևողությունը ենթադրվում է, որ անհիմն (այն տևել է երեք ու կես տարուց փոքրինչ ավելի՝ երեք ատյաններում), ոստիկանության եզրակացության մեջ, որով հայտարարվում էր կառույցի ապօրինի լինելը, նշված էր այն ժամանակը, երբ դիմողը եղել է ՙկասկածյալ՚ նախադեպերի իմաստով, և որից սկսած ընթացել է ողջամիտ ժամկետը: Ուստի, քննությունը տևել է 8-9 տարի՝ երեք ատյաններում, ներառյալ 5 տարի՝ նախնական քննության փուլում, չնայած որ գործն այդքան էլ բարդ չէր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը:
Տվյալ գործով կառույցը գոյություն է ունեցել 25 տարուց ավելի՝ մինչև ներպետական իշխանությունների կողմից հանցագործության մասին հայտարարություն տալը: Կառուցապատման նախագծման վերաբերյալ օրենսդրության խախտումների մասին հաղորդելն անհերքելիորեն իշխանությունների պատասխանատվությունն էր, քանի որ պահանջվող միջոցները կիրառելի էին դրա նկատմամբ: Դատարանը նույնիսկ կարող էր որոշել, որ իշխանությունները տեղյակ են եղել կառույցի գոյության մասին, քանի որ վճարվել էին համապատասխան հարկեր: Հակիրճ՝ իշխանությունները հանդուրժել են այդ իրադրությունը 25 տարուց ավելի, և փոփոխություն տեղի չի ունեցել հետագա 10 տարիների ընթացքում այն բանից հետո, երբ հայտարարություն է տրվել հանցագործության մասին: Այդքան երկար ժամանակ անցնելուց հետո դիմողի` սեփականատիրոջ շահերը՝ կապված իր ամառանոցի որպես «սեփականություն», օգտագործման հետ էապես մեծ էին և էական, ուստի նա ուներ «օրինական» ակնկալիքներ, որ ինքը կարող էր շարունակել իր ունեցվածքի օգտագործումը: Իր ունեցվածքից անարգել օգտվելու՝ դիմողի իրավունքին խոչընդոտելը, որը հանգեցրել էր իշխանությունների կողմից տունը քանդելու մասին որոշում կայացնելուն, նախատեսված էր օրենքով և հետապնդել է ընդհանուր շահիերին համապատասխան սեփականության օգտագործումը վերահսկելու նպատակ` համապատասխանեցնելով սեփականությունը հողօգտագործման նախագծային փաստաթղթին, որով հաստատվել էր անտառային տարածքը, որտեղ չէր թույլատրվել կատարելու որևէ շինարարություն:
Ինչ վերաբերում է միջամտության համապատասխանությանը, Դատարանը նշել է, որ շրջակա միջավայրն ունեցել է արժեք, և որ տնտեսական հրահանգները և նույնիսկ որոշ հիմնարար իրավունքներ, ինչպիսին է սեփականության իրավունքը, չպետք է գերադասվեն շրջակա միջավայրի հարցերի նկատմամբ, հատկապես, երբ Պետությունն ընդունել է օրենքներ այդ առնչությամբ: Պետական իշխանությունները նաև պատասխանատվություն էին կրում պատշաճ ժամկետում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում, որպեսզի շրջակա միջավայրի պաշտպանության` իրենց կողմից կիրառման համար նախատեսված միջոցները չլինեին անարդյունավետ: Սեփականության իրավունքի սահմանափակումները, այդ իսկ պատճառով, թույլատրելի էին, եթե, իհարկե, ապահովում էին անհրաժեշտ հավասարակշռություն անձնական և կոլեկտիվ շահերի միջև:
Վիճելի միջոցները հետապնդել են անտառային տարածքը պահպանելու օրինական նպատակ, որտեղ թույլ չէր տրվում կառուցել որևէ շինություն: Ամառանոցի սեփականատերերը կարող էին այն անարգել օգտագործել ընդհանուր առմամբ 17 տարի անընդմեջ: Պաշտոնական փաստաթղթերը, վճարված հարկերը և կատարված աշխատանքը ցույց են տվել, որ իշխանությունները պետք է իրազեկ լինեին այդքան երկար ժամանակ տան գոյության մասին, բայց հանցագործության մասին հայտարարություն տալուց հետո էլ թույլ են տվել որ անցնի ևս հինգ տարի, այդպիսով օգնելով պահպանելու այն իրավիճակը, որը միայն կարող էր վնասակար լինել անտառային տարածքի համար, որի պաշտպանությանն էր ուղղված օրենքը:
Այդուհանդերձ, բելգիական օրենքում առկա չէր նման անտառային տարածքում այդպիսի շինարարության իրականացումը կարգավորող որևէ դրույթ: Հանցագործությունը Բելգիայի օրենքով սահմանափակման հիմք չէր, և իշխանություններն ազատ էին որոշելու, թե երբ պետք է կիրառվեր օրենքը; Տեղանքը նախկին տեսքին բերելուց բացի, ոչ մի այլ միջոց տեղին չէր, քանի որ անհերքելիորեն տեղի էր ունենում միջամտություն անտառային տեղանքում կառուցապատում իրականացնելուն, թույլ չէր տրվում որևէ շինարարություն իրականացնել: Ավելին, ի տարբերություն այնպիսի գործերում առկա դրության, որի պարագայում իշխանությունները տվել են իրենց ենթադրյալ համաձայնությունը, այս տունը կառուցվել էր առանց որևէ պաշտոնական թույլտվության: Այդ հիմքերով՝ միջամտությունը չի եղել անհամապատասխան:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – 5,000 եվրո` ոչ նյութական վնասի դիմաց:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy