© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 176
2014թ. հուլիս
Harakchiev-ը և Tolumov-ն ընդդեմ Բուլղարիայի - 15018/11 և 61199/12
Վճիռ 08.07.2014թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Նվաստացնող պատիժ
Անմարդկային պատիժ
Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման բանտային ռեժիմի տակ գտնվող դատապարտյալին պատժի նվազեցում ունենալու համար առաջարկվող վերականգնման ոչ բավարար հնարավորությունները. խախտում
Փաստեր. Երկու դիմումատուները կրում էին ցմահ ազատազրկման իրենց պատիժները, նրանցից առաջինը՝ առանց պատժի մեղմացման, իսկ երկրորդը՝ պատժի մեղմացման հնարավորությամբ: Երկու դիմումատուները պահվում էին ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց նկատմամբ կիրառվող ազատազրկման խիստ ռեժիմի տակ, որը ենթադրում էր օրվա մեծ մասի ընթացքում մշտապես փակ պահվող բանտախցում գտնվելը և մյուս այլ դատապարտյալներից մեկուսացումը: Եվրոպական դատարան ներկայացված իրենց գանգատներում նրանք բողոքում էին ազատազրկման պայմանների (Կոնվենցիայի 3-րդ հոդված) և ներպետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության վերաբերյալ (13-րդ հոդված):
Բացի այդ, առաջին դիմումատուն բողոքում էր, որ առանց պատժի մեղմացման հնարավորության և վերականգնման որևէ հեռանկարի ցմահ ազատազրկման իր պատիժը հավասարազոր էր անմարդկային և նվաստացնող պատժի, որը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Առանց պատժի մեղմացման հնարավորության ցմահ ազատազրկման պատիժը Բուլղարիայում ներմուծվել է 1998թ. դեկտեմբերին, որը հաջորդել է մահապատժի վերացմանը: Այն գործում էր «հասարակ» ցմահ ազատազրկմանը զուգահեռ, որը մեղմացման ենթակա է: 2006թ. հոկտեմբերի 13-ից գործողության մեջ դրվեց Բուլղարիայի Նախագահի՝ ներում շնորհելու հայեցողական լիազորությունը, որով երկրի Նախագահը կարող էր մեղմացնել ցմահ ազատազրկման բոլոր պատիժները, այդ թվում նաև՝ այն պատիժները, որոնք նշանակվում են առանց հետագա մեղմացման հնարավորության: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը* 2012 թվականին կայացված որոշմամբ գտել է, որ ներում շնորհելու այդպիսի լիազորությունը պետք է իրականացվի ոչ կամայական սկզբունքով՝ պայմանավորված լինելով սահմանադրական արժեքներն ու սկզբունքները գործողության մեջ դնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ելնելով արդարության, մարդասիրության, կարեկցանքի ու գթասրտության նկատառումներից և հաշվի առնելով հանցագործության համար դատապարտված անձի առողջական ու ընտանեկան վիճակը և նաև՝ այդ անձի անձնական հատկանիշներում առաջ եկած ցանկացած դրական փոփոխությունները: 2012 թվականին Նախագահը կազմավորել էր Ներման հարցերի հանձնաժողովը, որի գործառույթների մեջ մտնում էր ներում շնորհելու լիազորության իրականացման շուրջ խորհրդատվության տրամադրում: Նախագահը նաև ընդունել էր այդ հանձնաժողովի կանոնակարգը:
Իրավունք. Հոդված 3
(ա) Ազատազրկման պայմանները (բոլոր դիմումատուները). Դիմումատուները իրենց ազատազրկման ողջ ընթացքում մշտապես գտվել են փակ պահվող բանտախցերում՝ ուղղիչ հիմնարկի ողջ համայնքից մեկուսացած: Օրվա ընթացքում՝ 21-ից 22 ժամ նրանք գտնվել են իրենց խցերում՝ հնարավորություն չունենալով շփվել այլ դատապարտյալների հետ, նույնիսկ այն դատապարտյալների, որոնք գտնվում էին նույն մասնաշենքում: Ցմահ ազատազրկվածների մեխանիկական առանձնացումը ուղղիչ հիմնարկի ողջ համայնքից և նաև՝ միմյանցից, մասնավորապես, երբ վերջիններս ապահովված չէին բանտախցից դուրս տեղի ունեցող միջոցառումներին կամ խցի ներսում գտնվելուն նպաստող համապարփակ հնարավորություններով, ինքնին կարող էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել: Որևէ ապացույց չկար, որը կարող էր վկայել, որ դիմումատուներից որևէ մեկը կարող է այն աստիճան վտանգ ներկայացնի, որ անհրաժեշտ լինեն լուրջ միջոցներ ձեռնարկել: Անշուշտ, դիմումատուների մեկուսացումը մեծ հաշվով բանտային ռեժիմը կանոնակարգող ներպետական իրավական դրույթների մեխանիկական կիրառման և ոչ թե՝ վերջիններիս վարքագծի հետ կապված անվտանգության ինչ-որ մտավախությունների հետևանք էր: Բացի այդ, դիմումատուները սահմանափակ հնարավորություններ ունեին օգտվել բացօթյա զբոսանքից և մասնակցել ողջամիտ միջոցառումների, և քանի որ նրանց թույլատրվում էր լքել խուցը՝ օրական երեք անգամ զուգարան գնալու համար, նրանք ստիպված են եղել օգտվել դույլերից: Ազատազրկման իրենց պայմանների և ժամկետի (համապատասխանաբար՝ 12 և 14 տարի) համակցության արդյունքում դիմումատուների կողմից կրած տառապանքներն ու զրկանքները այդպիսով գերազանցել են ազատազրկման համար բնորոշ տառապանքի անխուսափելի մակարադակը և դուրս եկել 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու համար անհրաժեշտ խստության նվազագույն շեմից: Ուստի, այն հավասարազոր էր անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Առանց պատժի մեղմացման հնարավորության ցմահ ազատազրկումը (առաջին դիմումատու). Դատարանը կրկնում է, որ առանց պատժի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկման դատապարտելը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել: Սակայն, ցմահ ազատազրկումն ինքնին չի վերածվում նվազեցման ոչ ենթակա միայն այն փաստի պատճառով, որ գործնականում այն կարելի է կրել ամբողջությամբ. 3-րդ հոդվածի նպատակներից ելնելով, բավարար է, որ այդպիսի պատիժը de jure և de facto լինի նվազեցվող:** Ցմահ ազատազրկումը կարող է համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համատեղելի միայն այն պարագայում, եթե առկա լինեն թե՛ ազատ արձակման հեռանկար և թե՛ վերանայման հնարավորություն, քանի որ դատապարտյալը չի կարող մնալ անազատության մեջ, եթե դրա համար պատժի իրավաչափ հիմքեր չկան: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը իր պատժի մեկնարկի հենց սկզբում իրավունք ունի իմանալու, թե ինչ պետք է ինքն անի, այդ թվում՝ ինչ պայմանների ներքո, որպեսզի իր գործը քննվի ազատ արձակվելու համար, այդ թվում նաև՝ թե երբ կարող է իր գործի վերանայումը տեղի ունենալ կամ երբ կարելի է դրա համար դիմել:***
Թեև պարզ է, որ առաջին դիմումատուի պատիժը՝ 2006 թվականին օրենքի մեջ կատարված փոփոխությունից սկսած de jure կարող էր նվազեցվել, սակայն պարզ չէ, թե արդյոք նախքան այդ փոփոխությունը իրադրությունը նույնն էր թե՝ ոչ: Սակայն, անկախ այն հարցից, թե արդյոք պատիժը de jure նվազեցվող էր, Դատարանը վստահ չէ, որ խնդրո առարկա ժամանակահատվածի ընթացքում պատիժը նաև de facto կարող էր նվազեցվել կամ որ առաջին դիմումատուն պետք է տեղեկացված լիներ այնպիսի մի մեխանիզմի գոյության մասին, որը նրան թույլ կտար ազատ արձակման կամ պատժի մեղմացման համար դիմում ներկայացնել:
Առաջին դիմումատուի նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 2004թ. նոյեմբերից սկսած մինչև 2012թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացման եղանակը բավականին անորոշ էր, որի դեպքում այդ ուղղությամբ վարվող քաղաքականության վերաբերյալ հանրային հայտարարություններ չեն արվել, իսկ առանձին գործերով պատիժների մեղմացման համար հիմնավորումներ չեն նշվել: Բացակայում էին այդ լիազորության իրացման համար օրենսդրությամբ ամրագրված և նույնիսկ չամրագրված երաշխիքները և նաև չկային կոնկրետ օրինակներ, երբ առանց պատժի մեղմացման հնարավորության ցմահ ազատազրկման դատապարտված անձը ազատազրկման ժամանակ իրավունք ունենար ստանալ պատժի մեղմացում:
2012թ. իրականացված բարեփումների արդյունքում, որի հիմքում ընկած են նորընտիր Նախագահի որոշումները, Ներման հարցերի հանձնաժողովի գործելակերպը և 2012թ. ապրիլի 11-ի Սահմանադրական դատարանի որոշումը, ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացման եղանակի վերաբերյալ բավականաչափ հստակություն էր մտել, և այդ ժամանակից սկսած՝ կարելի է համարել, որ առաջին դիմումատուն տեղեկացված էր, որ գոյություն ուներ այնպիսի մի մեխանիզմ, որը նրան հնարավորություն էր տալիս ազատ արձակվելու կամ պատժի մեղմացման:
Սակայն, Դատարանը նաև պետք է գնահատի՝ արդյոք առաջին դիմումատուն ունեցել է վերափոխման իրական հնարավորություն թե՝ ոչ: Թեև Կոնվեցիան չի երաշխավորում, որպես այդպիսին, վերականգնման իրավունք, և թեև 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես իշխանությունների՝ դատապարտյալների համար վերականգնողական և վերաինտեգրման ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու բացարձակ պարտավորություն սահմանող, ինչպես օրինակ՝ դասընթացներ կամ խորհրդատվություն, այդուհանդերձ, այն պարտադրում է իշխանություններին՝ դատապարտյալներին հնարավորություն տալ, որքան էլ հեռավոր որ այն լինի, մի օր վերագտնել ազատությունը: Որպեսզի այդ հնարավորությունը լինի իրական և շոշափելի, իշխանությունները պետք է ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց նաև տրամադրեն վերափոխվելու իսկական հնարավորություն: Թեև պետությունները այս հարցում վայելում են հայեցողության լայն շրջանակ, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ազատազրկման ռեժիմը և պայմանները չեն կարող մատնվել անտարբերության: Առաջին դիմումատուն ենթարկվել է հատկապես խիստ բանտային ռեժիմի, որի դեպքում դատապարտյալները պահվում են համարյա լիարժեք մեկուսացման պայմաններում՝ առանց սոցիալական շփումների հնարավորության: Ազատազրկման սուղ պայմանների վնասակար ազդեցությունը, զուգորդված անբավարար կենցաղային պայմաններով, որոնցում նա պահվում էր, պետք է, որ լրջորեն նվազեցնեին անձի վերափոխվելու հնարավորությունները, և այդպիսով, նվազեցնեին իրական հույսի առաջացումը՝ նրա անձնական հատկանիշների առաջընթացի և դրանց դրսևորման հետ կապված, որի արդյունքում հնարավոր կլիներ հասնել պատժի նվազեցմանը: Դրան անհրաժեշտ է ավելացնել նրա վերականգնման ուղղությամբ ունեցած հետևողականորեն և պարբերաբար անցկացվող գնահատումները: Հետևաբար, 2012թ. բարեփոխումներից հետո ընկած ժամանակահատվածի համար նրա ցմահ ազատազրկման պատիժը չի կարող համարվել որպես de facto նվազեցվող:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև գտել է (միաձայն), որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով դիմումատուների՝ իրենց ազատազրկման պայմանների հարցերի վերաբերյալ բուլղարական օրենսդրության համաձայն ներպետական մարմինների առջև արդյունավետ բողոք ներկայացնելու անհնարինությունը:
Հոդված 46. Վճռի պատշաճ կատարման նպատակով Բուլղարիան պետք է բարեփոխումներ իրականացնի, նախընտրելի է՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի կամ այդ իրավունքի հնարավորությամբ ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց բանտային ռեժիմի իրավական շրջանակի փոփոխման ուղղությամբ, մասնավորապես՝ անդրադառնալով չափազանց խիստ բանտային ռեժիմի մեխանիկորեն կիրառելիության և ցմահ բոլոր ազատազրկվածների մեկուսացման հարցերին:
Հոդված 41. 4,000 եվրո առաջին դիմումատուին և 3,000 եվրո երկրորդ դիմումատուին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ ազատազրկման նրանց պայմանների դիմաց: Խախտման ճանաչման փաստն ինքնին հանդիսանում է արդարացի փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի դիմաց, որը առաջին դիմումատուն կրել է առանց մեղմացման հնարավորության ցմահ ազատազրկման պատժի նվազեցում ստանալու անհնարինության հետևանքով:
* 2012թ. ապրիլի 11-ի թիվ 6 որոշում:
** Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ], 21906/04, 12 փետրվար 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 105:
*** Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 66069/09, 130/10 և 3896/10, 9 հուլիս 2013թ., Նախադեպային տեղեկատու թիվ 165:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy