© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 98
2007թ. հունիս
Հարությունյանն ընդդեմ Հայաստանի 36549/03
Վճիռ - 28.06.2007թ. [Բաժին III]
Հոդված 6
Քրեական գործի քննությունը
Հոդված 6-1
Արդարացի դատաքննություն
Կասկածյալից և վկաներից բռնությամբ կորզված ցուցմունքների օգտագործումը դատական քննության ընթացքում. խախտում
Փաստեր. 1998 թվականին դիմողն անցել է զինվորական ծառայության բանակում: 2002 թվականին դիմողը մեղավոր է ճանաչվել իր հետ ծառայող զինվորի դիտավորյալ սպանության մեջ և դատապարտվել տասը տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը, inter alia, հիմնվել է դիմողի խոստովանության և երկու այլ զինվորների ցուցմունքների վրա` տեղյակ լինելով հանդերձ, որ նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել: Գործով ոստիկանության աշխատակիցները համապատասխանաբար մեղավոր են ճանաչվել պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ և դատապարտվել ազատազրկման: Դատարանը հաստատված է համարել, որ նրանք ռետինե մահակներով ծեծի են ենթարկել դիմողին և երկու վկաներին, աքցանով պոկել են նրանց եղունգները և հարվածներ հասցրել նրանց ոտնաթաթերին` հասցնելով նրանց տարբեր աստիճանի վնասվածքներ: Վախեցնելով, որ այդ վերաբերմունքը կշարունակվի, ոստիկաններն ստիպել են դիմողին խոստովանել, որ ինքն է կատարել սպանությունը, իսկ երկու զինվորներին էլ ստիպել են, որ նրանք վկայեն, որ տեսել են այդ ամենը: Նրանք նաև վախեցրել են զոհերին, որ վրեժխնդիր կլինեն, եթե վերջիններս տեղեկացնեն որևէ վերադաս մարմնի այդ վերաբերմունքի մասին: Հիմնվելով վերը նշված հետևությունների վրա` դիմողը բողոքարկել է իր դատապարտումը, սակայն` ապարդյուն:
Օրենք. Դիմողին ստիպել են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, իսկ վկաներին ստիպել են տալ ցուցմունքներ, որոնցով հաստատվել է դիմողի մեղքը: Ճնշման ներքո ստացված ցուցմունքներն օգտագործվել են որպես ապացույց` անտեսելով այն, որ արդեն իսկ հաստատված է եղել վատ վերաբերմունքի փաստը ոստիկանության աշխատակիցների դեմ իրականացված քննության արդյունքում: Ներպետական դատարաններն արդարացրել են այդ ցուցմունքների օգտագործումն այն հիմքով, որ դիմողը խոստովանել է քննիչին, այլ ոչ թե ոստիկանության աշխատակցին, և այն հիմքով, որ երկու վկաներն էլ հետո նույնպես տվել են նույն ցուցմունքները` ինչպես խաչաձև հարցաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում: Եվրոպական դատարանը, այդուհանդերձ, չի բավարարվել նման արդարացումներով: Քանի որ առկա է եղել ապացույց առ այն, որ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի, ներառյալ` ֆիզիկական ազդեցության և սպառնալիքների, այն փաստը, որ այդ անձը խոստովանել կամ հաստատել է հարկադրաբար արված իր խոստովանությունը, բացի դրանից, վատ վերաբերմունքը կիրառած մարմիններին, այլ մարմիններին նույնպես, չի կարող մեքենայաբար հանգեցնել այն եզրակացությանը, որ նման խոստովանությունը կամ հետագա ցուցմունքները չեն տրվել որպես վատ վերաբերմունքի և հետագայում դրա կրկնման վախի արդյունք: Ավելին, փաստը, որ նրանք դեռ իրականացրել են զինվորական ծառայություն, կարող էր անվիճելիորեն ավելացնել նրանց վախը և ազդել նրանց հայտարարությունների վրա, ինչը հաստատվել է այն փաստով, որ այդ հայտարարությունների բնույթն էապես փոխվել է այդ ամենից հետո: Այդպիսով, այդ ընթացքում նրանց կողմից տրված ցուցմունքների հավաստիությունը պետք է, որ լուրջ կասկածի տակ դրվեր, իսկ այդ ցուցմունքների վրա, իհարկե, չպետք է հիմնվեին: Չնայած տանջելու միջոցով կորզված ցուցմունքներն ազդել են դիմողի նկատմամբ իրականացված քննության ելքի վրա, նման ապացույցների օգտագործումը դատական քննությունն ընդհանուր առմամբ դարձրել է ոչ արդարացի:
Հոդված 41 – 4,000 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy