© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 120
2009թ. հունիս
Հերի Բատասունան և Բատասունան ընդդեմ Իսպանիայի - 25803/04
Վճիռ - 30.06.2009թ. [Բաժին V]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորվելու ազատություն
Քաղաքական կուսակցությունների լուծարումը, որոնք կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ, չի համարվում խախտում:
Փաստեր
Հերի Բատասունա քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է որպես նախընտրական կոալիցիա և մասնակցել է 1979թ. ընդհանուր ընտրություններին: 1986թ. Հերի Բատասունան գրանցվել է Ներքին գործերի նախարարության քաղաքական կուսակցությունների գրանցամատյանում: 2001թ. դիմող Բատասունան ներկայացրել է քաղաքական կուսակցությունների փաստաթղթերը, և ցանկություն հայտնել գրանցվել որպես քաղաքական կուսակցություն:
2002թ. հունիսին Իսպանիայի խորհրդարանն ընդունել է Քաղաքական կուսակցությունների մասին հիմնական օրենք 6/2002 ("The LOPP"): Նոր օրենքի` գործող քաղաքական կուսակցությունների վերաբերյալ հիմնական դրույթները` դրանց լուծարման կամ դատական կարգով գործունեության դադարեցման մասին ներկայացված են 2-րդ և 3-րդ գլուխներում: 2002թ. օգոստոսի որոշմամբ Audiencia Nacional-ի կենտրոնական քննող դատավորը դադարեցրել է Բատասունայի գործունեությունը և կարգադրել է երեք տարով փակել այն գրասենյակներն և տարածքները, որոնք Հերի Բատասունան և Բատասունան կարող էին օգտագործել: 2002թ. սեպտեմբերին Իսպանիայի կառավարության անունից գործող Պետական խորհուրդը Գերագույն դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել կուսակցության լուծարումն, այն հիմքով, որ այն խախտել է նոր LOPP-ը մի շարք հանգամանքներով, որոնք, անկասկած, անհամատեղելի են ժողովրդավարության և սահմանադրական արժեքների, ժողովրդավարական գործընթացի և մարդու իրավունքների հետ: Նույն օրը գլխավոր դատախազը նույնպես հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով LOPP-ի համաձայն լուծարել կուսակցությունները: 2003թ. Բատասունան պահանջել է, որ LOPP-ի սահմանադրականության վերաբերյալ հարցը ներկայացվի Սահմանադրական դատարան: Գերագույն դատարանը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ Բատասունայի կողմից ներկայացված առարկությունները LOPP-ի սահմանադրականության վերաբերյալ` արդեն Սահմանադրական դատարանի կողմից քննվել են և մերժվել` 2003թ. որոշմամբ: Գերագույն դատարանը հայտարարել է, որ Հերի Բատասունա և Բատասունա կուսակցություններն անօրինական են և թույլատրել է դրանց լուծարումն այն հիմքով, որ նրանք տարածում են ՙտակտիկական տարանջատման ռազմավարություն ահաբեկչության միջոցով՚: Դատարանը գտել է, որ հաստատված է, որ շահագրգիռ կողմերն սկզբունքորեն կապված էին միմյանց հետ, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ: Գերագույն դատարանը բնութագրել է դրանք որպես §խմբավորումներ, որոնք տարածում են էապես նույն գաղափարախոսությունը ... և, ավելին, սերտորեն վերահսկվում են վերոհիշյալ ահաբեկչական կազմակերպությունների կողմից¦ և եզրակացրել է, որ իրականում առկա է §մեկ ահաբեկչական կազմակերպություն` ETA, որը թաքնվում է առանձին իրավաբանական անձանց հետևում, որոնք հիմնադրվել են տարբեր ժամանակահատվածներում¦: Դատարանն իր որոշումը կայացնելիս հիմնվել է LOPP-ի վրա: 2004թ. ընդունած երկու որոշումներով Սահմանադրական դատարանը մերժել է դիմողի կողմից ներկայացված amparo բողոքները Գերագույն դատարանի վճռի դեմ:
Օրենք
Դիմողի կուսակցության լուծարումը հանդիսանում է նրա` միավորվելու ազատության իրավունքին միջամտություն: LOPP-ը բավարար հստակությամբ սահմանում է քաղաքական կուսակցությունների կազմակերպումը և դրանց գործունեությունն ու գործողությունները, որոնք կարող էին հանգեցնել դատական կարգով կասեցման: Բացի դրանից, հաշվի է առնվել այն, որ Գերագույն դատարանը վճռել է լուծարել դիմողի կուսակցությունը LOPP-ի ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ այդմ, միջամտությունը եղել է §օրենքով նախատեսված¦: Ավելին, կուսակցությունների լուծարումը հետապնդում էր 11-րդ հոդվածով նախատեսված մի շարք օրինական նպատակներ, այդ թվում` հասարակական անվտանգության պաշտպանությունը, անկարգությունների կանխումը և այլոց ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը: Ինչ վերաբերում է, թե արդյոք միջամտությունը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, և եղել է համաչափ, ապա Դատարանը պետք է պարզաբաներ, թե արդյոք դիմողի կուսակցության լուծարումը համապատասխանում է §սոցիալական անհրաժեշտության հրատապությանը¦: Կարգադրելով լուծարել կուսակցությունները` Գերագույն դատարանը չի սահմանափակվել միայն նշելով այն փաստը, որ դիմողները ոչ միայն չեն դատապարտել ETA-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումները, այլ որոշակի գործողություններ են ձեռնարկել, ինչն առիթ է տալիս եզրակացնելու, որ դիմող կուսակցությունները գործիք էին ETA-ի ահաբեկչական ռազմավարության գործում: Դրանք կարելի է բաժանել երկու դասի՝ նախ նրանք, ովքեր նպաստել են սոցիալական հակամարտության մթնոլորտի ստեղծմանը, և երկրորդ` նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերել ETA-ին ահաբեկչական գործունեության մեջ: Բոլոր դեպքերում, ինչպես երևում է ներպետական դատարանների դիտարկումներից, նշված գործողությունները շատ մոտ են բռնությանը բացահայտ աջակցությանը և ահաբեկչական խմբերի հետ որևէ կապ ունեցող անձանց խրախուսմանը: Բացի դրանից, դիմող կուսակցության անդամների և ղեկավարների գործողություններին և ելույթներին անդրադառնալով՝ Գերագույն դատարանը չի բացառել ուժի կիրառումն իրենց նպատակներին հասնելու համար: Դատարանը նաև չի համաձայնել դիմողի այն փաստարկին, որ Գերագույն դատարանի կողմից նշված որևէ գործողություն LOPP-ում ամրագրված քաղաքական կուսակցությունը լուծարելու համար: Դատարանի կարծիքով, դիմողների գործողությունները պետք է դիտարկվեն որպես իրենց քաղաքական նպատակների իրականացման ռազմավարություն, որոնք իրենց բուն էությամբ հակասում են իսպանական Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարության սկզբունքներին: Դա համապատասխանում է LOPP-ի` լուծարման վերաբերյալ հիմքերին, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպություններին քաղաքական աջակցություն ցուցաբերելը սահմանադրական կարգը խախտելու կամ լուրջ սոցիալական խռովություն հրահրելու նպատակով: Սույն գործում ներպետական դատարանները հանգել են ողջամիտ եզրակացության ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, և Դատարանը չի գտել որևէ պատճառ չընդունելու Գերագույն դատարանի պատճառաբանությունները դիմողների կուսակցությունների և ETA-ի միջև առկա կապերի առնչությամբ: Ավելին, հաշվի առնելով ահաբեկչական հարձակումների կապակցությամբ Իսպանիայում, մասնավորապես, §քաղաքական առումով զգայուն տարածաշրջանում¦՝ Բասկերի երկրում տարիներ շարունակ տիրող իրավիճակը, այդ կապերն օբյեկտիվորեն կարող են դիտարկվել որպես սպառնալիք ժողովրդավարությանը: Վերջապես, Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է դիտարկվի ահաբեկչությունից հանրային պաշտպանության միջազգային համաձայնության համատեքստում: Հետևաբար, դիմողների կուսակցությունների գործողությունները և դրանց անդամների և ղեկավարների ելույթները միասին ստեղծում են նրանց կողմից ընդունված սոցիալական մոդելի հստակ պատկեր, ինչը հակասում է §ժողովրդավարական հասարակություն¦ հասկացությանը: Համապատասխանաբար, դիմողների դեմ Գերագույն դատարանի կողմից կայացված վճիռը, որը բավարարվել է նաև Սահմանադրական դատարանի կողմից, համապատասխանում է §սոցիալական անհրաժեշտության հրատապությանը¦` նույնիսկ պետությունների գնահատման սահմանի նեղ համատեքստում: Դատարանին մնացել էր պարզել, թե արդյոք բողոքարկվող միջամտությունը համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին: Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ ծրագրերը հակասում են §ժողովրդավարական հասարակություն¦ հասկացությանը և իրենցից զգալի սպառնալիք են ներկայացրել իսպանական ժողովրդավարության համար՝ լուծարելու վերաբերյալ որոշումը եղել է համաչափ հետապնդվող իրավաչափ նպատակին` 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կուսակցությունների լուծարումը եղել է §անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում¦, մասնավորապես, հասարակական անվտանգությունն ապահովելու, անկարգությունները կանխարգելելու և այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով` 11-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:
Եզրակացություն՝ խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
Տե՛ս նաև` Էքսթիբերիայի, Բառենա Արզայի, Նաֆառոկոյի, Աուտոդիթերմինազիո Բիլգունիի ու Այրակոն և այլոք ընդդեմ Իսպանիայի (թիվ 33579/03, 35613/03, 35626/03 և 35634/03) և Հիրիթարեն Զերենդան ընդդեմ Իսպանիայի (թիվ 43518/04)` Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի ներքո:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy