© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 177
2014թ. սեպտեմբեր
Hassan-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] - 29750/09
Վճիռ 16.09.2014թ. [ՄՊ]
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական ձերբակալումը կամ կալանավորումը
Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համաձայն ներկալումը Իրաքում. խախտում չկա
Հոդված 1
Պետությունների իրավազորությունը
Պետությունների պատասխանատվությունը
Իրաքում տեղակայված զինված ուժերի կոալիցիայի կողմից Իրաքի քաղաքացու ներկալման հետ կապված տարածքային իրավազորությունը
Փաստեր. 2003թ. մարտին զինված ուժերի կոալիցիան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ներխուժել է Իրաք: Basrah-ի տարածաշրջանը զբաղեցնելուց հետո բրիտանական ուժերը սկսեցին ձերբակալել իշխող Ba’ath կուսակցության բարձրաստիճան անդամներին, որից հետո դիմումատուն՝ լինելով այդ կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը, ստիպված էր թաքնվել՝ թողնելով իր եղբորը՝ Tarek-ին պաշտպանելու Umm Qasr-ում գտնվող ընտանեկան իր տունը: 2003թ. ապրիլի 23-ի առավոտյան բրիտանական զինված ուժերի ստորաբաժանումը մուտք գործեց այդ տուն՝ նպատակ ունենալով ձերբակալել դիմումատուին: Ըստ վերջիններիս հաշվետվությունների՝ տանը նրանք հայտանբերել էին Tarek Hassan-ին՝ AK-47 ինքնաձիգով զինված և որպես մարտչնող կողմի զինվոր կամ անվտանգության համար վտանգ ներկայացնող քաղաքացիական անձ լինելու կասկածանքով, ձերբակալել նրան: Նույն օրը նրան տեղափոխել են Camp Bucca, որը Միացյալ Նահանգների կողմից Իրաքում շահագործվող կալանավայր է: Միացյալ Թագավորությունը նույնպես օգտագործել է ճամբարի որոշ մասեր՝ ձերբակալվածներին կալանքի տակ պահելու և հարցաքննելու նպատակով: Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից հարցաքննվելուց հետո որոշում է կայացվել, որ Tarek Hassan-ը հետախուզական արժեք չի ներկայացնում և հաշվետվությունների համաձայն՝ 2003թ. մայիսի 2-ին կամ դրան մոտ օրերը նա ազատ է արձակվել Umm Qasr-ի համապատասխան վայրում: Նրա մարմինը՝ խոշտանգման և մահապատժի ենթարկվելու նշաններով, հայտնաբերել են 2003թ. սեպտեմբերի սկզբում՝ այդ վայրից շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա:
2007թ. դիմումատուն հայց է ներկայացրել Անգլիայի վարչական դատարան, սակայն այն մերժվել է այն հիմքով, որ Camp Bucca-ն հանդիսացել է Միացյալ Նահանգների և ոչ թե Միացյալ Թագավորության ռազմական օբյեկտ:
Եվրոպական դատարան ներկայացված իր գանգատում դիմումատուն բողոքել է, որ նրա եղբայրը ձերբակալվել և կալանավորվել է Իրաքում գտնվող բրիտանական ուժերի կողմից և չպարզված հանգամանքներում հետագայում մահացած հայտանաբերվել: Նա բողոքել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, որ ձերբակալումը և կալանավորումը կամայական և անօրինական բնույթ է ունեցել և դատավարական երաշխիքներն էլ հասանելի չեն եղել, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա առ այն, որ Միացյալ Թագավորության իշխանությունները քննություն չեն կատարել կալանավորման, վատ վերաբերմունքի և մահվան դեպքի առթիվ:
Իրավունք. Հոդվածներ 2 և 3՝ Գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորի այն փաստը, որ կալանավորման ընթացքում Tarek Hassan-ը ենթարկվել է վատ վերաբերմունքի, որը 3-րդ հոդվածի համաձայն հիմք կհանդիսանար պաշտոնական հետաքննություն կատարելու պարտականության առաջացման համար: Որևէ այլ ապացույց էլ չկար առ այն, որ Միացյալ Թագավորության իշխանությունները ցանկացած պարագայում՝ ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատու են նրա մահվան համար, որը տեղի է ունեցել Camp Bucca-ից ազատ արձակվելուց չորս ամիս հետո՝ Միացյալ Թագավորության զինված ուժերի հսկողության տակ չգտնվող երկրի հեռավոր ինչ-որ մասում: Միացյալ Թագավորության գործակալների՝ մահվան հետ առնչություն ունենալու կամ Միացյալ Թագավորության կողմից վերահսկվող տարածաշրջանում այդ դեպքը տեղի ունենալու վերաբերյալ որևէ ապացույցի բացակայության պարագայում, չի կարող նաև խոսք գնալ 2-րդ հոդվածի համաձայն հետաքննություն կատարելու պարտավորության մասին:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտորեն անհիմն):
Հոդված 5 §§ 1, 2, 3 և 4
(ա) Իրավազորություն
(i) Բրիտանական զորքերի կողմից գերի վերցվելու և Camp Bucca ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը. Tarek Hassan-ը ֆիզիկապես գտնվել է Միացյալ Թագավորության զինվորների հսկողության և հետևաբար՝ Միացյալ Թագավորության իրավազորության ներքո: Դատարանը մերժել է Կառավարության փաստարկը, ըստ որի իրավազորությունը չպետք է կիրառվի միջազգային զինված հակամարտության ռազմական ակտիվ գործողությունների փուլում, երբ պայմանավորվող պետության գործակալները գործում են այնպիսի տարածքում, որը նրանք չեն գրավել, և երբ պետության վարքագիծը պետք է փոխարենը համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին: Դատարանը գտել է, որ նման եզրահանգումը հակասում է իր նախադեպային իրավունքին, ինչպես նաև Միջազգային արդարադատության դատարանի նախադեպային իրավունքին, ըստ որի միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը կարող է միասին կիրառվել:*
(ii) Camp Bucca ընդունվելուց հետո ընկած ժամանակահատվածը. Դատարանը համաձայն չէ Կառավարության այն փաստարկի հետ, համաձայն որի իրավազորության հարցը չպետք է քննարկվի Tarek Hassan-ի՝ Camp Bucca ընդունվելուց հետո ընկած ժամանակահատվածի համար, քանի որ դա ենթադրում է, որ վերջինիս նկատմամբ հսկողությունը Միացյալ Թագավորությունից փոխանցվել է Միացյալ Նահանգներին: Tarek Hassan-ը Camp է ընդունվել որպես Միացյալ Թագավորության կալանավոր: Camp Bucca ընդունվելուց կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է ամբողջությամբ Միացյալ Թագավորության ուժերի հսկողության ներքո գտնվող մասնաշենք: Համաձայն Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և Ավստրալիայի կառավարությունների միջև գործող Կալանավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցման մասին փոխըմբռնման հուշագրի՝ Միացյալ Թագավորությունն էր պատասխանատու Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների հիման վրա Միացյալ Թագավորության կողմից կալանավորված անձանց դասակարգման և նրանց ազատ արձակելու հարցը որոշելու համար: Թեև ճշմարիտ էր, որ Tarek Hassan-ի՝ Camp Bucca-ում կալանքի տակ գտնվելու հետ կապված գործառնական որոշ ասպեկտներ փոխանցվել է Միացյալ Նահանգների զինված ուժերին (ինչպես օրինակ՝ նրան դեպի մասնաշենք և հակառակ ուղղությամբ ուղեկցելը և ճամբարում այլուր նրան հսկելը), Միացյալ Թագավորությունը պահպանել է հսկողությունը կալանավորման այն բոլոր ասպետների նկատմամբ, որոնք վերաբերելի են դիմումատուի՝ 5-րդ հոդվածի համաձայն բողոքներին:
Հետևաբար, Tarek Hassan-ը գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո՝ 2003թ. ապրիլի 23-ին գերեվարվելու պահից սկսած մինչև ազատ արձակվելը, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 2003թ. մայիսի 2-ին՝ Umm Qasr-ում:
Եզրակացություն. իրավազորության ներքո (միաձայն):
(բ) Ըստ էության. Էական տարբերություններ կան խաղաղ պայմաններում և զինված հակամարտության ժամանակ կատարված մարտիկի ձերբակալության համատեքստի և նպատակների միջև: Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով սահմանված լիազորությունների շրջանակում կատարված կալանավորումը չէր համապատասխանում 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերով թույլատրվող ազատությունից զրկելու որևէ հիմքին:
Միացյալ Թագավորությունը՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն (արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում) պաշտոնապես չի ծանուցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչը թույլ կտար պետությանը շեղվել 5-րդ հոդվածի հիման վրա Իրաքում իրականացվող օպերացիաների առնչությամբ ստանձնած իր պարտավորություններից: Փոխարենը, Կառավարությունը իր դիտողություններում խնդրել է Դատարանին չկիրառել Միացյալ Թագավորության կողմից 5-րդ հոդվածի հիման վրա ստանձնած պարտավորությունները կամ ինչ-որ կերպ դրանք մեկնաբանել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իրեն համար հասանելի կալանքի տակ պահելու լիազորությունների լույսի ներքո:
Դատարանի քննության մեկնարկային կետը այն մշտական պրակտիկան է, որով այն մեկնաբանում է սույն Կոնվենցիան 1969թ. Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի լույսի ներքո, որի 31-րդ հոդվածի 3-րդ կետը անհրաժեշտ է դարձնում միջազգային պայմանագիրը մեկնաբանելու ընթացքում հաշվի առնել՝ (ա) կողմերի միջև կնքված ցանկացած հետագա համաձայնագիր, որը առնչվում է միջազգային պայմանագրի մեկնաբանմանը կամ դրա դրույթների կիրառմանը, (բ) միջազգային պայմանագրի կիրառման վերաբերյալ ցանկացած հետագա պրակտիկա, որով հաստատվում է դրա մեկնաբանության հետ կապված կողմերի համաձայնագիրը և (գ) միջազգային իրավունքի համապատասխան կանոնները, որոնք կիրառելի են կողմերի փոխհարաբերություններում:
Ինչ վերաբերում է 31-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին, ապա պայմանավորվող պետությունների միջև համաձայնություն չկա միջազգային զինված հակամարտության իրավիճակներում 5-րդ հոդվածի մեկնաբանման հարցի շուրջ: Սակայն, ինչ վերաբերում է 31-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին, ապա Դատարանը նախկինում նշել է, որ Կոնվենցիայի վավերացմանը հաջորդող պայմանավորվող պետությունների հետևողական պրակտիկան կարող է դիտվել որպես նրանց համաձայնության գալու նշան՝ ոչ միայն մեկնաբանման հարցի, այլև՝ Կոնվենցիայի տեքստի փոփոխման հարցի վերաբերյալ: Պայմանավորվող պետությունների պրակտիկան խոսում է այն մասին, որ նրանք չենք շեղվել 5-րդ հոդվածի համաձայն ստանձնած իրենց պարտավորություններից՝ նպատակ ունենալով միջազգային զինված հակամարտության ընթացքում Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների հիման վրա անձանց կալանքի տակ վերցնել: Այդպիսի մոտեցումը արտահայտվել է պետության՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հետ կապված պրակտիկայում:
Ինչ վերաբերում է 31-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում ներառված չափանիշին, ապա Դատարանը կրկնել է, որ սույն Կոնվենցիան պետք է ներդաշնակորեն մեկնաբանել միջազգային իրավունքի այլ կանոնների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների հետ: Դատարանը պետք է փորձի մեկնաբանել և կիրառել Կոնվենցիան այնպիսի եղանակով, որը համահունչ է Միջազգային արդարադատության դատարանի կողմից ուրվագծված միջազգային իրավունքի շրջանակի հետ: Հետևաբար, Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն պաշտոնապես շեղվելու բացակայությունը չի խոչընդոտում Դատարանին՝ դիմումատուի գործով 5-րդ հոդվածը մեկնաբանելու և կիրառելու ընթացքում հաշվի առնել միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստը և դրույթները:
Այնուամենայնիվ, նույնիսկ միջազգային զինված հակամարտության իրավիճակներում Կոնվենցիայով սահմանված երաշխիքները շարունակում են կիրառվել, թեև մեկնաբանվում են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների համատեքստում: Զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով և Կոնվենցիայով սահմանված երաշխիքների գոյակցության պատճառով, «ա»-ից «գ» ենթակետերով նախատեսված ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերը պետք է հնարավորինս հաշվի առնվեն ռազմագերիներ վերցնելու և Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համաձայն անվտանգության համար վտանգ ներկայացնող քաղաքացիական անձանց կալանավորելու ընթացքում: Դատարանը իրազերկված է այն փաստի առթիվ, որ խաղաղ պայմաններում ներկալումը չի ընկնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածով կարգավորվող ազատությունից զրկելու համակարգի ներքո, եթե միայն Բարձր պայմանավորվող կողմը չօգտագործի 15-րդ հոդվածի համաձայն պարտավորություններից շեղվելու իր իրավունքը: Միջազգային զինված հակամարտության դեպքերում է, երբ ռազմագերիներ վերցնելը և անվտանգության համար վտանգ ներկայացնող քաղաքացիական անձանց կալանավորելը հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքով ընդունված հատկանիշներ, որ 5-րդ հոդվածի մեկնաբանությունը կարող է թույլատրել այդ իրավունքի նման լայն իրագործումը:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ ենթակետերով սահմանված կալանավորման թույլատրելի հիմքերին, ապա միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատությունից զրկելը պետք է լինի «օրինական»՝ բացառելու համար 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը: Դա նշանակում է, որ կալանավորումը պետք է համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքի կանոններին և որ ամենակարևորն է՝ այն պետք է համահունչ լինի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիմնարար նպատակի հետ, այն է՝ անձին կամայակայնությունից պաշտպանելը:
Ինչ վերաբերում է դատավարական երաշխիքներին, ապա Դատարանը գտել է, որ միջազգային զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած կալանավորման դեպքերում 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը պետք է այնպես մեկնաբանվեն, որ հաշվի առնվեն միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստը և կիրառելի կանոնները: Ժնևի չորրորդ կոնվենցիայի 43-րդ և 78-րդ հոդվածները սահմանում են, որ ներկալումը «իրավասու մարմնի կողմից պետք է ենթարկվի պարբերաբար վերանայման, եթե հնարավոր է՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ»: Չնայած միջազգային զինված հակամարտության ժամանակ գործնականում կարող է անհնարին լինել, որպեսզի կալանավորման օրինականությունը ստուգվի անկախ «դատարանի» կողմից, ինչպես որ պահանջվում է 5-րդ հոդվածի 4-րդ կետով, սակայն, եթե պայմանավորվող պետությունը այս համատեքստում կատարում է 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իր պարտավորությունները, ապա «իրավասու մարմինը» պետք է անկողմնակալության և արդար դատաքննության բավարար երաշխիքներ տրամադրի կամայակայնություններից պաշտպանելու համար: Բացի այդ, կալանավորելուց կարճ ժամանակ անց անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր կալանավորման օրինականությունը և նույնը անել հաճախակի պարբերականությամբ՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր այն անձը, որը չի ընկնում միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ներկալման ենթակա որոշակի խմբերի ներքո, ազատ արձակվի առանց անհարկի ձգձգումների: Սակայն, 5-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելի չէ սույն գործով, քանի որ Tarek Hassan-ը կալանավորվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջների հիման վրա:
Անդրադառնալով դիմումատուի գործի փաստերին, Դատարանը գտել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները հիմք են ունեցել ենթադրելու, որ Tarek Hassan-ը, ում բրիտանական զինված ուժերը հայտնաբերել էին եղբոր տան տանիքին, որտեղից զենք ու ռազմական հետախուզության համար արժեք ներկայացնող փաստաթղթեր էին նաև առգրավվել, հանդիսանում է այնպիսի մի անձ, որին անհրաժեշտ է կալանավորել որպես ռազմագերի կամ որի ներկալումը պետք է կազմակերպել անվտանգության համար՝ անհետաձգելի նկատառումներից ելնելով: Երկու այդ դեպքերն էլ օրինական հիմք են հանդիսանում Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համաձայն անձի ձերբակալման և կալանավորման համար: Camp Bucca ընդունվելուց գրեթե անմիջապես հետո Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ռազմական հետախուզության սպաները երկու անգամ հարցաքննել են Tarek Hassan-ին, որից հետո նա պետք է ազատ արձակվեր, քանի որ պարզվել է, որ նա անվտանգության համար վտանգ չներկայացնող քաղաքացիական անձ է: Ապացույցները վկայում են այն մասին, որ դրանից կարճ ժամանակ անց նրան փաստացի ազատ են արձակել Camp-ից:
Նման պայմաններում, ստացվում է, որ Tarek Hassan-ի ձերբակալումը և կալանավորումը գտնվում է Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համաձայն Միացյալ Թագավարության լիազորությունների շրջանակում և հետևաբար կամայական չէ: Բացի այդ, հաշվի առնելով Tarek Hassan-ի ազատ արձակման վերաբերյալ որոշում կայացնելու և Camp ընդունելուց հետո մի քանի օրվա ընթացքում նրան փաստացի ազատ արձակելու հանգամանքները, Դատարանը անհրաժեշտ չի համարում քննել, թե արդյոք անձին ստուգելու գործընթացը բավարար երաշխիք է հանդիսանում անօրինական կալանավորումից խուսափելու համար: Վերջապես, երկու հարցաքննությունների ընթացքում Tarek Hassan-ին տրված հարցերից և ընդհանուր համատեքստից հնարավոր է եզրակացնել, որ իր կալանավորման պատճառը պետք է որ վերջինիս համար ակնհայտ լիներ:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների տանսերեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ):
(Տե՛ս նաև Al-Skeini-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 55721/07, և Al-Jedda-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 27021/08, երկու վճիռները կայացվել են 2011թ. հուլիսի 7-ին, Նախադեպային տեղեկատու թիվ 143)
* Տե՛ս, մասնավորապես, Պաղեստինյան գրավյալ տարածքներում պատի կառուցման իրավական հետևանքների վերաբերյալ խորհրդատվական կարծիք (9 հուլիս 2004թ.):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy